Բակուր
ԵՐԵՎԱՆ
«ԱՆՏԱՐԵՍ»
2013
2
ՀՏԴ 891.981-31 Բակուր
ԳՄԴ 84Հ- 44
Բ 229
Գրքի մտահղացումը՝
Ռոմա Ռուբենի Սարգսյանի
Բակուր
Բ229 Շուշեցու հիշատակարանը։ Պատմավեպ/Բակուր - Եր.։
Անտարես, 2013.- 336 էջ + 24 էջ գուն. ներդիր։
Գիրքը պատմում է Շուշի բերդաքաղաքի, Չափար գյուղի, նրանց ներ-
սում ու շուրջը Լեռնային Ղարաբաղի մասին հյուսվող պատումներով:
Գրքի հիմքում Ռուբեն Սարգսյանի կենսագրությունն է, ապրած կյանքը.
սկսվում է Շուշիի 1920թ. մարտի 23-ի հրկիզումից ու կոտորածից, անց-
նում բատրակության տանջալի տարիներին, կոլտնտեսային շարժմանը,
Չափար գյուղի կոլտնտեսության նախագահության տարիներին, 1937-ից
մինչև Հայրենական մեծ պատերազմ, գերություն Ղրիմ, համակենտրո-
նացման ճամբարներ, փախուստ, հույն պարտիզանների հետ Հունաստա-
նի ազատագրական պայքարին մասնակցություն, վերադարձ հայրենի
գյուղ, ապա աքսոր ղազախստանյան Կարլագ, նորից վերադարձ հայրե-
նի գյուղ... Ժամանակի հետ ասես համայն մարդկության տվյալ
ժամանակահատվածի կենսագրությունն ուսերին առած հերոսը ապրել,
մաքառել է, ի վերջո հաղթող է դուրս եկել, ինչպես հայրենի Շուշի բեր-
դաքաղաքը, Չափարը, Արցախը, Հայաստանը...
Գիրքը յուրօրինակ փորձ է ներդաշնակելու և միահյուսելու գրակա-
նության ու պատմության կողմից հանիրավի մոռացության մատնված
1910–60-ական թվականների փաստացի իրադարձությունները պատմա-
վեպի ժանրում: Գործող անձինք, նրանց խոսքերն ու նրանց հետ
կապված դեպքերն իրական են: Գրքի հեղինակն ասես հյուլե առ հյուլե
հավաքել է դրանք, հյուսել իրապատումը, որը պատմավեպի արժեք ունի:
Այս տեսանկյունից պատմավեպը՝ որպես նաև վավերագրություն և
մենագրություն, ժամանակաշրջանի ուսումնասիրողների համար
սկզբնաղբյուր կարող է հանդիսանալ:
ՀՏԴ 891.981-31 Բակուր
ԳՄԴ 84Հ- 44
ISBN 978-9939-51-431-4
© Բակուր, 2013
© «Անտարես», 2013
3
Ռուբեն Եղիշեի Սարգսյան (1911-1979)
4
Հեղինակի կողմից
Հայ արձակի վարպետներն ասես դիտավորյալ շրջանցել են
մեր երկրի պատմության 1910–60 թթ. ընդգրկող ժամանակահատ-
վածը: Դա Առաջին Հանրապետությունն էր՝ իր ծնունդով ու
անկումով, Շուշիի կոտորածը, կոլտնտեսային շարժումը, 1937-ը,
Հայրենական մեծ պատերազմը, հետպատերազմյան սովը, ռեպ-
րեսիաներն ու աքսորը… Այդ ժամանակաշրջանը ճիշտ ներկայաց-
նելու համար կարևոր է նաև նկարագրել գյուղերում տեղի ունե-
ցած իրադարձությունները, մարդկային հարաբերությունները,
դրան զուգահեռ՝ համաշխարհային քաղաքակրթության հետ
մարդկային ճակատագրերի կապը: Ըստ երևույթին՝ խորհրդային
տարիներին պարտադրվող սոցիալիստական ռեալիզմի
պատճառով ճշմարտությունը գրել ու հրատարակել չէին կարող,
ուստի, գրողներն այն թողել էին հետագա սերունդներին: Սակայն
մի բան է տեսածդ ու զգացածդ գրելը, մեկ այլ բան՝ արխիվներից
հավաքածն ընդհանրացնելը: Խորհրդային ժամանակներում մի
քանի փորձ արվել է, սակայն դրանք ոչ միայն արժանահավատ
չէին, այլև գրվել են միակուսակցական ռեժիմի պատվերով:
Գյուղերը՝ որպես մարդկային համակեցություն, իրենց պատ-
մությամբ, մարդկանց ճակատագրերով, քաղաքակրթության զար-
գացման առումով հետաքրքիր ու կարևոր երևույթ են: Գյուղական
ուսուցիչներից ոմանք սկսել են գրել իրենց հայրենի գյուղերի
պատմությունները: Չնայած դրանցից շատերը գեղարվեստական
արժեք չունեն ու սիրողական մակարդակի են, սակայն տարբեր
պատումների, ճակատագրերի ու երբեմն ազգագրական արժեք-
ների հավաքման ու պահպանման իմաստով կարևորություն են
ներկայացնում: Ու երբ երևանաբնակ չափարցի Ռոմա Սարգսյանը
սկսեց պատմել հայրենի գյուղի, ապա իր հոր՝ Ռուբեն Սարգսյանի
յուրօրինակ ճակատագրի մասին, ես այդ պատումների մեջ զգացի
Արցախի 1910–1960-ական թվականների ժամանակահատվածն
ընդգրկող պատմավեպ ստեղծելու անհրաժեշտությունն ու
5
հնարավորությունը: Այն ավելի իրական դարձավ, երբ չափարցին
ինձ տվեց հոր՝ Շուշիի կոտորածի ականատեսի, 40-ականներին
կոլտնտեսության նախագահի, Երկրորդ աշխարհամարտի մաս-
նակցի, նացիստական համակենտրոնացման ճամբարներն ան-
ցած գերու, ապա՝ պարտիզանի, ի վերջո` ԳՈՒԼԱԳ-ի աքսորյալի
համառոտ ինքնակենսագրական–հիշատակարանը, հետո առա-
ջարկեց հոր ծննդյան 100-ամյակի կապակցությամբ մի խումբ
ընկերների հետ Չափար մեկնել:
Ես պատկերացնում էի, թե ինչ ծավալուն աշխատանք պետք է
կատարվի այդ ժամանակաշրջանը հնարավորինս ճշմարտացի
պատկերելու համար: Իսկ Ռուբեն Սարգսյանի կենսագրությունը
հենց այն հենքը կարող էր լինել, որի շուրջը կարելի էր
վերականգնել Արցախի այդ մոռացված ժամանակահատվածի
պատմությունը:
Չափարցի մեծահասակներից 100-ամյա Վահանես Մկրտչյանն
իր պայծառ հիշողությամբ ու աշխույժով կարող էր շատ երիտա-
սարդների նախանձը շարժել: Նա ոչ միայն հետաքրքիր դեպքեր
պատմեց անցյալից, այլև ներկայացրեց իր գրառումների տետրը:
Չափարում պակաս հետաքրքիր չէին Արշակ քեռու, Օֆիկ քույրի-
կի, Հրաչիկի, Սոնա մորաքրոջ, Կիմիկ Սաղյանի և այլոց հետ
զրույցները: Գրքի գլխավոր հերոսի՝ Ռուբեն Սարգսյանի կյանքից
հետաքրքիր մանրամասներ պատմեցին նրա դուստրը՝ Հենզելան,
ինչպես նաև որդիները՝ Ժորան, Եղիշեն, Ռոման: Չափարում շրջե-
ցի գրքի հերոսի հետ կապված վայրերով: Առանձին հետաքրքրու-
թյուն էր ներկայացնում Արցախի պետական համալսարանի դա-
սախոս, չափարցի Սիլվա Մինասյանի «Չափար» ուսումնասիրու-
թյունը, որը, անշուշտ, հայ գյուղի մասին լույս տեսած բազում
գրքերի մեջ լավագույնն է: Այն ևս օգնեց ճանաչելու Չափարն ու
չափարցուն:
Երևան վերադառնալով՝ սկսեցի նյութեր քաղել 19-րդ դարի
վիճակագրական փաստեր ընդգրկող տարեգրքերում, ապա
համապատասխան դրվագներ հավաքել Թիֆլիսի «Մշակ», Ստե-
փանակերտի «Խորհրդային Ղարաբաղ», Բաքվի «Կոմունիստ»,
Մարտակերտի «Լենինյան ուղի», «Բարեկամություն» թերթերի
6
էջերում, Երևանի ու Ստեփանակերտի արխիվներում: Հատկապես
տպավորիչ էր թերթերում պատկերվող 30-ականների իրավիճա-
կը: 1937-ին ամեն ոք սարսափի մեջ էր ու սպասում էր, որ ահա
կգան, կձերբակալեն, կտանեն անհայտ ուղղությամբ: Այնուհետև
հերոսի հուշերն ինձ տանում են 1941-ի Ղրիմը: Ես ուսումնասիրեցի
Մեծ հայրենականում Ղրիմի ողբերգությունը, երբ խորհրդային
տասնյակ գեներալներ հատուկ ինքնաթիռներով լքել են իրենց
հրամանատարության տակ գտնվող զորամասերը, ու միանգամից
գերության մեջ է հայտնվել մի քանի բանակ: Ես հավաքեցի և
իրար հետ համադրեցի խորհրդային ու գերմանական վավերա-
գրությունները, վկայությունները: Պետք է հիմնովին ուսումնասի-
րեի ֆաշիստական համակենտրոնացման ճամբար երևույթը,
տարբեր ճամբարներում գերիների կենցաղը, փոխհարաբերու-
թյունները: Նույնը պետք է անեի խորհրդային աքսորյալների
ճամբարների վերաբերյալ:
Վեպի բոլոր անձինք ու նրանց հետ կապված դեպքերն իրա-
կան են և ստույգ: Անշուշտ, դա հեղինակի համար լրացուցիչ բար-
դություն է ստեղծում: Վիպասանի համար հեշտ է տուրք տալ իր
երևակայությանն ու գնալ մտքերի հետևից: Իսկ այս դեպքում իմ
գրիչն ասես կապանքների մեջ էր: Ես հաշվի էի նստում չափարցի
իմ ապագա ընթերցողի հետ: Իսկ եթե նա դժգոհի, որ իր հարա-
զատը նման բան չէր կարող ասել, կամ թե գրքում նկարագրված
դեպքն իրականում այդպես չի եղել:
Գրելիս մի նպատակ էլ էի հետապնդում. ուղղակի խոսքերի
մեջ հնարավորինս պահպանել Արցախի բարբառի հենց Չափար
գյուղի խոսվածքը: Երկխոսությունների առանձին հատվածներ
բարբառի չափարյան խոսվածքն են, որն էլ կօգնի ընթերցողին
պատկերացնելու արցախյան մթնոլորտն ու միջավայրը: Այս
խնդրում ինձ օգնեցին Ռուբենի որդիները: Անընդհատ ձգտել եմ
պահպանել իրական դիպվածները՝ փորձելով ներդաշնակ կապ
ստեղծել ժամանակի և վեպի կոմպոզիցիայի միջև:
Ասում են՝ նման վեպ գրելը դժվար է ու բարդ: Հիշում եմ, մի
անգամ տաղանդավոր արձակագիր Հրանտ Մաթևոսյանն ասաց,
որ կցանկանար հայ գրողների մեջ տեսնել մեկին, ով կկարողանար
7
իրական կյանքը վեպի վերածել: Իմ սիրելի վարպետին չասացի,
որ ես կանեմ: Մտածում էի, որ ինքը կտեսնի դա: Ավա՜ղ, նա չկա:
Բայց գիրքն ընթերցողներինն է, ու ես ձգտում եմ կատարել մեծ
արձակագրի պատգամը:
Ես իմ երախտիքն եմ հայտնում չափարցի տարեց մարդկանց,
որոնք իրենց պատմություններով սիրով օգնեցին պատկերելու
1910–60-ականների արցախյան մթնոլորտը: Երախտապարտ եմ
Ռուբեն Սարգսյանի որդիներին՝ Ժորա, Եղիշե, Ռոմա Սարգսյան-
ներին, ու դստերը` Հենզելային, ովքեր հեղինակի հետ ապրում
էին վեպի ամեն մի բառի, գաղափարի ծնունդով, Սիլվա Մինաս-
յանին, որ գիտնականին հատուկ հմտությամբ ուսումնասիրել էր
հայրենի գյուղի անցյալը, տոհմերը, սովորությունները, դրանք
հավաքել «Չափար» գրքում: Անշուշտ, մի գրքով անհնար է պատ-
կերել Արցախի 1920–50-ականների՝ գրողների կողմից մոռացու-
թյան մատնված կյանքը: Արխիվային նյութերի ուսումնասիրու-
թյան ընթացքում զգացի, թե ինչ հսկայական արժեքներ կան
պատմական այս կարևոր ժամանակահատվածում, որոնք արձակ
ստեղծագործությունների միջոցով երևակման ու մատուցման
կարիք ունեն:
Նախապես ներողություն եմ խնդրում արցախյան բարբառին
անծանոթ իմ ընթերցողներից, որ նրանց համար լրացուցիչ
դժվարություն եմ ստեղծել բարբառի չափարյան խոսվածքով: Դա
արվել է հայոց այս երկրամասի յուրօրինակ մթնոլորտը
մատուցելու նպատակով: Համապատասխան հնչյուններին «երկու
կետ» նշաններով փորձել եմ պահպանել բարբառի հնչերանգը,
քաղցրությունը: Ընթերցողին օգնելու նպատակով զետեղված են
բազմաթիվ հղումներ և հատուկ «Արցախյան բարբառ – գրական
լեզու» բառարանը:
Բակուր
8
Գլուխ առաջին
Շուշի
Ռուբեն Սարգսյանի առջև հառնեց Շուշիի հսկայական շեկ
քերծը, ու թվաց, թե, ուր որ է, հիշողությունները կթանձրանան,
կծանրանան, ու չի կարողանա քայլել, տեղ հասնել։ Դեպի բերդա-
քաղաքի Երևանյան դարպասներն էր քայլում. Ռուսեն աղբյուրի
մոտ սառը քամին շոյեց դեմքը։ Հարազատ ու ծանոթ զեփյուռ էր,
ու արդեն 55-ամյա վաղեմության հուշ–անցյալը, չնայած իր բոլոր
սարսափներին, ընդունեց հանգիստ, առանց հուզմունքի։
Երևանյան դարպասների հետքն անգամ չէր մնացել։ Երկու
կողմերում պարիսպների մնացորդները վկայում են, որ այստեղ
բերդաքաղաքի գլխավոր մուտքերից մեկն է եղել։ Աջ կողմում
Մեղրեցոց կործանված եկեղեցու խորանի պատն է կանգուն, որը
որպես ամառային կինոթատրոնի էկրան է օգտագործվում: Ռու-
բենը մտքերով արդեն դարասկզբի Շուշիում էր։ Ահա բերդաքա-
ղաք են մտնում Նախիջևանի աղով, ապա Կապանի պղնձով
բեռնված քարավանները։ Մինչև Թաթարական թաղամասը
ձգվող Երևանյան փողոցի երկու կողմերում խանութներ են, ար-
հեստանոցներ, քարակապ պատուհաններով ու կամարակապ
մուտքերով երկհարկանի տներ, որոնք լապտերների ուղեկցու-
թյամբ ձգվում են մինչև քաղաքային փոստն ու Չերքեզենց խա-
նութները։ Աջ կողմում զորանոցն է, որտեղից ասկյարները 1920-ի
մարտի 23-ի գիշերը հարձակվել էին Հայոց թաղամասի վրա,
ապա` Մարիամայ օրիորդաց և Ռեալական ուսումնարանները,
Ժամհարյանների հիվանդանոցն ու սյունազարդ առանձնատունը։
Երևանյան փողոցի ձախ կողմում 55 տարի առաջ Թոփխանայի
հրապարակ–շուկան էր։ Հոր` Եղիշեի հետ եկել էին մթերք գնելու։
Փոստատան ցրիչը՝ Ասատուրը, երեխաների մեծ խմբի ուղեկցու-
թյամբ հայտնվեց Թոփխանայի հրապարակում, բարձրացավ քա-
ղաքային ժողովարանի պատշգամբն ու, պայուսակից մեկ–մեկ
9
հանելով ծրարները, սկսեց բարձրաձայն ընթերցել նամակների
վրա նշված հասցեներն ու անուն–ազգանունները:
– Հայրիկ,– ասաց Ռուբենը,– տա լավ ա՞, վեր լոխ գյուդըմ ըն,
վեր Թաթոսենք նամակ ստացեն:
– Չէ, լավ չի, որովհետև նամակեն տարը իրավունք օնե
գաղտնի պահե տա,– պատասխանեց հայրը,– բայց մեր քաղաքըմ
նամակնեն սիհենց էլ ըն պիժենըմ:
Ձմերուկի կույտի մոտ հավաքված մարդիկ գրազ էին գալիս. ո՞վ
կգուշակի՝ ձմերուկի ներսը սպիտա՞կ է, թե՞ կարմիր։ Վեճը բորբոք-
վում է, խաղադրույքներ են անում: Իսկ հայրը, որ գիտեր շուկայի
գաղտնիքները, բացատրեց որդուն. «Թուրք վաճառող Ահմեդ քիշիի
վարձու մարդիկ են վեճը թեժացնում, գրազի վերածում։ Հետո նա
հասուն ձմերուկը կտրում է, ու մարդիկ ձմերուկ են գնում»։ Նոր վեճ է
բորբոքվում ձմերուկի քաշի շուրջ։ Փորձում են գուշակել, թե քանի
կիլոգրամ է կշռում ամենամեծ ձմերուկը։ Կրկին խաղադրույքներ են
դնում։ Հաղթողը ստանում է ձմերուկը, իսկ գումարի առյուծի բաժինը
վաճառողին է մնում։ Ուղտերի նոր քարավանները շուկա էին հասց-
նում քարածուխ, փայտ, մթերք։ Ռուբենը տեսավ համադասարանցի
Տիգրանին, ով իշաբեռը 20 կոպեկով Հունոտի աղբյուրից բերած
խմելու ջուր էր վաճառում։ Նա ամեն օր, լույսը չբացված, ապառաժ-
ներով էշով գնում էր Հունոտի աղբյուրը, լցնում փալանի երկու կող-
մերից կախված չորս պղնձե կժերը, քաղաք վերադառնում, վաճա-
ռում շուկայում ու հասցնում դպրոց գնալ։
Տիգրանն աչքով արեց Ռուբենին, ապա մոտեցավ։
– Անկյիրը սըվերալ ը՞ս,– հարցրեց նա,– ես Հունոտեն հղըցեն1
ըմ սըվերալ։
– Հի՞նչ անկյիր...
– Թումանյանեն «Թմկաբերդի առումը» պոեմի նախերգանքը:
– Չէ,– պատասխանեց Ռուբենը,– համ էլ տա մեր տասը չի։
– Իզուր ը՞մ սըվերալ։
– Վեչինչ, ախպերս՝ Արմենակը, կտեսնա, վեր պեցուր դասա-
րանեն անկյիր նըս սըվերալ, հենգյ կտինի։
1 Ճանապարհ:
10
– Ռուբեն, ճուր կխմի՞ս։
– Չէ, ամա կարող ա պապան խմե։
Ռուբենը գիտեր, որ Տիգրանը հոր մահից հետո բազմանդամ
ընտանիքի հոգսը քաշողն է։
Տարեց մարդիկ, խանութների մուտքի աստիճաններին
նստած, անցյալի դեպքերից էին խոսում։
– Էդ նամարդ2 Մելիք–Շահնազար երկրորդը սպանից հարա-
զատ ախպորը,– երկար ծխամորճը վառելով՝ պատմեց ծերունին,–
տեր տեռավ նրա կնգանը, տանը, Վարանդեն, հակառակվից
Ղարաբաղեն մելիքներեն, Շուշվա բերդըմ ավազակ Փանահ Ալուն
տեղ տվավ, մինտեղ սկսեցեն նեղել մեր մելիքներեն։
– Դե հերիքյ ա, մազերտ սիպտիկեցեն էտ սոտ պատմությունը
պատմիլավ,– ծերունուն վրա պրծավ տարեց մի մարդ,– լու թոխս
տինող մարդ ըս3, հու չի գյուդըմ: Մելիք–Շահնազարյաննեն միշտ էլ
հայրենասեր ըն իլալ։ Տե՛ս, Շուշին hինչ քաղաք ըն սարքալ։
– Հա, Մելիք–Շահնազարը դավաճան ա,– պնդեց ծերունին,–
ժիժի պապա յըս անըմ4, վեր հինչ ինի՞, տու մելիքին ցեղան ըս,
տրա հետի էլ պաշտպանըմ ըս, Շուշվա քաղաքապետը՝ Գերասիմն
էլ ա ծեր տոհման, ու դավաճանության հետի քշեցեն քըղաքան,
Վարանդեն հրամանատար Սոկրատեն էլ...
– Հա, դաշնակցականներեն զոհը տեռեն... Մըսմնեն ճակա-
տամարտեն հերոսեն նըղեցեն։
– Տղաս ա Մըսմնեն հերոսը՝ Ասլանիկը, Թևանն ա, իսկ Սոկ-
րատ Մելիք–Շահնազարյանը սկի ընդեղ չի իլալ։
– Սո՛տ ա...
– Ա՛, Մուքի,– ծերունին դիմեց հարևանին,– խե չը՞ս ասալ, վեր
Ավետարանոցան մարդ կա ըստեղ։
– Դե, ես հինգյիդա՜մ,– պատասխանեց Մուխանը,– անջուկ
տիրած սկանըմ ար, ըսեցե...
2 Տմարդի:
3 Անիմաստ գործերով մարդկանց գրգռող, նյարդայնացնող անձնավո-
րություն:
4 Կեղծ ծիծաղով ծաղրել:
11
Մոտեցավ Ռուբենի հայրը։ Վիճաբանող երկու կողմն էլ բարձ-
րացան, բարևեցին քաղաքի փոստատարին։
– Հայրիկ, էտ հի՞նչ մելիք ա, վեր դավաճանալ ա, Շուշին թոր-
քեն տուվալ։
– Հետո կպատմիմ, Ռուբեն։
– Հնգյերս՝ Տիգրանը, օզըմ ա քեզ Հունոտեն ըխպիրան պերած
ցորցորտ5 ճուր տա։
– Տիգրանը՞, հա, հոր ա՞, հենց տու ապրիս, ծարավ ըմ։
Տիգրանը լցրեց գավաթն ու մեկնեց Ռուբենի հորն ու սկսեց
բարձրաձայն արտասանել.
– Հե՜յ պարոններ, ականջ արեք թափառական աշուղին...
Մարդիկ հավաքվում են Տիգրանի շուրջն ու հիացած լսում
թավ ձայնով փոքրիկ ասմունքողին։ Ջրավաճառը ոգեշնչված
արտասանում էր ու միևնույն ժամանակ գավաթը ողողում և ջուր
լցնում, մատուցում ունկնդիրներին։
Շուկայի մյուս մասում մարդկանց խումբը համակ ուշադրու-
թյամբ լսում էր, թե նոր ստացած «Մշակ» թերթից ինչ էր ընթեր-
ցում պատանի գիմնազիստը։
Սակայն շուկայում Ռուբենի համար ամենատպավորիչը թուր-
քերենով անվերջ շաղակրատող հնգամյա երեխան էր։
– Հայրիկ, տես, հինչքան կուճուր ա, հենց ա ճոտու ճիրաման6
ինի, ամմա ճաճամանի կտրած7 հունց ա խոսըմ թուրքերեն։
– Հա, Ռուբեն ջան, պա հի՞նչ լուզվավ բիդի խոսե թորքեն
խոխան։
Ռուբեն Սարգսյանը հայացքը դեպի ձախ ուղղեց։ Նա փնտրում
էր Քամու աղացն ու Կուսանաց վանքը, որոնց մոտ էլ հայրական
տունն էր։ Ժամանակին քաղաքային աշխույժով լեցուն այս բար-
ձունքը դատարկ էր, ամայի։ 30-ականներին, երբ Շուշիի կուսակցա-
կան դպրոց էին գործուղել, երբեմնի ծաղկուն քաղաքից ավերակ-
ներ էին մնացել։ Հաճախ էր գալիս իրենց տան փլատակների մոտ,
5 Սառը:
6 Մատնաչափիկ:
7 Ծղրիդի` ճիճիի նման միալար ու ձանձրալի խոսող:
12
քայլում, ոտքերի տակ տրորում մանկության հուշերը։ Բերդաքա-
ղաքից հայկական թաղամասը հիշեցնող ոչինչ չի մնացել։ Ամայի
տարածքում տիրություն էին անում մոլախոտն ու մոշոտի թփերը։
Թոփխանա կոչվող շուկայի հրապարակը փողոցների խաչմե-
րուկի էր վերածվել։ Շուշեցին լուռ անցավ կիսավեր գմբեթով
Ղազանչեցոց եկեղեցու կողքով, քայլեց դեպի Հին գերեզմանոցը։
Ղազանչեցոց եկեղեցին, 1974 թ.
Սակայն ոչ մի կերպ չէր կարողանում գտնել։ Գուցե սխալվել է։
Մեծացել է, մոռացել տեղը։ Կրկին նայեց շուրջը, կողմնորոշվեց։
Չի սխալվել։ Հասկացավ. ճակատագիրը մի նոր չար կատակ է
արել շուշեցիների հետ։ Հողի մեջ թաղված տապանաքարերի եզ-
րեր նկատեց։ Երևում են նախշազարդերն ու դամբանագրերը։
Պատկերաքանդակներով երկու տապանաքար, բոլոր կողմերից
ծանր մուրճի հարվածներից բզկտված, ասես տանջամահ են
արված: Իսկ գերեզմանոցի տարածքում տապանաքարերի
13
փոխարեն քարերի կույտեր են: Ի՞նչ քարեր են։ Ուշադիր զննեց։
Քարաբեկորներին հայոց գրեր, զարդաքանդակի կտորներ էին
երևում։ Ռուբենը հասկացավ, որ դրանք ջարդած տապանաքարե-
րի բեկորներն են։ Եղեռնագործը չի բավարարվել բնիկ ժողովր-
դին կոտորելով, դուրս քշելով, հիմա նրա դարավոր հետքերն է
փորձում ջնջել։
Մեծշենացի մի պատմաբան, իմանալով, որ Ռուբենը շուշեցի է,
ամեն անգամ հանդիպելիս Շուշիի մասին էր պատմում: 13-րդ դա-
րի արաբ հռչակավոր պատմիչ Իբն ալ-Ասիրին ու աշխարհա-
գրագետ Յակուտ ալ-Համավին վկայում են, որ Կարկառ բերդաքա-
ղաքը 6-րդ դարում ամրացրել է Պարսից կայսրության տիրակալ
Խոսրով Անուշիրվանը: Սակայն Շուշիի սարավանդում բազմաթիվ
դամբարանները վկայում են քաղաքի՝ 3–4 հազար տարվա պատ-
մության մասին: Համառորեն անտեսելով այս և տասնյակ այլ վկա-
յություններ՝ Բաքվի քարոզչությունը անընդհատ խոսում է
18-րդ դարի կեսին Նադիր շահի կողմից հետապնդվող ոմն խորա-
սանցի ավազակապետ Փանահ Ալիի կողմից բերդաքաղաքը հիմ-
նելու մասին: Բայց և հայտնի է, որ դրանից 35 տարի առաջ
հինավուրց բերդն ամրացրել էր Ավան զորավարը, հենց Շուշիի
ճակատամարտում էլ ջարդել Օսմանյան Թուրքիայի 40-հազարա-
նոց բանակը:
Շուշի տեղանվանը գրավոր աղբյուրներում առաջին անգամ
հանդիպում ենք 1428 թվականի ձեռագիր ավետարանում: Տեր
Մանուել եկեղեցականը ավետարանի հիշատակարանում նշում է
նախշազարդ ավետարանի ստեղծման հանգամանքների ու Շու-
շիի Սուրբ Աստվածածին եկեղեցում այն գրելու մասին: Եկեղեցին
հետագայում վերածվում է հունա–գրիգորյանի: 1954 թվականին
ադրբեջանական իշխանություններն այն հիմնահատակ քանդում
են, իսկ կից գերեզմանոցը քարապատում՝ ձգտելով վերացնել
հայկական հետքերը:
Ռուբենը նայեց շուրջը: Շուշիի Հին գերեզմանոցի տարածքում
առանձնատներ էին գոյացել։ Տապանաքարերը ջարդում են, լցնում
կառուցվող տների հիմքերը։ Այդպես վերացնում են հազարամյակ-
ներ ի վեր իրենց հայրենիքում ապրած հայ քրիստոնյաների
14
հետքերն ու միևնույն ժամանակ նոր տուն հիմնում։ Ռուբենը
մտածեց, որ Շուշիում շարունակվում է հայերի նկատմամբ եղեռնը։
Սակայն մի՞թե Աստվածը կամ նրանց Ալլահը կներեն հակամարդ-
կային այս արարքը։ Տների հիմքերում լցված քարաբեկորները ձայ-
ները մեկ արած կբոռան, Աստված կկանչեն, Տերը կլսի ու կկատա-
րի խոսող ու բողոքող քարաբեկորների խնդրանքը: Իսկ քարերի
վրեժը ոչ միայն նահատակների, հրկիզված տների, փախստական-
ների, քաղաքի վրեժն է, այլև Աստծու և Ալլահի վրեժը։ Տառաքան-
դակ մի քարաբեկոր վերցրեց Ռուբենը, դրեց պայուսակում ու
կրկին իջավ Ղազանչեցոց եկեղեցու մոտ։
Զանգակատան պղնձե գնդերի վրա մնացել են մոլեռանդ
խուժանի արձակած փամփուշտների բացած անցքերը։ Մի պահ
կանգ առավ, շրջվեց դեպի զանգակատունը, խաչակնքեց և
աղոթք մրմնջալով՝ սալարկած փողոցով շարունակեց ընթացքը։
Տղամարդիկ, խումբ–խումբ կանգնած, խուզարկու հայացքներով
անծանոթին ուղեկցեցին մինչև Թադևոսի աղբյուրի մոտ անհե-
տանալը։ Շուշեցի մեծահարուստ Զոհրապ ու Մարկոս Թառում-
յանների տան կողքով անցնելիս կանգ առավ, զննեց տունը։ Եղ-
բայրը պատմել էր, որ 1820–1821 թվականներին այդ տանն էին
իջևանել հայոց կաթողիկոս Եփրեմը, գրող, հրապարակագիր,
ճանապարհորդ Մարկոս Թաղիադյանը: Կաթողիկոսը պատարագ
է մատուցել Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Սուրբ Աստվածածնի
ետևի մասում շուշեցիների սիրելի Քամու խաչ սրբավայրն էր։
Ղարաբաղի հեռավոր գյուղերից անգամ հիվանդներին բերում
էին սրբավայր՝ բուժելու։ Ռուբենը գիտեր, որ չորեքշաբթի օրերը
«Չիք չորեքշաբթի» էին կոչում: Շաբաթվա այդ օրերին շուշեցիք
գնում էին Քամու խաչ` ուխտի, իսկ վերադառնալով տուն՝
աղջիկները խաշխաշ հարելու քարը քսում էին գետնին և ասում.
– Չի՛ք, չի՛ք, մոկնը չի՛ք,
Չի՛ք, չի՛ք, լուն չի՛ք,
Չի՛ք, չի՛ք, կարիճը չի՛ք,
Չի՛ք, չի՛ք, չարակամը չի՛ք,
Չի՛ք, չի՛ք, օխծը չի՛ք…
15
Նրանք հավատացած էին, որ հիշատակված չար էակներն
այս անեծքից հետո կանհետանան:
Հին Շուշին տարածված էր եկեղեցու շուրջը։ 1840 թվականին
մահմեդական բնակչության սպառնալիքների տակ հայերը տեղա-
փոխվում են բերդաքաղաքի վերին մասերը՝ ճակատագրի քմահա-
ճույքին թողնելով նախնիների գերեզմանները, հարազատ տները,
Սուրբ Աստվածածին եկեղեցին ու Քամու խաչ սրբատեղին։
Հին շուշեցին շրջանցեց մզկիթն ու սալարկած փողոցով քայլեց
դեպի Ջիրիդտափը՝ հնում ջիրիդ խաղալու շուշեցիների սիրելի
վայրը, որին մահմեդականները Ջդրդուզ էին ասում։
Ինչքան էլ փորձում էր խուսափել վերհուշից, շուշեցու առջև
սահմռկեցուցիչ նորանոր պատկերներ էին բացվում։ Հայրը՝ Շուշիի
փոստատար Եղիշեն, կեսգիշերին 9-ամյա որդուն` Ռուբենին, վեր-
նահարկից դեպի նկուղ տարավ։ Դրսում հրազենի կրակոցներ էին
լսվում։ Ռուբենին թվաց, թե տոն է քաղաքում կամ մեծ հարսանիք, ու
մարդիկ, այդ առիթով ուրախացած, հրազենով օդ էին կրակում ու
խարույկներ վառում։ Մի պահ կանգ առավ պատուհանի մոտ։
Խարույկների փոխարեն տներն էին այրվում ու լուսավորում քաղա-
քը։ Նման մի հրդեհ իրենց թաղում տեսել էր մեկ տարի առաջ՝
ապրիլի 3-ին: Լավ էր հիշում այդ օրը, քանի որ տնային աշխատան-
քը սկսել էր «Սերգի դայունց տան հրդեհի օրը» շարադրությունով։
Քամու պատճառով հրդեհն անցել էր հարևան Մարդի Թամիրյա-
նենց ու Աշոտ Մելիք–Հովսեփյանենց տներին։ Շուշիի ժամանակա-
վոր կառավարության ղեկավարներից Եղիշե Իշխանյանը կեսգիշե-
րին կանչում է հորը՝ բերդաձորցի Եղիշե Պարսեղյանին, ու հանձնա-
րարում կազմակերպել հրդեհը հանգցնելու գործը։ Հայրը ինքնա-
պաշտպանության ջոկատների մարտիկներին ու բերդաձորցիներին
երկու շարք է կանգնեցնում, ջրհորներից վերցրած ջրով լիքը դույ-
լերն իրար փոխանցելով՝ կրակի վրա լցնում ու անմիջապես դույլերը
ետ փոխանցում։ Հետո գալիս են անգլիական բանակի հնդիկ սիպա-
հի զինվորները, որոնք ծայրը կեռ ձողերով քանդում են հրկիզված
տների տանիքներն ու ջրով մարում կրակը։
– Նկուղ իջիր, վտանգավոր է,– ասաց Ռուբենի հայրը,– չորս
կողմից կրակում են:
16
Շուշիի փոստատար Եղիշեն, իր ամենօրյա պարտականու-
թյունները կատարելիս հաճախակի շփվելով Եվլախի, Բարդայի
ու Թարթառ–բազարի իր սուրհանդակների հետ, ավելի լավ
գիտեր, թե ինչ վտանգ է սպառնում բերդաքաղաքին ու ողջ Արցա-
խին: Նա իր ստացած տեղեկություններն ու վերլուծությունները
պարբերաբար հայտնում էր ՀՅԴ բյուրոյի հետ իր կապն ապահո-
վող ներկայացուցչին: Սակայն մինչ Բյուրոյի կազմը քննարկում էր
տեղեկությունն ու որևէ որոշման հանգում, ժամանակն անցնում
էր, և որոշումն ուշացած էր ստացվում, հաճախ էլ չէին հասցնում
քննարկել հարցը: Մի քանի անգամ Եղիշեն այս առիթով իր դժգո-
հությունն էր հայտնել Ազգային խորհրդի զինվորական կոմիսար
Հարություն Թումյանին:
– Էհ, ի՞նչ կարող եմ անել, կուսակցության դրվածքն է այդպի-
սին: Հենց այս դանդաղկոտությունն էլ կարող է մեծ աղետների
առաջ կանգնեցնել մեզ,– ասել էր կոմիսարը:
Եղիշեն իր որդիներից Միքայելին ապահովության համար Չա-
փար գյուղում ապրող եղբոր` Ալեքսանի մոտ էր ուղարկել: «Ի՞նչ
իմանաս, թե վաղն ինչ կլինի, եթե Շուշիում ապրողներիս մի բան
պատահի, իմ ժառանգներից գոնե մեկը կփրկվի»,– մտածել էր
Եղիշեն:
Ռուբենը հափշտակված քաոսին էր նայում ու չէր կարողանում
կտրվել տեսարանից։ Չորս կողմից կրակոցներ էին լսվում, որոնք
ուղեկցվում էին խուժանի խրախճալից բացականչություններով։
Չէ, սա հասարակ հրդեհ չէ, սա ուրիշ բան է, որից երեխան ոչինչ
չի հասկանում։ Թվում էր, թե իր առջև ուղղակի շարժվող պատ-
կեր էր, երազ, որը ոչ մի կապ չուներ իրենց քաղաքի հետ։ Ռուբե-
նը կուզեր մնալ պատուհանի մոտ ու նայել։ Հայրը տեսավ, որ
որդին պոկվեց տեղից ու աստիճաններով երկրորդ հարկ բարձ-
րացավ:
– Ե՛տ տեռ:
Քիչ անց Ռուբենը վերադարձավ` ձեռքին Ստեփան Պալա-
սանյանի «Հայոց պատմություն» դասագիրքը:
– Տրա ժամանակն ա՞ր, Ռուբեն:
– Արմենակը տաս ա տվալ, վեր սվերիմ:
17
– Հա, լավ, եթե պատուհանեն քշտեն տեսնան, կկրակին
նամարդնեն, բալաս, նկուղ քյինանք,– ասաց հայրն ու պատանուն
նկուղային հարկ տարավ, ուր լցվել էին հարևանները։
Շրջակա տների բնակիչներն այստեղ էին պատսպարվել, քանի
որ փոստատարի տան նկուղն ընդարձակ էր ու ապահով։ Որոշ ժա-
մանակ անց Եղիշեն վերադարձավ ու հայտնեց, որ ռուսական զո-
րանոցում տեղակայված ադրբեջանական բանակի զինվորները,
թուրք խուժանի հետ խմբեր կազմած, սկսել են կոտորել հայերին,
հիմա էլ Հայոց թաղում տնից տուն են անցնում, սրի քաշում հայ
բնակիչներին, թալանում, ապա նավթ լցնում, հրկիզում տները։
– Ըստեղ կարել չըք մնալ։ Փախեքյ բիդա Հունոտ, քշաթոխպ8 ա,
կարող ա փրկվիքյ,– ասաց Եղիշեն, ապա դարձավ որդուն՝ իննամյա
Ռուբենին,– տու էլ փախե՛ր, Կարկառի հոսանքավ բիդա տիյեր
քինալավ կհըսնիս Քարինտակ, ընդեղան` Սղնախ: Կսպասիս ինձ:
Ես քեզ կքթենամ: Մետըտ պահե, բիդա ծորը՝ Հունոտ կքյինաս...
– Գոնե տոն մտնինքյ, շոր, ուտելի տես տեն յոր օնինքյ,–
խնդրեցին կանայք։
– Կարել չըք, ուշ ա արդեն... Եթե խոխոցը փրկիքյ, փառք
կտաք Ըստուծեն...
Ռուբենը փողոցում մի պահ տեսավ հորն ու ավագ եղբորը՝
Արմենակին, ապա կորցրեց տեսադաշտից։ Փողոցներում ամենուր
հրացանների կրակոցներ էին, գետնին փռված դիակներ, մորթ-
վող մարդկանց խռխռոցներ, ջղաձիգ շարժումներ։ Համընդհա-
նուր խուճապ էր տիրում։ Հայոց թաղամասի տների դյուրավառ
յուղաներկ պատերը բոցերի մեջ չրթչրթում էին։ Մառախուղը, տա-
քանալով այրվող հարյուրավոր տներից ելնող բոցերից, վեր էր
բարձրացել, քաղաքի վրա դեղինով գունավորված ամպակամար
գոյացրել։ Բոցերի մեջ առնված տների առաջ դիզված են գորգեր,
կարպետներ, անկողիններ, կահ–կարասի, այն ամենը, ինչ որ խու-
ժանը հարմար է գտել թալանելու։ Ռուբենը տեսավ, թե ինչպես
Խալունց և Աթարբեկյանների, Հուսնունց, Վերդունց ընտանիքների
բոլոր անդամներին, այդ թվում՝ երեխաներին, հրեցին իրենց
8 Մառախուղ:
18
այրվող տների բոցերի մեջ։ Մի ակնթարթ փողոցում կրկին երևա-
ցին հայրն ու եղբայրը, որոնք, խույս տալով ասկյարներից, կորան
նեղլիկ փողոցում: Իսկ թե հետո ինչ եղավ, չգիտեր, քանի որ
փախչող ամբոխը քշեց տարավ իրեն։ Ամենուր գորգ, կարպետ
շալակած թուրք տղամարդիկ ու կանայք էին, պատանիներ, որոնք
շտապում էին այդ ամենը թողնելու իրենց տանն ու ետ գալու, շա-
րունակելու թալանը։ Մի անկառավարելի մրցակցություն էր առա-
ջացել թաթար ընտանիքների միջև՝ ով ավելի շատ կթալաներ։
Մզկիթի մոտ Ռուբենը ճանաչեց Թոփխանայի շուկայում ձմերուկ
ծախող Ահմեդ քիշիին, որը Հայոց թաղամաս էր շտապում։ Հան-
կարծ նա հարձակվեց կահ–կարասիով բեռնված մեկ այլ թուրք
ընտանիքի վրա, հանեց դաշույնն ու դանակահարեց ծանր պահա-
րանի տակ կորացած թուրքին, խլեց թալանն ու իր ընտանիքի
անդամների հետ ետ՝ դեպի իրենց տուն շտապեց։ Խուժանների
խումբը բարձր պահած ցցերով Երևանյան փողոցով դեպի Թուր-
քաց թաղ էր շարժվում՝ «Ալլահ ագբար» աղաղակելով։ Փայտե
ցցերի ծայրերին գլխատված մարդկանց գլուխներ էին։ Մեկը
բամբ ձայնով գոռում էր. «Ալլահ, գյավուրների խալիֆ–քեշիշի
գլուխը քեզ ընծա ենք բերում...»: Ինչ-որ մեկը, որի դեմքը չկարո-
ղացավ տեսնել, հանկարծ ամուր բռնեց Ռուբենի ձեռքը և խույս
տալով ասկյարներից ու խուժանից՝ քաշելով տարավ իր ետևից։
– Էտ հի՞նչ ա ծերքետ,– առանց Ռուբենին նայելու հարցրեց իր
ետևից տանող մարդը: Ձայնը ծանոթ թվաց, սակայն չկարողա-
ցավ հիշել:
– «Հայոց պատմություն»:
– Հա՞, լավ կյիրք ա, կուրցընիս վեչ:
– Կուրցընել չըմ,– պատասխանեց Ռուբենը:
Թուրք խուժանը ճանապարհին որսում էր ջահել աղջիկներին,
տղամարդկանց նույն պահին մորթում, ծերերի ու երեխաների
վրա ուշադրություն չէր դարձնում։ Տարեց մի մարդու հետ խույս
տվեցին խուժանից ու ժայռապատ ճանապարհով իջան կիրճում
գտնվող Հունոտ գյուղը:
Երկու տարի առաջ՝ ամռանը, Եղիշեն Ռուբենին իր պապա-
կան տուն՝ Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն էր ուղարկել, որտեղ
19
բնակվում էր քույրը: Սակայն հայ–թուրքական կռիվներն այստեղ
էլ էին հասել։ Թուրքական ասկյարների մի գունդ, համալրված
կովկասցի թաթարներով ու Հաջի Սամլուի քրդերով, հարձակվում
է Բերդաձորի ենթաշրջանի հինգ գյուղի վրա։ Հայկական այս են-
թաշրջանը շատ էր խանգարում Լաչինի և Շուշիի ամբողջական
թրքացմանն ու Լեռնային Ղարաբաղը Արարատյան նահանգից
վերջնականորեն կտրելու ծրագրին։ Տարիներ շարունակ թուրքե-
րին ոչ մի կերպ չէր հաջողվում կոտրել բերդաձորցիների դիմա-
դրությունը։ Բերդաձորը տասն օր հերոսաբար դիմադրում է, ետ
շպրտում թշնամուն։ Նրանք լավ էին օգտագործում մառախուղը,
անցնում թշնամու թիկունքն ու անսպասելի հարձակվում։ Ռուբենն
իր հասակակիցների հետ ուտելիք ու փամփուշտ էր տանում ինք-
նապաշտպանության մարտիկների դիրքերը։ Սակայն փամփուշտը
սպառվում է։ Ենթաշրջանի բնակչությունը սպասում էր, թե շուտով
Գորիսից Անդրանիկի հետ կգա զինամթերքով բեռնված Շուշիի
գունդը, որը կազմել էին Թիֆլիսի հայերը՝ Լեոյի գլխավորու-
թյամբ, ու թուրք ասկյարն այլևս անելիք չի ունենա Ղարաբաղում։
Բացի այդ, սպասում էին, որ Խանասորի արշավանքի հերոսներից
Արսեն դայու 450-հոգանոց ջոկատը Մեյդան սարով ու Հաջի Սամ-
լուով թիկունքից հարվածելու է թուրքերին: Շուշիի փոստատարը,
տեղեկանալով Բերդաձորի կռիվներին, շտապում է վտանգից
փրկել քրոջն ու որդուն։ Բերդաձորցի մարտիկները, տեղեկանա-
լով, որ Արսեն քեռու գլխավորությամբ թիկունքից հարձակվող
պտրեցուց ջոկատը Շուշիի ժամանակավոր կառավարության հրա-
հանգով ետ են ուղարկել, իբրև թե չխանգարելու Շուշիի գնդի գոր-
ծողությանը: Տեսնելով, որ ոչ մի օգնություն էլ չի լինելու՝ 10-օրյա
պաշտպանական կռիվներից հետո որոշում են հեռանալ բնա-
կավայրից։ Օգտվելով խիտ մառախուղից՝ սայլերով դուրս են բե-
րում բնակչությանը։ Որդուն հանձնելով համագյուղացիներին՝
հայրը՝ Եղիշեն, գյուղ է վերադառնում՝ քրոջը փրկելու: Քրոջը ձիով
փախցնում է։ Սակայն ավազակները Թթու ջրի մոտ սպանում են
քրոջը, իսկ ինքը` Եղիշեն, մի կերպ Շուշի է հասնում։ Գիշերը Շուշիի
ճանապարհին ասկյարները կտրում են սայլերով դեպի Շուշի
փախչող բերդաձորցիների ճանապարհն ու սկսում անխնա
20
կոտորել մարդկանց։ Ռուբենը հասցնում է մի քանի հոգու հետ
անտառ մտնել ու ոտքով Շուշի հասնել։
Գլուխ երկրորդ
Կարկառի կիրճում
Ռուբեն Սարգսյանը մոտեցավ կիրճի վրա կախված ապառա-
ժին։ Ջիրիդտափից դեպի անդնդախոր կիրճն ու վեհաշուք Քիրս
լեռը բացվող տեսարանը գուցե մոռացության տա անցյալի ծանր
վերհուշը։ Արծիվը թևերը լայն տարածած պտտվում էր կիրճի վրա։
Այդ պահին էլ ամպաքուլաների առաջին երամը, թեթևանալով վա-
ղորդյան արևի առաջին ցոլքերից, Ստեփանակերտից Կարկառի
հոսանքն ի վեր անշտապ սահքով լցվեց Հունոտի կիրճը՝ Ռուբենի
տեսադաշտից փակելով Կարկառի հինավուրց միակամար կա-
մուրջները, Հունոտ գյուղն ու անդնդախոր կիրճի պատերին բաց-
ված քարանձավները։ Այդ հսկայական քարանձավները, հին
ժամանակներից սկսած, մարդու համար հուսալի ապաստան են
ծառայել օտար ասպատակիչներից պատսպարվելու համար։ Ավան
զորավարի քարանձավի շրջակայքում մինչև հիմա մնացել են հին
բերդի պատերը։ Քաղաքային դպրոցի երիտասարդ ուսուցիչը
Ռուբենի ավագ եղբայր Արմենակն էր, ով մի անգամ Ռուբենենց
դասարանի երեխաներին դժվարանցանելի ճանապարհով այս
բերդ–քարանձավն էր բերել, պատմել 1726 թվականի աշնանը
թուրքական 40-հազարանոց բանակին Շուշիի ճակատամարտում
իր արցախցի կտրիճներով պարտության մատնած Ավան զորա-
վարի, նրա Թարխան եղբոր, Միրզա հարյուրապետի, Աղվանից
աշխարհի Եսայի Հասան–Ջալալյան կաթողիկոսի մասին9։
9 Խաչենի իշխանական տոհմից, 1701 թ. Գանձասարի կաթողիկոս, հայ
ազատագրական շարժման գործիչ: Նրա օրոք Էջմիածնին ենթակա
Աղվանից կաթողիկոսական թեմի իրավասության տակ էին Գանձակը,
Շամախին, Ղարաբաղը, Շիրվանը, Բաքուն, Դարբանտը, Նուխին, Պար-
տավը: Նա նամակներով դիմել է Պետրոս Առաջինին՝ օգնելու Ղարա-
բաղում ծավալված ազատագրական շարժմանը, օգնել է Իսրայել
21
Վերջապես Ռուբենը նորից նկատեց արծվին, որը, ձորը լցվող
մառախուղի պատճառով այլևս անելիք չունենալով կիրճում, որ-
սաց քամու ընթացքն ու առանց թևերը թափահարելու մի քանի
պտույտով բարձրություն հավաքեց, անցավ Խաչին տափի հար-
թությունը։ Ռուբենը հիշեց, որ 55 տարի առաջ՝ այս նույն օրը՝ 1920
թվականի մարտի 23-ին, ամպերը կրկին լցվել էին կիրճը և կոտո-
րածից մազապուրծ ու խոր ձորում ապաստանած հայերի խմբին
ծածկել իրենց հետապնդող ասկյարներից։ Ամպաքուլաները,
ասես ուժ չունենալով առնելու խուժանի դեմը, հոսքով անցան
բերդապարիսպը, Շուշիի բանտը շրջանցելով՝ Հին գերեզմանոցով
սահեցին դեպի Հունոտ, գյուղ չհասած՝ միախառնվեցին Վարա-
րակնից եկող մառախուղին։ Հնարավոր է, որ նրանք միմյանց
շատ բան ունենան պատմելու Վարարակնում և Շուշիում իրենց
տեսած սպանդի մասին։ Փախստականները Հունոտի ճանապար-
հին լսում էին դրա վրա կախված ապառաժի հարթակին բռնաբա-
րության ենթարկվող հայ աղջիկների ու կանանց ողբն ու կոծը։
Նրանք, պղծված համարելով իրենց պատիվն ու արժանապատ-
վությունը, ապառաժից նետվում էին ճերմակ անդունդը։ Խոր ձո-
րում ապաստան որոնող շուշեցիները լսում էին անդունդի մեջ
նրանց աղեկտուր ճիչերը...
Կարկառը փրփրել, ասես անուժությունից կատաղել էր։ Ամեհի
քարերին զարկվելով՝ նա ավելի ուժեղ էր ոռնում՝ պատրաստ խեղ-
դամահ անելու հոսանքի մեջ հայտնված ցանկացած մարդու։ Հունո-
տի բնակիչները դուրս թափվեցին իրենց թաղածածկ բնակարաննե-
րից, ուտելիքով դիմավորեցին շուշեցի փախստականներին: Իսկ
երիտասարդները, հրացաններով զինված, գնացին խուժանի
ձեռքից ազատելու հայ աղջիկներին, օգնելու ետ մնացած փախս-
տականներին։
Օրուն և Պետրոս Առաջինի հատուկ դեսպան Իվան Կարապետին,
Ավան Յուզբաշի զորավարի հետ գլխավորել է Սղնախների ազա-
տագրական պայքարը: Գրել է «Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ
անցից դիպելոց յաշխարհին Աղուանից» երկը, որից պահպանվել և
հրատարակվել է միայն մի մասը: Մահացել է 1828 թ.:
22
– Մեր էս ծորը վեչ մի թշնամի կրեցալ չի ուրան ենթարկե,–
ասաց գյուղի գլխավոր ջրաղացպանը,– մեր շենին վեց ճեղացնեն
էլ ըշխադըմ ըն։ Շիներքան կյամ ըն, աղըմ ցորենը, ամենալավ
ալերը ստանըմ։ Թորքն էլ, քյուրդն էլ ցորեն ըն պիրըմ աղըմ,
ամմա զենքավ գյուղ մտնել թողըմ չընք։ Հայտնի յա Շոշ գյուղից
Ռոստոմյան ախպերներեն հերոսոթունը։ Կյիրքերըմ կյիրած ա
նահանց մասին: Թորք ասկյարնեն հինչ ըրեն, կրեցեն վեչ մուտա-
նան մեր ճեղացներեն։
Կանանց խումբը շրջապատել էր գեղեցկուհի շուշեցուն՝
Տաթևիկին։ Ռուբենը ճանաչում էր նրա 14-ամյա որդուն՝ Մռավին։
Փնտրեց նրան, սակայն փախստականների մեջ չգտավ։
– Տղա՜ս, տղա՜ս, վա՜յ, քոռանամ, աշկս տեսնար վեչ, թա
հունց էտ գազանը` Նուրի փաշան, մանները խոթից խուխես քթը-
ծակերը, յաթաղանավ...
Տաթևիկը կրկին ուշաթափվեց։ Հենց ուշքի էր գալիս, ուզում
էր Շուշի գնալ, սակայն նրան կանայք ետ էին պահում։ Տաթևիկը
չէր հասկանում, թե ինչու են արգելում որդու մոտ գնալ։
– Պա էս թոռնը՞նք քյինամ10, Քարինտա՞կ։ Խե՞։ Բալաս ընդե՞ղ
ա։– Ապա հիշում է Մելիք–Բեգլարյանների ընդարձակ բակում հա-
վաքած ութ հարյուր հայ պատանիների սպանդն ու նորից ուշա-
թափվում։
– Չէ՛, թուղեցեքյ ես քյինամ Շուշի, քիթենամ իմ Մռավեն:
Քիչ անց ապառաժի կողմից լսվող կանանց ճիչերի փոխարեն
ժայռերը տարածում են հրազենի խուլ կրակոցները։ Շուշեցի
բժիշկ Ավանես Ավանեսյանը օգնություն էր ցույց տալիս վիրա-
վորներին ու հիվանդներին։ Սակայն Տաթևիկի հարցում նա անօգ-
նական շարժեց գլուխը։ Հունոտցի զինյալ տղաները փախստա-
կանների նոր խմբի հետ կիրճ են հասցնում մահվան երախից
փրկված շուշեցի կանանց ու աղջիկներին։ Փախստականները ըն-
դառաջ դուրս եկան նրանց, և լաց ու շիվանը լցվեց ձորը։ Ռուբենը
աղջիկների մեջ դժվարությամբ ճանաչեց իրենց հարևանուհուն`
Շուշանին: Միշտ պճնազարդ, գեղեցիկ հագ ու կապով 15-ամյա
10 Բա էս ո՞ւր ենք գնում:
23
գեղեցկուհուն դժվար էր պատկերացնել գզգզված մազերով,
պատառոտված շորերով:
– Շուշան,– դիմեց Ռուբենը,– Արմենակեն ու հայրիկիս տեսալ
չը՞ս:
Շուշանը ժխտական շարժեց գլուխը: Նա խոսելու ուժ ու
կարողություն չուներ: Ապա ուժ հավաքելով` շշնջաց.
– Մարիամն էլ ար միզ նհետ: Իրեք հոգավ տուս ըն պրծալ թոր-
քեն ծերքան, ուրանց քիցալ ծորը: Մարիամեն ծենը հալա ընջուկ-
ներըմս ա, նա թոխպեն մաչավ թռչիլավ «մայրիկ» ար կանչըմ…
– Պա ծերո՞ւնք:
– Լուխճին էրալ ըն տանը մաչին…
Շուշանն այլևս անկարող էր խոսել:
Փախստականների այս խմբի հետ էր նաև Ռուբենի դասըն-
կեր, ջրավաճառ Տիգրանն իր անբաժան ավանակի հետ, որի
մեջքին նստած երկու ծեր կին էր բերում:
Փախստականներից ամեն մեկն ուզում էր իր ընտանիքի հետ
պատահած դժբախտության, կորցրած հարազատների մասին խո-
սել, ասես դատարկվել, թեթևանալ ծանր բեռից։ Նրանց մեջ իր
հագ ու կապով առանձնանում էր Նանըմ աքերը, հատկապես սև
փարաջան դեն նետելուց հետո:
– Էս փարաջան ա ինձ փըրկալ,– ասաց նա,– ասկյարը կտրալ ար
առաջս, սոտ տեղը «Ալլահ ագբար» ըսեցե, դաստի ետ քըշվեցեն:
Ռուբենը նրան Բաղունց Վըրեր թաղամասում էր հաճախակի
տեսել` եռահարկ շքեղ պատշգամբով տան բակում: Անշուք հագն-
ված կանանց մեջ ավելի էին ընդգծվում նրա շքեղ հանդերձները:
Նա Շուշիում հայտնի էր ժողովրդական իր հմուտ բժշկությամբ:
Նանըմ աքերը արխալուղ էր հագել, ճակատին` երկու պատ ոսկի,
մեջտեղում` մեծ ոսկեդրամ, որը շուշեցիները «պլմբայալ» են ան-
վանում: Երկու կողմից խոպոպիկներով մազափնջեր էին իջնում`
զարդարված ոսկե պուժուժներով և ուլունքներով: Գլխի ճերմակ
լաչակի վրայից մետաքսե սպիտակ չարղաթ էր գցել, որոնց ծոպե-
րը հասնում էին մինչև չմուշկները: Արխալուղը կանաչ կտորից էր,
վրայից կապել էր մուգ կարմիր մետաքսե լայն գոտի: Թևքերին
ոսկյա սուրմա–կոճակների շարան էր կարված, գլխին` ծոպավոր
24
հաստ բրդյա շալ: Երբ հեծկլտոցներն ու ողբը մի պահ հանդարտ-
վեցին, ապառաժներն ի վեր դանդաղ սփռվեց Շուշիի հռչակավոր
ողբասաց Նանըմ աքոր ողբերգը.
– Աստուծ մեր Շուշին Ալլահեն ա տվալ, թա՝ ես օրիշ տեղ գործ
օնիմ, լավ կյեշիս խոցը՜ս, Շուշի՜ս, հոտը՜ս… Ալլահը Շուշվա ղա-
լան թուրքերեն ա պահ տվա՜լ, թա՝ լավ կյեշիք գյավուրներե՜ն...
թա սաբավ կզնվե վեչ Աստուծը՜…
Աստո՛ւծ, հորը՞ս, քու խոցըտ սիրած Շուշին է՜րվըմ ա, քեզ սի-
րող, պաշտող ժողովուրթտ ուրանց էրվող տան ալավներեն
մաչին խրավվըմա՜, Վահան ծըռետ կլոխը «Ալլահ ագբար» կնչի-
լավ անհավատնեն ցեց ըն հանա՜լ, միչիդըմը տիրած՝ նամազըն
անը՜մ, երթումն ըն օտը՜մ...
Մինը կավեչ, վեր քու տանըտ շամ վառե՜, աղոթք անե՜, պա
օջախեն տեղը տոնն ա էրվըմ, հե՜յ Աստված...
Փախստականների ամբոխը շունչը պահած լսում էր Նանըմ
աքոր ողբը, անմիջապես որսում կարճ դադարն ու միաբերան
հեծկլտում, լաց լինում, հետո էլ լռում՝ հնարավորություն տալով
ողբասացին՝ շարունակելու ողբերգը։
– Շամեն տեղը տոնըտ ա նիկացալ, Կուսանաց վանքը, Ղզնչե-
ցուց, Մղրեցուց, Ագուլեցուց եկեղեցիքն ըն էրվըմ, հըյերեն կըտո-
րըմ ըն, տները նիկիցնըմ, պրիշակ11 սարքըմ... Տոնս քանդվից, հե՜յ
Աստուած…
Տարեց մի մարդ, տեսնելով, որ այդ ամենն ուղեկցվում էր լաց
ու շիվանով, հարմար պահ որսալով, ասաց.
– Ժողովո՛ւրդ, ես հասկանում եմ ձեզ, հետո իրար պատմելու
շատ ժամանակ եք ունենալու: Նանը՛մ աքեր, թող բայաթիդ, ով չի
իմանում ողբ ասելու ինչ վարպետ ես: Բոլորն էլ լավ գիտեն, թե
ինչ ողբերգակ ես: Բայց հիմա դրա փոխարեն բժշկություն արա,
ավելի օգուտ տված կլինես:
– Մանաս, լավ ես ասում,– պատասխանեց Նանըմ աքերը,–
բայց բայաթին էլ է բժշկություն համարվում, հիմա որ քիչ
թեթևացա, կարող եմ հեքիմություն անել:
11 Ավերված, լքված տուն:
25
Ռուբենը հիշեց Մանաս քեռուն: Ռուբենը նրան լավ գիտեր,
քանի որ հաճախ էր իր հոր մոտ գալիս։ Երբեմն գալիս էին ուրիշ
մարդիկ, երկար զրուցում քաղաքականությունից, ազգային գոր-
ծերից, որից Ռուբենը բան չէր հասկանում։ Նրանց հետաքրքրում
էր, թե Շուշիի, Վարարակնի և Ղարաբաղի մյուս բնակավայրերի
փոստը Եվլախ կայարան տանելու և այլ վայրերից Ղարաբաղ
եկող փոստով վերադառնալու ճանապարհին Եվլախում, Պար-
տավում, Թարթառում ու Աղդամում ինչ էր տեսել հայրը, ում էր
հանդիպել, ինչ էր լսել, ինչ շարժ կար թուրքերի մեջ։ Ռուբենի վրա
տպավորություն էր թողել բարձրահասակ ու ամրակազմ Հարու-
թյուն Թումյանը։ Հետագայում Ռուբենն իմացավ, որ նա Լեռնային
Ղարաբաղի զինվորական կոմիսարն է։ Հիշելով որոշ դրվագներ
այդ զրույցներից՝ Ռուբենը սկսեց հասկանալ, թե ինչու էին ան-
հանգստանում մեծահասակները։ Հենց Մանաս քեռին էր փողո-
ցում ամուր բռնել իր ձեռքից ու քարշ տվել ետևից: Մանաս քեռին
Շուշիում հայտնի խոհարար էր: Քաղաքի բոլոր ծայրերից գալիս
էին Հայոց թաղամասի ճաշարան՝ վայելելու նրա պատրաստած
խորտիկներն ու ճաշերը: Նա հայտնի էր իր խիստ մաքրասիրու-
թյամբ ու ճշմարտախոսությամբ: Նա Եղիշեին սկզբից պատմում
էր իր այգում աճեցրած բազմատեսակ, աշխարհի ամենատարբեր
անկյուններից բերած ծաղիկների մասին: Շուշիի վաճառականնե-
րը, ուր էլ գնան, միշտ հիշում են լավագույն խոհարարի՝ ծաղիկ-
ների հանդեպ ունեցած սիրո մասին ու անպայման նոր տեսակի
ծաղիկների սերմեր են բերում նրան: Տուն վերադառնալով՝ նա
սկզբում այգի էր մտնում, բրիչը վերցնում, փորփրում, փափկաց-
նում հողը, հեռու աղբյուրից ջուր բերում, ջրում ծաղիկները: Ամեն
տեսակի ու գույնի ծաղիկներ կային նրա այգում: Նա հաճախ էր
խոսում ծաղիկների հետ, ասես հասկանում էր նրանց լեզուն: Մա-
նասի կինը` Ալմաստը, սիրում էր ամուսնու աճեցրած ծաղիկները:
Ալմաստը այդպես էլ չպտղակալեց, ամուլ մնաց: Իսկ Մանասը
անողոք էր, երբ տրորում էին ծաղիկները: «Դուք ձեռք մի՛ տվեք,
մի՛ փչացրեք ծաղիկները, ես կքաղեմ ու ձեզ կտամ…»,– ասում էր
նա առանց թույլտվության իր պարտեզը մտած աղջիկներին:
26
– Հիմա դրա ժամանակը չէ,– իր խոսքը շարունակեց Մանասը,–
մենք պետք է փրկենք մեր երեխաներին, որպեսզի ցեղը
շարունակվի, որ մեծանան, ուժ հավաքեն, ետ բերեն իրենց
հայրերի, պապերի կորցրածը: Սրանից հետո ոչ մի լաց ու կոծ,
լսո՞ւմ եք, Նանըմ աքեր: Քարինտակ ենք գնում: Բռնեք երեխաների
ձեռքերից, կամրջով անցնելիս ջրին չնայեք, ոչինչ էլ չի պատահի:
– Բա որ թուրքերը Ջիրիդտափից Քառասուն աստիճաննե-
րով12 իջնեն ձորն ու կտրեն մեր ճանապարհը,– տագնապով ասաց
մի ծերունի։
Ռուբենը նրան առաջին անգամ էր տեսնում։ Ծերունու խոսքե-
րը խուճապ առաջացրին փախստականների մեջ։ Շփոթահար
կանգ առան։
– Վերջացրու, Համբո, թուրքերը վախենում են ձորը մտնել,–
խիստ տոնով հանդիմանեց Մանասը,– ժողովուրդ, թուրքին ոսկի
էլ տաս, էս ձորը չի մտնի։ Նրանք միայն ոհմակով անզեն մարդ-
կանց վրա հարձակվել գիտեն։ Առանց խուճապի Քարինտակ ենք
գնում։ Ով չի ուզում, թող ետ գնա ու խուժանի ձեռքն ընկնի...
– Մանաս, ջրվեժի մոտ ո՞նց ենք գետն անցնելու,– կրկին
դիմեց Համբոն։
– Ջրվեժին հասնենք՝ կորոշենք,– վստահ տոնով պատասխա-
նեց Մանասը, որն արդեն ստանձնել էր առաջնորդի դերը։
Կիրճի խորքից ժխորի ձայներ էին լսվում:
– Ժողովուրդ, լռեք, տեսնենք էս ովքե՞ր են Վարարակնի
կողմից գալիս:
Երևաց ամբոխի ծայրը: Վարարակն ավանի փախստական-
ներն էին:
– Առստա՞մ, ձեզ ի՞նչ է պատահել,– դիմեց Մանասը ծանոթ
վարարակնեցուն:
– Է՜, Մանաս, Մանաս, ինչ պատահել է, հենց մեզ է պատահել…
– Պատմիր` տեսնենք:
– Շուշիի դեպքերի մասին Վարարակնում ենք լսել: Ալեքսան քե-
ռու ջոկատը շրջապատում է թուրք ասկյարներով լցված զորանոցը:
12 Զառիթափ բնական աստիճաններ:
27
Դե, Ալեքսանին գիտես, քաջ ա, բայց երկար մտածել չի կարո-
ղանում: Ալեքսանը պահանջում է զենքը վայր դնեն ու հանձնվեն:
Ադրբեջանական զինվորներն առաջարկում են ճանապարհ տալ,
որ հեռանան: Մեր հրամանատարը չի համաձայնվում: Թուրքերը
որոշում են կռվել: Լավ զինված թուրքական գնդի դեմ Ալեքսանի
ուժերը քիչ էին: Ասկյարները դուրս են գալիս զորանոցից, ու
սկսվում է կոտորածն ու թալանը: Փրկվածների մի մասը Խաչենի
կողմն է գնում, մի փոքր մասի հետ էլ Կարկառի ձորով մի կերպ
Հունոտ ենք հասել:
– Լավ, Առստամ, կես ժամ հանգստացեք, Քարինտակ ենք
գնում: Այնտեղից Սղնախ կբարձրանանք, հետո` Ավետարանոց,
կցրվենք աշխարհվ մեկ: Երևի դա է մեր ճակատագիրը:
Երբ անցան կամուրջը, Հունոտի եկեղեցուց դուրս եկավ քա-
հանան, ամբոխի մեջ մտավ ու հանդիպակաց քայլելով, աղոթք
մրմնջալով՝ մետաղյա շղթաների զրնգոցով բուրվառի խնկահոտ
ծուխը ցրեց մարդկանց մեջ:
Փախստականները ճանապարհին շուշեցի մի ընտանիքի հան-
դիպեցին։ Մի կին աղջիկների հետ կանաչի էր քաղում, լցնում
գոգնոցը։
– Կարո՞ղ է դուք էլ եք եկել ժենգյալ13 հավաքելու,– տագնա-
պած ասաց կինը,– իզուր եք էսքան հոգի եկել, էս տարի ոչ կար-
գին ճըռճըռոկ կա, ոչ էլ կըրմըզուկ, խազազ...
– Եղսա քույրիկ,– դիմեց փախստական կանանցից մեկը, ով
ճանաչեց իր հարևանուհուն,– հո չես գժվել, չգիտե՞ս, որ Շուշիում
ամբողջ գիշեր թուրքերը կոտորում էին հայերին, հետո թալանում,
վառում տները...
– Ո՞նց թե...
– Հավաքիր ընտանիքդ ու արի մեզ հետ։
– Գնամ տնից բան–ման բերեմ...
– Եղսա, իմ տան հետ քո տունն էլ են այրել,– ասաց Եղսայի
հարևանուհին,– ոչ մեր Շուշին կա, ոչ էլ տները։ Թուրքը թալանել
է, վառել...
13 Անտառի կանաչ խոտաբույս արցախյան հաց թխելու համար:
28
– Չեմ գա,– ասաց Եղսան,– եթե տունս չլինի, Շուշին չլինի, էլ
ինչի՞ս է պետք կյանքը։
– Ամուսինդ ո՞ւր է, կանչի թող գա,– խիստ ասաց Մանասը,–
գոնե երեխաներիդ փրկության մասին մտածիր։
– Հա,– ասես ուշքի գալով՝ ասաց Եղսան,– գնաց Ավանի14
կարան15 սունկ հավաքելու։
– Ես էլ հավատացի, որ Ավանի քարանձավում սունկ է
աճում,– պատասխանեց Մանասը,– ուրեմն ջարդերի հոտն առել է
ու քաղաք գնացել։ Կսպասես մի երկու ժամ, եթե չգա, էլի են
փախստականներ գալու, երեխաներիդ հետ Քարինտակ կգաս։
Հովար ջրվեժը Հունոտի ամենագեղեցիկ վայրերից է։ Աղբրա-
ջրերը, դուրս հորդելով քարերի միջից, առատորեն հոսում են քա-
րանձավների վրա կախված ապառաժե հովարով, յուրօրինակ
ջրվեժ ստեղծելով՝ շռինդով թափվում քարե հարթակին։ Քարե
հովարները ծածկվել են կանաչ շթաքարերով, որոնք առաջին հա-
յացքից մամուռի տպավորություն են թողնում, սակայն երբ ձեռք
ես տալիս, զգում ես կրաքարե գոյացումները։
Փախստականների հոգսը հորդառատ գետն անցնելն էր։ Մա-
նասը մի քանի հոգու հետ անտառի խորքից երկու գերան քարշ
տալով բերեց, զուգահեռ դնելով՝ կարճ փայտերով աստիճաններ
սարքեց, կապկպեց մատղաշ ծառերի կեղևով ու գետի ժայռեղեն
ափերը փայտաշեն կամրջակով միացրեց իրար։ Նա առաջինը
անցավ կամրջով՝ ստուգելու ամրությունն ու անվտանգությունը։
Քչերն էին համարձակվում հետևել նրան։ Կամրջին մոտեցավ
փոքրիկ Ռուբենը։ Գետը, երկու ապառաժի արանքում սեղմվելով,
ավելի կատաղի էր դարձել՝ պատրաստ կլանելու և հոշոտելու իր
մեջ ընկնողին։
– Ռուբեն, ջրին չնայես,– ասաց Մանասը,– համարձակ անցիր,
ապրես, տղաս, Եղիշեն այստեղ լիներ, կհպարտանար քեզնով։
14 Ավան զորավարը, ով գլխավորում էր Հայոց Սղնախների (Արցախի)
զորքերը, Հունոտի կիրճի քարանձավներում պաշտպանական համա-
կարգ է ստեղծել, որի օգնությամբ էլ ութօրյա ճակատամարտում պար-
տության է մատնել 1826 թ. թուրքական 40-հազարանոց բանակին:
15 Քարանձավ:
29
– Փոստի Եղիշի փոքր տղան է...– կրկնում էին կանայք։
– Դե, եթե էս տղան անցավ, բոլորս էլ կարող ենք։
Իրոք, հերթով բոլորն անցան գետը։
– Մանաս, կամուրջը հանենք, որ մեր հետևից ասկյարները
չկարողանան հասնել,– դիմեց Համբոն։
– Չէ, Համբո,– առարկեց Մանասը,– մեզնից հետո էլի փախս-
տականներ են գալու, նրանք էլ պիտի Քարինտակ հասնեն։
Տիգրանը չէր ուզում բաժանվել իր ավանակից: Այն հունոտցի-
ներին ի պահ տալու բոլոր հորդորներն իզուր էին: Նա, ավանակի
կապից բռնած, ետ գնաց ավելի լայն տեղով անցնելու նպատակով:
Փախստականները նկատեցին, որ գետի ալիքները լաթի
տարօրինակ կույտեր են բերում։
– Մարդիկ են, մարդիկ,– կանչեցին բարձր դիրքում կանգնած
կանայք,– երեքն են, չէ, չորսը, չորսը...
Չորս հոգի ուժասպառ եղած հանձնվել են Կարկառի կամքին։
Մի քանի հոգի, այդ թվում նաև Ռուբենը, չոքեցին փայտաշեն
կամրջակին՝ պատրաստվելով օգնել ջրախեղդ լինող մարդկանց։
Առաջինին չհասցրին որսալ։
– Ռուբեն, վեր կաց, դա քո գործը չէ,– խիստ ասաց Մանասը:
Ռուբենը հպատակվեց Մանասի կամքին՝ տեղը զիջելով
մեծահասակներին: Փրփրած ալիքները մանուկ երեխային այս ու
այն կողմ էին թռցնում։ Մարդիկ որսացին երեք հոգու: Այդ պահին
քիչ էր մնում շրջվեր կամուրջը: Խլելով կատաղի ալիքներից՝
նրանց դուրս բերեցին ափ, պառկեցրին խոտերին։ Պարզվեց, որ
շուշեցի փախստականներ են: Աղջնակը, տեսնելով գետն ընկած
երեխային, փորձել էր դուրս բերել ջրից, ու ինքն էր հայտնվել
փրփրած ալիքների մեջ։ Սկզբում մայրն էր նկատել ալիքների մեջ
մաքառող դստերն ու ջուրը նետվել, հետո՝ հայրը...
Փախստականներն իսկույն խարույկ վառեցին, չորացրին
փրկվածների շորերը։ Քարինտակի կողմից մի քանի հոգի եկան՝
փայտե երկար ձողերը ձեռքերին։
– Ջուրը քշել է չորս հոգու...
– Հա,– ասաց Մանասը,– երեքին փրկեցինք, բայց փոքրիկին
չհասցրինք...
30
Տղամարդը, ով փոքրիկի հայրն էր, հուսահատ վազեց գետի
ընթացքով։ Քիչ անց հետ եկավ՝ մանկիկը գրկին։
– Հունոտի տղաները փրկեցին։ Նրանք, ձողերը պատրաստ,
գիտեին, որ գետն ընկնողներ էլ են լինելու...– երջանիկ արցունք-
ները աչքերին՝ ասաց նա։
Երբ կատաղի Կարկառից փրկված երեխաներն ուշքի եկան,
փախստականները շարունակեցին ճանապարհը։ Մառախուղը,
օրը բացվելուն զուգահեռ, ծառերի կատարներին ու ապառաժնե-
րին քսվելով, վեր բարձրացավ` բացելով փախստականների տե-
սադաշտը. Ջիրիդտափի ուղղությամբ կիրճի խորքից ապառաժն ի
վեր նայեցին։ Արյան ծարավ թաթարական ամբոխը ապառաժի
ծերպից իրենց էր հետևում ու սպառնալից հայհոյանքներ բղա-
վում, քարեր նետում։
Մի պահ Մանասը փախստականների շարասյունն էր տնտղում,
ետ ու առաջ գնում:
– Համբո,– դիմեց նա,– Թամարին չե՞ս տեսել:
– Չէ, Մանաս, ոնց որ նա Քառասուն աստիճաններով Շուշի է
վերադարձել:
– Ախր նա ապառաժներով չէր կարող Շուշի հասնել, թուրքը
նրա գլուխն էլ կուտի:
– Ի՞նչ ասեմ, նա մեզ չլսեց: Ասում է՝ տղայիս մոտ եմ ուզում…
Շուշվա փախստականների մի մասը լցվել էր Քարինտակի
փողոցները։ Նրանք հայացքները երբեմն ապառաժն ի վեր էին
հառում՝ մառախուղի միջով փորձելով մի վերջին անգամ տեսնել
հարազատ բերդաքաղաքը: Գյուղն արդեն պիտի պայթեր սոված
ու մերկ մարդկանց քանակից։ Քարինտակցիները գյուղամիջում
գտնում էին ազգակիցներին ու տուն տանում։ Շուշիի Ղարաբաղ-
ցոց թաղի ընտանիքների մի մասը բերդաքաղաք տեղափոխված
քարինտակցիներից էին գոյացել, որոնք էլ վտանգ լինելու դեպ-
քում անմիջապես հայրենի գյուղում էին ապաստան գտնում։ Ավե-
լին տեղավորել քարինտակցիները չէին կարող։ Փախստական
շուշեցիներն էլ հասկանում էին, որ իրենց այստեղ մնալը կարող է
գյուղի վրա հարձակվելու առիթ դառնալ, մանավանդ որ, ապա-
ռաժի վրայից հետևում էին իրենց։ Անընդհատ տարբեր կողմերից
31
փախստական շուշեցիներ էին գալիս։ Ամբոխը տարերայնորեն
անտառային ճանապարհով շարժվեց դեպի Սղնախ գյուղը։
Ռուբենն ուրախացավ, երբ կրկին հանդիպեց Տիգրանին ավանակի
հետ:
– Ջուրը երկուսիս քշել էր մինչև ներքևի կամուրջը: Կարող եմ
ասել, որ էշն է ինձ դուրս հանել ջրից: Հետո ընկել եմ վրան, ինք-
նուրույն բերել է, Քարինտակ հասցրել:
Սղնախ տանող ճանապարհին Ռուբենի ուժերը տեղի էին տա-
լիս։ Սովն ու ծարավը թուլացրել էին տղային։ Ոտքերը հրաժարվում
էին ենթարկվել։ Երբ թեքությունն ավարտվեց, Ռուբենը հետ շրջվեց:
Կիրճի մյուս կողմում Շուշին էր՝ պարզ, ինչպես ափի մեջ:
– Շուշի՜ն, Շուշի՜ն,– կանչեց Ռուբենը:
Գլուխ երրորդ
Հանդիպում Ավետարանոցի ճանապարհին
Մարդիկ, որ քայլում էին լուռումունջ, հանձնված ճակատա-
գրի քմահաճույքին, մոռացած քաղց ու ծարավ, հոգնություն, մի
պահ կանգ առան, ուղղեցին մեջքերը, նայեցին պատանու ցույց
տված ուղղությամբ: Նրանց առջև ասես օտար քաղաք էր: Ողջ
քաղաքը, ավելի շուտ` նրա վերին մասը, մխում էր: Սակայն
քաղաքի վրա դեռ իշխում էր Ամենափրկիչ եկեղեցին: Թեկուզ
բզկտված, գմբեթի սրագագաթ վեղարի տեղ սֆերիկ տանիքով՝
մնում էր որպես Շուշիի զարդն ու պարծանքը: Քիչ այն կողմ
Ղարաբաղցոց եկեղեցին էր` Կանաչ ժամը: Շուշիից հեռացած
մարդիկ սթափվեցին, վերհիշեցին մեկօրյա անցյալի իրադարձու-
թյունները: Արթնացավ կարոտը հարազատ քաղաքի, տան, օջախի,
կորցրած հարազատների նկատմամբ… Ամեն մեկը հազարավոր
ծխացող ավերակների մեջ փնտրում էր իր տունը: Լուռ ողբում էին
անդառնալի կորուստը: Ոչ ոք լաց ու շիվան չէր կապում, ողբերգ
չէր ասում: Ընդհանուր վիշտը միավորեց նրանց, ու նրանք մի
մարմին դարձան: Բոլորն էլ ողբում էին:
Որոշ ժամանակ անց Մանասը, սրբելով արցունքները, ասաց.
32
– Ժողովուրդ, լաց լինելով ոչնչի չես հասնի, գնանք, Սղնա-
խում սպասում են մեզ:
Երեկոյան փախստականների քարավանը Սղնախ հասավ:
Իննամյա պատանին ուժասպառ փռվեց գետնին: Իրենցից առաջ
Շուշիի շատ փախստականներ տարբեր ճանապարհներով Սղնախ
էին հասել։ Հարազատներն այստեղ որոնում ու գտնում էին իրար։
Ռուբենը մտածում էր ուժ հավաքել, բարձրանալ ու փնտրել հորն
ու եղբորը՝ Արմենակին։ Սակայն կոպերը ծանրացել էին ու ոչ մի
կերպ չէին բացվում։ «Գուցե հենց այսպես են մահանում մար-
դիկ»,– մտածեց Ռուբենը։ Շուշիի մղձավանջը, համատարած կրա-
կե դժոխքը չէր հեռանում մտապատկերից։ Չէ, ինքը պետք է գտնի
հորն ու եղբորը։ Մի պահ բացեց աչքերն ու գլխավերևում տեսավ
հորը։ Երա՞զ է, թե՞ իրականություն։ Փակեց կոպերը։ Կրկին
հայտնվեց Շուշիի դժոխքում։ Հասկացավ, որ հոր ու եղբոր պատ-
կերներն են իրականությունը։ Մոռացավ սովն ու հոգնությունը,
վեր թռավ տեղից, սակայն եռանդը միայն այդքանին հերիքեց,
նույն պահին էլ ուշաթափ փլվեց գետնին։ Նրանց մոտեցավ
Մանասը։ Ռուբենը ուշքի եկավ, բարձրացավ, ժպտաց ու գրկա-
խառնվեց հարազատներին։
– Համարձակ ու քաջ տղա ունես,– ասաց Մանասը,– իմ աջ
թևն էր։ Լավ պահիր։
– Քաղաքում տեսա, որ ձեռքից բռնած տանում ես, հասկացա,
որ փրկված է տղաս,– ասաց Եղիշեն,– քեզ պարտական եմ, Մանաս։
– Ի՞նչ ես կարծում, Եղիշ, կարելի՞ էր փրկել քաղաքը։
– Թուրքերը մի քանի ամիս առաջ էին պատրաստվում կործանել
հայոց քաղաքը,– ասաց Եղիշեն,– Հարավային Կովկաս էին եկել
1915-ի նույն եղեռնագործները` Ջամիլը, Նուրին, Քյազիմը, Խալիլը...
Ես թուրքերի պատրաստությունների մասին ժամանակին տեղեկու-
թյուններ էի հասցնում Ժամանակավոր կառավարությանը։
– Իսկ մենք անընդհատ նոր կառավարություններ էինք ստեղ-
ծում, պաշտոններ բաժանում, հայ–թուրքական հաշտարար կոմի-
տեներ հիմնում... Եղիշե, մեր Ժամանակավոր կառավարությունն
ու Բյուրոն են մեղավոր, որ չկարողացան կազմակերպել քաղաքի
պաշտպանությունը:
33
– Է՜, Մանաս, արի մեղավորներ չփնտրենք: Անգլիացիների
ներկայացուցչությունն ու Ադրբեջանի իշխանությունները թուրք
փաշաների հետ վաղուց էին պատրաստում այս սպանդը: Գիտես,
չէ՞, որ մարտի 22-ին թուրքերը ձերբակալել ու բանտ էին նետել
շուշեցի 400 մտավորականի: Դրանից առաջ էլ կառավարության
անդամներ Հարություն Թումյանին, Եղիշե Իշխանյանին ու Ասա-
տուր Ավետիսյանին անգլիացիների միջոցով աքսորեցին, որ
առանց նրանց ստիպեն կառավարությանը՝ հպատակվելու Բաք-
վին: Մենք պետք է մեր մեջ կազմակերպման ուժ ու այնպիսի
կարողություն ունենայինք, որ մեր երկրից դուրս քշեինք օտար
նվաճողներին: Ի՞նչ է, 1915-ը մի՞թե դաս չեղավ…
– Ազգային ժողովն ա մեղավերը,– խոսակցությանը խառնվեց
նրանց կողքով անցնող մի կին,– եթե բիզբըզին վեչ շնըճանջեն
պունը, վեչ մինը տուս չար կյալ պունան, կտորել մեզ…
– Ախճի, սո՛ւս, թորքեն մահանա յար պետք, վեր կտորե հյերեն:
– Թաղիմ էտ անիծվածներեն, հա՛…
– Եղիշ, ի՞նչ ես կարծում, Հայաստանը մի բան կանի՞, հո
այսպես չի թողնի մեզ թուրքի երախում…
– Չգիտեմ,– մտածկոտ ասաց Եղիշեն,– Հայաստանի վիճակը
ծանր է: Ես Եվլախից գալիս մի անգլիացի սպայի հետ էի
զրուցում: Նա ասաց, թե Անգլիան ուզում է Ադրբեջանին հանձնի
Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նախիջևանը, իսկ Հայաստանը
պետք է գրավի մինչև Սև ծովն ընկած հողերը:
– Բա մե՞նք…
– Տեսնո՞ւմ ես, մեզ էլ են կոտորում, Ղարաբաղը մաքրում
հայերից:
– Ուրեմն Անգլիան մեր թշնամի՞ն է:
– Անգլիացին մի բարեկամ ունի՝ իր շահը, դրանից դուրս ոչ
մեկին չի ընդունում: Հենց այդպես է գրավել աշխարհիս մի մասը:
– Լավ, Եղիշե, ո՞ւր ես գնալու:
– Դեպի Չափար՝ եղբորս մոտ գնալու ճանապարհ չկա:
Աներոնցս` Մաշադիշեն կգնամ, հետո տեսնենք: Դու ի՞նչ ես
անելու:
34
– Չգիտեմ, մերոնց կորցրել եմ, Ավետարանոց գնամ, կարող է
այնտեղ գտնեմ… Եթե չգտա, կմիանամ Թևանին կամ Արշավիր
Պետրոսյանին, կկռվեմ թուրքի դեմ:
– Մարգար, ինչքան գիտեմ, բոլշևիկներն են գալիս:
– Ուրեմն` բոլշևիկի դեմ կկռվեմ:
– Գուցե չկռվենք, հարմարվենք, փրկենք ազգը, մի բանի
հասնենք, հետո երևի հարմար պահեր կգան…
– Տեսնենք…
Ամենատարբեր խավի, կրթության, պաշտոնի մարդիկ խառն-
ված, աղքատ, առանց գումարի, օթևանի, նույն ճակատագրի ար-
ժանացած, որ առաջ իրար անգամ բարևի չէին արժանացնում,
այժմ` հարուստ թե աղքատ, հավասարվել էին, արդեն իրար հալ
էին հարցնում, բարեկամանում, ձգտում օգնել իրար։ Ընդհանուր
դժբախտությունը միավորել էր նրանց: Իսկ հարստությունը, բար-
վոք կյանքը Շուշիում շերտավորում էր առաջացրել, օտարացրել
իրար նկատմամբ, որն էլ խանգարում էր կազմակերպել քաղաքի,
երկրամասի ինքնապաշտպանությունը։ Եղիշեն հանդիպեց հայտ-
նի մեծահարուստ Թառումյանների հետնորդներից մեկին՝ վաճա-
ռական Նիկոլ Թառումովին, ով հազիվ էր հասցրել ազատել գլու-
խը, ողջ ունեցվածքը՝ կնոջը թողնելով խուժանին։ Քաղաքի ինք-
նապաշտպանության կազմակերպման համար Եղիշեն անձամբ էր
դիմել վաճառականին։ Նա հրաժարվել էր՝ ասելով, թե իր ընտա-
նիքին ոչինչ չի սպառնում։ Հանգանակությունից հրաժարվել էին
նաև քաղաքի այլ հայ մեծահարուստ կալվածատերեր ու վաճա-
ռականներ։
Նիկոլը, հանդիպելով փոստատարին, փաթաթվեց նրան,
սկսեց լաց լինել։
– Եղիշե, ինչ հիմար էինք, որ չօգնեցինք քաղաքի պաշտպան-
ներին,– ասաց նախկին վաճառականը,– ընտանիքս կորցրել եմ,
քանի որ հարուստներս մի քանի ռուբլի չուզեցինք տալ զենք,
զինամթերք գնելու համար, ներիր...
– Թող Աստված ների քեզ ու քո նմաններին, Նիկոլ,– ասաց
Եղիշեն,– իրոք որ միայն դո՛ւ չէիր անհասկացողը, քծիպը։ Դուք
չէիք հասկանում, որ ձեր կուտակած հարստության մի մասը
35
հասարակությանն է, ինչպես իմաստությունն է ասում` քո վաստա-
կածից ամեն երեքից մեկը էն անծանոթինն է, ով դրա կարիքն ունի:
Միշտ այդպես է եղել մեր ողջ պատմության ընթացքում, ու կորցրել
ենք մեր տարածքները, կոտորվել։ Հիմա էլ ձեր ագահության, եսա-
սիրության պատճառով կործանվեց մեր քաղաքը` Շուշին։
– Ո՞վ կսպասեր, թե թուրքը...
– 1915 թվականի կոտորածի մասին հո լսել էիր...
– Հա՜... Եղիշ, գոնե ասա, վերջին անգամ Եվլախից բերած փոս-
տի մեջ Բեռլինում սովորող իմ որդուց` Միքայելից, նամակ չկա՞ր։
– Թառումանց Նիկոլ, ես հո փոստ բաժանող չեմ, որ իմանամ,
զմռսած պարկով բերում եմ, հանձնում փոստին։
– Հա՜, ճիշտ ես ասում...
Փախստականների քարավանը հանգստանալուց հետո շարժ-
վեց դեպի Ավետարանոց գյուղը՝ Մելիք–Շահնազարյանների
ոստանը։ Ճանապարհն անընդհատ դեպի վեր էր տանում: Բար-
ձունքի մյուս կողմում Ավետարանոցն էր:
Ռուբենը մոտեցավ Արմենակին, բռնեց ձեռքը:
– Գիրքն ինչո՞ւ ես բերել, Ռուբեն,– հարցրեց Արմենակը:
– Հանձնարարել էիր, որ Վարդանանց պատերազմի մասին
կարդամ…
– Հիշեցի,– ասաց Արմենակը: Քմծիծաղ շողաց դեմքին:– Հենց
տեղ հասնենք` կհարցնեմ:
– Բայց ես չեմ հասցրել կարդալ:
– Հա, Ռուբեն, դու շատ ավելի կարևոր դաս ես սերտել կյան-
քից: Սա էլ է պատմություն, հայոց պատմություն: Բայց չես մոռա-
ցել, չէ՞, իմ ասածները:
– Ո՞րը, Արմենակ:
– Բոլշևիկների մասին:
– Հա՜…
– Բոլշևիկները որ գան, Ռուբեն, ազգ չի լինելու, էլ չեն ասելու`
հայ, թուրք, վրացի, ռուս, լատիշ…
– Լատիշը ո՞րն է:
– Ազգ է, էլի, Ռուբեն, որովհետև բոլորս եղբայրներ ենք լինե-
լու, հավասարություն է լինելու: Էլ հարուստ, աղքատ չի լինելու:
36
– Թո՞ւրքն էլ, Արմենակ,– զարմանքով հարցրեց Ռուբենը:
– Այո, բոլորը:
– Արմենակ,– ասաց որդիների ետևից քայլող Եղիշեն,– դրա
ժամանա՞կն է, որ թունավորում ես երեխայի միտքը: Քեզ չե՞մ
ասել` թող էդ գաղափարները:
– Հայր, եթե հիմա չհասկանա, վաղն ուշ է լինելու: Մեկ է,
շուտով գալու են բոլշևիկները, ուզում եմ, որ եղբայրս նրանց հետ
լինի, իսկական հեղափոխական դառնա:
– Է՜, Արմենակ, էս խառը ժամանակ դա էր պակասում: Թե ոնց
էդ անտեր բոլշևիկները մթագնեցին հոգիդ, չիմացա: Գործ չունես,
տղաս, եղբորդ էլ հեռու պահիր կուսակցություններից:
– Մի րոպե, հայր, ոնց որ դիմացից զուռնա–դհոլի ձայն է
լսվում,– լսողությունը լարելով՝ ասաց Արմենակը:
Քանի գնում, երաժշտության ձայնն ավելի հստակ էր դառ-
նում: Զգացվում էր, որ զուռնա-դհոլի նվագը Ավետարանոցի կող-
մից բարձունքն ի վեր հանդիպակաց էր գալիս: Բլրի կատարի
մոտ շարասյունը կանգ առավ: Փախստականները լարվել, շունչը
պահած անակնկալի էին սպասում:
– Էս հի՞նչ կինի, ա քըմմատաղ,– ասաց Մանասը:
– Մեր դարդը հի՜նչ, սահանց դարդը հինչ…– ասաց Համբոն:
– Հըրսանեքյ ա,– մեծավարի ասաց Ռուբենը:
– Հի՞նչ հըրսանեքյ,– ասաց Եղիշեն,– հո՞ւվ ա կյիժվալ, վեր էս
կտուրածեն վախտը հըրսանեքյ անե:
– Կտորածը Շուշվըմ ար,– ասաց Արմենակը,– հու Ավետարա-
նոցըմ չար:
– Ղորթ ա ասըմ տղան, Եղիշ,– ասաց Մանասը,– «տաշի–
տուշի» կընչելավ ըն կյամ:
– Է՜հ, հարամ ըրենքյ խալխեն հըրսանեքը,– ասաց Եղիշը:
– Պա ասըմ չըս, թա հըրսանեքյը հունց կազդե Շուշվա փախս-
տականներեն յրա…
Բարձունքի կատարին Սղնախից եկող փախստականների
շարասյունն ու Ավետարանոցից եկող հարսանքավորները անսպա-
սելիորեն հանդիպեցին իրար ու կանգ առան: Կողմերը որոշ ժամա-
նակ իրար էին ուսումնասիրում, փորձում կռահել, թե ովքեր են
37
դիմացինները: Եթե փախստականները շուտ կռահեցին, թե ովքեր
են իրենց դեմ-դիմաց կանգնած, ապա ուրախ մարդկանց խումբը
շվարած կանգնել, դեռ չէր որոշում իր անելիքը: Իներցիայով երա-
ժիշտները շարունակում էին նվագել: Զուռնա նվագողը դադարեց
նվագել ու բոթեց դհոլչուն:
– Բարի օր,– Եղիշեին դիմեց տարեց մի մարդ, ով, հավանա-
բար, պսակի քավորն էր,– էս որտեղի՞ց, ի՞նչ ժողովուրդ է, ի՞նչ է
պատահել, ո՞ւր եք գնում:
– Աստծու բարին,– պատասխանեց Եղիշեն և ձեռքով ցույց
տվեց շարասյունը,– շուշեցիներ են…
– Տեր Աստված… թուրքը… Ասում էին` չէինք ուզում հավատալ,
կարծում էինք՝ մի թեթև ընդհարում է եղել: Մենք Ավետարանոցից
ենք, գնում ենք Սղնախից հարս բերենք: Ես պելին16 եմ, հիմա
կանչեմ փեսային, տեսնենք՝ ինչ է մտածում…
Նրանց մոտեցավ թիկնեղ հեծյալը` դժվարությամբ զսպելով
խրտնած երիվարին:
– Ի՞նչ է պատահել, Երեմ քավոր, ինչո՞ւ ենք կանգնել, շատ
ենք ուշանում, խնամունց աչքը ջուր կտրեց մեզ սպասելով:
– Հայկազ, գիշերը Շուշիում կոտորած է եղել…– դժվարու-
թյամբ զսպելով խեղդոցը՝ պատասխանեց քավորը՝ գլխի
շարժումով ցույց տալով փախստականներին,– այսքանն էլ հազիվ
փրկվածներից են…
– Պահո՜, քանի անգամ էդ հիմար հրամանատարին` Սոկրատին,
ասացի` ջոկատը Շուշի տանեմ, ապահովեմ մերոնց անվտան-
գությունը, չթողեց, թե` ոչինչ էլ չի պատահի, պսակդ արա… Տեսա՞ր՝
ինչ ստացվեց: Հայոց քաղաքը թուրքի երախում ենք թողել…– շրջվեց
դեպի հարսանքավորները,– ժողովուրդ, թուրքերը գիշերը կոտո-
րել են Շուշվա հայերին, սրանք էլ հազիվ են պրծել յաթաղանից:
Դե որ հարսանքիս օրն այսպիսի դժբախտության ենք հանդիպել,
հարսանիքը, կերուխումը ետ ենք տալիս, թե չէ, սա մեզ համար էլ
դժբախտության նշան կդառնա, Աստված էլ չի ների:
16 Քավոր:
38
– Չէ, թագավոր տղա, տու հարսանիքդ արա,– առարկեց Եղի-
շեն,– եթե չես ուզում մեծ ուրախություն լինի, թող քո ուզածը լինի,
բայց գնա հարսնացուիդ տուն տար: Մեր էս դժբախտ ժողովրդից
քեզ պատվեր` մեծ գերդաստան դարձեք: Դա պակաս պատաս-
խան չի թուրքին:
– Եղիշ քեռի, ես ձեզ ճանաչում եմ,– ասաց Հայկազը,– Ղարա-
բաղից Եվլախի կայարան մեր փոստը տանող–բերողն եք: Ձեր
խոսքը օրենք է, բայց էս ժողովուրդը սոված, հյուծված, շատերը
չեն կարող քայլել: Եկեք միասին մի կտոր հաց կտրենք, ինչպես
մեր նախնիների սովորությունն է, վիրավորներին ու հիվանդնե-
րին սայլ կնստեցնենք ու Ավետարանոց կհասցնենք: Մենք էլ ենք
պատասխանատու մեր ժողովրդի համար, ինչքան և դուք,– ապա
դիմեց քավորին,– պելին ապրած կենա, քո թույլտվությամբ հար-
սանիք չի լինելու, երկու արջառները բերեք, հենց այստեղ մոր-
թենք, կրակ անենք, կաթսա, ամեն ինչ ունենք հետներս, հաց
տանք փախստականներին:
– Բա խնամո՞ւնք, Հայկազ,– հարցրեց հիսնամյա մի կին:
– Ոչինչ, մայրիկ, կրակը մինչև թեժանա, կաթսան տաքանա,
միսը եփի, ես պելի Երեմի հետ կգնամ հարսին բերեմ:
– Իսկ ջո՞ւրը, Հայկազ:
– Աջ կողմում` քերծի տակ, լավ աղբյուր կա, Սպարապետի
աղբյուր են ասում:
– Ո՞ր սպարապետ, Հայկազ:
– Ա՜, ես ի՞նչ իմանամ, այնքան են եղել…
– Դու ասա` այսօրվանից հետո լինեն…
– Չէ, տղա,– ասաց Եղիշեն,– դու քո հարսանիքն արա, կյանքը
պիտի շարունակվի, պսակներ լինեն, երեխաներ ծնվեն: Լիարժեք
ապրելով կարող ենք հաղթել թշնամուն: Մենք շուտով Ավետարա-
նոց ենք հասնում… Միայն մի հարց. ասա, Ավետարանոցի ո՞ր
տոհմից ես:
– Ես մելիք Ջումշուդ Մելիք–Շահնազարյանի ժառանգներից
եմ,– ասաց Հայկազը,– Եղիշ քեռի, խնդրում եմ՝ մեզ չզրկեք այս
ժողովրդին օգնելու հնարավորությունից: Եթե հիմա դա չանենք,
ամբողջ կյանքում պիտի մեզ անիծենք: Բա իմ ժողովուրդն այս
39
դժբախտության մեջ` ես պարեմ ուրախանա՞մ, ո՞նց կլինի: Մի
պայման էլ կա, այս ամեն ինչը հո ետ՝ գյուղ չենք տանի, դա էլ
վատ նշան կլինի, ելքը միասին մի կտոր հաց կտրելն է,– դիմեց
քավորին,– քավորն ապրած կենա, արի մսացուի մորթելու ծեսը
կատարենք, ինչպես հին ավանդությունն է, նոր մենք կգնանք
հարսնացուի հետևից:
Երիտասարդ մակարները վայր գլորեցին կենդանիներին, փե-
սան ու քավորը, ձեռքերին մի–մի մեղրամոմ բռնած, մոտեցան:
Արջառների ոտքերը կապելով՝ բկները թեթևակի խազեցին,
դանակների շեղբը առանց արյունը մաքրելու ծալեցին և դրեցին
գրպանները: Ապա մի–մի ռուբլիանոց տվեցին մորթողներին:
– Արմենակ,– եղբորը դիմեց Ռուբենը,– ինչո՞ւ փեսան դանակի
վրայի արյունը չի սրբում:
– Դա հին սովորություն է,– բացատրեց եղբայրը,– ասում են,
որ բոլոր չարքերը կապվում են արյան սարսափից, ոչ ոք չի կարո-
ղանալու նրան զրկել պսակվելու ուժից ու զորությունից:
– Ինչ է, պսակվելու համար է՞լ է ուժ պետք:
– Էն էլ ինչքա՜ն…
– Քավոր ջան, հարսի ձին էլ վերցրու` գնանք,– ասաց Հայկա-
զը, ապա դիմեց մորը,– մայրիկ, դու լինես` էն վերին կապույտը,
կազմակերպում ես հաց պատրաստելը, ինչպես կարգն է:
– Հա, բալա ջան, խոսքդ օրենք է, բայց զգույշ եղիր՝ հարսիս
ոտը փուշ չմտնի:
– Մի անհանգստացիր, մայրիկ,– ասաց Հայկազն ու չափ գցեց
ձին: Նրան հետևեց քավորը` տանելով հարսի ձին:
Հարսանքավորներն ու փախստականները միախառնվեցին:
Շուշեցիները պատմում էին իրենց տեսածն ու զգացածը: Տղա-
մարդիկ արջառները մորթեցին, ապա սկսեցին մաշկել, առանձ-
նացնել միսը: Հարսանքավորները մեծ կաթսաներ էլ էին բերել
իրենց հետ:
– Ոնց որ իմացել եք, որ բաց դաշտում պիտի խաշլամա սար-
քեք փախստականների համար,– ասաց Համբոն:
– Խնամունք մեծ կաթսա չունեն, որոշեցինք մեր կաթսաները
տանել:
40
– Սղնախում կաթսա չկա, հա՞,– առարկեց Համբոն,– դու ասա-
ցիր՝ ես էլ հավատացի:
– Սղնախում կա, խնամունց տանը չկա:
– Սղնախի հարսանքավորները պետք է սպասեն, որ մորթեք ձեր
տարած արջառները, եփեն, հաջորդ օրը նստեք, հարսանիք անե՞ք…
– Համբո, էլի ամեն ինչ խառնում ես,– նախատեց Մանասը,–
չես կարող օգնել մարդկանց, ավելորդ տեղը մի խոսիր, վերցրու
դանակն ու միսը կտրտիր:
Ճաշն արդեն պատրաստ էր, երբ Հայկազն ու հարսանքավոր-
ները Սղնախից վերադարձան հարսնացուի հետ: Գյուղի քահա-
նան էլ էր հետները:
– Եկեղեցում շուշեցի զոհվածներ կային,– ասաց քավորը,–
որոշեցինք ամենահին ավանդության համաձայն օջախի մոտ
պսակադրենք մեր թագվորին ու հարսնացուին: Քահանան էլ հա-
մաձայնեց գալ, պսակել: Քանի կրակը թեժ է, եկեք կատարենք
պսակը, նոր կնստենք հացի: Հա, հարսնացուի օժիտն էլ սայլով են
բերում: Մինչև հացի նստենք, նրանք էլ կհասնեն:
Հարսնաքույրերը մոմեր տեղադրեցին օջախի շուրջը: Հայ-
կազն ու հարսնացուն` Երանուհին, իրար ձեռք բռնած երեք անգամ
պտտվեցին խարույկի շուրջը, չոքեցին` դեմքերը դեպի արևելք:
Քահանան խոստովանեցրեց հարս ու փեսին, մի հատված ընթեր-
ցեց Ավետարանից, ապա գլուխ գլխի դրած` կատարեց պսակա-
դրությունը: Նորապսակները համբույր տվեցին հողին ու ժողովրդի
հետ ճաշակեցին խաշած միսը:
Փախստականները շատ էին քաղցած, կուշտ ճաշեցին,
հանգստացան, ապա շարժվեցին դեպի Ավետարանոց:
Գլուխ չորրորդ
Մելիք–Շահնազարյանների ոստանում
Շուտով նրանց առջև բացվեց հինավուրց գյուղի համայնա-
պատկերը:
– Էս ի՞նչ գյուղ է,– Արմենակին դիմեց Ռուբենը:
41
– Ավետարանոցն է:
– Էն գյո՞ւղը, որի մելիքը դավաճանել է:
– Դու որտեղի՞ց գիտես:
– Թոփխանայի շուկայում Ավետարանոցի մարդիկ վիճում էին
Մելիք–Շահնազարյանների մասին:
– Ավետարանոցի մելիքներից մեկը Շուշիի բերդը տվել է
խորասանցի Փանահին, նրա հետ էլ կռվել հայ մյուս մելիքների
դեմ, բերդը լցրել թուրքերով,– ասաց Արմենակը,– դրա համար էլ
նրան դավաճան են ասում: Դե, էդ գյուղի մարդկանցից են մելիքի
հետնորդները, այդ պատճառով իրենց վատ են զգում:
– Իսկ գյո՞ւղը…
– Հա, Ռուբեն, ավանդությունը պատմում է, որ հինգերորդ
դարի կեսերին…
– Հինգերո՞րդ,– Ռուբենը հարցական նայեց Արմենակին:
– Ա՜խ, հա, ներիր, մոտ հազար հինգ հարյուր տարի առաջ…
– Դա շա՞տ է:
– Իհարկե, շատ–շատ է: Ուրեմն` Վարդան Մամիկոնյանի պատե-
րազմից անմիջապես հետո պարսից արքայից արքա Պերոզի դեմ է
ապստամբում հայոց Արևելից կողմանց թագավոր Վաչեն: Նա
Պերոզի փեսան էր:
– Փեսան է, ու կռվո՞ւմ են:
– Հա, պարսից արքայից արքա Հազկերտը արցախցի թագա-
ժառանգ Վաչեին թագավոր էր կարգել ու պսակել իր դստեր հետ,
քրոջը նորապսակների հետ ուղարկել Արցախ: Շատ նեղվելով
Վաչեի զորքերից՝ Պերոզը նրանից պահանջում է ետ ուղարկել իր
քրոջն ու ապրել իր Արցախում, ինչպես ցանկանում է: Վաչեն կա-
տարում է արքայից արքայի պահանջը, սակայն չկարողանալով
տանել ընտանիքի կորուստը՝ Ավետարանը ձեռքին մտնում է հենց
այս գյուղի մենաստանը` ապաշխարելու: Դրա համար էլ գյուղը
կոչվել է Ավետարանոց:
– Թե` էս գյուղում Ավետարան են գրել…
– Ռուբեն, դու կարող ես լավ պատմաբան դառնալ:
– Ինչո՞ւ:
– Որովհետև տրամաբանությունդ առողջ է ու հայտնաբերող:
42
– Իսկ պատմաբանն ո՞վ է:
– Օրինակ՝ շուշեցի մի լավ պատմաբան ունենք, անունը` Լեո:
– Հա, էլի ես ասել նրա մասին: Հիշո՞ւմ ես, տունն էլ ես ցույց
տվել: Տեսնես՝ նրանց տո՞ւնն էլ են վառել թուրքերը:
– Է՜, բա ինչ… Ռուբեն, էս գյուղում մի կուսանոց կա, Գայանեն
այնտեղ է թաղված:
– Գայանե՞ն:
– Ես քեզ չե՞մ պատմել այն հերոսուհու մասին: 1726 թվակա-
նին թուրքական մի բանակ գալիս է Ղարաբաղ: Մելիք Բաղի
Մելիք–Շահնազարյանը պատրաստ չի լինում պատերազմելու,
որոշում է խաբելով հաղթել: Նրանց զորքը ընդունում է, բաժա-
նում գյուղերի վրա, և արցախցիները Բարեկենդանի օրվա գիշերը
բոլորին կոտորում են: Գայանեն էլ սպանում է նրանց հրամանա-
տարին, հետո Վաչե թագավորի նման վերցնում Ավետարանն ու
Կուսանաց վանքում միանձնուհի դառնում:
– Ինչո՞ւ:
– Մարդ սպանելը մեղք է համարվում:
– Թուրքերը, որ այդքան հայեր կոտորեցին, պիտի վա՞նք մտնեն:
– Չէ:
– Եթե հայը սպանի, պիտի վանք մտնի, չէ՞…
– Ո՞ւր է, թե հայը զենք վերցներ ու պաշտպաներ իր քաղաքը…
Պատմության այդ գիրքը լավ ես արել, որ բերել ես, Մաշադիշենում
քեզ հանձնարարություններ կտամ, կկարդաս ու կպատմես:
– Լավ, Արմենակ, անպայման կկարդամ:
– Ուրիշ դասեր էլ եմ տալու: Մեր քեռի Սային ինձ գյուղ էր
հրավիրել, որ գյուղի դպրոցում դաս տամ: Դու էլ իմ աշակերտնե-
րից մեկը կլինես:
Շուշիի փախստականներն ու հարսանքավորները գյուղի
եկեղեցու մոտ կանգ առան: Մինչ նրանց այստեղ հասնելն ար-
դեն տարբեր ճանապարհներով եկած շուշեցի փախստականնե-
րի հոծ խումբ էր հավաքվել: Ղարաբաղի տարբեր վայրերից գա-
լիս էին, այստեղ փնտրում, գտնում իրենց հարազատներին, բա-
րեկամներին, տանում իրենց հետ: Եղիշեի կնոջ եղբայրը` Սային,
վաղուց էր փախստականների մեջ իր փեսային ու զարմիկներին
43
փնտրում: Հեռվից փախստականների մեջ Ռուբենը ճանաչեց
Սայի քեռուն:
– Քեռի՜, քեռի՜,– կանչելով՝ Ռուբենն ընդառաջ վազեց:
Մեծ էր Սայու ուրախությունը՝ ողջ և առողջ տեսնելով հարա-
զատներին: Սային ոչ պակաս արկածներով լեցուն կենսագրու-
թյուն ունի: Նա մասնակցել է առաջին համաշխարհային պատե-
րազմին, գերի ընկել թուրքերի մոտ, հետո փախել գերությունից,
միացել հայ ֆիդայիներին, 1918-ին վերադարձել հայրենի գյուղ:
Սակայն 1914-ին լուր էր հասել տուն, թե ինքը զոհվել է: Քույրը`
Բալախանումը, անվերջ սգում էր սիրելի եղբոր կորուստը: Նա
խստաշունչ ձմռան մի օր Շուշիում ընկնում է սառույցի վրա,
ջարդում կոնքոսկրի խնձորակը: 1916 թվականին Բալախանումը
մահանում է: Հնգամյա Ռուբենի խնամքը համարյա ամբողջովին
իր վրա վերցրեց ավագ եղբայր Արմենակը:
Փախստականների շարասյունը գետի պես խառնվեց ավելի
վաղ Ավետարանոց հասած շուշեցիների զանգվածին, ապա
խումբ-խումբ գնացին տարբեր ուղղություններով: Միայն Շուշիում
ապրող բնիկ ջրաբերդցիների համար էր ծանր իրավիճակ ստեղծ-
վել, քանի որ հայրենի ոստան գնալու ճանապարհները թաթարա-
կան բնակավայրերով են անցնում: Իսկ նորից հանդիպել թշնա-
մուն ու վտանգի ենթարկվել, ոչ ոք չէր ուզում:
Եղիշեն ճանաչեց Վարանդայի հրամանատար Սոկրատ
Մելիք–Շահնազարյանին, ով, մի կողմ քաշված, հետևում էր
եկեղեցու հրապարակի անցուդարձին: Նրան թվաց, թե Հայկազն
ու Սոկրատը կողջագուրվեն, սակայն նորապսակ փեսան հարսին
թողեց հարսանքավորների մոտ ու սպառնալից շարժվեց
Սոկրատի կողմը: Տեսնելով հսկայի սպառնալից կեցվածքը՝
Սոկրատը շտապ կանչեց թիկնապահներին, ովքեր կտրեցին
Հայկազի դեմը:
– Սոկրատ, մին ա, ես քեզ փռնըլական ըմ, շընըսատակ անիմ,
ու չկարծիս, թա թուլեքյտ կկարին փրկին քեզ, էս փախստական-
ներեն առաջ օզըմ չըմ հայու արուն թափիմ:
– Քեզ հըվաքե, Հայկազ, մին տոհմի մարդ ընք…
44
– Սոկրատ, տու խըփեցեր զորավար Անդրանիկին, քանի–
քանի գործողություն դիտմամբ տապալեցեր, տու ազգի դավա-
ճան ըս, դավաճանեն ներում չկա:
– Մելիք–Շահնազարյանները դավաճան չըն ինըմ:
– Հա, մունք ավելի շատ հերոսնե յընք տվալ, ամա մին ա,
էրկու դավաճաննեն բոլ ըն, վեր տոհմեն անըմը հըրամին: Էս
ժողովուրթեն քշտեն ասըմ ըմ. տու դավաճան ըս ու ներում չոնիս:
– Հայկազ, ես քու հարցը կտինիմ Դաշնակցության մեծ դատեն:
Մեզ տիհենց հրամանատարնե պետք չըն:
– Դաշնակնեն էլ տիհենց պենի յըն սպասըմ, վեր պեց անին
դեմքտ: Շուշիին քյոմագյ ինիլի17 տեղը, կյողլ ըս կացալ18 ըստեղ:
Քեզ հու կկարե՞ ների:
– Քյինա պսակտ ըրա, պրծեր, ես կլոխ չոնիմ քիզ նհետ…
Սոկրատը Հայկազի մեջ տեսնում էր Մելիք–Շահնազարյաննե-
րի անցյալի հերոսների` մելիք Բաղիի, մելիք Հովսեփի, մելիք Հու-
սեինի, մելիք Ջումշուդի արժանի հետնորդին, ուստի իր ներսում
մի անհաղթահարելի չար նախանձ ու կատաղություն կար Հայ-
կազի նկատմամբ: Նա ուներ նաև իշխելու անհագուրդ ծարավ:
Երբ իրեն շրջապատող մարդիկ սկսեցին շողոքորթել ու գովել
Մըսմնայի կռվում տարած հաղթանակի համար, որին ինքը չէր
մասնակցել ընդհանրապես, ինքն էլ սկսեց հավատալ, որ իբր
կռվել է, քաջություն է գործել, ուրիշների հաղթանակը, անձնազո-
հությունն իրեն վերագրել:
– Դե ռադըտ քաշի, Վարանդուց քյինա,– բորբոքվեց Սոկրա-
տը,– թա չէ, իմ ծերքաս պրծըննական չըս:
– Միհենգյ տեսնըմ ըմ, վեր Շուշին թորքեն հանձնող մելիքի
ժառանգյն ըս,– պատասխանեց Հայկազը,– հի՞նչ ըրած, խալխեն
յրա շոն ա հաչըմ, ինձ յրա էլ կատու յա կլավըմ…
Հայկազը վերադարձավ հարսանքավորների մոտ, ու շարժվե-
ցին դեպի տուն:
– Բան չհասկացա, սա ի՞նչ վեճ էր,– հարցրեց Սային:
17 Օգնելու:
18 Թաքնվել ես:
45
– Սոկրատը, ով ստանձնել է Վարանդայի ջոկատների հրա-
մանատարությունը,– բացատրեց Եղիշեն,– բոլոր գործողություն-
ները տապալում է: Անդրանիկը նամակով դիմում է նրան, որ բար-
ձունքները գրավի ու աջակցի Հաջի Սամլուով դեպի Շուշի իր
արշավանքին, Սոկրատը ոչինչ չի ձեռնարկում: Սոկրատին հանձ-
նարարում են խանգարել անգլիացի գեներալ Թոմփսոնի ուղար-
կած սպաների ու Անդրանիկի հանդիպմանը, սա նորից ոչինչ չի
ձեռնարկում: Ու Թոմփսոնի հրահանգը անարգել Անդրանիկին է
հասնում, վերջինս անխոս ետ է դառնում կես ճանապարհից՝, Ղա-
րաբաղը թողնելով թուրքի երախում: Իսկ Անդրանիկի կողմից
Շուշիի գրավումը կարող էր Ղարաբաղի ու Սյունիքի միավորմամբ
ամբողջ Հարավային Կովկասում քաղաքական իրավիճակը
փոխել հօգուտ հայերի: Հայկազը գիտի այս մասին, ու չի կարող
ներել իր ազգականին անգամ:
Եղիշեն արդեն պատրաստվում էր Սայու ուղեկցությամբ
Մաշադիշեն գնալ, երբ դեմը կտրում է Հայկազը:
– Եղիշե, մեր տուն մարդիկ են եկել, շտապ քեզ են ուզում
տեսնել:
– Ովքե՞ր են:
– Մի անուն ասեմ, հերիք է. Հարություն Թումյան:
– Հասկացա,– պատասխանեց Եղիշեն՝ դիմելով Սայուն,–
սպասեք, քիչ հետո կգամ:
Բարձրահասակ, հաղթանդամ կազմվածքով Հարություն
Թումյանն ընդառաջ եկավ Եղիշեին:
– Անչափ ուրախ եմ քեզ տեսնել, Եղիշե,– դիմեց նա,– հույս
ունեմ, որ տղաներիդ ողջ և առողջ դուրս ես բերել Շուշիից:
– Հա, լավ ենք պրծել, փառք Աստծու: Մեր ղարաբաղցիք
նեղության մեջ էլ օգնում են իրար:
– Եղիշե, արի քեզ ծանոթացնեմ մեր ընկերների հետ: Գնդա-
պետ Թարվերդյան, կարելի է ասել` Ղարաբաղի զորքերի ընդհա-
նուր հրամանատարը:
– Մի շտապիր, Հարություն,– առարկեց գնդապետը,– դեռ
պետք է դա հաստատվի: Ընկեր Թումյանը պատմել էր հայրենի-
քին մատուցած ձեր կարևոր ծառայության մասին:
46
– Ի՞նչ է արածս, որ…
– Տեղեկությունն ամենակարևոր զենքերից մեկն է: Ժամանա-
կին հասած ճիշտ տեղեկությունը դիվիզիայից թանկ է:
– Ընկեր Միքայելյանը քաղաքական և զինվորական իշխանու-
թյունների միջև կապ պահպանելու պատասխանատուն է,– շարու-
նակեց ներկայացնել Թումյանը,– երբ հայտնեցին, Եղիշե, որ դու էլ
ես Ավետարանոցում, ընկերներիս առաջարկեցի հանդիպել քեզ
հետ և խորհրդակցել մի շատ կարևոր հարցի շուրջ:
– Պատրաստ եմ,– ասաց Եղիշեն,– եթե Ղարաբաղն իմ ծառա-
յության կարիքն ունի…
– Եղիշեն Շուշիի փոստատարն էր, շաբաթը երկու անգամ
գնում էր Եվլախ, ետ գալիս: Ու նա տեսնում, նկատում էր այնպիսի
բաներ, որ ուրիշները չէին էլ կասկածում դրանց կարևորությանը:
– Հասկանալի է,– ասաց գնդապետը,– հիմա Եղիշեն ամե-
նաարժեքավոր ու վստահելի մարդկանցից մեկն է: Եղիշե ջան,
անհրաժեշտ է, որ դու ղեկավարես մեր սուրհանդակների ջոկա-
տը: Հարկ կլինի շատերին քննես, նորից ընտրես, եթե վստահես,
կընդգրկես խմբի մեջ:
– Էլի փոստի գո՞րծ եք տալու ինձ,– ժպտալով ասաց Եղիշեն,–
լավ, որ էդպես է, գնամ մերոնց ճամփու դնեմ ու ետ գամ:
– Մի կարևոր լուր էլ հայտնեմ,– ասաց Թումյանը,– Ղարաբաղ
է մտնում Դրոն` իր զորաջոկատով: Ապա կգա նաև Նժդեհը: Դու
պետք է կապի լավ ցանց ստեղծես մինչ նրանց գալը:
Հարությունը Եղիշեի հետ բակ դուրս եկավ:
– Եղիշե,– ասաց նա,– վերցրու այս 2500 ռուբլին ընտանիքիդ
հոգսերի համար, ետ արի, կխոսենք անելիքիդ մասին: Սուրհան-
դակներին հավաքագրելու համար էլ որոշակի գումար կհատկաց-
նենք, երբ ցուցակը ներկայացնես, յուրաքանչյուրին 2000-ական
ռուբլի կտանք: Հավանաբար, լրացուցիչ ծախսեր էլ կպահանջվեն:
– Ուղեկցե՞մ քեզ, Եղիշե,– հարցրեց Հայկազը:
– Չէ, Հայկազ, էլի էդ Սոկրատին կպատահես…
– Սոկրատը հիմա վախից հեռացել է Ավետարանոցից:
– Սոկրատի հարցը լուծված է,– ասաց Թումյանը,– նա այլևս
Վարանդայի հրամանատարը չէ:
47
Առանց հապաղելու Եղիշեն Սայու ուղեկցությամբ ընտանիքը
ճանապարհեց Մաշադիշեն:
– Արմենակ, տան մեծը դու ես, կլսես քեռուդ:
– Իհարկե,– ասաց Արմենակը,– բայց չասացիր, թե ուր ես
գնում:
– Ետ կգամ, կպատմեմ,– ասաց Եղիշեն, ապա դիմեց Սայուն,–
այս գումարը քեզ եմ հանձնում, քեզ մատաղ, Սայի, աչքդ տղանե-
րիս վրա կպահես, սոված չթողնես: Մի քանի օրից կգամ, եթե
ուշանամ, լուր կտամ:
Գլուխ հինգերորդ
Մաշադիշեն
– Անընդհատ մեզնից ենք խոսում, իսկ քո գործերն ինչպե՞ս
են, Սայի քեռի,– ճանապարհին մեծավարի հարցրեց Արմենակը:
– Նույնիսկ չգիտեմ, թե ինչ եմ անելու առանց Շուշիի,–
պատասխանեց Սային,– հարևան Մըսմնայից, մյուս գյուղերից
գալիս, ինձնից Շուշիից բերած գյուղատնտեսական գործիքներ
էին առնում, կամ ես էի էշը բեռնած գործիքներով գյուղեգյուղ
շրջում, վաճառում: Շատերը փողի տեղ մթերք էին տալիս: Շուշիի
ճանապարհը փակվեց: Գանձակ գնալ չեմ կարող: Թիֆլիսից կամ
Բաքվից ապրանք բերելը թանկ կնստի:
– Ուրիշ արհեստ չունե՞ս:
– Որտեղի՞ց, Արմենակ, սա էր իմ արհեստը:
– Շուտով բոլշևիկները կգան, ու ամեն ինչ կհարթվի,– ասաց
Արմենակը:
– Ճի՞շտ ես ասում, ե՞րբ են գալու այդ բոլշևիկները:
– Ի՞նչ իմանամ, քեռի, ոնց որ քիչ է մնացել:
– Բայց գիտես, չէ՞, ցարին աթոռից գցելուց հետո Ռուսաստանը
խելքի չի գալիս:
– Այգի, հողամաս ունե՞ս, քեռի:
– Կան, բայց ի՞նչ օգուտ, ջրի պակասություն կա,– ասաց
Սային:
48
– Մի մտածիր, ես վարժապետություն կանեմ երկու գյուղե-
րում, կպահեմ ձեզ,– ասաց Արմենակը:
– Արմենակ ջան, լավ տղա ես, ուրախ եմ, որ այդպես ես
մտածում,– ասաց Սային,– բայց վարժապետի վարձը գյուղում
բնամթերքով է, փող չեն տալիս:
– Պետությունը չի՞ վարձատրելու:
– Չէ, պետություն չկա:
– Լավ, հեսա բոլշևիկները գան…
Քիչ անց խոր ձորում հայտնվեցին: Սային ասաց.
– Երկու տարի առաջ, ինչքան գիտեմ, հոկտեմբերի իննին,
հենց այս ձորում է տեղի ունեցել ճակատամարտը Ջամիլ Ջահիդ
բեյի օսմանյան Գալիպոլյան դիվիզիայի զորաջոկատի հետ: Մեր
գյուղում կռվի ձայները լսվում էին: Ասկյարները հերհերցի Ներսես
Հեյբարյանի առաջնորդությամբ թուրքական Ղաջար գյուղն էին
գնում իբրև թե կարգ ու կանոն հաստատելու, սակայն նրանց բուն
նպատակը Ղարաբաղի տարածքում նպաստավոր դիրքեր գրա-
վելն էր ու երկրամասը բռնի ուժով իրենց ենթարկելը: Ղաջարը
նրանց հայտնի ավազակաբներից էր, որի բնակիչները թալանչի-
ներ ու գողեր էին: 1917-ի հեղափոխությունից հետո նրանք ավելի
ազատ էին զգում իրենց ու ավելի շատ էին նեղում հայությանը:
Իսկ ասկյարների ջոկատն ավելի սանձարձակ կդարձներ նրանց:
Վստահել Բաքվում հայերի կոտորած սարքած թուրք զինվորա-
կաններին մերոնք չէին կարող: Լուրը հասնում է մեր ջոկատնե-
րին: Հենց այստեղ ճանապարհը կտրում է Դիզակի Կարմրակուճ
գյուղի ջոկատը, որի հրամանատարը քաջ Ասլանիկն էր: Սկսվում
է կռիվը, օգնության են հասնում Թևանն ու նրա տեղակալ Արտեմ
Պետրոսյանն իրենց մարդկանցով: Կռվի հրամանատարությունն
իր վրա է վերցնում Արտեմը: Տեսեք, թե ինչքան հարմար տեղ է
մեր մարտիկների դարան մտնելու համար: Ասկյարների 240-հո-
գանոց զորաջոկատից միայն ութ հոգու է հաջողվում կենդանի
մնալ: Դրանից առաջ ու հետո էլ թուրքական զորքը երկու անգամ
Մարտակերտի մոտ է պարտվում և ստիպված նահանջում:
– Ներսեսը կենդանի՞ է մնում,– հարցրեց Ռուբենը:
– Հա, փրկված զինվորների հետ նա էլ է Շուշի հասնում:
49
– Ներսեսը դավաճա՞ն է:
– Չէ, Ռուբեն,– ասաց Սային,– նա գաղտնի հայտնել էր, թե
երբ և որտեղով պետք է տանի զորաջոկատը: Նա թուրքերի հետ
գնաց, քանի որ, եթե կասկածեին, որ ինքն է լուր տվել հայ մար-
տիկներին, ապա կպատժեին նրա ընտանիքի անդամներին:
– Ես էլ կուզենայի Թևանի ջոկատում լինել,– ասաց Ռուբենը:
– Թևանը դաշնակցական ավազակապետ է, Ռուբեն,– ասաց
Արմենակը:
– Բայց նա հերոս է,- ասաց Ռուբենը,- իսկ մեր հայրը ո՞ւր
գնաց, Արմենակ:
Արմենակը խոժոռվեց:
– Կարծում եմ, որ դաշնակների հանձնարարությունն է կատա-
րում,– ասաց նա:
– Ի՞նչ հանձնարարություն:
– Պարզ չէ՞, լուրեր թուրքերի տեղաշարժերի, ծրագրերի
մասին,– դժգոհ պատասխանեց Արմենակը:
– Ես խնդրում եմ այդ մասին ոչ մի տեղ չխոսեք, եթե չեք
ուզում վտանգել ձեր հորը,– ասաց Սային:– Նա ոչ թե որևէ
կուսակցության է ծառայում, այլ հայրենիքին:
– Ղարաբաղի փրկությունը միմիայն Խորհրդային Ադրբեջանի
հետ է,– վճռական ասաց Արմենակը:
– Տղա ջան, հայերի դահիճը` Խոսրով Բեկ-Սուլթանովը, իրեն
Ղարաբաղի ռևկոմի նախագահ է հայտարարել, ողջունել Կարմիր
բանակի գալուստը, հրահանգ ուղարկել շրջաններ` ցրելու Ղարա-
բաղի վարիչների խորհուրդը:
– Ոչ, բոլշևիկներն այդ հանցագործին ձերբակալելու են,–
վստահ ասաց Արմենակը:
– Նրա տեղը մի ուրիշ թուրք կամ թրքամետ կնստի:
– Քեռի, դուք չգիտեք կոմունիստներին, մարքսիստներին,
շուտով իշխանության կգան, կտեսնեք, թե ինչ հումանիստ են:
– Հումանիստը ո՞րն է:
– Մարդասեր:
– Լավ, կապրենք, կտեսնենք:
50
Նրանց առջև՝ լեռան հյուսիսային լանջին, փռված գյուղ
հայտնվեց:
– Սա՞ է Մաշադիշենը,– հարցրեց Ռուբենը:
– Չէ,– պատասխանեց քեռին,– սա փոքր գյուղ է, Մըսմնա է
անունը:
– Մըսմնա՞, լավ անուն է, Մըսմնա, Մըսմնա, Արմենակը խելոք
կըմնա:
– Բանից պարզվում է, որ ոտանավոր էլ ես հորինում,– լիաթոք
ծիծաղելով ասաց Սային:
– Դեռ էնքան հնարքներ ցույց տա Ռուբենը, որ բեզարեք,–
ասաց Արմենակը,– բայց չոգևորվի ու սկսի անընդհատ ոտանա-
վորներ հորինել:
Անցան Մըսմնան, ու լեռան մյուս կողմում հայտնվեց ձորակի
երկու լանջերին սփռված Մաշադիշենը:
– Ինչո՞ւ են գյուղի անունը Մաշադի դրել,– հարցրեց Ռուբենը:
– Գյուղի ժողովուրդն իր մելիքի հետ հեռացել էր օտար տե-
ղեր: Դատարկ գյուղում իր ընտանիքով մի մաշադի պարսիկ է
հաստատվում: Երբ գյուղացիք ռուսների իշխանությունը հաս-
տատվելուց հետո վերադառնում են, գյուղն արդեն այդ պարսիկի
պատվին Մաշադիշեն էր կոչվում:
– Մի քանի հազար տարի գյուղն իր բնիկներով անուն է պահել,
հանկարծ մի օտարական է գալիս, գյուղն իսկույն նրա անունով են
կոչում,– ասաց Արմենակը,– հետաքրքիր ժողովուրդ ենք, չէ՞:
– Երբ դու գաս իշխանության, Արմենակ ջան, գյուղի անունը
կփոխես,– ասաց Սային:
– Օտար անուններ ունեցող բոլոր գյուղերի, գետերի, սարերի,
հանդերի անուններն եմ փոխելու:
– Հիմա դու դաշնակների նման խոսեցիր:
Սային դարպասի դուռը ճռռոցով բացեց: Շունը հաչեց:
– Սուս, Բողար, մերոնք են…
Կինը` Եղսան, ու երկու աղջիկներն ընդառաջ եկան, փաթաթ-
վեցին Սայուն:
– Երեխաներ, ձեր եղբայրներ Ռուբենն ու վարժապետ Արմե-
նակն էլ են եկել: Իմացեք, Ռուբենը Շուշվա հերոսն է, մի մարդ
51
էնքան գովեց, ասում էր, որ տղան իր օգնականն էր, ոչ կատաղած
Կարկառից էր վախենում, ոչ էլ թուրքից:
Տղաներն ու աղջիկները իրար էին ուսումնասիրում:
– Սա էլ Արփինեն է` մեր հարևանի աղջիկը,– ներկայացրեց
Եղսան:
17-ամյա Արփինեն կարճափեշ, բաց կանաչ կապա էր հագել,
որն ամուր գրկել էր բարակ իրանն ու կուրծքը, կրծքին զարդեր էր
կախել, որոնց մեջ առանձնանում էր զմրուխտյա քարը, իսկ թևե-
րին սուրմաներ էին կախած:
– Աշկս ճուր կտրից ծեզ սպասիլավ,– ասաց Եղսան:
– Եղսա, շուտ հաց տիր, սոված ընք…
– Պա Եղիշ փեսան հոր ա՞,– տագնապած ձայնով ասաց կինը:
– Գործավ տեղ ա քյեցալ, մին քանի օրան ետը կիկյա,– պա-
տասխանեց ամուսինը:
– Հի՞նչ քար ըս կախ տըվալ տոշատ,– Արփինեին դիմեց Արմե-
նակը:
– Իմ սիրած քարն ա լի:
– Զմրուխտ ա, քեզ նման նախշուն:
Աղջկան մնում էր գուշակել, թե «նախշուն» արտահայտու-
թյամբ Արմենակը ծաղրում է, թե գովում:
Ռուբենը մի կողմ քաշվեց: Միայն նրա հեծկլտոցն էր լսվում:
Արմենակը շարժվեց եղբոր կողմը:
– Չէ, Արմենակ,– ասաց քեռին,– տղան նոր է հասկացել
կատարվածը: Թող մի կուշտ լաց լինի, թեթևանա: Հսկա քաղաք,
տուն ու տեղ, դպրոց, ընկերներ, մանկության վայրեր է կորցրել…
Նոր էին ճաշել, երբ դռան ետևում մեկը խուլ հազաց: Դուռը
թակեցին:
– Տերտերանց Եղիազար քահանան ա,– ասաց Սային և բացեց
դուռը,– համեցեք, տեր Եղիազար, խեր լինի:
– Աստված օրհնի, Սայի, իմացա, որ վարժապետիս բերել ես:–
Դիմեց Արմենակին,– Շուշիո՞ւմ ես վարժապետություն արել,
տղաս:
– Այո, տեր հայր, Քաղաքային դպրոցում…
52
– Մաշադիշենում ու Մըսմնայում երեխաներն անգրագետ են
մեծանում, մի վարժապետ չունենք: Ի՞նչ դասեր ես տալու:
– Գրել, կարդալ կսովորեցնեմ, գրականություն, թվաբանու-
թյուն, տրամաբանություն, պատմություն…
– Հա, շատ լավ է, Շուշին մեր գիտության, կրթության կենտ-
րոնն էր,- ասաց տեր Եղիազարը,- էս երեխան է՞լ է ձերը:
– Հա, քրոջս տղան է, Շուշիի Քաղաքային դպրոցի երկրորդ
դասարանում է սովորել,– ասաց Սային:
– Դե, եթե պատմություն է կարդում, ուրեմն ուսում սիրող տղա
է,– ասաց տեր Եղիազարը՝ նկատելով Ռուբենի ձեռքի գիրքը,
ապա դիմեց Արմենակին,– որդյակս, վաղն արի եկեղեցի, իմ կա-
ցարանում մի սենյակ կառանձնացնենք, երեխաներին կհավա-
քենք, կսկսենք դասերը:
– Իսկ նստարա՞ն, սեղա՞ն, աթո՞ռ:
– Չկա, ոչինչ էլ չկա:
– Իսկ մատի՞տ, թո՞ւղթ…
– Սային թե Շուշիից բերած լինի ժամանակին…
– Հա, տեր հայր, կա, ինքնարժեքով կտամ,– ասաց Սային:
– Ապրես, գիտեմ, շնչերդ էլ հիմա շատացել են, երեխաների
ծնողներին կասեմ, բնամթերքով կվերցնեն: Լոբի, սիսեռ, ալյուր,
կարտոֆիլ կտան… Մըսմնա պիտի գնամ, Ղավախանի դերին
տեսնեմ, կեսօրից հետո էլ պիտի այնտեղի երեխաներին վարժա-
պետություն անես:
– Չի՞ լինի` Մըսմնայի երեխաները գան Մաշադիշեն,– հարց-
րեց Սային:
– Չէ, Սայի, չի լինի, փոքր երեխաների համար դժվար կլինի,–
կտրեց քահանան,– երիտասարդ տղա է, ինքը կգնա ու ետ կգա:
– Հեսա բոլշևիկներն են գալիս,– ասաց Արմենակը:
Քահանան վեր կացավ, գնաց դեպի դուռը, խաչակնքեց մի
քանի անգամ՝ արտաբերելով.
– Չարը խափանվի, չարը խափանվի, չարը խափանվի…
Երբ քահանան իր ետևից ծածկեց դուռը, Արմենակը դիմեց
քեռուն.
– Տեր Եղիազարն ինչո՞ւ այդպես ասաց:
53
– Տղաս, ինձնից քեզ խորհուրդ. ամեն մեկը չէ, որ ոգևորված է
բոլշևիկների գալով:
– Ո՞նց չասեմ, քեռի, բա հո դաշնակ խմբապետները չեն
գալու…
– Երկուսն էլ հեղափոխական են,– ասաց Սային,– մեկը՝ համայ-
նավար, մյուսը` ազգայնական: Ես գիտեմ՝ Շուշիի համայնավարների
ազդեցությունն է քեզ վրա: Ափսոս, որ հայրդ չի կարողացել դեմն
առնել: Երեխաներին են խելքահան արել ու կրակը գցել: Օտար տեղ
է, տղաս, զգույշ մնա: Ոչ մեկն է մի բան, ոչ էլ` մյուսը:
– Չէ, քեռի, միևնույն է, Կարմիր բանակը գալիս է, մենք հո
նրա դեմ չենք կռվելու, ընդհակառակը, պետք է պատրաստ լի-
նենք, ընդունենք: Բոլորս էլ ազատ կլինենք, հող կստանանք, էլ
հարուստ ու աղքատ չի լինելու:
– Արմենակ, դա հեշտ բան չի, հրահանգով, գաղափարով
նման հարց չի լուծվում, ու քո ասածներից արյան հոտ է փչում:
Տես, ես արդեն վախում եմ քեզ համար: Խնդրում եմ, առանց հորդ
հետ խորհուրդ անելու ոչ մի քայլ չանես:
– Լավ, քեռի…
Գլուխ վեցերորդ
Արցախի սուրհանդակը
Եղիշեի առաջադրանքն էր կապ հաստատել Զանգեզուրի
առաջապահ զորքերի հետ, անմիջապես լուր ուղարկել Ինքնա-
պաշտպանության մարմնին: Սուրհանդակներին հանձնարարու-
թյուններ տալով և տարբեր ուղղություններ ուղարկելով՝ ինքը
շարժվեց Դիզակի ճակատ, որի հրամանատարն էր խմբապետ
Հովակ Ստեփանյանը, օգնականը` սասունցի Մանուկը: Նրանց
450-հոգանոց զորաջոկատը, որից հարյուրը հեծյալներ էին, պետք
է շարժվեր դեպի Զանգեզուր, գրավեր Մուսուլմանլար գյուղի
դիրքերը, Եղիշեի միջոցով կապ պահպաներ Զանգեզուրից արշա-
վող Դրոյի զորամասի հետ և հեշտացներ նրա առաջխաղացումը:
Դիզակցիները կատարում են առաջադրանքը: Եղիշեն իր մի
54
սուրհանդակի ուղեկցությամբ հանդիպում է Զանգեզուրի առաջա-
պահ զորաջոկատին և լուրն իր օգնականի միջոցով ուղարկում
«Ազատ Ղարաբաղ» թերթին, որը Շուշիից նախապես տեղափոխ-
վել էր գավառ: Նա գիտեր, թե նման լուրն ինչ ոգևորություն կա-
ռաջացնի արցախահայության մեջ: Սակայն այս գործը ժամանա-
կավորապես խափանվում է: Եղիշեն իր հերթական զեկուցագրում
հրամանատարությանը հայտնում է, որ Դրոյի զորքերի` Զանգե-
զուրի մի զորագնդի հրամանատար Ա. Թարիվերդյանը, ով պա-
հում էր Մուսուլմանլարի դիրքերը, հանկարծ հրաման է ստանում
անմիջապես տեղափոխվել Գորիսի ճակատ, որտեղ ադրբեջա-
նական զորքերը սպառնում էին գրավել քաղաքը: Զորագունդը
Գորիսի մատույցներից ետ է քշում թշնամուն, ապա նոր միայն
վերադառնում Մուսուլմանլար, դժվարությամբ վերագրավում
կորցրած դիրքերը:
Եղիշեն այդ ընթացքում ձգտում էր վստահելի մարդկանցից
հետախուզական լայն ցանց ստեղծել՝ չմոռանալով տեղեկություն-
ներն արագ տեղ հասցնելու կարևորությունը: Նրան հաջողվեց
սուրհանդակների հատուկ ջոկատ ստեղծել նաև Ջրաբերդում:
Մանավանդ գոհ էր մարգուշավանցի պատանի սուրհանդակ
Թալիշից, ով, գերազանց տիրապետելով թաթարների տեղի խոս-
վածքին, կարևոր լուրեր էր հասցնում Եղիշեին:
Ապրիլի 15-ին գեներալ Դրոն իր զորաջոկատով մտնում է Ար-
ցախ: Նրա հետ էին գառնեցի Մարտիրոսն ու Կուռո Թարխանյանը:
Գարեգին Նժդեհի զորաջոկատը Դիզակ է մտնում հարավից: Դրոն
հմուտ զորավարի անուն էր վաստակել 1918 թ. դեկտեմբերին
վրացական զորամիավորումների դեմ մղված մարտերում: Նրա
5000-անոց զորագունդը ոչ միայն դուրս է քշում Լոռին գրաված
վրացական զորքերին, այլև ընդհուպ մոտենում Թիֆլիսին:
Վրացական կառավարությունը Թիֆլիսի հայերի միջոցով դիմում է
Դրոյին հաշտության պայմանագիր կնքելու խնդրանքով:
Դրոն կանգ է առնում Շուշիից ոչ հեռու, շտաբը տեղակայում
դատարկված Քեշիշքենդ գյուղում: Իհարկե, եթե սրարշավ ու
թշնամու համար անսպասելի մտներ Շուշի, ապա իրերն այլ ըն-
թացք կունենային: Դրոն ընտրեց զգույշ և ուժերը ղարաբաղցիների
55
միջոցով աստիճանաբար հզորացնելու մարտավարությունը:
Սակայն նպաստավոր պահն այլևս կորսված էր:
Պատմության դասերից հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնա-
ցին կամ Նադիր շահը մարտերը շահում էին հիմնականում արա-
գության և անսպասելիության շնորհիվ:
Եղիշեն կապ է հաստատում Շուշիից ինը վերստ հեռավորու-
թյան վրա գտնվող Քեշիշքենդում տեղակայված Դրոյի շտաբի,
ավելի շուտ` նրա կապի պատասխանատու Յապոնի հետ: Դրոն
մանրամասնորեն հետաքրքրվում է Ղարաբաղի կառավարության,
զորաջոկատների մարտավարության մասին. լսելով Եղիշեին՝
զայրույթով ասում է.
– Փոխանակ գլխավոր ուշադրությունը Շուշիի վրա դարձնեք,
Շուշին պահեք, Ասկերանում եք կուտակվել՝ հակառակորդին թող-
նելով Շուշիի կարևոր դիրքը, մի՞թե չգիտեք, որ ով տիրում է
Շուշիին, նա էլ տիրում է ողջ Արցախին, նաև Կուր–Արաքսի
գետահովտին:
Ծանոթանալով երկրամասում տիրող ընդհանուր իրավի-
ճակին` Դրոն հանձնարարում է ապրիլի 18-ին Ներքին Թաղա-
վարդ գյուղում ժողովի հրավիրել Դիզակի և Վարանդայի հայ
բնակչության ներկայացուցիչներին: Եղիշեն շտապում է այդ
մասին տեղյակ պահել համապատասխան ոլորտների կոմիսար-
ներին, որոնք էլ իրենց հերթին կապահովեն երկու գավառների
բնակավայրերի ներկայացուցիչների մասնակցությունը ժողովին:
Ժողովի նախագահ է ընտրվում Արշավիր Քամալյանը, տեղա-
կալ` Նիկոլայ Իսախանյանը, քարտուղարներ` Արամ Մուսայելյանն
ու Աբրահամ Կիսաբեկյանը: Առաջինը զեկուցումով հանդես եկավ
ներքին գործերի կոմիսար Ասատուր Ավետիսյանը: Նա պատմեց,
որ Դիզակի և Վարանդայի գավառները բաժանվել են վարչական
կոմիսարությունների, նշանակվել են տեղամասային կոմիսարներ`
յուրաքանչյուրին հատկացնելով 30-հոգանոց պահակախումբ,
որոնց ծախսը կհոգա Արարատյան Հանրապետությունը: Բանտը,
փոստն ու հեռախոս–հեռագրի ծառայությունը մնում են տեղական
իշխանության պատասխանատվության տակ: Մթերքի մատակա-
րարման ընդհանուր կառավարիչ Խաչատուր Մելքումյանն իր
56
ելույթում հայտարարեց, որ տրված մթերքի համար պետք է վճա-
րել գյուղացիներին, իսկ այսուհետ պետք է հաստատվեն կայուն
գներ, որից հետո սկսել բանակի համար գնումներ կատարել ու
պետական համակարգով իրականացնել մատակարարումը: Նա
նաև ասաց, որ արդեն ստեղծվում են համապատասխան
պահեստներ, գնումների համար նշանակվում են լիազորներ և
գործակալներ: Աշխատանքի և հողագործության կառավարիչ
Արշավիր Քամալյանն իր զեկուցման ժամանակ ասաց, որ
գյուղացիներն անհամբեր սպասում են պատերազմի ավարտին,
քանի որ պատերազմը խիստ բացասական է անդրադառնում
տնտեսության վրա: Ուրեմն անհրաժեշտ է, չսպասելով ցանքսին,
աշխատանք փնտրել փախստականների համար, իսկ ռազմաճա-
կատում գտնվող զինվորների փոխարեն դաշտային աշխա-
տանքներ իրականացնել համայնքների ուժերով: Վարանդայում
բժշկասանիտարական գործի կազմակերպման ղեկավար էր
նշանակվել բժիշկ Տեր–Գրիգորյանը: Նա խոսեց զինվորների,
փախստականների ու բնակչության համար հիվանդանոցների,
ֆելդշերական կետերի բացման մասին: Դրոն դատական գործի
ղեկավար էր նշանակել Նիկոլայ Իսախանյանին: Նա ներկայաց-
րեց շրջաններում դատական մարմինների հիման վրա գործի
կազմակերպման իր ծրագրերը:
Դահլիճ մտավ ոչ բարձրահասակ, թավ բեղերով գեներալ
Դրաստամատ Կանայանը: Բոլորը ոտքի կանգնեցին և ծափերով
դիմավորեցին զորավարին: Ասատուր Ավետիսյանը ողջույնի
խոսքով դիմեց հրամանատարին:
– Ես համոզված եմ, որ իմ կողմից նշանակված վարիչների
շուրջը կմիավորվի Արցախի հայությունը, և միասին կպայքարենք
ընդհանուր թշնամու դեմ,– ասաց գեներալը:– Միայն անհրաժեշտ
է կազմակերպել թիկունքը:
Այդ ժողովում զորավար Դրոն հայտարարվում է Արցախ–
Զանգեզուրի գլխավոր նահանգապետ–հրամանատար: Նա իր
ձեռքն է վերցնում տեղի իշխանությունը: Դրոն ստեղծում է Վարիչ-
ների խորհուրդ, որն էլ պետք է իրականացներ երկրամասի
կառավարումն ու ինքնապաշտպանությունը:
57
Սակայն իրադարձություններն այլ ընթացք են ստանում:
Ապրիլի 28-ին Կարմիր բանակի զրահագնացքը անարգել
մտնում է Բաքու և հռչակում խորհրդային կարգեր: Խորհրդային
Ադրբեջանը Հայաստանի Հանրապետությունից պահանջում է
Դրոյի զորքերը դուրս բերել Զանգեզուրից և Ղարաբաղից:
– Թե որտեղից ծնվեց այդ Ադրբեջան կոչվածը,– ասաց սուր-
հանդակ Կարոն:
– Թուրքիան, երբ գրավեց Գանձակն ու Բաքուն, ամրապնդեց
Ադրբեջանը,– ասաց Եղիշեն,– թողեց մշակված ծրագրերը, իր
սպաներին, բանակ ստեղծեց, նոր միայն հեռացավ, իբր ենթարկ-
վում է Մուդրոսի պայմանագրին: Բայց կարևոր նորությունը Շու-
շիին է վերաբերում: Ադրբեջանի բոլշևիկյան հեղկոմը, որը լավ
տեղյակ էր Խոսրով Բեկ–Սուլթանովի` հայերի նկատմամբ իրակա-
նացրած չարագործություններին, նրան նշանակում է Ղարաբաղի
հեղկոմի նախագահ: Հիմա նա հեղկոմներ է հիմնում ողջ Ղարա-
բաղի բնակավայրերում: Այս լուրը պետք է շտապ հասցնել
Վարիչների խորհրդին: Պետք է ամենուր ցրել այդ հեղկոմները,
դրանց գործակալներին ոչնչացնել:
Մայիսի սկզբին Դրոյի հետ բանակցելու են գալիս Սերգո
Օրջոնիկիձեի հատուկ ներկայացուցիչներ Սահակ Տեր–Գաբրիել-
յանն ու Լևանդովսկին: Դրոն ընդունում է նրանց:
– Խորհրդային իշխանության անունից պահանջում ենք հայ-
կական զորքերն անհապաղ դուրս բերել Ղարաբաղի տարածքից
և անցնել Զանգեզուր,– ասում է հայ ներկայացուցիչը:
– Ես զինվորական եմ, Ղարաբաղ եմ մտել իմ կառավարու-
թյան հրահանգով այն ժամանակ, երբ Ադրբեջանը սկսել է կոտո-
րել Շուշիի խաղաղ բնակչությանը, ավերել Հայոց թաղամասն ու
շրջակա 32 գյուղը: Ենթակա եմ միայն Հայաստանի Հանրապետու-
թյան կառավարության հրահանգին, որից նման կարգադրություն
չեմ ստացել:
– Բայց Հայաստանի նախկին կառավարությունն այլևս գոյու-
թյուն չունի, և մայիսի 2-ին Հայաստանում խորհրդային իշխանու-
թյուն է հաստատված,– ասում է Սահակ Տեր–Գաբրիելյանը՝ փոր-
ձելով խաբել Դրոյին, համոզված լինելով, որ Երևանի հետ ուղիղ
58
կապ չկա, ու Դրոն տեղյակ չէ երկրում բոլշևիկների կազմակեր-
պած խռովությունների մասին:
– Ես զինվորական եմ և սպասում եմ իմ կառավարության
հրահանգին, իսկ թե ո՛ր կառավարությունը կլինի, դա կարևոր չէ,–
վերջնական պատասխան է տալիս հայ զորավարը:
– Լավ, համաձայն ենք,– ասում է Լևանդովսկին,– առաջար-
կում ենք Վարիչների խորհրդի իշխանությունը տարածել միայն
Վարանդայի և Դիզակի վրա:
– Հայաստանից ինչ հրահանգ ստանամ, այն էլ կկատարեմ,–
պատասխանում է Դրոն:
Խորհրդային զորքերը, առանց Ղարաբաղի օրինական իշխա-
նության` Վարիչների խորհրդի և Դրոյի թույլտվության, անմիջա-
պես մտնում են Ղարաբաղի շրջաններ ու ամենուրեք հաստատում
խորհրդային կարգեր: «Խաղաղություն», «հավասարություն»,
«եղբայրություն» կարգախոսներով ղեկավարվող բոլշևիկների
համար դժվար չէր մոլորեցնել Արցախի ժողովրդին, որը մշտա-
պես գտնվում էր ադրբեջանական զորքերի սպառնալիքի տակ,
ենթարկվում ջարդերի ու կոտորածների: Բոլշևիկյան համաճա-
րակն արագորեն տարածվում է արցախահայության մեջ:
Քաղաքագետ ու դիվանագետ Դրոն տարբեր էր անպարտելի
զորավարի հռչակ ունեցող Դրոյից: Նա վճռում է չպատերազմել
Խորհրդային Ռուսաստանի և Ադրբեջանի դեմ՝ հաշվի առնելով այն
հանգամանքը, որ բոլշևիկյան քարոզչությունն արդեն Ղարաբաղի
հայությանը մոլորեցրել է, որի պատճառով այլևս մեծ աջակցու-
թյուն չի ստանալու տեղի ժողովրդից: Միևնույն ժամանակ տեղյակ
էր, որ թուրքական զորքերն արդեն առաջ են շարժվում և կարևոր
դիրքեր գրավում Արևմտյան Հայաստանում: Բացի այդ, Դրոյի
կողմից պատերազմական գործողություններ սկսելը կարող է
խանգարել Մոսկվա բանակցելու մեկնած Լևոն Շանթի գլխավորած
Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը:
Ադրբեջանի 30-հազարանոց բանակից 20 հազարը կենտրոնաց-
ված է Ղարաբաղ–Զանգեզուրի ուղղությամբ: Եթե դրան միանա
Լևանդովսկու հրամանատարության տակ գտնվող 11-րդ Կարմիր
բանակը, ապա Դրոն իր փոքրիկ զորագնդով ոչինչ անել չի կարող:
59
Մայիսի 24-ին Ավետարանոց գյուղում Դրոն Նժդեհի և գնդա-
պետ Միրիմանյանի հետ անցկացնում է խորհրդակցություն ու
որոշում իշխանությունը հանձնել հայ բոլշևիկներին և խուսափե-
լով Կարմիր բանակի շրջապատումից՝ անցնում է Զանգեզուր:
Սայու հարևանի աղջիկը` Արփինեն, ու Ռուբենը առաջին իսկ
դասից հրաժարվեցին մասնակցել ծխական դպրոցի դասերին:
Արփինեն անհարմար էր զգում դասի նստել իրենից շատ փոքր
երեխաների հետ, իսկ Ռուբենին հետաքրքիր չէր այբուբենը նոր
սերտող երեխաների հետ նորից սովորել այն: Արմենակը խոստա-
ցավ տանը լրացուցիչ պարապել նրանց հետ: Սակայն նա չէր
ենթադրում, որ կարող են Արփինեի հետ լուրջ խնդիրներ առաջա-
նալ: Արմենակի ամեն մի խոսքից աղջիկը շառագունում էր: Նա
ձգտում էր ճշտությամբ կատարել Արմենակի տված տնային առա-
ջադրանքները, սակայն միշտ չէ, որ ձեռքը ենթարկվում էր իրեն,
մանավանդ, երբ հիշում էր Արմենակին, նրա խոսքերը, ձայնը,
բարեհամբույր հայացքը, գրիչը բռնած ձեռքը սկսում էր դողալ, ու
տառերը ծռմռվում էին: Երբեմն հուզված վիճակում գրիչը տանում
էր դեպի դեմքը, քիթը կամ ականջը թանաքոտում: Արփինեն ինքն
էլ չէր հասկանում, թե ինչ էր կատարվում իր հետ: Բայց ամեն պահի
իր երևակայության մեջ Արմենակն էր, նրա դիմագծերը, առնական
ձայնը, խոսքերը, կատակները: Արմենակը, ստուգելով Արփինեի
տնային աշխատանքը, ասաց.
– Արփինե, մեծատառերը չափից դուրս մեծ են ստացվել, իսկ
փոքրատառերը` պահանջվածից փոքր: Արի փորձենք միասին
գրել ու մի չափի բերել:
Արմենակը մոտեցավ, բռնեց աղջկա ձեռքը, ու միասին շար-
ժեցին գրիչը: Արմենակը զգաց աղջկա մարմնով անցնող դողը:
Արփինեին թվում էր, թե սիրտն ուր որ է դուրս կթռչի: Տղան զար-
մացավ և կուզենար բաց չթողնել աղջկա ձեռքը, վայելել նրա
մազերի բուրմունքը, վարդանման շուրթերի համը:
Այդ դեպքից հետո աղջիկն ավելի ինքնամփոփ ու մտազբաղ
դարձավ: Արմենակն էլ խուսափում էր մոտենալ ու դասի ժամա-
նակ որոշակի տարածություն էր պահպանում:
60
Խաշիլի պասի ուրբաթ օրը Եղսան ու իր բարեկամ կանայք
իրար էին անցել: Տանը եռուզեռ էր: Սկզբում երկանքով սկսեցին
ցորենն աղալ: Ռուբենը նստել էր Եղսայի կողքին ու բռերով
աղանձը լցնում էր երկանքի անցքով: Ստացված փոխինձը Եղսան
խառնեց դոշաբի հետ, բռի մեջ սեղմելով պուտ պատրաստեց,
բաժանեց ընտանիքի անդամներին:
Հաջորդ օրը՝ առավոտյան, Արմենակը մի նոր պուտ վերցրեց,
տանիք բարձրացավ, դրեց հարթ տեղ: Ռուբենը ևս հետևեց նրա
օրինակին:
– Դո՞ւ ինչու ես այդպես անում,– հարցրեց Արմենակը:
– Դու արեցիր, ես էլ նույնն եմ անում:
– Ես ուզում եմ տեսնել, թե ագռավն ում տան կտուրին կուտի
իմ պուտը:
– Ես գիտեմ:
– Ի՞նչ գիտես:
– Ուզած–չուզած` Արփինեենց տան կտուրին պիտի ուտի,–
ասաց Ռուբենը:
– Իսկ եթե չուտի՞:
– Ուրեմն` անգրագետ ագռավ է, թող գնա, զարգանա, նոր գա
մարդկանց բախտի հետ խաղա:
Արփինեն հայտնվեց իրենց տանիքին ու պուտը դրեց կտուրի
հարթ, տեսանելի մասում: Նա նկատեց Արմենակին ու Ռուբենին,
ձեռքով արեց, նստեց մի անկյունում ու սպասեց ագռավի հայտն-
վելուն: Քիչ անց ագռավը ուղիղ իջավ պուտի մոտ, այս ու այն
կողմ նայելով՝ սկսեց կտցահարել: Ագռավը կերավ ողջ պուտը:
Արփինեն ձեռքի ափերով ծածկեց դեմքն ու հեծկլտաց:
– Ագռավը հենց տեղում կերավ պուտը, ուրեմն իրենց տանն
այս տարի հարսանիք չի լինելու,– ասաց Արմենակը:
– Բայց ինչո՞ւ եք թողնում, որ ձեր փոխարեն ագռավը որոշի,–
հանդիմանեց Ռուբենը,– ես իմ պուտը կտանեմ ուրիշի կտրին
կուտեմ: Դու էլ քո պուտը տար Արփինեենց տան կտուրին կեր,
տես ինչքան կուրախանա Արփինեն:
– Այդ դեպքում արի միասին գնանք,– առաջարկեց Արմենակը:
– Հասկացա, գնացինք:
61
Քիչ անց եղբայրները հայտնվեցին արտասվող Արփինեի
կողքին: Արմենակը սկսեց ցուցադրաբար ուտել պուտը:
– Արփինե, տես ինչ մեծ ագռավ է եկել ձեր կտուրը, ուտում է
Արմենակի պուտը:
– Ո՞ւր է,– լացակումած հարցրեց աղջիկը:
– Ահա իսկական «ագռավը»,– ցույց տվեց Արմենակին:
Արփինեի լացը միանգամից փոխվեց զվարթ ծիծաղի: Ուրախ
ծիծաղը լսելով` կտուր բարձրացավ Արփինեի մայրը, հարցրեց.
– Էս ի՞նչ է պատահել:
– Ոչինչ, այա,– ասաց Ռուբենը,– ձեր կտուրին պուտ ենք ուտում:
– Ը՜մմ, պիտի թողեք, որ ագռավը տանի, ուրիշի կտրին ուտի,
որ ձեր բախտն էլ բացվի:
– Այստեղի ագռավներն անգրագետ են, չեն հասկանում, որ
մեր բախտն իրենց ենք հանձնել, որոշեցինք իրենց տեղը ձեր
կտուրին պուտը ուտենք:
– Որ այդպես եք որոշել, լավ եք արել,– ասաց մայրն ու ցած իջավ:
– Դե հիմա տեսա՞ր, որ էս տարի ձեր տանը մեծ հարսանիք
կլինի,– ասաց Արմենակը:
– Բայց ես ուզում էի, որ ագռավն ուտի,– ասաց աղջիկը:
– Դե հիմա ինքդ ընտրիր` ի՞նձ ես ուզում, թե՞ ագռավին,–
հարցրեց Արմենակը:
– Ուզում եմ, որ քո պուտը ագռավն ուտի…
Երեկոյան մնացած փոխինձի մի մասը Եղսան դրեց կտուրին:
– Հին ավանդույթ է,– Ռուբենին բացատրեց քեռակինը,–
ձյունն ու քամին պիտի տանեն, իրենց բաժինն է:
Բակում թթենու ճյուղից կախած խնոցին երեխաները հերթով
հարում են: Եղսան խնոցու անցքից հանում, առանձնացնում է
կարագը, մնացած թանը լցնում հատուկ դույլերի մեջ խաշիլ ու
թանապուր եփելու համար: Առավոտյան մնացած փոխինձով
խաշիլ են եփում: Ջրով եփած թանձր փոխինձի զանգվածին ափ-
սեի մեջ կլոր թմբի տեսք են տալիս, թմբի կատարի ձագարաձև
փոսը սոխով տապակած յուղ լցնում, իսկ թմբի շուրջը` գոլ ջրով
բացած չորթանաջուր կամ թան: Գդալով վերցնում են փոխինձի
զանգվածը, թաթախում թանի, ապա յուղի մեջ և ուտում: Շուտով
62
պասուց խաշիլ ուտողներին միացան նախապես հրավիրված
հյուրերը:
Լեռնային Ղարաբաղը գրավելով ու խորհրդայնացնելով՝
Կարմիր բանակի զորագնդերը հայ բոլշևիկների առաջնորդու-
թյամբ գրավում են Սյունիքը, բանտարկում Դրոյի հիմնած Վարիչ-
ների խորհրդի մի շարք անդամների: Բոլշևիկյան քարոզչությունն
ամեն ինչ անում էր ժողովրդին տրամադրելու Դրոյի դեմ, ինչպես
Տեղ–Կոռնիձոր ճակատի հրամանատար Յապոնն է ասում. «Նպա-
տակ ունենալով ամրապնդել խորհրդային բանակի դիրքերը,
որպեսզի Դրոյի «իմպերիալիստական» զորամասը ոչնչանա
«հեղափոխականացված» Ադրբեջանի ճանկերում»:
11-րդ Կարմիր բանակի հրամանատար Ռեմեզովը, ընդառա-
ջելով «թուրքական հեղափոխական հրամանատարության»
խնդրանքին` ամուր կապ հաստատել նրանց հետ, հրամայում է
32-րդ դիվիզիայի հեծյալ բրիգադին մինչև հունիսի 21-ը Գորիսից
արագորեն տեղափոխվել Նախիջևան, կապ հաստատել այնտեղ
գտնվող թուրքական բայազետյան դիվիզիայի զորամասի հետ:
Հաստատվելով Նախիջևանում՝ խորհրդային իշխանությունները
«հեղափոխական» Թուրքիայի համագործակցությամբ աքցանի
մեջ են առնում Հայաստանի Հանրապետությունը:
Դրոն պատրաստվում էր սրարշավ հարձակումով ազատա-
գրել Նախիջևանը, սակայն ՀՀ ռազմական նախարար Ռուբեն
Տեր-Մինասյանը, վախենալով Նախիջևանում խորհրդային
400-հոգանոց զորամասի ներկայությունից, արգելում է սկսել
հարձակումը, իսկ Զանգեզուրի ազատագրման գործողությունը
լիովին թողնում է Դրոյի կամքին: Դրոն իր փոքրաթիվ զորաջոկա-
տով կարճ ժամանակամիջոցում Կարմիր բանակի զորամասերին
հետ է շպրտում Սիսիանի, Գորիսի շրջաններից: Հակառակորդը
փախուստի ընթացքում գնդակահարում է Զանգեզուրում ձերբա-
կալված մի շարք գործիչների, այդ թվում նաև՝ Հայաստանի
խորհրդարանի անդամներ Վահան Խորենուն և Արշակ Շիրինյա-
նին: «Այդ գազանային արարքը,– Կարմիր բանակի հրամանատա-
րությանն ուղղված իր պատասխանում գրում է գեներալ Դրոն,– և
63
հայ գյուղացիության արյունարբու դահիճ Խալիլ փաշայի հետ
ունեցած դաշինքը լավագույնս են մատնանշում ձեր զավթողա-
կան նպատակները, որը դուք քողարկում եք կոմունիզմի կարմիր
շղարշով: Հեռու տարեք ձեր արյունոտ ձեռքերը, հեռացեք ձեր
կողմից զավթած Հայաստանի տարածքից»:
Սակայն Կարմիր բանակի հրամանատարությունը թարմ ուժեր
է կենտրոնացնում, վերանվաճում իր դիրքերը: Կարմիր բանակին
թիկունքից աջակցում են հայ բոլշևիկների կազմած պարտիզա-
նական ջոկատները: Գորիսից նահանջելիս Դրոն, դիմելով իր
հրամանատարներին, ասել է.
– Լավ կլինի, որ Սյունիքի ժողովուրդը, թեկուզ ժամանակա-
վորապես, ճաշակի բոլշևիկների «համն ու հոտը»:
Մոսկվայում Լևոն Շանթի գլխավորած պատվիրակության
բանակցությունները Խորհրդային Ռուսաստանի արտաքին
գործերի ժողկոմ Չիչերինի հետ ընդհատվում են, քանի որ բոլշևի-
կյան Ռուսաստանի ծրագիրը Հայաստանի խորհրդայնացումն էր:
Օգոստոսի 10-ին Հայաստանի Հանրապետության և Խորհրդային
Ռուսաստանի միջև կնքվում է պատերազմը դադարեցնելու հա-
մաձայնագիր: Խորհրդայնացնելով Ադրբեջանը, ապա իր զորքերը
տեղաբաշխելով Ղարաբաղում, Զանգեզուրում և Նախիջևանում՝
Խորհրդային Ռուսաստանը նվաճում և վերացնում է դեպի արևելք
տարածվելու և «հեղափոխական» Թուրքիայի հետ հաղորդակց-
վելու ճանապարհին գտնվող առաջին խոչընդոտը՝ շրջապա-
տելով Հայաստանի Հանրապետությունը:
Մոսկվայի հետ օգոստոսի 24-ին կնքված պայմանագրի հա-
մաձայն քեմալական զորքերը լայնամասշտաբ գործողություններ
են սկսում Հայաստանի Հանրապետության դեմ: Թուրքիան այս
պատերազմով օգնում է Ռուսաստանին՝ նպատակ ունենալով
Ադրբեջանին հանձնել հայկական Ղարաբաղը, Զանգեզուրն ու
Նախիջևանը, լայն ճանապարհ բացել դեպի արևելք ու նախա-
հայրենիք` Լեռնային Ալթայ, թուրքական նոր հզոր կայսրություն
ստեղծելու համար:
Եղիշեն Վարիչների խորհրդի առաջադրանքները կատարելիս
հաճախ էր հանդիպում թուրք–հայկական ռազմաճակատի՝ Կարսի
64
հատվածից դասալիք արցախցի զինվորների ու սպաների:
Մըսմնացի զինվոր Հարությունը նրան է հանձնում հայ զինվորնե-
րին ուղղված բոլշևիկների «հույժ գաղտնի» կոչը, որտեղ գրված է.
«1. Թուրքիան այլևս նախկին Թուրքիան չէ և Հայաստանի
նկատմամբ ագրեսիվ նպատակներ չունի:
2. Քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանի դաշ-
նակիցն է և պայքարում է իր ազգային–ազատագրության համար`
ընդդեմ իմպերիալիզմի (Անգլիա, Ֆրանսիա, Հունաստան):
3. Հանրապետական Հայաստանի հաղթանակը Թուրքիայի
նկատմամբ կնշանակի իմպերիալիզմի ուժեղացումը Մերձավոր
Արևելքում, և դրանով իսկ կվտանգվի հեղափոխության հաղթա-
նակը Անդրկովկասում, ապա նաև Արևելքի խորհրդայնացումը:
4. Հայ բոլշևիկ կոմունիստների խնդիրը պետք է լինի արա-
գացնել Հանրապետական Հայաստանի պարտությունը, որով և
կարագացվի Հայաստանի խորհրդայնացումը: Այս նպատակի
համար պետք է.
1. Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով,
այն է`
ա) կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել
զորահավաքին,
բ) ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որ նրանք
չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով
դիրքերը` վերադառնան թիկունք,
գ) չենթարկվել սպաների հրահանգներին և հարկ եղած դեպ-
քում ոչնչացնել նրանց:
2. Այս ամենի հետ ամենաէականն է՝ հասկացնել Հայաստանի
զինվորներին, որ հաղթող թուրքական ասկյարը հեղափոխական
ասկյար է:
Գրությունը կարդալ սահմանափակ ժողովներում և կարդա-
լուց հետո անմիջապես այրել:
ՀԿԿ ԿԿ անդամներ` Ս. Կասյան, Ա. Մռավյան, Ա. Նուրիջան-
յան, Ամիրխանյան, Դովլաթյան, Ա. Հովհաննիսյան, 1920թ. սեպ-
տեմբերի 20, Բաքու»:
65
– Շա՞տ են փախչողները,– դասալիք Հարությունին դիմեց
Եղիշեն:
– Մեր վաշտի մեծ մասը թողեց ռազմաճակատը: Մինչ այդ,
սպանեցինք մեր հրամանատարին,– ասաց զինվորը:
– Իսկ որտեղի՞ց քեզ այս թուղթը:
– Սպանված սպայի գրպանից եմ հանել:
– Իսկ դու քեզ հայրենիքի դավաճա՞ն ես զգում:
– Չգիտեմ… Ասել են` թող գնա, ես էլ թողել եմ դիրքն ու հեռացել:
– Բա որ թուրքը գա, քեզ սպանի, քո կնոջը, քրոջը բռնաբարի…
– Մի լավ բան ասա, ինչո՞ւ ես վատն ասում,– հանդիմանեց
զինվորը:
– Դու գիտե՞ս, թե թուրքն ինչ արեց Շուշիում:
– Լսել եմ…
– Եվ ի՞նչ:
– Թորքը թորք ա մնամ…
– Գյուղ մտնելուց առաջ հրացանդ թաքցրու, որ բոլշևիկները
չխլեն:
– Լավ,– ասաց զինվորն ու շարունակեց ճանապարհը:
Գլուխ յոթերորդ
Արմենակը
Վերջապես եկավ Եղիշեն: Սային դիմեց նրան.
– Ճի՞շտ է կարմիրների գալը:
– Ճիշտս ո՞րն է, գալիս են էլի, արդեն գրավել են Ղարաբաղը,
Զանգեզուրն ու Նախիջևանը:
– Բա Ինգլի՞զը…
– Ա՛, դե դրանց դարդն է՞լ են քեզ տվել, բրիտանացիք գնացել
են: Թուրքն էլ պատերազմ է սկսել Հայաստանի դեմ:
– Էս մեր Բաքվի թո՞ւրքը:
– Չէ, օսմանլուն:
– Հա՜…
– Սայի, արի մտածենք, թե ոնց ենք մեջք մեջքի տված մեր
երեխաներին պահում:
66
– Է՜, ես գիտեմ, Բաքվի նավթի խնդիրն է, դրա համար են
կռվում: Բայց բոլշևիկն էլ է թուրքի կողմը պահելու: Եթե էն
աշխարքից էլ գան, էլի նրանց են պաշտպանելու, իմ էս խոսքերը
լավ միտդ պահի, Եղիշ փեսա:
– Կարգին հասկանում ես քաղաքականությունից: Իզուր չի, որ
քսան տարի անընդհատ Շուշի էիր գալիս:
– Ը՜մմ, մի անգամ Թոփխանայի շուկայով անցնում ես,
աշխարքի ողջ իրադրությունը պատկերացնում ես: Աշխարքիս
ամենախելոք, իմաստուն հրապարակն է:
– Հրապարակն էր, Սայի, Շուշին պրծա՜վ, էլ չկա՜…
– Հիմա կռիվը Լեռնային Ղարաբաղի յայլաղների համար է:
Քոչվորին առաջին հերթին յայլաղն է պետք, առանց սարերի,
մարգերի ի՞նչ խաշնարած:
– Կապրենք` կտեսնենք: Ես էլ արորով վար կանեմ, եզներդ
պինդ են, չէ՞, մանգաղ, գերանդի ունե՞ս, խոտ կհնձեմ, մի մասը
կովերիդ, եզներիդ, մնացածը` կծախենք: Ցորեն, գարի, կորեկ
ցանե՞լ է ժողովուրդը, վարձով կհնձեմ:
– Եղիշ փեսա, հունձ արա՞ծ ես,– հարցրեց Սային:
– Հա, ջահել ժամանակ մեր շենում հունձ եմ արել:
– Մանգաղ, արոր,– դժգոհ ասաց Արմենակը,– հայր, աշխար-
քը վաղուց թողել է երկրագործական այդ գործիքները, Եվրոպան
դաշտերում տրակտոր, շարքացան է օգտագործում: Հիդրոէլեկտ-
րակայաններ են կառուցում գետերի վրա, քաղաքներ են լուսավո-
րում, գործարաններում հաստոցներ աշխատացնում: Հիմա բոլորի
տներում էլեկտրական լամպեր են վառվում:
– Բա մենք ո՞նց պիտի անենք:
– Պետություն պիտի ունենանք,– պատասխանեց երիտասարդ
մանկավարժը,– բոլշևիկներն ամեն ինչ էլ կբերեն իրենց հետ:
– Ես քեզ բան ասացի` չհասկացար ինձ,– վիրավորված ասաց
հայրը,– 1917–18-ին բոլշևիկները ռուսական բանակը ետ տվեցին
թուրքական ռազմաճակատից, ամբողջ Հայաստանը թուրքի
երախում թողեցին: Հիմա էլ հայ–թուրքական ռազմաճակատում
են օգնում թուրքին, որ գրավեն, ոչնչացնեն Հայաստանը:
– Բոլշևիկի համար բոլոր ազգերն էլ մեկ են,– ասաց Արմենակը:
67
– Իսկ մեզ համար մեկ չի,– ասաց Եղիշեն,– եթե ազգիդ դեմ
գնաս` քեզ չեն ների: Արի դու հեռու մնա կուսակցություններից,
բոլշևիկներից, Արմենակ, ես քեզ նորից եմ խնդրում:
Սային դիմեց Եղիշեին.
– Մի բան եմ մտածել, Եղիշ փեսա, բայց երկար ժամանակ է`
չեմ համարձակվում ասել:
– Ասա, Սայի:
– Առանց կինարմատ ինչքա՞ն պիտի մնաս:
– Հիմա դրա ժամանա՞կն է:
– Հենց հիմա է դրա ժամանակը:
– Կա չկա, մտքումդ մի բան ես դրել, Սայի:
– Հա, Եղիշ, Եղսան մի կնոջ է երաշխավորում, մեր հարևանն
է, դու նրան տեսել ես, անունը Վարդիթեր է, վերջերս է որբևայրի
դարձել: Նա էլ է միայնակ: Գիտեմ, որ նա քեզ շատ է համակրում:
Համ էլ` շատ սիրուն է:
– Հա, սիրուն լինելը լավ է, բայց ասա` գործ անող,
աշխատասեր էլ լինի:
– Այդպես մի ասա, Եղիշ, կնոջ սիրուն լինելը կարևոր է, համ
էլ ձեռքից շատ բան է գալիս: Մի քանի տարի Թիֆլիսում է ապրել,
իսկ ամուսնու մահից հետո գյուղ է վերադարձել:
– Լավ, Սայի, կմտածեմ, երևի դու ճիշտ ես ասում, Ռուբենիս
խնամող է պետք:
Նույն օրը Վարդիթերը Սայիի ու Եղսայի տուն եկավ: Եղիշեն
ու Վարդիթերն իրար նայեցին, ժպտացին: Հաջորդ օրը Վարդիթե-
րը կրկին եկավ և այլևս չգնաց: Արմենակն ու Ռուբենը չնկատելու
տվեցին այս փոփոխությունը, սակայն նրանք խուսափում էին
շփվել Վարդիթերի հետ: Եղբայրների համար դժվար էր հարմար-
վել «խորթ մոր» գաղափարին: Եթե Արմենակը փորձում էր հաս-
կանալ հոր այս քայլը, ապա Ռուբենը ոչ մի կերպ չընդունեց տի-
կին Վարդիթերին, նրա կեղծ ժպիտը, իր հետ մտերմանալու փոր-
ձերը, մաշադիշենցի աղջկա համար դժվարությամբ ընկալված
թիֆլիսյան որոշ շարժուձևեր ու արտահայտություններ, ինչպիսիք
են՝ «Վայ մե, դեդա…», «Վո՜ւյ, վո՜ւյ, քոռանամ ես…»: Եղիշեն,
ամբողջովին զբաղված լինելով իր պարտականություններով,
68
հարաբերություններ հարթելու ժամանակ չուներ, ուստի մտածում
էր, որ նման հարցերը իրենք իրենց պետք է լուծվեն, ու արհեստա-
կանորեն կարգավորելը սխալ կլինի:
Տանը հերթական դասի ժամանակ Արմենակը հայտարարեց.
– Վաղը Բարեկենդան է, դպրոցի երեխաների հետ որոշել ենք
շուքով նշել:
– Վարդիթեր, ջուր տաքացրու, Ռուբենին պիտի լողացնենք,–
ասաց Եղիշեն:
Արփինեն, ով եկել էր Արմենակի մոտ դաս առնելու, դիմեց
Վարդիթերին.
– Կարո՞ղ եմ օգնել Ռուբենին լողացնելիս:
– Ջուրը դիր ու արի շարունակի դասդ,– ասաց Արմենակը:
– Ես արդեն մեծ եմ, ու ինքս կլողանամ,– բողոքեց Ռուբենը:
– Դեռ մեծ չես,– ասաց Վարդիթերը,– ու այսուհետ ես եմ քեզ
լողացնելու:
– Չէ, չեմ ուզում…
– Լավ, ոնց որ Շուշիում էր՝ ես եմ լողացնում, իսկ Վարդիթերն
ու Արփինեն միայն ջուրը կլցնեն, եղա՞վ, Ռուբեն,– ասաց Արմենա-
կը,– համ էլ Արփինեն պետք է սովորի երեխա լողացնել:
– Ինչո՞ւ,– հարցրեց Ռուբենը:
– Վաղը, մյուս օրը Արփինեին պսակելու են, երեխաներ է
ունենալու, պիտի մի առիթով սովորի՞, թե՞ չէ:
– Ես չեմ պսակվելու,– վճռական ասաց Արփինեն:
– Քեզ ո՞վ է հարցնելու…– պատասխանեց Արմենակը,– գի-
տես, որ աղջկան չեն հարցնում: Այ, եթե կոմունիզմ լինի, առանց
աղջկա կամքի զոռով պսակել չի լինելու:
– Կոմունիզմը ե՞րբ է լինելու,– ասաց Արփինեն,– ուզում եմ, որ
շուտ լինի:
– Բոլշևիկները գան…
– Ես էլ եմ ուզում, որ կոմունիզմ լինի,– ասաց Ռուբենը:
Ռուբենը բակ դուրս թռավ՝ ուրախ գոչելով.
– Ուռռա՜, ինձ Արմենակն ու Արփինեն են լողացնելու…
– Ինչո՞ւ Արմենակն ու Արփինեն,– բողոքեց Վարդիթերը,– ես
ի՞նչ ա, մեռա՞ծ եմ…
69
– Դու չես կարող լողացնել,– պատասխանեց Ռուբենը:
– Լավ, Ռուբեն տղա, հորդ կասեմ…
Քիչ անց Արմենակը Ռուբենին նկուղային հարկում պահես-
տարանի սենյակ կանչեց, որը նաև որպես լոգարան էր ծառայում:
Տղան մերկացավ, նստեց փայտե մեծ տաշտի մեջ ու կանչեց.
– Դե եկե՛ք, ինչո՞ւ չեք գալիս:
Վարդիթերն ու Արփինեն հերթով տաք ջուր էին լցնում, Արմե-
նակը օճառով տրորում, լողացնում էր: Վարդիթերը Եղիշեի կանչով
մի պահ դուրս եկավ: Լողացնելու ընթացքում երբեմն Արփինեի ու
Արմենակի ձեռքերը հպանցիկ կպչում էին իրար, այդ պահին նրանք
իրար էին նայում: Նրանց հոգսն արդեն ոչ թե Ռուբենին լողացնելն
էր, այլ իրենց պատահական հպումները, որոնց միջոցով այնքան
զգացմունք էին հաղորդում միմյանց: Մի պահ, երբ գլուխն ու մարմի-
նը օճառի փրփուրով էին պատած, Ռուբենն ասաց.
– Էդ ի՞նչ եք անում:
– Ոչինչ,– դողացող ձայնով պատասխանեց Արփինեն:
– Կարծում եք՝ չե՞մ տեսնում:
– Էդ քանի՞ աչք ունես, ա՛յ տղա,– ծիծաղելով հարցրեց
Արմենակը:
– Չորս…
– Դե չորսն էլ փակիր:
– Արդեն խորհրդային կարգեր են հաստատվել Ղարաբա-
ղում,– հայտնեց առևտրական գործերով գյուղերը շրջագայելուց
նոր վերադարձած Սային,– գյուղերում կուսակցական բջիջներ են
հիմնում: Բաքվից 500 հայ տղայի հավաքել, պարտիզանի թուղթ
են տվել, որպես հեղկոմի նախագահներ, կուսակցական բջիջների
քարտուղարներ, կոմիսարներ ուղարկել Ղարաբաղ… Թե դրանք
ինչ են, բան չհասկացա:
– Ես այդ կուսբջիջի անդամ եմ գրվել, արդեն կոմունիստ եմ,–
հպարտությամբ հայտարարեց Արմենակը:
– Վայ թե կռիվ առաջանա, արդեն սկսել են հարուստներին
կպչել, նրանց հողերը խլել:
70
– Բա ո՞նց, բոլորս էլ հող ենք ունենալու,– ասաց Արմենակը,–
հավասարություն, արդարություն է լինելու:
– Հավասարությունն ու արդարությունը, տղաս, մարդկանց
համար չի,– ասաց Եղիշեն:
– Էդ ինչո՞ւ,– հարցրեց Արմենակը:
– Որովհետև մարդն անհատ է, սեփականություն, շահ է սի-
րում, մարդը մրջյունի նման հասարակական էակ չի կարող լինել:
Աստված նրան այդպիսին է ստեղծել:
– Եթե դու Մարքսի ուսմունքին ծանոթ լինեիր, հայր, այլ կերպ
կմտածեիր, ամբողջ աշխարհի չքավորների հույսը այդ գաղափա-
րախոսությունն է, իսկ դու Աստծու մասին ես խոսում: Մի բան, որը
գոյություն չունի: Որ լիներ, թույլ կտա՞ր, որ Շուշիի կոտորածը լիներ,
թույլ կտա՞ր, որ հայերի 1915 թվականի եղեռնը լիներ:
– Չգիտեմ, տղաս, գուցե հայացքներս հնացել են, բայց ինքդ
ես որոշում քո ճակատագիրը: Միայն թե այնպես չանես…
– Ի՞նչ, հայր:
– Ուղղակի զգույշ մնա:
– Հա, ամբողջ կյանքս վախվխելո՞վ ապրեմ: Արդեն Ադրբեջա-
նի հեղկոմի նախագահ Նարիմանովը հեռագիր է ուղարկել Հա-
յաստանի հեղկոմին, հայտնել, որ Լեռնային Ղարաբաղը, Զանգե-
զուրն ու Նախիջևանը հանձնվում են Խորհրդային Հայաստանին:
Սա է արդարությունը: Կոմունիստներն այդպիսին են:
– Եթե ասածդ ճիշտ լինի, ես էլ եմ մտնում ձեր բջիջի մեջ,–
ասաց Եղիշեն:
– Առանց կռվի թուրքը հո՞ղ տա հային,– ասաց Սային,–
անհնար բաներ եք խոսում, ինչ–որ բան խառնել եք իրար:
– Խմբակում են ասել,– ասաց Արմենակը,– Լենինն էլ շնորհա-
վորել է երկու կողմերին արդարացի որոշման համար:
– Ուրեմն թուրքը մի խորամանկ խաղ է սկսել: Եթե կարող ես,
ձերոնց ասա, որ զգույշ լինեն:
– Այ մարդ, լավ բան էլ ես ասում, էլի չեն ընդունում,– դժգոհեց
Արմենակը:
71
Գլուխ ութերորդ
Տումեցի Թևանը
Այս անգամ Սայու կարևոր նորությունը Վարանդայի ու Դի-
զակի գյուղերը պտտելուց հետո տումեցի Թևանի մասին էր, ով մի
քանի շաբաթում իր 500-հոգանոց զորաջոկատով բոլշևիկներից
ազատագրել էր ողջ Դիզակն ու Վարանդան, Խաչենի մի մասը,
վերացրել գյուղական ու գավառային հեղկոմներն ու կուսբջիջնե-
րը, պատժել ամենաակտիվ կոմունիստներին:
– Դա էն Թևանը չի՞, որ Մըսմնայի ձորում 1918-ի աշնանը
ոչնչացրեց թուրք ասկյարների զորամասը,– հարցրեց Եղիշեն:
– Նույն Թևանն է, Եղիշ: Թևանը փորձ ունի, կռվել է ռուս–
թուրքական ռազմաճակատում: Նրան են միացել Հին Թաղերի
Սամսոն Ծատուրյանի ու Բախշի Զախարյանի ջոկատները: Բոլոր
գյուղերում ուրախությամբ են դիմավորում Թևանին: Թաղավարդ
ու Նոր շեն գյուղերում գրավել է Կարմիր բանակի շտաբները:
Դիզակի կոմունիստական գումարտակը իր հրամանատար Արշակ
Բալասանովի հետ պարտվել է ու նահանջել Կարյագինո` 11-րդ
Կարմիր բանակի 28-րդ դիվիզիայի կենտրոնակայան:
– Ո՞նց եղավ, որ Թևանը բոլշևիկների դեմ դուրս եկավ:
– Դե տես, թե ոնց է լինում: Թևանն ու Աղաջանը գնում են Կար-
յագինո, դիմում 11-րդ բանակի շտաբին, որ իրենց ընդունեն բանակի
կազմում: Նրան ճանաչում են հեղկոմի հայ կոմունիստները, հայտ-
նում, որ նրանք դաշնակցականներ են: Թևանին ու Աղաջանին ձեր-
բակալում են, տանում Մեծ Թաղեր, գոմում փակում: Հայկը մաուզե-
րը դեմ է տալիս Թևանի ճակատին, թե` բոլոր դաշնակցականներին
սպանելու եմ: Թևանը Աղաջանի հետ փախչում է, անտառներում
ջոկատ հավաքում: Նժդեհն է օգնում նրան: Հիմա Թևանի զորքում
երկու հազար մարդ կա: Անընդհատ ուզում եմ հարցնել, մոռանում
եմ, Եղիշ, ինչո՞ւ Դրոն ու Նժդեհը հեռացան Ղարաբաղից:
– Խորհրդային բանակը սպառնաց, որ կռիվ կսկսի Հայաստա-
նի դեմ, եթե Դրոն իր զորքով չհեռանա: Բացի դրանից, բոլշևիկնե-
րը զորքի մեջ էին մտել ու ներսից քանդում էին: Դրոն ստիպված
առանց կռվի իշխանությունը հանձնում է բոլշևիկներին:
72
– Իսկ իմ կարճ խելքով Դրոն եկած առաջին օրից ոչ թե պետք
է ժողովներ աներ, այլ ուղիղ Շուշի մտներ,– ասաց Սային,– ես էլ
եմ կռվից բան հասկանում: Հա, Եղիշ, Արմենակն ո՞ւր է, բան ունեմ
ասելու:
– Սայի, մի քանի օր է, ինչ եկել եմ` չկա տղաս, շատ եմ
վախենում:
– Բան չկա, Եղիշ, խառը օրեր են, շուտով կերևա:
Կեսգիշերին ներս մտավ Արմենակը` կաշվե սև բաճկոնով,
գրպանների մասում լայնացող շալվարով, երկարաճիտ փայլուն
կոշիկներով, գոտուց կախ մաուզերով, իսկ ականջակալներով
գլխարկին կարմիր աստղ էր կպցրած:
– Արմենա՞կ,– տագնապած դիմեց Եղիշեն,– էս ի՞նչ շորեր են,
որտեղի՞ց սրանք, ո՞ւր էիր, հը՞, չե՞մ ասել, որ տեղ գնալիս զգու-
շացնես մեզ: Ի՞նչ գործ ունես կարմիրների հետ, ուսուցչությունդ
արա: Դա ավելի մեծ գործ է, քան թե կռվելը, կողքից մաուզեր
կախելը…
– Հայրիկ, ես հասուն մարդ եմ, խնդրում եմ թույլ տուր ինքս
որոշեմ, թե ինչ պիտի անեմ: Երկիրը բանդիտներից պիտի ազա-
տեմ, նոր հանգիստ վարժապետություն անեմ: Հիմա Կարյագի-
նոյից եմ գալիս: Գնդապետ Վասիլի Ֆեոդորովիչ Մզդրիկովն էր
իր մոտ կանչել: Նոր ջոկատներ են կազմավորվում, ինձ էլ հետա-
խուզական հատուկ ջոկատի հրամանատար են նշանակել: Թևա-
նականների հարցը մի քանի օրում լուծելու ենք: Դու միայն Ռուբե-
նին լավ նայիր:– Գրպանից ռուսական թղթադրամներ հանեց,
տվեց հորը,– սա էլ իմ աշխատավարձն է:
– Փողն ի՞նչ պիտի անեմ, տղաս:
– Սայի քեռուն կտաս, ինքը գիտի, թե որտեղից ինչ գնի: Ինձ
հիմա հրամանատարը` Միսակ Խանանովն է ջոկատի հետ սպա-
սում եկեղեցու մոտ: Պիտի գնամ: Բանդիտների հարցը լուծենք,
հետ կգամ, կշարունակեմ վարժապետությունը: Չնայած… Կարա-
կոզովն ինձ հեղկոմի նախագահ է նշանակելու: Օրերի հարց է:
– Նրա՞ն էլ ես հանդիպել,– տագնապած հարցրեց հայրը:
– Հա, հիմա նա 11-րդ բանակի ժամանակավոր արտակարգ
լիազորն է Ղարաբաղում ու Զանգեզուրում: Մենք դեռ Շուշիից
73
ենք ծանոթ: Քեզնից հարցրեց, ասում է` ի՞նչ է անում, ո՞ւմ հետ է
հանդիպում, ո՞նց է տունը պահում:
– Ի՞նչ պատասխանեցիր:
– Ասացի, որ գլուխ չեմ հանում: Քթի տակ ծիծաղեց:
– Ես քեզ արգելում եմ նման մարդկանց հետ իմ հարցը
քննարկել: Դրանք խոսք են քաշում քեզնից, որ պատժելու,
ոչնչացնելու առիթ ունենան:
– Է՜, հայր, որ սկսես բոլորին կասկածել, ոչ մի բանի չես հասնի:
– Տղաս, ես կյանքի փորձ ունեմ…
– Հայր, ես չեմ թողնի, որ դաշնակները, Թևանի բանդիտները
գան:
– Ով ուզում է գա, դու ուսուցիչ ես, գլուխդ կախ գործդ արա,
երեխաներին գրագիտություն սովորեցրու:
– Չէ, հայր, եթե ես չկռվեմ, ոչ ոք չի կռվելու: Սա գաղափարի
կռիվ է:
– Արմենակ, Թևանի մասին տես, թե ժողովուրդը ինչ է
խոսում: Բոլորը նրան են պաշտպանում: Իսկ բոլշևիկի համար մեկ
է` թուրք թե հայ: Չտեսա՞ր, թե Շուշիում թուրքն ինչ արեց:
– Դե թող դաշնակ Թևանը գար ու պաշտպաներ մեզ: Ո՞ւր էին:
– Թևանը, մյուսները կռվել, պաշտպանել են Ղարաբաղը թուր-
քերից, իսկ բոլշևիկը կռվում է Հայաստանի, Ղարաբաղի, դաշնակ-
ցության դեմ: Բոլշևիկները թուրքերին են միացել, ուզում են խեղդել
Հայաստանը: Ես փոստատար եմ եղել, շատ բան եմ տեսել:
– Չէ, հայր, բոլշևիկներն ու թուրքերն ուզում են ազատագրել
Հայաստանն ու Ղարաբաղը:
– Մորթելով են ազատագրում, չէ՞, Արմենակ, հեռու մնա այդ
ամենից, ուսուցչությունդ արա: Ես վատ կանխազգացում ունեմ:
– Հայր, ներիր, դու էլ հեռու մնա դաշնակցական գործիչներից,
նրանք քեզ ավանտյուրայի մեջ կարող են ներքաշել, իսկ որ
բոլշևիկները եկան, նրանք անողոք են…
Արմենակը մոտեցավ Արփինեին, ով հերթական դասին էր
եկել, թեքվեց ականջին և ասաց.
– Կսպասե՞ս ինձ, հենց վերադառնամ, կպսակվենք, բայց դեռ
ոչ ոքի ոչինչ մի ասա:
74
Արփինեն գլխով համաձայնության նշան արեց: Արմենակը
բոլորին երջանիկ մի ժպիտ պարգևեց ու արագ դուրս թռավ:
Երբ 1919 թ. աշնանը Ադրբեջանի բանակը պարտություն կրեց
Զանգեզուրում ու նահանջեց դեպի Ղարաբաղ, Բաքվի կողմից
Ղարաբաղի նահանգապետ կարգված բժիշկ Խոսրով Բեկ-Սուլ-
թանովը կատաղած իր մոտ հրավիրեց Ղարաբաղի Ազգային
խորհրդի անդամներին ու ասաց.
– Ղարաբաղը ոչ թե չեզոք մնաց, այլ շատ ակտիվ կերպով
հակառակորդի կողմից մասնակցեց կռվին:
– Ղարաբաղցի ոչ մի զինվոր չի մասնակցել Զանգեզուրի
կռիվներին,– ասաց Ազգային խորհրդի անդամներից մեկը,– եթե
ցանկացող էլ լիներ, ապա անհնար կլիներ Զանգեզուր հասնելը,
քանի որ բոլոր ճանապարհները փակել են ձեր զորքերը:
– Լավ, ի՞նչ գործ ունեին այդ կռիվներում Ասատուր Չիթչյանը,
Ուլունց Ներսեսը, տումեցի Թևանը, Բախշին, Եղիշեն և շատ
ուրիշներ: Իհարկե, մեր ամենամեծ սխալն այն էր, որ մեր թիկուն-
քում զինված Ղարաբաղ ենք թողել: Սկզբում այդ հարցը պիտի
լուծեինք, նոր միայն Զանգեզուրինը:
Զանգեզուրում պարտություն կրած զորքերն էլ տեղավորվում
են Շուշիի Հայոց թաղամասի և Վարարակնի զորանոցներում,
հարմար առիթի սպասում, որ միաժամանակ սկսեն հայերի նկատ-
մամբ սպանդը:
Ադրբեջանական բանակին Զանգեզուրի ճակատում 1920 թ.
նոյեմբերին փոխարինեց Կարմիր բանակի 28-րդ դիվիզիան: Այն
ևս, Գարեգին Նժդեհի զորքերից պարտություն կրելով, զգալի
կորուստներով նահանջեց Լեռնային Ղարաբաղ ու տեղակայվեց
Կարյագինոյում: Ղարաբաղում ափսոսանքով են հիշում Դրոյի հե-
ռանալը, հակառակ դեպքում հնարավոր կլիներ Զանգեզուրի հետ
մեկ ընդհանուր ճակատ կազմել:
Ղարաբաղի բնակավայրերում հիմնված բոլշևիկյան հեղկոմ-
ների ղեկավարները, օգտվելով անիշխանությունից, կամայակա-
նություններ էին թույլ տալիս, անտեղի հալածում մարդկանց, բռնի
թալանում նրանց ունեցվածքը: Սա էլ պատճառ դարձավ, որ
75
Ղարաբաղում դժգոհության ալիք բարձրանա: Դիզակում ու Վա-
րանդայում սկիզբ առած շարժումը ղեկավարում էր տումեցի
Թևանը:
Նոյեմբերի 30-ին Երևանում գումարված արտակարգ խորհր-
դաժողովը, հաշվի առնելով հյուսիսից Ռուսաստանի և հարավից
Թուրքիայի բանակների փոխհամաձայնեցված գործողություննե-
րը Հայաստանի դեմ, ընդունում է Հայաստանի և հայության ապա-
գայի համար կարևորագույն նշանակություն ունեցող որոշումներ:
Նախ` Ալեքսանդր Խատիսյանին լիազորում է Ալեքսանդրապոլում
տեղակայված օսմանյան բանակի հրամանատար Կազիմ բեյի
հետ ստորագրել հաշտության պայմանագիր, ապա` ընդունել
Խորհրդային Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցիչ
Լեգրանի վերջնագիրն ու Հայաստանը հռչակել խորհրդային
անկախ հանրապետություն:
1920 թ. դեկտեմբերի 2-ին Սիմոն Վրացյանի կառավարությու-
նը ներկայացրեց իր հրաժարականը և քաղաքացիական ու ռազ-
մական իշխանությունը հանձնեց գեներալ Դրոյին: Սա անսպասե-
լի էր թե՛ բոլշևիկների և թե՛ դաշնակցականների համար: Սակայն
այդ լուծումն առաջարկվել էր Մոսկվայից: Ո՞վ կարող էր ենթա-
դրել, որ նման հրահանգ էր տվել հենց Ստալինը: Ու միայն Դրոն
գիտեր, թե ինչու պետք է դաշնակցական գեներալ Դրոյին Խորհր-
դային Հայաստանի ռազմական մինիստր ու զորքերի ընդհանուր
հրամանատար նշանակեին: Դեռևս 1905–1906 թվականներին՝ ազ-
գամիջյան ընդհարումների թեժ օրերին, գողական աշխարհում
հանրահայտ Կոբան, նույն ինքը` հեղափոխական Ստալինը,
դիմում է Դրոյին` իրեն պատսպարելու հետապնդումից: Դրոն, ով
Բաքվում էր գտնվում գեներալ նահանգապետ Նակաշիձեին
սպանելու առաջադրանքով, օգնում է ապագայում Ժողովուրդնե-
րի հայր հռչակված հեղափոխական գործչին թաքնվել: Ստալինը
չի մոռանում Դրոյի այս վարմունքը: Եվ ահա եկել էր հատուցման
առիթը: Սակայն դաշնակցականին պահել նման պաշտոնում ան-
հնար էր: Հեղկոմի անդամներ Ավիս Նուրիջանյանն ու Սարգիս
Կասյանը բուռն պայքար են ծավալում հեղկոմում Դրոյին և
76
Տերտերյանին ընդգրկելու դեմ, պահանջում, որ նրանք հրաժարա-
կան տան: Նրանք դժգոհ էին նաև իշխանությունն անարյուն`
առանց դասակարգային պայքարի, քաղաքացիական կռիվների ու
բռնության վերցնելու որոշումից:
Երևանում հաստատվելուց անմիջապես հետո անտեսվեցին
բոլշևիկների խոստացած դեմոկրատիան և պետական, զինվո-
րական ու կուսակցական գործիչների անձեռնմխելիության
մասին խոստումները: Դաժան հալածանքներ սկսվեցին նաև
մտավորականության նկատմամբ: Աքսորվեցին 1200 զինվորա-
կան, որոնց թվում էին գեներալներ Նազարբեկյանը, Սիլիկյանը,
Հախվերդյանը:
Երկրից հեռանալու հերթը հասնում է նաև Դրոյին: Վերջինս
դեռևս Լեռնային Ղարաբաղում Կարմիր բանակի ներկայացուցիչ-
ների հետ բանակցությունների ժամանակ հայտնել էր Մոսկվա
մեկնելու և բոլշևիկյան ղեկավարության հետ հանդիպելու իր
ցանկությունը: Նա համոզված էր, որ Մոսկվայում չգիտեն ճշմար-
տությունը, որի պատճառով աղետալի կացություն է ստեղծվել Հա-
յաստանում: Անշուշտ, լուրը հասցվում է Ստալինին, ով էլ որոշում է
Դրոյին և՛ մեկուսացնելու, և՛ փրկելու Ստալինին յուրահատուկ
եղանակը:
Բաքու, ապա Մոսկվա մեկնելու նախորդ օրը Դրոն իր տանն
ընդունելություն է կազմակերպում: Ներկա էին թե՛ բոլշևիկներ և
թե՛ դաշնակցականներ: Ասքանազ Մռավյանն առաջարկում է
խմել Դրոյի կենացը, ապա ավելացնում.
– Վաղը դու պիտի մեկնես համաշխարհային մեծ հեղափոխու-
թյան օրրանը: Բարի ճանապարհ եմ մաղթում քեզ. այն երկիրը, ուր
ոտք պիտի դնես, մի հրեղեն, բոցավառ գետին է, որ կարող է քեզ
այրել և մրրկել:
Դրոն, մեղմ ժպիտը դեմքին, ասես ուզում էր ասել` հասկանում
եմ, թե ինչ է քողարկված խոսքերիդ ետևում: Լռությունը խզում է
Սաշա Բեկզադյանը.
– Ուղիղ է Մռավյանը: Ռուս հողը համակ կրակ է, սակայն մի
մոռացեք, որ Դրոն ինքն էլ համակ կրակ է: Իսկ կրակը կրակով չի
այրվի:
77
Հաջորդ օրը` հունվարի 11-ին, Երևանում սաստիկ փոթորիկ էր:
Ձյունախառն քամին ձյունը լցնում էր մարդկանց աչքերն ու ծոցը:
Սակայն, չնայած դրան, մայրաքաղաքում ժողովուրդը հավաքվել
էր ճանապարհելու իր սիրելի զորավարին:
Դրոն Մոսկվայում էր, երբ փետրվարին Հայաստանում
բռնկվում է ապստամբությունը բոլշևիկյան կարգերի դեմ:
Երկու տարի անց Դրոյին ուղարկում են Թիֆլիս, ապա այս-
տեղից առևտրականի փաստաթղթերով՝ Եվրոպա: Այսպես, Ստա-
լինը մի որոշումով երկու գործողություն է կատարում. այդ հմուտ
զորավարին զրկում է փետրվարյան ապստամբությունը ղեկավա-
րելու հնարավորությունից, փոխհատուցում պարտքը` իր կյանքը
փրկելու դիմաց, և Դրոյին անվնաս ուղարկում Փարիզ:
Հոկտեմբերի 26-ին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի
պետանվտանգության արտակարգ լիազոր Հայկ Սարգիսովի
ջոկատին հանձնարարվեց ձերբակալել Թևանին: Աշնանային
արևոտ օր էր: Ջոկատը Տումի գյուղից հեռու չէր ու հարմար պահի
էր սպասում: Հետախույզները հայտնեցին, որ Թևանն իր սպիտակ
ձիով գյուղ է մտել: Տեսան, թե ինչպես Թևանը ձին կապեց պատշ-
գամբի տակի սյունից ու երկրորդ հարկ բարձրացավ: Նոր էր
նստել սեղանի մոտ, երբ Տողասարից հատուկ պայմանավորված
նշանով տեղեկացրին, որ բոլշևիկների ջոկատը շրջապատել է
տունը: Թևանը պատշգամբից արագ թռչում է ձիու վրա ու
բոլշևիկներին հայհոյելով՝ սլանում գերեզմանների կողմը:
Բոլշևիկ տղաները շփոթվում են իրավիճակի այս փոփոխու-
թյունից, մանավանդ որ, Թևանը կարող էր օգտվել իրենց այս
անվճռականությունից և գնդակահարել շատերին, սակայն խնա-
յում է նրանց, ձեռքին խաղացնելով ատրճանակը՝ գոռալով
ասում.
– Հայկ, թա տղա յըս` եք, խե՞ յըս կյողլը կացալ: Էս տղեքյը
մեխք ըն, թա չէ լուխճին էն աշխարքը կըղարկիմ:– Ավելի բարձ-
րացնելով ձայնը՝ շարունակեց,– ա նա՛մարդ բոլշևիկնե, հո՞ւնց ըք
պըհըլական մեր Ղարաբաղը, շեներքը, կնանունց, ձեր ընդանիքյ-
ներեն: Խե, կյարմուր պարտիզանը էդքան վախկոտ, թուլամո՞րթ
ա ինըմ…
78
Մինչ ուշքի կգային կարմիրները, Թևանն արդեն դուրս էր
եկել գյուղից: Բոլշևիկ տղաները մտան Թևանի տունը, ձերբակա-
լեցին կնոջն ու երեխաներին, տարան Վարարակնի կալանատուն՝
մտածելով, որ Թևանը, իր խիզախ բնավորության համաձայն, գի-
շերը գալու է, որ ազատի ընտանիքի անդամներին: Տասը հոգու
առաջադրանք է տրվում` հենց երևա, ձերբակալեն Թևանին: Առա-
վոտյան մեծ է լինում Հայկ Սարգիսովի զարմանքը, երբ տեղեկա-
նում է, որ գիշերը Թևանը եկել, անարգել կալանքից ազատել է
ընտանիքի անդամներին ու հեռացել:
Կարմիրների զորամասի զինվորները տառապում էին դիզեն-
տերիայով ու ջերմախտով: 1920 թ. փետրվարին Թևանի զորքը
բոլշևիկներից ազատագրել էր Դիզակն ու Վարանդան: Ամենուր
ուրախությամբ էին դիմավորում ազատարարներին: Թևանը
խստությամբ պատժում էր հեղկոմի նախագահներին: Կարյագի-
նոյում` 28-րդ դիվիզիայի շտաբում էին հավաքվել գյուղերից
փախած բոլշևիկյան իշխանության ներկայացուցիչները: Առանձնա-
պես վատ էր 251-րդ գնդի վիճակը: Զինվորները քաղցած էին: Մու-
սավաթական ավազակախմբերը հարձակվել էին Աղդամից Կարյա-
գինո շարժվող ռազմամթերքով ու սննդամթերքով գումակի վրա,
ամբողջովին թալանել այն: Կարմիրների հրամանատարներին ավե-
լի վհատեցրեց դաշնակցականների և մուսավաթականների միջև
իրենց դեմ միասին պայքարելու համար բանակցությունները:
Թևանի զորքի դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով ջոկատներ
կազմավորեցին հայ և մուսուլման կոմունիստներից: Ստեղծվեց
440-հոգանոց գումարտակ՝ կազմված երեք վաշտից:
Ապրիլի 16-ին 84-րդ բրիգադը, որի կազմում էին 250 և 252-րդ
գնդերը, Թևանի նախապատրաստած ծուղակն ընկավ: Օգտվելով
թանձր մառախուղից՝ Թևանն անսպասելի հարվածներ հասցրեց
հակառակորդին: Մուսուլմանլար գյուղում ճակատ–ճակատի ելան
զորքերը: Մարտից առաջ Թևանը դիմեց իր մարտիկներին.
– Իմ անվախ զինվորներ, ձեզնից է կախված Ղարաբաղի
հերոսական, ըմբոստ ժողովրդի ճակատագիրը: Ձեզ տեսնեմ, իմ
քաջեր, առա՜ջ…
79
Թևանականների անսպասելի ճակատային գրոհի արդյուն-
քում հակառակորդի զինվորները խուճապահար փախչում են:
Սակայն 1921 թ. փետրվարի 25-ին Կարմիր բանակը մտել էր
Թբիլիսի և տապալել մենշևիկյան կառավարությունը: Մինչև
մարտ ամիսը, ողջ Վրաստանն անցավ բոլշևիկների ձեռքը: Այս
լուրը շատ ուշ հասավ արցախցի ապստամբներին, ինչն էլ հուսա-
հատ իրավիճակ ստեղծեց Արցախում:
Ապրիլի 18-ին ռեզերվում մնացած 251-րդ գունդը, համալրված
կոմունիստ հայ կամավորականներով, անցավ հարձակման:
Թևանի զորաջոկատն ուժերը վերականգնել չհասցրեց, իսկ
Վրաստանը կարմիրների կողմից գրավելու մասին լուրն ավելի
ընկճեց Թևանի զինվորներին: Կարմիրներն առանց դժվարության
գրավեցին Զիարաթ լեռը, ապա՝ Աղջաքենդ գյուղը: Երեկոյան
գրավեցին Թաղեր գյուղը: Նույն օրը Զանգեզուրի ուժերը Ամիր-
ջանյանի հրամանատարությամբ անցնում են Զաբուղը, ճեղքում
կարմիրների պաշարման գիծը և հնարավորություն ստեղծում
Թևանի վաշտերի համար անկորուստ անցնելու Սյունիք:
Միայն 20 տարի հետո է բոլշևիկներին հաջողվում ձերբակա-
լել Թևանին: Այդ ժամանակ նա աշխատում էր Իրանի Շիրազ քա-
ղաքի մոտ ճանապարհաշինական մի կազմակերպությունում`
որպես բրիգադավար:
Իրանում գործող Խորհրդային Միության հետախուզական
ջոկատներից մեկի հրամանատար, գնդապետ Էդուարդ Մարտիրո-
սովին հատուկ ծածկագրով կանչում են Բաքու, որտեղ նրան ընդու-
նում են Միրջաֆար Բագիրովն ու Մոսկվայից իրեն հանդիպելու
եկած հետախուզության մի գեներալ: Հայազգի հետախույզին
հանձնարարում են ղեկավարել Թևան Ստեփանյանի ձերբակալ-
ման և Բաքու տեղափոխելու գործողությունը:
– Համարիր, որ դա ընկեր Ստալինի հանձնարարությունն է,–
ասում է գեներալը:
Էդուարդին կցում են 10-հոգանոց մի խումբ, որի մեջ Թևանին
անձամբ ճանաչող մի ղարաբաղցի կար: Խումբը հայտնաբերում ու
հետևում է Թևանին: Վերջինս հաճախակի էր փոխում բնակարանը:
Երբ իր անձնական ավտոմեքենայով գալիս է շինտեղամաս, ԽՍՀՄ
80
ՊԱԿ-ի խումբը հինգ ավտոմեքենայով շարժվում է դեպի Թևանը:
Հետախույզը կանգնեցնում է մեքենան, բացում մոտորն ու ղարա-
բաղյան բարբառով բարձրաձայն ասում.
– Էս անդեր մաշինը փիս տեղ փչացավ, մըննան ընք էս
չուլերըմը:
Թևանը, լսելով հարազատ բարբառը, որն այնքան հազվա-
դեպ է պատահում օտարության մեջ, ընդհատում է բանվորների
հետ զրույցը, մոտենում ղարաբաղցի վարորդին:
– Արա, ղարաբաղցի յը՞ք,– դիմում է Թևանը,– ես ծեզ մատաղ,
պա ես մեռած ըմ, վեր իմ երկրացիքյ մնան չուլերըմը:
Նույն պահին հետախուզական ջոկատի տղաները թափվում
են Թևանի վրա, շղթայում ձեռքերը, տանում մոտակա երկաթու-
ղային կայարան, որտեղ սպասում էր երեք վագոնից շարժակազ-
մը: Թևանին տեղավորում են բեռնատար վագոնում և էտապով
ուղարկում Բաքու: Երկու ժամը մեկ ստուգում են Թևանի վիճակը:
Նա ուշաթափ էր ու չէր շարժվում: Ադրբեջանական Աղբուռուն
կայարանում տեսնում են, որ Թևանը չկա: Վագոնի հատակի տախ-
տակամածը ջարդել էր, սլացող վագոնից իրեն ցած նետել: Ջոկա-
տի անդամները ետ գնացին և կայարանից 27 կմ հեռավորության
վրա՝ եղեգնուտի մեջ, գտան ուշագնաց Թևանին: Հաջորդ օրը
նրան հասցրին Բաքու:
Առաջադրանքը հաջողությամբ իրականացնելու համար
հետախույզ Էդուարդ Մարտիրոսովին Միրջաֆար Բագիրովը
ոսկյա ժամացույց պարգևեց:
«Դատում» էր ռուս, հրեա և ադրբեջանցի դատավորների մի
խումբ: Թևանը առաջին օրը իրեն նետեց դեպի պատուհանը, որ
դուրս թռչի, սակայն այն պատված էր մետաղյա ցանցով: Հաջորդ
օրը երկու միլիցիոներին ցած գլորեց ու դեպի մուտքը նետվեց:
Սակայն այն փակ էր: Միլիցիոներները կրակում են, ոտքից վիրա-
վորում Թևանին:
Դատական նիստը ձևական էր, քանի որ նախապես որոշված
էր վճիռը` գնդակահարություն:
81
Գլուխ իններորդ
Քիրս լեռը
Հերթական շրջագայությունից հետո թարմ լուրերով Սային
տուն վերադարձավ:
– Աչքս ջուր կտրեց, ա՛յ տղա, ի՞նչ նորություն ունես,– դիմեց
Եղիշեն:
– Արմենակին չհանդիպեցի, բայց ահագին բան իմացա,–
ասաց Սային,– ապրիլի 16-ին կարմիրները հարձակվել են մեծ ուժե-
րով: Բայց Թևանի զորքը, օգտվելով մառախուղից ու անցնելով
թիկունքը, հանկարծակիի է բերում ռուսներին, ստիպում, որ նա-
հանջեն: Մուսուլմանլարում մեծ կռիվ է եղել, որտեղ հաղթել է
Թևանը: Բայց երկու օր հետո Տումի–Տող ուղղությամբ կարմիրները
նոր հարձակում են սկսում: Բոլշևիկները գրավում են Դիզակի գյու-
ղերը: Կռիվն ավարտվում է: Արմենակը տուն կգա, ամեն ինչ
կպատմի: Մնում է մի լավ, համեստ, սիրուն հարսնացու գտնենք ու
պսակենք տղային:
– Հա, լավ ես ասում,– ասաց Եղիշեն,– ես էլ Ռուբենիս ու
Վարդիթերի հետ Չափար կտեղափոխվեմ: Եղբայրս` Ալեքսանը, ու
տղաս` Միքայելը, ապսպրել են, որ իրենց մոտ գնամ:
– Ի՞նչ ասեմ, Եղիշ փեսա, ես քեզ ասել եմ` իմ տունը քո տունն
է, եթե այնտեղ լավ չլինի, ետ արի, ի՞նչ իմանաս, կյանք է, էլի,
ախպերավարի կապրենք:
Երեկոյան ոտնաձայներ լսվեցին բակում: Շունը հաչեց: Եղիշեի
սիրտը կծկվեց:
– Արմենակն ա, Արմենակը…– գոչեց Ռուբենը:
Բախեցին դուռը: Ռուբենը բացեց: Զինվորականներ ներս
մտան:
– Ես Ջեբրայիլի ինտերնացիոնալ գումարտակի հրամանա-
տար Արշակ Բալասանովն եմ,– ասաց բարձրահասակ, փոս ըն-
կած աչքերով ու քննախույզ հայացքով զինվորականը,– նա էլ
Միսակ Խանանովն է` Արմենակի անմիջական հրամանատարը…
– Ո՞ւր է Արմենակս,– տագնապած դիմեց Եղիշեն,– ի՞նչ եք
արել տղայիս հետ…
82
– Ցավոք սրտի… հետախուզական ջոկատով հենց իր նախա-
ձեռնությամբ Փոքր Քիրսի լանջերին բանդիտների դիրքերը հե-
տախուզելու էր գնացել, ոնց որ երևում է, ծուղակն է ընկել… Ես էլ
եղբորս եմ կորցրել: Իմանալով, որ եղբայրս է, շատ դաժան են
վարվել Թևանի տղաները…
Արփինեն հեծկլտաց: Եղիշեն սկսեց հեկեկալ: Ռուբենը, ով
դեռ չէր ընկալում, թե ինչ է տեղի ունեցել, զարմացավ հոր պահ-
վածքից, քանի որ նրան այդ վիճակում չէր տեսել երբեք:
– Տղայիս ինձ վերադարձրեք…
– Սարերում շատ ձյուն է եկել,– ասաց Արշակը,– ես վաղն
առավոտյան երեք զինվոր կուղարկեմ, տեղացիներ են, ուտելիք էլ
կդնեմ հետները, միասին կփնտրենք…
– Վտանգավոր չի՞ սարերում,– հարցրեց Սային:
– Չէ, բանդիտներից մաքրել ենք սարերը, իսկ Թևանը, ըստ
մեր ստացած լուրերի, հիմա Զանգեզուրում է, իր հրամանատարի`
Նժդեհի մոտ:
– Հավատո՞ւմ եք, որ այդ առյուծը կհեռանա Ղարաբաղից:
– Հա, դա էլ ես ճիշտ ասում: Քանի անգամ նա դուրս պրծավ
մեր ձեռքից: Էն օրը անտառում հասել էինք: Ոնց որ քաշկ19 լինի`
չքացավ: Մեկ էլ հետևներիցս մաուզերը դեմ տվեց:
– Կրակե՞ց:
– Չէ: Հետո իմացանք, որ պառկել էր չոր առվի մեջ, տերևնե-
րով ծածկել իրեն: Կողքով անցել ենք զինվորների հետ, չենք
նկատել: Շատ ճարպիկն է շուն շան տղան…
Հաջորդ օրը տեղանքը լավ ճանաչող զինվորներ են գալիս,
Եղիշեի հետ գնում Փոքր Քիրսի լեռնալանջերին որոնելու Ար-
մենակին: Երկու օր փնտրելուց հետո դատարկաձեռն հետ են
դառնում:
Եղիշեն որոշում է մենակ փնտրել որդուն: Երկու ամիս նա
պտտվում է գյուղերում, անցնում լեռնային կածաններով, բայց
ապարդյուն…
19 Սատանա:
83
1922-ի գարնանամուտին Եղիշեն պատրաստվում է մեկնել
Մաշադիշենից: Սային, տեսնելով այս պատրաստությունները,
դիմում է Եղիշեին.
– Եղիշ փեսա, գուցե սպասես՝ ամառը գա, հետո Չափար
գնաս, դեռ գարուն է, գետերը վարար, դժվար կլինի:
– Չէ, իմ հանոր տղա, Քիրսը աչքիս առաջ… աչքիս գրող ա
դառել, չեմ դիմանում…
– Ի՞նչ ասեմ, գնալու ես, ի՞նչ գործ կարող ես գտնել: Արի քեզ
մի քանի գործիք տամ՝ չին, մուրճ…
– Մուրճն ի՞նչ եմ անում:
– Տուն ես շինելու, կացին վերցրու, գերանդի, բահ, մի քիչ էլ
եզան կաշի վերցրու, տրեխ կկարես, դանակ, ափսե, կաթսա, էս
մի լամպն էլ տար: Եղսա, լամպի մեջ նավթ լցրու, մի նոր փիթե-
լա20 էլ դիր հետը:
– Չափարում դրանք չի՞ ճարվում,– հեգնական հարցրեց
Եղիշեն:
– Չի իմացվի, Եղիշ ջան, Եղսա, հավ մորթիր, խաշիր, բրնձով
ախտա21 լցրու մեջը, չորս օրվա ճանապարհ են անցնելու, սոված
չմնան:
– Շնորհակալ եմ, Սայի, լավությունդ չեմ մոռանա,– ասաց
Եղիշեն:
– Կարևորը` առոք–փառոք տեղ հասնեք: Խանչալն էլ կվերց-
նես, ճանապարհին վտանգավոր տեղերով էլ եք գնալու, հարյուր
ու մի շուն ու շանգյալ, ավազակ կա:
– Արմենակի մարտական հրացանն եմ վերցրել:
– Ո՞նց, Արմենակը հետը չէ՞ր վերցրել:
– Չէ, նագանով էր գնացել կռվի:
– Այ քեզ բա՜ն… Լավ, գոնե պատկերացնո՞ւմ ես, թե ոնց ես
գնալու,– դիմեց Սային:
– Մի կերպ կհասնենք,– ասաց Եղիշեն:
20 Լամպի պատրույգ:
21 Կորիզը հանած ու չորացրած հոն:
84
– Չէ, Եղիշ փեսա, ես շատ տեղեր եմ ման եկել, գիտեմ, թե
որտեղ են ավազակները, որտեղ են անհյուրընկալ… Ռուբեն, մի
թուղթ վերցրու, գրի էն գյուղերի անունները, որոնցով պիտի
անցնեք, որտեղ կարող եք գիշերել:
– Սայի, դրա կարիքը չկա:
– Կա, փեսա, կա, Ռուբեն, դու գրի` Խաչմաչի կողքով եք գնա-
լու, գրեցի՞ր, ձախ կթեքվեք, Շոշ կգնաք, Քռասնե գյուղով չգնաք,
քանի որ ճանապարհը Մալիբեյլուի կողքով է անցնում, վայրենի
ժողովուրդ են այնտեղի թուրքերը: Միայն Շոշ գյուղով: Կարող եք
Շոշում գիշերել, եթե ժամանակ կմնա` Վարարակն կհասնեք,
այնտեղ կգիշերեք: Շուշվա գլխավոր փոստատարը ծանոթներ այն-
տեղ շատ կունենա, չէ՞: Ռուբեն, այնտեղից կբռնեք Խնածախի, Բա-
լուջայի ճամփան, Մեհթիշեն, Քարաղբյուր, մինչև Խնձրիստան:
Այնտեղ էլ, Եղիշ փեսա, պիտի որ մոտիկ մարդ ունենաս, ում տանը
կարող ես գիշերել:
– Տեսնենք, Սայի, տեղ հասնենք, կերևա:
– Դե որ էդպես է, էս մի դանակն իմ կողմից նվեր կտաս քեզ
հյուրընկալողին,– ասաց Սային,– ես էլ եմ այդ գյուղում հյուր եղել:
Սեյդիշենովը կանցնես, կհասնես Խաչենագետ, կամրջով կանց-
նես, ձախ ճանապարհը Գանձասար է տանում, անտառի միջով
ուղիղ ճանապարհը` Կիչան: Բայց պիտի այդ օրը Չլդրան հասնես:
Ամեն մի գյուղ իր բնավորությունն ունի, հնուց եկող սովորություն-
ները: Ես չպիտի քեզ սովորեցնեմ մարդկանց լեզուն: Ինձնից շատ
գրագետ ես, աշխարհ տեսած, մի հազար անգամ փոստի հետևից
Եվլախ գնացած կլինես: Չլդրանից հետո հեշտ կլինի, մի օրվա
ճանապարհ է մնում կտրես, եղբորդ ու տղայիդ կհասնես: Գրե-
ցի՞ր, Ռուբեն ջան, շատ ապրես: Մեկ–մեկ կբացես, կստուգես`
ճի՞շտ եք գնում, թե՞ չէ:
85
Գլուխ տասներորդ
Վարարակնի Հարաբեդը
Վաղ առավոտյան Եղիշեն որդու և կնոջ հետ, էշն առաջն
արած, ուղևորվեց դեպի Ջրաբերդի Չափար գյուղը: Ռուբենին
առաջին իսկ օրվանից դուր չեկավ հոր նոր կնոջ` Վարդիթերի
գյուղական քաղքենիությունը: Ճիշտ է, նրա դիմագծերը հրապու-
րիչ էին, սակայն ամեն առիթով ասում էր. «Բան չեմ ուտում, բայց
անընդհատ գիրանում եմ»: Վարդիթերը հագնում էր Թիֆլիսի՝
«քաղքվարի» տարազը. պսակվելուց հետո, մինչև ոսկերիչ ամուս-
նու մահը, մի քանի տարի Թիֆլիսում էր բնակվել: Գլխին կապում
էր չեխի, չեխու ներսում` կոպի, վրայից չիքիլա` ժանյակով:
Հարուստ ամուսնու մահից հետո ոսկերչի որդիներն ունեցվածքից
քիչ բան էին թողել նրան, որն էլ վերցրել էր ու հայրական տուն
վերադարձել:
Երբ դուրս եկան գյուղից, բարձունքին կանգ առավ Եղիշեն,
շրջվեց ու երկար նայեց Փոքր Քիրս լեռանը: Ասես թե լեռան մեջ
տեսնում էր սիրելի որդու պատկերը` հասակով մեկ: Ռուբենը սա-
հող արցունքի կաթիլներ նկատեց հոր այտերին: Եղիշեն երեք
անգամ խաչակնքեց, ապա չորս անգամ աներևույթ, մտովի խաչն
ուղարկեց լեռան կողմն ու որդուն: Հետո նա դարձավ ավա-
նակին.
– Չո՛ւ, դե՛հա:
Հաջորդ գյուղի մոտով անցնելիս Ռուբենը դիմեց հորը.
– Հայր, ինչո՞ւ են այս գյուղի անունը Խաչմաչ դրել:
– Երևի խաչեփայտ են դրել գետնին, անձրևը կպել է ու դա-
դարել:
– Խաղալիս, երբ չենք ուզում, որ անձրև գա, ես էլ եմ փայտի
կտորներից խաչմաչ սարքում, թքում, հենց կաթիլը կպնում է,
թոռը22 ետ է գնում:
– Սուտ է, այդպիսի բան չկա,– ասաց Վարդիթերը:
– Սուտ չի,– ասաց Ռուբենը:
22 Անձրև:
86
– Ռուբեն, ո՞նց ես խոսում քեզնից մեծի հետ,– ասաց հայրն ու
որդուն բարձրացնելով՝ տեղավորեց ավանակի մեջքին:
Քիչ անց Վարդիթերը նստեց ճանապարհի եզրի մեծ քարին,
սկսեց տնքոցները:
– Ո՜ւֆ, ոտքերս, Եղիշ ջան, էլ չեմ կարող քայլել…
Եղիշեն լուռ իջեցրեց որդուն, ավանակը մոտեցրեց քարին,
որպեսզի Վարդիթերին քարի վրայից հեշտ լինի նստել կենդանու
մեջքին:
Երբ բավականին ճանապարհ էին անցել, Եղիշեն դիմեց
կնոջը.
– Վարդիթեր, իջիր, երեխան հոգնել է, մի քիչ էլ նա նստի:
Վարդիթերը Եղիշեի օգնությամբ ցած իջավ ու նստեց գետնին:
– Կոնդացել եմ, չեմ կարող քայլել,– ասաց նա:
Ռուբենը մոտեցավ Վարդիթերին, ձեռքից բռնեց, օգնեց
բարձրանալ: Կինը թափ տվեց կանաչ արխալուղը, ուղղեց գլխա-
շորն ու անտրտունջ հետևեց ամուսնուն: Եղիշեն գրկեց որդուն,
դրեց ավանակի մեջքին, ասաց.
– Չո՛ւ, թո՛շե …
Շոշի սարահարթում կանգ առան, որպեսզի էշն արածի ու
հանգստանա: Կիրճի այն կողմում Շուշին էր: Եղիշեն բերդաքա-
ղաքի կողմը չէր նայում:
– Շուշին չի՞, հայրիկ…– հարցրեց Ռուբենը:
– Շուշին…– մի կերպ արտաբերեց Եղիշեն: Խոսքի մեջ անհուն
կարոտ, սեր ու խոր հիասթափություն որսաց Ռուբենը:
Նրանք անխոս նայում էին իրենց առջև սփռված քաղաքին, ու
յուրաքանչյուրը յուրովի էր խոսում քաղաքի հետ: «Տեսնես` ո՞վ է
հիմա Շուշիի փոստատարը,– մտածեց քաղաքի նախկին փոստա-
տարը,– էլի ձիակառքո՞վ են գնում Եվլախի կայարանից փոստը
բերելու, թե բոլշևիկներն արդեն ավտոմոբիլ են հատկացրել: Իսկ
եթե Շուշի գնա՞նք: Ինչպե՞ս կընդունեն ջարդարարները, մարդաս-
պանները: Թե նոր իշխանություն է, կոմունիստները թույլ չեն տա,
որ նոր կոտորած լինի: Իրոք, արժե քաղաք գնալ, փորձել: Իսկ
գյուղի աշխատանքին չեմ կարողանում վարժվել: Հունձը,
խոտհարքը, կալսելը, անասնապահությունը իմ բանը չեն…»:
87
– Հայր,– դիմեց Ռուբենը,– մեր հայերն անընդհատ դժգոհում
են. «Թուրքը մեզ կոտորել է, վառել է մեր գյուղերը, քաղաքները»:
Բայց եթե թույլ լինենք, միշտ էլ կկոտորի: Թուրքը չլինի, ուրիշը
կգա, կնստի մեր երկրում ու կկոտորի մեզ: Ուրեմն պետք է ուժեղ
լինել: Այ, երբ մեծանամ, այնպես պիտի անեմ, որ ուժեղ և կուշտ
լինենք:
– Բալես, քո խաղալու ժամանակն է, իսկ կյանքը քեզ մեծացրել
է, դու մեծ մարդու նման ես դատում:
Էշին նստած մի մեծահասակ մարդ մոտեցավ նրանց:
– Էս որտեղի՞ց եք գալիս, ո՞ւր եք գնում,– արցախցու անմիջա-
կանությամբ հարցրեց նա:
– Հեռու ենք գնալու,– առանց հետաքրքրասեր մարդու դեմքին
նայելու՝ պատասխանեց Եղիշեն:
– Հա, պարզ է,– ասաց ճամփորդը,– բայց դեմքդ ծանոթ է
երևում, շուշեցի՞ ես:
– Չէ, բերդաձորցի եմ:
– Հա՜, էնքան ես նման Շուշվա փոստատարին…
Եղիշեն նոր միայն նայեց խոսակցի դեմքին:
– Դու էլ Օսեփ ապորն ես նման,– ասաց Եղիշեն, ու ժպիտ
երևաց դեմքին: Ռուբենը վաղուց հոր դեմքին ժպիտ չէր տեսել:
– Ես Բերդաձոր եմ գնում, Եղիշ, 1918 թվին Լաչինից մեզ վրա
հարձակված «Վայրի դիվիզիայի» ասկյարները այրեցին Բերդաձորի
հինգ գյուղերը: Անգլիացիք անտարբեր նայում էին այրվող գյուղե-
րին: Հիմա ես գյուղ եմ վերադառնում, որ վերականգնեմ այրված
տունս: Դուք էլ պիտի վերադառնաք Շուշի և կառուցեք ձեր տները:
Բերդը չի կարելի թշնամուն թողնել, դու ասա, ո՞ւր ես գնում:
– Չափար եմ գնում, տղաս ու եղբայրս այնտեղ են հաս-
տատվել:
– Դե հա, Չափարի մի մասը բերդաձորցիներ են, ոնց էլ լինի,
քեզ կընդունեն: Բայց բոլշևիկների հետ պիտի լեզու գտնես, թե չէ`
դժվար կլինի: Դաշնակների հետ ո՞նց էիր Շուշիում:
– Լավ էի, Օսեփ ապեր, ի՞նչ կա որ:
– Ոչինչ, Քափունց տղա, բայց որ հարցնեն, կասես, որ չես
սիրել նրանց:
88
– Եղավ, Օսեփ ապեր, հասկացա:
– Հա, հորդ ես քաշել` խելոք, շուտ հասկացող: Դե, մղեյիտ
կաց, զգույշ կլինես, հազար ու մի ավազակ կա մեր
անտառներում…
– Շատ լավ,– պատասխանեց Եղիշեն՝ դիմելով յուրայիննե-
րին,– գնացինք, գոնե մթնժոռած՝ Վարարակն հասնենք:
Երկու ժամից նրանք Վարարակն ավանում էին: Ավան չմտած՝
հիվանդանոց տանող ճանապարհի վրա, Եղիշեն թակեց մի մեծ
տան դարպասը: Շունը հաչեց:
– Հուվ ա, հուր ը՞ք օզըմ,– կանչեց կնոջ ձայնը:
– Հարաբեդին ըսեցեքյ, վեր Եղիշն ա՝ Շուշվա փոստատարը:
Քիչ անց Հարաբեդը դարպասը բացեց ու հյուրերին ներս
հրավիրեց: Նիհար, թուխ ու չորացած դեմքով, բարձրահասակ,
մեջքից քիչ կոր, 50-ին մոտ համակրելի մարդ էր: Հագին շագա-
նակագույն չուխա էր, գլխին` կարակուլե մաշված փափախ, ոտքե-
րին` տրեխներ:
– Հա՜, համեցեք, Եղիշ, բարով եք եկել, շատ էի ան-
հանգստանում քեզ համար, լավ է, որ ողջ ես պրծել: Էս էլ փո՞քրդ
է, հիշում եմ, մեծացել է: Էս սիրուն տիկի՞նն ով է:
– Կինս է,– առանց հպարտության պատասխանեց Եղիշեն:
– Թիֆլիսեցի՞ ես, հարս ջան:
– Չորս տարի Թիֆլիսումը հարս եմ եղել,– ասաց Վարդիթերը:
– Մաշադիշենից եմ գալիս ու Չափար եմ գնում,– ասաց Եղիշեն:
– Հա, բերդաձորցիք Չափարում են հավաքվել: Ո՞վ ունես
այնտեղ:
– Միջնեկս ու եղբայրս այնտեղ են:
– 1919-ի կոտորածին էլ ձեր գյուղացիների մի մասը Չափար էր
գնացել: Կա չկա` լավ տեղ է: Մեծդ ի՞նչ բանի է: Ի՜նչ կիրթ տղա է:
Շատ եմ հավանում նրան, մեծ մարդ կդառնա:– Եղիշեն խոժոռվեց,
որը չվրիպեց Հարաբեդի հայացքից:– Բա՞ն է պատահել:
– Թևանականները…
– Ջահելություն է, տաքարյուն են, ամեն կռվի մեջ մտնում են:
Հա, հիշեցի, բոլշևիկների ազդեցության տակ էր: Բայց լավ
վարժապետ էր: Ափսոս…
89
– Հարաբեդ, ոչ ողջ, ոչ էլ մեռած՝ չեմ գտել տղայիս…
Հարաբեդը լուռ վառեց ծխամորճը, ապա փայտ ավելացրեց
օջախին. կրակը թեժացավ:
– Լավ ժամանակին եք եկել,– ասաց վարարակնեցին,– Հերիք-
նազը նոր է թոնրում հաց թխել, մի քիչ էլ հանգչի կրակը, կուր-
կուտ ենք դնելու:– Դիմեց կնոջը,– Հերիքնազ, ջուր շաղ տուր, թող
կրակի թեժությունը կոտրի, կավե մեծ կաթսան, կուրկուտը, խոզի
գլուխն ու տոտիկները բեր, Եղիշի հետ շուշիավարի կուրկուտ
դնենք:
Հաստ պատերով մեծ կաթսայի մեջ Հարաբեդը շերտ–շերտ
լցրեց կուրկուտը, ապա՝ խոճկորի կտրտած գլուխը, աղ ցանեց,
ոտիկները շարեց, նորից կուրկուտի շերտ, մինչև կաթսայի 3/5-րդը,
ջուր լցրեց, կափարիչով ծածկեց կաթսան, կափարիչի վրա քար
դրեց, կրակի մեջ քիչ ջուր ցանեց, կաթսայի բռնակներով թոկ
անցկացրեց, Եղիշեի հետ մի–մի կողմից բռնած` զգուշորեն
իջեցրին թոնրի հատակը: Ապա մեծ, նախշազարդ պղնձե սինիով
ծածկեց թոնրի բերանը, ցեխով ծեփեց արանքները, այնպես, որ ոչ
մի տեղից գոլորշին դուրս չգա: Ավարտելուց հետո կրկին դիմեց
կնոջը.
– Հերիքնազ, մառանից Տոնաշենի գինին բեր: Մի լավ ընկեր
ունեմ տոնաշենցի, անունը` Արութին, տեսա՝ Թարթառի բազարում
խնոցի է ծախում, ինքն է սարքում, հենց ա մի պատկեր լինի, ոսկի
ձեռքեր ունի էդ մարդը, մի ամբողջական փայտից է պատրաստել,
ասացի` Հարություն, մինն էլ ինձ համար կսարքես, թե` աչքիս
վրա: Մի քանի օր առաջ բերեց խնոցին: Հերիքնազ, տոնաշենցի
Թունիի խնոցին բեր՝ Եղիշը տեսնի, հա, Թունին հետը մուշկեթի23
խաղողից քաշած գինի էր բերել, անմահական գինի է: Հերիքնազ,
գինին էլ բեր:
– Ավելի ճիշտ չի՞ լինի, որ խնոցին կախեմ սրահում ու
հարենք,– ասաց կինը:
– Տեսնո՞ւմ ես, Եղիշ, ինչ իմաստուն կին ունեմ, հա, կնիկ ջան,
արևդ կծիմ, մեր հարսի հետ հարեք:
23 Իզաբելա տեսակի սև անուշահամ խաղող:
90
Տան սրահում պարանից կախեցին փայտե խնոցին, Հերիքնազը
լցրեց շաբաթվա ընթացքում հավաքված մածունն ու սկսեցին Վար-
դիթերի հետ հարել: Շուտով թանի երեսին հավաքված յուղն առանձ-
նացրին, իսկ թանը կավե բաժակների մեջ դրեցին սեղանին:
– Հիմա ինչո՞վ ես զբաղվում, Հարաբեդ,– դիմեց Եղիշը,– թե չէ
անընդհատ իմ մասին ենք խոսում:
– Իմն ի՞նչ, իմ բանը հեշտ է, փոքրիկ հողամաս ունեմ, ծխա-
խոտ եմ աճեցնում, չորացնում տանիքում: Աշխարհի ամենալավ
ծխախոտն է,– ասաց Հարաբեդն ու ծխախոտը լցրեց ծխամորճը,
ունելիով շիկացած ածուխ վերցրեց օջախից, ծխամորճի պոչով
օդը ներս քաշելով կպցրեց ծխախոտը,– ամբողջ կյանքում ծխել
եմ, ու իմ աճեցրածն եմ ծխել:
– Դու էն ասա, ո՞նց եղավ, որ Վարարակնը թուրքի բերանը
տվիք:
– Է՜, դարդերս իրար տվեցիր, այրվում եմ, իրար վրա սխալ-
ներ ենք անում: Մարտի 22-ի գիշերը գնդապետ Մասեյանը իր 400
զինվորով, Ալեքսան քեռու և Լալայանի հետ գրավում են Վարա-
րակնը, ես էլ էի Ալեքսանի ջոկատը մտել, հո ձեռքերս ծալած չէի
նստելու: Շրջապատել էինք զորանոցը, որտեղ 1500 ասկյար կար:
Թուրքերը հանձնվելու նշան են ցույց տալիս, ավելի շուտ՝ սպի-
տակ դրոշով սպան խնդրում է թույլ տալ, որ իրենք զենքը ձեռ-
քերին հեռանան: Մառախլապատ օր էր: Խոսելու պահին մերոնք,
չգիտեմ, թե ում հրամանով, սկսում են խառնաշփոթ կրակել:
Ասկյարները սկզբում պաշտպանվում էին, սակայն ստեպ–ստեպ
կրակոցներից զգալով, որ իրենք առավելություն ունեն, օգտվելով
մառախուղից, խումբ–խումբ դուրս են գալիս զորանոցից և սկսում
ավանի կոտորածն ու թալանը:
– Հրամանատարնե՞րն ինչ են լինում:
– Քաշվում են Խոնածախի դիրքերը: Միայն առավոտյան
սկսում են ախուվախ անել, գլուխները թակել, որ ժողովրդին ան-
պաշտպան են թողել: Մի խոսքով՝ կազմակերպված, մտածված
գործողություններ չկային:
– Հա, Ասկերանի անկումից հետո մարդիկ կորցրել էին գլուխ-
ները,– ասաց Եղիշեն:
91
– Բայց դա չի արդարացնում նրանց: Դո՛ւ պատմիր, ո՞ւր էր
Ինքնապաշտպանական մարմինը: Էս ի՞նչ եղավ:
– Շատերը թուրքերին, քուրդ Սուլթանովին են մեղադրում, իսկ
ես կարծում եմ, որ եթե թույլ ու անկազմակերպ ես, միշտ մի Սուլ-
թանով, թուրք, մոնղոլ, թաթար, արաբ, խազար կգտնվի հարևա-
նությամբ ու կտիրի երկրիդ, տանդ:
– Եղիշ, լսե՞լ էիր Մարգուշավանի դեպքերի մասին:
– Չէ, միայն գիտեմ, որ Դավիթ բեկ Ավան Յուզբաշյանն է
գյուղն ու Յուզբաշևկան հիմնել:
– Սուլթանովը իր մոտ է կանչում նահանգապետին կից
խորհրդի հայ անդամներին ու Ադրբեջանի կառավարության
անունից հայտնում, որ որոշել են Մարգուշավանը Յուզբաշևկա
ավանի հետ գրավել, քանի որ Թարթառ ավանում տեղակայված
իրենց սպաները հարմար բնակարաններ չունեն, իսկ հայտնի կալ-
վածատեր և գործարար Ավանը հարմարավետ տներ է կառուցել
այնտեղ: Ես եղել եմ Յուզբաշևկայում: Հյուրատան առջև մի այնպի-
սի աֆրիկյան այգի էր տնկել, որի նմանը Կովկասում չես գտնի:
Մարգուշավանն ու Մարաղան Ղարաբաղի հացի շտեմարաններն
են, ու այն զիջելը թուրքերին մեծ վնաս կպատճառի երկրամասին:
Սուլթանովը մի պատվիրակություն է ուղարկում Մարգուշավան,
որի անդամներից էր շուշեցի մեծահարուստ Գիգի աղա Քալանթա-
րյանը: Ի վերջո, Ղարաբաղի ինքնապաշտպանության կենտրոնա-
կան մարմինը Հարավ գյուղում որոշում է Մարգուշավան ու Յուզ-
բաշևկա ավանները զիջել Ադրբեջանին, ընդհանրապես առայժմ ոչ
մի դիմադրություն ցույց չտալ թուրքերին: Սակայն Ջիվանշիրի հա-
յության համագումարը որոշում է մերժել Ադրբեջանի կառավարու-
թյան պահանջը: Մարգուշավանը պատրաստվում է զենքով դի-
մադրել թշնամուն: Ժամանակին Ավան Յուզբաշևը հոգացել էր
գյուղացիներին զինելու մասին: Ադրբեջանական կողմը որոշում է
ոչ մի քայլի չդիմել: Ուզում եմ ասել, որ եթե կազմակերպված
դիմադրենք, ֆիդայական կռիվներ անենք, թուրքը չի դիմանա:
– Ղարաբաղի տունը քանդողները կուսակցություններն են ու
անդեմ մտավորականությունը,– ասաց Եղիշեն,– Շուշի քաղաքում
մարդիկ, շփվելով թուրքերի հետ, ավելի շուտ էին զգում իրենց
92
վրա կախված վտանգը: Բաքվի թերթերը հեղեղված են հայերի
նկատմամբ սպառնալիքներով: Մտավորականների մի մասը, ընկ-
նելով այդ սպառնալիքների տակ, մտածում է ենթարկվել Բաքվի
կամքին: Փաստորեն, մտավորականները բաժանված էին երկու
հոսանքների: Սոցիալիստ հեղափոխականները, բոլշևիկները, Ժո-
ղովրդական կուսակցության պարագլուխները կողմնակից էին
Ղարաբաղը Ադրբեջանին ենթարկելուն, որպեսզի խուսափեն
ընդհարումներից և ապահովեն իրենց դիրքը հասարակության
մեջ: Մյուս հոսանքը Հայ հեղափոխական դաշնակցությունն է և
Հայ սոցիալ–ժողովրդավարների մի քանի պարագլուխներ, ովքեր
ձգտում էին թույլ չտալ ընդարձակելու ադրբեջանական նկրտում-
ները: Հակառակորդները հաճախ էին միջկուսակցական ժողով-
ներում իրար հետ վիճաբանում: Հենց այս երկատվածությունն էլ
խանգարեց Շուշիում ինքնապաշտպանության կազմակերպմանը:
Իսկ դա էլ ազդում էր ողջ Ղարաբաղի ժողովրդի վրա: Առաջին
հոսանքը օժանդակում էր Սուլթանովին, խանգարում Ղարաբաղի
ինքնապաշտպանության մարմնի աշխատանքներին:
– Դու ի՞նչ էիր անում այդ ժամանակ:
– Ես ինձ չեզոք էի պահում, որովհետև այլ առաքելություն
ունեի, որի մասին չեմ կարող խոսել: Բայց հաճախ էին Սուլթանո-
վի հայ կողմնակիցներն ինձ հետ Եվլախ գալիս, փոստի պատճա-
ռով ինձ ձեռք չէին տալիս թաթարները: Նրանք բացվում էին ինձ
հետ: Շուշիից պատվիրակություններ էին գնում շրջաններ, քարո-
զում, որ ենթարկվեն Ադրբեջանի իշխանություններին:
– Բայց գավառի ժողովուրդն ավելի վճռական էր տրամա-
դրված,– ասաց վարարակնեցին:
– Գիտեմ: Հենց Մարգուշավանի օրինակն այդ մասին է վկա-
յում: Իսկ դրան հակառակ, Մարաղայի մի կեսը թուրքերի կողմն
էր, մյուս կեսը` Հայաստանի Հանրապետության, ու նրանց միջև
կռիվ էր սկսվել: Ուզում եմ ասել, որ մեր պարտությունների պատ-
ճառը միակամ չլինելն է:
– Լսել եմ, որ Սուլթանովը թուրք սպաներին նախապես
տեղավորել էր Շուշվա Հայոց թաղամասի տներում:
93
– Հա, նրանք էլ հենց հրկիզում էին այդ տները,– դառնությամբ
ասաց Եղիշեն,– նախապես Լաչինից ու Քարավաճառից ավազակ-
ների ջոկատներ էին բերվել Շուշի: Նրանք էին հիմնական թալան-
չիները: Թաթարական կողմին շատ էր օգնում թուրքամոլ մեծահա-
րուստ Գիգի աղա Քալանթարյանը: Նա խանգարում է հայկական
ուժերին կարևոր դիրքեր գրավել՝ հայտարարելով, թե հայերի կո-
տորած չի լինելու: Այդ նույն Գիգին ու Ռուբեն Շահնազարյանը
փախչող ժողովրդի դեմը կտրում են, հայտարարում, որ եթե հա-
վաքվեն Մելիք–Բեգլարյանենց ընդարձակ բակում, նրանց ոչ ոք
ձեռք չի տա: Մոտ 3000 կին, երեխա ու ծերեր հավատում են ու հա-
վաքվում այդ բակում: Իսկ նրանց ճակատագիրը հայտնի է: Նուրի
փաշան յաթաղանով կտրում է 800 հայ պատանիների գլուխները:
– Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի՞ էր կռվով
պաշտպանելու Ղարաբաղը:
– Չէ, բոլշևիկները ներսից կազմալուծել էին բանակը: Դենի-
կինի պարտությունից հետո դրությունը ծանրացել էր: Կարմիր բա-
նակն արդեն Հայաստան էր մտնում, իսկ նրա դեմ պատերազմելն
անիմաստ էր:
– Հիմա Ղարաբաղը Հայաստանի՞ն են տալու, թե՞ չէ:
– Հարաբեդ, լավ հիշիր խոսքս. թուրքը առանց կռվի Ղարա-
բաղը, Նախիջևանը Հայաստանին չի տալու: Տեսա՞ր Զանգեզուրը
ոնց պահեց Նժդեհը:
– Բա ռո՞ւսը, քրիստոնեությո՞ւնը, արդարությո՞ւնը…
– Առաջ շահն է, հետո` մնացածը:
– Է՜, Եղիշ, քաղաքականությունից խոսելը վերջ չունի, գանք
մեր առօրյային, մեր կուրկուտին: Համտես արեք ժենգյալով հացը:
Խազազը, ճռճռուկը մեր հանդերից ենք հավաքել:
– Ռուբեն, մեր Հարաբեդը լավագույն պատմողներից է,–
երեխային դիմեց Եղիշեն,– նա հարյուրավոր հեքիաթներ, պատ-
մություններ գիտի, ինքն էլ է հորինում:
– Մինչև կուրկուտը եփվի, ես Ռուբենիս համար մի երկու
հեքիաթ պատմեմ: Չէ, Ռուբեն, հանելուկներից սկսենք. «Էն հինչն
ա՞` կամար ա, սուն չոնե…»:
– Երգյինքյը,– անմիջապես պատասխանեց Ռուբենը:
94
– Պահո՜, Եղի՞շ, տղատ հենցա գիտուն ինի, լավ, մինն էլ
ասիմ. «Էն հի՞նչն ա՞ հինչը. ցիրեկը քոն ա ինըմ, քիշերը սուրուն24
ըրըծցնըմ25»:
– Քիշերվա երգյինքյն ա լի:
– Եղի՞շ, տղատ ինձ հաղթից, լավ, մինն էլ ասիմ, եթե պատաս-
խանիս` պարտված ըմ. «Էն հինչն ա՞ հինչը. պերան չոնե` փիչըմ ա,
բազի վախտ26 էլ հաչըմ ա, ծերքեր չոնե` քաշըմ ա, կուճուր խոխոցը
քիշըմ ա, վեչ տոն օնե, վեչ էլ տեղ, ամա ինըմ ա ամմեն տեղ»:
– Հարաբեդ ապեր,– ասաց Ռուբենը,– հենց ռըչան ըսեցեր
պադասխանը, քամին ա փչողը:
– Լավ, Ռուբեն տղա, մինն էլ ասիմ. «Էն հինչն ա՞` հարը՝ դուզ,
մարը` ծոռ, խոխան՝ խելունք, թոռնը` պել»:
– Խաղողը:
– Լավ, միհենգյ քաթ–հանելուկ ըմ ըսըլական, եթե լուծիս, ըշ-
խարքիս իմաստունն ըս. «Էրկու հար ու էրկու վերթի քյինամ ըն
մին տեղ ճաշին: Խուրագյեն կյինը հենգյ մանեթ ա: Ճաշն օտըմ ըն,
տասնհենգյ մանեթը տամ ու քյինամ: Պա հունց տեռավ…»:
– Ասիմ,– պատասխանեց Ռուբենը,– էրկու հարն ու էրկու
վերթիքյը չորսը չըն, իրեքն ըն՝ պապը, հարը, վերթին:
– Եղիշ, որդուդ կրթության կտաս, մեր երկրին, ազգին
պետքական մարդ կդառնա:
– Բախտը կորոշի, Հարաբեդ,– ասաց Եղիշեն:
– Չէ, համաձայն չեմ: Ռուբեն, բախտին չսպասես, աշխատասի-
րությամբ, ձգտումով կհաղթես բախտին, բախտն էլ քեզ կենթարկ-
վի: Հերիքնազ, մառանից էն քաղցր գինուց բեր, որ պատասխանել
է, էս երեխան թող վայելի «ծուռ մոր թոռան» քաղցրությունը: Քեզ
համար Պըլը Պուղու մասին պատմեմ:– Հարաբեդը չիբուխի ծուխը
ներս քաշեց, երազկոտ աչքերը ասես կախեց պատմության խորխո-
րատներում, հոնքերը վեր բարձրացրեց, ասես ընկնում է քաթի27
24 Հոտը:
25 Արածեցնել:
26 Երբեմն:
27 Հեքիաթ:
95
աշխարհը,– Պըլը Պուղու մըռնելու մասին սկացած չըս ինիլ, էդ
պատմութունն ասիմ. «Պըլը Պուղին հղե յա ինըմ28: Մին տեղ տեսնըմ
ա խոխենքյ ըն խաղ անըմ: Տեսնըմ ա մին խուխեն կյեցին տրխընե-
րեն պուրթա կյործած նախշուն տրխըտըննե29: Պուղին ասըմ ա. «Բա-
լա, էտ տրխըտըննեն ինձ տո լի՞, հինչ օզիս` կտամ»: Էտ խոխան
պադասխանըմ ա. «Դե միհետ վըխճարու նման «մա՜…» ըրա, քեզ
կտամ»: Պուղին չորս անգյունը եշըմ ա, տեսնըմ ա` մարթ չկա, «մա՜-
…» յա անըմ: Էտ խոխան ասըմ ա. «Չո՜ռ, շան տղու անդար, էտա
պուրթը քեզ յրա, ինձանա խեյը՞ս պիրթի տրխըտըննե օզըմ…»: Պու-
ղին մտածըմ ա, վեր էսքան տարե ինքյն ա խալխավը տնազ ըրալ,
էտ խոխան ուրան հաղթից: Պըլը Պուղու սերտը տեղ ճաքըմ ա…
Լավ մարդ ար, ղորմի ուրան...»: Դե լավ, կուրկուտը էփ ա եկալ:
Թոնրից զգուշությամբ հանում են կաթսան, դնում սեղանի
մեջտեղում, փայտի շերեփով լցնում ափսեները:
– Կուրկուտ շատ եմ կերել,– ասաց Եղիշեն,– բայց էսքան հա-
մով` երբեք: Իսկ տոնաշենցի Հարությունի մուշկեթի գինին իրոք
որ լավն է: Հարաբեդ, պատմիր, աշխարհումս ի՞նչ կա չկա:
– Շամիլ Մահմուդբեկովին Շուշվա գավառական հեղկոմի նա-
խագահ են դրել: Էլի հայերին թշնամի: Դիմել էր Օրջոնիկիձեին,
որ հայերի դահիճին` Խոսրով Բեկ-Սուլթանովին, Բաքվի բանտից
ազատեն:
– Ազատե՞լ են:
– Հա, բա ո՞նց:
– Իսկ Ղարաբաղի՞ հարցը:
– Իբր թե Հայաստանին են տվել, բայց Բաքուն ոչինչ չի անում,
Երևանն էլ դեռ տիրություն չի անում:
– Թուրքը հենց էնպես հողը հային չի տա,– ասաց Եղիշեն,–
լավ հիշիր խոսքս, ես թուրքին լավ եմ ճանաչում:
- Բա ի՞նչ պիտի անենք:
- Ուժ և իմաստուն խոսք: Սա է լուծումը: Փոխանակ անմիջա-
պես զորք մտցնեն, ձեռքերը ծալած նստել են:
28 Ճանապարհվում է:
29 Տրեխաթոկ, տրեխակապ:
96
Գլուխ տասնմեկերորդ
Խնձրիստանի մելիքի ժառանգը
Վաղ առավոտյան՝ լույսը չբացված, Եղիշեն Ռուբենի և կնոջ
հետ, էշն առաջն արած, շարունակում է ճանապարհը: Ուշ երեկո-
յան Խնձրիստան են հասնում, Եղիշեն չի ուզում նեղություն տալ
գյուղի մարդկանց, կանգ է առնում գյուղի ստորոտում գտնվող
Հանգած եղցու ավերակի մոտ: Պատրաստվում էին Հարաբեդի
կնոջ դրած կուրկուտը ուտել, երգի ձայն են լսում: Ռուբենն ընդա-
ռաջ է գնում ձայնին: 40-ին մոտ մի տղամարդ շրջում էր Հին
գերեզմանոցում, քթի տակ ինչ–որ մեղեդի երգում ու փորձում
կարդալ տապանագրերը: Տեսնելով Ռուբենին՝ ասաց.
– Ոնց որ Աստված ուղարկեց քեզ: Կարո՞ղ է կարդալ իմանաս:
– Հա, գիտեմ,– ասաց Ռուբենն ու չոր խոտի փնջով մաքրեց
տապանաքարի վիմագրությունն ու բարձրաձայն, բառ առ բառ
կարդաց,– ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՄԵԾՇԵՆԱՑԻ ՏԷՐ ՍԱՐԳՍԻ ԴՈՒՍՏՐ
ՄԱՐԵԱՄԻՆ, ՈՐ ԷՐ ԿՈՂԱԿԻՑ ԲԱԼԻ ՈՐԴԻ ԻՍԱՄԻՆ, ՈՐ ԷՐ
ԵՂԲԱՐ ՈՒԶԲԱՇԻ ՊՈՂՈՍԻՆ, ՈՐ ԱՌԱՋ ՉԱԼԱՂԱՆ ՈՒԶՊԱՇԻՆ
ՀԱՐՍՆ ԷՐ. ՍՈՐԱՅ ՀԱՄԱՐ ՇԱՏ ՄՈՒՎԱՅՏԻ ՎԵՐ ԻԿԱՑ, ԵՏՈՎ
ՄԵՆՔ ԲԵՐԻՆՔ. ԹՎ :ՌՃՁԶ: ՈՎ ՈՐ ԿԱՐԴԱՅ, ԱՍՏՈՒԱԾ
ՈՂՈՐՄԻ ԱՍԷ:
Խնձրիստանցին ասաց.
– Այսպես հասկացա. Մեծ շենի հրամանատար Չալաղան
հարյուրապետից Խնձրիստանի մելիքները գողանում են նրա
հարսնացուին, իրենց տղայի` Իսամի հետ պսակում: Մեծշենացին
փորձում է փախցնել իր հարսնացուին, չի հաջողվում: Միայն
թվականը չհասկացա: Որտե՞ղ ես սովորել:
– Շուշվա Ցարական դպրոց եմ գնացել: Եղբայրս սովորեցրել
էր կարդալ, դա հայկական… սպասեք հաշվեմ, 1186-ն է, գումա-
րում ենք… մոռացել եմ, ինչ–որ թիվ…
– Հա, հիշեցի, հայկական տոմարը 551-ով է ետ մնում Քրիս-
տոսի թվից, գումարում ենք, կստացվի 1737 թվականը: Ապրես, դու
ինձ շատ օգնեցիր: Գյուղի եկեղեցու մոտ էլ մի հանգստաքար կա,
այնտեղ էլ կա Մարիամի անունը, բայց ամուսնու անունն այնտեղ
97
Նանա է գրված: Լավ, դա հետո կպարզենք: Քո մասին ասա. ո՞վ
ես, ի՞նչ ես անում մեր շենի Հանգած եխցու տարածքում:
– Մաշադիշենից ենք գալիս, գնում ենք Չափար: Ես եմ, հայրս,
հորս խորթ կինը: Ուզում ենք այստեղ գիշերել:
Խնձրիստանցին ծիծաղեց:
– «Խորթ մայր» շատ եմ լսել, բայց «խորթ կին» չէի լսել:
– Ինչո՞ւ, խորթ կին չի՞ լինում:
– Շատ–շատ է լինում, բայց չեն ասում: Լավ, բա ո՞նց կարելի է
չոլում գիշերել, ցուրտ է, կմրսեք: Արի ինձ ծանոթացրու հորդ հետ:
Խնձրիստանցին ներկայացավ Եղիշեին.
– Ես այս գյուղից եմ, անունս` Ալեքսան, տղայիդ հետ ծանո-
թացա: Օգնեց՝ քարի գրերը կարդամ: Քարի տակ մեր այուն այան
ա թաղված: Շատ գեղեցիկ կին էր: Փաստորեն, Երիցմանկանց
վանահոր աղջիկն է եղել, Չալաղան յուզբաշու հարսը: Մերոնք
կռվի ժամանակ փախցրել են Մեծ շենից, իմ նախնիներից մեկի
հետ պսակել:
– Մելիք Միրզախանի հետնորդների՞ց ես:
– Հա, գիտեմ, որ լավ անուն չի թողել մելիքը, քանի որ Շուշվա
խանին է ծառայել: Բայց իմ օջախը հայի օջախ է: Ես ձեզ Շուշիում
եմ տեսել: Համեցեք, տանը տեղ շատ կա, գլխիս վրա տեղ ունեք,
եկեք մեր տուն գնանք, հայրս էլ ուրախ կլինի, համ էլ տղայիդ հա-
մար հին հետաքրքիր զրույցներ կպատմեմ, շատ խելոք տղա
ունեք:
– Հազիվ ենք տեղավորվել, էս ավերակներին հարմարվել,–
ասաց Եղիշեն:
– Չէ, այս հրաշալի երեխային ես դրսում չեմ թողնի, համ էլ`
հազար ու մի գել, ավազակ է անցնում այստեղով: Իսկ Խնձրիս-
տանին էլ պատիվ չի բերի, որ մեկն իմանա, թե եկել, դրսում եք
մնացել: Բա ես նայում եմ` մի անցորդ, օտարական լինի, կանչեմ,
հյուրասիրեմ… Ինչ էլ ասեն իմ անցավորների մասին, մերոնք
սրտերը բաց, հացով, գինով, հյուրասեր մարդիկ են եղել:
– Լավ, ոնց ասես, դե՛հ, հավաքվեք, էսօր էս լավ մարդու
հյուրն ենք:
- Օ՜ֆ, զոռավ ընք տըղվարվալ, միհենգյ էլ…
98
- Տեղատ տըմբհան30 իլ, ա՛ կնեգյ, Վարդիթեր:
– Վարդիթե՞ր,– ասաց Ալեքսանը,– կա չկա, թիֆլիսեցի է կինդ:
– Չէ,– պատասխանեց Եղիշեն,– մի քանի տարի հարս է եղել
Թիֆլիսում:
Տուն հասան: Ալեքսանը բացեց դարպասը:
– Ա տղա, էս հորը՞ս, ըշկրնես ճուր կտրից,– ասաց մայրը:
– Մայր, սօր ազիզ ղունըղնե31 օնինքյ:
– Հուվերը՞ն, բալա:
– Շուշվա փոստատարն ա՝ Եղիշը, էն վեր փոշտը Եվլախ ար
տանում–պերում:
– Հա՜, սկացալ ըմ…
– Տեսե Հանգած եղցու ավերակներըմ տըղվարված, թա` օզըմ
չընք խնձրիստանցուց նեղոթուն տանք: Ըսեցե` մեզ խայտառակ
չանիքյ, եր կացեքյ, օջախ, տոն, տեղ օնինքյ…
– Շատ լավ ըս ըրալ, բալաս,– դիմեց հարսին,– Մարյանգյուլ,
շուտ ըրեքյ, տաք ճուր տիրիքյ, ղունըղնեն վենները լվանան,
վեննիլած կինին, ժինգյալավ հաց թխինքյ, օտին, մինչև «քիրսը»
պըդրաստիմ: Տեսեքյ պտրհըններըմ32 հինչ կա, քաղցր, մեղր,
մութալու պաներ, տուս տվեքյ:
– Մայրիկ, ես մին կյառնը մորթիմ, կեսը համավ խաշլամա
տինինքյ, էն մին կեսն էլ նհըտներեն տանին. էրգյան հղե օնին
ըռըչներեն:
– Թոռնը՞ն քյինամ:
– Չափար:
– Հըթերքեն կողքեն շենը չի՞:
– Հա, մայրիկ, լիհա տի յա վեր կա:
– Ալեքսան, օզըմ ըմ կյառանը մսան «քիրս» սարքիմ, հի՞նչ
կասիս,– հարցրեց մայրը:
– Շատ էլ լավ կինի:
30 Շարժվել:
31 Հյուր:
32 Գյուղական տներում պատերում արված պահարան–խորշեր:
99
Ալեքսանի մայրը` Նոյեմզարը, յուղոտ միսը ծեծեց սատուրի
վրա, մի քանի գլուխ ծեծած սոխ, կինձ, ատվա, կորիզը հանած
ախտա հոն, երկու ձվի դեղնուց ավելացրեց, ճմռթեց, յուղի մեջ
բովեց: Ռուբենը ուշադրությամբ հետևում էր «քիրսի» պատրաստ-
ման մանրամասներին:
– Հաջորդ անգամ կարո՞ղ ես ինքդ էս ճաշից սարքել,– հարց-
րեց Ալեքսանը:
– Իհարկե,– պատասխանեց Ռուբենը:
– Միայն ճաշի անունը չմոռանաս` «քիրս» ենք ասում: Լեռան
անունով է: Սխալ բան ասացի՞, Եղիշ,– դիմեց Ալեքսանը, ում
հայացքից չվրիպեց Եղիշեի մռայլվելը:
– Չէ, Ալեքսան, մեծիս` Արմենակին, Քիրսում եմ թողել…
– Էդ ի՞նչ վատ բան ասացիր, Եղիշ, ձեզ համբերություն…
Նոյեմզարը հունցած թթխմորը բարակ գրտնակեց, մանր
կտրտեց, պատրաստած մսի խառնուրդը լցրեց խմորի վրա, խմո-
րի ծայրերով փակեց այն, լցրեց եռացրած ջրի մեջ, եփեց, քամեց
ջուրը, ափսեների մեջ լցնելով՝ վրան յուղ կամ րաժան33 ավելաց-
րեց ու մատուցեց:
Առավոտյան Եղիշեն Ռուբենի ու կնոջ հետ, էշն առաջը գցած,
դուրս եկավ Ալեքսանենց դարպասից: Եկեղեցու մոտ աշխուժու-
թյուն էր: Երիտասարդ տղաներ ու աղջիկներ, ուրախ զրուցելով,
դուրս էին գալիս եկեղեցուց` ուռենու մատղաշ ոստերը ձեռքերին:
– Զըրըզարթար34 ա,– ասաց Եղիշեն,– հեսա կիկյան հարսն ու
փեսան…
– Կենանք, տեսնանք լի հըրսանեքյը,– խնդրեց Վարդիթերը:
– Չէ, հղըցան չինգինքյ, քյինամ ընք,– ասաց Եղիշեն ու դար-
ձավ ավանակին,– չո՛ւ, ա՛, խռզնըհատ ինիս տու, հա՛, քիզ նհետ
չը՞մ, հա՛յդա, սա էլ ա օզըմ հըրսանեքյ տեսնա…– ճիպոտով հար-
վածեց հետույքին:
Ավանակը շարժվեց:
33 Կաթի սեր:
34 Ծաղկազարդ:
100
Գլուխ տասներկուերորդ
Ավազակապետը
Մի քանի ժամ հետո նրանց առջև բացվեց Խաչենի հովտի
համայնապատկերը: Լեռնապարը ձգվում էր անվերջորեն: Մի
լեռան կատարին սեպված հսկա քար երևաց:
– Կաչաղակաբերդն է, տղաս,– բացատրեց հայրը,– հայերը
կռվել, պաշտպանել են ու չեն հանձնվել, հետո մոնղոլները բարձ-
րացել են, տեսել, որ բերդում միայն դիակներ են, շուրջը` կաչա-
ղակներ… Հեռվում Գանձասարի վանքն է երևում լեռան լանջին:
Տես՝ ինչ փառահեղ տեղում են կառուցել: Իսկ դիմացը Խոխանա-
բերդն է` Հասան–Ջալալյան մեծ իշխանի ապաստարանը: Նա մի
գեղեցիկ աղջիկ ուներ` Ռուզուքանը, որի մասին մեր շուշեցի գրող
Մուրացանը պատմական դրամա է գրել: Մոնղոլների զորքը, որ
պաշարում է իշխանի բերդը ու պահանջում Ռուզուքանին,
իշխանը մերժում է, բայց աղջիկը համաձայնվում է, իրեն զոհում,
որ հայրենիքը փրկվի: Մոնղոլները պայմանագիր են կնքում հայոց
մեծ իշխանի հետ:
– Բայց վերջում մոնղոլները սպանում են իշխանին,– ասաց
Ռուբենը:
– Ի՞նչ գիտես,– հարցրեց Վարդիթերը:
– Արմենակն է պատմել, նա հին գրքեր էր կարդում:
Անցան կամուրջն ու անտառով շարունակեցին ճանապարհը:
– Հայր,– ասաց Ռուբենը,– մի օր ինձ կտանե՞ս Գանձասարի
վանքը: Արմենակն էր դեռ խոստացել:
– Հա, որդիս, եթե Արմենակն էր խոստացել, մի լավ օր կգնանք:
Եղիշեն ավանակի փալանի տակից հանեց Արմենակի
հրացանը, գցեց ուսովը:
– Այստեղ շա՞տ է վտանգավոր, հայր,– հարցրեց Ռուբենը:
– Չեմ կարծում, Ռուբեն ջան, բայց զգուշությունը չի խանգա-
րի: Եթե ավազակները տեսնեն, կզգուշանան:
– Ես էլ եմ ինձ այդպես ավելի ապահով զգում,– ասաց Վար-
դիթերը:
101
Հանկարծ անտառից չորս հոգի կտրեցին դեմները: Երեքը
խանչալ ունեին գոտուց կախած, մեկը` մաուզեր: Եղիշեն հրացանի
փողն ուղղեց նրանց կողմը:
– Քիմսի՞զ, հարա՞ գյեդիրսիզ35,– դիմեց մաուզերով ավազակը:
– Ես Շուշիից եմ,– վարժ թուրքերենով ասաց Եղիշեն,– ընտա-
նիքս Չափար` հորական տուն եմ տանում, ետ դառնամ:
– Հա, ման թանըյըրամ օնա, դուզ դեյիր,– ասաց խանչալա-
վորներից մեկը,– շիհարըն փոշթալյոնը դը36:
– Չափար ես ասում, հա՞:
Խանչալավոր ավազակը ինչ–որ բան շշնջաց ավազակապետի
ականջին, վերջինս Եղիշեին էր նայում ու գլխով անում:
– Որ Չափարից ես, խոսք չունեմ, մենք հարգում ենք չափար-
ցիներին, դա փոխում է ամեն ինչ: Լավ, էս անտառում չե՞ս վախե-
նում,– դիմեց մաուզերով ավազակը:
– Հրացանը ձեռքիս` ինչի՞ց վախենամ:
– Բա որ հրացանը խլե՞ն:
– Եթե մեկը կարող է խլի, խնդրեմ,– պատասխանեց Եղիշեն ու
չրխկոցով լարեց հրացանը:
– Համարձակ ես,– ասաց ավազակը,– երեկ մեկի դեմը կտրե-
ցինք, ընտանիքը` մայր, կին, երեխաներ, թողեց ու փախավ: Ըն-
տանիքին ձեռք չտվինք, հետևից ընկանք, բռնեցինք ու ընտանիքի
անդամների առաջ պատժեցինք: Իսկ քեզ հալալ է, գնա, եթե էլի
առաջդ կտրեն, ասա, որ ղաչաղ Մուհամեդի ընկերն ես: Եթե ժա-
մանակ ունես, արի քեզ պատվեմ, գիտե՞ս, մեզ համար հայ, թուրք,
տարբերություն չկա, ավազակի համար մեկ է, իմ խմբում հայեր էլ
կան: Եթե ձեր աշխարհում հայի, թուրքի մեջ կռիվ կա, մեր մեջ
խաղաղ է ամեն ինչ: Արի, արի պատվեմ քեզ: Բոլոր ղաչաղներին
ասված է, որ չափարցիներին ձեռք չտան: Այդ գյուղը Վարդազար
աղայի, Բայլարի, Մկրտիչի նման մարդիկ է տվել:
– Չէ, շնորհակալ եմ, ես ուշանում եմ, ետ գալուց կհանդիպեմ:
Տեղդ ասա:
35 Ո՞վ եք, ո՞ւր եք գնում:
36 Հա, ճանաչում եմ նրան, ճիշտ է ասում, քաղաքի փոստատարն է:
102
– Որ բոլշևի՞կ բերես ինձ վրա, հա՛, հա՛, հա՛… Խորամանկ ես,
իսկ և իսկ հայ:
– Մի ասա, ուրեմն` չենք հանդիպի:
– Ետ գալուց, եթե դեմդ կտրեն, ասա, որ քեզ Մուհամեդի մոտ
տանեն: Քեզ կպատվեմ, ինչպես հարկն է, համ էլ ուզում եմ մի
պայման կապել քեզ հետ:
– Ի՞նչ պայման:
– Որ հանդիպենք` կասեմ: Քեզ ձեռնտու պայման:
– Լավ,– ասաց Եղիշեն, ու շարժվեցին:
Ավազակախումբը մի կողմ քաշվեց:
Երբ քիչ առաջ անցան, Ռուբենն ասաց.
– Հայր, ծառերի ետևում լիքը ավազակներ կային, մի նշանի
էին սպասում, որ հարձակվեն:
– Գիտեմ, տղաս, Սրխավենդ գյուղից է ավազակապետը, այս
կողմերի ահ ու սարսափը:
Անտառն ընդհատվեց, ու երևաց Կիչան գյուղը: Ճանապարհի
եզրին՝ դեպի ձորը նայող տան պատի մոտ, ծերունին երկար նա-
յում էր գյուղ մտնողներին, ասես դա այն կետն էր, որտեղ քննու-
թյուն են ընդունում ճանապարհորդներից, նոր միայն թույլ տալիս,
որ շարունակեն ճանապարհը: Նա սպասեց, որ եկողները հավա-
սարվեն իրեն, ապա դիմեց Եղիշեին.
– Էտ հուվ ը՞ք, հո՞ւր տոն ըք քյինամ:
– Հայրիկ, էրգյան հղե յըմ քյիննական:
– Հա, պա հունց ը՞ս ընտանեքյավդ էս քոլավ անց կացալ: Պա
տու վախ չոնի՞ս:
– Հայրիկ, եթե գյիդի, կյալ չի: Օրիշ հղե կա՞:
– Չէ, քըմմատաղ, կա վեչ, ամմա ազրայել37 մարդ ըս իրեվըմ:
Վերջը, թոռնը՞ս քյինամ:
– Չափար:
– Հա, լավ ժողովուրդ ըն… Էրկու տարե առաջ Բերդաձորեն
կուտուրածան պրծած մին իցցուն ընտանիեքյ Չափար ըն քոչալ:
– Տու էն ասե, Թարթառը հի՞շտ ա անցկենալը:
37 Ուժեղ, հզոր:
103
– Թարթառը միհենգյ կտաղած ա, կյետը չըմտնիքյ, մինչև
կարմունջը կքյինաք, կհընցնիքյ, նոր կըլխյեր38 կթեքվիքյ: Լիհա
առաջին շենը Չափարն ա: Հո՞ւր տոն ըք քյինամ:
– Ալեքսանեն…
– Հա, ղարաղշլըղեցի Հասանը… Դե զգույշ կքյինաս:
– Մամեդին հետի յը՞ս ասըմ, վեչինչ, հի՞նչ պիտի ասե:
– Ղաչաղը ասըմ չի, մորթում ու թըլանըմ ա:
– Հայրիկ, ղաչաղն էլ մարդ ա, ուրան հոգսերն օնե:
– Դե մղեյիդ կաց: Ղարաղշլըղեցիքյ քաջ ժողովուրդ ըն,
ամմա մին պատառ էլ խև ըն:
Գլուխ տասներեքերորդ
Չափարյան հուշեր
– Ժորա ջան, կանգնեցրու մեքենան,– որդուն դիմեց Ռուբեն
Սարգսյանը,– այստեղից ուզում եմ ոտքով գյուղ գնալ:
– Հայր, դու մոռանում ես, որ մինչև Չափար չորս կիլոմետր է,–
ասաց որդին,– դու էլ երեկվա ջահելը չես: Համ էլ՝ մամայի աչքը
ջուր կտրեց սպասելով…
– Տղաս, տարիքը կապ չունի,– ասաց Ռուբենը,– ես ուղղակի
ուզում եմ այսօր էլ քայլել իմ անցած ճանապարհով, մտածել, վեր-
հիշել: Եթե ինձ չխանգարես, շատ մեծ բան արած կլինես: Ոտքե-
րումս դեռ ուժ կա: Իսկ մայրիկը կսպասի:
– Հասկացա, հայր,– ասաց Ժորան,– ես գյուղի ծայրին կսպասեմ:
– Ապրես:
65-ամյա Ռուբենը հարմար քար գտավ գետափին, նստեց, վեր
կացավ, տնտղեց քարը, հիշեց, որ էլի էր նստել նույն քարին: Մի
անգամ էլ կնոջ` Մարալի հետ էր տեղավորվել թամքանման քա-
րին: «Տեսնես քարն է՞լ է հիշում…– մտածեց Ռուբենը,– է՜, հիշում է,
ուղղակի լեզու չունի, որ խոսի»: Ռուբենը հայացքով շոյեց Մարա-
լի նստած տեղը և մտածեց, որ սերը միայն սիրով կարելի է
38 Դեպի վեր:
104
արթնացնել: Նա առաջ էլ էր սիրում նստել գետափին ու երկար
նայել ջրի հոսքին, խելահեղ Թարթառի ալիքների խաղին:
Սթափվեց, վեր կացավ, բռնեց գյուղ տանող վերելքը: Քանի–
քանի անգամ էր քայլել այս ճանապարհով: Հետո, երբ ֆերմայի
վարիչ նշանակեցին, ձիով էր անցնում: Ամենատպավորիչը Մա-
շադիշենից հոր ու Վարդիթերի հետ առաջին անգամ Չափար
գնալն էր: Հենց այս ծառի տակ երեկոյան «Մոսին» հրացանը
ձեռքին մի երիտասարդ տղամարդու հանդիպեցին: Երբ հայրը`
Եղիշեն, հարցրեց, թե ինչ է անում այստեղ, նա պատասխանեց.
– Վերսի յըմ տուս եկալ: Իրիգյունը վերս անիլը հիշտ ա:
– Վերս ընելի հետի ծմակը չբիդի՞ քյինաս:
– Չէ, ըլբաստրակը39 էս մոշեն քուլերըմ ա ինըմ:
– Հրացանդ հարմար ա՞:
– Կռվան ըն պերալ: Հրացանը հի՞նչ, լոխ վերս անողան ա
կախված:
– Հո՞ւնց ըք ապրըմ:
– Է՜, բոլշևիկը եկավ, հոգսերը իվըլացեն:
– Բեգյերը վերացեն, միհենգյ լավ չի՞:
– Հո՞ւնց կարող ա լավ ինի, մին Կարակոզով կա, եկավ,
առանց դատ ու դատաստանի, լիհա նիհենց, խիլլա մարդու
գնդակահարել տուվավ: Ըսեցենքյ` Թևանը կիկյա, կըզադե մեզ,
ամմա նա էլ բոլշևիկան փախավ:
– Լավ, Արսեն, եք վերս անինքյ,– առաջարկեց Եղիշեն ու ավա-
նակի փալանի տակից դուրս քաշեց Արմենակի հրացանը:
– Էդ հո՞ւվ ըս, ադա, վեր ճինանչըմ ըս ինձ,– հարցրեց Արսենը:
– Ես Քափունց անա յըմ, Ալեքսանեն ախպերը:
– Մեր Հասանե՞ն, ուրեմն Շուշվա Եղիշն ըս: Պա տիհենց ասե
լի… Դե եք, ես քաշավը սուրագյ անիմ, տու էլ յիրա կանիս:
Ռուբենն էլ գնաց Արսենի հետ: Նրանք աղմուկ–աղաղակով
խրտնեցնում էին նապաստակներին, որոնք լեղապատառ լանջն ի
վեր՝ դեպի Եղիշեն էին սլանում, նա էլ անվրեպ կրակում էր: Կարճ
ժամանակամիջոցում վեց նապաստակ խփեցին:
39 Նապաստակ:
105
– Աստված քեզ ինձ հետի ղարկից,– ասաց Արսենը,– իրեք
ըլբըստրակեն մսավ խոցս մին քանի օր կպահիմ: Տու էլ ախպորտ
տոն տերտակ չըս նիմտնել:
– Հա, Արսեն, քյեցենքյ:
Ռուբենը ծանրորեն, անշտապ քայլում էր դեպի Չափար, դեպի
բաղձալի մի վայր, որը մանկության վայրի` Շուշիի կորստից հետո
նոր հայրենիք, սրբավայր էր դարձել: Ամեն մի ոլորան, ծառ, թուփ
մի դեպք, մի պատմություն էր հիշեցնում: Հեռվում դեպի գետահո-
վիտ քայլող շարժում նկատեց: Խուրջինն ուսին մարդն ավելի տե-
սանելի դարձավ: Քայլվածքը ջահելի էր, կեցվածքը` տարեցի: Մի
պահ չքացավ տեսադաշտից, բայց ահա նորից երևաց: «Վահանեսն
է,– ինքն իրեն ասաց Ռուբենը,– տեսնես ո՞ւր է գնում»: Մի քանի
քայլ էր մնում, որ իրար հասնեին, Ռուբենն ասաց.
– Վահանե՞ս, բարի օր, չէի՞ր կարող տղայիս` Ժորային ասել,
որ մեքենայով գոնե մինչև Թարթառի կամուրջը տաներ:
– Ա՜, շատ բարի օր, Ռուբեն, ինչ լավ է, որ քեզ տեսա, էնքան
զրուցելու բաներ կան, որ ուզում եմ քեզ հետ կիսվել: Հա, Ժորան
առաջարկեց, բայց որ իմացա ոտքով ես գյուղ գնում, ասացի` ես էլ
ոտքով գնամ, հանդիպենք, զրուցենք:
– Շատ էլ լավ ես արել: Վահանես, ասում եմ` հիսուն տարի է`
երիշդ40 չես փոխում: Նույն ջահելի քայլվածքն է, նույն առույգու-
թյունը:
– Է՜, մեծանում ենք, Ռուբեն, տարիներն անցնում են…
– Մի մտածիր, Վահանես, քարի փոքրը չի մեծանում, երկար
ապրելու միակ ձևը ծերանալն է: Հա, ի՞նչ էիր ուզում ասել:
– Ռուբեն, մի քանի տարի է՝ մտմտում եմ, ուզում եմ գյուղի
պատմությունը գրել: Մտածեցի` քեզ հետ էլ խոսեմ:
– Լավ ես մտածել, որովհետև էն, ինչ դու գիտես, պիտի
թղթին թողնես: Ես էլ եմ գրում:
– Ռուբեն, եթե դու գլխովդ անցածը գրես, մի աննման վեպ
կլինի: Ափսոս, որ գրող չեմ դառել, թե չէ ե՛ս կգրեի:
40 Քայլվածք:
106
– Վահանես, գրող չեն դառնում, գրող ծնվում են: Բայց եթե
գրող չենք, հո կարող ենք հետագայում լույս աշխարհ եկող գրողի
համար նյութ թողնել: Անպայման կգրես: Վերջը գտա՞ր, թե գյուղը
ինչպես Չափար կոչվեց:
– Հա, գյուղի անունը ցաքի41 չափարից է, որը պատնեշ է նշա-
նակում:
– Մեր Ղարաբաղում բոլոր գյուղերի տներն էլ չափարած են,
ինչո՞ւ հենց մեր գյուղը Չափար կոչվեց:
– Ասում են, թե արաբերեն «չափնին» սուրհանդակ է նշանա-
կում, կարող է դրանից է մեր գյուղի անունը:
– Կարող է չինարենում չափարը գոմեշ է նշանակում, բայց դա
ի՞նչ կապ ունի:
– Դու բացատրություն ունե՞ս:
– Կարագանդայի կալանավայրում մտածելու ժամանակ շատ
եմ ունեցել: Հիշո՞ւմ ես՝ բեկին հողի համար ինչ տուրք էին տալիս:
– Հա, «չափար–փուլի» էին ասում:
– Ամբողջ գյուղը այդ «չափար–փուլիի» առիթով է գոյացել
երևի: Բեկը հայերին ասում էր` գնացեք, ինչքան կարող եք վճա-
րել, այնքան էլ չափար կապեք:
– Խելքին մոտիկ բան ես ասում, Ռուբեն, ափսոս, որ պատմա-
բան չես դարձել:
Ռուբենը ժպտաց:
– Վահանես, հիշեցի եղբորս` Արմենակին, ով թևանականների
հետ կռվում անհետ կորավ Փոքր Քիրսում: Նա էր մի անգամ
ասել, որ ես պետք է պատմաբան դառնամ: Էն ժամանակ ինը
տարեկան էի:
– Կարագանդայի ճամբար: Ռուբեն, էդ ի՞նչ տեղ է, որ կոլտն-
տեսության նախագահին պատմաբան է դարձնում, մարդու ուղեղը
թարմացնում: Չէ, Ռուբեն տղա, քեզ նման կոլտնտեսության նախա-
գահ, կազմակերպիչ էն տարիներին չի եղել ողջ Ղարաբաղում:
– Վահանես, Ղարաբաղը էնքան խելոք մարդ է տվել, էլ ակա-
դեմիկոսներ, ժուռնալիստներ, գեներալներ, հերոսներ…
41 Փշոտ թուփ:
107
– Հա, հերոսների մի մասին էլ ուղարկել են Սիբիր,– շարու-
նակեց Վահանեսը…
– Լավ, արի չփչացնենք էս լավ օրը, չպղտորենք մեր մտքերը:
Դու էն ասա, էս դատարկված հին գյուղն ո՞վ է շենացրել:
– Գյուղի առաջին ներգաղթի բնակիչն իմ պապն էր` ղարա-
դաղցի Մկրտիչի տղա Վարդազար Մկրտչյանը: Երբ նա 1880
թվականին եկավ, ավերակ դարձած ու լքված գյուղատեղ էր:
– Որտեղի՞ց է եկել պապդ:
– Մեր նախնիները Իրանի Ատրպատական նահանգի Ղարա-
դաղի Գասումաշեն գյուղից են: Այդ գյուղը Հաթերքցի Աղասին է
հիմնել, ու թուրքերը գյուղը նրա անունով են կնքել:
– Հա, մենք գյուղ ենք հիմնում, ապրում հազար տարի, ու
թուրքը գալիս, անուն է կնքում,– ասաց Ռուբենը:
– 1828 թվականին Թուրքմենչայի պայմանագրով գեներալ
Պասկևիչի կազմակերպած մեծ հայրենադարձության ժամանակ
Վարդազարի ծնողները տեղափոխվում են Դիզակի Խծաբերդ
գյուղը: Վարդազարն այստեղ առևտրով էր զբաղվում: Չկարողա-
նալով առևտրով ընտանիքը պահել՝ սկսում է գաղտնի օղեգոր-
ծությամբ զբաղվել: Պետական մարմինները պետք է գային ստու-
գելու: Վարդազարը իր տան որոշ իրեր հարևաններին է վստա-
հում, սակայն ետ չի ստանում: Վիրավորված Վարդազարը որոշում
է հեռանալ Խծաբերդից: Դիմում է Գանձասարի վանահորը, սա էլ
Վարդազարին բերում է մի ավերակ գյուղ, ասում, որ կարող է այս-
տեղ էլ ապրել: Դա 1880 թվականին էր: Երեք տարի նա լքված,
ավերակ դարձած գյուղի եկեղեցում է ապրել: Հետո եկեղեցուց ոչ
հեռու՝ մի ավերակ տան հիմքի վրա, նոր տուն է կառուցում,
հաստատվում այնտեղ: Դե, մնացածը դու գիտես: Հարարից, Բեր-
դաձորից, Տաթևից վերաբնակիչներ են գալիս, տներ կառուցում,
ցանկապատում-չափարում իրենց տունն ու բանջարանոցը…
– Ես որոշ հարցեր ճշտել եմ: Մեր գյուղի ու Մարգուշավանի
հիմնադրման ակունքները փաստորեն նույնն են դառնում:
– Էդ ո՞նց, Ռուբեն:
– Գյուլիստանի Բեգլարյանների մելիքական տան անդամնե-
րը մի ընդհարման ժամանակ սպանում են Գանձակի թուրքերից
108
մի քանի երևելի մարդկանց: Նրանց խորհուրդ են տալիս հեռա-
նալ Ռուսական կայսրության սահմաններից, քանի որ հաջորդ
օրը կազակների ջոկատը պետք է գար ու ձերբակալեր նրանց:
Չորս հոգի, այդ թվում` Մելիք–Բեգլարյանների ժառանգներից
Բեգլարը, նույն տոհմից Մկրտիչը փախչում են Իրան, այնտեղից`
Հնդկաստան, մտնում են Բենգալյան բանակ, միանում անգլիա-
կան գաղութատիրության դեմ 1857 թ. բռնկված սիպահիների
ապստամբությանը: Ըմբոստները ճնշվում են, ու չորս արցախցին
ստիպված վերադառնում են Իրանի հյուսիսում Ղարադաղի
Գասումաշեն գյուղը: Հետո որոշում են վերադառնալ հայրենիք:
Բեգլարը հայտնվում է Բեգում Սարով գյուղում, դառնում գյուղի
ավագ, հետագայում նրա սերունդները նպաստում են գյուղի
բնակչության մի մասի տեղափոխմանը Մարաղա գյուղի մոտ,
որտեղ հիմնում են Մարգուշավան գյուղն ու Յուզբաշևկա
ավանը:
– Իսկ Չափա՞րը:
– Հիմա արդեն մոտենում եմ քո պատմությանը: Մկրտիչը, ով
Մելիք–Բեգլարյանների ազգակիցներից է, գալիս է Խծաբերդ, այս-
տեղ հիմնավորվում: Այդ չորս հոգին ցրվելով չեն հայտնում իրենց
ով լինելը, որպեսզի իշխանությունները նրանց չձերբակալեն: Ըստ
երևույթին՝ անգլիական իշխանություններն էլ էին փնտրում իրենց
դեմ պատերազմած չորս հային: Բեգլարը համալսարանական
կրթություն ուներ, իսկ նրա պատերազմական փորձը կարևոր դեր
ուներ Բեգում Սարովի ու Մարգուշավանի պաշտպանական կռիվ-
ներում: Պատմության ուսուցիչ Համբարձում Լալայանը` Ներսեսի
որդին, ասում է, թե Հայոց պատմության մեջ գրված է, որ իններորդ
դարում Չափարից մարդիկ գնացել են Ծար գավառի Յանշաղ,
քաղաք կառուցել: Հայտնի է, որ Իրանի Շահ Աբասը մեր կողմերից
ահագին ժողովուրդ է քոչեցրել Պարսկաստան:
– Ինչքան գիտեմ, այս գյուղի հին բնակիչները, նեղվելով Շուշ-
վա խանի ու Մելիք–Շահնազարի հալածանքներից, 1790-ականնե-
րին են իրենց մելիքի հետ այլ վայրեր գաղթել,– ասաց Ռուբենը:
– Բայց գյուղը մեկ այլ անուն էլ ուներ` Ուչաջղ,– ասաց Վահա-
նեսը:
109
– Հա,– ժպտալով ասաց Ռուբենը,– հարևան թուրքերին հարց-
րել էի, թե ինչու են Ուչաջղ42 ասում, պատասխանել էին. «Ձեր
գյուղացիներին մի վնաս ենք տալիս, ձերոնք երեք անգամ ավելի
վրեժ են լուծում: Հենց այդ անունն էլ հերիք է, որ մենք այդ գյուղը
շրջանցենք»:
– Ռուբեն, արի մի պայման կապենք, մեր գրածներն իրար
ցույց տանք:
– Համաձայն եմ, Վահանես, որ սաղություն լինի, մի տարի
հետո հանդիպենք ու կարդանք մեր գրածները:
– Էն վերին կապույտը վկա, ես համաձայն եմ,– ասաց Վահա-
նեսն ու շարունակեց ճանապարհը:
Ռուբենը երկար նայեց նրա ետևից, մինչև ճանապարհի կեռ-
մանում անհետացավ, հետո շրջվեց գյուղի կողմն ու ծանրորեն
քայլեց լանջն ի վեր: Մի կին թփուտների արանքում, առանց մեջքն
ուղղելու, այս ու այն կողմ էր անցնում, երևի ժենգյալով հացի հա-
մար կանաչ խոտաբույս էր հավաքում: Վեցամյա աղջնակը վազվ-
զում էր մորեխների ետևից, փորձում բռնել, սակայն երբ ոչինչ չէր
ստացվում, ուրախ քրքջում էր: Նրա զվարթ ծիծաղը Ռուբենին
դուրս հանեց տարիների ծանր բեռան տակից, ժպտաց աղջնա-
կին: Ռուբենը հասկացավ, որ վաղուց ինքն իրեն այդքան թեթև ու
զվարթ չէր զգացել: Նրա քայլերն էլ թեթևացան: Նոր միայն
ուշադրություն դարձրեց շրջապատը լցված թռչունների ձայներին:
Կուրծքը շիկավուն ու մուգ շագանակագույն կեռնեխն ասես հե-
տևում էր, միշտ առաջ էր անցնում ու մի նոր երգ նվիրում իրեն:
Հետո ասես նա հոգնեց ու իր տեղը զիջեց կարճապոչ ու մուգ
փետուրներով զարդարված սոխակին: Ռուբենն ավելի ուշադիր
զննեց: Այդքան տարիներ նա ոչ մի ուշադրություն չէր դարձրել
բնության այս գեղեցկագույն էակներին: Սոխակի պոչը շիկակար-
միր էր` երիզված դարչնագույն շերտով: Աչքի շուրջը ևս սպիտակ
շերտ կար: Շատ մոտ մի ծղրիդ երգեց: Մի պահ լռեց, ասես սպա-
սում էր, որ փայտփորիկն ավարտի իր չրխկոցները, որ միայն իր
երգը լսվի:
42 Երեք վրեժ:
110
«Ո՞ւմ համար է երգում այս ծղրիդ տղան այսպես պճնազարդ,
կուրծքն առաջ ցցած,– մտածեց Ռուբենը,– հա, աղջիկ է տեսել:
Ուզում է ընտանիք կազմի, ճտեր ունենա: Ճիշտ է անում: Ես էլ էի
այդպես: Մարալի համար զուգվում էի, կուրծքս առաջ ցցում,
հպարտ կեցվածք ընդունում, ամեն ինչ անում, որ մնացածներից
ջոկվեմ Մարալի հայացքում:
Հոգսերով տարված՝ չենք էլ տեսնում, թե ինչքան գեղեցիկ է
բնությունը: Այս թռչուններին լսողը, այս ծաղիկների բուրմունքը
զգացողը պետք է երջանիկ ապրի»,– Ռուբենը որոշեց, որ հիշի
բոլոր երանգներն ու հենց տուն հասնի, նկարի սոխակին:
Ամպը պինդ գրկել է Սաղունց թումբը, իսկ թե ինչ է կատար-
վում այնտեղ, Աստված գիտի: Թումբը մինչև հիմա պահպանել է
Սաղունց տոհմի անունը: Այդ տոհմը Հարար գյուղից էր քոչել,
Չափարում ապաստան գտել:
Սաղունց տղաները 1905–06 թվականներին Հարարում ազգա-
միջյան ընդհարումներից մեկի ժամանակ մի ունևոր թուրք են
սպանում ու ստիպված են լինում ողջ տոհմով փախչել գյուղից:
Առաջին գաղթից հետո ետ են դառնում, իսկ տոհմի նահապետը`
Սաղի Մելքումյանը, մարդ է ուղարկում Չափար, որ գյուղն ուսում-
նասիրի ու պայմանների մասին պատմի իրեն:
– Սաղի ամի, լավ երգիր ա,– ասում է եղբոր որդին,– վեր նի յա
օնես, ետ չի օնես, վեր ետ ա օնես, նի չի օնես43:
– Հա՜, ուրեմն լավ երգիր ա Չափարը, հըվըքվեցեքյ, քշըհանա
ծաքյին հղե յընք ինըմ բիդա Չափար:
– Հա, ամի, ամմա Շուշվա ղլեն կողքավ չպիտի հընցնինքյ, ետ
կտան, ես օրիշ հղե յըմ գյուդըմ:
– Դե առաջ կինգիս, նհաշ տաս44 հղեն,– կարգադրեց Սաղին:
Այդ գաղթի ճանապարհին էր, որ Մուսուլմանլար գյուղի տղա-
ները փախցնում են Սաղունց 16-ամյա Վարդուհուն, տանում իրենց
յայլաղը: Վարդուհու եղբայրը` Տիգրանը, երեկոյան ազդանշան է
տալիս, Վարդուհին կռահում է, որ եղբայրն է եկել իր ետևից,
43 (Անձրևը) որ սկսում է, չի դադարում, որ դադարում է, էլ չի սկսում:
44 Ցույց տալ:
111
դուրս է գալիս վրանից ու փախչում եղբոր հետ: Նա հետագայում
Չափարում պսակվում է Շամիրի հետ, հինգ երեխա ունենում:
Ռուբենի առաջանալուն զուգընթաց՝ ամպերը դանդաղորեն թողե-
ցին Սաղունց թումբը, ապա Չափար ու դեպի Մռավ սար վեր սա-
հեցին: Նրանք ասես հավաքվեցին Կյուլին յալում ու մնացին այն-
տեղ: Արմենակն ասել էր, որ ամպերի իջնելը մթնոլորտային
ճնշման ու ամպի խտության հետ է կապված: Բայց այս դեպքում
երևի նրանք գայլերի հետ խորհուրդ են անում, թե Գառների խու-
թում ոնց Քափունց ուլերն ու գառները կալմեջ անեն: Ռուբենը
հիշեց գայլերի ոհմակի հետ հանդիպումը Կյուլին յալում, նրանց
երախից ուլերի և գառների փախցնելը:
Երբ գյուղ հասավ, արևի շողերն արդեն փայլփլում էին
Չափարի տանիքներին:
Մռավ լեռը
112
Գլուխ տասնչորսերորդ
Բարեկենդան
Ռուբենը շարունակում էր վերհիշել անցյալի դեպքերը և առա-
ջին անգամ իր Չափար գալը:
Չափարցիներն իրենց տների կտուրներն էին բարձրացել ու
հետաքրքրությամբ սպասում էին, թե ում տուն կմտնեն նորեկները:
Մի պահ հորից ետ մնացած Ռուբենը լսում է մոտակա բակի
խոսակցությունը.
– Հենցա ղարաղշլըղեցի Եղիշը ինի, ախպոր` Հասանեն տոն
ա քյինամ:
– Հա՛ լի…
– Պա էն քաղաքավարի կնեգյը հուվ ա՞:
– Դե ես հինչ գյիդա՜մ…
– Թոքը՜շշ,– ավանակին հրահանգում է Եղիշեն: Ավանակը
կանգ է առնում, վիզը երկարում դեպի փշապատնեշի տակ աճած
կանաչ խոտը: Եղիշեն դիմեց առաջին պատահած մարդուն,– էս
հինչ ա՞ պտահալ շենըմը:
– Բարեկենդան ա, համ էլ` դերին ընտրելու համար ժողով ա…
Եկեղեցու բակում մարդկանց եռուզեռ էր: Երեխաները հրա-
պարակի մի անկյունում վեգ են խաղում, աղջիկները հարևան բա-
կում ճինջեխի45 վրա ճոճվում են, իսկ երիտասարդները, մոռացած
ամեն ինչ, ջիջիլախտի են խաղում: Մեծ շրջան էին գծել, որը
խորհրդանշում էր բերդը, պաշտպանների թիմը հարարցիների
թաղի երիտասարդներն էին, շրջանից դուրս խաղացողները` բեր-
դաձորցիների թաղի տղաները: Ռուբենը կլանված խաղի ընթաց-
քին էր հետևում: Նույնիսկ Շուշիում տղաների խաղն այսքան
դրամատիկ ու հետաքրքիր չէր դիտվում: Պաշտպանները վեցն
էին, յուրաքանչյուրի ոտքերի մոտ գոտի էր փռված: «Բերդը» պա-
շարողների խնդիրն էր պաշտպաններից խլել գոտիներն ու ոտքե-
րին խփելով շեղել, շրջանից դուրս քշել պաշտպաններին: Հար-
ձակվողները «ալլա՛շ, ալլա՛շ» էին գոչում, իրար ձեռքերից բռնում
45 Ճոճանակ:
113
ու ձգտում ախոյանին ներս կամ դուրս քաշել: Ընկերները շտա-
պում էին օգնել իրար՝ չմոռանալով սակայն սեփական գոտու
պահպանության մասին: Պաշարող թիմից շրջանից ներս ընկնո-
ղը և պաշտպանվող թիմից շրջանից դուրս ընկնողը դուրս է
մնում խաղից: Երբեմն ճարպիկ մեկը շրջանի մեջ է հայտնվում ու
թիկունքից հարձակվելով՝ դուրս մղում ախոյանին, մյուս ընկերը
անարգել վերցնում է գոտին այնպես, որ ներսի խաղացողը ոտ-
քով չդիպչի իր ոտքին, այլապես ինքը խաղից դուրս կհամարվի:
Եթե հաջողվում է խլել գոտին, ապա սկսում են հենց ավար
վերցրած գոտիով անխնա հարվածել մյուս գոտիների պահա-
պաններին, այնպես, որ երեկոյան տղաների ոտքերն ու ձեռքերը
պատած են լինում կապտուկներով: Սակայն տղաները հենց այս
խաղի ընթացքում են դիմացկունություն ձեռք բերում: Գոտիով
հարվածողը զգուշանում է, որ գոտին չորսան ու չխլեն, այլապես
պաշարվածն իրավունք է ձեռք բերում ետ խլած գոտիով խփել
ախոյանի մարմնի ցանկացած մասին, բացի գլխից: Խաղն
ուշագրավ էր նաև նրանով, որ շատ ու շատ հարցերում գյուղի
երկու գլխավոր թաղերի միջև մի ներքին մրցում էր առաջացրել,
թե որ թաղից է գյուղի ամենաուժեղ տղամարդը, գյուղի ամե-
նաաչքի ընկած մարդը, գյուղի հոգևորականը… Խաղում հաղթող
թիմի թաղեցիք մի քանի օր շարունակ պիտի գլուխ գովեին մյուս
թաղի մարդկանց մոտ. «Տեսա՞ք, ոնց հաղթեցինք ձեր տղանե-
րին»: Կրքերն այնքան բորբոքվեցին, որ հրապարակի մարդիկ
խմբվել էին խաղացողների շուրջը, ու նրանց օղակը խտանում էր,
խանգարում խաղացողներին:
Եղիշեն մի առանձին կարոտով էր ուսումնասիրում գյուղի
հինավուրց եկեղեցին, որը 1880 թվականից երեք տարի ապաս-
տանել էր Ղարադաղից Խծաբերդ, այդտեղից էլ Չափար տեղա-
փոխված Մկրտիչի տոհմին:
Իսկ դարբնոցը, ասես անմասնակից գյուղի հրապարակի
եռուզեռին ու Բարեկենդանին, շարունակում էր իր ամենօրյա աշ-
խատանքը: Գարնանամուտին հատկապես արորի խոփերի պատ-
րաստման ու նորոգման պատվերները շատ էին, իսկ ձգձգելը
կարող էր ծանր վիճակ ստեղծել գյուղացու համար:
114
Մի կույր մարդ, ձեռնափայտն առջևում տկտկացնելով,
առանց ուղեկցողի եկավ, դարբնոց մտավ, փուքսի մոտ անխոս
զբաղեցրեց իր տեղը: Դա Սաղունց Արշակի տղան` Սամվելն էր`
դարբնոցի փուքս փչողը: Ասում են, որ նա հինգ տարեկանում
ծաղիկով հիվանդացել էր ու կուրացել: Երբ տոհմական դարբին
Փափախչունց Սարգիսը զնգոցների արանքում նետում էր` Սամ-
վել, կույրը թողնում էր փուքսի թելն ու շոշափելով վերցնում
կողպեքը, սկսում նորոգել այն կամ համապատասխան բանալու
չափերը վերցնում, սկսում բանալի սարքել: Կրկին լսելով իր անու-
նը՝ օդում անսխալ որսում էր փուքսի թելն ու եռանդով թափահա-
րում, թարմ օդ մղում կրակի տակ, ապա զգալով կրակի թեժաց-
ման աստիճանը՝ դանդաղեցնում շարժումները:
Փափախչունց տոհմի նախկին դարբինների և Սաք ապոր
շնորհիվ Չափարն անկախացավ հարևան Հաթերքից: Այստեղ
պատրաստում կամ նորոգում էին խոփ, բահ, եռոտանի, գերանդի,
ցաքատ, կացին, սայլանիվի երկաթե օղակ, սռնի, գորգագործի
սանր, պայտեր… Դարբնոցից ոչ հեռու՝ ճանապարհի մյուս
կողմում, իրար միացված չորս սյուներին օղակներ էին ամրաց-
ված, որը ձիերին նալելու հարմարանք էր: Դրա մոտ բրգաձև
փայտե հարմարանքը եզը կապելու և պայտելու համար էր: Իսկ
դարբնոցի պատի տակ՝ նստարանին, նստում էին գյուղի մեծահա-
սակները, ծխում, տերողորմյայի քարերը այս ու այն կողմ քշում,
զրուցում: Սաք ապերը շատ խղճով մարդ էր: Նա ծայրահեղ աղ-
քատ մարդկանցից երբեք այս կամ այն մանր գործի համար վճար
չէր վերցնում:
Դարբնոցի հարևանությամբ ատաղձագործի` Խութանց Սարգսի
արհեստանոցն էր:
Խամ ու խոպան հողերի մշակումից ստացած բերքը գյուղա-
ցիք լցնում էին հորերը, որն էլ զգալի կորուստների պատճառ էր
դառնում: Սարգիսը սկսեց մինչև չորս տոննա հացահատիկի տա-
րողունակությամբ փայտե ամբարների պատվերներ ընդունել:
Շտեմարանից բացի, հյուսնը պատրաստում կամ նորոգում էր լուծ,
լուսամուտ, դուռ, սեղան, աթոռ, ցաքատի ու կացնի կոթ և այլ
իրեր: Նա աղքատներին էլ օգնում ու հաճախ վարձ չէր վերցնում:
115
Պատմում են, որ մի անգամ բեկը նրան ինչ–որ բան էր պատվիրել,
ապա հարցրել.
– Ուստա, խոխոցտ հետի հաց օնի՞ս տանը:
– Կար,– ասել էր հյուսնը,– ամմա խոխենքյը կերեն, պրծըցրեն:
Երբ ջիջիլախտի խաղացողներից մեկը թափով զարկվեց
հանդիսատեսին, մի պահ երիտասարդները թողեցին խաղն ու
ներկաներին դիմեցին` հեռու կանգնել, չխանգարել խաղին:
Մեկ էլ երիտասարդները, ասես մի անտեսանելի նշանով, թո-
ղեցին խաղը, հավաքվեցին եկեղեցու բակում հայտնված ավա-
նակի շուրջը: Նրանք իրենցից մեկին ոչխարի մորթին պըրտը-
տուս46 հագցրին, կողքից ոսկորներ, հին ու ժանգոտ զենքեր` թուր,
դաշույն, ատրճանակ, հրացան ու փամփշտակալ կախեցին, գլխին
քրքրված գլխարկ դրին, երեսին մուր քսեցին, իբրև «մելիք»՝
նստեցրին «գահին», որը ճյուղերից հյուսված սովորական մեծ
քթոց էր: Նրա մի կողքին «հարկահան օգնականն» է, մյուս կող-
քին` «գրագիրը»` թուղթն ու հնդկահավի փետրագրիչը ձեռքին:
«Մելիքի» առաջ այս ու այն կողմ է քայլում այծի մազերից պատ-
րաստած բեղ ու մորուքով, գոտուց կապած պարանով, գլխին
այծեղջյուրներ ամրացրած ծաղրածուն, որն իրեն Պըլը Պուղի է
անվանում: «Գահից» ոչ հեռու կախաղան տեղադրեցին` պարանի
օղակով, որի մոտ կանգնած էին երկու «դահիճները»` պատրաստ
ի կատար ածելու «մելիքի» վճիռը: Զուռնա–դհոլի ամեն ինչ խլաց-
նող նվագով հրապարակ մտան գյուղի «սազանդարները»: «Մելի-
քը» «հարկահանի» ականջին ինչ-որ բան է փսփսում: «Հարկահա-
նը» հրամայում է իր մոտ բերել հարկը տալ չցանկացող գյուղա-
ցուն: «Ծաղրածուն» վազում է կատարելու «հարկահանի»
պահանջը ու, գյուղացու թևքից բռնած, հայտնվում է «մելիքի»
առաջ: Սկսվում է դատը:
Հարկահան – Հունց ը՞ս ռիսկ անըմ, մելիքին հարկը տամ չըս:
Գյուղացի – Կտամ, կտամ, մինակ թա ինձ կախ չտաք:
46 Շրջած, թարս:
116
Գրագիր – Հեսա կյիրած հարկեն չափը` էրկու չվալ ցորեն,
տասը իշապեռնը փադ, էրկու ճուվարան տանձ, մին խիլլա47
արաղ…
Հարկահան – Եթե կարըմ չըս հարկը տաս, մեծ ըխճըկանտ
կտաս հարկեն տեղը, մելիքը ռազի յա48:
Գյուղացի – Մեծ ախճիգյըս նշանված ա:
Հարկահան – Դե կուճուր ըխճըկանտ տո, մելիքը հավան ա:
Գյուղացի – Ախճիգըս հալա կուճուր ա:
Հարկահան – Դե պեր, թա մելիքը փըփաղավ թխե, եթե վեր
չինգյավ, տանըմ ընք:
Գյուղացի – Պա կուճուր ախճիգյըս հանդ ա քյեցալ:
Հարկահան – Դե հարկը տո, յա էլ կախըմ տամ:
Գյուղացի – Տամըմ, տամըմ, մինակ թա ինձ կախ չտաք…
Խոնչաներով49 «հարկ» են բերում մոտակա տների աղջիկնե-
րը: «Հարկը» հավաքելուց հետո «մելիքին» դեմքը դեպի ետ
նստեցնում են ավանակին, պոչը տալիս ձեռքը, զուռնա–դհոլի
ուղեկցությամբ, երիտասարդների խմբով բակից բակ են գնում:
– Հղե տվեքյ էշի պարոնի՜ն…
– Անբեղն ա կյա՜մ, հղե տվե՜քյ…
Երիտասարդները սրամտում են, էշի պարոնի տնազն անում,
տանտիրուհիներից ընծաներ պահանջում: Տներից բերում են ձու,
յուղ, ալյուր, բրինձ, օղի, կերակուրներ, զանազան ուտեստներ,
որոնք լրացնում են երեկոյան կազմակերպվելիք Բարեկենդանի
խնջույքի սեղանը:
Տոն օրերին չափարցիների համար ամենաուշագրավը գյու-
ղամիջում Նավասարդանց Սաքյուլի որդիների երևալն էր: Խոջա
Մինասն ու իր եղբայրները` Մուխին ու Դարչինը, «մելիքի» հետ
թաղից թաղ, տնից տուն էին շրջում, դերասանական միմիկայով,
ձեռքերի շարժումներով, իբր նվագում են, պարում, երգում, զվար-
ճացնում մարդկանց:
47 Ահագին:
48 Համաձայն է:
49 Փայտե մատուցարան:
117
Մի տարեց մարդ, հիանալով Մինասի շարժումներով, ասաց.
– Էս մեր Մինասը հինչ փահմավ մարդ ա50, հենց ա լիհա
դերասան ինի:
– Տնազնեն ըրա՜51, Մինաս, տնազնեն…– պահանջում էին գյու-
ղացիները:
Զուռնաչին ու դհոլչին մի պահ դադարեցին նվագել: Մինասը
սկսեց գյուղի նշանավոր մարդկանց հանգերն անել: Գյուղացիք
նրա առաջին իսկ շարժումից հասկանում էին, թե ում է կրկնօրի-
նակում: Ու գյուղի ազդեցիկ մարդիկ երբեք չէին վիրավորվում,
հակառակը, նրանք իրենց համար պատիվ էին համարում, որ Մի-
նասն իրենց հանգն է անում: Բոլորն էլ գիտեին, որ Բարեկենդանն
ու, ընդհանրապես, բոլոր ավանդական տոներն էլ Մինասն էր
կառավարում:
Մինասին ու նրա եղբայրներին շրջանի մեջ առած մարդիկ,
Մինասի ծամածռություններին հետևելով, բացականչում էին.
– Էս մինը ատամնեն ցից Դադաշն ա…
– Էս էլ Բբասանց Համբարձումեն էրկան վենները…
– Էս էլ Քյոխունց Ալեքսանեն շվշվոցն ա…
– Վո՜ւ, Ներսեսն ա…
– Ախճի՜, հեղկոմ Ավետիքին հանգն ա…
– Էս էլ Մարտակերտան եկած Բախշուն թարս եշիլը…
– Վըրթըզարանց Մկրտիչի քայլվածքը…
– Տեսե՞քյ Մկրտիչը հունց ա ծիծաղըմ…
– Էս էլ Քափունց Հասանն ա, հունց ա եշըմ…
– Վո՜ւ, էս բոյավ, շատ օտողը Էրմունց անա կինի…
Այս ներկայացումից հետո Մինասը մոտենում է ավանակին
թարս նստած «մելիքին» ու ականջին ինչ–որ բան հուշում: «Մելի-
քը» դիմում է շրջապատի երիտասարդներին.
– Խոխենքյ, հըրըրեցիքյ ուրանց մելիքավը եկալ ըն կռեվ ղա-
րաղշլըղեցուց նհետ, օզըմ ըն մեր մելիքին թախտան վեր քիցին,
ուրանց մելիքին նստըցնին: Կալըմը սպասըմ ըն մեզ: Քյեցե՜նքյ…
50 Հնարամիտ, հասկացող:
51 Նմանակել:
118
– Կռե՜վ, կռե՜վ, կալըմը կռեվ ա՜,– գոչում էին «մելիքի» ուղե-
կիցները:
Մահակներով զինված երիտասարդներն ամեն կողմից վա-
զում են դեպի երկու թաղերի մեջտեղում գտնվող մեծ կալը,
որտեղ նշանակված էր «պատերազմ» խաղն ու մրցումները:
– Էս թուղթը ստորագրի,– ասաց երիտասարդը՝ Եղիշին դեմ
տալով:
– Դա ի՞նչ թուղթ է, որ ստորագրեմ: Գոնե կարդամ:
– Ժողովուրդ, մոտեցեք, էս մարդը գրագետ է, կկարդա, նորից
կլսեք:
– Լավ, որ էդպես է, տղաս` Ռուբենը, կկարդա,– ասաց Եղիշեն:
– Էս երեխան կարդալ գիտի՞,– զարմանքով ասաց տարեց մի
մարդ:
– Շուշվա Ցարական դպրոցում է սովորել,– հպարտությամբ
ասաց Եղիշեն:
Ռուբենը նախ աչքի անցակցրեց տեքստը, ապա բարձրաձայն
կարդաց.
«Սրբազնագոյն վանահայր տեառն տեառն սրբազնագոյն
Սուրէն վարդապետին ի վանքն Ամարասայ համախօսական
Մենք՝ Չափար–Ուչաջղ գիւղի հասարակութեան անդամներս,
ի մի գումարուելով ժողովի, քննութեան ենթարկեցինք գիւղիս
հոգեւոր հայր չունենալու հարցը եւ եկանք այն համոզմունքին, որ
մի գիւղ, որը բաղկացած է 100 ծխից, մօտ 700 բնակչութեամբ,
երբէք անկարելի է, որ առանց հոգեւոր հովիւ թողնուի, քանի որ
մեր գիւղը գտնւում է հարեւան հայ գիւղերից 15 վերստով հեռու և
սահմանակից Քիւրդստանին: Շատ անգամ ծխական Սարգիս
քահանան, որ պատկանում է Հաթերք գիւղին, անկարող է լինում
ժամանակին հասնելու, եւ մեռնողը չի արժանանում քրիստոնէա-
կան սուրբ կարգերին, ուստի, մենք՝ բոլոր գիւղացիներս, որոշե-
ցինք այս համախօսականաւս խնդրել Սրբազան հայր Սուրէն
վարդապետին, որպեսզի քահանայացնի համագիւղացի տիրա-
ցու Հայրապետ Մինասեանցին, որի բարոյական մաքրութեան
մասին մենք՝ ամբողջ գիւղացիներս, վկայում ենք, եւ սրտանց
119
ցանկանում ենք Հայրապետ Մինասեանցին քահանայ դառնալու,
որով գիւղիս քրիստոնէական հայկական խախտուած կարգերը
կամրանայ:
Յարգանօք, խոնարհ ծառայ սրբազնագոյն Սուրէն վարդա-
պետին, որի համար եւ ստորագրում ենք մենք՝ Չափար գիւղի
հասարակութեան անդամներս»:
– Ապրես, տղաս,– ասաց բարձրահասակ, հաղթանդամ մի
մարդ,– ես էս գյուղի հանձնաժողովի նախագահ Մկրտիչ Մկրտչ-
յանն եմ: Այսքան փոքր ու այսքան գրագետ երեխա… Կուզենայի,
որ մեր գյուղացիք հասկանան, թե ինչքան կարևոր է իրենց երե-
խաներին գրագիտության տալը: Քեզնից շնորհակալ ենք, որդիս,
անունդ ի՞նչ է:
– Ռուբեն:
– Ես էլ եմ շնորհակալ, որ ուշադրությամբ լսեցիք որդուս,–
ասաց Եղիշեն,– բայց մի նկատողություն ունեմ:
– Ասա, Ալեքսանի ախպեր,– ասաց Մկրտիչը:
– Ուրեմն դուք ճանաչեցիք ինձ:
– Շուշվա ղարաղշլաղեցի փոստատարին ո՞վ չի ճանաչում:
– Իմ փորձով գիտեմ, որ Արցախի թեմի առաջնորդ Անանիա
արքեպիսկոպոսին պետք է դիմեք, որ նա էլ Էջմիածնին դիմի:
– Այդքան բա՞րդ է մի քահանա նշանակելը:
– Կարգ է, իսկ կարգի հարցում թեմն ու Էջմիածինը խիստ են:
Բայց Արցախի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոսը 1919 թ. այս
հարցում Էջմիածնի թույլտվությամբ ժամանակավորապես որոշ
ինքնուրույնություն էր ստացել:
– Վահան սրբազանը չկա, մորթեցին թուրքերը:
– Նրա փոխարինողը պահպանում է ինքնուրույն վարդապետ
օծելու իրավունքը,– ասաց Եղիշեն:
– Ճիշտն ասած՝ Ամարասի Սուրեն վարդապետն է խորհուրդ
տվել այսպես գրել տեքստը,– ասաց տիրացուն` պարթևահասակ,
ժպտադեմ, 50-ամյա մի մարդ:
Եղիշեն ուշադիր զննեց նրա դեմքը:
– Դու Բերդաձորի Մեծ շենի Դերունց Խաչատուրի տղան`
Երվանդը չե՞ս:
120
Դերունց Հարությունը 1828 թվականին ընտանիքով Խոյից
գաղթել էր Բերդաձորի Մեծ շեն գյուղը: Նրա որդին` Խաչատուրը,
գյուղում շարունակել է հոր գործը` հոգևորականությունը, ապա
գործը ժառանգել իր որդիներին: Ավագ որդին՝ Սարգիսը, ով չորս
տղա և երեք աղջիկ ուներ, սկզբում Չափարի քահանան էր, երբ
1898 թվականին մահանում է Հաթերքի Քերծի եկեղեցու քահա-
նան, Արցախի թեմի առաջնորդարանը նրան տեղափոխում է Հա-
թերք, հանձնարարում սպասարկել նաև Չափարի հասարակու-
թյանը: Քանի որ միշտ չէ, որ նա կարողանում էր ամեն առիթով
Չափար գալ, ապա հաճախ Չափարում նրան փոխարինում էր
եղբայրը` Երվանդը, ով, սակայն, օծված չէր: Ամեն անգամ
ձգձգվում էր Երվանդին օծելը:
– Հա, ընտանիքով եմ այստեղ: Բայց դու ինչ–որ կասկած
հայտնեցիր Սուրեն վարդապետի հետ կապված,– ասաց տիրացու
Երվանդը՝ համախոսականը կրկին դեմ տալով Եղիշեին:
– Այդ դեպքում ասեմ, որ հենց Ամարասի կողմերից եմ գալիս
ու ստույգ գիտեմ, որ թեմի առաջնորդի տեղապահ ու Ամարասի
վարդապետ կոչվածն ընդամենը չձեռնադրված աբեղա է, մնա-
ցածը ինքն է իրեն կոչումներ ու պաշտոններ շնորհել: Այդ համա-
խոսականը չի ընդունվելու:
– Ի՜նչ ես ասում, երկու օր առաջ Գանձասարի վանքում ենք
հանդիպել նրան, նվերներ ենք տվել,– ասաց գյուղում համախոսա-
կանի կազմակերպիչներից Առաքելյանը,– Խաչենի շրջանային եկե-
ղեցական խորհրդի նախագահ Միքայել քահանա Մարումյանցն է
միջնորդել: Դու ինչ–որ բան խառնում ես: Սուրեն վարդապետը
խոստացավ համախոսականը ստանալուն պես մեր Երվանդին նոր
անուն կնքի ու վարդապետ ձեռնադրի:
– Լավ, ես ձեզ զգուշացրել եմ, իսկ եթե ուզում եք՝ ձեռ քաշեմ,
ահա և իմ ստորագրությունը, որը 70-րդն է,– ասաց Եղիշե Պար-
սեղյանն ու ստորագրեց համախոսականի տակ:– Մի խնդիրք էլ
ունեմ, եթե Ալեքսանն այստեղերք է, հայտնեք, որ եղբայրն է
եկել:
– Մեր Հասանն այստեղ էր, հենց հիմա գտնեմ,– ասաց մի
երիտասարդ ու գնաց փնտրելու Եղիշեի եղբորը:
121
Քիչ անց եկավ Ալեքսանը` ամրակազմ, թիկնեղ ու աշխույժ
մի տղամարդ: Չնայած նա երկու տարով փոքր էր Եղիշեից,
սակայն ավելի մեծ էր երևում: Գյուղացու ամենօրյա ծանր աշխա-
տանքն ու արևը իրենց հետքն են թողել Ալեքսանի դեմքին: Սա-
կայն նրա ժրությունն ու շարժունակ լինելը մոռացության է տալիս
առաջին տպավորությունը, քանի որ պատանու եռանդ ուներ:
– Հապա ո՞ւր է տղաս` Միշան, նա չի՞ մասնակցում գյուղի
կարևոր էս հարցին,– Ալեքսանին դիմեց եղբայրը:
– Տուն գնանք, տանն է կամ էլ կալումը,– ասաց Ալեքսանը,
ապա քննախույզ նայեց Վարդիթերին,– էս կինն ո՞վ է, որ խանում–
խանում52 է շարժվում:
– Մաշադիշենից ա,– ասաց Եղիշեն:
– Է՜, Բալախանըմ, Բալախանըմ… Էդ ինչ հրեղեն ջուվար53
ար, խե՞ էդքան շուտ քեցավ…– դժգոհեց Ալեքսանը:
Մինչ մեծերը լուծում էին ստորագրության հարցը, Ռուբենը
հասցրել էր ծանոթանալ գյուղի իր հասակակիցների հետ ու արդեն
իրեն ընկերներ ընտրել: Շրջապատված չափարցի իր հասակակից-
ներով՝ նա պատմում էր Շուշիի կոտորածի ու իր տեսածի մասին:
– Ալեքսան, տուն հասնենք` ամենը կպատմեմ,– ասաց Եղիշեն:
Հայտնվեց Ռուբենը` շրջապատված հասակակից չափարցիներով:
– Հայր, Բարեկենդան է, ես ուզում եմ մնալ:
– Հա, մենք իրեն տուն կբերենք,– ասաց պատանիներից մեկը:
– Բայց սոված է տղան,– միջամտեց Վարդիթերը,– հոգնած…
– Չէ, սոված չեմ,– ասաց Ռուբենն ու աղերսական նայեց
հորեղբորը:
– Հա, քե մատաղ, մնա, բայց մի ժամից կգաս, որ ճաշենք:
– Ուռա՜, ինչ լավ հորեղբայր ունեմ,– ուրախ բացականչեց
Ռուբենը, ապա նայեց հորը:
– Տուն արի, եղբորդ կտեսնես ու կգնաս,– ասաց հայրը:
Ալեքսանենց գլխատան ներսից աղմուկ էր լսվում:
– Էս ի՞նչ ձայներ են, Ալեքսան,– դիմեց եղբայրը:
52 Խանումի նման:
53 Մարդ:
122
– Կարմիրբանակայիններ են: Մեր գյուղի հեղկոմ Ավետիք
Մկրտչյանը` հայտնի Բայլարի փոքր եղբայրը, զորանոց էր
փնտրում, ասացի` ինչո՞ւ ես հեռու գնում, թող իմ գլխատանը
տեղավորվեն: Երեսունհոգանոց դասակի հրամանատարը
Դանիելյան Շամիրն է:
– Բայց զորքն ի՞նչ պիտի անի Չափարում,– հարցրեց Եղիշեն:
– Անտառում հազար ու մի ղաչաղ54 կա, սրանք չլինեն` մեզ
կուտեն էդ քուրդօղլի ավազակները: Բա քրդերի, թաթարների
հարձակումներից ո՞նց ազատվենք: Համ էլ, մեր մեջ ասած, Եղիշ,
ի՞նչ թաքցնեմ քեզնից, օգուտ էլ կա: Ուլ ու գառ են առնում: Կուր-
կուտ ուտել եմ սովորեցրել: Հավ, ձու էլ են առնում, գլխատան
համար էլ վարձ են տալիս:
– Ալեքսան, տնտեսվարություն որտե՞ղ ես սովորել,– զարման-
քով դիմեց Եղիշեն:
– Եղիշ, ինձ մի աչքով չնայես: Մինչև դուք` գրագետներդ, մի
բան հաշվեք, հարյուր անգամ գցեք-բռնեք, ես արդեն հարցը որո-
շած եմ լինում:
– Լավ, ի՞նչ տնտեսություն ունես:
– Երկու հարյուր ոչխար ու այծ, յոթ կով ու լծկան մի զույգ եզ,
հա, չմոռանամ հարցնել, արորով վար արած կա՞ս:
– Հա, Մաշադիշենում վար եմ արել:
– Ա՛յ, դա շատ լավ է: Մի հողամաս են տվել, բեկական հող է,
մտածում եմ, թե ոնց վարեմ: Հա, Եղիշ, Արմենակն այդ բոլշևիկների
հե՞տ է:
– Ալեքսան, մեր մեծերը, որ ասում էին` ծնողի համար ամենա-
սարսափելին որդու կորուստն է, չէինք հասկանում: Հիմա էդ ցավն
ինձ է պատել: Բա մարմինն էլ չգտնե՞մ, որ հողին հանձնեմ, բա-
լաս գերեզման ունենա… Մի տարի աչքս Փոքր Քիրսին հառած…
Չդիմացա, ասացի` հեռանամ էդ անիծյալ տեղից: Քիրսը համ
անիծում եմ, համ էլ` պաշտում…
– Համբերիր, Եղիշ, ինչքան քոնն է, էնքան էլ իմն է,– ասաց
Ալեքսանը՝ սրբելով արցունքները,– դու ինչո՞ւ էստեղ գալու տեղ
54 Ավազակ:
123
էդ անտեր Մաշադիշենը գնացիր, չգիտեմ: Չափար գայիր, նման
բան չէր պատահի…
– Ի՞նչ իմանամ, այ իմ եղբայր, Բալախանումի եղբայրը`
Սային, եկավ Շուշի, թե` մեր գյուղի դերը վարժապետ է ուզում,
Արմենակին տուր` տանեմ: Ասացի` տարին վերջանա` սեպտեմբե-
րից կտանես: Շուշվա կոտորածն ամեն ինչ խառնեց, ճանապարհ-
ները դեպի Չափար փակ էին, մի կերպ Բալախանումենց գյուղ
հասանք:
– Ես էլ լսեցի կոտորածի մասին, շատ էի նիգյարան55, չգիտեի՝
ո՞ւր գնամ, ձեզ որտե՞ղ փնտրեմ: Հեղկոմի Ավետիքն էլ ասում էր`
տեղդ նստիր, ախպերդ ինքը կերևա:
– Իսկ հեղկոմ ասածդ լա՞վ մարդ է,– հարցրեց Եղիշեն:
– Աչքով չտաս, Եղիշ, մերն է, ուրիշ տեղեր Բաքվից ուղարկած
մաուզերներով արնախում թալանչիներ են նշանակել, մարդկանց
քամում են: Էս զինվորների պատճառով ինձ չեն նեղում: Թե չէ`
տներն են մտնում, թալանում, տանում, ով որ դիմադրում է`
տեղում գնդակահարում են:
Գլխատնից վեր գտնվող կալատեղից հնչեղ ձայն լսվեց.
– Հա՜յր, Ռուբե՜ն…
– Էս էլ քո Միշան,– ասաց Ալեքսանը:
– Աշկս ճուր կտրից, ամեն օր ձեր հղեն ըմ պահըմ,– գրկա-
խառնվելով հորն ու եղբորը՝ ասաց Միքայելը:
Ուրախությունից Միշան արտասվում էր: Գուցե կորուսյալ
եղբոր համար էր արտասվում: Իրոք, երկու զգացումներն իրար
էին խառնվել պատանու հոգում: Երբ գրկեց Ռուբենին, այլևս չկա-
րողացավ զսպել, փղձկաց, լացը ոռնոցի վերածվեց:
– Ախպերս, հոր ա Արմենակս, խե յըս մինակ եկալ, այ իմ
ախպեր…
Ալեքսանն էլ հուզվեց, սրբեց արցունքները:
– Լավ, դինջացեքյ,– ասաց Եղիշեն:
– Հայրիկ,– ասաց Ռուբենը,– էս էշի աչքերին յիշեցեքյ, տեսեք
հունց ա ըրցունքոտվալ: Սա էլ ա լաց ինըմ…
55 Անհանգիստ:
124
– Անլեզու կենդանի յա, կարըմ չի խոսե,– ասաց Ալեքսանը,–
սիհենց պեն իմ էս տարիքըմ տեսալ չի: Միշա, տու մին կյառնը
պեր մորթինքյ, Սոնեն էլ ասե, խաշլամա պըդրաստե:
– Չէ, ախպեր, կյառնը մուրթելի կարիք չկա, հղեննի վեց
ըլբաստրակ ընք թխալ Արսենին նհետ, իրեքը պերալ ըմ, թող
Միշան տանե, մաշկե,– ասաց Եղիշեն:
– Եղիշ, էլհա տու էն հեռատես, ամեն հինչ չափող, ճիշտ որո-
շողն ըս,– գոհունակությամբ ասաց Ալեքսանը,– քիզ նհետ մունք
էս գյուղում ամենահարուստ տնտեսությունը կստեղծինքյ:
– Տեսնանք, Ալեքսան, գյուղան ու բոլշևիկներան խելքս պեն չի
կտրըմ,– ասաց Եղիշեն:– Արմենակս ար բոլշևիկին սիրըմ...
տարեն, կուրցրեն…
Տան բակից նկատելով եկողներին՝ ընդառաջ վազեց Ալեքսա-
նի կինը` Սոնան, գրկեց, համբուրեց Ռուբենին:
– Էս էլ մեր Սոնան,– ասաց Եղիշեն,– նույն աշխույժ, նախշուտ
հարսն ա:
– Հա՜, եղե, եղե, վեր լավ ճաշեր պըդրաստե, թա չէ, էս
քնըծահարը ինձ լավ չի պահըմ,– ասաց Ալեքսանը:
– Հըվատըմ չըմ, թա սոված ըս մնամ,– Սոնային պաշտպանեց
Եղիշեն:
– Եղիշ, էս մարդը քշըհանաց իրիգյուն օտել ա օզըմ,– ասաց
Սոնան:
– Դե, եշած ըշխըդանքեն լի,– ասաց Եղիշեն:
– Տու իսկական հաշտարար դատավոր կինիս,– ասաց
Ալեքսանը՝ դիմելով Միշային,– տու ըլբըստրըկնեն մաշկե, թող
Սոնան էլ էրկու հավ պիրի, մորթինքյ:
– Վարդիթեր, օգնե Սոնեն,– դիմեց Եղիշեն:
– Վարդիթեր, եք հաց թխինքյ, խմորը հունցած ա, մնամ ա
թուրունը վառինքյ: Միշա, օջախան մին խանձուղ56 պեր,– ասաց
Սոնան, ապա դիմեց Ռուբենին,– Ռուբեն, հի՞նչ հաց ըս սիրըմ:
– Ես քիրիճ57 ըմ սիրըմ:
56 Չհանգած փայտածուխ:
125
– Հա, մինչև հացը կուտանա58 չինի, Ռուբենին օնքերը
կյուտած ըն իննական: Շան աշկը կուտընավ ըն հանըմ,– ասաց
Վարդիթերը՝ Ռուբենի ձեռքից վերցնելով ծհանը59:
– Քիրիճն էլ` իմը,– վրա բերեց Ռուբենը:
Թոնրից հանած առաջին իսկ թարմ հացը մեզարի60 մեջ
փաթաթած` սենյակ մտավ Սոնան և ասաց.
– Համեցեքյ, թաժա հացը պանրավ անուշ ըրեք, մինչև մին
հըվուրան61 ճաշը կիփի: Եղիշ, էտ խեղճ կնգանը վենները տեսալ
ը՞ս, էրգյան հղե յա եկալ, թողեքյ շունչ քաշի, խելքի կյա:
Դրսից երեխայի ձայն լսվեց.
– Ռուբե՜ն, հե՛ Ռուբեն…
57 Թոնրի պատից պոկված խմորից` կուտանայից մնացած կիսաայրված
բարակ շերտ:
58 Թոնրի պատից մոխրի մեջ ընկած խմորագունդ:
59 Թոնրի պատին խմոր հացը ամրացնելու և թխած հացը հանելու
մետաղյա ծայրը ծռած երկծայր գործիք:
60 Այծի մազից գործած սփռոց:
61 Քիչ ժամանակ անց:
Ալեքսանը և Սոնան
126
– Խոխենքյ ըն, Ռուբենին ըն կանչըմ, ասըմ ըն՝ կյա Բարեկեն-
դանի,– ասաց Միշան:
– Ա՛յ տղա, տոն չմտած` մին բելուկ62 հընգեր օնիս գյուղըմ: Տա-
հանք թողել չըն տնտեսությունըմ մեզ օգնիս,– դժգոհեց Ալեքսանը:
– Ալեքսան, տու խոխա չը՞ս իլալ,– դիմեց Եղիշեն:
– Իլալ ըմ, Եղիշ, ամա միհենգյ դրությունն օրիշ ա, քշըհանա
Միշան Ռուբենին կտանե Կյռներեն խութը նհաշ տա,– կտրեց
Ալեքսանը,– ասըմ ըմ՝ էքյուծվանից Ռուբենը կյառներն ու հոլերը
տանե հանդ: Օրիշ պահող չօնիմ, Եղիշ, հի՞նչ անիմ: Կյումըմը
կտորվըմ ըն:
– Թող քու ասածը ինի, Ալեքսան:
– Մինչև ճաշն իփիլը հընգերունցս տեսնամ,– ասաց Ռուբենը:
– Հեռու չքյինաս, Ռուբեն,– ասաց հայրը:
– Եղիշ, մին պեն ըմ սկացալ, ասըմ ըն` բողոքալ ըս մեր վար-
թապետան:
– Հա, Ալեքսան, էս ժողովուրթեն խափըմ ըն,– պատասխանեց
եղբայրը,– ես ճինանչըմ ըմ Ամարասեն աբեղայեն, նա աղվես մարդ
ա, ինքյը նա ուրան թեմի առաջնորդի տեղապահ հայտարարալ:
– Ուրան ղոլան շատ մարդիքյ կան,– մտահոգ ասաց Ալեքսա-
նը,– մեր գյուղում էլ կան, օզըմ ըն թեմի առաջնորդ կարգին:
Բոլշևիկնեն էլ ըն նրա մեշկին կանգնըմ: Ինձանա քեզ խորհուրդ`
գործ չոնիս: Քեզ վնաս կտան:
– Հի՞նչ բիդի անին, Ալեքսան, հի՞նչ օնիմ, վեր յոր օնին, կյան-
քաս կման:
– Էքյուծ կարող ա հողամասի, տան հարց ինի…
– Է՜, Արմենակս ասըմ ար` բոլշևիկնեն կյան` հավասարություն,
արդարություն կինի…
– Էտ քաթերավ63 ըն խոցը խափըմ:
– Հորեղբայր,– դիմեց Միշան,– Բարեկենդան ա, մին կյառնը
յա հոլ64 մորթինքյ, մերունք եկալ ըն, համ էլ մարթ ա կյիլական…
62 Շատ:
63 Հեքիաթներով:
64 Ուլ:
127
– Միշա,– դժգոհեց Ալեքսանը,– տու եշի65 հոլ ու կյառները
եկե՞ն, փարախն ըրա, մորանցը չխառնվին:
Միշան փնթփնթալով դուրս գնաց: Գառներն ու ուլերը հան-
դից եկել, լցվել էին կտուրը:
– Միշա, հոլերը ետ տոր` ճեխի66 ղաթան քաշ չընգյնին, էլհա
ճեխերը տեղը չըն,– ասաց Սոնան:
Միշան դեպի տան կտուրը վազեց, կանչեց.
– Հը՜ռռ, հը՜ռռ,– ձեռքի փայտը նետեց դեպի ուլերն ու գառնե-
րը: Կենդանիները խրտնած իրար հրմշտեցին ու տանիքից ցած
թափվեցին. գառներից մեկի ոտքերը ջարդվեցին:
– Միշա՞, էս հի՞նչ ըրեր:
– Մին կյառնա լի…
– Ալեքսան, տեսե՞ր հինչ իլավ:
– Հի՞նչ ա իլալ, ա՛յ կնիկ,– բանից անտեղյակ, ժպտալով ու
եղբորն աչքով անելով՝ դիմեց Ալեքսանը:
– Էն ա իլալ, վեր կյառները կտրան թափվալ ըն:
– Լիհա լո՞խ…– տագնապած ասաց Ալեքսանն ու տեղից վեր
թռավ: Տեսնելով, որ մի գառան ոտքերն են ջարդվել, թեթևացած
շունչ քաշելով՝ դիմեց կնոջը.
– Սոնա, սրա հետի՞ բիդի դարդ անինքյ: Էն սոր տենակը
պեր… Եղիշ, տո՛ւ մորթե, տղետ ըրածն ա…
– Չէ, Ալեքսան, Բարեկենդանեն…
– Եք կյառնը տու մորթե, ես էլ կտորը ճեխերավ կարգեն փա-
կիմ, հոլ ու կյառնը չինգնին կտորվին: Եղիշ, վեր ճիշտն ասիմ,
կյանքըմս վեչ մին դոնըմ կարգեն Բարեկենդան չըմ ըրալ:
– Հըվատըմ ըմ, Ալեքսան:
– Միշա,– կանչեց Ալեքսանը,– էս կյառան բուդն էլ կտանիս
Բարեկենդանեն սեղանեն: Համ էլ Մկրտիչին, Ավետիքին, Ներսե-
սին, Մանգասեն ու տիրացու Երվանդեն տես, ասե՝ իրուգյունը
անպայման մեր տոն կյան:
65 Նայի:
66 Ցախ:
128
– Աշկես յիրա, ամի,– ասաց Միշան,– ամմա չէ, ամի, հենց ա
Բարեկենդանը թակըմ ա մեր տոռնը:
Դրսից աղմուկի հետ միախառնված զուռնա–դհոլի երաժշտու-
թյան ձայն լսելով` Եղիշն ու Ալեքսանը բակ դուրս եկան: Էշի վրա
թարս նստած «մելիքը» կանչեց.
– Ալեքսան քեռի՜, Բարեկենդանեն հախը տո՛, մելիքի հախը
տո՛…
Ալեքսանը գառան բուդը, մի քանի թարմ հաց ու մի քսակ
բրինձ գցեց «մելիքի» գիրկը:
– Էս էլ Բարեկենդանեն իմ ու ախպորս՝ Եղիշին ղոլան:
– Ուռռա՜, ապրեն Ալեքսանն ու Եղիշը,– գոչեցին «մելիքի»
ուղեկիցները, որոնց ուրախությանը չափ չկար:
Սոնան շարունակում էր թոնրատանը հաց թխել: Վարդիթերը
երկար ծհանով խմորի վերին ծայրը ամրացնում էր պատին, որ
կուտանա չլինի:
– Էս մին հացեն էլ թող ես եշիմ,– դիմեց Ռուբենը Վարդիթե-
րին` նրա ձեռքից հանկարծակի վերցնելով ծհանը: Հենց Սոնան
տեփի67 հարվածով խմորը կպցրեց պատին, Ռուբենը ծհանի տա-
փակ ծայրով, իբր ամրացնելու համար, սեղմեց թոնրի պատին
կպած կիսաթխված նոր հացի ծայրին: Այն ընկավ պողերի68 վրա՝
պատին թողնելով բարակ շերտ:
– Քիրիճը ինձ կտա՞ք,– հարցրեց Ռուբենը:
– Ռուբեն, ասե, վեր քեզ հետի պերակ հաց թխիմ,– ասաց
Սոնան,– էս սով տարըմ հաց չփչըցնինքյ:
– Կուտանան թող լավ թխե, էքյուծ հանդին կոտիմ, վեր վնասը
շատ չինի,– ասաց Ռուբենը:
Թոնրատան մոտով անցնելիս գյուղի գզիր Հանեսը, վիզը
ծռած դեպի հացթուխը, քայլերը դանդաղեցրեց՝ սպասելով, որ
թարմ հացի կհրավիրեն: Սոնան չնկատեց նրան: Նրանից հետո
67 Խմորը թոնրի պատին կպցնելու գործիք:
68 Շիկացած փայտածուխ:
129
Մկրտիչն անցնելիս Սոնան հացի հրավիրեց: Մի ճոթ69 հաց վերց-
նելով՝ Մկրտիչը շնորհակալություն հայտնեց ու ասաց.
– Հանեսը վեզը ծիքյ տալավ նոր հնցավ, հաստատ թաժա
հաց ար սպասըմ, երևի տեսեքյ վեչ:
– Լավ ա, վեր տեսենքյ վեչ, ամեն դոնըմ հաց ըմ տամ, սկի մին
շնորհակալ էլ չի ինըմ,– պատասխանեց Սոնան:
– Իրիգյունը քեզ Եղիշն ու Ալեքսանը մեր տոն ըն հրավիրըմ:
– Անպայման կիկյամ:
Իրիկնադեմին «մելիքն» իր շքախմբով ետ է դառնում, ու եկե-
ղեցու մոտ երկար սեղանի շուրջն են հավաքվում: Մելիք–թամա-
դան, ով գյուղում ազդեցիկ մարդկանցից մեկն էր, դիմում է սեղա-
նակիցներին.
– Խոխենքյ, պասքան առաջ սա վերջին քյեփն ա, ամեն մինս
մին ծու օտինքյ, պիրիննես փակինքյ, էքյուծ պաս ա, 40 օր պիրին-
նես փակ ա իննական, էլհա կհվաքվինքյ, պիրիննես ծուվավ պեց
կանինքյ:
Երեկոյան Ալեքսանին աչքալուսանք տալու եկան գյուղի
մեծամեծները: Ալեքսանը կնոջ ու եղբոր զարմանքով լցված հա-
յացքների առաջ բակում թթենու տակ փորեց, բարձրացրեց կավե
կափարիչն ու ցույց տվեց մեծ կարասի մեջ թեթևակի ալիք տված
կարմիր գինին:
– Դե պղնձե էրգյան պոչավ շիրեփը պեր, Սոնա, ասըմ իր` մեր
հինչի՞ն ա պետք, սօր օխտը տարվա կյինի պիտի խմինքյ:
– Հի՞նչ պըտահից էս մարդուն, Եղիշ,– ասաց Սոնան,– վախըմ
ըմ՝ մին փիս պեն պըտահած ինի…
– Վեչ մին պեն էլ պըտահալ չի, ա՛յ կնեգյ, գործետ կաց,
ախպերս ա եկալ, թող մին պատառ էլ կյիժվիմ…
Եկան հյուրերը` գյուղի Փոխօգնության կոմիտեի անդամներ
Ներսես Հայրապետյանը, Մանգասար Ասրյանը, Նավասարդանց
Մինասը, Աղաջան Մուրադյանը, ինչպես նաև՝ կոմունայի նախկին
նախագահ, մաղավուզցի բոլշևիկ Բախշի Գրիգորյանը, ում ետ`
69 Հացի մի մասը:
130
շրջկենտրոն էին կանչել ու նրա փոխարեն նախագահ կարգել
Ավետիք Մկրտչյանին: Ներսեսը ծխելով անհանգիստ ետ ու առաջ
էր քայլում:
– Էլհա էտ խնձղակոթը ռխետ կալի՞ր,– ծխելու համար Ներսե-
սին հանդիմանեց Ավետիքը,– քեզ ըսեցե` թարգյ ըրա, թարգյ…
– Ա, դե քաշըմ ա, թող քաշի, ջանը դինջանա,– ասաց Աղա-
ջանը:
Նրանք մինչև ուշ գիշեր Չափարի կոմունայի նորանշանակ
նախագահ Ավետիքի գլխավորությամբ կենացներ էին ասում,
հիշում անցյալի դեպքերից:
– Էս բաժակով էլ եկեք հիշենք գյուղի վերահիմնող Վարդա-
զար Մկրտչյանին,– ասաց թամադան,– ես չգիտեմ, եթե նա չգար,
գյուղը կվերաշինվե՞ր, թե՞ չէ, բայց նա եկել ու հաստատվել է, ամեն
տեղ իր օրինակով համոզել մարդկանց, որ գան ու հաստատվեն:
– Վարդազարը գիտակցել է, որ այստեղ գյուղ վերահիմնելով՝
պահում է հայերի սահմանը,– ասաց Եղիշեն,– թե չէ` քուրդն ու թուր-
քը, եթե էստեղ հաստատվեին, Հաթերքի համար շատ ծանր կլիներ:
– Եղիշ,– ասաց բոլշևիկ Բախշին,– այդ ամենը մենք էլ ենք
մտածում, բայց բարձրաձայն չենք ասում, որովհետև բոլշևիզմի
քարոզին դեմ է նացիոնալիզմը: Մենք ինտերնացիոնալիզմ ենք
քարոզում: Խնդրում եմ՝ այդ խոսքերը մեչտ պահես:
– Հասկացա, ընկեր Բախշի,– ասաց Եղիշեն:
– Է՜, քեզ նման շուտ հասկացող մարդիկ քիչ են…
– Ա՛, ով էշն է, ես փալանն եմ,– ասաց Ալեքսանը:
– Ուրեմն քեզ համար խորհրդային իշխանությունը է՞շ է, որ դու
էլ նրա փալանը լինես,– դիմեց Բախշին:
– Դե չէ, էնքան էլ էշ չի, ասած խոսք ա էլի, ասում եմ,– ասաց
Ալեքսանը:
– Ալեքսան, մի անգամ էլ այդպես խոսես, քեզ Սիբիր կտա-
նեն,– սաստեց Մկրտիչը:
– Ղալաթ ըմ ըրալ, էլ խոսել չըմ:
Գյուղի բոլոր տներում տոն էր: Սովորություն էր, որ տասներ-
կու տեսակի ճաշեր եփեն, բաղարջ ու բիշի թխեն, զանազան
ուտեստներ պատրաստեն: Հաճախ էլ մերձավոր բարեկամները
131
միանում էին ու միասին սեղան պատրաստում: Դա ավելի էր սեր-
տացնում բարեկամությունը:
– Եղիշե,– բաժակը բարձրացնելով՝ դիմեց Բախշին,– ես լսել
եմ քո կոմունիստ որդու` Արմենակի հետ կապված դժբախտության
մասին: Մեր հերոս նահատակների շնորհիվ է, որ այսօր խաղաղ
կյանք ենք վայելում, նոր հասարակարգ հիմնում: Քո որդու
կենդանի կենացը, նրա հիշատակի համար:
– Քեզ համբերություն,– ասաց Մանգասարը,– Եղիշե, խոստա-
նում եմ ամեն կերպ լուծել քո հողամասի և տան հարցերը:
– Էս տունն իրենն էլ է,– ասաց Ալեքսանը,– ի՞նչ տարբերու-
թյուն:
– Չէ, Հասան, ախպերությունը լավ բան է, բայց սեփական ըն-
տանիքը կարևոր է, Էնգելսն է ասել, որ ընտանիքը հասարակու-
թյան, պետության հիմքն է,– ասաց Բախշի Գրիգորյանը,– այնպես
որ, բոլշևիկյան կուսակցությունը խիստ թանկ է գնահատում ըն-
տանիքի ամրապնդումը: Ինձնից քեզ խորհուրդ, ընկեր Ավետ,
օգնիր երիտասարդ ընտանիքներին, նամանավանդ բանդիտիզմի
դեմ պայքարում կորուստ տվածներին:
– Աչքիս վրա, ընկեր Բախշի,– պատասխանեց Ավետիքը:– Մի
կարևոր հարց է հետաքրքրում մեր գյուղի հասարակությանը, ինչ-
քա՞ն պետք է գյուղում մնան կազակները: Եթե սկզբում դիրքեր
էին պահում, որ քուրդ–մուրդ չհարձակվեն մեզ վրա, ազգամիջյան
նոր կռիվներ չառաջանան, հիմա իրենց հոգսերով գյուղում ծանր
վիճակ են ստեղծում:
– Հա, գիտեմ, ես էլ եմ համաձայն, շրջանային բյուրոյում
կբարձրացնեմ այդ հարցը: Բայց երևի թե դա Բաքվից է կախված:
– Թող մնան, էլի, ո՞ւմ են խանգարում,– սրտնեղած ասաց
Ալեքսանը, սակայն ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրա խոսքին,
քանի որ գիտեին, որ կազակների ջոկատի ներկայությունից միայն
նա էր օգուտ քաղում:
– Իսկ Ղարաբաղի հարցից ի՞նչ նորություն կա,– զրույցի
թեման փոխեց Ներսեսը:
– Դա էլ թողնենք՝ մեր մեծամեծները որոշեն,– ասաց
շրջկենտրոնի հեղկոմի ներկայացուցիչը,– միայն գիտեմ, որ
132
Ադրբեջանի ղեկավար Նարիման Նարիմանովը շնորհավորել է
Հայաստանի ղեկավարությանը Ղարաբաղը, Զանգեզուրն ու Նա-
խիջևանը՝ որպես Հայաստանի պատմական հողեր, Խորհրդային
Հայաստանին վերադարձնելու առթիվ: Մնում է՝ երկու կողմերի
ներկայացուցիչները հանդիպեն Ղարաբաղում և ստորագրեն
փաստաթղթերը:
– Չէ՜,– ասաց Ներսեսը,– թուրքը Հայաստանին հող տա՞,
չլինելու բան է:
– Թերթում էր գրած,– սրտնեղած ասաց Բախշին,– գավառա-
կան ռևկոմն էլ է քննարկել, հավանություն տվել Ադրբեջանի
ռևկոմի որոշմանը:
– Բոլշևիկները, ինչքան գիտեմ, դեմ են դրան,– ասաց Ավետիքը:
– Հա, ինչ մեղքս թաքցնեմ, եթե հարցում անեն, ես էլ կասեմ,
որ դեմ եմ Ղարաբաղը Հայաստանին տալուն: Մենք տնտեսական
կապերով Բաքվի հետ ենք կապված: Բաքվի հանքերում քանի՞
ղարաբաղցի է աշխատում ու փող ուղարկում տուն:
– Իսկ Շուշվա, Բաքվի կոտորածները նշանակություն չունե՞ն
էդ հարցում,– դիմեց Եղիշեն:
– Ի՞նչ գիտես, թե նման կոտորածներ են եղել,– հարցրեց
շրջկոմի ներկայացուցիչը:
– Եղիշեն երեխաների հետ Շուշիի կոտորածից է փախել,–
ասաց Ներսեսը,– նա Շուշիի փոստատարն էր:
– Հա՜, բայց դու չպետք է այդ մասին պատմես ու մեր երկու
ժողովուրդների այս բոլշևիկյան բարեկամությանը խանգարես:
Իսկ Շուշին դաշնակցական ու մուսավաթական նացիոնալիստների
զոհն էր: Բոլշևիկները միայն խաղաղություն են բերել երկրին:
– Աստված ձենդ լսի…– ասաց Ներսեսը:
– Բոլշևիկը Աստծու վրա չի հույսը դնում, ինքն է անում,–
ասաց շրջհեղկոմի ներկայացուցիչը:
– Էդպես մի ասա, Բախշի,– պատասխանեց Ներսեսը,– ինչ էլ
անես, սրտումդ մի պատառ տեղ թող…
Արդեն ուշ էր: Ավետիքն ասաց.
– Ալեքսան, աչքդ լույս, եղբորդ համար եմ ասում, տնատեղ էլ
կտանք, մշակելու հող էլ, թող չափար քաշի, իր տնտեսությունը
133
ստեղծի, իսկ մեր այս Բարեկենդանի մասնակիցներին հիշեցնեմ,
որ պասից առաջ սա մեր վերջին քեֆն ա, եկեք բերաններս ձվով
փակենք:
– Ո՞ւր եք շտապում, դեռ գինի շատ կա,– ասաց Ալեքսանը:
– Հանգիստ, Ալեքսան, գինու տեղը իմացանք, ուրեմն դա մեր
էս խմբի սեփականությունն է, քառասուն օր հետո էլի կհավաք-
վենք, ես ուլ կմորթեմ, կնստենք, բերաններս ձվով կբացենք, մեր
քեֆը կշարունակենք:
– Ապրի մեր սեղանապետը:
Բոլորը բակ դուրս եկան: Գյուղի ամեն կողմից հրացանի կրա-
կոցներ տարածվեցին: Ռուբենին վատ զգացում համակեց: Նրան
թվաց, թե մի նոր Շուշի է սկսվում Չափարում: Սակայն Ալեքսանը,
հայրն ու հյուրերը զվարթ էին և ուրախ: Հորը նա երբեք այդ
տրամադրությամբ չէր տեսել:
Գլուխ տասնհինգերորդ
Զըրըզարդար
Լույսը չբացված` բոլորը ոտքի վրա էին: Գյուղը լցվել էր աքլո-
րականչով, կովերի բառաչով, ոչխարների մայուններով, շների
հաչոցներով: Երբեմն էլ մարդիկ մի լանջից մյուսն իրար երկա-
րահնչյուն ձեն են տալիս: Միշան պետք է Ռուբենի հետ գառները,
ուլերն ու հորթերը առաջն արած տաներ Գառների խութ, որն
ավանդաբար բերդաձորցիների թաղի գառ ու մատղաշ արածեց-
նելու հանդերից էր: Գյուղի հակառակ կողմում հարարցիների
թաղի բնակիչները Գառների չխուր անունով հանդամաս ունեին:
Երբ Գառների խութ հասան, Միշան եղբորն ի պահ թողեց գառ-
ները, ուլերն ու հորթերը, ինչպես նաև Սոնա աքոր պատրաստած
կեսօրվա ուտելիքը, իսկ ինքը ետ՝ գյուղ գնաց: Ռուբենի սփո-
փանքն այն էր, որ իրենց թաղի մյուս ընտանիքների գառներն էլ
էին իր հասակակից տղաները բերել հանդ, որոնց հետ կարող էր
խաղալ, շփվել:
Յոթամյա մի երեխա, մի քանի այծ առաջն արած, հայտնվեց
հանդում: Գառնարած տղաները սկսեցին ձեռ առնել.
134
– Մուխան, եք էծին պուզերան փռնինքյ, միհենգյ էլ էծին
ծիծին ծծե, կեր…
Մուխանը դժգոհ փնթփնթաց, ճիպոտը ձեռքին տղաների
հետևից վազեց:
– Մուխանը մինչև միհենգյ մոր կաթն ա օտըմ,– Ռուբենին բա-
ցատրեց Վարդանը,– վեր մարն ասըմ ա` Մուխի, էծերը տար
հանդ, Մուխին ասըմ ա. «Ծիծի տոր, էծերը պահիմ…»:
Ալեքսանը Եղիշի հետ, լծկան երկու եզներով, լուծ ու արորի
խոփ և մյուս մասերը էշին բեռնած, գնացին հանդ՝ հերկը սկսելու:
– Ալեքսան,– դիմեց Եղիշը,– մին լուծ եզնավ վար կինի՞,
քըրքարոտ տեղ ա, խոփը տեմ ա ընգյըմ քրերեն…
– Էտ ա, էլ կա վեչ, այ ախպեր:
– Ռուբենին թուղիր ինձ նհետ` հոտաղոթըն կանար: Ես արորը
փռնի՞մ, թա՞ եզներեն քշիմ…
– Պա հոլերն ու կյառները հո՞ւ պահե, Եղիշ:
– Մինչև միհենգյ հո՞ւվ ար պահըմ:
– Միշան: Միհենգյ նա ավելի կարևոր գործի յա: Շենին
տավարը բիդի պահե: Լավ, Եղիշ, ես քյինամ, գործերը շատ ըն,
տու լուծը կկապիս, կսկսիս վարը, մին հըվուրան ես կիկյամ:
– Հի՞նչ բիդի ցանիս:
– Մին պատառ սըրմացու ցորեն օնիմ, կցանինքյ, տեսնանք՝ հինչ
ա տեռնըմ: Եթե թոռնը կյա, բերք կինի: Երգյինքան ա կախված:
– Աշկես անհաջող տարե յա իննական,– ասաց Եղիշեն:
– Խեր պեն ասե, Եղիշ…
– Տրնեն էս վախտը թոռնը չի կյամ:
Եղիշեն կարմրավուն եզը կապեց լուծին, մյուս մասը թողնե-
լով կախված՝ գնաց մոխրագույն եզան ետևից: Սա գլխով սպառ-
նալից շարժում արեց: Հասկանում է, որ արոր պետք է քաշի:
Եղիշը գնաց ճիպոտի ետևից: Կենդանին ինքն իրեն մոտեցավ,
կանգնեց զուգընկերոջ մոտ:
– Հէտա հասկանըմ ըս, վեր էտ լուծն ա քու բախտը,– ինքն
իրեն, թե եզան հետ խոսեց Եղիշեն,– ուրան բախտան հուվ ա՞
փախալ, վեր տու եզնը հալավըտ փախչիս:
135
Եղիշը կապեց լուծը, ապա էշի վրայից հանեց մետաղյա խոփն
ու արորը, ամրացրեց, կապեց լուծին ու սկսեց վարը:
– Հա–հո՜, Խումար, քեզ հանգիստ պահե,– ասաց Եղիշը,
ապա մտածեց, որ եթե Ռուբենին իր մոտ ուղարկեր, լուծին
նստած «հո» կաներ, ինքն էլ արորը կսեղմեր գետնին: Ոնց որ
ասում են՝ եղբայրը մի ձեռքով երկու ձմերուկ է բռնել…
– Հո՛, Խումար, Լաչին, հո՛, քմմատաղ, խոփը քարեն ա տեմ
իլալ, քաշի, զոռ ըրա, տեսնանք կլխնես հինչ ա կյամ…
Կեսօրին եկավ Ալեքսանը` կապոցով: Հերկը զննելով՝ ասաց.
– Խիլլա վար ըս ըրալ, Եղիշ: Մաշադիշենը՞մ ըս սըվերալ: Ես
քարերը հըվաքիմ, քյինամ Խաչին Նուվեն ըխպիրան ճուր պիրիմ,
տու էլ դինջացեր, տեսնանք հարստ` Սոնան, հի՞նչ ա ղարկալ: Հա,
եզներեն ուրանց լուծավ արորան ըզադե, թող ըրածին, ուրանք էլ
դինջանան: Ետ կյամ, պեն օնիմ ըսիլի:
Ալեքսանը մինչև աղբյուրից ջուր կբերեր, Եղիշեն ուտելիքը
փռել էր գետնին, նստել սպասում էր եղբորը:
– Ճուր, հի՜նչ ճուր, Եղիշ, Մռավա սարեն ճուրն ա, քըշտանալ չըս:
Հռնե70 ախպուրը քըլքըլամ ար, միհենգյ մին ըրտասունք ճուր ա
կյամ… Էս տարե վայ թա շախկան71 տա: Հա, հինչ ըմ ասըմ: Գյուղըմ
մարդիկ ուրուր ըն հընցալ: Քու ըսըծնետ ճիշտ ըն տուս եկալ:
– Վե՞րը, Ալեքսան:
– Ամարասեն էն աբեղին հարցավ, վեր ինքյն ուրան վարդապետ
ա տիրալ, օզըմ ար թա թեմի առաջնորդարանն էլ գրավե: Մեր հա-
մախոսականի տակ Խաչենա շրջանային եկեղեցական խորհրդի
նախագահ Միքայել քահանա Մարումյանցն էլ ար ստորագրալ ու
հըստադալ, ամմա թեմի Անանիա արքեպիսկոպոսը դեմ ա վեննը
կացալ, օզըմ ա կարգալուծ անե Սուրեն վարդապետին:
– Պա Սուրենը վարդապետ չի օծված,– ասաց Եղիշեն:
– Հա, հարցը տա չի: Եկեղեցու քշտեն քիզանա յին հրցընըմ,
ըսեցե, թա դաշտըմ վար ըս անըմ:
70 Անցած տարի:
71 Երաշտից բույսերի ստացած հիվանդություն:
136
– Հի՞նչ ըն օզըմ,– վատ բանի կանխազգացումից խոժոռվելով՝
հարցրեց Եղիշեն:
– Օզըմ ըն գյիդան, թա շտեղան ըս գյուդում էտ Սուրեն վար-
դապետին:
– Աբեղին:
– Դե լավ, ջիհաննամը, թե հինչ ա, ինձ հետի մին ա` աբեղա,
թա անբեղ ա: Հինչ վեր պեն ըն կասկածըմ: Օզըմ ըն գյիդան, թա
հինչ կապեր օնիս թեմի առաջնորդեն կամ Էջմիածնեն նհետ: Ավե-
տիքն ասից, վեր արդեն Մարտակերտ հարցում ըն ղարկալ: Եղիշ,
գյուդում չըմ, թա հինչ կապեր օնիս դաշնակներեն նիհետ, ամմա,
եթե մին պեն կասկածին, գյիդա` ես ու տու մեր ընտանիքներավը
կորած ընք: Հինչ էլ փորձին վզիտ փթաթիլ` մերժի:
– Ես հասարակ փոստատար ըմ իլալ, Ալեքսան, վըխելի պեն
չոնինքյ:
– Սկացեր, այ իմ հալալ ախպեր, եթե տահանք օզըմ ըն,
տիհենց էլ սարքըմ ըն: Երեգյի չհըսցրե քեզ զգուշացնիմ,
աշկոնքավ ի անըմ, վեր սուս անիս:
– Նկատալ չըմ:
– Վեննըտ կուխեցե:
– Ես օզում ի ուրանց օգնիմ, վեր սխալ չանին:
– Է՜, երգիրն ա սխալ անըմ… էս բոլշևիկնեն…– Ալեքսանը
հիասթափված ձեռքը թափ տվեց:
– Միհենգյ հի՞նչ պիտի անինքյ:
– Ես շատ ը՞մ գյուդըմ: Սպասինքյ, տեսնանք՝ հինչ ըն ասըմ:
– Քյինամ, բացատրիմ:
– Չէ, Խաչենա գյուղերի գրագետ մարդիկ ու բոլշևիկնեն մի
նոր թողթ ըն սարքըմ, ստորագրություննե հըվաքըմ, վեր Սուրե-
նին վարդապետ հաստատին, վեր ետնան էլ նա մեր Երվանդեն
վարդապետ օծե:
– Կարել չըն,– ասաց Եղիշեն:
– Է՜, լիհա քու էշըտ ըս քիշըմ,– ասաց Ալեքսանը,– գործ չոնիս,
հասկանը՞մ ըս, գործ չոնիս և վերջ: Սկաց, լուխճին դարդը քե՞զ ըն
տուվալ: Ես արդեն գյուդում ըմ, վեր քեզ վեչ տնատեղ, վեչ հողա-
մաս ըն տլական բոլշևիկնեն:
137
– Ալեքսան, տղաս` Արմենակը, կյանքը ուրանց գործեն հետի
յա զոհալ:
– Հա, տա էլ պիտի ասինքյ: Տա կարող ա փրկե քեզ աքսորա:
– Հինչե՞ր ըս տուս տամ, Ալեքսան, ես հի՞նչ անիմ, վեր Սուրե-
նը կյուղացալ ա ամարասեն վանքեն իլած-չիլածը, ուրանը
սարքալ վանքեն թոթեն այգին, կողքի շիներքեն եղցուց իլածը:
– Պրծեր, Եղիշ, տու եթե տա էլ ասիս` վննըկլխավ բոլշևիկնե-
րեն թալակը կինգիս:
– Ես իմ վարն անիմ, տու էլ քարերը մին ղոլ հվաքե, տեսնանք
կըլխընես հինչ ա կյամ,– ասաց Եղիշեն, եզները իրենց լուծով
բերեց, կապեց արորին ու շարունակեց: Երբ մի պտույտից հետո
կրկին հավասարվեց Ալեքսանին, հարցրեց.
– Ալեքսան, հունձավարձը հինչքա՞ն ա ըստեղ:
– Հալա շատ կա, Եղիշ, վախտը կյա` կգյիդաս:
– Չէ, օզըմ ըմ գյիդամ…
– Քսանան իրեքը:
– Քսանան իրե՞ք, տասնհենգյ տոկոս: Չորս խորթնը քսան-
հենգյ կպեկան անըմ ա մին մանեթ:
– Մարգուշավան կարող ա էտքան չտան:
– Խե՞:
– Բերքը ընդեղ շատ ա, օրը օթ խորթնը կկապիս:
– Տեսնանք,– ասաց Եղիշեն ու գնաց արորի հետևից:
– Եղիշ,– հերկը բոլոր կողմերից շրջանցած քարի մոտ կանգ-
նելով՝ դիմեց Ալեքսանը,– էս քարը խե՞ յըս թողալ:
– Ես քե մատաղ, Ալեքսան, նի չի կյաս72, թոխս եկած արտույ-
տի պուն ա` ճուտերավը:
– Վեր ամեն մին ղուշի հետի էսքան հող թողինքյ, մեր արտեն
փայ չի մնալ:
– Էս մի կտոր հողն էլ ուրանցն ա:
Ռուբենը երկար էր սպասել Զըրըզարդարի տոնին: Նա աղոտ
կերպով հիշում էր Շուշվա Զըրըզարդարը, մեծ խարույկները, որ
72 Ձեռք չտաս:
138
վառում էին քաղաքի տարբեր թաղերում, ուրախ թռիչքները խա-
րույկի վրայով, սակայն իր նոր ընկերներն ավելի վառ գույներով
էին ներկայացնում Չափարի Զըրըզարդարը, որին երեխաներն
այստեղ Չըխկչըխկ են ասում:
Վերջապես եկավ այդ օրը: Ռուբենը վաղ առավոտյան արթ-
նացավ և գնաց եկեղեցի: Մի երիտասարդ, որին Ռուբենը չէր ճա-
նաչում, եկեղեցի մտավ, բռնեց զանգից կախած պարանը, Ռուբե-
նին առաջարկեց՝ մի ծայրից էլ ինքը բռնի, սկսեցին եռանդագին
քաշել այն: Զրնգոցը տարածվեց գյուղով մեկ: Տղան Ռուբենի
ընկերակցությամբ գնաց տերտերի ետևից:
– Չըխկչըխկ օնի՞ս,– հարցրեց տղան:
– Տա hի՞նչ ա:
– Սօր Զըրըզարդար ա, մեր շենըմը խոխենքյը չըխկչըխկ ըն
անըմ, փադա սարքած հաղալիքյ ա, հա, տանն օնիմ, քեզ կտամ:
Տեր Հայրապետը ժպիտով դիմավորեց տղաներին, ձեռքը
դրեց նրանց գլուխներին, օրհնեց:
– Քինանքյ, վեր պսակն էլ կդարինքյ,– ասաց տերհայրն ու
առաջ անցավ:
– Ռուբեն, տու քյինա մեր տոն, ախպորըս` Անդրեասեն, ասե
իմ չըխկչըխկը քեզ տա:
Ռուբենը վազեց նրանց տուն և ստանալով գործիքը, չխկչխկո-
ցը տարածելով շուրջը՝ շտապեց եկեղեցի: Չըխկչըխկը մի տախ-
տակի վրա երկու կողմերին փայտերով ամրացված ավելի փոքր
չափի տախտակներ են, որոնք թեթև թափահարումից հարվածում
են մեջտեղի փայտին ու չխկոց արձակում:
Փեսացուի մայրը տան բակում ուռենու բնին եռասայր մոմ էր
վառել, օրհնել ծառը: Եղբայրը ճյուղեր է պոկում, տնկում բակի մի
անկյունում, մի ճյուղ էլ կախում է խնոցուց, որ շաբաթվա ընթացքում
հավաքած մածունը հարելիս խնոցտեսի ճյուղը պոնքից73 մտցնեն
խնոցու մեջ, ստուգեն` կարագն անջատվե՞լ է թանից, թե՞ ոչ: Հետո
գցում են կրակը, որ եռացնելու դրած կաթը չմակարդվի, ապա
շտապում են եկեղեցի: Տղաները չրխկաններով աղմուկ էին
73 Խնոցու բերան:
139
տարածել եկեղեցամերձ հրապարակում: Նրանց միացավ նաև
Ռուբենը: Գյուղի տարբեր թաղերից հարսնացու աղջիկներ էին
խմբվել եկեղեցու խորանի մոտ` տիրացուից ուռենու ոստ ստանա-
լու: Նշանված տղան մատղաշ ուռենու ճյուղերը զարդարում է
գույնզգույն կտորներով, թելի վրա շարած չամչահատիկներով,
մրգերով ու եռասայր՝ երեք ճյուղ ունեցող մոմով (բարակ երեք մո-
մերը ամրացնում են հաստ մոմին, ծայրերը վեր թեքում): Խորանի
մոտ փեսացուն կանգնեց հարսնացուի առջև, վառեց մոմերը:
Տերհայրն ուռենու ճյուղը տալիս է հարսնացուին ու ասում. «Պսակս
և ոստս ծառոյ»: Փեսայի քույրը քաղցրավենիք է բաժանում բոլո-
րին: Մի պահ հանգցնում են եկեղեցու բոլոր մոմերը: Չափարի
տղաներն ու աղջիկները մի տարի շարունակ այդ երանական պա-
հին էին սպասում: Աղջիկները փակում են աչքերն ու սրտատրոփ
սպասում: Կիսամութի մեջ տղաները մոտենում են իրենց սիրելի
աղջիկներին ու բռնում ձեռքից: Երբ վառում են մոմերը, ջահելների
ծնողները ճանաչում են իրենց փեսացուներին ու հարսնացուներին:
Ժամասացությունից հետո կանայք մոմերով գնում են գերեզ-
մանոց, զույգ մոմերն ամրացնում տապանաքարերին: Ողջ գերեզ-
մանոցը մոմերի լույսից փայլփլում էր:
Երեկոյան եկեղեցու հրապարակում խարույկ վառեցին: Չա-
փարի աղջիկները հանդիսավոր պտտվում են խարույկի շուրջը:
Առաջինը երիտասարդ տղաներն էին թռչում կրակի վրայով,
հետո՝ աղջիկները: Փեսայի մայրն ու բարեկամները գաթա, տա-
պակած հավ ու մետաքսե գլխաշոր են տանում հարսի տուն, հար-
սին ուղեկցում խարույկի մոտ: Երգ ու պարի տակ հարս ու փեսա
երեք անգամ պտտվում են խարույկի շուրջը: Այրում են հարսի
շրջազգեստի մի ծայրը: Երեխաները` ձեռքերին մի–մի հավ, մոտե-
նում էին խարույկին, մոխիր քսում հավերի հետույքին, որ
Զատկին շատ ձու ածեն: Կրակը հրաշագործ է համարվում, ուստի,
դեռ չմայրացած կանայք մի պահ շրջազգեստը վեր են քշտում,
հնարավորին չափ մոտենում կրակին ու ցատկում վրայով: Քավորն
ու քավորկինը հարսի մեջքին կապում են հարսանեկան գոտին,
որը մայրության և կանացիության խորհրդանիշ է:
140
Ամեն ոք հանգչող խարույկից ածուխ, մոխիր էր վերցնում,
տանում իրենց տուն: Ռուբենն էլ վերցրեց, մոխիրը ցանեց ծառերի
տակ, հավաբնում, հետո տարավ հոր հերկած դաշտը, որտեղ
հերկն ավարտելուց հետո եղբայրները` Ալեքսանն ու Եղիշեն,
ցանում էին ցորենը: Ռուբենը, քամուն տալով մոխիրը, ասաց.
– Թող շատ ինի էս տարվա բերքը:
– Արաշտ տարե յա իննական, Ռուբեն,– ասաց հորեղբայրը:
– Սորբ մոխիր ա, ամի, արաշտեն տեմը ըռնըլական ա:
– Տեսնանք,– բազմանշանակ ասաց Եղիշեն,– վայ թա ստիբ-
ված Մարգուշավան քյինամ հոնձի:
Կրկին երեխաները եկան Ռուբենի ետևից:
– Հրսանեքյ ա իննական, քյինանք,– առաջարկեցին տղանե-
րը,– տեսնանք Շուշվա հրսանեքյն ա՞ լավ, թա՞ Չըփարենը:
Կանայք թոնրի մոտ պատրաստվում են հարսանեկան հաց
թխելու:
Ռուբենը, Միշան ու Վարդիթերն առանձին–առանձին խնդրում
էին Եղիշեին` իրենց էլ Մարգուշավան տանի: Սակայն Եղիշեն
անդրդվելի էր:
– Շատ ըս օզըմ գործ անիս, մին օգուտ տաս, քյինա կյառները
պահե,– Ռուբենին պատասխանեց հայրը:
– Ինձ հետի գործ չի՞ ճարվել,– հարցրեց Վարդիթերը:
– Չէ,– կտրեց Եղիշեն ու դրանով փակեց հարցը:
Հունիսի կեսին Եղիշեն, էշն առաջը գցած, դուրս եկավ Չափա-
րից և ճանապարհ ընկավ դեպի Մարգուշավան: Այն հիմնադրել է
խոշոր կալվածատեր և մեծահարուստ, 18-րդ դարի սկզբի հայ
ազատագրական պայքարի հերոս Ավան զորավարի տոհմի
ժառանգ Դավիթ բեկ Ավան Յուզբաշյանը: Տեսնելով Թարթառ
բնակավայրից դեպի Գանձակ տանող ճանապարհին գտնվող
Բեգում Սարով հայաբնակ գյուղի բնակիչների ծանր վիճակը
(գյուղը շրջապատված էր թաթարական գյուղերով ու անընդհատ
հարձակման թիրախ էր դառնում), միևնույն ժամանակ հաշվի առ-
նելով այն հանգամանքը, որ նախալեռնային տափաստանում հայե-
րի դիրքերը թույլ են, որոշում է այն ամրապնդելու նպատակով Մա-
րաղա գյուղի մոտ նոր բնակավայր հիմնել: 1905 թվականից սկսած՝
141
Բեգում Սարովի բնակիչները հաճախ էին թուրքերի հետ ընդհա-
րումների ժամանակ բնակչությանը տեղափոխում իրենց ավանդա-
կան ապաստարանը, որը կից էր Մարաղա գյուղին, հենց մարա-
ղացիների հետ էլ ինքնապաշտպանական ճակատ կազմում Թար-
թառ–բազարից հարձակումների դեմ: Ծայրահեղ դեպքում նահան-
ջում էին Մեծ շեն: 1914 թվականին Թիֆլիսում նախապես մշակված
գծագրով Մարաղայից հարյուր մետր հեռու՝ մոտ մեկ կիլոմետր
քառակուսի մակերեսով տարածքում, խաչվող ուղղաձիգ 5–6-ական
փողոցներ է տեղաբաշխում, Բեգում Սարովի ընտանիքներին առա-
ջարկում տեղափոխվել և իր օգնությամբ տներ կառուցել: Տները
կառուցում են չթրծած աղյուսից: Կավահողը խառնում են հարդի
հետ, հատուկ կաղապարներում աղյուսի ձև տալիս, արևի տակ
չորացնում, ապա շարում տան պատերը: Մարաղացիները նման
աղյուս պատրաստելու հարուստ փորձ ունեին, ուստի, մի քանի
հոգի ոչ մեծ վարձով լծվեցին այդ գործին: Գյուղը կոչվեց Ավանի
հիվանդ դստեր` 20–ամյա Մարգուշայի անունով: Իսկ Մարգուշա-
վանին կից կալվածատերը հիմնում է Յուզբաշևկա ավանը: Եռա-
հարկ վարչական շենքը կառուցում է թրծած կարմիր աղյուսից:
Երկհարկանի բնակելի տան առաջ տնկում է Սուխումիի բուսաբա-
նական այգուց բերած արմավենիներ, մերձարևադարձային այլ
ծառատեսակներ, նոճիներ, եղևնիներ: Այստեղ կալվածատերը
հիմնում է ղարաբաղյան հանրահայտ ցեղի ձիերի բուծարան, ցորե-
նի և բամբակի սերմնաբուծարան: Իսկ ընդարձակ դաշտերը հիմ-
նականում վերածել էր բամբակի պլանտացիաների և ցորենի արտե-
րի: Ավան Յուզբաշյանը մի քանի տեղ, այդ թվում` Եվլախ երկաթու-
ղային կայարանում, բամբակազտիչ գործարաններ ուներ: Նա կա-
րևոր դերակատարում ուներ Մարաղա և Մարգուշավան բնակավայ-
րերի պաշտպանության կազմակերպման խնդրում: Նա Մարգուշա-
վանի ու Յուզբաշևկայի զարգացման հարցում եվրոպական նոր
տեխնոլոգիաների ներդրման հեռանկարային ծրագրեր ուներ:
Սակայն խորհրդայնացումը ոչ միայն ի չիք դարձրեց հայ գործարա-
րի ծրագրերը, այլև ստիպեց, որ ամեն ինչ թողնի, անհապաղ
հեռանա երկրից: Ավան Յուզբաշյանը ստիպված էր իր ընտանիքով
մշտական հանգրվան գտնել Փարիզում:
142
Եվ ահա Շուշի բերդաքաղաքի նախկին փոստատար Եղիշե
Պարսեղյանը զարմացած քայլում էր Մարգուշավանի երկար ու
ձիգ փողոցներով, հնձվոր աշխատելու առաջարկ անում գյուղա-
ցիներին: Տնամերձ այգիներում մատղաշ ծառերն առաջին բերքը
պետք է տան: Թթենիները երաշտի պատճառով լիարժեք բերք
չէին տվել: Կեռասենիներին երաշտը շատ չի ազդել: Երաշտը մեծ
վնաս չէր կարող տալ Մարգուշավանի ցորենի արտերին, քանի որ
դաշտերն այստեղ Ավան Յուզբաշյանի կառուցած ջրանցքների
միջոցով ոռոգվում են: Տարին բարենպաստ չէր, ուստի, այս ամ-
ռանը լեռնային գյուղերից շատ մարդիկ են եկել հունձ անելու, որն
էլ խիստ գցել էր հնձավարձի չափը:
Եղիշեն, ավանակն առաջը գցած, հուսահատ քայլում էր Մար-
գուշավանի թարթառամերձ վերջին փողոցով, երբ մի բակից
ծանոթ ձայն լսեց.
– Եղիշ, ընկեր Պարսեղյան…
Իր սուրհանդակներից բեգումսարովցի Թալիշն էր:
– Թալի՞շ, Մարգուշավանում ի՞նչ ես անում,– դիմեց Եղիշեն:
– Երբ փակվեց մեր գործը, Բեգում Սարովից Մարգուշավան
տեղափոխվեցի,– ասաց Թալիշը, ով ամրակազմ երիտասարդ
էր,– էստեղ ավելի ապահով է, թուրքերն էլ չեն հարձակվում: Դո՞ւ
ինչ ես անում մեր տաք գյուղում:
– Հիմա Չափարում եմ ապրում, ձեր գյուղում հնձավարձով
աշխատանք եմ փնտրում:
– Այ քեզ բա՜ն, աշխարհս էս ի՞նչ դառավ, Եղիշեն` աղա մար-
դը, հունձ պիտի անի մարգուշավանցիների համար: Ես մի քիչ
արտ ունեմ, կհնձես, մի քանի հոգու էլ կհամոզեմ, որ դու հնձես:
Մեր տանը կմնաս, մի կտոր պանիր, հաց, անուշ գինի` իրար հետ
կասենք, կխոսենք, մեկ–մեկ էլ քեֆ կանենք:
– Քեֆ անելը ոնց կստացվի, Թալիշ ախպեր, բայց գործի
համար անչափ շնորհակալ եմ,– ասաց Եղիշեն:
– Ախր, սուրհանդակներս էնքան նորություններ ունեինք
փոխանցելու, քեզ էլ կորցրել էինք:
– Կարմիր բանակն ամեն ինչ տակնուվրա արեց, Թալիշ, մնում
է սպասենք, գուցե լավ օրեր էլ գան:
143
– Է՜, խելքս բան չի կտրում, ոնց որ բոլշևիկները լավ խաբեցին
ժողովրդին: Էնպիսի ծուղակ են գցել, որից ազատվել չկա: Սա
երկար կտևի:
Մի քանի ընտանիք համաձայնեցին Եղիշեին վարձու բանվոր
ընդունել` առաջարկելով հնձած հարյուր կիլոգրամի դիմաց հինգ կի-
լոգրամ ցորեն: Եղիշեն այլ ելք չուներ, ուստի համաձայնեց: Սակայն
Մարգուշավանի դաշտերում հունձը ոչ մի կերպ չես համեմատի Չա-
փարի թեքությունների վրա սփռված արտակտորների հունձի հետ:
Արևն այստեղ անգթորեն այրում էր: Ոչ այն է ծածկես գլուխդ ու մար-
մինդ, ոչ այն է բացես: Կուլայով տարած գետի պղտոր ջուրը մեկ ժա-
մից տաքանում էր ու դառնում ոչ պիտանի խմելու համար:
Իսկ իր նախկին սուրհանդակներից բեգումսարովցի Թալիշը
առավոտից երեկո քեֆերի մեջ էր: Հարսանիքների, տոնական
օրերի սեղանների անփոխարինելի թամադա էր: Հարևան Մարա-
ղա ու Հասանղայա գյուղերից էլ էին նրան սեղանապետ կարգում:
Նրա քաղցր լեզուն ու պատմելու ունակությունը շատ բարձր էր
գնահատվում շրջակա գյուղերում:
– Թալիշ,– դիմեց Եղիշեն,– լավ իմացիր, որ գինուց դժվար ես
բաժանվելու, իսկ դա կործանման է տանում:
– Էհ, Եղիշ ջան, եթե սուրհանդակի գործին լինեի, ռիսկ չէի
անի խոսքդ կոտրել, բայց հիմա էնպես եմ խրվել… Բայց հայրս
հաշվապահի կուրսերի է ուղարկում:
– Հա, դու լավ հաշվապահ կլինես:
Եղիշեն մեկ ամսվա տաժանակիր աշխատանքի դիմաց ստա-
ցած ցորենը բարձում է ավանակին ու բռնում Չափար տանող
ամենակարճ ճանապարհը, որն անցնում է մալականների Լևո-
նարխ գյուղով, ապա Մաղավուզով, Մեծ շենով, Սարսանգով
անցնում է նվաղած Թարթառը, ապա Ումուդտուն, Հաթերքն ու
Զարդախաչը, վերջապես հասնում հարազատ Չափար:
– Ալեքսան, թող տղաներն իջեցնեն բեռը էշից, մենք գնանք
մեր ցորենի հալը տեսնենք,– դիմեց Եղիշեն:
– Դեռ հեղե74 կլինի մեր արտը,– ասաց Ալեքսանը:
74 Վերջնական չհասած հասկ:
144
– Չէ, ուզում եմ տեսնել, համեմատել մեր անջրդին մարգուշա-
վանցիների ջրովի արտի հետ:
Իր հերկած դաշտում ցորենը նոր էր սկսում հասունանալ:
– Հազիվ թե ցանած սերմացուի չափ ցորեն ստանանք,– ասաց
Եղիշեն:
– Եթե այդքան լինի` ուրախ կլինեմ,– պատասխանեց
Ալեքսանը:
– Մի շաբաթից կարելի է սկսել հունձը,– ամպերին նայելով
ասաց Եղիշեն:
– Եթե անընդհատ արև անի:
– Մարգուշավանի արևից մի երկու օր լիներ…
– Էն կրակի տակ ո՞նց ես մի ամիս դիմացել, այ իմ ախպեր:
– Թաշկինակ էի կապում գլխիս, մի քիչ պաշտպանում էր:
Բայց ջուր էլ չկար խմելու: Էն արխի պղտոր ջուրն էլ չկար: Էդ
ժողովուրդը ո՞նց է դիմանում…
– Հաց տալի՞ս էին:
– Իրենք էլ չեն լավ ապրում: Յուզբաշյանի ժամանակ, ասում
են, լավ էր, ամեն ինչ կար, բերքը առատ, լավ էին մշակում: Շատ
գրագետ մարդ էր:
– Որտեղի՞ց էր, չիմացա՞ր:
– Երևի Ավան հարյուրապետի ժառանգներից է:
– Ի՞նչ հարյուրապետ, Եղիշ:
– Շատ շուտ, մինչև թուրքի ոտ դնելը Շուշի, մի հերոս կար
Նախիջևանի Շահկերտ ավանից, Ղարաբաղի զորքերի հրամա-
նատարն էր:
Գլուխ տասնվեցերորդ
Բատրակություն
Եղիշեն Մարգուշավանում հունձից հետո Չափար էր վերա-
դարձել խիստ ծանր վիճակում: Նրա ջերմն այդպես էլ չանցավ ու
շուտով վախճանվեց: Մեկ ամիս հետո մահացավ նաև կինը` Վար-
դիթերը: Ռուբենն ու Միշան իրենց լրիվ որբ զգացին: Եթե հոր
145
կենդանության ժամանակ հատկապես Ռուբենն ավելի ազատ էր
տնտեսական աշխատանքներից, ապա հոր մահից հետո իրավի-
ճակը կտրուկ փոխվեց: Առանց Եղիշեի՝ Ալեքսանի տնտեսությունը
հայտնվեց ծանր վիճակում: Ինչպես Ալեքսանն էր ասում. «Աղքա-
տության օղտը չոքալ ա մեր տան շեմին, վեչ քյինամ ա, վեչ էլ
ներս ա կյամ…»: Երբ Ռուբենը դուրս եկավ բակ՝ իբր թե ստուգելու
հորեղբոր ասածը, ներս մտավ և կատակելով ասաց. «Ամի, օղտը
քյեցալ ա, կա վեչ»: Հորեղբայրը խիստ նայեց և ասաց. «Էդ ան-
տեր օղտը չերևացող օղտ ա, մեր տանն ա, մեր մեջ ա… Եղիշն էլ
ա ուզեցալ հեռու քշի, կրեցալ չի…»:
Ռուբենը բառիս բուն իմաստով վերածվեց տավարածի:
Ալեքսանը գնաց Հաթերք` բատրակի պահանջ ունեցող տնտեսու-
թյուն գտնելու: Ետ գալով՝ նա Միշային՝ որպես բատրակ, ուղարկեց
հաթերքցի Միշա Ասրյանի տուն` տարեկան մի երինջ վարձավճա-
րով: Միշան պահում էր ոչ միայն հաթերքցու անասունները, այլև
պարտավոր էր կատարել ամենատարբեր հանձնարարություններ:
Ռուբենին իր սիրած խաղը` չիլինգի էլ թույլ չեն տալիս, որ
խաղա: Հորեղբոր կինը` Սոնան էր կանգնում երեխայի թիկունքին,
հաճախ մյուսներից թաքուն մի որևէ ուտելիք էր խոթում գրպանը,
առիթի դեպքում` պաշտպանում: Ալեքսանը Ռուբենին բատրակու-
թյան տվեց հարևան Զարդա խաչ գյուղում ակունքներով Բերդա-
ձորի Մեծ շեն գյուղից` Բոզունց տանը:
Բոզունց Դանիելը, ով խոժոռադեմ, ներս ընկած աչքերով,
այնպես, որ խիտ հոնքերի տակից դժվար էր որոշել, թե ուր է նա-
յում, խիստ ու չոր բնավորության տեր մարդ էր, Ռուբենին սկսեց
բացատրել նրա պարտականությունները: Առավոտյան վաղ պետք
է ավանակով աղբյուրից ջուր բերի, ջրով լի պղնձե կժերը բեռնա-
թափի, ապա գառներն ու ուլերը տանի արածեցնելու, հանդից
տուն գալով՝ պետք է օգնի տնտեսությանը ամենատարբեր գործե-
րում, նայած թե ինչ հրահանգ կստանա, իսկ գլխավոր դերը կլինի
տանը եղած ժամանակ օջախի տակ միշտ փայտ դնելը: Երբ Դա-
նիելն ավարտեց խոսքը, Ռուբենի աչքով ընկավ «Կոմունիստ»
թերթի մի կտոր, առանց թույլտվություն խնդրելու վերցրեց այն ու
սկսեց կարդալ:
146
– Էտ հինչ ը՞ս անըմ, սուտի եշըմ ըս` սաբավ պեն ը՞ս հասկա-
նըմ,– դիմեց Դանիելը,– իսկի իմ խոխենքյը չըն կարդիլ գյուդըմ, էս
խեղճ բատրակը շտեղա՞ գյիդա:
Դանիելի տղաներն ու աղջիկները ծիծաղեցին:
– Հա, Դանիել ապա, ես Շուշվա ցարական շկոլըմն ըմ սըվե-
րալ,– ասաց պատանի բատրակը,– կթողի՞քյ կարդիմ:
– Այ տղա, ես գյուդըմ ի, թա թերթը պեն–մեն փըթըթելի հետի
յա,– ասաց տանտերը,– Շուշվա կոտորածներան փախածներան ըս,
հա՞, դե վեր տիհենց ա, պեցուր կարդի, տեսնամ հի՞նչ ա կյիրած:
– «Կոմունիստ», 19 հոկտեմբերի, 1921 թիվ,– մի տարի առաջվա
թերթ ա, վեչի՞նչ, վեր կարդիմ:
– Ա՜, դե հի՞նչ տարբերոթըն կա,– ասաց Դանիելը:
– Լավ,– ասաց Ռուբենն ու կարդաց.– «Բոլորից շատ հոգնում ու
հիասթափվում է մտավորական դասը: Նրա համար Շուշիի կորստից
հետո ավելի ծանր իրավիճակ է ստեղծվել: Այն այժմ մարդկային մեծ
կորուստներ է տալիս, կորցնում հարազատ օջախը, կուլտուր–լուսա-
վորչական ձեռնարկությունները, զրկվում իր գիտական պոտենցիա-
լը օգտագործելու հնարավորությունից, ճակատագրից…– այս մասը
ջնջված է,– հոգնած, հյուծված, ամեն ինչ թողնում է և հեռանում հա-
րազատ հողից: Ղարաբաղի մտավոր ուժի այս փախուստը տարած-
ված երևույթ է: Փախչում է բուրժուական ինտելիգենցիան, փախչում
են դաշնակցականները, չափավոր սոցիալիստները, նույնիսկ կոմու-
նիստները: Երկրամասում մնացած ինտելիգենցիան, որը հնարավո-
րություն չունի հեռանալու կամ հիասթափված մի կողմ է քաշվում,
մխրճվում առօրյա հոգսերի մեջ կամ անբավարար ուժերով, սակայն
առանց հավատի ու աջակցության՝ լծվում է գործի: …Չմոռանանք,
որ Լեռնային Ղարաբաղը վերջին տասնամյակում կազմել է հայկա-
կան մշակույթի անքակտելի մասը, հայ ժողովրդին տվել իր լավա-
գույն մտավորական և բարոյական ուժերը: Իսկ այժմ այն, ուժաս-
պառ ու բարոյապես գլխատված, արդեն ոչինչ չի խոստանում տալ:
Սակայն այս ոչ այնքան պայծառ պատկերը, համադրելով հայ գյու-
ղացիության տարբեր ունակությունների հետ, հույս է ներշնչում, որ
Ղարաբաղի աշխատավորների այս բարձիթող վիճակը անցողիկ
երևույթ է, որ Ղարաբաղը վերստին կվերածնվի»:
147
– Պեն չհսկացե, բալամ:
– Ասըմ ա` գրագետ մարդիկ քյեցալ ըն օրիշ տեղ,– բացատրեց
Ռուբենը:
– Պա դե ջիհաննամը քյինան… Է՜, եթիմ75 տղա յըս, թա քու
հինչին ա՞ պետք կարդիլ գյիդալը,– հոգոց հանելով ասաց Դանիե-
լը՝ դիմելով իր երեխաներին,– խոխենքյ, ես օզըմ չըմ, վեր տուք
կարդիլ, կյիրիլ սըվերիք, տրա վերջը բատրակ տեռնալն ա:
– Պահ, դարդիս ըմ տիրալ, հալա կարթիլ էլ սվերիմ…– ասաց
Դանիելի մեծ աղջիկը, ով Ռուբենից երեք տարով մեծ էր,– վեր
կարդիլ ա գյուդըմ, յանի բատրակ չի՞:
Աղջիկները փռթկացրին՝ դրանով կրկին ցույց տալով Ռուբենի
կարգավիճակն ու տեղը տանը և գյուղի հասարակության մեջ:
– Դե վեր էտքան խելունք տղա յըս, ինձ հետի մին ստաքան
ցորցորտ ճուր պեր,– կարգադրեց Դանիելը:
– Ես էլ ըմ ճուր օզըմ,– ասաց փոքր աղջիկը:
– Ես էլ…
– Ես էլ…
Բոլորն էլ այդ պահին ջուր ուզեցին Ռուբենից:
Ռուբենը պատշգամբ դուրս եկավ, ոչ մի տեղ ջրով լի կուժ
չգտավ: Նկուղ իջավ: Ջրի կժերը դատարկ էին:
– Դանիել ապա,– դիմեց Ռուբենը,– տանը ճուր չկա:
– Ա խռզնըհատ ինիս տու, ճուրը ըխպըրմն ա, վեր պիրիս վեչ,
շտըղա՞ն ինի: Կժերը պեռնե էշին, քյինա ճրի:
– Պա էշը հոր ա՞…
– Ջհաննամեն տակեն ա, հոր ա, հոր ա… հեն ա հանդըմը,–
ջղայնացած ասաց Դանիելը, ապա դիմեց կնոջը,– աղճի Վարդի,
մին կոժ տո, թող քյինա ճուր պիրի: Տեսնըմ չըք, վեր հալա մին
պենու տեղ չի գյուդըմ:– Դիմեց միջնեկ տղային,– Ափո, էս խուխեն
ըխպըրին տեղը նհաշ տո:
Դանիելի կինը` Վարդին, Ռուբենին ցույց տվեց իր քնելու անկ-
յունը, որտեղ փալասներ էին փռած գետնին, ապա իր երեխաների
75 Որբ:
148
հին ու մաշած շորերից ու տրեխներից բերեց, գցեց «տեղաշորի»
վրա՝ ասելով.
– Էս էլ քու տեղաշորն ու շորերը, քշըհանա քիշերավ կկյենաս,
տավարն առաջտ կանիս, դո՜ւզ բիդա մեր հանդը, հասկացե՞ր:
Ռուբենը գլխով արեց, վերցրեց պղնձե ծանր կուժն ու Ափոյի
ուղեկցությամբ գնաց աղբյուրը: Աղբյուրից ետ դառնալիս իրենից
մեծ ու ծանր կուժը շալակին ուզում էր ցույց տալ, որ այն իր
համար մի բան չի, բայց մեջքը ճկվել էր ծանրության տակ:
Ծանր կուժը տան սրահում ցած դնելով՝ Ռուբենը դեռ չէր
հասցրել շունչ քաշել, երբ Դանիելը խռպոտ ձայնով հրամայեց.
– Քյինա դուքան, ասե, վեր ես ըմ ղարկալ, թող նիսյա76 մին
կիլո կռոճ շաքյար տա: Էքյուծ հախը կտամ:
Ռուբենը խանութից դատարկաձեռն ետ եկավ:
– Այ տղա,– ասաց Դանիելը,– Հասանը իզուր էնքան գովից
քեզ, մին պինացու չըս իրեվըմ:
– Մագազինչիկն ասից, վեր ուրան պարտքերը Բոզունց
Դանիելը թող տա, նոր նիսյա օզե: Ասըմ ա` թող ինքյը կյա:
– Խանութպանը ղալաթ ա ըրալ, տու էլ նհետը,– բորբոքվեց
Դանիելը,– վեր ե՛ս քյինամ, շալվարը հննական ըմ…
Վաղ առավոտյան՝ աքլորականչին, Ռուբենը զարթնեց, կավե
բաժակով ջուր վերցրեց ու լվացվեց:
– Էտ խե՞ յըս իրեսըտ լվանըմ,– անսպասելի պատանուն
դիմեց պատշգամբից նրան հետևող Դանիելը:
– Քշըհանա քիշերավ ես միշտ էլ իրեսըս լվանըմ ըմ,– պա-
տասխանեց Ռուբենը:
– Լիհա նիհե՞նց, թա…
Ռուբենը ոչինչ չպատասխանեց: Ասի՞, որ առավոտյան պար-
տադիր պետք է նախաճաշի, կեսօրին` ճաշի, երեկոյան` ընթրի:
– Հա՜, Շուշի յըս տիհենց սըվերալ: Դե էս մին կտոր հացը
երկալ, կյառները, հոլերը առաջըտ ըրա, հայդե, բիդա հանդ: Հացը
չոր ա, ճիրըմը թաթախ կանիս, կոտիս:
– Լավ, Դանապա:
76 Ապառիկ:
149
– Դանապա…– դժգոհ կրկնեց Դանիելը:
Ռուբենն այնպիսի երանգով էր արտահայտում այդ բառը,
ասես Դանիելը ոչ թե մարդ է, այլ կենդանի: Հենց դա էլ կատա-
ղեցնում էր Դանիելին:
Երբ դժվար էր լինում, Ռուբենը մի թաքուն տեղ ծոցից հանում
էր եղբոր` Արմենակի լուսանկարն ու կիսվում հետը: Նման ամեն
հաղորդակցումից հետո Ռուբենն իրեն բավականին թեթևացած էր
զգում: Հանդ գնալը Ռուբենի համար իսկական հայտնություն էր:
Հենց տեղ հասավ, գառներն ու ուլերը սկսեցին արածել նոր կա-
նաչած խոտը, իսկ ինքը ծոցից հանեց եղբոր լուսանկարը: Արմե-
նակը, ժպիտը դեմքին, ուղիղ իրեն էր նայում, ասես հարցնում էր.
«Դե՛, ի՞նչ կա, պատմիր»: Արմենակը Շուշիում էր լուսանկարվել:
Երկու նկար ուներ: Մեկն էլ գրառումների տետրի հետ տվել էր
Արփինեին: Խեղճ աղջիկը երևի ամեն օր նայում է և արտասվում,
հայացքը հառում Փոքր Քիրսին, հաղորդակցվում…
«Արմենակ, մեր Եղիշ հայրիկը չկա,– խոսեց Ռուբենը՝ վստահ,
որ մի տեղից եղբայրը տեսնում և լսում է իրեն,– տարանք Վար-
դազարենց կալի տակի Հին գերեզմանոցը: Հետո Վարդիթերը մե-
ռավ: Ինքն իրեն հալվեց ու մեռավ: Հիմա մեղքս է գալիս, որով-
հետև շատ եմ չարչարել: Բայց երբ խղճացի և ուզում էի օգնել, հե-
նարան լինել, արդեն դրա կարիքը չուներ, որովհետև ուզում էր
մեռնել: Ասում են` կարոտից մեռավ: Երեկ Հասանը ինձ Զարդա
խաչ՝ Բոզունց Դանիելի տանը մի տարով բատրակության տվեց:
Դանիելը, իր կինն ու բոլոր ութ երեխաները վատն են: Դու միշտ
ասում էիր` դիմացիր դժվարություններին, ավելի ուժեղ կդառնաս:
Ի՞նչ անեմ, որ ասում ես` կդիմանամ, ճար չունեմ: Միշտ էլ խոսում
եմ քեզ հետ ու կատարում քո խորհուրդները: Երեկ Բոզունց տանը
«Կոմունիստ» թերթ եմ կարդացել: Բոզունք զարմացան, որով-
հետև նրանք գիտեին, թե թերթը բան-ման փաթաթելու համար է:
Մի քիչ էլ մեծանամ, կոմսոմոլ եմ դառնալու, ոնց որ ասել ես:
Դուրս կգամ Հասանի տնից: Հենց մեր պապան մեռավ, Հասանը
Միշային տարավ Հաթերք, տարին մի երինջ վարձով բատրակու-
թյան տվեց: Թե իմ բատրակությունից ինչ վարձ պիտի ստանա,
ինձ ոչինչ չասաց: Հիմա ես 13 տարեկան եմ: Միշան ինձ ասաց, որ
150
մեր հայրիկին չեն բռնել ու աքսորել միայն քո պատճառով,
այսինքն՝ դու փրկել ես պապային, ասել են` տղան` Արմենակը,
կյանքը նվիրել է բոլշևիզմի հաղթանակին: Իսկ ես, ինչպես քեզ
խոստացել եմ, գնալու եմ քո հետքերով, ինչ որ դու չհասցրիր, ես
եմ անելու: Ես պիտի օգնեմ մեր գյուղի մարդկանց, որ լավ ապ-
րեն: Ես տեսնում եմ, գիտեմ՝ ինչու են վատ ապրում մարդիկ:
Որովհետև կազմակերպված չեն, ճիշտ չեն աշխատում: Դե լավ,
Արմենակ, երեխաներ են գալիս, հետո կպատմեմ»:
Հանդում գառնարած տղաներն իրար նկատմամբ առավելու-
թյուններ չունեին: Տարբերությունը հասակի և ուժի մեջ էր: Այստեղ
Ռուբենն ու գառնարած մյուս տղաները համեմատաբար ազատ
էին: Նրանք երբեմն գառները թողնում էին իրենցից մեկի հսկո-
ղությանը ու իրենք մոտակա կալում չիլինգի խաղում: Եթե չի հա-
ջողվում չիլինգին հարվածել, ապա մյուս խաղընկերն է կատա-
րում նույն հարվածը: Այս խաղում Ռուբենը չուներ իրեն հավասա-
րը: Սակայն նա լուրջ մրցակից ուներ՝ հանձին իրենից չորս
տարով մեծ ու գեր, ծանրամարմին Հաբեթնակի: Գյուղի տղաները
խուսափում էին նրա հետ խաղալ, քանի որ հարյուր կիլոգրամ
քաշ ունեցող տղային շալակել ոչ ոք չէր կարող, իսկ շալակելու
փոխարեն միշտ սոված ու չկշտացող տղան ուտելիք էր պահան-
ջում: Ռուբենը որոշեց. ինչ էլ լինի՝ հաղթել նրան: Գառնարած
տղաները շունչերը պահած խաղի ընթացքին էին հետևում: Խաղը
սկսելու իրավունքը Ռուբենինն էր: Նա հարվածեց, ու չիլինգը
մինչև ապառաժները թռավ: Հաբեթնակը հայացքով չափեց
տարածքն ու ասաց.
– Ռուբեն, վեչ ես կարիմ էտքան տեղ քեզ շիլակած տանիմ,
վեչ էլ տու: Եք իմ հացը քիզ նհետ կես անիմ, եթե լոխ քեզ տամ,
սոված կստակիմ:
– Չէ,– ասաց Ռուբենը,– քու հացը քեզ պահե, ես վեչ մին պեն
չըմ օզըմ:
– Լավ, Ռուբեն, սրանա ետը, եթե քեզ մեր շենըմը պեն ասող
ինի, ես քու կողքեն ըմ:
Ռուբենի համար խիստ կարևոր էր գյուղի ամենաուժեղ
տղային իր թիկունքում զգալը:
151
Չափար գյուղում գրագիտության տարածմանը զուգահեռ
կոմերիտականների շարքերը սկսել էին ստվարանալ: Նրանց
հիմնական դերը, գյուղի դիրքերը պահելուց բացի, ամեն հնի դեմ
անդուլ պայքարն էր: Նրանք հաճախ էին ժողովների հավաքվում,
իսկ հավաքույթի վայրը եկեղեցու հրապարակում` դարբնոցի
կողքի տափարակն էր: Որոշեցին դասակարգային պայքար սկսել
կանանց ազգային տարազի` արխալուղի, քոփու արգելքից, տղա-
մարդկանց բեղ-մորուքի ու մորթե գլխարկի վերացումից, ու «մար-
դավարի» տեսք ընդունելուց: Կոմերիտականները գյուղի փողոց-
ներում սկսեցին ծաղրանքի խոսքեր շպրտել քոֆուն ամրացված
գլխաշորերով և արծաթե ճակատկալներով ամուսնացած կանանց
հետևից: Գյուղում մեծ իրադարձություն էր եկեղեցու զանգի իջե-
ցումն ու դպրոցի բակում կախելը: Արխալուղով կանայք անեծք-
ներ ու հայհոյանքներ էին նետում կոմերիտականների հասցեին.
– Շոն, շան լկուտնե, աբուռ77 չոնի՞քյ տուք, ծեզ սվրցընողը
Ըստծու պատժին արժանանա, հա՛…
Կոմերիտական բջջի հաջորդ թիրախը գյուղի տերտերի` Հայ-
րապետ Մինասյանի մորուքն էր: Արդեն գիտեին, որ Հաթերքում
օրը ցերեկով, հենց ժողովրդի աչքի առաջ ծաղր ու ծանակով խու-
զել էին Հայրապետի ավագ եղբոր` Մինասյան Սարգսի մորուքը:
Երբ կոմերիտականները տեր Հայրապետին առաջարկում են
խուզել մորուքը, նա պատասխանում է.
– Դա սրբապղծություն կլինի, նույնիսկ նման առաջարկությու-
նը հազարավոր հավատացյալների նկատմամբ անպատվություն է:
Հեռու մնացեք նման բաներից, Աստված ձեզ չի ների:
Գյուղի երիտասարդները տերտերի մորուքի «հարցը» հանձնա-
րարում են տերտերի աներձագին` սափրիչ Ասատուր Հայրապե-
տյանին: Նրան տերտերի մորուքը խուզելու քայլին է հրահրում
կոմերիտուհի Բալախանումը` Ասատուրի քույրը: Ասատուրը նախ
համոզում է տերտերի կնոջը` Նախշունին, ու կեսգիշերին հաջողու-
թյամբ կատարում կոմերիտմիության ու երկրի բոլշևիկյան կուսակ-
ցության, աշխարհի ժողովուրդների հայր Ստալինի առաջադրանքը:
77 Ինքնասիրություն:
152
Առավոտյան տեր Հայրապետը լվացվելիս զգում է մորուքի բացա-
կայությունը: Նա ոչինչ չի ասում: Հայրապետը տեղյակ էր, թե ինչ
շարժում է սկսվել ողջ երկրով մեկ: Նա ոչ ոքի, անգամ կնոջը
դիտողություն չի անում: Մեկ շաբաթ տնից դուրս չի գալիս: Իսկ
հաջորդ շաբաթ եկեղեցում նրան տեսնելով՝ մարդիկ խոսում էին.
– Դերին մորուքը կրճացալ ա, կարող ա՞ խոզալ ըն…
Ռուբենը Դանիելենց տանը մի կերպ դիմացավ ութ ամիս,
ապա փախավ, Չափար վերադարձավ: Սակայն հորեղբայրը
նրան նորից բատրակության տվեց Զարդա խաչ գյուղում, այս
անգամ Ենգիբար Հունանյանի տանը: Այստեղ պատանին դիմա-
ցավ վեց ամիս, վերադարձավ Չափար, չնայած Ալեքսանի զայ-
րույթին ու հորդորներին՝ հրաժարվեց ետ գնալ:
– Ասե տեսնամ, խե՞ չըս կարըմ տմանաս,– հարցրեց հորեղբայրը:
– Ամեն օր, քշըհանա քիշերավ նոթե ղարկըմ ըն վխչըրնեն
պահիմ, ասըմ ըն` կեսօրեն հաց կպիրինքյ: Աշկս սաղ օրը ճուր ա
կտրըմ, պիրըմ չըն:
– Ես էտ Դանելին սըտկըցըննական ըմ, հեսա քյինամ Զարդա
խաչ…– ասաց Ալեքսանը,– միհենգյ քեզ մին աղա մարդու քշտեյըմ
բատրակության տըլան: Վղըհասա Սերգին ար ստեղ, թա`
ախպորտ տղեն կոշտըս ղարկե՝ իմ խուխեն նման կպահիմ:
– Թուղըլական չը՞ս էս խոխան շունչ քաշի,– բողոքեց Սոնան,–
խոցը բատրակ տալի հետի հոգիտ տուս ա կյամ…
– Համ էլ փախալ ըմ, վեր էքյուծ շենըմը Համբարձում ա, օզըմ
ըմ մասնակցիմ,– ասաց Ռուբենը:
– Համբարձման նիհետ հի՞նչ օնիս, ըխճըկորանցը, հըրթնե-
րեն78 տոնն ա:
– Գյուդում ըմ, ամմա օզըմ ըմ տեսնամ:
– Լավ, մինակ մին օր,– համաձայնեց Ալեքսանը,– թա չէ Սեր-
գին կարող ա օրիշ խոխա քիթենա:
– Հենա մեր սըհարըմը ըխճըկերքը պդրաստվըմ ըն էքյուծ
վիճակ քցին, քյինա տես,– ասաց Սոնա այան:
78 Հարս:
153
Գլուխ տասնյոթերորդ
Վիճակախաղ
Աղջիկները վիճում էին, թե ով որ խմբում է մասնակցելու
վիճակախաղին: Նրանք չափազանց լուրջ էին վերաբերվում խա-
ղին՝ հավատալով, որ այստեղ է որոշվում իրենց ճակատագիրը:
Հարևան աղջիկների ու հարսների հետ առանձին խումբ կազմե-
ցին, ընդհանուր ղեկավար ընտրեցին Հասանի մեծ աղջկան`
Ազիզգյուլին, ով զբաղվում էր վիճակախաղի տնտեսական հար-
ցերով: Որոշվեց, որ հենց Ալեքսանենց տնամերձ այգում են
անցկացնելու վիճակախաղը: Ազիզգյուլը սկսեց հաշվել, թե ինչ
պետք է գնեն, ինչ եփեն, ով է դաշտից ծաղիկներ հավաքելու, ինչ
ջանգյուլումներ են ասելու: Ռուբենին առաջարկեցին՝ աղջիկներին
ուղեկցի դաշտ` ծաղիկ հավաքելու, քանի որ նա լավ գիտեր հան-
դերը՝ որտեղ ինչ ծաղիկ է աճում: Աղջիկներից յուրաքանչյուրը
տնից մթերք կամ փող էր բերում, տալիս խմբի տնտեսվարին:
Հետո աղջիկները սկսեցին իրենց տոնական զգեստները կարգի
բերել: Մեծ տաշտի մեջ կաթնահունցի ու բաղարջի համար խմոր
հունցեցին: Սոնա աքերը զբաղված էր մեծ կաթսայի մեջ կաթ ու
բրնձով ճաշ պատրաստելով: Մյուս խորտիկներով զբաղվում էին
աղջիկները: Դաշտից հավաքած ծաղիկներից աղջիկները
ծաղկեպսակներ, ծաղկեփնջեր են կազմում: Այնուհետև պուլիկի
մեջ աղբյուրի ջուր են լցնում, ծաղիկներ դնում մեջը: Խմբի ան-
դամներից յուրաքանչյուրը մյուսներից գաղտնի որևէ իր է գցում
պուլիկի մեջ: Դրանք արծաթե կամ պղնձե մատանիներ են, քո-
րոցներ, մատնոց, կոճակ, ուլունք: Ծովինարն իր եղբոր` Գուրգենի
համար մի իր գցեց: Միջնեկ աղջիկը Միշայի համար իր գցեց, իսկ
Բախշունց Արևհատը մի իր էլ գցեց Ռուբենի համար: Պուլիկի մեջ
էլի ծաղիկներ դրեցին ու տարան եկեղեցի: Չափարի տարբեր թա-
ղերից ու գերդաստաններից եկած աղջիկների խմբերը պուլիկնե-
րը ձեռքերին հերթի էին կանգնել եկեղեցու խորանի մոտ: Ժամեր-
գության ավարտին տեր Հայրապետը հերթով օրհնում է պուլիկ-
ները: Եկեղեցուց դուրս գալով՝ աղջիկները պուլիկները իրենց
թաղերում տնետուն են պտտեցնում, օրհնած ծաղիկներից դնում
154
են խնոցու վրա, որ խնոցու կարագն անպակաս լինի, կապում են
կովի պոզից, որ կաթը շատ լինի, տանում են արտը, պուլիկից մի
քիչ ջուր ցանում արտի վրա, որ տարին բերքառատ լինի: Այնու-
հետև պուլիկը բերում են վիճակախաղի տեղը, երեսի շղարշը
վերցնում են ու պուլիկը մի թաքուն, սակայն բաց տեղ պահում և
հսկում: Շատ կարևոր էր, որ տղաները չիմանան աղջիկների
գաղտնիքները: Նրանք հեռվից հետևում էին, իսկ աղջիկները
հերթապահություն էին սահմանում և հսկում պուլիկը: Պուլիկը գի-
շերը պետք է մնար աստղաշատ երկնքի տակ: Այդպես աղջիկները
աստղերին, տիեզերքին խնդրում են, որ իրենց մուրազն իրակա-
նանա: Եթե տղաները գողանան, դա անպատվություն ու
չարագուշակ նշան է համարվում խմբի համար: Հաջորդ օրը՝ առա-
վոտյան, բաց երկնքի տակ օջախներ են վառում: Աղջիկների
հարազատները օգնում են ճաշերը եփելու գործում:
Առավոտը՝ ժամը 10-ին, աղջիկները ծաղկեփնջերով հավաք-
վեցին Ալեքսանենց այգում: Բոլորն էլ ուրախ, տոնական տեսք
ունեին: Ծամերին գույնզգույն ժապավեններ էին կապել, ծաղկե-
պսակներ դրել գլխներին: Ռուբենը փորձեց մոտենալ, սակայն
աղջիկներն արգելեցին:
– Պա մին քանի տարե առաջ ինձ թողալ ին,– ասաց Ռուբենը:
– Կուճուր իր, միհենգյ բեղեր օնիս, տղամարդ ըս տեռնըմ:
– Համ էլ Շուշի ամեն տարե ես ի պուլիգյան վիճակ հանըմ,–
պնդեց Ռուբենը:
– Քանի՞ տարեկան իր:
– Չորս, հենգյ:
Աղջիկները ծիծաղեցին: Նրանք վիճակախաղի պուլիկն ու
խոնչան ձեռքերին տնից տուն էին շրջում, սյուներից ծաղիկներ
կախում, ուտելիք հավաքում ու երգում.
Ճոլի–վալի` ճոլ79 չկա,
Խավիծ անիմ` եղ չկա,
Ճոլին ինգյավ ջրհորը,
Ջրհորան տուս օնող չկա…
79 (Ոչխարի) հոտ:
155
Վիճակախաղի մասնակիցները նստում են կանաչ խոտի վրա
փռած գորգերին: Խութանց տնից ճերմակ մետաքսե շրջազգեստ
հագցրած, գլխին ճերմակ շղարշով ժպտերես յոթամյա աղջնակը
եկավ վիճակախաղի տեղը, նստեց աթոռին: Իսկ սեղանի վրա ար-
դեն բերել էին գաղտնարանի պուլիկը: Աղջիկները որոշ հեռավո-
րության վրա կանգնում են վիճակախաղի շուրջը: Սկզբում երգում է
ամենալավ ձայն ունեցող Խութանց հարս Անուշը:
Աղջիկների խումբը վերադարձավ այգի: Անուշը մելամաղձոտ
երգի հնչյունները տարածեց այգում, որի ամեն խոսքին հաջոր-
դում էր աղջիկների խմբի արձագանքը.
– Սօր մեզ Համբարձում ա,
– Ջան գյուլում, ջան, ջան…
– Ըստծուն փառքը պեցվըմ ա,
– Ջան ծաղեգյ, ջան, ջան…
– Քրիստոսը երգինքյ համբարցվից,
– Ջան գյուլում, ջան, ջան…
– Լուխճիտ80 բախտը պեցվըմ ա:
– Ջան ծաղեգյ, ջան, ջան…
Սա ջանգյուլումի նախերգանքն էր: Ապա Անուշը սկսեց ջան-
գյուլումը.
– Ծին, ասըմ ըն, մուրազ ա,
– Ջան գյուլում, ջան, ջան…
– Վեսկե թեվավ արազ ա,
– Ջան, ծաղեգյ, ջան, ջան…
– Ծիրքըճիրին81 ես մատաղ,
– Ջան գյուլում, ջան, ջան…
– Յարըս վեսկու կարաս ա:
– Ջան, ծաղեգյ, ջան, ջան…
80 Բոլորիդ:
81 Շնորհք:
156
Աղջնակը ձեռքը մտցնում է պուլիկ, հատակից մի իր հանում:
Աղջիկներից մեկը, ով ճանաչում է ջրի մեջ գցած առարկան, վերց-
նում է, իսկ նախորդած ջանգյուլումն էլ նրա ճակատագրի վիճակն է:
Հետևում է հաջորդ ջանգյուլումը.
– Սարը ծունը կալալա,
– Ջան, գյուլում, ջան, ջան…
– Արև ա ըրալ, հալալ ա,
– Ջան, ծաղեգյ, ջան, ջան…
– Չըփըրեցե ջեյրան ախճիգյ,
– Ջան, գյուլում, ջան, ջան…
– Դարդերըտ ինձ կալալա:
– Ջան, ծաղեգյ, ջան, ջան…
Աղջնակը հանում է հաջորդ իրը, որը արծաթե մատանի է:
Հետևում է մեներգչուհու հաջորդ ջանգյուլումը.
– Չափար գյուղը լոխ ծառն ա,
– Ջան, գյուլում, ջան, ջան…
– Ջամերը82 լիգյը ղայմաղ ա,
– Ջան, ծաղեգյ, ջան, ջան…
– Ունքամեչըտ պեց ըրա,
– Ջան, գյուլում, ջան, ջան…
– Քանի իմ ջանըս սաղ ա:
– Ջան, ծաղեգյ, ջան, ջան…
Աղջնակը հանում է հերթական իրը: Հետևում է հաջորդ ջան-
գյուլումը.
– Թարթառը փըրփըրըմ ա,
– Ջան, գյուլում, ջան, ջան…
– Կողքերը քըրքըրըմ ա,
– Ջան, ծաղեգյ, ջան, ջան…
82 Պղնձե գավաթ:
157
– Ամեն բոյըտ տըսնելիս
– Ջան, գյուլում, ջան, ջան…
– Իմ սերտըս փըրփըրըմ ա:
– Ջան, ծաղեգյ, ջան, ջան…
Մեներգչուհին մի պահ շունչ քաշեց, սպասեց, որ աղջնակը
պուլիկի հատակից հանի հերթական իրն ու տա տիրոջը, ապա
շարունակեց.
– Ախճի, անըմըտ Խաս ա,
– Ջան, գյուլում, ջան, ջան…
– Եղ մել օտել, մեծ պաս ա,
– Ջան, ծաղեգյ, ջան, ջան…
– Ղարիբութունա եկող յարըդ
– Ջան, գյուլում, ջան, ջան…
– Մեր Չըփարեն հըսվըհաս ա:
– Ջան, ծաղեգյ, ջան, ջան…
– Մեր Չըփարեն օդը համ նամ, համ զով ա,
– Ջան, գյուլում, ջան, ջան…
– Կյարունք ա, շաղուցող ա,
– Ջան, ծաղեգյ, ջան, ջան…
– Կյապուտ աշկերըտ, յար ջան,
– Ջան, գյուլում, ջան, ջան…
– Ինձ քաշող մին խոր ծով ա:
– Ջան, ծաղեգյ, ջան, ջան…
– Մռավա սարեն կըլոխը հով ա,
– Ջան, գյուլում, ջան, ջան…
– Սերտըս արհու ծով ա,
– Ջան, ծաղեգյ, ջան, ջան…
– Յերե դըրբըզան եկած ծիյավերներան
– Ջան, գյուլում, ջան, ջան…
– Հըրցըրեքյ. կասին էն հո՞ւվ ա:–
– Ջան, ծաղեգյ, ջան, ջան…
158
Աղջնակը հանեց վերջին առարկան, ու վիճակախաղի ավար-
տից հետո սկսվեց ճաշկերույթը: Սեղանը լցվում է բարիքներով`
մեղրահաց, կարագ, կաթնասեր, մածուն, ձվով ու յուղով տապա-
կած բանջարեղեն, ժենգյալով հաց, մեղրով ձվածեղ, եփած ու
տապակած հավեր, ոչխարի եփած միս, խորոված, մսի խորտիկ-
ներ, գինի:
Աղջիկները գինի չէին խմում:
Ճաշից հետո սկսվում են պարերը: Ղարաղշլաղեցիների
մշտական նվագողը Սարգիսն էր իր զուռնայով: Տղաներն արդեն
իրավունք ունեին խառնվել աղջիկների հետ ու պարել: Նվագող-
ները ուտելիքներով «շաբաշ» էին հավաքում: Ուրախությունը
երկարաձգվում է մինչև ուշ գիշեր:
Ռուբենը գոհ էր, որ մասնակցեց այս գեղեցիկ տոնին: Երբ հի-
շեց, որ մի քանի ժամից հորեղբայրն իրեն տանելու է Վաղուհաս`
բատրակության, սիրտը ճմլվեց: Սակայն եղբայրը` Արմենակը,
պատվիրել էր ուժեղ լինել և հաղթել դժվարությունները: Կարծես
գիտեր, թե ինչ է սպասում իր սիրելի եղբորը: «Երանի Արմենակն էլ
տեսներ աղջիկների այս տոնը և ուրախանար,– մտածեց Ռուբենը,–
գուցե իր ուրախությունը փոխանցվում է եղբորը…»:
Ալեքսանը, ավարտելով առավոտյան աշխատանքները,
մոտեցավ Ռուբենին, որ արթնացնի:
– Թուղըլակա՞ն չըս, թա էս խոխան միհետ մըրթըվարի քոն
ինի, դինջանա, մըծանա,– ամուսնուն սաստեց Սոնան:
– Օրը անց կացավ, բիդի Վըղըհաս տանիմ, Սերգուն տամ:
– Մեղքը չըս կյա՞մ…
Ռուբենը, առանց Ալեքսանի դեմքին նայելու, վեր կացավ, մի
բաժակ ջուր վերցրեց, լվացվեց: Աղջիկները կանչեցին.
– Ռուբեն, եք:
– Քյինա, ջանգյուլումի ճաշերան կեր, ըխճըկերքը համեցեքյ
ըն անըմ,– ասաց Սոնա աքերը,– մին բոխչա էլ նհետըտ կտանիս,
խալխեն տանը թա հիբ հաց կտան, Աստուծ ա գյուդում...
159
Գլուխ տասնութերորդ
Հանդիպում Քիրսում
Կուշտ նախաճաշելուց հետո Ռուբենը ուսովը գցեց խուրջինը
ու հետևեց Ալեքսանին: Ջանգյուլումի տոնակատարությունից
ստացած տպավորության տակ Չափարը Ռուբենի աչքին ավելի
էր գեղեցկացել: Նա նկատում էր բաներ, որոնց վրա նախկինում
ուշադրություն չէր դարձնում: Կարծես թե գեղեցկացել էին նաև
աղջիկները: Փոքրիկ աղջնակները հասունացել էին: Արդեն այլ
կերպ էին քայլում: Հանկարծ հիշեց, որ ինքը բատրակ է: Իսկ ո՞ր
աղջիկը բանի տեղ կդնի իրեն: Ու 15-ամյա Ռուբենը որոշեց, քիչ էլ
մեծանա, կհեռանա թե՛ Ալեքսանից և թե՛ բատրակությունից, քանի
որ այդ երկուսը Ռուբենի համար նույնն են դարձել:
– Քշըհանա աշկըս հաղըմ ար,– ասաց վաղուհասցի Սերգին,–
ըսեցե` Հասանը էն խուխեն պիրըմ ա: Դե լավ ա, վեր պերալ ըս:
Հունց վեր պայմանավորվալ ինքյ: Տու հանգիստ Չափար քյինա:
Ռուբենը այդ հարուստ մարդու նախիրն ամեն առավոտ հանդ
էր տանում, երեկոյան ետ բերում: Որոշ ժամանակ անց Սերգին
ասաց, որ անասունը Քիրսի իրենց յայլաղն են տանում: «Թե ինչու
են մոտիկ ու փարթամ Մռավը թողած Քիրս տանում,– մտածեց
Ռուբենը ու հանկարծ մի կարևոր բան հայտնաբերելով՝ ինքն իրեն
ժպտաց,– Քիրս, ուրեմն ես մոտիկ կլինեմ Արմենակին…»: Սերգին
ու նրա կինը, աղջիկներն էլ զարմացան իրենց բատրակի տրա-
մադրության փոփոխության վրա: Ինքնամփոփ, խոժոռ ու տխուր
տղայի դեմքը հանկարծ բացվեց, պայծառացավ: Նա ժպտում էր
բոլորին: Անհամբեր սպասում էր Քիրս գնալուն:
Քիրսը Ռուբենի համար սրբություն էր՝ պաշտամունքի լեռ:
Ասես կոմունիստ Արմենակն ու Քիրս լեռը մի միասնություն են
դարձել, ձուլվել իրար: Սիրտը, հոգին պատանու միջից դուրս էր
գալիս, առաջ թռչում, հասնում լեռանը, փարվում նրա յայլաղնե-
րին, արբենում նրա ծաղիկների բուրմունքով, երևի նա մի ներքին
զգացումով գիտի տեղը, գնում խոնարհվում է, համբուրում հողը.
«Արմենակ, Արմենակ, Արմենակ…»:
160
– Տղա, տավարը ետ տո, նի չտեռնան խալխեն արտը,– ասաց
Սերգին:
Ռուբենն արթնացավ քաղցր երազից ու վազեց նախիրի ետևից:
– Էսքան աշխուժ խոխա կյանքըմս տեսած չըմ,– ասաց Սերգիի
կինը` Զարվարդը:
– Ես հի՞նչ գյիդամ,– պատասխանեց ամուսինը,– Քիրսին
անումը սկացավ, ունքերեն թոխպերը ետ կալին, երգյինքյը
պարզվից: Ռուբեն, Քիրսը տեսած ը՞ս:
– Քիրսըմ Արմենակն ա մնացալ…
– Արմենակը հուվ ա՞:
– Մեծ ախպերս:
– Հուվ ա՞ իլալ նա:
– Կոմունիստ, Թևանեն դեմ ա կռվալ:
– Թևանն ա սպանա՞լ:
– Գյուդըմ չըմ…
– Պա իմ ախպերն էլ ա կռվալ Քիրսըմը,– ասաց Զարվարդը,–
ամմա Թևանեն ղոլան… Քիրսըմ իմ հոր յայլաղն ա:
Ռուբենը կովերը բաց թողեց խոտ ու ծաղկով լեցուն մարգա-
գետնում ու պառկեց մենավոր ծառի տակ: Ծառը նոր էր սկսել
բողբոջել: Ռուբենը զգաց ծառի ներսի եռուզեռը, նյութերի համա-
չափ բաշխումը: Ծառի ներսում ամեն մեկը գիտեր իր գործը, իր
տեղը, դերը` արմատներով հողից համապատասխան նյութեր ու
գույներ ջոկելը, ցողուններով դրանք ճյուղերին բաշխելը, տերևնե-
րի կանաչը, ծաղիկների ճիշտ ձևավորելն ու գունավորելը: Հետո
կգան մեղուները, կսիրահարվեն ծաղկին, ա՜խ, Արմենակ, ոնց էիր
սիրում ծաղիկ–Արփինեին… Մեղուներն իրենց կնճիթները կխրեն
վարսանդի մեջ, նեկտար կքաղեն, այդ պահին էլ սերմը կկպչի մեղ-
վի մազմզոտ մեջքին… Մարդու միջավայրն էլ այդպես պետք է
կազմակերպել՝ ներդաշնակ, ճիշտ բաշխումով, որ ամեն մեկը, ըստ
ունակության, իր տեղում լինի, որ ծառը ծաղկի ու բերք տա:
Բնությունն այդ ամենը նախատեսել է: Ռուբենը ճյուղերի
արանքով տեսավ երկինքը, որի կապույտ անհունի մեջ ամպաքու-
լաները ինչ-որ տեղ են շտապում: Նրանց հանձնարարված է
կուտակվել Մռավում, լեռան գագաթին վերջին ձյունը դատարկել:
161
Ռուբենն իրեն երջանիկ զգաց: Մոռացած իր միջավայրի աշխարհը՝
աշխարհն էր դիտարկում: «Երկինքը ոնց որ Մռավն ու Քիրսն են
իրենց վրա պահում,– մտածեց Ռուբենը:
– Հե՜ Ռուբեն…
Սերգիի աղջիկն էր, իրեն ուտելիք էր բերել:
Լեռը, որտեղ երևի հանգչում էր Արմենակը, Ռուբենի հայաց-
քում մեկ պատվում էր ճերմակ ամպերով, մեկ էլ անշտապ հեռա-
նում, հայտնվում էր կանաչ լեռը, ժպտում իր բազմագույն ու բույ-
րով արբեցնող ծաղիկներով, ժպտում Արմենակի ու Արփինեի
նման: Ռուբենը վեր կացավ, քայլեց, գնաց ու գրկեց, փարվեց
լեռանը: Ծոցագրպանից հանեց Արմենակի լուսանկարը: Արմե-
նակն ու Ռուբենը ժպտացին իրար: Հետո Ռուբենը տեսավ Արմե-
նակին ու Արփինեին: Նրանք երջանիկ էին, որովհետև վերագտել
էին իրար: Նրանք ասես չէին քայլում, թեթևորեն ճախրում էին:
Քիրս լեռը
162
«Ուրեմն Արփինեն… չնայած այլ տեղ է, բայց հասել է իր Արմենա-
կին…»– մտածեց Ռուբենը:
– Հե՜ Ռուբեն…
Արմենակն ու Արփինեն լսեցին աղջկա ձայնն ու հեռացան:
Իսկ Ռուբենը մտածեց, որ երբեք չի ներելու Սերգու աղջկան իրեն
չքնաղ երազից կտրելու համար:
Մինչև աշուն մնացին սարում: Երբ ետ դարձան, Ռուբենը
տեղավորեց նախիրն ու վաղ առավոտյան, Սերգու աղջկան ցած-
րաձայն զգուշացնելով, ճանապարհվեց Չափար: Այստեղ տեղե-
կացավ, որ Ալեքսանը Միշային կրկին բատրակության է տվել
Հաթերքում՝ նորից տարեկան մի երինջ վարձով:
– Լավ, դե վեր եկալ ըս, ես կքյինամ, Սերգուն անա հախը
ստանամ,– ասաց Ալեքսանը,– տու կյումը թիմիզցրու, հիյվններեն
խոտ կտաս, կովերը, էծերը կկթիս, կյարունքը կվորոշիմ, թա շտեղ
ղարկիմ քեզ:
Գլուխ տասնիններորդ
Կոմերիտական Ռուբենը
Այդ տարի ձմեռը խիստ էր ու ձյունառատ: Հակառակ մյուս
տարիների՝ անասունն անտառ չէին տանում` պեխ83 տալու:
Սակայն դրանով Ռուբենի գործը չէր թեթևանում: Անընդհատ
գոմում գտնվող անասունն ուտել էր ուզում: Գոմի մաքրությունը
պահելը ծանր գործ էր: Ինքը` Ալեքսան հորեղբայրը, աշխատասեր
էր ու նույն աշխատասիրությունն էր պահանջում իր եղբոր որդի-
ներից: Սակայն պատանին ոչ այնքան հոգնում էր, որքան ձանձ-
րանում: Նա նախանձով էր նայում դպրոց գնացող երեխաներին:
Իսկ իր հասակակիցները ուսումը շարունակելու համար Հաթերքի
դպրոցն էին հաճախում: Չափարն էլ դպրոց ուներ: Ասում են, որ
Չափարում դպրոց է բացվել 1906 թվականին, որի առաջին
վարժապետը գյումրեցի Ստեփանն էր իր կնոջ` Հայաստանի հետ:
83 Ծառի բողբոջ (բոխի):
163
Ստեփանը պարապում էր տղաների, Հայաստանը` աղջիկների
հետ: Չափարի երիտասարդների մի մասն այդ երկսեռ դպրոցում
տառաճանաչ դարձավ: Գրել–կարդալ սովորեցին նաև Վարդազա-
րանց և Գարախանանց տոհմերի մեծահասակները: Ապա 1913 թ.
մեկդասյա պետական դպրոց է բացվում Չափարի եկեղեցում, իսկ
երբեմն թաղման արարողության կամ պատարագի պատճառով
դասերը տեղափոխում էին գյուղի քյոխվա Թամրազյանների
օդան: Քահանայից բացի, դասավանդում էր նաև Խծաբերդից
եկած վարժապետ Կարապետ Սահրադյանը, ով գյուղում անուն
հանեց՝ շնորհիվ իր ոսկեծայր գրչի ու ոսկեպատ թանաքամանի:
Դա գյուղում գրագիտության չափանիշ էր համարվում: Ղարաբա-
ղին ինքնավար մարզի կարգավիճակ տալուց հետո գյուղում
բացօդյա երկդասյա դպրոց բացվեց, որը սկզբում Ըխկատանց
Ջալալի, 1923 թվականից` Խութանց Ջավադի տանն էր: Հետո եկե-
ղեցում բացվում է լիկկայանը` մեծահասակների անգրագիտության
լիկվիդացման դպրոցը, որին օժանդակում էր գյուղի տերտերը:
Երեկոյան դպրոցը ևս տեղափոխվեց Խութանց երկհարկանի լու-
սավոր սենյակներով տունը: Դպրոցը բացելով՝ գյուղի կոմերիտա-
կանները իջեցնում են եկեղեցու շատ հնուց մնացած զանգը,
որպեսզի այն կախեն դպրոցի մուտքում: Պատմում են, որ գյուղի
վերաբնակեցման շրջանի առաջին բնակիչը` Վարդազարը, ով մի
քանի տարի եկեղեցում էր բնակություն հաստատել, երբեմն
քաշում էր եկեղեցու զանգը, դրանով հայտնում շրջապատին, որ
կենդանի են և՛ եկեղեցին, և՛ գյուղը:
Գյուղի հավատացյալ կանայք դպրոցի զանգը հնչեցնելու
առիթով աղմուկ բարձրացրին և արգելեցին:
Գարնանը Ալեքսանը Ռուբենին տարավ Հաթերք, որպես
բատրակ հանձնեց Բաբենց Մանասանի և Բալասանի տանը:
Մի քանի ամիս անց, մի օր Ռուբենին դիմում է Բալասանը.
– Ծեր շինացի Մկրտիչը հենա Միրզին տանն ա, թա օզըմ ըս
շենան, Հսանան խաբար գյիդաս, քյինա տես, ետ եք:
Բաբենց հարևան Միրզայի դարպասի դուռը Ռուբենը բացում
է, տեսնում՝ Մկրտիչ ապան կանգնած բակում:
– Ա՛ բալա, մեր Եղիշի տղան չը՞ս, ըստեղ հինչ ը՞ս անըմ:
164
– Հասան ամին ա պերալ, թողալ Բըբենց տանը…
– Հա,– հաստատում է Միրզան,– Բալասանեն տանը բատրակ ա:
– Լավ, բալա, քյինա, էքյուծ թուշին Չափար՝ մեր տոն կիկյաս:
Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Ռուբենը վեր է կենում, Բալա-
սանին հաջող ասում ու ճանապարհվում Չափար: Մի քանի
ժամից գյուղ է հասնում, մտնում Մկրտիչ Մկրտչյանենց տուն:
Մկրտիչի կինը կարագ, պանիր, այլ ուտելիքներ, վառարանին
տաքացրած հաց դրեց սեղանին:
– Էրգյան հղե յըս եկալ, սոված կինիս, Բըբենք քեզ հաց
տուված չըն ինիլ:
Ռուբենը չէր համարձակվում ձեռք մեկնել ուտելիքին: Քանի
ամիս է` կուշտ հաց չէր կերել: Մտածում էր. «Մի կտոր հաց ու
պանրից վերցնեմ, դնեմ գրպանս ու դուրս գամ, քաշվեմ մի
անկյուն, համով ուտեմ…»: Մկրտիչի կինը զգաց երեխայի կաշ-
կանդվածությունը, ասաց.
– Տու հացըտ կեր, ես գործ օնիմ,– դուրս եկավ սենյակից:
Ռուբենը, մենակ մնալով, հափշտակությամբ կերավ:
Երեկոյան ուզեց տուն` Հասանի մոտ գնալ, Մկրտիչը չթողեց:
– Կացեր, ա խոխա, հեսա ամիտ կյամ ա:
Հորեղբայրը ներս մտավ, մռայլ ու դժգոհ հայացք պարգևեց
Ռուբենին:
– Հըը՜մ,– արեց նա:
– Հասան,– ասաց Մկրտիչը,– ըշկապեց խոխա յա իրեվըմ,
խնդրըմ ըմ սրանա ետը նոքարության չտաս:
Եղբայրը` Միշան էլ էր վերադարձել Մարգուշավանից: Նա,
մեկ տարի դաշտավայրային գյուղում որպես նախրապահ աշխա-
տելով, երկու ջվալ ցորեն բերեց Հասանին ու հեռացավ Ղարաբա-
ղից, ընդմիշտ մեկնեց Բաքու:
Ռուբենն ընդգրկվեց գյուղի կոմերիտականների շարքերը: Նա
սկսեց երեկոյան դպրոց հաճախել, իսկ ցերեկը անասուն էր պա-
հում: Շուտով Ռուբենին կոմերիտմիության քարտուղար ընտրե-
ցին: Ցանկացած հարցի նա կարողանում էր ճիշտ լուծում տալ:
Նա մեծ հեղինակություն ուներ երիտասարդների մեջ:
165
Սկիզբ առավ Ալեքսանի հետ առաջին ընդհարումը: Ալեքսանը
հրաժարվեց ընդունվել կոլեկտիվ տնտեսություն:
– Էսքան տարիների իմ աշխատանքը հո՞ւնց ես մին պենու տամ,
հինչան կլոխ չըմ հանըմ: Ախր տու, ախպերտ, քու հար մեծ ամագյ
ըք տիրալ մեր էս տնտեսութունըմ, պա լոխ քամուն ռեխը տա՞մ:
– Ես փայ օնի՞մ էս տնտեսութունան,– հարցրեց Ռուբենը:
– Եթե մնաս, օնիս, եթե կոլխոզ մտնիս, օնիս վեչ,– պատաս-
խանեց հորեղբայրը:
– Դե, վեր տիհենց ա, ես առանձնանըմ ըմ քիզանա, կոլխոզ
ըմ մտնըմ:
– Ռուբեն տղա, տու մաշկես ըս թխըմ: Էքյուծ ետ ըս
տըռնըլական, ընդունել չըմ:
– Միհենգյ իմ աշխադանքեն փայը տամ չը՞ս:
– Չէ, բատրակեն հի՞նչ փայ, ազադ ըս, քյինա քու կոլխոզը,
տեսնամ բատրակներավտ հո՞ւնց ըք տնտեսություն սարքըմ:
Կոլտնտեսությունը երիտասարդ կոլտնտեսականին տուն կա-
ռուցելու համար տնամերձ հող հատկացրեց Դանիելյան Ավանեսի
երկհարկանի տանը կից տարածքում: Նա իր ընկեր կոմերիտա-
կանների օգնությամբ արագորեն միհարկանի փոքրիկ տուն
կառուցեց և տեղափոխվեց:
Ռուբենը շարքային կոլտնտեսական էր: Նա բատրակության
փորձով կատարում էր ամենատարբեր աշխատանքներ: Այդ ըն-
թացքում էր, որ ավելի գնահատեց իր կորած եղբոր` Արմենակի
համբերելու և դիմանալու խորհուրդները, քանի որ դրանք կոփում
էին նրան, նախապատրաստում ավելի մեծ գործերի: Կոլտնտե-
սության նախագահ Ավանես Դանիելյանի հանձնարարությամբ՝
որպես կոմերիտմիության քարտուղար, Ռուբենը կոմերիտական
մարտական ջոկատներ կազմակերպեց, որոնք զենքը ձեռքերին
դիրքեր էին պահում Ղըլեն յալում, Արիքլուվեն դիրքում, Գառների
խութում, Չութուզեն կապում և այլ տեղերում, որտեղից կարող էին
գյուղի, նրա տնտեսության վրա հարձակվել Մռավի մութ ծմակնե-
րում ապաստանած ավազակները՝ Քուրդօղլի Մուհամմադը, Ադիլ
բեյը, Մուսրաթ բեյը, Ազատը և այլք: Չափարցին, գյուղի վերակեն-
դանացման առաջին օրվանից սկսած, դաժան պայքարի մեջ էր
166
շրջակայքում յուրդեր տեղադրած քոչվոր ցեղերի, հատկապես՝
թուրքերի հետ, որոնք վարուցանք չէին անում, սակայն հայ գյուղա-
ցիներից շատ ավելի լավ էին ապրում: Թուրքը առիթը բաց չէր
թողնում՝ գողանալու չափարցու անասունը, ապա վերադարձնելու
ցորենի դիմաց: Իսկ ամեն անգամ նախրից անջատված անասուն
էր լինում հանդում: Հաճախ էլ ուղղակի ավազակային հարձակում
էին գործում, քշում, տանում նախիրը, ապա յուրաքանչյուր կովի
համար ցորեն ստանում: Ահա այս ամենօրյա պայքարում է, որ Չա-
փարում Հաթերքի հռչակավոր Ծատուրին զուգահեռ ծնվեց իր
հերոսը` Բայլար Ջավադի Մկրտչյանը:
Գլուխ քսաներորդ
Ընդհարումներ
Մինչ խորհրդային կարգեր հաստատվելը, գյուղացիներին
զինելու հիմնական գործն իրականացնում էին Ալիշ Բախշիի
Սարգսյանն ու Դավիթ Սարգսի Դանիելյանը: Վերջինս իրացնում
էր հրացաններն ու Ալիշին տալիս եկամուտի իր բաժինը: Միայն
Բայլարի հետ Դավիթն ընդհանուր լեզու չէր գտնում: Չափարցի
այդ հսկան նեղում էր Դավթին, որ աղքատ մարդկանց էժան վա-
ճառի զենքը: «Այ մարդ, որ քո ասած գնով ծախեմ գյուղացիներին,
բա հաջորդ անգամ ո՞նց գնամ զենք բերելու, իմ երեխաներին
ո՞նց եմ պահելու,– առարկում էր Դավիթը:– Դե՛, էդ կողը հաստ
ղարաբաղցուն էլ ո՞նց բացատրեմ, որ սա առևտուր ա, առանց
շահի գործ չի լինում»:
Մի անգամ Ալեքսանդրապոլից Վարդենիսով զենքը տեղա-
փոխելիս անտառում գիշերը մի քուրդ պատանի է հանդիպում:
Ալիշանն ու Դավիթը մուսավաթական վերնազգեստով էին ու
միշտ թուրքերեն էին իրար հետ խոսում, որ հանդիպած թուրք կամ
քուրդ չիմանան իրենց հայ լինելու մասին: Մի պահ Դավիթը հա-
յացքից կորցնում է քուրդ պատանուն ու բարձրաձայն հայերեն
դիմում Ալիշին.
– Էս քյուրդ լակոտը թորնը՞ կորավ…
167
Պատանին, տեսնելով զենքով բեռնած ձիերը ու հասկանալով,
որ զենք տեղափոխողները հայեր են, փախչում է և այդ մասին
հայտնում Յանշաղի բեկին: Քուրդ զինյալները իսկույն շրջապա-
տում են զենք տեղափոխող չափարցիներին: Ալիշանի հետ էր նաև
վարդենիսցի ուղեկցողը, ով լավ գիտեր ճանապարհները:
– Վանի,– ասում է Ալիշանը,– նստե ձիտ ու թռի բիդա
Չափար, հայտնի Վարդազարին, թող Ադիլ բեյի նհետ կյան Յան-
շաղի բեյին կոշտը: Մունք երևի երկու օր կտըմանանք, ավել
անհնար կինի:
Ալիշանն ու Դավիթը սկսում են կրակոցները` քրդերի ուշա-
դրությունը շեղելով իրենց կողմը. այդ պահին քաջ Վանին
անսպասելի ճեղքում է շրջապատումն ու կրակելով քրդերի վրա՝
շփոթեցնում նրանց, ուղղություն վերցնում դեպի Չափար: Տեսնե-
լով, որ հետապնդում են, ցած է նետում յափնջին, հետապնդողնե-
րը մի պահ դադար են առնում, հարձակվում յափնջու վրա, ապա
նորից փորձում հասնել հայ հեծյալին: Վանին դեն է նետում հրա-
ցանը: Հետապնդողները կանգ են առնում, վերցնում հրացանը:
Սա էլ հերիք էր, որ քաջ երիտասարդը պոկվի հետապնդողներից:
Մկրտիչը, ով սպասում էր զենքի այդ խմբաքանակին, իսկույն դի-
մում է խոշոր կալվածատեր Մեհթի բեյին, ով Յանշաղի բեյերի
խորթ եղբայրն է, քանի որ տարբեր մայրերից են, մի հորից` Սայի
բեյից: Մկրտիչը տասը հրացան իրենց փամփուշտներով նվիրում է
Յանշաղի մեծ բեկ Իդյար բեյին, սակայն հիմնական մասը բերում
է գյուղ: Հենց Ալիշանի շնորհիվ Չափարի բնակչությունը մնացած
հայկական գյուղերի համեմատ մարտական զենքերով ավելի լավ
էր զինված: Գյուղում բավականին քանակությամբ «Մոսին» տիպի
մարտական հրացան կար, որը բավարար էր գյուղը քրդերի հար-
ձակումներից պաշտպանելու համար:
Ի վերջո, քրդերին հաջողվում է բռնել Ալիշանին և սպանել,
դրանով իսկ կտրել հայ գյուղացիներին զինելու այդ միջոցը:
1905 թվականի ազգամիջյան ընդհարումների ժամանակ
Յանշաղից երկու քուրդ Վարդազարի մոտ են գալիս: Դաշնակ-
ցական խմբապետ Համազասպը, ով Հաթերքում էր գտնվում,
տեղեկանալով այդ մասին, հաթերքցի Ասատուրին զինյալների
168
ջոկատով ուղարկում է բռնելու նրանց: Վարդազարը հրաժար-
վում է իր հյուրերին նրանց հանձնել, թաքցնում է, ապա փախց-
նում: Մի քանի օրից Չափար է գալիս Համազասպն ու շնորհա-
կալություն հայտնում Վարդազարին խելացի որոշման համար,
քանի որ երկու քուրդի սպանելով՝ ոչնչի չէինք հասնի, բայց մատ-
նելով իր քուրդ հյուրերին` շրջապատի քրդական գյուղերի բնա-
կիչներին կթշնամացներ Չափարի նկատմամբ, ու արյունահեղու-
թյուն կլիներ: Վարդազարը Ասատուրի հետ բախումից հետո
հիվանդանում է: Գյուղի արտաքին հարաբերությունների կար-
գավորման հոգսը ստանձնում է նրա ավագ որդին` Մկրտիչը, ով
ստեղծում է գյուղի կառավարման հինգհոգանոց հանձնաժողով:
Չափարում ընդունված ներքին օրենք էր որևէ աղետի դեպքում
փոխադարձ օգնությունը: Եթե որևէ մեկի տունը կամ գոմը հր-
կիզվում էր, ապա ամբողջ գյուղով օգնության էին գալիս աղետի
ենթարկված ընտանիքին, արագ վերակառուցում: Հենց գյուղում
ստեղծված ներքին միաբանության շնորհիվ էր, որ այն քրդական
շրջապատման, մանավանդ թուրքմեն քոչվոր ցեղի հարևանու-
թյան պայմաններում ամրացավ, գյուղ դարձավ: 1905–1906 թվա-
կաններին գյուղի վրա կախված էր քուրդ զինյալների հարձակ-
ման վտանգը: Անհրաժեշտ էր վերացնել Չափարն ու ընդարձա-
կել քրդական տարածքները: Համազասպը որոշում է առժամա-
նակ գյուղի բնակիչներին տեղափոխել Հաթերք ու Վաղուհաս:
Աշնանը չափարցիք վերադառնում են: Մի քանի տուն քրդերն
այրել էին:
Չնայած չափարցիները ձգտում էին հակամարտության մեջ
չմտնել շրջապատի մահմեդական գյուղերի բնակիչների հետ,
այնուամենայնիվ, միշտ ստիպված էին զգոնություն պահպանել,
հարկ եղած դեպքում դիմել ինքնապաշտպանության: Գյուղի երի-
տասարդներին ռազմական գործ ու մարտավարություն էր սովո-
րեցնում Շամիր Դանիելյանը:
1919 թ. աշնանը Բերդաձորի գյուղերի վրա թուրքական
զորագնդի հարձակման պատճառով մի քանի տասնյակ ընտանիք
գաղթում է Չափար: Այստեղ ստեղծված Հինգի կոմիտեն Մկրտիչի
169
գլխավորությամբ կազմակերպում է փախստականների տեղա-
վորման, նրանց սննդի հարցերը:
1905 թվականից ազգամիջյան ընդհարումների հետևանքով
Ղազախ գավառի Բաշքենդ գյուղի հայությունը ստիպված գաղ-
թում է Ջրաբերդի շրջան և հաստատվում Չարեքտար գյուղի վան-
քի մերձակա տարածքում: Սակայն 1918–1920 թվականներին նորից
են սկիզբ առնում ազգամիջյան ընդհարումները: Բաքվի իշխանու-
թյուններն ամեն առիթ օգտագործում էին հայերին քշելու իրենց
բնակավայրերից: 1919 թ. գարնանը նման մի վտանգ էր կախվել
Չարեքտարում ապաստանած հայերի վրա:
– Մկրտիչ, անդարդ նստել ես, վեր կաց, շուտ,– ասում է
Մկրտիչի բարեկամ չարեքտարցի քուրդ Ազիզ Աբասովը,– չարեք-
տարցիք որոշել են` այսօր գիշերը կոտորեն ղազախեցի հայերին,
նախիրը քշեն տանեն, Խոսրով Բեկ-Սուլթանովի զինվորներին
տան: Ամեն ինչ Սուլթանովի հետ համաձայնեցրել են:
Թուրքերի ու քրդերի հետ չափարցիների հարաբերությունները
դժվարին պահերին հիմնականում լուծում էր Վարդազարի
սերունդներից Բայլար Մկրտչյանը: Նա բարձրահասակ, ֆիզիկա-
պես շատ ուժեղ ու լավագույն նշանառու ճանաչված անձնավորու-
թյուն էր, որի անունը սարսափ էր ազդում Թարթառի կիրճի
խաշնարած քրդերի ու թաթարների վրա:
Մկրտիչն իսկույն կանչում է Բայլարին: Սա ներս է մտնում ու
շորի մեջ փաթաթած թարմ լավաշ դնում սեղանին:
– Մեր կնեգյը` Ագյիլասն ա թխալ,– ասաց Բայլարը:
Բայլարի կինը կապանցի էր, ով չէր ընդունում տեղի թոնրի
հացը ու լավաշ էր թխում: Այն քիչ էր տարածված Արցախում:
– Հա, լավաշը լավ ա, բայց տու էլ մեր թուռնավ հացան կեր,
ես էտ ըմ շատ սիրըմ,– ասաց Մկրտիչը:
– Դե, հա, մարդ էլ կա պոմբի84 հաց ա սիրըմ…
– Բայլար,– դիմեց Մկրտիչը,– հինչ երդում էլ տա` թորքեն
հվատիս վեչ: Ես գյուդըմ ըմ, վեր նահանք պադրաստվըմ ըն
կըտորին էտ մարդկանց: Գյուդըմ ըս, վեր 1905 թվին Մինքենդըմ,
84 Սապատավոր:
170
Աղուդիում, Հակառուի, Աղավնոյի գյուղերըմ հունց ըն կտորալ
հայերեն: Նստալ ըն հայեն տներըմ, կերալ խմալ, երդում կերալ
Ալլահավ, հետո եր կացալ, դիգյանցկաց85 հարձակվալ ու կտո-
րալ, թլանալ: Տիհենց էլ ղազախեցի հըյերեն նիհետ ըն ըննական:
Չարեքտար մեկնելուց առաջ Մկրտիչը լուր է ուղարկում
հաթերքցի Ծատուրին, որ օգնության գա: Թարթառի հովտում ամե-
նահզորը Ծատուրն էր, որից սարսափում էին թուրք և քուրդ ավա-
զակները: Ծատուրը Թարթառի հովտի խաղաղության երաշխիքն
էր: Երբ 1905 թ. Թարթառի թուրքերը գրավել էին Չայլուն, Ծատուրը
ենթաշրջանի գյուղերի երիտասարդներից ջոկատներ է կազմում,
սրընթաց հարձակվում ու Չայլուից դուրս քշում թուրքերին:
Մկրտիչը, Բայլարն ու Բաղդասարը չափարցի հրացանավոր-
ներին հավաքում են, մեկնում Չարեքտար, տեղ հասնելով` դիրքեր
են բռնում գյուղի շուրջը, իրենք երեքով գյուղի հայկական հին
վանքի հրապարակ մտնում, որը գյուղի կենտրոնն էր: Չարեքտա-
րում էին հավաքվել շրջապատի թուրքական ու քրդական գյուղե-
րի հրացանավորները: Թուրքերը սկսում են վիճել Բայլարի հետ,
սպառնում, թե թույլ չեն տա, որ ղազախցի հայերը հեռանան: Երբ
վեճը տաքանում է, և ուր որ է պիտի իրար վրա կրակեն, հաթերքցի
Չիչինանց Աստվածատուրի (Ծատուր) գլխավորությամբ հասնում
են Փարունց Ջալալի, Չալփափախ Ջալալի և Իսկանդարենց Կրի-
քորի խմբերը: Փարունց ու Սահակենց խմբերը գետի ձախ կողմում
են դիրքավորվում, Իսկանդարանք ու Բլանք` աջ մասում: Թուրքե-
րը, տեսնելով հաթերքցի Ծատուրին, իսկույն տեղի են տալիս ու
ասում.
– Երդվըմ ընք Ըստուծավ, Ըլլահավ, մեր սուրբ Ղուրանավ,
վեր հըյերեն ծերք չընք տըլան:
Մկրտիչը գիտեր այդ երդման գինը, ուստի ասաց.
– Երդվըմ ընք, տրա կարիքը կա վեչ, որոշված ա. ժողովուրդը
քոչըմ ա ըստըղաս:
Տապալվում էր թուրքերի` հայերին կոտորելու և նրանց ունեց-
վածքը սեփականացնելու ծրագիրը: Ղազախի Բաշքենդ գյուղից
85 Անսպասելի:
171
եկած հայերին թուրքերը հնարավորություն էին տվել, որ վրան
դնեն գյուղի մոտ, անասուն պահեն–չաղացնեն, հարստանան`
մտածելով, որ իրենց պատանդն են, նրանց ունեցվածքն էլ, վաղ
թե ուշ, իրենցն է: Դրա համար էլ ամեն ջանք թափում էին, որ
պահեն հայերին:
Երեք ղազախցի հայեր ջրաղացատեր Պետրոսի հետ մոտե-
ցան Բայլարին:
– Բայլար, կուռանըտ մատաղ,– դիմեց Պետրոսը,– ըստեղ
մունք տըվըրատար ընք տեռալ, ես ճեղաց, հարստություն օնիմ,
էսքանը թողինքյ թոռնը քյինանք:
Բայլարը մի այնպիսի ապտակ է հասցնում Պետրոսին, որ սա
գետնին է փռվում:
– Ես քեզ օխծեն ռխան ըմ տուս օնըմ, տու էլ` դանա յը՞ս
խռենքյ տամ86: Ասըմ ըմ` քոչըմ ըք, վե՛րջ:
Կոտորածից փրկվելով` ղազախեցի հայերը նախ տեղափոխ-
վում են Չափար, հետագայում` Մինգրելսկ: Բայլարի` Թարթառի
հովտում ունեցած ազդեցության մասին լուրը հասնում է Բաքվի
իշխանությունների կողմից Ղարաբաղի գեներալ-նահանգապետ
կարգված Խոսրով Բեկ-Սուլթանովին, որի մերձավորներն էին
Գերեվենդից Ադիլ բեյը, Չարեքտարից Ազիզ Աբասովը, Բաղլու-
փայայից Մաշադի Սալահի որդին` Ղարան: Սուլթանովը կարգա-
դրում է ավազակի անուն հանած Ղարային.
– Ամեն կերպ վերացրու հայ Բայլարին:
Մկրտիչի լրտեսը` չարեքտարցի Ազիզ Աբասովը, Մկրտիչին
հայտնում է Բայլարի վրա կախված վտանգի մասին և առաջար-
կում որոշ ժամանակ նրան թույլ չտալ, որ դուրս գա գյուղից:
Սակայն Ղարան գաղտնի գրությունով լուր է ուղարկում Բայլա-
րին, առաջարկում հանդիպել: Բայլարը իր ընկերոջ` Ավետիս
Սարգսյանի հետ գաղտնի դուրս է գալիս գյուղից: Ճանապարհին
Թարթառի մյուս ափից քուրդը կրակում, մահացու վիրավորում է
86 Ես քեզ օձի բերանից եմ դուրս հանում, դու էլ հորթ ես քշում (դատար-
կաբանում ես):
172
Բայլարին: Վերջինս խնդրում է Ավետիսին, որ իրեն գյուղ տանի,
թույլ չտա, որ իր գլուխը նվեր տանեն Սուլթանովին:
Լուր է հասնում քրդերից, որ քանի Բայլարը չկա, պատրաստ-
վում են հարձակվել հայկական գյուղերի վրա: Գյուղի դատավոր
Վարդազարը, տեսնելով, որ Չափարը, փաստորեն, գտնվում է
թշնամացած թուրք և քուրդ ավազակախմբերի շրջապատման
մեջ, որոշում է ավելի զգույշ լինել, հարձակումները կանխող
կապեր հաստատել մահմեդական պարագլուխների հետ:
Երբ 1905 թ. Քյարամլուի թուրքերը հաթերքցիների շրջապատ-
ման մեջ էին հայտնվել, Վարդազարը ազատել էր նրանց և տուն
ուղարկել: Այս դեպքից հետո չափարցիներն ազատ անցնում էին
թուրքական գյուղերով: Հաճախ հայկական այլ բնակավայրերի
մարդիկ չափարցու անվան տակ պտտվում էին մահմեդական
գյուղերում: Նույն տարվա աշնանը հաթերքցի Սահականց Ջալալը
իր հեծյալների ջոկատով Պրտողագետի մոտ կտրում է Սև լճի յայ-
լաղից վերադարձող Թարթառի գավառի Ղարբանդ գյուղի քոչի
առաջն ու հարցնում քոչվորներին.
– Հուվ ա՞ Ղարաբաղի Բեհբուդ բեկի ըխճըկանը հանալ
ուրանց ըլաճուկան, տուվալ Ադիլ բեյին:
Քոչվորները վախենում են ասել, քանի որ աղջկան փախցնո-
ղը հենց Ջալալի եղբայրը` Պատվականն էր: Ջալալը մի քանի ան-
գամ օդ է կրակում, ու քոչվորները լեղապատառ փախչում են:
Թուրքերը դիմում են չափարցի Մկրտիչի օգնությանը: Չափարի
ղեկավարը 15-հոգանոց իր հեծյալների խմբով սլանում է դեպքի
վայրը, Զարդա խաչ գյուղի մոտակայքում հանդիպում Ջալալին,
քոչն անցկացնում գետն ու հանձնում Աբրահամ բեկի մարդկանց:
Աբրահամ բեկը Հասան–Ջալալյան իշխանական տոհմի մելիքա-
կան տան վերջին մելիքն էր: Արցախի ժողովուրդը սրբությամբ է
պահպանում 13-րդ դարի հայ խոշորագույն գործիչ, մեծ հայրենա-
սեր, Արցախի իշխանաց իշխան Հասան–Ջալալյանի հիշատակը:
Երբ մոնղոլները թափանցում են Արցախ, նա լեզու է գտնում
նրանց հետ, փրկում երկրամասը կոտորածից: Մոնղոլների
աշխարհակալ տիրապետության ժամանակաշրջանում նա չի դա-
դարեցնում Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչի տաճարի
173
կառուցումը. այն ավարտին է հասցնում 1238 թ. և մեծ հանդիսա-
վորությամբ օծում 1240-ին: Ականաբերդը, Ջրաբերդն ու Կարկառ–
Շուշին ետ ստանալու նպատակով մեծ իշխանը նախ մեկնում է
Բաթու խանի մոտ, ապա՝ մոնղոլների մայրաքաղաք Կարակորում`
Մանգու Մեծ խանի մոտ, դիվանագիտական ճանապարհով լու-
ծում հարցերը: Նրա դիվանագիտական ակտիվ միջնորդությամբ
խաղաղություն է հաստատվում մոնղոլների և Կիլիկիայի միջև,
որից հետո Կիլիկիայի Հեթում թագավորը մեկնում է Մանգու Մեծ
խանի մոտ, խաղաղության և փոխօգնության պայմանագիր
կնքում:
Սակայն Արցախի մեծ իշխանը մոնղոլ ոստիկան Արղունի
խարդավանքների զոհն է դառնում և նահատակվում Ղազվին
քաղաքում:
Չափարի Հակառակաբերդը մտնում էր հնուց ի վեր Արցախի
լեռներում ստեղծված պաշտպանաազդանշանային համակարգի
մեջ: Վտանգ լինելու դեպքում բարձունքներին տեղադրված
հատուկ կետերից խոտ վառելով՝ իրար նշան են հաղորդել: Մեկ
ժամվա ընթացքում ողջ Արցախը տեղեկանում էր վտանգի մա-
սին: Դրան հետևում էր նախապես մշակված զորահավաքը, ապա՝
սուրհանդակների միջոցով զորքերի կենտրոնացման ուղղություն-
ների մասին հրահանգները:
Աբրահամ բեկը ոչ միայն չէր թաքցնում մեծ իշխանի ժառան-
գորդ լինելը, այլև բացեիբաց, առանց քաշվելու բոլշևիկներից
հպարտանում էր դրանով: Նա Հարավային Կովկասում լավագույն
ջաղացքարի հանքի տերն էր, ու ամեն տեղից գալիս էին գնելու
այդ քարերից: Նա երբեմն գալիս էր Չափար` իր բարեկամ
Մկրտիչի մոտ:
Մահմեդական գյուղերի բնակիչների հետ լարվածությունը
շարունակվեց մինչև 1920 թ. մայիսը, երբ Չափարի անասնապա-
հական գոմերի տեղամասում իր սպիտակ ձիով հայտնվեց Սև
Սուլթանը` սպիտակ դրոշը ձեռքին` հայտարարելով, որ իշխանու-
թյունն անցել է բոլշևիկներին, ու երկրում խաղաղություն է
հաստատվել:
174
Մինչ այդ, տեղի էին ունեցել որոշ իրադարձություններ, որոնց
դեռևս անհաղորդ էին չափարցիները: 11-րդ Կարմիր բանակի
32-րդ հրաձգային և 18-րդ հեծյալ դիվիզիաները բանակի հրամա-
նատար Լևանդովսկու թիվ 58 հրամանով Եվլախից շարժվել էին
Թարթառ` «տարածաշրջանը մաքրելու կոնտրռևոլյուցիոն բանդա-
ներից»: Մայիսի 14-ին Թարթառից Կարմիր բանակի մի հեծյալ
հարյուրյակ «բարեկամաբար» մտել է Մարտակերտ` իբր ապրանք
գնելու: Դեպի Գանձասարի վանք տանող ճանապարհին ռուս
զինվորները մի ընդհարման ժամանակ սպանում են հայկական
բանակի սպա Հակոբ Մարտիրոսյանին: Մայիսի 21-ին կարմիրբա-
նակայինների հարյուրյակը, համալրվելով տեղի բոլշևիկներով,
հարձակվում է Վանք գյուղի վրա` ձերբակալելու շրջանի ինքնա-
պաշտպանական ուժերի հրամանատար Մեսյանին: Հայ հրամա-
նատարին բռնել չի հաջողվում, սակայն կարմիրները գրավում են
գյուղը:
Այս պատմությունները լավ էր սերտել Չափարի կոմերիտա-
կանների ղեկավար Ռուբենը՝ իր հերթին շարունակելով Վարդա-
զարի, Մկրտիչի ավանդույթները. նա նույնիսկ բանդիտիզմի դեմ
դաժան պայքարի պայմաններում ձգտում էր բարիդրացիական հա-
րաբերություններ պահպանել շրջապատի մահմեդական գյուղերի
բնակիչների հետ, վեճերն ու ընդհարումները խաղաղությամբ
լուծել, քանի որ լարվածությունը ոչ մի լավ բանի չէր բերելու:
Գլուխ քսանմեկերորդ
Կուլակաթափությունը Ջրաբերդում
Ցանկացած հարցում երիտասարդները նրան էին դիմում: Երբ
որևէ անլուծելի խնդիր էր առաջանում, նա իր հանգիստ պահ-
վածքով, խելամիտ տրամաբանությամբ գտնում էր իրավիճակից
ելքը: Նրան լսում էին նաև մեծահասակները: Եթե սկզբում երի-
տասարդները վիճում էին, թե ով որտեղ դիրք պահի, կամ հաճախ
խուսափում էին դիրքեր գնալուց, ապա կոմերիտմիության
քարտուղար ընտրվելուց հետո Ռուբենի խոսքը վճռորոշ էր ու
175
վերջնական: Նա այնպես կարգավորեց խնդիրը, որ բոլորը հա-
մաձայնվեցին: Արդեն անտառում թաքնված ավազակախմբերն էլ
զգացին Չափարի երիտասարդների ուժը, քանի որ, մի քանի ան-
գամ բախվելով նրանց հետ, կորուստներ կրելով, առանց թալանի
ու ավարի ետ էին նահանջել: Չափարցիների պաշտպանության
հիմնական գաղտնիքը հարվածային ջոկատն էր, որը գյուղում
սպասում էր: Հենց ահազանգ էր լինում, իսկույն շտապում էր այդ
դիրքը կամ շրջանցում ավազակներին, թիկունքից անսպասելի
հարվածում, խուճապ առաջացնում թվային գերակշռություն ունե-
ցող հակառակորդի շարքերում: Այսպիսի մի ընդհարման ժամա-
նակ Քուրդօղլի Ադիլ բեյը հազիվ է ազատվում գերի ընկնելուց:
Այս ամենի հետ մեկտեղ՝ Ռուբենը երեկոները լիկկայանի դա-
սերին էր հաճախում: Նա հետևում էր, թե ինչ է տեղի ունենում
երկրում: Հատկապես հուզիչ էին կոմկուսի XVI կոնֆերանսի նյու-
թերը, որտեղ քննադատվում էր Բուխարինի խումբը: Կոլեկտի-
վացման կազմակերպման հարցում Ստալինի հակառակորդները
պահանջում էին բարձրացնել հացի գնման գինը, ավելի շատ ապ-
րանք ուղարկել գյուղերը, նվազեցնել հացամթերքի արտահանու-
մը: Դրան հակառակ, չկարողանալով «խաղաղ» ճանապարհով
լուծել հացի մթերումը, պետությունը ձեռնարկեց արտակարգ
միջոցառումներ: ԽՍՀՄ Սովնարկոմը որոշում հրապարակեց, թե
ում կարող են կուլակների դասին կարգել: Կուլակ են կոչվում
մշտական բատրակ կամ նոքար ունեցողները, ջրաղացի, յուղի
արտադրության, շարժիչով ցանկացած մեխանիզմի տերերը,
առևտրով, վաշխառությամբ, միջնորդությամբ զբաղվողները:
Գյուղխորհուրդը կարող էր ցանկացած մարդու կուլակ հայտարա-
րել ու 107-րդ հոդվածով դատի տալ: Հատուկ որոշումով կուլակ
հայտարարված մարդկանց արգելվեց կոլտնտեսություն մտնել:
Շատերը ստիպված էին իրենց անհատական տնտեսության ողջ
նախիրով կոլտնտեսություն մտնել: Ունևորների մի մասն էլ մոր-
թում էր անասունը կամ էժան գնով վաճառում քրդերին: Մարդիկ,
ովքեր իրենց աշխատասիրությամբ անհատական տնտեսություն
էին ստեղծել, ունևոր դարձել, կուլակի պիտակով դուրս էին
կոլտնտեսությունից: Ունևորների մի մասը քաղաք տեղափոխվեց:
176
Երկրում սկիզբ առավ ռազմական կոմունիզմը` բռնի ուժով կոլեկ-
տիվացումը: Մտնում էին ունևորների տներն ու բռնագրավում
պահեստարանի ցորենը, անասունները հանձնում կոլտնտեսությա-
նը: Սակայն այս ամենն այնքան հախուռն էր ու անկազմակերպ, որ
կոլտնտեսությունները, չնայած կուտակված հսկա միջոցներին,
ավելի էին աղքատանում, մարդիկ սովի էին մատնվում:
Չափարը, հեռու լինելով շրջկենտրոնից, ինչպես նաև Մար-
տակերտ-Քելբաջար բանուկ ճանապարհից, թարմ տեղեկություն-
ներ ստանալու խնդիր ուներ: Թերթերն էլ ուշ էին տեղ հասնում
կամ էլ չէին հասնում: Ռուբենը շրջկենտրոն ամեն գնացողից
խնդրում էր իր համար թարմ թերթեր բերել: Տեղեկության գլխա-
վոր աղբյուրներն էին մարզային «Խորհրդային Ղարաբաղ» և
հանրապետական «Կոմունիստ» թերթերը, որոնք լցված էին այս
կամ այն կուլակին «մերկացնելու», «դիմակը պատռելու» և նրանց
պատժելու պահանջներով: Գյուլ–Զադե անունով բանգյուղթղթա-
կիցը «Խորհրդային Ղարաբաղի» իր նյութը սկսում է «անասունները
մորթողներն ու ծախողները պատասխանատվության պիտի կանչ-
վեն և պատժի ենթարկվեն» պահանջով:
– Սարովում ասում են, որ անասունները պետք չեն, քանի որ
տրակտորն ինքը լծկան է,– բարձրաձայն ընթերցեց գյուղի կոմե-
րիտմիության բջջի քարտուղար Ռուբեն Սարգսյանը:
Սենյակը, որտեղ հավաքվել էին գյուղի կոմերիտականները,
լցվեց աշխույժով:
– Բայց Սարովը Թարթառի շրջանի գյուղ է, ո՛չ ԼՂԱՄ-ի, ո՛չ էլ
Ջրաբերդի շրջանի հետ կապ ունի,– ասաց Սարգիսը:
– Դու Բեկում Սարովի մասին ես ասում,– պատասխանեց Ռու-
բենը,– չնայած ասեմ, որ այն իր միասնական ուժով ու արտակարգ
համառությամբ Դաշտային Ղարաբաղում մնացած եզակի գյուղե-
րից է, իսկ թերթը նկատի ունի Մարալյան Սարովը, ով մալական-
ների Լևոնարխ գյուղի մոտ է, քիչ դեպի Թարթառը: Լավ, շարու-
նակեմ ընթերցել. «Հոռաթաղցի Մարդին ասում է. «Կենդանիներս
կմորթեմ և ազատ կոլխոզ կմտնեմ», Կյուլաթաղում կոմերիտա-
կաններ Ս. Ավագիմյանը և Թ. Հովսեփյանը ևս մտորում են, որ էդ
177
բոլորի նկատմամբ խիստ միջոցներ ձեռք առնող չկա»: Երկու կոլ-
խոզնիկ գրում են. «Սխտորաշենցի Աղաջան Մուսայելյանը իր չաղ
եզները դիտմամբ բերում և օրը ցերեկով հասարակության աչքի
առջև մորթում է` բղավելով. «Լսեցեք, եզներս մորթում եմ, որ ես էլ
աղքատանամ ու մտնեմ կոլխոզ»: Աղաջանը մասսայի մեջ պրովո-
կացիա է անում. «Կոլխոզի մեջ մտնելով` բոլորդ աղքատանալու և
փչանալու եք»: Իսկ գյուղի վարչական մարմինները լուռ են»:
– Էդ հի՞ն թերթ է:
– Չէ, 1930 թվի հունվարի 4-ի համարն է,– ասաց Ռուբենը,–
երկու ամսվա թերթեր են:
– Ուրեմն, ով որ ուզի մեկին վատություն անել, կարող է գրել
ու աքսոր ուղարկել կամ էլ գնդակահարել տալ,– ասաց Սուրենը:
– Շարունակում եմ կարդալ,– ասաց Ռուբենը,– «Կուլակին որ-
պես դասակարգ ոչնչացնել: Վերջին տարիներին կուսակցությունն
ու խորհրդային իշխանությունը ամբողջ ֆրոնտով լայն հարձա-
կում են ծավալել գյուղի կապիտալիստական էլեմենտների վրա:
Այդ հարձակումը, ինչպես գիտեք, շատ մեծ արդյունքներ է տվել:
Դա նշանակում է, որ այն քաղաքականությունից, երբ մենք
ձգտում էինք միայն կուլակային տնտեսությունների աճը սահմա-
նափակել, այժմ անցել ենք կուլակությանը լիկվիդացիայի ենթար-
կելուն՝ որպես դասակարգի»:
– Մեր գյուղում կուլակ կա՞,– հարցրեց Սարգիսը:
– Ինձ թվում է, որ պետք է զգույշ լինել և միջակներին կուլակ
չհայտարարել, որ անտեղի մարդկանց կորստի չտանք,– ասաց
Ռուբենը,– այդ մասին նույնիսկ զգուշացրել է ընկեր Ստալինը:
Շարունակեմ կարդալը. «Կարո՞ղ էինք հինգ տարի առաջ այսպիսի
հարձակում անել կուլակության վրա ու հաջողություն ունենալ:
Իհարկե, ոչ: Չէ՞ որ 1927 թվին կուլակային տնտեսությունները դեռ
600 միլիոն փութ հաց էին արտադրում և 130 միլիոն փութ շուկա
հանում: Իսկ մեր կոլխոզնիկները միայն 35 միլիոն փութ են շու-
կային հաց տալիս: Այն ժամանակ մենք կարո՞ղ էինք կուլակային
տնտեսության արտադրած հացը փոխարինել մեր կոլխոզների
հացով: Պարզ է` չէ»:
178
– Բայց գուցե հիմա էլ է շուտ կուլակաթափ անելը,– ասաց
Սարգիսը:
Ռուբենը շարունակեց ընթերցանությունը.
– «Հիմա մենք հնարավորություն ունենք խփել կուլակությանը,
կոտրել նրա դիմադրությունը, ոչնչացնել նրան որպես դասա-
կարգ, նրա արտադրությունը փոխարինել մեր կոլխոզների
արտադրությամբ: Այնուհետև ընկեր Ստալինը պատասխանում է և
այն հարցին, թե եթե մի գյուղ կամ ռայոն ամբողջովին անցել է կո-
լեկտիվացման, կուլակին կարելի՞ է կուլակաթափ անել: Դա մի
հասարակ ադմինիստրատիվ միջոց է,– ասում է ընկեր Ստալինը,–
և շատ հեշտությամբ արվում է չքավոր-միջակային մասսայի միջո-
ցով: Այդ մասին երկար խոսելն էլ ավելորդ է, իսկ կուլակին կոլ-
խոզ ընդունել, պարզ է, որ չի կարելի, որովհետև նա կոլխոզի
երդվյալ թշնամին է»:
– Մեր գյուղում, ի՞նչ ես կարծում, կուլակ կա՞,– հարցրեց
Սուրենը:
– Ե՛ս չեմ որոշում,– պատասխանեց Ռուբենը:
– Բայց ընկեր Ստալինն ասում է, որ մե՛նք պետք է որոշենք:
– Ստալինն ասում է, որ մասսան է որոշում,– Ռուբենի փոխա-
րեն պատասխանեց Սարգիսը:
– Որպեսզի ավելի պարզ լինի ընդհանուր կացությունը, ես մի
նյութ էլ եմ ուզում ընթերցել հունվարի 4-ի թերթից,– ասաց
Ռուբենը,– «Ահա կուլակի իսկական դեմքը: Հացամթերման ժամա-
նակ Մարտակերտում գյուղի չքավորությունը որոշել է, որ կուլակ
Իսահակ Հակոբյանը 120 փթից ավելի հացահատիկ կարող է տալ:
Իսակը սկսել է գոռգոռալ–դժգոհել, թե` «Տունս քանդեցիք, էդքանը
որտեղի՞ց տամ»: Գնացել են ստուգելու` Իսակը ճի՞շտ է լաց
լինում, թե՞ խաբում է: Ու էդ ստուգման ժամանակ հանկարծ պա-
տահաբար պարզվում է, որ Իսակը ունի թաքցրած 400 փութ հա-
ցահատիկ, մեկ արկղ փամփուշտ, 1360 ռ. արծաթ փող, 60 փութ
մաքուր բամբակ (որ պայմանագրի համաձայն` պետությանը պիտի
տար): Ահա մեր դասակարգային թշնամու իսկական դեմքը»:
– Հիմա ի՞նչ են անելու մարտակերտցի Իսակին:
– Օրենքը կորոշի,– ասաց կոմսոմոլի քարտուղարը:
179
– Եթե չգնդակահարեն, մի քսան տարով Սիբիր կքշեն:
– Մարտակերտցիներին «էշի վրա քնող» են ասում, աշխատող
մարդիկ են, լույսը չբացված՝ քնաթաթախ գնում են դաշտ, ուշ
երեկոյան հոգնությունից ննջելով՝ տուն դառնում: Իսակն էլ
ամբողջ օրը աշխատող մարդ է, իր աշխատանքով է ունեցվածքի
տեր դարձել: Այդպիսի մարդկանց պիտի ասես` տնտեսություն
ստեղծիր, հաց տուր մարդկանց:
– Ո՞նց հաց տա, որ կուլակ են սարքում:
– Դե թող սիբիրներում փտի…
– Մենք էլ սոված կոտորվենք, էլի՞…
– Գործ արա, որ սոված չմնաս:
– Լավ կազմակերպչին թշնամի ես հանում…
– Էդ խոսքիդ վրա քեզ էլ թշնամի կհանեն:
– Ա, դե հանում են հանեն…
– Բա երեխանե՞րդ:
– Լեզուդ ո՞նց է պատ գալիս…
– Լեզուն ի՞նչ է, դու գրչից խոսիր…
– Բոլորդ էլ Սիբիր քշելու ապրանք եք:
– Դե հիմա եկեք քննենք. մեզնից ո՞վ է ժողովրդի թշնամին,
մե՞նք, որ ճիշտն ենք խոսում, ուզում ենք արդար տնտեսություն
ստեղծել, թե էս ընկերը, որն ուզում է բոլորիս Սիբիր ուղարկել:
Եկեք գրենք, որ որոշ մարդիկ դիտմամբ ծուռ են գրում, որ
կոլխոզը քանդեն…
Սուրենը սփրթնեց: Նա գիտեր, թե ինչ սպառնալիք կար այդ
խոսքերի տակ:
– Մանգասի մասին «Խորհրդային Ղարաբաղ» թերթի հուն-
վարի 26-ի համարում մեր գյուղի բանգյուղթղթակցի գրած
նյութն էլ կարդամ, ամբողջացնենք ու որոշենք մեր անելիքը,–
ասաց Ռուբենը` գոհանալով զրույցի արդյունքից,– նյութի վեր-
նագիրն է` «Կուլակ Մանգասի սանձը քաշող չկա», ստորագրվել
է` Զ. Մկ., բայց դա հետո, հիմա տեքստը. «Ջրաբերդի ռայոնի
չափարցի Մանգասի հակախորհրդային արարքները շատերին
են հայտնի: Այժմ էլ նա իր բատրակին չնչին վարձով շահագոր-
ծում է և վախեցնում, որ չգնա գանգատվի: Գյուղխորհուրդը
180
այդ մասին լավ գիտի, բայց սիրտ չի անում կուլակ Մանգասի
սանձը քաշել»:
– Ո՞վ է գրել:
– Դա չի կարևորը,– ասաց Ռուբենը:
– Նախ պիտի որոշել` Վկանանց Մանգասը միջա՞կ է, թէ՞ կու-
լակ,– ասաց Ռուբենը,– հեշտ չի էդ սահմանը գտնելը:
– Մանգասին զոհ տալով՝ մեր շենի քսան տոկոսը վարի ենք
տալիս, դա էլ մտածենք:
– Մանգասին մի անգամ 1928 թվին մեկ տարով Սիբիր են տա-
րել, է՛լ ի՞նչ են ուզում խեղճ մարդուց:
– Լավ էլ խեղճ եք գտել: Մանգասը սովետը չի սիրում:
– Սարյան Մանգասի մասին եք ասում, բայց թերթի գրածը
Հակոբյան Մանգասի մասին է:
– Մանգասը շատ խելքով, իմաստուն մարդ է:
– Ո՞ր Մանգասը:
– Հենց երկուսն էլ…
Կոմերիտականները հայացքներն ուղղեցին դեպի կոմե-
րիտբջջի քարտուղարը:
– Ընկերներ,– դիմեց Ռուբենը, մի պահ լռեց, ապա ասաց,–
նախ՝ որոշենք ընդհանուր ուղղությունը. աշխարհը, երկիրը ո՞ւր է
գնում, ի՞նչ ուղղություն է բռնել, որ սխալներ չանենք: Եթե կոլեկ-
տիվացումն է ուղղությունը, ուրեմն եկեք ետ չմնանք, եթե չեք
ուզում, որ հերթով բոլորիս թշնամի հանեն: Մատիտը բիզածներ
միշտ էլ կան, եկեք առիթ չտանք, ճի՞շտ եմ ասում: Իհարկե, մեր
շենից բանգյուղթղթակիցները կարող են ինչ ուզեն` գրեն: Ելքը
տնտեսության ճիշտ կազմակերպումն է, տնտեսության անդամնե-
րին, բոլոր գյուղացիներին կոլեկտիվ աշխատանքի հնարավորու-
թյունների առավելությունը ցույց տալը, մանրամասն բացատրելն
է, քանի որ ամեն ինչ պիտի սկսել մտածելակերպից, ուղեղի,
մտածողության մեջ փոփոխություններից:
– Ամենաճիշտը դու ես ասում, ընկեր Ռուբեն:
– Եթե ճիշտ կազմակերպենք տնտեսությունը, կարող ենք
Մռավի փեշի էս գյուղը ծաղկեցնել, դարձնել ամենահարուստ
տնտեսություններից մեկը ողջ Ղարաբաղում:
181
– Էդ ո՞նց,– հարցրեց Ասրունց Գրիգորը:
– Ունակ մարդկանց իրենց ճիշտ տեղերում աշխատեցնելով,–
պատասխանեց Ռուբենը:
– Բայց խելոք մարդկանց բռնում, տանում են,– պնդեց
Աթանեսը,– Մանգասից աշխատասեր մարդ կա՞ մեր շենում,
Ղազախստան են աքսորում:
– Պտուղը ծառից հո հեռու չի ընկնելու…
– Մանգասը իրենց տանն է,– ասաց Ռուբենը,– Մանգաս
Հակոբյանի հարցով կոմերիտմիությունը միջնորդագիր է գրել,
կարծում եմ, որ նրան կազատեն կուլակության կասկածանքներից:
– Բայց նա հազիվ թե կոլտնտեսություն գա: Նա հանրային սե-
փականությանը դեմ է: Իսկ ակնարկը հասկանալի է, ուզում է
ասել, որ Աթանեսը Մանգասի եղբոր տղան է: Ի՞նչ կա որ, զարմիկը
պարտավոր է պաշտպանել իր հորեղբոր շահերը:
– Մի խնդիր էլ կա, որի մասին ուզում եմ կիսվել ձեզ հետ,–
ասաց Ռուբենը,– մարզային կոմիտեն դրել է կոմսոմոլի շարքերի
ստուգման ու զտման հարցը: Կոմսոմոլը պետք է մաքրվի խորթ
տարրերից: Մեր բջիջը պետք է յուրաքանչյուր անդամի համար բնու-
թագիր պատրաստի ու ներկայացնի շրջանային կոմիտե: Մեզ հանձ-
նարարված է նաև պատի թերթ ունենալ: Մեկ այլ խնդիր էլ. «Կոմու-
նիստ» հանրապետական թերթում հոդված է լույս տեսել, որ Ջրա-
բերդի վերին ենթաշրջանի Հաթերք, Վաղուհաս, Հարությունագո-
մեր, Չափար ու Առաջաձոր գյուղերում շրջանից եկած մարդկանց
խումբը ամեն գյուղում 40-50 մարդ է անդամագրել կոլխոզներին,
ցուցակ կազմել ու գնացել: Իսկ ցուցակագրված մարդիկ չգիտեն`
ինչից սկսել, ինչպես աշխատել: Առջևում հերկն է, գարնանացանը…
– Ընկեր Սարգսյան, քեզ նման կոլտնտեսության նախագահ-
ներ են պետք,– ասաց կոմերիտական Գրիգորը:
– Մեր տնտեսությունը հրաշալի նախագահ ունի,– ասաց
Ռուբենը` մտածելով կոլտնտեսության նախագահի` Ավանես
Դանիելյանի մասին:– Թերթը մի նյութ էլ էր տպագրել «Քոս»
հիվանդության մասին:
– Հա, այս անգամ «Զ. Մկրտչյան» մակագրությամբ: Մի քանի
օրում Չափարի ֆերմայում 5–10 գլուխ անասուն է սատկել: Նյութի
182
հեղինակը շրջանի հողբաժնին առաջարկում է շուտափույթ
միջոցներ ձեռնարկել, օգնել տնտեսությանը:
Այդ պահին կրակոցներ լսվեցին Հակառակաբերդի դիրքից:
Կոմերիտականները դուրս թափվեցին սենյակից ու հայացքները
դեպի բարձունքները դարձրին: Շուտով Հակառակաբերդից
երևաց ծուխը, որը տագնապի նշան էր:
Մեկ ժամ տևած փոխհրաձգությունից հետո Քուրդօղլու ավա-
զակային խումբը հայտնվեց գյուղի կոմերիտականների ջոկատի
շրջապատման մեջ: Դիրքի պաշտպաններն առաջարկեցին
հանձնվել: Սակայն ավազակապետ Ադիլ բեյին հաջողվեց ձախ
թևով փախչել: Գնդակը դիպավ նրա ձիուն. նա ընկերներին
թողեց շրջապատման մեջ ու արագ թռավ ընկերոջ ձիու վրա,
անհետացավ անտառում:
Ռուբենին հայտնեցին, որ Հաթերքի ու ենթաշրջանի կուսկազ-
մակերպության քարտուղար Ավանես Գրիգորյանը Հաթերք է
կանչել իրեն: Վաղը կեսօրին սպասելու է:
Գլուխ քսաներկուերորդ
Շրջանային կոնֆերանսում
Ռուբենը հաջորդ առավոտյան Հաթերք է ճանապարհվում:
Հիշեց այն օրը, երբ հորեղբայրն իրեն Բաբենց տուն բատրակու-
թյան էր տանում: Հորեղբորը խնդրեց, որ մի զույգ տրեխ տա, քա-
նի որ ծակ տրեխով չի կարողանում փշերի մեջ քայլել: Ալեքսանը
խոստացավ իր նոր տերերին խնդրել, որ տրեխ տան, սակայն,
երբ նրանց մի անգամ ասաց այդ մասին, ձեռ առան, ծաղրեցին:
Բաբենց տանը նա սիրահարվել էր Բալասանի փոքր աղջկան` գե-
ղեցկուհի Նազիկին: Դա լուռ, անխոս ու միակողմանի սեր էր:
Իհարկե, Ռուբենը հաշվի էր առնում իր բատրակ լինելը: Իսկ հիմա
ինքը կուզենար տեսնել Նազիկին ու հպարտությամբ անցնել նրա
կողքով: Հետո Նազիկը կիմանա, որ այս գեղեցկատես տղան
կոմսոմոլ է, կոլտնտեսական, որին նախանձում են իր հոր պես
կուլակների որդիները: Հետո կիմանա, որ դա իրենց տան փոքրիկ
183
բատրակն էր, ով գողտրիկ հայացքներ էր ձգում իր կողմը: Իհար-
կե, ինքը նկատել էր բատրակի կարոտալից հայացքները, բայց
ի՞նչ իմանար, որ աշխարհը շուռ է գալու…
Ավանես Գրիգորյանը գրկեց Ռուբենին, համբուրեց ճակատը:
– Ռուբեն, քսան տարեկան ես, հասուն տղա ես դարձել ոչ թե
տարիքով, այլ գործերով,– ասաց ենթաշրջանի կուսակցական ղե-
կավարը:– Հիշում եմ, մեր գյուղում քեզ բատրակության էին տվել,
փոքր էիր, բայց էն ժամանակ էլ ուշիմությամբ առանձնանում էիր քո
հասակակիցներից: Շրջկոմից հետևում են քեզ ու հաշվի առնելով քո
գործերն ու նվիրվածությունը կուսակցության գործին՝ որոշել են քեզ
ընդունել կոմկուսի շարքերը: Էս տոմսը սրբությամբ կպահես:
Իրականացավ Ռուբենի վաղեմի երազանքը` ընդունվել իր
սիրելի եղբոր` Արմենակի բոլշևիկյան կուսակցություն, կատարել
նրա պատգամները:
– Բա կոմսոմոլներին ո՞ւմ թողնեմ, ընկեր Գրիգորյան:
– Կոմսոմոլներին կշարունակես ղեկավարել, մինչև քեզ
փոխարինող գտնես: Հիմա վերադարձիր, պատրաստվիր կուսակ-
ցական կոնֆերանսին: Արդեն ծրագրված է քո ելույթը:
– Ի՞նչ պիտի ասեմ, ընկեր Գրիգորյան: Ես դժվար խոսող եմ:
– Այդ մեկը չեղա՜վ: Ասում են, որ լավ դասեր ես տալիս կոմսո-
մոլներին, թերթում գովել են քեզ: Շատ ազատ պիտի պահես քեզ,
հանգիստ կպատմես բանդիտների դեմ պայքարի ու վերջին հաղ-
թանակի մասին:
– Էհ, ընկեր Գրիգորյան, ափսոս, որ եղբայրս չկա: Կուզենայի
նա կենդանի լիներ ու տեսներ էս ամենը: Նա ինձ շատ էր սիրում:
– Տեսնում եմ, թե դու ինչքան ես սիրում քո կոմունիստ եղբորը:
Դե, հաջողություն, հա, քիչ մնաց` մոռանայի. կոնֆերանսից հետո
Ստեփանակերտ` երեք ամսվա բրիգադավարական կուրսերի ես
գնալու:
Ռուբենը չնկատեց էլ, թե ինչպես Չափար հասավ: Չգիտեր էլ,
թե ում հետ կիսի իր ուրախությունը: Մարալը, հիշեց Ռուբենը:
Պիտականց Մուխանի 16-ամյա բարձրահասակ, երկար ծամերով,
գեղեցկատես, խոսքով և մարմնով ճկուն աղջիկը` Մարալը,
վաղուց էր գրավել իր սիրտը: Ասում են, որ Մարալի մեծ պապը`
184
բերդաձորցի Սարգիսը, Մխիթար Սպարապետի զինվորներից է
եղել: Մարալը` դեռ նոր ծնված, մի դիպվածով հայտնի է դառնում
Չափարում: Մայրը, սիրելի քեռու` Ղևոնդի եղերական մահը
չկարողանալով տանել, հիվանդանում է ու մի տարեկան երեխան`
Մարալը կրծքին` մահանում: Եղբայրը զոհ էր դարձել գյուղում ծա-
վալված դաժան վրեժխնդրությանը: Ղևոնդը հրացանով խաղա-
լիս պատահականորեն սպանում է ընկերոջը` Աղաջանի որդի
Գրիգորին: Ինչքան գյուղի քահանան փորձում է հաշտեցնել Քոռ
Աշըղի ու Հայրապետյանների տոհմերին, ոչինչ չի ստացվում:
Գրիգորի եղբայրը` Մաթևոսը, որոշում է վրեժխնդիր լինել ու
սպանում է Ղևոնդին: Դեռ քեռու քառասունքը չտված` մահանում է
Մանուշակը: Գալիս տեսնում են, որ երեխան` Մարալը, մահացած
մոր` Մանուշակի կաթն է ուտում: Հետո հայրը նորից է ամուսնա-
նում: Խորթ մայրը բացահայտորեն չէր սիրում Մուխանի նախորդ
կնոջ երեխաներին, հատկապես` Մարալին. նրան միշտ ծանր, իր
հասակին անհամապատասխան գործի էր դնում: Չտանելով խորթ
մոր հալածանքները` փախչում է մեծ տատի` 91-ամյա Թամամի
մոտ, ով գյուղում հայտնի էր Ծիծի անունով, քանի որ տարին
բոլոր միշտ պատրաստ էր իր առատ կաթով փոխարինելու
մայրական կաթ չստացող ծծկերներին:
Մուխանի երկրորդ կինը` Վարդին, ինը տղա է բերում:
Մարալը նկատել էր Ռուբենի բազմանշանակ հայացքներն ու
հետաքրքրությունն իր նկատմամբ: Նա եղբորից` Ասրուց էր լսել
Ռուբենի` դասընթացների մեկնելու մասին:
– Էտ տղան շատ պենի կհըսնե,– ասաց Ասրին,– մարդու
տիհենց տղա կամ գոնե փեսա ինար` էլ հի՞նչ դարդ:
– Հու՞ր անա յըս խոսըմ, Ասրի ապա,– հարցրեց Մարալը
ավագ եղբորը:
– Կոմսոմոլ Ռուբենի, էլ հու՞ր…
– Բայց նա արդեն կոմունիստ ա,– ասաց Մարալը:
– Ա՛, հի՞նչ տարբերություն, քսանմին տարեկան ա արդեն, կոմ-
սամոլ ա:
Մարալը, լսելով Ռուբենի անունը, կաս–կարմիր կտրեց, որը
չվրիպեց Ասրու աչքից:
185
Ռուբենը նկատում է կուժն ուսին աղբյուրից ետ դարձող Մա-
րալին ու կտրում դեմը: «Հիմա կամ երբեք»,– մտածեց Ռուբենը:
Իհարկե, ինքն էլ էր նկատել Մարալի բազմանշանակալի ժպիտ-
ներն իր հայացքներին:
– Պիտականց ախճիգյ, մին վեննը կաց,– դիմեց Ռուբենը:
Սիրտը սկսեց ավելի ուժգին բաբախել: Ռուբենն անխոս
ժպտում էր Մարալին: Իր սիրելի էակն այսքան մոտ ու հասանելի:
Ձեռքը մեկնի` կշոյի գեղեցիկ դեմքը: Բայց թույլ կտա՞: Ինչքան
սիրալիր էր այս աղջիկը, նույնքան էլ վտանգավոր: Մեկ էլ տե-
սար` կոպտեց, խայտառակեց գյուղով մեկ: Քանի՜ տղաների է
կոպտել, խայտառակել: Կռահել նրա քայլերը անհնար էր: Ասես
պապանձվել էր Ռուբենի լեզուն:
– Սկացալ ըմ, վեր Ստեփանակերտ սըվըրելու յըս քյինամ,–
դժվար իրավիճակից փրկելով Ռուբենին` առաջինը խոսեց Մարալը:
– Հա, Մարալ, օզըմ ի քեզ հաջող ասիմ ու խնդրիմ, վեր սպա-
սիս իմ վերադարձին,– ասաց Ռուբենն ու զարմացավ իր այս
համարձակության վրա:
– Հինչքա՞ն ժամանակավ ըս քյինամ:
– Իրեք ամսավ,– ասաց Ռուբենը,– դեհ ի՞նչ, կսպասի՞ս:
– Կսպասիմ,– պատասխանեց աղջիկը:
Նրա խոսքերի մեջ այնքան քնքշանք ու սեր որսաց Ռուբենը:
– Հու վեր հըրցընե, կասի՞ս` նշանածըս ա,– հարցրեց Ռուբենը`
զարմանալով, որ այդքան հեշտությամբ գտավ առաջարկություն
անելու ձևը:
– Լավ,– պատասխանեց Մարալը, ու երջանիկ ժպիտը շողաց
դեմքին:
Մինչ մարզկենտրոն մեկնելը, Ռուբենը պետք է 1930 թ. հուլի-
սի 17-ին շրջկենտրոնում մասնակցեր իր կյանքում առաջին
կուսակցական կոնֆերանսին: Գոնե իրեն ձայն չտային: Հանկարծ
չկարողանա խոսել, խայտառակ կլինի: Չէ, իր եղբայրն ի՞նչ
կասեր: Չէ՞ որ Գրիգորյանն ասաց, որ պատրաստվել է պետք:
Մարտակերտի ակումբի առաջ տասնյակ ձիեր էին կապված,
որոնք խրխնջում էին, միզում, թրքում: «Գոնե ավելի հեռու տեղ
կապեին ձիերին»,– մտածեց Ռուբենը: Կոնֆերանսի էին եկել
186
գյուղերի տնտեսությունների ու կուսակցական ղեկավարները, աչ-
քի ընկած կոմունիստները: Ակումբի ճակատին կարմիր պաստառ
էին կապել, որին սպիտակ տառերով գրված էր. «Կոմունիստա-
կան ողջույն կուսակցական շրջանային կոնֆերանսի մասնակից-
ներին»: Ձիերից մեկը վիզը երկարացրել, ծամում էր կարմիր
պաստառի մի ծայրը: Քիչ էլ ձգի` կպոկի այն: Մի մարդ դժվարու-
թյամբ պաստառի ծայրը խլեց ձիու բերանից ու կենդանուն հեռու
տեղ կապեց:
Շրջանային ակումբի մուտքի մոտ եռուզեռ էր: Ռուբենը դժվա-
րությամբ ներս մտավ: Դահլիճում նեղվածք էր, ու բոլորը տեղա-
վորվել չէին կարող: Բեմի պատին Ստալինի մեծադիր նկարն էր,
բեմի ճակատին` «Կեցցե՛ լենինյան բոլշևիկյան կուսակցությունը»
կարգախոսով կարմիր պաստառը: Բեմ բարձրացան ու կարմիրով
ծածկված սեղանի ետևում նստեցին շրջանի ղեկավարներն ու
մարզային կուսակցական ներկայացուցիչները: Դահլիճում
Ավանես Գրիգորյանը կողքի նստարանին պահել էր Ռուբենի
տեղը: Կոնֆերանսը բացեց ու զեկուցում կարդաց Ջրաբերդի
շրջկոմի քարտուղար Խրիստափոր Վարունցը: Այն հիմնականում
կրկնում էր համամիութենական ու հանրապետական կուսակցա-
կան կոնֆերանսների թեզերը` որոշ տեղերում տեղայնացնելով
դրույթները: Եթե համամիութենականում, ասենք, քննադատվում է
Ռյազանի մարզի կամ որևէ հանրապետությունում կոլտնտեսային
շարժման թերությունները, ապա ընկեր Վարունցը տալիս էր այն
գյուղերի անունները, որոնք քննադատվել են շրջանային կամ
մարզային թերթերում: Թե ինչպես են ընտրվում այդ գյուղերը,
Ռուբենը դեռևս չէր հասկանում, քանի որ գիտեր, որ ամենուր
նույն իրավիճակն է: Կոլտնտեսությունների նախագահների
ելույթներն անընդհատ ընդհատում էր շրջանի ղեկավարն ու հար-
ցեր տալիս: Հատկապես ծանր կացության մեջ հայտնվեցին Լու-
լասազի, Տոնաշենի ու Մարաղայի նախագահները: Նրանց
Վարունցը մեղադրում էր գյուղի կուլակներին ու ժողովրդի մյուս
թշնամիներին հովանավորելու հանցավոր քաղաքականության
մեջ: Այդ խեղճ ու կրակ մարդիկ, որոնք նախկին բատրակներ են,
հիմնականում` կիսագրագետ մարդիկ, քրտնաթոր ու գլուխները
187
կախ հեռանում էին բեմից, ասես ընկնում անհայտության ու
անէության գիրկը, ոտքի տակ այլևս հող չէին զգում: Նրանցից
յուրաքանչյուրը մտածում էր, որ գիշերը սև մեքենան կգա իր
ետևից… Ռուբենը հուզվում էր, սրտատրոփ սպասում իր հերթին:
– Ձայնը տրվում է Չափար գյուղի կոմերիտական բջջի քար-
տուղար, արդեն կոմունիստ Ռուբեն Սարգսյանին:
– Մեր գյուղի, ավելի շուտ` ենթաշրջանի կոմսոմոլի գլխավոր
խնդիրը բանդիտիզմի դեմ պայքարն է,– ամբիոնից ասաց Ռուբե-
նը,– քանի որ Չափարը գտնվում է քրդական գյուղերի սահմանին,
մենք մարտական ջոկատներ ենք կազմել և օր ու գիշեր հսկում
ենք գյուղի չորսբոլորը: Ավազակային խմբերը, թաքնված անտա-
ռում, հետևում են, թե որ կողմում կարող է հսկողությունը թույլ
լինել: Օգտագործելով թշնամու մարտավարությունը` մենք ծուղակ
էինք պատրաստել, որի արդյունքում գերի ենք վերցրել երեք
քուրդ բանդիտների: Նրանց պարագլուխ Ադիլ բեյը հազիվ է
կարողացել դուրս պրծնել մեր ձեռքից:
Շրջանային կուսքարտուղարն ընդհատեց Ռուբենին.
– Ընկեր Սարգսյան, դու խոսում ես քուրդ ավազակների մա-
սին, ի՞նչ է, անտառում հայ ավազակներ չկա՞ն: Կամ թե` ի՞նչ է,
ավազակների մեջ է՞լ եք ազգային խտրականություն, նացիոնա-
լիզմ տարածում:
– Ընկեր Վարունց, շրջանային իրավապահ օրգաններին էլ է
հայտնի, որ մեր կողմերում ավազակային խմբերը միմիայն քուրդ
բեյերն են ղեկավարում, իսկ հայերն այդ խմբերում տեղ չունեն:
Նրանք նույնիսկ տանջամահ են արել մեր գյուղում ապաստանած
մի քուրդ երիտասարդի:
– Իսկ չե՞ք կարող անտառ մտնել ու ոչնչացնել նրանց:
– Նախ՝ նրանք շատ են ու լավ զինված: Հարձակման դեպքում
զոհեր շատ կտանք: Մինչև հիմա մենք զոհ չենք տվել ու բոլոր
ընդհարումներում հաղթել ենք: Բայց նրանք հիմնականում թաքն-
վում են իրենց գյուղերում: Այդ գյուղերը ավազակային որջեր են,
ուր մտնել չենք կարող: Եթե մարտական հատուկ ջոկատներ գան
օգնության, կարող ենք նրանց իսպառ վերացնել: Երիտասարդ-
ներս և մեծահասակներից շատերը փոխանակ աշխատենք
188
դաշտում, կալում, ստիպված զենքը ձեռքերիս հսկում ենք գյուղը,
ֆերմաները, կալերը, պահեստները:
– Լավ, ընկեր Ռուբեն, հիմա խոսիր ձեր կազմակերպությունից:
– Մեր կազմակերպության բոլոր անդամները կոլտնտեսու-
թյան մեջ են և իրենց օրինակով քարոզչական մեծ աշխատանք են
կատարում, օգնում կոլտնտեսությանը: Տնտեսությունը ռեզերվներ
շատ ունի, ու մարդկանց լիարժեք ընդգրկման և ճիշտ տեղա-
բաշխման դեպքում կարող ենք կոլխոզը դարձնել եկամտաբեր:
– Կոնկրետ ի՞նչ աշխատանքով եք օգնել տնտեսությանը:
– Մեծ շաբաթօրյակներ ենք կազմակերպել, լրիվ մաքրել ենք
Կյետեն դաշտերը, Թարթառից սնուցվող ջրանցքը: Այն պատ-
րաստ է դաշտերին ջուր հասցնելուն: Երիտասարդներից հարվա-
ծային խմբեր ենք կազմել, որոնք իրենց օրինակով ոգևորում են
շարքային կոլտնտեսականներին:
– Իսկ ի՞նչ կասեք կուլակների մասին,– կրկին ընդհատեց
Վարունցը:
– Ես կարծում եմ, որ հաճախ շփոթում ենք միջակն ու կուլակը:
Երբեմն միջակ տնտեսություն ունեցող, աշխատանքով, ջանասի-
րությամբ սեփական տնտեսություն ստեղծած միջակներին
շփոթում ենք կուլակների հետ: Ընկեր Ստալինն էլ է իր ելույթում
զգուշացրել այդ մասին:
– Բայց եթե տվյալ մարդը ջրաղացի տեր է, նրան կուլակ
չասե՞նք:
– Ընկեր Վարունց, ընդունում եմ ձեր բոլոր նկատողությունները,
բայց գյուղը պե՞տք է անպայման ջրաղաց ունենա:
– Իհարկե, պետք է ունենա:
– Այդ ջրաղացը կառուցել են յոթ աշխատասեր եղբայրներ,
նրանց բոլորին կուլա՞կ դարձնենք: Ջրաղացը եթե բաժանենք այդ
յոթ տնտեսությունների մեջ, ապա ոչ մեկին չենք կարող կուլակ
անվանել: Ես կարծում եմ, որ այդ յոթ եղբայրներին եթե ընդու-
նենք կոլտնտեսություն, ապա նրանք հրաշքներ կգործեն:
– Ձեր գյուղում քանի՞ կուլակ եք հայտնաբերել,– հարցրեց
Վարունցը,– ես կարդացել եմ ձեր գյուղի հայտնի կուլակ Մանգա-
սի վերաբերյալ կոմսոմոլի բջջի միջնորդագիրը: Մենք դեռ
189
կքննենք այն, բայց դուք էլ ճիշտ հետևություններ արեք, կուսակ-
ցության գծից մի շեղվեք: Հիշեք, լավ գործը զոհեր է պահանջում,
մեծ զոհեր: Կարդացե՞լ եք մարզային թերթի նյութը Մանգասի
մասին:
– Ընկեր Վարունց, թերթի բոլոր գրածները հո ճի՞շտ չեն: Բան-
գյուղթղթակիցը ցանկացած մարդու կարող է կուլակ անվանել ու
պահանջել իրավասու մարմիններից, որ պատժեն այդ անձնավո-
րությանը:
– Լսո՞ւմ եք, բանգյուղթղթակիցներ, ընկեր Սարգսյանի քննա-
դատությունը ձեզ է վերաբերվում: Համաձայն եմ, երբեմն չարա-
շահում եք, նույնիսկ ելնում ձեր անձնական հարաբերություննե-
րից, քենից ու նախանձից: Իրավապահ մարմիններն էլ չպետք է
հալած յուղի տեղ ընդունեն թերթի տպագրած բոլոր նյութերը: Ինչ
վերաբերվում է քեզ, ընկեր Ռուբեն, ապա գնահատում ենք որպես
կոմունիզմի գաղափարին նվիրյալ երիտասարդի, կուսակցությու-
նը քեզ նմանների կարիքն ունի: Քո հարազատ եղբայրը` Արմենակ
Սարգսյանը, երիտասարդ կյանքը նվիրել է բոլշևիզմի գործին,
զոհվել մեր երդվյալ թշնամու` թևանիստների դեմ պայքարում: Դու
հաջողությամբ իրագործում ես քո եղբոր պատգամը, շարունա-
կում նրա գործը: Այդ ամենը հաշվի ենք առնում: Աշխատիր ճիշտ
հետևություններ անել: Իհարկե, հնարավոր է, որ դու ճիշտ լինես,
քանի որ ոչինչ չթաքցրիր մեզնից: Ընկերներ, շատ վտանգավոր են
այն մարդիկ, որոնք ասում են մի բան, բայց անում լրիվ հակառակը:
Ինքներդ տեսաք, թե մի քանի ղեկավարներ ինչպես էին թաքցնում
կուսակցությունից իրականությունը:
Ռուբենը վերադարձավ իր տեղը, նստեց Ավանես Գրիգորյա-
նի կողքին: Վերին ենթաշրջանի կուսակցական ղեկավարը խու-
սափում էր Ռուբենին նայել, ոգևորող խոսք ասել կամ որևէ գնա-
հատական տալ ելույթին: Ի վերջո, ինքն էր շրջկոմի բյուրոյին
առաջարկել Ռուբենի անունը: Ռուբենը հասկացավ, որ Ավանեսը
դժգոհ էր իր ելույթից:
– Կուսակցականներիս այսօրվա գերագույն խնդիրը բուխա-
րինյան օպորտունիզմի դեմ անդուլ պայքարն է,– խոսքը շարունա-
կեց կուսշրջկոմի քարտուղարը,– այդ տեսության ազդեցության
190
տակ ընկած մարդկանց հայտնաբերումն ու մերկացումը, կուլակ-
ների մերկացումն ու որպես դասակարգ վերացումը: Ջանյաթաղ
գյուղում հայտնաբերվել է աջ օպորտունիստական մի խմբավո-
րում, որի դրոշը Բուխարինի թեորիան է: Կմերկացվեն նաև կու-
լակներին պաշտպանողներն ու հովանավորները: Ոչ ոքի չենք նե-
րելու այս պայքարում: Մի լավ նորություն էլ հայտնեմ. շրջանի բո-
լոր գյուղերում հեռախոսային գծեր կանցկացվեն: Հեռախոսները
կդրվեն փոստերում, կոլտնտեսության ու գյուղխորհրդի նախա-
գահների գրասենյակներում: Նախագահը այլևս ստիպված չի
լինելու ամեն չնչին առիթով շրջկենտրոն հասնել: Շատ հարցեր
մենք հեռախոսակապով կլուծենք: Թերթի աշխատողը հեռախո-
սով կկապվի կոլտնտեսության հետ, նախագահը կամ կթվորուհին
ինտերվյու կտան:
– Ինտերվյուն ի՞նչ է, ընկեր Վարունց,– հարցրեց Լուլասազի
կոլտնտեսության նախագահը:
– Ինտերվյուն այն է, որ պետք է քաղաքականապես պատ-
րաստ լինես, իմանաս, թե ինչ ես խոսելու: Թղթակիցը հարց է
տալու, դու պետք է պատասխանես:
Ռուբենից հետո ելույթ ունեցողները խարազանում էին
կուլակներին, նրանց հովանավորողներին, կոնկրետ անուններ
տալիս, պահանջում կոնկրետ միջոցներ ձեռնարկել, գնդակահա-
րել կամ Սիբիր ուղարկել:
Կոնֆերանսի ավարտից հետո Ռուբենն ու հաթերքցի
Ավանեսը նստեցին իրենց ձիերն ու շարժվեցին:
– Կրաքարի էս ժայռերը մեր ենթաշրջանում լինեին,–
Մարտակերտի սպիտակ ապառաժներին նայելով` ասաց Ռուբենը:
– Որ ի՞նչ անես:
– Քարի հանք է: Տներ կկառուցենք:
Աղաբեկա լանջ չհասած` Ավանեսը ձիու գլուխը դեպի աջ
թեքեց: Ռուբենը վարանում էր. ո՞ր ճանապարհով գնա: Երկուսն էլ
Չափար են տանում: Ավանեսին մենակ թողնել չէր ուզում:
– Ինձ հետ արի, Քեմքեշով կարճ է ճանապարհը,– ասաց
Ավանեսը:
Ռուբենը ձգեց սանձը, ոտքերով թեթևակի սեղմեց ձիու կողերը:
191
– Էս ձորում մի լավ աղբյուր կա, նստենք, տեսնենք մեր կինն
ի՞նչ է դրել ուտելու, ճանապարհ ունենք կտրելու,– ասաց
Ավանեսը: Ռուբենը լուռ ենթարկվեց ավագ ընկերոջ կամքին:
Ավանեսը խուրջինից հանեց կապոցը, դրեց փարթամ աճած
խոտերի վրա, բացեց:– Որ պսակվես, կինդ էլ է էսպիսի լավ–լավ
բաներ դնելու քեզ հետ:
Կապոցի մեջ հոնի ախտան ու փլավը մեջը լցրած և ամբողջա-
կան եփած հավ էր, կանաչի, ժենգյալով հաց, պանիր ու թոնրի
հաց: Ավանեսը խոտի վրա փռեց շորը, նստեցին դեմ-դիմաց:
– Նայիր, Մռավա սարը ոնց է մըռըկալըմ87,– ասաց Ավանեսը,–
էն սև թոխպը կարկուտ է բերելու մեր գյուղերի գլխին:
– Ինչքան ժամանակ է, էսքան համով ժենգյալով հաց չեմ
կերել,– խոստովանեց Ռուբենը:
– Հաթերք գալիս մեր տուն մտիր, ավելի համով բաներ էլ
կուտես: Կինս շատ համով տոլմա էլ է պատրաստում:
Ճանապարհ ընկան:
– Մի քիչ արագ գնանք, ոնց որ անձրև է սկսում,– ասաց
Ավանեսը և ձիու հանդարտ քայլքին հետևեց վարգը:
Երբ անցան Մինգրելսկ, Մաղավուզ ու Մեծ շեն գյուղերը,
Ավանեսը մտրակի պոչով ցույց տվեց Թարթառի ձորն ու ասաց.
– Տեսնո՞ւմ ես հեռվում անտառի մեջ սպիտակ վանքը, Երից-
մանկանց վանքն է, ներքևում, որտեղ խառնվում են Թարթառն ու
Թրղեն, Ջրաբերդն է` Արցախ աշխարհի ամենաանառիկ բերդերից
մեկը: Գետի հակառակ ափին Վաչականյան թագավորական տոհ-
մի նստավայրն է` Դյուտականը: Ժողովուրդն այդ տեղին մինչև
հիմա մայրաքաղաք է ասում: Այդտեղ էր գտնվում թագավորական
Աղվե պալատը, որտեղ սահմանադրական ժողովների էին
հավաքվում երկրի հոգևոր ու աշխարհիկ տերերը:
– Ո՞ր դարի մասին է խոսքը,– հարցրեց Ռուբենը:
– Չորսից վեցերորդ դարերի: Շուշիից մի եպիսկոպոս` Մակար
Բարխուտարյանցը, իր «Արցախ» գրքում գրում է այդ քաղաքի
մասին:
87 Ծածկվում ամպերով:
192
– Եղբայրս` Արմենակը, պատմել է այդ մասին:
– Է՜, անարդարությունն ինչ տղաներ է տանում մեզնից: Հիմա
նա մեր Լեոյի նման հայտնի պատմագետ կլիներ:
– Լեոն էլ է շուշեցի,– հպարտությամբ ասաց Ռուբենը:
Երբ անցան Սարսանգի կամուրջը, Ավանեսն ասաց.
– Ամեն վայրկյան սպասում էի, որ Վարունցը մի նշան կանի,
ու միլիցիոներները կամ էնկավեդեի (ՆԿՎԴ) մարդիկ ամբիոնից
քեզ ուղիղ մեկուսարան կտանեն: Սակայն կուսշրջկոմի քարտու-
ղարն ամեն անգամ փրկում էր քեզ: Դու չէիր զգում, թե ինչ վտան-
գավոր ժամանակներում ենք ապրում:
– Ընկեր Գրիգորյան, մենք չպե՞տք է պայքարենք էդ անարդա-
րությունների դեմ:
– Ռուբեն, մենք դժոխքում ենք հայտնվել, իսկ դժոխքից դեռևս
ոչ մեկը դուրս չի եկել, առավել ևս՝ դժոխքը երբեք դրախտ չի
դառնում:
– Բա կուսակցության ծրագրերը, նպատակները…
– Ես քեզ մատաղ, Ռուբեն, գործ չունես, անմիտ գործեր մի
նախաձեռնի: Մանգասի հետ ի՞նչ ընդհանուր բան ունես:
– Ոչ մի: Ուղղակի աշխատասեր մարդ է, անհատական լավ
տնտեսություն է ստեղծել: Նրա կարողությունը մեր կոլտնտեսու-
թյունում պետք կգար:
– Նա կուզի՞ կոլտնտեսություն մտնել:
– Ուզում է, բայց քանի որ արդեն կուլակ են հայտարարել,
դժվար թե փրկվի:
– Ինձ թվում է, որ քեզ փրկելու համար դեռ պետք է պայքա-
րենք: Բայց մի սահման կա, որից էն կողմ ոչինչ անել չենք կարող,
ո՛չ ես, ո՛չ էլ ընկեր Վարունցը: Ես Վարունցին սկսեցի ավելի հար-
գել: Նա պահեց քեզ կործանումից: Կրկնում եմ, Մանգասի գոր-
ծին չխառնվես: Դա վճռված հարց է: Ձգտիր հայտնաբերել գյու-
ղից զրպարտություններ գրողին, էնպես արա, որ այլևս լավ
բաներ գրի, ոչ մեկին ռեխ չտա88: Թե չէ` սա անկուշտ հրեշ է,
ինչքան ռեխը տաս, էնքան կուտի:
88 Զոհ չտա:
193
– Արդեն զբաղվել եմ գյուղի բանգյուղթղթակցի հարցով:
– Ո՞նց:
– Հասկացրել եմ, որ շարունակելու դեպքում որպես զրպարտ-
չի կբացահայտենք կոմերիտական կազմակերպությունով և
կպատժենք:
– Այ դա ճիշտ է, բայց զգույշ մնա, Հաթերքից ոչ մի նյութ մինչև
հիմա չի հրապարակվել թերթերում, դրա համար էլ մեզ դեռևս
հանգիստ են թողել: Բայց կարծում եմ, որ ինչ–որ բան է խմորվում
իմ թիկունքում: Չես իմանա, թե վաղն ինչ կլինի: Մի սխալ քայլ եմ
կատարել. պարզ խոսել եմ մեկի հետ, ով, այսօր պարզել եմ, շրջ-
կոմի լրտեսներից է: Ուղղակի նա ինձ խոսեցրել է, ստիպել, որ
բացվեմ: Մի կարևոր բան էլ ասեմ: Ինչ որ խոսում ենք, մեր մեջ
մնա: Մեկը իմանա, կգրի ու կկործանեն երկուսիս էլ: Ավելի լավ է`
մենք իրար պահենք, առաջ մղենք, քան թե իրար կործանելով
առաջ գնանք:
– Համաձայն եմ: Ընկեր Գրիգորյան, դու արդեն քո լավու-
թյունն արել ես, թեկուզ ես դա արդեն ճիշտ չեմ օգտագործել:
– Չէ, դու քո բնավորությամբ ու կարողությամբ դեռ առաջ
գնալու տեղ շատ ունես: Քիչ է պատահում, որ բնավորությունն ու
կազմակերպչական ունակությունն այսքան ներդաշնակ լինեն
մարդու մեջ: Ընկեր Վարունցն էլ է նկատել քո մեջ այդ ամենը,
դրա համար էլ չթողեց, որ հոշոտեն քեզ: Ռուբեն, եթե նկատեցիր,
ընկեր Վարունցն էնպես էր նայում ինձ, ինչպես Ալեքսանդր Մա-
կեդոնացին կնայեր իր մեռնող լավագույն զինվորին: Հնարավոր
է՝ ինձ արդեն բուխարինականի և օպորտունիստի պիտակ են
կպցրել, ու ես խաբար չեմ: Մինչև չճշտեմ իմ կարգավիճակը,
չերևաս Հաթերքում: Քեզ հեշտ էր պահելը, խամ ես, նոր ես աս-
պարեզ մտնում: Իմ հարցն ավելի բարդ է: Լավ, Ռուբեն, անձրև է
սկսվում, ես դեպի Հաթերք թեքվեմ, դու էլ արագ քշի, որ Չափար
հասնես:
194
Գլուխ քսաներեքերորդ
Գայլերը
Խոշոր ջրակաթիլները թափով զարկվեցին գետնին: Ռուբենը
չափ գցեց երիվարը: Ոչ հեռվում` բացատի մեջ, մենավոր ծառ տե-
սավ: Որոշեց ծառի տակ պատսպարվել մինչև անձրևի կտրվելը:
Սակայն պետք է կոխկրտեր ցանքսը: Այդ պահին էլ հենց կաղնու
վրա ճայթեց կայծակը, ու ահագնադղորդ որոտը սարսափով պա-
տեց պատանի կուսակցականի սիրտը: «Կեծակը չտանե, Մարա-
լես թողիմ նիգյարան»,– մտածեց Ռուբենը: Կաղնին բոցավառվեց,
ապա անձրևաջրից հանգավ, մխաց: Ռուբենը մեծահասակներից
լսել էր, որ կայծակի հարվածը հաճախ այդ ծառին երիտասար-
դացնում է, ու օրինակ են բերում Սխտորաշենի մոտ գտնվող մեծ
չինարին: Միանգամից տեղատարափ կարկուտ սկսվեց: Ճանա-
պարհն ու դաշտերը սպիտակեցին: Արտի ցորենը կարկուտի
հարվածներից գետնին փռվեց: Հասուն հասկերը բաց թողեցին
ցորենի հատիկները: Գյուղի կոմսոմոլների խումբը վաղը պետք է
առաջինը սկսեր հունձը:
«Մարալը տանը լիներ, կչորացներ շորերս, փոխնորթ կտար:
Առանց Մարալ, իրոք, իմաստ չունի կյանքը»,– մտածեց Ռուբենն ու
զգաց, թե ինչքան է կարոտում Մարալին: Որոշեց արագացնել
պսակը:
Նոյեմբերի 20-ին Ռուբենը Ստեփանակերտից վերադարձավ
գյուղ: Մի քանի օրից կուսշրջկոմից շտապ Մարտակերտ կան-
չեցին: Խոր աշուն էր: Կոլտնտեսության նախագահ Ավանես
Դանիելյանից ձի խնդրեց:
– Կգնաս ձիաբուծական ֆերմա, որ ձին հավանես, ֆերմայի
վարիչ Սերգեյ Գրիգորյանին իմ անունից ասա, թող մի լավ թամբ
դնի, նստիր ու գնա:
Ռուբենը վաղուց էր ֆերմայի ձիերի երամակում նկատել ոս-
կեգույն երիվարին: Ֆերմայի վարիչը, տեսնելով Ռուբենի ընտրու-
թյունը, քթի տակ խնդաց:
– Ձիերից էլ ես բան հասկանում, հա՞, ընկեր Ռուբեն:
– Էս ձիուն վաղուց եմ նկատել: Եթե ափսոսում ես, ուրիշը տուր:
195
– Չէ, Ռուբեն, ես քո խոսքը ո՞նց կարող եմ մերժել: Կես ժամից
թամբած, պատրաստ կլինի, կարող ես նստել ու գնալ: Մի քիչ էլ
գարի ուտի, որ քեզ արագ շրջկենտրոն հասցնի:
– Շնորհակալ եմ, Սերգի:
Ռուբենը սլանում էր աշնան միջով, մտքերն էլ ձիու քառա-
տրոփի հետ փոփոխվում էին: Արդեն ավելի հաճախակի էր
հայտնվում Մարալի վերջին ժպիտն ու արագ չքանում` իր տեղը
զիջելով կոլտնտեսային հոգսերին:
Մեծ շենի մոտ Ռուբենին քառատրոփ ընդառաջ էին գալիս եր-
կու հեծյալ: Մոտենալիս նրանք քաշեցին սանձերն ու կանգ առան:
Հաթերքցի Ավանես Գրիգորյանն էր ու Ավանես Սկանդարյանը:
– Ընկեր Գրիգորյան, ի՞նչ է պատահել, որ ձիերին չափ գցած
եք քշում:
– Փախչում ենք, Ռուբեն, փախչում ենք,– ասաց Սկանդարյանը:
– Ումի՞ց:
– Բոլորից,– պատասխանեց Գրիգորյանը,– ռայկոմից, կոլխո-
զից, Հաթերքից, կուսակցությունից…
– Պարզ ասեք, տեսնեմ` ի՞նչ է պատահել:
– Կյանքս տվել եմ կուսակցությանը, կուսակցությունն էլ վռնդեց,
պարտադրեց, որ Մեհմանայի89 հանքերում բանվոր աշխատեմ:
– Ինչո՞ւ…
– Չասեցի՞ քեզ, որ մեր գյուղացի զրպարտիչը գրել է, թե
հաթերքցի երկու Ավանեսն էլ` Գրիգորյանը և Սկանդարյանը,
օպորտունիստ են: Թե երբ եմ օպորտունիստ դարձել, չգիտեմ:
Ռայկոմի քարտուղարն էլ չի իմանում, չնայած հասկանում է, որ
զրպարտության զոհ ենք դարձել: Ինձ առանձին ասում է. «Մի օր
էլ ես եմ ձեր օրն ընկնելու»: Ասում եմ` «Մեհմանայում տեղ պա-
հե՞նք», թե` «Չէ, ինձ չեն թողնի Մեհմանա գամ, իմը Սիբիրն է կամ
գնդակահարությունը»:
– Ի՞նչ պիտի անեք:
– Գնանք Մեհմանա, հույն հանքափորների հետ գետինը քան-
դենք, տեսնենք գլխներիս էլ ինչ է գալիս:
89 Հույն պղնձագործների գյուղ:
196
Մի պահ Ռուբենը ցանկացավ ետ` գյուղ վերադառնալ: Ռուբե-
նին տեսնելու ցանկություն էր հայտնել կուսշրջկոմի քարտուղար
Խրիստափոր Վարունցը: Հաթերքի կուսբջջի նախկին քարտուղարը
զգաց Ռուբենի մեջ փոփոխությունն ու ասաց.
– Չէ, Ռուբեն, մեզ մի նայիր, մերը պրծած է, դու գործիդ կաց:
Կուսշրջկոմի նիստը չէր ավարտվել, ուստի պետք է սպասեր:
Ընդունարանում էին նաև Չինգյաթաղի կոլտնտեսության նախա-
գահ Սերգեյ Հակոբյանն ու տնտեսության մյուս պատասխանատու
աշխատողները` Գրիգոր Բաբայանը, Կոլյա Խաչատրյանը, Տիգրան
Սարգսյանը, Սեդրակ Դավթյանն ու Արտեմ Հարությունյանը, որոնց
հետ Ռուբենը մտերմացել էր նրանց տնտեսության փորձն ուսում-
նասիրելու ժամանակ: Նախագահը Ռուբենին մեկ շաբաթ հյուրըն-
կալել էր իր տանը: Ընդհանրապես, Ռուբենը շատ բան էր սովորել
այդ հետաքրքիր տնտեսվարից ու մտավորականից: Ողջագուրվե-
լիս նկատեց, որ նրանք տխուր էին ու անտրամադիր:
– Վատ բա՞ն է պատահել, ընկեր Հակոբյան,– հարցրեց Ռուբենը:
– Հա, Ռուբեն, ոնց որ ասում են` կարկուտը ծեծած տեղն է
ծեծում: Կարկուտն ու սելավն էլ քշեցին, ամեն ինչ տարան, մատի-
տը սրած զրպարտիչն էլ ամեն ինչ թարս ներկայացրեց, տասը
տարվա մեր աշխատանքը ջուրը քշեց ու տարավ:
– Բացատրել, խոսել չի՞ լինի:
– Չէ, արդեն որոշումը կայացրել են, մեզ կուսակցության շար-
քերից վռնդում են: Քե՛զ ինչո՞ւ են կանչել:
– Չգիտեմ, բրիգադավարական կուրսերից նոր եմ եկել, ասա-
ցին, թե քարտուղարն ուզում է տեսնել ինձ:
– Հա, դա վատ չի, վտանգը երկարամյա աշխատողների, պա-
տասխանատուների համար է: Ինձնից քեզ խորհուրդ. աչքերդ
չորս արած պիտի նայես, չթողնես, որ գլուխդ ուտեն: Պետք է
միշտ առաջ ընկնես քո հակառակորդներից: Ես մի պահ աչքաթող
էի արել, ու տես…
Չինգյաթաղցիներին ներս կանչեցին: Ասես կառափնարան էին
մտնում: Կոլտնտեսության նախագահը շրջվեց, բազմանշանակա-
լից նայեց Ռուբենին, ասես այլևս չի վերադառնալու, մնաս բարովի
պես մի բան քրթմնջաց: Հինգ րոպե հետո նրանք դուրս եկան:
197
– Ընկեր Սարգսյան,– դիմեց քարտուղարուհին,– ընկեր Վա-
րունցը խիստ զբաղված է, ասաց, որ գյուղբաժին մտնես:
Գյուղբաժնում հայտնեցին, որ շրջկենտրոն գալու կարիք չկա,
քանի որ նշանակման մասին կոլտնտեսության նախագահը կասի:
Ռուբենը գյուղ վերադարձավ:
Չափարի կոլտնտեսության նախագահ Ավանես Դանիելյանը
վարչության նիստում հայտնեց, որ շրջկոմի երաշխավորությամբ
ու վարչության որոշմամբ Ռուբեն Սարգսյանին բրիգադավար է
նշանակել:
– Կընդունես բրիգադը, մի լավ կուսումնասիրես, կներկայաց-
նես քո ծրագրերը,– ասաց կոլտնտեսության նախագահը,– բայց էլի
նորություն կա: Ոնց որ հասկացա, մենք բարեկամներ ենք դառ-
նում:– Ռուբենը կաս–կարմիր կտրեց: Նա դեռևս պատրաստ չէր
նման թեմաներով զրույցների:– Մարալը, գիտես, կնոջս` Հազարա-
վարդի քույրն է: Հրաշալի աղջիկ է: Քո հանգիստ բնավորության
ճիշտ հակառակն է, տեղով կրակ: Ե՞րբ ես ուզում պսակվել:
– Կասեմ:
– Ռայկոմի քարտուղարը քեզ հետ մեծ հույսեր է կապում:
Ռուբեն, տես հա, չգաս գրավես աթոռս:
– Չէ, ընկեր Դանիելյան, ուշքս գլուխս հավաքեմ, դեռ ինչքան
պանիր հաց պիտի ուտեմ, որ ձեզ հասնեմ:
– Դե, չշտապես, մեկ է, ուշ թե շուտ` դու ես նախագահ լինելու
մեր գյուղում, աշխարհիս դրվածքն է այդպես, երիտասարդ
սերունդը պետք է փոխարինի ավագին:
1933 թվականի ձմեռն ավելի խստաշունչ էր ու ձյունառատ:
Կոլտնտեսության հոգսերին ավելացել էին սովյալ գայլերի ավելի
համարձակ հարձակումները ֆերմաների վրա: Գայլերի դեմ պայ-
քարի հիմնական բեռը հանձնվել էր Ռուբենին` նկատի ունենալով
անտառային ավազակախմբերի դեմ պայքարի նրա փորձա-
ռությունը: Սակայն այս դեպքում միանգամայն այլ հմտություններ
էին պահանջվում: Ուստի Ռուբենը հավաքագրել էր ոչ միայն
Չափարի, այլև հարևան Իմերեթ-Գերեվենդի, Զարդա խաչի, Հա-
թերքի և Աղդաբանի որսորդներին, քանի որ թշնամին ընդհանուր
էր: Համատեղ գործողություններ էին մշակում, ծուղակներ
198
պատրաստում: Մի հետաքրքիր մրցություն էր ծավալվել` ով ում
կխաբի: Հաճախ գայլերը գուշակում էին մարդկանց քայլերն ու
խուսափում և օր առաջ հափշտակում ավարը: Նրանք կարծես
կանխատեսում էին, թե ինչպես կարող է մտածել ու գործել մար-
դը: Որսորդներից մի քանիսն ավելի լավ էին պատկերացնում, թե
ինչպես են վարվում գայլերը այս կամ այն իրավիճակում: Ռուբե-
նը, որ գայլերին որպես թշնամի ու վնասատու էր համարում,
սկսեց գնահատել նրանց բնազդը: Նոր էին սկսել հանգստանալ
գայլերի տված դադարից, երբ կոլտնտեսության նախագահ Ավա-
նես Դանիելյանը Ռուբենին առաջարկեց միասին շրջկենտրոն
մեկնել: Ռուբենը սովորության համաձայն չհարցրեց, թե ինչու են
մեկնում, այս խստաշունչ ձմռանը ինչ կա շրջկենտրոնում:
– Որսորդների հերթապահություն նշանակեմ ֆերմաներում,
նոր գնանք,– ասաց Ռուբենը:
– Եթե իմանաս, թե ինչու ենք Մարտակերտ գնում, գայլերին
բանի տեղ չես դնի,– պատասխանեց Ավանեսը:
– Նախագահս ասում է` գնանք, գալիս եմ:
– Ապրես, Ռուբեն, ես ու դու իսկական քենակալներ ենք լինելու:
– Եթե Մարալը միտքը չփոխի,– ասաց Ռուբենը:
– Թող մի թաքուն տեղ էլ պար գա, որ քեզ նման տղա է գտել:
– Դե երկուսս էլ թաքուն–թաքուն պար ենք գալիս:
– Ա՜յ, հենց դրա համար են էս շենում բոլորը քեզ սիրում: Խոս-
քերիդ ամեն մեկը մի փութ է, համ էլ համով է… Բայց իմացիր, որ
Մարալը նազանի աղջիկ է, իսկական շենի հարս:
– Գիտեմ, ընկեր Դանիելյան:
– Դե գնանք, պիտի չորս ժամից շրջգործկոմի նիստին հաս-
նենք:
Ձիերի համար հեշտ չէր թարմ ձյան հաստ շերտի մեջ ճանա-
պարհ բացելը:
– Էս մեր ռայկոմում գաղափար չունեն, թե ձյուն կա, ցուրտ
կա: Ժամը երկուսին գործկոմի նիստին կհասնենք: Որ իմանաս, թե
քեզ ինչու են կանչել, վժժըտակած90 Մարտակերտ կհասնես:
90 Շատ արագ:
199
– Ուզում ես ասա, ուզում ես մի ասա:
– Մաղարիչս ի՞նչ ես տալու՝ ասեմ:
– Մաղարիչը,– մի պահ Ռուբենը մտածեց,– լավ, ինձնից կախ-
ված ամեն ինչով քեզ կօժանդակեմ:
– Հա, համաձայն եմ: Քեզ գյուղխորհրդի նախագահ են նշա-
նակում:
– Ը՜մ, դրա համար էս ցուրտ ձմռանը շրջկենտրո՞ն են կանչում,
չե՞ն կարողանում հեռախոսով հայտնել, պրծնի գնա…
– Այնտեղ չասես, որոշումը ետ կտան: Գյուղում էնքան մարդ
կա, որ էդ պաշտոնի համար…
Սարսանգի կամուրջ չհասած` գայլերի ոռնոց լսեցին:
– Էս անգամ Սարսանգում ավազակների տեղը գայլերն են
հարձակվում,– ասաց Ռուբենը` պատրաստելով հրացանը:
– Ինչի՞, ավազակներն ո՞ւր են, որ գայլերին են ուղարկել: Հա՜,
Ադիլ բեյը զոռով է պրծել ձեզնից…
– Գայլը Ադիլ բեյից խելոք է,– ասաց Ռուբենն ու օդ կրակեց,–
տես, գայլը հասկացավ, որ մեզ վրա գալը իմաստ չունի, բայց
Ադիլ բեյը էդքանը չի հասկանում:
Ժամը երկուսին Ավանեսն ու Ռուբենը շրջկոմի շենք մտան:
– Առանց ձեզ ռայկոմի բյուրոն գործկոմի հետ համատեղ նիս-
տում որոշումը կայացրել է, դու Չափարի և Իմերեթ-Գերեվենդի
գյուղխորհրդի նախագահն ես,– Ռուբենին դիմելով հայտնեց
շրջկոմի քարտուղար Խրիստափոր Վարունցը,– խնդրեմ, սա էլ
որոշման կրկնօրինակը: Շնորհավորում եմ, տղաս, բարով
ծառայես: Պինդ կաց: Միշտ ինձ հետ կապ պահիր, դժվար կլինի`
իմաց տուր, չամաչես:
Երբ դուրս եկան Մարտակերտից, Ռուբենն ասաց.
– Ինձնից չեն հարցնում` ուզո՞ւմ եմ, թե՞ չէ:
– Չե՞ս ուզում, Ռուբեն:
– Դա գրասենյակային գործ է: Ես տնտեսություն եմ սիրում,
քարը քարին դնեմ, մարդկանց մի բան տամ:
– Քսաներկու տարեկանում ոչ մի տեղ ոչ մեկը գյուղսովետի
նախագահ չի դարձել,– ասաց Ավանես Դանիելյանը,– տես քեզ
ոնց են գնահատում, որ առաջ են քաշում: Դու վախեցիր, որ
200
նախանձ մարդիկ գլուխդ չուտեն: Այստեղ է վտանգը: Ռայկոմի
քարտուղարը որտեղ գնում է, փափախը ծուռ դրած, քեզ է գովում:
Էլ ի՞նչ ես ուզում: Աստված դուռ է բացել` ներս մտիր: Էլ չխոսես,
Ռուբեն: Հիմա քո նոր պաշտոնով գյուղի երկրորդ մարդն ես:
Կարող ես պսակվել: Էն Մարալը, էս էլ` դու:
– Դե տունս քիչ կարգի բերեմ…
– Ամեն ինչով կօգնի կոլխոզը: Երիտասարդ ընտանիքին որ
կոլխոզը չօգնի, Վարունցն ինձ գործից կհանի: Ձյունը հալվի`
սկսում ես տան հոգս անել: Ապրիլին պսակվում ես, նոր տունը
շնորհավորում ենք:
– Համաձայն եմ,– ասաց Ռուբենը և լայն ժպիտ շողաց դեմքին:
Իմերեթ-Գերեվենդ ու Չափար գյուղերի խորհրդի նախագահ
Ռուբեն Սարգսյանի համար հատկապես դժվար էր հարևան
քրդական գյուղի ելումուտը հսկելը: Գյուղի երիտասարդների մի
մասը անտառներն ընկած ղաչաղությամբ էր զբաղվում: Արդեն մի
քանի հոգի հայտնի ավազակի ու մարդասպանի անուն էին հանել:
Գերեվենդի բնակիչները ամենավտանգավոր պահերին ապաս-
տան էին տալիս նրանց: Իսկ չափարցիները պետք է կրկնապատ-
կեն իրենց զգոնությունը, նվազագույնի հասցնեն այդ ավազակնե-
րից կրելիք կորուստները, քանի որ նրանք բարձր դիրքից
հետևում էին, թե Չափարի նախիրը որ ուղղությամբ տեղաշարժ-
վեց, գյուղացիների կովերը, ոչխարները որտեղ են արածում: Հենց
անասունների մի խումբ անջատվում է նախրից, իսկույն լուրը հաս-
նում է ավազակին, նույն պահին էլ քշում տանում են: Եթե մինչ
խորհրդային կարգերը տարած անասունը վերադարձնում էին ցո-
րենի դիմաց, ապա այժմ անհնար է դարձել նման փոխանակումը:
Տանում են, ու վերջ: Պատահում է, որ հովիվը դիմադրում է, իր
մահակով կռվի բռնվում հրազենով զինված ավազակի հետ:
Այս դեպքում անասունների կորստին ավելանում էր մարդ-
կային կորուստը: Այս հոգսերին զուգահեռ` Ռուբենը սկսել էր տան
վերակառուցումը:
1933-ի ապրիլին տունը պատրաստ էր, ու Համբարձման
տոնին Ռուբենն ու Մարալը պսակվեցին:
201
Աշնանը Ռուբենին զորակոչեցին բանակ: Ռուբենը ստիպված
էր Մարալին թողնել տանը միայնակ ու մեկնել: Ծառայեց Բաք-
վում: Հաճախակի էր տեսնվում եղբոր` Միշայի հետ: Վեց ամսից
զորամասը ցրվեց, ու Ռուբենը տուն վերադարձավ:
– Գյուղխորհրդի նախագահի տեղը պահել ենք, քոնն է,–
ասաց կոլտնտեսության նախագահը,– կարող ես վաղվանից
անցնել գործի:
– Չէ, դա իմ բանը չի, ես տնտեսությամբ եմ ուզում զբաղվել,–
պատասխանեց Ռուբենը:
– Շատ լավ, երեկոյան կգաս, վարչությունը որոշում
կկայացնի:
Այս անգամ կոլտնտեսության վարչությունը Ռուբենին նշանա-
կեց ձիաբուծական ֆերմայի վարիչ: Ռուբենի համար սա նոր բնա-
գավառ էր: Անհրաժեշտ էր արագ վերացնել ֆերմայի գլխաքանա-
կի կորստի պատճառներն ու վերականգնել ոչ միայն գլխաքանա-
կը, այլև ձգտել պահպանել ձիերի ամենահին ցեղերից մեկը` ար-
ցախյան տեսակը: Ռուբենի եղբայրը` Արմենակը, պատմել էր, որ
հայոց այրուձին հենց այս դիմացկուն ձիերով էր հայտնի: Սրըն-
թաց արշավներին արցախյան ցեղի ձիերն էին դիմանում: Հնում
Կուր-Արաքսի տափաստանում շուրջ հիսուն հազար ձի էր թափա-
ռում: Նաև այս ձիերի երամակներին տիրելու նպատակով էր, որ
պարսից տերերը ձգտում էին Հայոց հյուսիս–արևելքը անջատել
Մեծ Հայքից: Հարմար պահի, երբ Անհուշ բերդում խաբեությամբ
բանտարկեցին հայոց Արշակ թագավորին ու տիկ հանեցին սպա-
րապետ Վասակ Մամիկոնյանին, Արցախ և Ուտիք նահանգներն
անջատեցին հայոց թագավորությունից և միացրին Կովկասյան
Աղվանքին` մարզպանությանը զուգահեռ ստեղծելով վասալ
թագավորություն, թագակիր կարգելով Արցախի Վաչականյան
տոհմի ժառանգներին, որոնց նստավայրը Դյուտականն էր` Ջրա-
բերդի դիմաց Թարթառի աջ ափի Կարապետանց քար վայրը:
Այս մտքերով տարված` Ռուբենը չզգաց էլ, թե ինչպես Մար-
գուշավան հասավ, որտեղ Յուզբաշևկա ավանում հայտնի մեծա-
հարուստ Դավիթ բեկ Ավան Յուզբաշյանը ղարաբաղյան ցեղի
ձիերի տոհմաբուծարան էր հիմնել: Տնտեսության ղեկավարը
202
սիրալիր մարդ էր, խոստացավ օգնել Ռուբենին և ղարաբաղյան
ցեղի ձիերի տոհմաբուծարանի մասնաճյուղ բացել Չափարում:
Ղարաբաղյան ցեղի զույգ ձիերով Ռուբենը գյուղ վերադարձավ:
Մնում էր կերի բավարար պաշար ստեղծել, հետևել, որ չհիվան-
դանան ձիերը, չխաչասերվեն մյուս ցեղի ձիերի հետ:
Ռուբենը չէր հասցրել հարմարվել իր նոր աշխատանքին, երբ
կուսշրջկոմից ստացավ Շուշիի կուսակցական երկամյա դպրոցում
սովորելու առաջարկություն: Մարալը ոչինչ չասաց: Ոգևորված չէր
ամուսնու այս կամ այն առիթով բացակայությամբ: Բայց դեմ
կանգնելն էլ իմաստ չի ունենա: Ուղղակի լռությամբ արտահայ-
տեց իր կարծիքը:
Գլուխ քսանչորսերորդ
1 9 3 7
Ռուբենի համար հետաքրքիր էր կրկին լինել իր մանկության
քաղաքում: Քաղաքի Հայոց թաղամասն ավերակների մեջ էր:
Ռուբենը փնտրեց, գտավ պապենական տունը: Սևացած պատերն
էին մնացել: Հիշեց մարտի 23-ի գիշերվա մղձավանջն ու այրվող
քաղաքը, թաթար բնակչության ոգևորությունն ու խրախճանքը:
«Թե ինչու են այս լեռան ծերպին հիմնել քաղաքը»,– մտածեց
Ռուբենը, սակայն հիշեց, որ Շուշին բերդաքաղաք է, որտեղ հա-
վաքվել են` պաշտպանվելու օտար նվաճողների հարձակումնե-
րից: 19-րդ դարում այն Կոստանդնուպոլսի ու Թիֆլիսի հետ հայոց
մշակութային կարևոր կենտրոններից էր: 1827 թ. այստեղ բացվում
է Բազելի Ավետարանական ուսումնարանը, որտեղ առաջին
տարում սովորում էր 130 երեխա: Մինչ այդ, հարուստների ընտա-
նիքների երեխաներին անհատապես դասեր էին տալիս Հովսեփ
վարդապետ Տեր–Ավագյանն ու Պողոս վարդապետ Ղարաբաղց-
յանը: Հետագա տարիներին Շուշիում բացվում են Թեմական,
Քաղաքային, Օրիորդաց ու մասնավոր մի շարք այլ դպրոցներ,
ինչպես նաև՝ Ռեալական ուսումնարանը: Շուշիի զարդը Ղազան-
չեցոց եկեղեցին էր, որի գմբեթն իշխում էր քաղաքի վրա:
203
Ամեն թաղամաս ուներ իր եկեղեցին, որոնցից էին Մեղրեցոց,
Ագուլեցոց ու Ղարաբաղցոց եկեղեցիները, Կուսանաց վանքը:
Հայկական միջավայրում անուն հանած ամեն մի դերասան իր
համար մեծ պատիվ էր համարում կարևոր դերեր խաղալ Խան-
դամիրյան թատրոնում: Եղբայրը` Արմենակը, պատմում էր, որ հայ
մեծահարուստ Մանթաշովը ծրագրել էր երկաթգիծը հասցնել
Շուշի ու հինավուրց բերդաքաղաքը սերտորեն կապել քաղաքա-
կիրթ աշխարհին: Սակայն հեղափոխությունն ու հայերի ջարդը
հօդս ցնդեցրին այդ ծրագրերը:
Ռուբենը քայլում էր իրենց թաղի ավերակներով և ծանոթ
դեմք տեսավ: Ստեփանակերտում բրիգադավարական դասըն-
թացների ժամանակ էր հանդիպել:
– Երիտասարդ, դու չափարցի բրիգադավարական կուրսի
ուսանողը չե՞ս:
Ռուբենը Ստեփանակերտի զոովետտեխնիկումում էր հանդի-
պել բանաստեղծ Գրիգոր Ներսիսյանին: Մի անգամ էլ ընկերը՝
Շմավոն Պետրոսյանը, իրեն նրա գրականության դասին էր
տարել, ներկայացրել դասախոսին:
Շուշիի ավերակները (1920 թ.)
204
– Այո, ընկեր Ներսիսյան, մեր թաղն եմ կարոտել…
– Շուշեցի՞ ես, ո՞րն է ձեր տունը, ո՞ւմ տղան ես…
– Ես փոստի Եղիշի փոքր տղան եմ, մեր տունն էլ…– ձեռքով
ցույց տվեց ավերակի կողմը:
– Հիշում եմ հորդ: Շքեղ ձիակառք ուներ: Շուշվա զարդն էր: Ես
էլ Հին գերեզմանոց եմ գնում, մայրս ու տատս այնտեղ են թաղված:
– Շուշիին նվիրված ձեր բանաստեղծություններն են տպա-
վորվել իմ մեջ:
Գրիգորը բացեց տետրն ու արագ–արագ սկսեց գրառումներ
կատարել:
– Ի՞նչ եք գրում,– հետաքրքրվեց Ռուբենը:
– Հին Շուշիի անցյալի պատկերը հիշեցի,– ասաց բանաս-
տեղծը,– եթե չեմ գրանցում, ապա մոռանում եմ, ու այն այլևս
կորած է:
– Հասկանալի է,– ասաց Ռուբենը,– ափսոս, որ դասի եմ, թե չէ
կուղեկցեի ձեզ:
– Պետք չէ ուղեկցել,– ասաց Գրիգոր Ներսիսյանը,– ամենա-
լավ բանը, որ մարդ կարող է անել բանաստեղծի համար, նրան
մենակ թողնելն է:
– Այսինքն՝ աշխարհի, բնության, բոլորի հետ,– ասաց Ռուբենը:
– Պոետի հոգի ունես, տղաս, չե՞ս գրում:
– Ես լիկկայան եմ ավարտել, մտածում եմ...
– Պարզ է: Կարևորն ընկալելն է, իսկ գրելն ինձ կթողնես,–
ասաց բանաստեղծն ու լայն ժպիտ պարգևեց Ռուբենին:
Ռուբենը Շուշիում չէր կարողանում մտածել հաճելի բաների
մասին: Չէր ստացվում հսկել մտքերը, ուղղորդել, իր կամքը թե-
լադրել: Միայն Շուշիի հինավուրց թաղամասերով քայլելիս իրեն
բռնում էր մի որևէ մտքի վրա, ասենք, թերթի բանգյուղթղթակցի
նյութը կուլակի մասին… Ասես ինչ–որ մեկը հսկում է իր մտքերի
հոսքը, ուզած պատկերը տեղադրում: Մի պահ փայլեց Մարալի
ժպիտը: Ռուբենի սիրտը թրթռաց երջանկության զգացումից:
Ասես թևեր առավ ու սկսեց սավառնել Հունոտի ձորի վրա:
Մարալ… աշխարհի ամենահաճելի բառը: Հաջորդ պահին իրեն
գտավ Ջիրիդտափում: «Թե ինչու են հայերը թույլ տվել, որ 18-րդ
205
դարի երկրորդ կեսին այստեղ հաստատված թաթարներն իրենց
սիրելի վայրը սեփական լեզվով անվանեն, անհասկանալի է մնում:
Մելիք Շահնազար 2-րդի կամքով էր դա արվում, թե թաթարն էր իր
կամքը թելադրում»: Մեկ ամիս էլ մնար Շուշիում ու տեսներ հարա-
զատ քաղաքի, մանկության վայրերի ավերակները, այլևս չէր դի-
մանա: Ռուբենն արդեն անկարող էր դիմադրել այս մղձավանջին
ու ամեն ինչ արեց դպրոցը ժամկետից շուտ ավարտելու համար:
Դասախոսները, տեսնելով տարբեր առարկաներում նրա առաջա-
դիմությունը, առաջարկեցին ժամկետից շուտ հանձնել քննություն-
ները: Կուսակցական դպրոցը Ռուբենը երկու տարվա փոխարեն
ավարտեց մեկ տարում և գյուղ վերադառնալով` ընդունեց
կոլտնտեսության դաշտավարական բրիգադը:
Միևնույն ժամանակ շրջկոմի հանձնարարությամբ հասարա-
կական կարգով նշանակվեց կուսակցական քարոզիչ: Գյուղի
մարդկանց շաբաթը մեկ անգամ հավաքում էր կոլտնտեսության
գրասենյակում, հանդես գալիս քաղաքական, տնտեսական կամ
կուսակցական թեմաներով, քննարկում կոլտնտեսությանը վերա-
բերող ամենատարբեր հարցեր: Ռուբենը հատուկ էր նախապատ-
րաստվում ու անհամբերությամբ սպասում շաբաթ օրերի այդ
հանդիպումներին: Նրա ունկնդիրներն էլ էին սպասում այդ հան-
դիպումներին, քանի որ այդ օրը տեղեկանում էին, թե իրականում
ինչ է կատարվում աշխարհում, երկրում, Լեռնային Ղարաբաղում,
շրջանում և իրենց գյուղում: Ասես Չափարը վերածվում էր տիեզե-
րական կենտրոնի, որտեղ կենտրոնացվում են աշխարհի բոլոր
ծայրերից եկող տեղեկությունները: Գյուղն այդ օրը կապվում էր
աշխարհի հետ, դառնում նրա հոգսերի կրողը:
Ռուբենը երեկոյան եկեղեցու մոտ հանդիպեց Մարալի մորը`
Վարդուն, որդու` 10-ամյա Արշակի հետ:
– Ո՞ւր եք գնում էս ուշ ժամին,– հետաքրքրվեց Ռուբենը:
– Վխճըրնեն ըն կորալ, հանդան տոն չըն եկալ: Քյինամ ըմ
նախրապահ Հաբի դայուն տոն, խոխան ասըմ ա` կյուլկապ91 ա
անըմ:
91 Գայլի երախը կապելու ծես:
206
– Հա՞, վաղը տեղյակ կպահեք, տեսնենք` ինչ արդյունք է տալիս
Հաբի դայու կյուլկապը,– ժպտալով ասաց Ռուբենը:
Մայր ու տղա Հաբունց բակ մտան: Երկու հսկա գամփռ, բամբ
ձայնով հաչելով, նրանց կողմը վազեցին: Հաբին կանչեց.
– Նստեք տեղում, որ շները չքլոլին:
Հաբին զսպում է շներին, հյուրերին տուն ուղեկցում: Վարդին
սեղանին է դնում մի տոպրակ շաքար ու ասում.
– Հաբի, մի խնդրանքավ ընք եկալ, մեր վխճըրնեն ըն կորալ,
հանդան եկալ չըն: Ամեն տեղ եշալ ընք, կան վեչ:
Հաբին դիմեց կնոջը.
– Ախճի, աղեն քսակը պեր, տենակն էլ տո,– մրմնջալով սկսեց
աղոթել,– սուրբ Մինաս, Պողոս ճիգնավեր, Գերեվենդ, Արիքլու,
Ծիյանցը յալ, Ընձուղավեր, Սորբ օջախ, Կյըռներեն խութ, էս հին-
դերըմ հինչքան կյուլ կա, ռըխնեն կապըմ ըմ,– պոզի կոթով դանակի
լեզվակը ծալեց, դիմեց կնոջը,– տենակը տիր տեղը` աղեն թոբրա-
կըմը,- դիմեց Արշակին,– սկի մտածիս վեչ, քշըհանա քիշերավ92
վխճըրնետ կյըլլական ըն: Լոխ կյուլերեն ռըխնեն կյուլկապ ըմ ըրալ:
Առավոտյան Արշակը ուրախ տրամադրությամբ դիմում է
ընկերոջը` Սերգուն.
– Սերգի, իրգյոնե Հաբի դային լոխ կյուլերեն ռըխնեն կապալ
ա, մեր վխճըրնեն սաղ ըն, քյինանքյ Քափունց տափը, ընդըղեն
չըխուրն էլ եշինքյ, կյանք:
Տղաների առջև ահասարսուռ տեսարան բացվեց. 17 ոչխար`
պատառոտված, խեղված: Տեսան հինգ ոչխար մի տեղ խեղված,
երեքը` մեկ այլ տեղ: Լուր ուղարկեցին գյուղ, էշերով եկան, բեռնե-
ցին խեղված ոչխարները, տարան գյուղ:
– Ժողովուրդ,– եկեղեցու հրապարակում կանչեց Արշակը,–
եկեք ճինընչեցեքյ ձեր վխճըրնեն ու տարեքյ:– Հետո պատմեց, թե
ինչպես է Հաբի դային կյուլկապ արել:
– Դե քյինա Հաբուն յախան հվաքե,– ասաց տարեց մի մարդ:
Հաբին հենց տեսավ պատանուն, հասկացավ, թե ինչ է
պատահել, դիմեց կնոջը.
92 Վաղ առավոտյան:
207
– Տենակը մին պեր տեսնամ,– կինը թեթևակի բացեց դանակը,
կիսաբաց տվեց ամուսնուն,– տես է, այ կնեգյ, էս անդերեն ռեխը
խե՞յըս պեց թողալ, դե միհենգյ պադասխան տո էս խուխեն: Պա,
վխճըրներեն կյուլ էլ կոտե, արջ էլ…
Չափարի կոլեկտիվ տնտեսությունը ոչ մի կերպ խելքի չէր
գալիս, ոտքի չէր կանգնում: Մարդիկ չէին հավատում, որ կարելի է
ոտքի կանգնեցնել կարկտային հարվածների տակ ծվարած Մռավի
տնտեսությունը: Ռուբենը համոզված էր, որ նախ մարդիկ պետք է
հավատան, որ դա հնարավոր է: Հատկապես Ռուբենը ակտիվ էր
քարոզչական աշխատանքներում: Նրա տրամաբանական եզրա-
հանգումները տպավորիչ էին կուսակցականների համար:
Շաբաթ օրը գյուղի կուսակտիվի հերթական հավաքի թեման
տնտեսության խնդիրներն էին:
– Ամեն ինչ կախված է մարդկանցից և ոչ թե մեր գյուղի
դիրքից,– բացատրեց նա,– միայն կոլեկտիվ ուժերով կարող ենք
մշակել հողը:
– Կապիտալիստական երկրներում զարգացումը սկսվեց թեթև
արդյունաբերությունից, իսկ մեզ մոտ` ծանր արդյունաբերությու-
նից: Դա դժվար չի՞, ընկեր Ռուբեն:
– Դժվար ու ծանր է,– բացատրեց Ռուբենը,– բայց մենք գտնվում
ենք կապիտալիստական շրջափակման մեջ: Բանակը տանկերով,
ինքնաթիռներով, հրազենով զինելու համար ծանր ինդուստրիա է
պետք զարգացնել, մեքենաշինություն: Գյուղի զարգացման համար
նոր տեխնիկական միջոցներ` տրակտորներ, գութաններ, շարքա-
ցաններ, կալսիչներ, կոմբայններ են պետք: Անհատը կարո՞ղ է
տրակտոր գնել: Չի կարող: Իսկ կոլեկտիվը կարող է:
– Իսկ ո՞ր տներն են մտնում ու տանում ցորենը…
– Բանակը, քաղաքը սոված են, իսկ այդ պայմաններում այլ
ելք չգտան… Հիմա կուսակցությունն ասում է` հարյուր տարով ետ
ենք մնացել զարգացած երկրներից: Կառավարությունն ուզում է,
որ այդ ժամանակահատվածն անցնենք տասը տարում: Ընկեր
Ստալինն ասում է, որ եթե դա չանենք, ապա մեզ կոչնչացնեն
թշնամիները:
208
– Իսկ աշխատանքի արտադրողականությո՞ւնը…
– Կարևորը` համընդհանուր կամք, ցանկություն լինի,– պա-
տասխանեց Ռուբենը,– պետք է նախ կարողանանք գնահատել
կոլեկտիվի ուժը: Առածն ասում է. «Գեղ կանգնի` գերան կկոտրի»:
Եթե այնպես անենք, որ պարապ մարդ չլինի, այնպես չլինի, որ մի
քանիսն աշխատեն, մեկը վայելի. կոլեկտիվի առաջ ոչ մի խոչըն-
դոտ չի դիմանա: Ե՛վ աշխատանքում, և՛ բաշխման համակարգում
հավասարություն պետք է լինի: Առանց մեխանիզացիայի ոչինչ
անել չենք կարող: Բոլորս պետք է ձգտենք, որ հարուստ լինի
տնտեսությունը:
– Ընկեր Սարգսյան, գիտե՞ք, որ Ուկրաինայում սով է,– ասաց
Եվան,– եղբայրս նոր է վերադարձել այնտեղից: Ճանապարհներին
ընկած սովահար մարդիկ են լցված: Արդեն չեն էլ հասցնում թաղել:
– Այո, գիտեմ,– պատասխանեց Ռուբենը,– դա հենց Ուկրաի-
նայում սխալ տնտեսական քաղաքականության արդյունք է:
– Ո՞րն էր սխալը:
– Ցորենի ցանքը կտրուկ կրճատել են, սերմը մթերել, որպես-
զի Կրեմլի ղեկավարությանը մթերման պլանի կատարման մասին
զեկուցեն: Քչացրել են անասունի գլխաքանակը, ու սով է սկսվել:
– Ընկեր Սարգսյան,– դիմեց կուսակցության համակիր Ա. Դա-
նիելյանը,– «Խորհրդային Ղարաբաղում» «Ականատես» ստորա-
գրությամբ մի նյութ է տպագրվել, որ իբր Բադարայի կոլխոզի
նախագահ Ս. Առստամյանը հակագործարքային ագիտացիա է
անում: Նա իմ բարեկամն է, ու ես գիտեմ, թե որքան է սիրում իր
գյուղը, կոլտնտեսությունը, հայրենիքը, կուսակցությունը: Իսկ
թաքնված հեղինակը պահանջում է «պատասխանատվության
ենթարկել այս օպորտունիստներին»:
– Ես ծանոթ չեմ Բադարայի կոլտնտեսության նախագահին,–
պատասխանեց Ռուբենը,– բայց վստահում եմ քո ասածներին:
Կուսակցությունը հիմա ուշադիր է նման հեղինակների նկատ-
մամբ. ինչքան գիտեմ, արդեն մի քանի հոգու դատել են կեղծ նյու-
թերի համար: Սակայն այսօր մեր քննության առարկան Չափարի
կոլտնտեսության նախագահի դեմ տպագրված նյութն է:
– Ե՞րբ է լույս տեսել:
209
– 1937 թվի հունվարի 24-ին:
– Կկարդա՞ք, ընկեր Սարգսյան:
– Լավ,– ասաց կուսակցական քարոզիչը,– վերնագիրը`
«Անտեղի կարգադրությունը և նրա հետևանքները». «Ջրաբերդի
շրջանի Չափար գյուղի կոլտնտեսությունը թերագնահատում է
ձիաբուծությունը, մոռացության է մատնել նրա զարգացման գոր-
ծը: Չափար գյուղում թե´ կոլտնտվարչությունը և թե´ ձիաբուծա-
կան ֆերմայի վարիչ Ռուբեն Դանիելյանը ձմռան նախօրյակին չեն
զբաղվել ձիերի ձմեռումը կազմակերպելու խնդրով, ինչի
հետևանքով ձիաբուծական ֆերման խոշոր վնաս է կրել»:
– Այսօր մեր էս Ա. Դանիելյանի բարեկամներին խարազանելու
օրն է,– ասաց Գուրգեն Մկրտչյանը:
Ունկնդիրները ծիծաղեցին, սակայն հանդիպելով Ռուբենի
լրջությանը` լռեցին:
– «Վերջերս կոլտնտվարչության նախագահ Ավանես Դա-
նիելյանը կարգադրում է, որ ձիաբուծական ֆերման իր նախկին
տեղից տեղափոխվի «Աղդաբան» տեղամաս, ուր ոչ մի հարմա-
րություն չկար: Ձիապահները բողոքում են Դանիելյանի անտեղի
կարգադրության դեմ, սակայն նրանց բողոքներն ապարդյուն են
անցնում: Ձիաբուծական ֆերման հիշյալ տեղամաս տեղափոխե-
լու հետևանքն այն է լինում, որ երկու մատակներ ցրտահարվում
են, իսկ մի ձի գայլերի բաժին է դառնում: Կոլտնտվարչությունն
այդ առթիվ լռել է, ոչ ոքի պատասխանատվության չի ենթարկել,
բավարարվել է միայն նրանով, որ ձիերի սատկելու մասին ակտ
է կազմել: Ձիաբուծությունը կարևոր և լուրջ բնագավառ է և
պետք է ՁԱՖ-ը ապահովել ստուգված, աշխատանքի տեխնի-
կային տիրապետած վարիչով և պատասխանատվության են-
թարկել կոլտնտեսության նախագահ Դանիելյանին անտեղի
կարգադրությունների համար»: Ստորագրել է ոմն «Ա.»: Ես ֆեր-
մայի վարիչ եմ եղել, այն ժամանակ նպատակահարմար չէր ֆեր-
մայի տեղափոխումը, գումար չունեինք, չնայած տեղափոխումը
անհրաժեշտություն էր: Ֆերմայի տեղափոխման որոշումը վար-
չությունն է կայացրել: Իսկ որ գայլերը խժռել են ձիուն… չեմ կար-
ծում, թե նախագահը որևէ մեղք ունի: Կարծում եմ, որ նյութը
210
իրականությանը չի համապատասխանում, և փաստարկներն ան-
հիմն են: Մի այլ հանգամանք էլ կա. այս տարվա հունվարի 4-ին
նույն թերթում գովել են Չափարի ձիաբուծական ֆերման ու նրա
վարիչին` Սերգեյ Գրիգորյանին, նշել, որ նրա խնամքի տակ
գտնվող 113 ձիուց ոչ մի կորուստ չի եղել, ու անցած տարի նա
վաստակել է 560 աշխօր»:
– Այդ փաստը կարելի է հիշեցնել թերթին:
– Իհարկե, դա պետք է շատ զգույշ անել, որ խմբագրին մեր
կոլտնտեսության, գյուղի դեմ չգրգռենք:
– Իսկ թերթի տպածը ի՞նչ հետևանք կունենա:
– Ոնց որ չգիտես,– ասաց Գրիգորը,– պատվեր է, ռայկոմը մի
բան է նախատեսել, նախադեպ է պետք սարքել: Լավ է, որ «թշնա-
մի» կամ «օպորտունիստ» պիտակ չեն կպցրել:
– Բա նախագահն ի՞նչ է անելու:
– Ես կխորհրդակցեմ նախագահի հետ, եթե կարիք լինի,
թերթին դիմում կգրենք,– ասաց Ռ. Սարգսյանը:
– Իսկ իմացե՞լ եք, որ մարզգործկոմի նախագահության նիս-
տում Խոնածախի նախագահ Յենովի Մարտիրոսյանը իր ելույ-
թում հայտնել էր, թե տնտեսության խոզանոցը ժամանակին
ախտահանվել է, այնինչ ստուգել են ու պարզել, որ գործկոմի ան-
դամներին խաբել է Յենովին, ու նրան խիստ նկատողություն են
արել` գրանցելով կուսակցական գրքույկում:
– Այ քեզ բա՜ն, որ չխոսեր խոզանոցից, ստի մեջ հո չէ՞ր բռնվի:
– Ոչ մի նշանակություն չունի, մի ուրիշ անուն կտան, թշնամի,
բուխարինական կհանեն:
– Ընկեր Սարգսյան, ոնց որ թե մի բան մեզ չես ուզում ասել,–
նկատեց ունկնդիրներից կուսակցության անդամության թեկնածու
Ծատուր Արուշյանը,– մեզ Ստեփանակերտի զոովետտեխնիկումի
գրականության դասախոս Գրիգոր Ներսիսյանի ճակատագիրն է
հետաքրքրում:
– Կցանկանայի, որ նման մտավորականներին չխառնեն
քաղաքականության մեջ, բայց մարդն էստեղ էլ է հոշոտում իր
հարևանին: Ես ծանոթ եմ գրողին, նա շուշեցի է:
– Գուցե հոդվածը տաք` կարդանք, ընկեր Սարգսյան:
211
– Կկարդաք, բայց ասեմ. հոդվածագիր Լևոն Բաղդասարյանը
պահանջում է «արմատախիլ անել նացիոնալիզմի մնացորդ Գրի-
գոր Ներսիսյանին, ով պաշտպանել է հայ գրողներ Ալազանին,
Ակսել Բակունցին, Շանթին, ազգամիջյան գաղափարներ քարո-
զող Ավետիս Ահարոնյանին, Գ. Վանանդեցուն: Նա իր բանաս-
տեղծությունում ողբում է Շուշիի կոտորածը, հրկիզումը, ավերու-
մը` ճիշտը չասելով, թե ով է մեղավոր Շուշիի դեպքերի համար»:
Հետո հոդվածագիրը գրում է. «Ստալինյան ազգային համերաշ-
խությունն ամեն ինչից բարձր է, պետք է արմատախիլ արվի
նացիոնալիզմը` սոցիալիզմ կառուցող երկրի թշնամուն»:
Ռուբենն ասաց.
– Ես հիշում եմ Շուշիի մասին նրա բանաստեղծության տողերը.
«Այրող խարազան է դարձել հիմա հիվանդ իմ հոգուն:
Կարծես ես խենթ երգիչն եմ մեռելների,
Որ հետ եմ դարձել էլի գերեվարված իմ քաղաքը հայրենի….»:
– Աշոտ Գրաշին «Բակինսկի ռաբոչի»-ում հոդված է գրում, թե
իբր Գրիգոր Ներսիսյանն այնպիսի գաղափարներ է արտահայ-
տում, ինչպիսիք դաշնակցական Ավետիս Ահարոնյանը:
– Մի խոսքով՝ նրան կբանտարկեն:
– Ես ձեզ մատաղ,– ասաց Ռուբենը,– զգույշ եղեք, իրար
նկատմամբ զրպարտություններ մի գրեք, օտար մարդկանց առիթ
մի տվեք, որ հալածեն ձեր հարազատներին, բարեկամներին:
Իմացեք, կենտկոմի որոշում կա զրպարտիչներին պատժելու
մասին:
Գլուխ քսանհինգերորդ
Կոլտնտեսության նախագահը
Ռուբենին և Չափարի «Կարմիր աստղ» կոլտնտեսության նա-
խագահ Ավանես Դանիելյանին Մարտակերտ` կուսակցության
շրջկոմ կանչեցին:
– Ռուբեն, ինչո՞ւ են հենց երկուսիս կանչել շրջկոմ,– վատ
կանխազգացումով փորձեց ինչ–որ բան շոշափել նախագահը:
212
– Ի՞նչ իմանամ, ընկեր Դանիելյան,– ասաց Ռուբենը,– կարո՞ղ
է ինձ նորից սովորելու են ուղարկում:
Նրանց ընդունեց կուսշրջկոմի առաջին քարտուղար
Մկրտչյանը:
– Լավ էլ հասաք,– ասաց նա,– պիտի հայտնեմ ձեզ, որ
կուսշրջկոմի բյուրոն քննել է ձեր տնտեսության հարցը:
– Ախր, ընկեր Մկրտչյան…
– Ավանես, քեզ ավելի կարևոր ու պատասխանատու աշխա-
տանքի ենք ուղարկում, ու դա Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի
որոշումն է,– կտրեց շրջկոմի քարտուղարը,– դրանից ելնելով էլ
շրջկոմի բյուրոն որոշել է, ահա որոշումը, Չափարի կոլտնտեսու-
թյան նոր նախագահ է նշանակվում երիտասարդ կոմունիստ,
բրիգադներում ու ֆերմաներում աչքի ընկած, կուսակցական
դպրոցն ավարտած մեր կադրը: Ռուբեն, ինչպես կարգն է, ընդու-
նում ես տնտեսությունը, իսկ նախկին նախագահի մասին…
գիտեմ, քենակալներ եք, եթե հարկ լինի, կօգնի: Պա՞րզ է:
– Պարզ է,– պատասխանեց Ավանեսը:
– Դու, Ավանես, կգնաս, կսպասես մեր հրահանգին, նոր կոլ-
խոզ կազմակերպելու և ղեկավարելու փորձ ունես, հմտացել ես,
կուսակցությունը դա լավ գիտի, ուստի քեզ կհանձնարարվի նոր
կազմավորվող կոլտնտեսության ղեկավարումը,– ասաց կուսշրջ-
կոմի քարտուղարը, ապա դիմեց Ռուբենին,– դու մնա: Գործկոմի
համապատասխան բաժիններին հանձնարարել եմ` ընդունեն քեզ:
Հիշում եմ կոմերիտմիության շրջանային կոնֆերանսում քո բարձ-
րացրած հարցերը, ակտիվ զրույցը ընկեր Վարունցի հետ: Հողա-
տարածքի, սերմի, տնկիների, տրակտորի, պարարտանյութի, ֆեր-
մայի համար ցեղական ցուլերի հարցերով կդիմես, կբացատրես,
ինչով կկարողանան` կօգնեն: Նեղն ընկնես` ուղիղ ինձ կդիմես:
– Անչափ շնորհակալ եմ, ընկեր Մկրտչյան:
– Որպեսզի նույն հաջողությամբ շարունակես, գյուղի մարդ-
կանց փրկես սովից, շրջանի լավագույն տնտեսություններից մեկը
դարձնես: Սա է կուսշրջկոմի առաջադրանքը:
Ռուբենը երկու օր հետո գյուղ վերադարձավ մեկուկես տոննա
բեռնատարողությամբ ավտոմեքենայով, որի թափքում ցեղական
213
ցուլ էին կապկպել: Կուսակցական քաղխմբակավար աշխատե-
լով` Ռուբենը մշտապես շփվում էր գյուղի ունակ ուժերի հետ,
ուսումնասիրում նրանց կարողությունները: Լավ գիտեր երիտա-
սարդներին` ով ինչ բնագավառում կարող է օգտակար լինել
կոլեկտիվ տնտեսությանը: Անհրաժեշտ էր մասնագետներ ընդ-
գրկել տնտեսության մեջ, իսկ եթե չկան, պատրաստել գյուղմաս-
նագետներ:
Ռուբեն Սարգսյանի կոլտնտեսության նախագահ նշանակվե-
լու լուրը մինչև նրա գյուղ գնալն էր հասել: Երիտասարդությունը
հուզմունքն անկարող էր զսպել:
Կոլտնտեսության գրասենյակ չմտած՝ մենատնտեսները
քթերի տակ խնդմնդում էին.
– Ոչինչ էլ չի ստացվի,– ասում էին նրանք,– Ռուբենին գիտենք,
խելքով տղա է, բայց նա ի՞նչ անի, որ սոցիալիզմի սիստեմը չի
աշխատում: Ժողովրդի մեջ ընդհանուր շահը չի գործում: Մարդը
հո մրջյուն չի, որ մրջնավարի աշխատի ու ոչինչ չստանա: Որ
Ավանեսը չհասցրեց ամեն ինչ փոխի, նա էլ չի կարողանա:
Ռուբենի գլխավոր խնդիրը հենց ընդհանուր շահին մարդկանց
հավատացնելն է, իսկ լավագույն ձևը` անձնական օրինակ ցույց
տալը:
– Ես դեմ չեմ կոլտնտեսության անդամի անհատական
շահին,– ասում է կոլտնտեսության նոր նախագահը,– ընդհակա-
ռակը, ընդհանուր տնտեսությունը պետք է հարստացնենք, որ
բոլորը շահեն: Այսուհետ մեր գլխավոր կարգախոսն է լինելու.
«Յուրաքանչյուրի շահը համընդհանուր շահի մեջ է»:
Կոլտնտեսության վարչության առաջին նիստում ֆերմայի վա-
րիչին, շինարարության բրիգադավարին ու մյուս ղեկավարներին
հանձնարարեց նախապատրաստել անասունները յայլաղ տեղա-
փոխելուն:
– Պետք է յայլաղներում պատրաստ լինեն հորթանոցները:
Ինչքան պետք է` տախտակ տեղափոխեք, որ հատակը չոր լինի:
Հորթի առողջությունից է կախված, թե ինչ որակի կով կունենանք:
Ես խնդրում, հանձնարարում եմ. ինչ անում եք` լավ արեք, որակով
արեք: Ֆերմաներում տեսա կեղտոտ անասուն կամ գոմ` չնեղանաք:
214
Մեկ շաբաթից յայլաղ եմ բարձրանալու` ստուգելու աշխատանքի
արդյունքները:
Գարնանամուտ էր: Գյուղից վեր` հանդում, սկսվել էր ձնհալն
ու վճիտ առուների աշխույժը: Տարիներ առաջ Դավիթ Դանիելյա-
նի կառուցած Վերին ջրանցքն ասես կենդանանում էր, լցվում
ջրով: Կանաչ գորգը հետզհետե ծածկում էր լանջերը: Ամեն առա-
վոտ Ռուբենը զննում էր ծառերի բողբոջները, ստուգում նոր
հերկն ու սերմերը: «Դե, դուք պետք է շուտ, արագ ծլեք,– ասես
խոսում էր երիտասարդ նախագահի սիրտը,– լույս աշխարհ գաք,
բերք տաք, լցնեք ամբարները»: Նա ձեռքի փայտով ստուգեց հեր-
կի խորությունը: Այն 5–10 սմ հետո դեմ էր առնում ամուր, չհերկած
հողին:
– Էս ի՞նչ եք արել,– դիմեց նա դաշտավարական բրիգադավա-
րին,– դու ստուգե՞լ ես հերկի խորությունը: Ու այստեղ պիտի հացա-
հատի՞կ ցանենք: Սերմն էլ կկորչի, բերք էլ չի լինի: Դա մեր աղքա-
տության պատճառներից մեկն է: Հիմա ես հարցը վարչությունում չեմ
դնի ու քեզ հանձնարարում եմ` երկու շաբաթում նորից հերկել տաս:
Ով որ հերկել է, աշխօրերը պահիր, ստիպիր, որ նորից հերկի: Մեր
նպատակը ոչ թե մարդուն նսեմացնելը կամ նստեցնելն է, այլ
ստիպելը, որ որակով աշխատի: Որակ, հասկացա՞ր:
– Շատ լավ, ընկեր Սարգսյան:
– Հա, երկու զույգ լծկաններով թող վար անեն: Հոտաղ էլ
կտաս: Երեկոյան կգաս գրասենյակ ու կզեկուցես:
– Աչքիս վրա, ընկեր նախագահ: Իսկ ե՞րբ պիտի սկսենք գար-
նանացանը:
– Դրա համար գյուղատնտես կա, նա է դրա պատասխանա-
տուն: Ամեն օր կզեկուցես, թե ինչքան եք վարել: Խորությունը
գլխավոր գյուղատնտեսը կստուգի: Եթե նույն խորությամբ արվի,
ուրեմն դիտավորյալ վնասարարություն է, իսկ գիտես, որ պետու-
թյունը, կուսակցությունը նման բաները չեն ներում:
– Հա, ընկեր Սարգսյան, ես քեզ մատաղ, տունս չքանդես,
սխալս կուղղեմ:
Երիտասարդ նախագահին ծանր էր իր առջև այդքան խեղճա-
ցած տեսնել տարեց բրիգադավարին: Սակայն մտածեց, որ
215
չպատժելն էլ սխալ քայլ է: Որոշեց գրավոր նկատողություն տալ:
Թող դաս լինի մյուսներին:
– Ընկեր Սարգսյան, թերթում առաջին գովասանական նյութն
է տպագրվել մեր կոլտնտեսության մասին,– թերթը թափահարե-
լով` ասաց Ա. Դանիելյանը:
– Տեսնեմ, հա, Հայրապետ Սաղյանի նյութն է, մի քիչ շտապել
է, բայց ոչինչ, լավ է:
– «Խորհրդային Ղարաբաղի» նոր համարը:
– Ի՞նչ նյութ կա:
– Մեր Դավիթ ապորն են մեղադրում:
– Դավիթ Դանիելյանի՞ն:
Արամը լուռ թերթը Ռուբենին մեկնեց: Ռուբենը գտավ
«Դանիելյանի արարքները» վերնագրով նյութն ու բարձրաձայն
կարդաց. «Կասկածելի ու մութ անցյալ ունի Հաթերքի յուղմթեր-
ման կետի վարիչ Դավիթ Դանիելյանը, իսկ ներկան լի է հանցա-
գործություններով: Նա յուղ հանձնողներից 25–30 գրամ յուրաց-
նում է: Այդ ճանապարհով նա Չափար գյուղի բնակիչներ Ռուբեն
Գրիգորյանից և Նիկոլայ Զաքարյանից յուղ է յուրացրել: Մինչև
օրս ընդունած յուղի արժեքը չեն վճարել: Նույնիսկ 1935 թվից
յուղմթերման կետը պարտք է գյուղացիներին: Իմերեթ–Գերեվեն-
դի գյուղբնակիչներ Ազիզ Թալիշովը, Իբրահիմ Մամեդովն ու
Ահմեդ Մահառամ օղլին դեռ չեն ստացել 1935 թ. հանձնած յուղի
փողը: 1935–1936 թվերին հանձնած յուղերի փողը չեն ստացել
նաև Զարդա խաչ գյուղի մի շարք բնակիչներ: Յուղմթերման
կետի վարիչ Դանիելյանի այս արարքները բավական դժգոհու-
թյուններ են առաջացնում գյուղացիների մեջ: Ջրաբերդի
շրջգործկոմը, անշուշտ, կզբաղվի այս խնդրով»: Նյութի հեղի-
նակ` Զ. Մկրտչյան:
– Բայց մեր գյուղի Զավեն Մկրտչյանը լավ գիտի, որ Դավիթ
Դանիելյանն իր հաշվին ջրանցք է կառուցել Չափարի համար, ձրի
օճառ էր բաժանում աղքատ գյուղացիներին, ինքնապաշտպանու-
թյան կազմակերպման համար զենք էր բերում գյուղ: Մի հայտնի
թուրք ավազակապետի էր սպանել Բերդաձորում, դրա համար
նստել է հինգ տարի:
216
– Թերթում մի հոդված էլ կա` «Մինչև վերջ հողմացրիվ անել
պողոսովշչինայի և բադամյանշչինայի ստոր տականքներին»:
Կուսշրջկոմի քարտուղար Բագրատ Անաստասյանի մասին է:
– Նրանց գնդակահարել են: Ուղղակի դու քո գործով զբաղ-
վիր, հանձնարարություններդ կատարիր:
– Հասկացա, ընկեր Սարգսյան: Բայց…
– Էլ ինչ կա:
– Մի հոդված էլ կա` «Մերկացված դեմքերի ու նրանց արարք-
ների մասին»:
– Երկու տող կարդա:
– «Բագրատ Անաստասյանը Ջրաբերդի մի շարք գյուղերում
զբաղվել է քայքայիչ գործերով: Նա 1930 թ. ժողովրդի թշնամիներ
Բադամյանի, Քոթանջյանի ղեկավարությամբ Ապուլովի հետ
Մարտակերտի կոլտնտեսությունը բաժանել է երկու մասի…»:
– Լավ էլ կարդում ես… «Շամախիում հակահեղափոխական,
ապստամբական, լրտեսական–տեռորիստական, դիվերսիոն,
վնասարարական, բուրժուական, նացիոնալիստական մեծ կազ-
մակերպություն են հայտնաբերել ու ձերբակալել: Մեզ մոտ Պողո-
սովին, Բադամյանին, Անաստասյանին, նրանց հետ շատերին են
ձերբակալել ու գնդակահարել: Երկրում զտման մեծ գործընթաց է
սկսվել: Դա հսկա մսաղաց է, ով ընկավ բերանը… վերջ: Այս ամե-
նի սկիզբը հակախորհրդային տրոցկիստական կենտրոնի բացա-
հայտումն ու դատավարությունն էր: Թերթերում անընդհատ գրում
են. «Բնաջինջ անել ժողովրդի թշնամիներին»: Դատարանում
Պետական մեղադրողը ԽՍՀՄ դատախազ Ա.Յա. Վիշինսկին է:
– Թերթերում գրում են. «Երկիրը ողջունում է արդարացի
դատավճիռը»:
– Ընկեր Դանիելյան, մի անգամ էլ տեսնեմ` նման հոդվածնե-
րի մասին ես խոսում, քեզ պատժելու եմ: Արի մեր կուսակտիվի
հավաքներին, այնտեղ կքննարկենք որոշ հարցեր:
– Էս անգամ ինչի՞ մասին ենք խոսելու:
– Միջազգային դրության:
– Հա՛, հետաքրքիր է: Բայց մի հարց էլ ունեմ:
– Ասա տեսնեմ:
217
– Ապրիլի 21-ի համարում Գյուլնազ Գրիգորյանը բողոքում է իր
ամուսնուց` կոմունիստ Գարեգին Գրիգորյանից, որ «չի պայքարում
կուսակցական էթիկայի կիրառման համար և իր անձնական կյան-
քով դեռևս վատ օրինակ է ծառայում»: Գյուլնազը պահանջում է
կարգի հրավիրել ամուսնուն և ընտանիք վերադարձնել:
– Ինքս դեմ եմ նման հոդվածներ տպագրելուն,– ասաց Ռուբե-
նը,– մենք չենք կարող այս հարցը քննարկել, քանի որ չգիտենք
իրականությունը: Կինն էլ իր մեղքի բաժինն ունի: Եթե նա լսել է
ուրիշների խորհուրդներն ու գրիչ վերցրել կամ էլ թելադրել գրա-
գետ որևէ մեկին, որոշել է հրապարակայնորեն ձեռք բարձրացնել
ամուսնու վրա, ուրեմն ամեն ինչ չէ, որ մաքուր է: Եթե ամուսինը
դավաճանում է, այդ հարցը թերթի միջոցով չեն լուծում:
– Ես կարծում եմ, որ կինը պետք է կարողանա գրավել ամուս-
նուն իր կանացիությամբ և ոչ թե թերթում խայտառակելով,
կուսշրջկոմից, իրավական մարմիններից պահանջելով` իրեն
վերադարձնեն ամուսնուն,– ասաց Բալախանում Գրիգորյանը:
– Բավարարվա՞ծ ես, ընկեր Դանիելյան:
– Իհարկե, ընկեր Սարգսյան, ընկեր Բալախանումը վերջա-
կետ դրեց:
Ներս մտավ կատարածուն:
– Ընկեր Սարգսյան, հյուր ունեք, կանչե՞մ, ներս գա:
– Հա, թող ներս գա:
Միջին հասակի, ամրակազմ երիտասարդ էր: Ռուբենը վեր
կացավ, ընդառաջ գնաց, փաթաթվեցին:
– Էս վեր խաչա յա, Սիրական,– ասաց Ռուբենը` դառնալով
ներկաներին,– ընկերս է, Մոխրաթաղի դպրոցի ուսուցիչ, հրա-
շալի մտավորական: Շուշիի դպրոցում միասին ենք սովորել:
Երկուսս էլ կենդանի ենք պրծել: Այդ կոտորածին Սիրականը
կորցրել է հորը:
– Ռուբեն, եկել եմ խոստումս կատարելու: Լավ լուր եմ ստա-
ցել Մոսկվայից:
– Իրո՞ք, Սիրական:
– Հա, հիշո՞ւմ ես, որ ընկեր Շվերնիկին նամակ էի գրել: Քննել
են ու ազատել մոխրաթաղցի սայլապանին:
218
– Ուրեմն արդարություն կա:– Դիմեց դասընթացի մասնակից-
ներին,– մեր դասընթացը շարունակում ենք:
– Ես գնամ կամ դրսում սպասեմ,– ասաց Սիրականը:
– Չէ, հենց այդ դեպքը կպատմես, դա մեր դասի շարունակու-
թյունը կլինի:
– Արժե՞ որ:
– Իհարկե, Սիրական, իրականությունը շատ ավելին արժե,
քան մի տարի անտեղի խոսելը:- Դարձավ ունկնդիրներին,- մի
անգամ պատրաստվում էի շրջկենտրոնից գյուղ վերադառնալ,
երբ հանդիպեցի Սիրականին: Ասում եմ. «Սիրական, ի՞նչ ես
անում շրջկենտրոնում»: Թե. «Է՜, մի հարցրու, նամակ եմ բերել, որ
ուղարկեմ Կրեմլ, ընկեր Շվերնիկին»: Ասում եմ. «Շվերնիկի հետ
ի՞նչ գործ ունես»: Դե հիմա դու պատմիր:
– Մեր շենում երկու տարի առաջ մի անարդարություն է տեղի
ունեցել: ՆԿՎԴ-ից մի քանի մարդ են գալիս գյուղ, նախագահին
ասում, թե եկել են մի կուլակ բացահայտեն, բռնել տան, նստեց-
նեն: Հրահանգ էր տված: Պատուհանից նախագահի աչքովն է
ընկնում մի աղքատ մարդ` կոլխոզի սայլապան Սարուխանը, կան-
չում է, թե. «Մեր գյուղի հարգելի հյուրերին տար հաց տուր քո տա-
նը»: Սարուխանն ասում է. «Աչքիս վրա, բայց իմ տունը ցածր է, էս
բոյով մարդիկ պիտի մեջքից ծալվեն, ամոթ է»: Նախագահը թե`
ոչինչ: Էս աղքատը ոչխար է մորթում, հյուրասիրում: Հյուրերը լավ
քեֆ են անում, կուշտ ուտում, խմում սայլապանի ցածր
առաստաղով տանը, գոհ վերադառնում գրասենյակ: Դրանցից
մեկը ծիծաղելով ասում է. «Սարուխանը լավ հաց տվեց, չէ՞,
կուլակի նման մեզ պատվեց, բա սրանից լավ «կուլա՞կ», եկեք
գրենք, մեզ տված հանձնարարությունն էլ կկատարենք, կուլակա-
թափության պլանն էլ կատարած կլինենք: «Հա էլի, էն խեղճ կու-
լակ Բախշուն էլ ձեռք չենք տա, նրա տղան էլ, որ շրջգործկոմում է
աշխատում, շնորհակալ կլինի մեզնից»,– ասում է նախագահը: Հյու-
րերն ու նախագահի մարդիկ հռհռում են, գովում սրամիտ առա-
ջարկը, «թուղթ» սարքում, որ Սարուխանը կուլակ է: Հաջորդ օրը
Մարտակերտի միլիցիայից կանչում են Ապրեսյան Սարուխանին,
ձերբակալում, այլևս բաց չեն թողնում, դատում են, որպես կուլակ`
219
բանտարկում: Ես էլ որոշեցի գրել, տեսնել արդարությունը հնարա-
վո՞ր բան է, թե՞ չէ: Համ էլ` Սարուխանի երեխաները մեղք են, շատ
շնորհքով, ընդունակ տղերք են: Ախր Սարուխանը բատրակ է եղել
Բախշու տանը… Ընկեր Ռուբենը խնդրեց, որ Կրեմլի պատասխանի
մասին հայտնեմ: Դե, ես էլ եկա, համ տեսնեմ ընկերոջս, համ էլ
ցույց տամ նամակիս արդար պատասխանը: Սարուխանը հիմա
ազատվել է, վերադարձել գյուղ:
– Սա էլ մի օրինակ հետևողական լինելու մասին: Էդ ընտանիքը
թող շնորհակալական նամակ գրի ընկեր Շվերնիկին:
– Ընտանիքը չի իմանում, որ ես եմ դիմել Շվերնիկին: Խոսքը
կհասնի մի տեղ, կարող է դուրները չգա: Մի քանի հոգու
կասկածել են ու մեղադրել… Խոսքը թող մեր մեջ մնա, շատ եմ
խնդրում:
– Հասկացա, ուրեմն` մոռանանք էս դեպքի մասին: Ուղղակի
դաս լինի: Արդար ու անշահախնդիր լինենք, բնությունը, կյանքը
կփոխհատուցի: Լավ, դասընթացն ավարտվեց: Կհանդիպենք մի
շաբաթ հետո:
1937-ը չափարցիների համար բերքառատ էր: Ռուբենը գիտեր,
որ գլխավոր խնդիրը բերքի արդար ու ճշմարտացի բաշխումն է:
Սերմացուն առանձնացնելուց ու պետական մթերումների պլանը
կատարելուց հետո սկսեց, ըստ աշխօրի, գյուղմթերքի բաժանումը:
Գյուղացիները գոհ էին: Պետական մթերման պլանների կատա-
րումից հետո յուրաքանչյուր աշխօրի դիմաց կոլտնտեսությունը
կոլտնտեսականներին բաշխեց մեկ կիլոգրամ ցորեն, տարբեր
քանակությամբ պանիր, մեղր, յուղ, գարի, լոբի… Հազար երկու
հարյուր աշխօր ունեցող Արշակը ցորենով բեռնած սայլը քշեց
ուղիղ ջրաղաց, բեռնաթափեց, նորից գնաց իրեն հասանելիք
ցորենի ետևից: Արդեն վստահ էին, որ ընտանիքի անդամները
կուշտ կլինեն:
Մնում էր միջոցներ հավաքել գյուղում շինարարական աշխա-
տանքներ սկսելու համար: Առաջին հերթին մայրուղուց գյուղ եկող
ճանապարհը կարգի բերվեց: Գյուղի կենտրոնական փողոցը
մինչև աղբյուր ու հրապարակ սկսեցին քարապատել, ինչպես դա
իր հարազատ Շուշիում էր: Ապա կոլտնտեսությունը սեփական
220
ուժերով կառուցեց գրասենյակի և գյուղական ակումբի երկհարկա-
նի ընդարձակ շենքը, որտեղ նախատեսված էին նաև դասասեն-
յակ, բուժկետ ու գրադարան:
Գյուղում կառուցվում են լրացուցիչ պահեստներ: Շինարարու-
թյան հարցերում նախագահի գլխավոր խորհրդականը Ջալալ
Մարտիրոսյանն էր, ով կրթություն էր ստացել Բաքվում: Նա հա-
մարվում էր շրջանի լավագույն մասնագետներից մեկը: Տնտեսու-
թյունն ուներ լուրջ մասնագետների կարիք: Առանց համապատաս-
խան գյուղատնտեսի, անասնաբույժի, զոոտեխնիկի, մեխանիզա-
տորի, մեղվաբույծի՝ տնտեսության առաջընթացն ապահովելն
անհնար էր:
Ռուբենը կնոջ և դստեր հետ, 1940 թ.
221
Գյուղի յոթամյա դպրոցի շրջանավարտներից տասն ընդուն-
վեցին մարզային միջնակարգ մասնագիտական ուսումնարաններ:
Ուսանելու մեկնողներին կոլտնտեսության նախագահն ընդունում
էր, զրուցում հետներն ու հորդորում, որ ավարտելուց հետո
անպայման գյուղ վերադառնան և աշխատանքի անցնեն տնտե-
սությունում:
Ռուբենի համար ամենադժվար տարին 1938 թվականն էր, երբ
Ժդանովի շրջանում նոր տնտեսություն հիմնելու նպատակով գյու-
ղից մեկնեցին մոտավորապես քառասուն ընտանիք, որոնց թվում`
իր հորեղբոր որդի Նիկոլայն ու Մարալի քրոջ ամուսինը` Ավանես
Դանիելյանը` կոլտնտեսության նախկին նախագահը: Դա լուրջ
հարված էր տնտեսությանը: Կոլտնտեսության նախագահը նրանց
տվեց տնտեսության միջոցների շուրջ քսան տոկոսը: Նման առա-
տաձեռնություն ոչ ոք չէր սպասում: Սակայն Ռուբենը պատկերաց-
նում էր, թե այնտեղ ինչ դժվարություններ են սպասում մեկնողնե-
րին: Ավանեսն այնտեղ կոլտնտեսության նախագահ է նշանակ-
վում, ինչպես խոստացել էր կուսշրջկոմի քարտուղարը: Նա տն-
տեսություն վարելիս հավատարիմ էր մնում արցախցու սկզբուն-
քայնությանն ու խուսափում օրենքի խախտումներից: «Վերևից»
ներքին կարգով թելադրում են, որ ադրբեջանական մյուս տնտե-
սությունների օրինակով հավելագրումներ անի, կաշառք տա ու
ցուցանիշներով հասնի Սոցիալիստական աշխատանքի հերոսի
համար սահմանված թվերին, Ավանես Դանիելյանը կտրականա-
պես հրաժարվում է:
– Չէ,– Ժդանովի կուսշրջկոմի երկրորդ քարտուղարին ասաց
Ավանեսը,– դա ղարաբաղցու սկզբունքին դեմ ա:
– Ես ձեր էդ ղարաբաղյան սկզբունքը…– պատասխանեց երկ-
րորդ քարտուղարը, ձեռքը թափ տվեց ու հեռացավ:
Ռուբենի միհարկանի տունը կից էր Ավանեսի տանը: Երբ
Ավանեսն ընտանիքով գնում է, Ռուբենը Մարալի հետ տեղափոխ-
վում է նրանց երկհարկանի տունը, իսկ Ալեքսանը` հորեղբայրը,
իր ընտանիքով տեղափոխվում է Ռուբենի նախկին տունը: Ավա-
նեսի տանը կից բնակվում էր նաև Մարալի հորաքույր Նարգիզը՝
իր ամուսնու՝ Սիմոնի և չորս երեխաների` Անդրանիկի, Մարգոյի,
222
Ապրեսի ու Օֆիկի հետ: Սիմոնը կամնի, ճուվարանի (քթոց), լուծ
պատրաստելու գյուղի անգերազանցելի վարպետ էր:
Սիմոն քեռին մի էշ ուներ, որը հայտնի էր գյուղում որպես
ամենախրտնողը: Վախենում ու խրտնում էր ամեն ինչից` շնից,
կատվից, ցանկացած այլ կենդանուց, հանկարծակի հայտնված
մարդուց կամ ոտքերի տակ նետված որևէ իրից: Բացի դրանից,
Հասանի հսկա էշի համեմատ, գաճաճ էր թվում: Հաճախ էր
Ալեքսանն այս առիթով ձեռ առնում Սիմոնին:
– Ա՜, Սիմոն, սա է՞շ ա, վեր պահըմ ըս, համ խըրտնող ա, համ
էլ՝ կուճուր…
– Է՜, Ալեքսան, էշս կոզի կուճի յա Եփրեմեն նման, նրա նման
էլ ղուվաթավ93 ա:
Եփրեմը գյուղի ամենակարճահասակ մարդն էր, սակայն ամե-
նաաշխատասերն էր: Գյուղի բոլոր տների պատերը նա էր շարում:
Առավոտից իրիկուն բանում էր ու ծանր աշխատանքից հոգնել
չուներ:
– Նիհենց վեր, Ալեքսան, էշիս պեն չասիս, կենդու մին փոտը94
կարճլիգյ բոյն ա:
– Ղորթ ըս ասըմ, Սիմոն, Եփրեմեն անըմը վեր տուվեր, էլ պեն
չըմ ասըմ,– ասաց Ալեքսանը,– բայց վեր Եփրեմը գյիդաց, թա
ուրան էս կարճիգյ էշին նհետ ըս համեմատըմ, տանըտ պատերը
քընդիլական ա…
– Ա, քանդըմ ա` քանդի, կոլխոզեն նախագեն տոնն ա:
Գյուղի հյուսն Դանիելյան Սարգսի գործը շարունակում էր
նրա եղբոր տղան` Մանուչարը: Նա միայն շտեմարան չէր պատ-
րաստում: Մասնագիտացել էր նաև սայլ պատրաստելու գործում:
Ռուբեն Սարգսյանը նրան առաջարկեց միայն սայլ պատրաստե-
լով զբաղվել: Իսկ դա Մանուչարի ամենասիրած գործն էր: Շատ
ավելի բարդ գործեր էր սիրում: Սայլի անիվ պատրաստելը, իրոք,
նուրբ ու ծանր գործ էր: Հենց Մանուչարի շնորհիվ ասես գյուղի
մարդկանց գործն ավելի արդյունավետ դարձավ: Գյուղացիների
93 Ուժեղ:
94 Թերությունը:
223
մեծ մասը սայլ ուներ: Փայտը, ցորենը, խոտը արդեն ոչ թե էշով
էին տեղափոխում, որը քիչ արդյունավետ էր, այլ սայլով:
Գյուղի լավագույն տակառագործը Նիկոլայ Զախարյանն էր:
Ռուբենը երեկոյան նրան գրասենյակ հրավիրեց:
– Նիկոլայ, դու հիմա շատ պետք ես մեր տնտեսությանը,–
ասաց նախագահը,– ես տեսել եմ քո սարքած տակառները, իրոք
որ լավն են, խոսք չկա:
– Դե, ինչքան կարողանում եմ…
– Հա, գիտեմ, կոլտնտեսությունում այս տարի մեծ բերք է
սպասվում: Մեզ երկու հարյուր, երեք հարյուր լիտրանոց մեծ
տակառներ են պետք:
– Ի՞նչ տարբերություն,– ասաց տակառագործը,– մի տոննանոց
էլ կարող եմ սարքել, սղոցարանից փայտը կլինի, կսկսեմ պատ-
րաստել: Դարբինն էլ համապատասխան օղակներ կպատրաստի…
– Առաջին հերթին հիսուն տակառ է պետք: Վաղը կգաս քո
հաշվարկով` ինչքան և ինչ տեսակի փայտ է պետք, քանի օղակ և
ինչ չափի: Հունձը որ սկսեցինք` տակառները պատրաստ լինեն:
Աշխօրերի մասին կպայմանավորվենք:
– Աչքիս վրա, ընկեր Սարգսյան,– ասաց տակառագործն ու
դուրս եկավ գրասենյակից:
Գյուղում աշխուժացել էր բնակարանաշինությունը:
Երեկոյան եկեղեցու կողմից աղմուկ–աղաղակ էր լսվում:
Ռուբենը քայլեց շենամիջի կողմը: Չափարցիների ամբոխը երկու
մասի էր բաժանվել, ու ամեն կողմը ոգևորում էր իր պաշտպանյա-
լին: Վիճողներից մեկը Պիտականց Միքայելն էր` Մուխանը, մյուսը`
Ըշըղանց Քրիստափորը` Խիրիստը: Ռուբենը հասկացավ վեճի
բռնվելու շարժառիթը: Հին թշնամանքի հանգամանքներն են
փորփրել, իրարամերժ կարծիքները վեճի են վերածվել: Նրանք
այնպես էին գոռում, որ ասես ուր որ է իրար վրա կնետվեն: Իսկ
ամբոխն ավելի էր շիկացնում, բորբոքում վեճը:
– Արա, Մուխան, կըթըխիմ, լեմերըտ փորըտ ածիմ95,– սպառ-
նալից ասաց Խիրիստը:
95 Ատամներդ փորդ լցնեմ:
224
– Ծեր լոխ ցեղը լոփա–լոփա, զըեռ–զըեռ96 խոսող ա,–
պատասխանեց Մուխանը:
– Ա՛, պենու տեղ մել տինիլ, լու թոխս տինող97 ա՜,– Մուխանին
ոգևորելու նպատակով ասաց Սերգին, ով Փափախչունց տոհմից
էր,– նի հսցրու ռըխըմաչեն98, քյինա…
Կոլտնտեսության նախագահը հայտնվեց ամբոխի կենտրո-
նում: Նա գիտեր, որ այս վեճն արդարացի լուծելու իր կարողու-
թյունից շատ բան էր կախված: Նա շատ էր լսել գյուղում ծագած
վեճի դեպքում գյուղի հիմնադիր Վարդազարի վարմունքի
մասին:
Պատմում են, որ Փափախչունց Կուքին, երբ ջահել տղա էր, ու
Բաբասը, ով տարեց մարդ էր, հողի պատճառով վիճում են: Կու-
քին հրացանով է լինում, սպառնում է, որ կսպանի Բաբասին, սա
էլ ահ ու սարսափով փախուստի է դիմում: Կուքին կրակում է:
Բաբասը հարայ-հրոցը գցում է:
– Ա՛ ժողովուրդ, Կուքին չուխես փեշկը գյուլլավ ծակալ ա՜…
Գյուղացիք հավաքվում են, որոշում` Վարդազարին կանչել:
Վարդազարը շենամեջ է հասնում, ասում են.
– Վարդազար ապեր, մին տես էս Բաբասը հինչ ա ասըմ:
– Կուքին չուխես փեշկը գյուլլավ ծակալ ա՜…
Վարդազարը ուշադրությամբ զննում է, հասկանում, թե իրա-
կանում ինչ է եղել և ասում է.
– Բաբաս, միհենգյ աշկըտ հանի՞մ, խե սոտ ըս ասըմ, սա
գյուլլու տեղ ա՞,– ասում է Վարդազարը:
Գյուղի հաշտարարը ձեռքի չալիկով թեթևակի հարվածում է
Բաբասի մեջքին: Բաբասը դժգոհ փնթփնթալով հեռանում է:
Վարդազարը դառնում է Կուքուն.
– Կուքի, էն խեղճ հլիվուրեն խե յըս վըխծըցընըմ:
Ձեռքի չալիկով մի երկու հարված էլ սրա հետույքին է խփում,
և վերջ:
96 Մեծ-մեծ:
97 Դատարկաբանությամբ զբաղվող:
98 Խփի բերանին:
225
– Մի րոպե սուս ըրեքյ,– ասաց կոլտնտեսության երիտասարդ
նախագահը:
Ամբոխը լռեց: Կռվողներն էլ լռեցին, չնայած Մուխանը շարու-
նակում էր քթի տակ ինչ–որ բան ասել:
– Ըսեցե` սո՛ւս,– կոշտ ասաց Ռուբենը, դարձավ շրջապատի
մարդկանց,– պեն ու գործ չոնի՞քյ, ցրվեցեքյ ծեր տները:– Երբ
բոլորը հեռացան, ու երեքով էին մնացել, ասաց,– դե միհենգյ
կոխլը կացեքյ, տեսնամ հո՞ւ վա հաղթըմ:
Մուխանն ու Խիրիստը իրար նայեցին, ապա` նախագահին, մի
պահ վարանեցին, չգիտեին իրենց անելիքը, ապա ժպտացին
իրար, քանի որ հասկացան Ռուբենին, շրջվեցին, ու ամեն մեկը
բռնեց իր տան ճամփան: Գյուղացիների համար շատ կարևոր էր
կրկին անգամ համոզվել, որ կոլտնտեսության երիտասարդ
նախագահը, չնայած որ կռվող կողմերից մեկը իր կնոջ հայրն է,
արդարության կողմն է պահում ու միշտ հետաքրքիր լուծում է
գտնում:
Գյուղի կոմերիտականները առանց կոլտնտեսության նախա-
գահին տեղյակ պահելու սկսում են քանդել եկեղեցին: Լուրը
Ռուբենին է հասնում: Տեղ է հասնում, դիմում կոմերիտականներին.
– Էդ որ քանդում եք, երկա՞ր եք մտածել:
– Այսինքն, ընկեր Սարգսյան,– արձագանքեց կոմերիտական-
ներից մեկը, ով հայտնի էր շրջկենտրոնի հետ իր կապերով և
ուղարկվող նյութերով:
– Ասում եմ` մենք հո շատ շինություններ չունենք, որ սա էլ քան-
դում եք,– զգուշությամբ ասաց կոլտնտեսության ղեկավարը,– էս
տարի էնքան բերք ենք հավաքելու, պահեստի կարիք ունենք:
– Ճիշտ է ասում մեր նախագահը,– ասաց մի ուրիշ երիտա-
սարդ,– որ ասում էի` խոսենք ընկեր Սարգսյանի հետ, ասացիք` չի
թողնի: Բայց ինչո՞ւ, չիմացանք: Ամեն տեղ էլ եկեղեցիները պա-
հեստ են սարքել: Մի շենում էլ կլուբի են վերածել: Դե որ պահեստ
լինի, տեսնեմ` ո՞վ է գալու աղոթի ցորենի ամբարում:
Կոմերիտականները ծիծաղեցին:
– Կգնաք, շինարարական բրիգադի բրիգադիրին իմ անունից
կասեք, որ ձեր քանդած քարերը նորից տեղը դնի: Դուք էլ կօգնեք,
226
ներսը կմաքրեք, տանիքը կսարքեք: Կղմինդրի արտադրության
բրիգադավար Ռուբեն Սաղյանին կասեմ` տանիքի համար կոլտն-
տեսության հաշվին կղմինդր հատկացնի, հենց տակառները
պատրաստ լինեն, կտեղադրենք նոր պահեստում,– կարգադրեց
Ռուբենը:
– Ընկեր Սարգսյան, Ըխկատանց Զինավորի պահած խոզերը
լցվել են արտը,– ասաց դաշտավարական բրիգադի բրիգադավարը:
– Վնասը շա՞տ է,– հարցրեց նախագահը:
– Դե, մի հարյուր խոզ…
– Սարինգյուլ,– կանչեց Ռուբեն Սարգսյանը: Ներս մտավ
կոլտնտեսության կատարածուն՝ Սարինգյուլը,– կանչի խուզապահ
Զինավորին:
Սարինգյուլը գտնում է կոլտնտեսության խոզապահին:
– Զինավոր, նախագահը քեզ կանչում է:
Զինավորը իսկույն հասկացավ, թե որն է խնդիրը, սարսափից
դողը մարմինն ընկավ: Ո՞վ իրեն կների կոլտնտեսության արտը
փչացնելու համար: «Իմս ինձ հըսավ»,– մտածեց նա: Մի կերպ
ակումբի երկրորդ հարկ բարձրացավ, կանգնեց դռան մոտ: Ի՞նչ
անի, երևի գործից կհանեն, աշխօրերը կկտրեն կամ էլ ավելի
վատ բան… Չէր համարձակվում բացել դուռը: Վերջապես բացեց,
ներս մտավ, քարացած կանգնեց դռան մոտ: Կոլտնտեսության
նախագահը երկար նայեց Զինավորին, նայեց ոտքերին, տեսավ
մաշած, պատառոտված ու հալից ընկած տրեխներն ու պատռված
գուլպաների անցքերից երևացող ցեխոտ ոտնամատերը:
– Էս մարդը կոլխոզի խոզերը լցրել է արտը…– կրկին բողոքեց
բրիգադավարը:
– Զինավոր,– ասաց նախագահը,– դու գնա գործիդ,– ապա
դիմեց կատարածուին,– Սարինգյուլ, պահեստապետ Զինավոր
Սարգսյանին կանչի՝ թող գա:
Երբ պահեստապետը նախագահի գրասենյակ է մտնում,
Ռուբենն ասում է.
– Զինավոր, պահեստից խոզարած Զինավորին մի ջուխտ
գումեշի կաշի կտաս, թող տրեխ պատրաստի իր համար,– իսկ
խոզերի մասին ոչ մի բառ չասաց:
227
Այս դեպքը հայտնի դարձավ ամբողջ գյուղում, քանի որ Ըխ-
կատանց Զինավորը ուր նստում, դա էր պատմում ու ցույց տալիս
նոր տրեխները: Երիտասարդ նախագահի` մարդկանց նկատմամբ
խղճով վերաբերվելու դասը բոլորի համար էր:
Կոլտնտեսության վարչության նիստի օրակարգի առաջին
հարցը կաթնաանասնապահական ֆերմայում կովի կորուստն էր:
Վարչության անդամները միաձայն որոշեցին կորստի համար
պատժել անասնապահ Զինավոր Սաղյանին ու կովի արժեքը նրա
աշխօրերից հանել:
– Ով որ աշխատել է ֆերմայում, նա գիտի, որ կորուստներ
միշտ էլ լինում են,– ասաց կոլտնտեսության նախագահը,– դա
նաև բնական է, իհարկե, կա անկման սահմանված նորմատիվ:
Իսկ նորմատիվի սահմանում կորուստները թողնել անասնապահի
վրա` սխալ է: Ֆերմայի վարիչը պարտավոր է ակտ կազմել ու ներ-
կայացնել ադմինիստրատիվ կարգով, ու հարցը վարչության
նիստին չհասցնել: Առաջարկում եմ սատկած կովի համար պա-
տասխանատվությունից ազատել նաև անասնապահներ Արա
Սարգսյանին, Սերգեյ Գրիգորյանին, Թաթոս Ասրյանին և Ծատուր
Առուշանյանին: Ընդհանրապես, խնդրում եմ զգույշ լինել մարդ-
կանց նկատմամբ պատիժներ սահմանելիս: Ես առաջարկում եմ
այդ մարդկանց ազատել անտեղի պատիժներից: Ո՞վ է կողմ:
Վարչության անդամները, ձեռք բարձրացնելով, միաձայն
համաձայնվեցին երիտասարդ նախագահի առաջարկությանը:
Վարչության նիստից հետո նախագահի գրասենյակում էին
հավաքվել գյուղի կուսակտիվի անդամները:
– Այսօրվա քարոզչական դասընթացի թեման աշխարհի
միջազգային դրությունն է,– ասաց Ռուբեն Սարգսյանը:
– Ընկեր Սարգսյան,– դիմեց Չափարի և Իմերեթ–Գերեվենդի
գյուղխորհրդի նախագահ Բալախանում Գրիգորյանը,– թերթերում
ահագին նյութեր են տպագրվել մեր կոլտնտեսության հաջողու-
թյունների մասին: Դա բացառիկ է Չափարի կյանքում: Քո նախա-
ձեռնությամբ ստեղծված պատի թերթն են գովել, կաթնաանաս-
նապահական ֆերմայի Շաքիլ գոմշակովի բարձր կաթնատվության
228
մասին են տպագրել, նշել են մեր այս դասընթացների մասին,
գրել են միայն որպես «քարոզիչ»:
– Դա ճիշտ է, քանի որ ես այս գործում միայն քարոզիչ եմ,
դասախոս, իսկ նախագահ լինելը այստեղ ոչ մի կապ չունի: Լավ
է, որ հետևում եք թերթերին: Միայն պետք է մեր բանգյուղթղթա-
կիցները կրկին զգուշացվեն, որ զրպարտանքներ չգրեն, քանի որ
զրպարտիչներին կուսակցությունը շատ խիստ է վերաբերվում:
Ահա Հաթերքի հայտնի կուսակցականներ Ավանես Գրիգորյանին և
Գարեգին Նարիմանյանին զեղծարարի գրչի հարվածով հեռացրել
էին կուսակցությունից, ուղարկել Մեհմանայի հանքերը: Հիմա գոր-
ծը բացել են, քննել, տեսել, որ ամենը զրպարտություն էր, թղթակի-
ցը անձնական թշնամություն է ունեցել Ավանեսենց տոհմի հետ:
Կոմունիստներին վերականգնել են կուսակցությունում, իսկ
զրպարտչի դեմ գործ է հարուցվել: Մարտակերտցի Միքայել
Մամունցի դեմ ևս գործ է հարուցվելու, քանի որ նա գրչի մի հար-
վածով զրպարտել է Մարտակերտի կոլտնտեսության նախագահ
Տեփնանց Առստամին, տնտեսության մյուս ղեկավարներին,
նրանց ընտանիքի անդամներին: Թղթակիցը պատասխանատու է
իր գրած ամեն մի տողի համար: Հիմա անցնենք այսօրվա դասա-
խոսության բուն թեմային` միջազգային դրությանը: Առանց պատ-
կերացում կազմելու, թե ինչ է կատարվում աշխարհում, երկրում ու
նրա շուրջը, դժվար է կողմնորոշվել սեփական գյուղում: Նախ`
ի՞նչ է կատարվում իսպանական ռազմաճակատում: Հանրապե-
տական զորքերը, որոնց մեջ զգալի ուժ են կազմում տարբեր
երկրներից գնացած կամավորները, ֆաշիստական խռովարարնե-
րի դեմ ճակատներում զգալի հաջողությունների են հասնում:
Միայն օդային մի ճակատամարտում հանրապետականները խփել
են թշնամու 18 ինքնաթիռ` կորցնելով միայն մեկը: Ասեմ, որ
հանրապետականների ինքնաթիռների մեծ մասը տվել է Խորհր-
դային Միությունը: Տեղյա՞կ եք, որ ճապոնական զորքերը ներխու-
ժել են Չինաստան և դաժան պատերազմ սկսել չինացի պարտի-
զանների դեմ: Այս պատերազմով Ճապոնիան մի դժոխքի մեջ է
հայտնվել: Կենտրոնական Չինաստանում պարտիզանները մի
մեծ ճակատամարտում հաղթել են ճապոնական զորքին, մեծ
229
քանակի ավար գրավել, հակառակորդին ստիպել նահանջել գրա-
ված դիրքերից: Պարտիզանների դեմ անհնար է պատերազմել,
քանի որ պարտիզանների հետ է ողջ բնակչությունը: Պարտիզան-
ների ղեկավարն է կոմունիստ Մաո Ցզե Դունը: Եվրոպայի ճակա-
տում Հիտլերը պատրաստվում է գրավել Չեխոսլովակիան: Հար-
մար առիթի է սպասում: Մեկ այլ տեղեկություն. օգոստոսի 31-ին
Ճապոնիայի վրայով անցել է շատ ուժեղ պտտահողմ, որը միայն
Տոկիոյում ավերել է 2 հազար տուն, քաղաքի բոլոր էլեկտրա-
կայաններն ու գծերը դուրս են եկել շարքից:
– Բնությունն էլ է չինացիների կողմից,– ասաց Արամը:
– Եկեք բնությանը չխառնենք քաղաքականության գործերին,–
ասաց Ռուբենը,– ճապոնական զորքերը գրավել են Կանտոնն ու
Խանկոուն: Ռազմական այս հաջողությունը, ըստ վերլուծաբաննե-
րի, բացասաբար է անդրադառնալու Ճապոնիայի վրա, քանի որ
դա միավորում է չինական ուժերին, ու պարտիզանական պատե-
րազմը ավելի կատաղի է դառնում, իսկ ռազմաճակատի ընդլայ-
նումը ճապոնական տնտեսությանը կկանգնեցնի կրախի առաջ,
քանի որ նրա ռեսուրսները բավարար չեն հսկայական տարածու-
թյունում պատերազմելու պարտիզանների դեմ:
– Եթե 1915-ին հայերը սկսեին պարտիզանական կռիվները,
Թուրքիան կկարողանա՞ր մոտ մեկուկես միլիոն հայերի կոտորել:
– Իհարկե` ոչ: Հայերի կոտորածի մեջ թուրքերն ընդգրկել էին
նաև քրդերին, նրանց թույլ տվել, որ գրավեն հայկական գյուղերը,
տիրեն նրանց հարստությանը: Հենց դա էլ զրկել է հայերին թուր-
քերի դեմ պարտիզանական լայն պատերազմ մղելու հնարավորու-
թյունից: Այժմ եկեք կրկին գանք Չեխոսլովակիայի խնդրին: Լեհաս-
տանը վերջնագրով Չեխոսլովակիայից պահանջել է իրեն հանձնել
Սիլեզիայի և Սլովակիայի մի շարք շրջաններ, որն ընդունել է
Չեխոսլովակիան: Կարծում եմ, որ դա քաղաքական մանևր է գեր-
մանական հարձակումից պաշտպանվելու համար: Այսինքն`
Չեխոսլովակիայի վրա հարձակումը հարձակում է նաև Լեհաս-
տանի վրա: Նրանք կարծում են, որ Գերմանիան միանգամից այդ
երկու երկրների դեմ չի պատերազմի, մանավանդ որ Լեհաստանը
հարում է Անտանտի երկրներին: Չեխոսլովակիան անմիջապես
230
համաձայնություն է տվել Լեհաստանին: Սակայն դա խորտակ-
վողի վերջին ճիգերն էին, քանի որ գերմանական զորքերն ար-
դեն օկուպացնում են Չեխոսլովակիայի տարածքները: Գերմա-
նական զորքերը երկու տեղից անցել են սահմանը: Հիտլերն
Անգլիայի վարչապետ Չեմբեռլենի հետ զրույցում պահանջել է
վերաբաժանել գաղութները, քանի որ դրանց առյուծի բաժինը
Անգլիայի ձեռքում է:
– Իսկ Իսպանիայում ի՞նչ եղավ:
– Ուրեմն մի կողմից կռվում են Իսպանիայի ֆաշիստական
խռովարարները, մյուս կողմից` գերմանա–իտալական ֆաշիստա-
կան զորքերը: Նրանք 1936 թ. նոյեմբերին մարտեր էին մղում
Մադրիդի փողոցներում: Ֆաշիստները ժամանակից շուտ հայտա-
րարեցին, թե գրավել են Մադրիդը: Սակայն Ինտերնացիոնալ
բրիգադն ու հանրապետական ուժերը նրանց դուրս քշեցին
մայրաքաղաքից: Ընկերներ, եկեք մեր այսօրվա հանդիպումն
ավարտենք հարևան երկրից մի լուրով. մահացել է Թուրքիայի
նախագահ Քեմալ Աթաթուրքը:
– Ընկեր Սարգսյան, նա մասնակցե՞լ է 1915-ի եղեռնին:
– Նա մասնակցել է Հայաստանի Հանրապետության դեմ ին-
տերվենցիային, հայկական հետագա կոտորածներին, հայկական
տարածքների օկուպացմանը:
Երեկոյան նախագահի գրասենյակում հնչեց հեռախոսազանգը:
– Շրջկոմի զանգն է այդքան երկար հնչում,– ասաց Ռուբենը,–
Հայրապետյան, պատասխանիր, տես` ի՞նչ են ուզում:
– Քեզ են ուզում, ընկեր Սարգսյան,– ասաց Մինասը:
– Լսում եմ, ընկեր Մկրտչյան, վաղը ժամը տասնմեկի՞ն,
կլինեմ անպայման,– պատասխանեց կոլտնտեսության նախագահը,
ապա դիմեց ներկաներին,– կուսշրջկոմի քարտուղարն է, ասում է,
որ կարևոր նորություն ունի մեր գյուղի համար, բայց կոնկրետ ոչ
մի բան չհայտնեց:
231
Գլուխ քսանվեցերորդ
Մոսկվա
Շուրջ քառասուն կիլոմետր ճանապարհը Ռուբենն իր սպի-
տակ ձիով անցնում է երեք ժամում: Մարտակերտ գնալու երկու
ճանապարհ կար: Մեկն անցնում էր Հաթերքով, Ումուդտուով,
Սարսանգի կամրջով, Մեծ շենի մոտով, ապա Քեմքեշով թեքվում
աջ` դեպի Մարտակերտ: Սա քիչ երկար է, գետի գարնան վարա-
րումների ժամանակ խորհուրդ չեն տալիս այդ ճանապարհով
գնալ: Իսկ մյուսն անցնում է Գետավանի կամրջով, Դրմբոնով,
Կուսապատով, Ներքին Հոռաթաղով: Երկրորդն ավելի ապահով
էր ու անվտանգ: Ռուբենը, երբեմն հանգիստ տալով ձիուն, թեթև
վարգով տասն անց կեսին Մարտակերտում էր: Ծանոթ մարդ-
կանց հետ զրուցելով` քիչ ժամանակ ձգեց ու մտավ կուսշրջկոմի
քարտուղարի ընդունարան: Քարտուղարուհին իսկույն ներս
հրավիրեց: Կուսշրջկոմի քարտուղարը, ում մոտ էին հավաքվել
կուսակցական բյուրոյի անդամները, տեսնելով Չափարի կոլտն-
տեսության նախագահին, ասաց.
– Մեր երեսը պարզ անողներից մեկը` Ռուբեն Սարգսյանը, ով
իր գյուղի մարդկանցով ապացուցեց կոլեկտիվ տնտեսության,
սոցիալիզմի առավելությունները,– ասաց կուսշրջկոմի քարտու-
ղար Մկրտչյանը,– լեռան փեշին սփռված գյուղը, որի կլիմայական
պայմանները վարելահողով, ջրով, տեխնիկայի օգտագործման
հնարավորություններով շատ ավելի վատ են, քան մյուս բոլոր
տնտեսություններինը, ցուցանիշներով բոլորից առաջ անցավ:
Բայց նա ունի մի առավելություն. դա նրա կազմակերպելու ունա-
կությունն է: Մեր շրջանը մարզկոմից ստացել է Մոսկվայի Համա-
միութենական գյուղատնտեսական ցուցահանդես մեկնելու երեք
ուղեգիր: Բյուրոյի միաձայն որոշմամբ այն տրվում է Չափար
գյուղի «Կարմիր աստղ» կոլտնտեսությանը, որի տվյալները լրիվ
համապատասխանում են Խորհրդային Միության կոմկուսի կենտ-
կոմի և կառավարության սահմանած պահանջներին: Մեկ շաբա-
թից Մոսկվա կմեկնեն կոլտնտեսության նախագահ Ռուբեն
Սարգսյանը, կոլտնտեսական Սերգեյ Գրիգորյանը և առաջավոր
232
կթվորուհի Յասաման Դանիելյանը: Բյուրոյի անունից շնորհավո-
րում եմ: Մարզից Մոսկվա են մեկնելու ևս 15 հոգի մրցության
հաղթողներ:
Մկրտչյանը բյուրոյի անդամների ծափերի ներքո Ռուբենին
հանձնեց ուղեգրերն ու Եվլախ–Բաքու–Մոսկվա գնացքի տոմսերը:
– Շնորհակալություն եմ հայտնում կուսակցությանը, կառավա-
րությանը այս բարձր գնահատականի, նման պատվի արժանացնե-
լու համար,– ասաց Ռուբեն Սարգսյանը,– կաշխատենք մեր կոլեկ-
տիվով արդարացնել այս մեծ գնահատականն ու վստահությունը:
– Գնա, կարգավորիր, որ տնտեսության տեմպերը չթուլանան,
ես չէ, որ քեզ պետք է ասեմ, թե ինչը ոնց անես: Երևի Եվլախի
կայարանում կհանդիպեք Մոսկվա մեկնող մարզի մյուս մարդ-
կանց,– ասաց կուսշրջկոմի առաջին քարտուղարը,– հա, մի բան
էլ, Ռուբեն, կոլտնտեսականին և առանձնապես կթվորուհուն
նախապատրաստիր` ինչպես հագնվի, ինչպես իրեն պահի: Ամեն
ինչ քո պատասխանատվության ներքո:
– Հանգիստ եղեք, ընկեր Մկրտչյան, ամեն ինչ ճիշտ կլինի:
Ցտեսություն:
– Ա՛յ տղա, որ վերադառնաս, չմոռանաս մեզ, շրջկոմով կգաս,
կպատմես տեսածդ, տեսնենք` ի՞նչ ես յուրացրել, ի՞նչ ես տեսել:
– Աչքիս վրա, ընկեր Մկրտչյան:
Ռուբենը համոզված էր, որ յուրաքանչյուր կոմունիստի երա-
զանքն է` լինել Մոսկվայում, տեսնել Կրեմլը, Լենինի դամբարանը,
Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում սեփա-
կան աչքով տեսնել, թե ինչ արդյունքների է հասել սոցիալիստա-
կան համակարգը:
Գյուղում մի քանի օր մարզի ու շրջանի ղեկավարության այս
ընտրությունն էին քննարկում: Գյուղացիները հիմնականում
հպարտության զգացումով էին համակվում, երբ լսում են այս
լուրը: Իհարկե, կային մարդիկ, որոնք չէին հավանում Ռուբենի
ուղեկիցների ընտրությունը: Ռուբենը ստիպված էր բացատրել, որ
ընտրությունը Մոսկվայում ու Բաքվում են կատարում, նախապես
որոշում են մասնագիտությունը, տարիքը, կրթությունը, թեկնածուի
խնամքի տակ գտնվող յուրաքանչյուր կովից ստացվող միջին
233
կաթնատվությունը, տարվա ընթացքում աճը, նույնիսկ նշվում է`
պսակված լինի, թե ոչ, կոմերիտական լինի:
– Ընկեր Սարգսյան,– առարկեց կոմերիտական Զավեն Գրի-
գորյանը,– կթվորուհու փոխարեն մի նախշուն ուսուցչուհի տար,
թող Մոսկվան տեսնի` զարմանա:
– Այդպիսի հարցերը ես չեմ որոշում,– պատասխանեց նախա-
գահը,– մի քանի ուրիշ թեկնածուներից են ընտրել: Այս երկիրը
պլանային համակարգով աշխատող երկիր է: Ամեն ինչ նախապես
են պլանավորում: Հետո, եթե կարծում ես, թե Յասամանը պակաս
սիրուն է, շատ ես սխալվում: Նրան հագած–կապած տեսնես, ինքդ
էլ կսիրահարվես:
Կոլտնտեսականների քրքիջը լցվեց դահլիճը:
Եկավ մեկնելու օրը: 1940-ի մայիսյան տեղատարափ անձրևը
չկարողացավ խանգարել չափարցիներին: Ամբողջ գյուղը հա-
վաքվել էր գրասենյակի առջևի հրապարակում` ճանապարհելու
Մոսկվա մեկնողներին: Մարտակերտում նրանց էր սպասում նոր
ստացած «պոլուտարկա» բեռնատար ավտոմեքենան, որը
չափարցիներին Եվլախ երկաթուղային կայարան հասցրեց: Առա-
վոտյան արդեն Բաքվի կայարանում էին: Տեղավորվեցին Մոսկվա
մեկնող գնացքի իրենց խցիկում, ու գնացքը շարժվեց:
Մի միտք ասես մխրճվեց Ռուբենի ուղեղի մեջ. «Ո՞վ կմտա-
ծեր, որ նախկին բատրակը հատուկ ուղեգրով Մոսկվա է մեկնում`
մասնակցելու Համամիութենական գյուղատնտեսական ցուցա-
հանդեսին: Երևի նման բան միայն սոցիալիստական համակար-
գում է հնարավոր»:
Մոսկվայի Կիևյան կայարանը լցվել էր աշխույժով: Հենց գնաց-
քը կանգ առավ, հայտարարեցին, թե ցուցահանդեսի մասնակիցները
որտեղ հավաքվեն, այնտեղից էլ ուղեկցեցին դեպի հյուրանոցները:
Ռուբենի հայացքը գամվել էր ցուցահանդեսի մուտքի կամա-
րից վեր արծաթափայլ հսկա քանդակին. բանվորն ու կոլտնտե-
սուհին իրենց գլխավերևում պահում են ցորենի կապը: Բանվո-
րագյուղացիական երկիրը խորհրդանշող քանդակը, որի հեղի-
նակն է Մուխինան, ցուցադրվել էր Փարիզի միջազգային ցուցա-
հանդեսի ԽՍՀՄ տաղավարում:
234
– Տեսնը՞մ ըք, թա հինչ կարևոր նշանակություն օնե հացը երկ-
րի համար,– քանդակը ցույց տալով` ասաց Ռուբենը:
Գլխավոր մուտքից սկսվում է Ժողովուրդների բարեկամության
հրապարակը` ոսկով փայլփլող իր շատրվաններով: Կենտրոնում
ծաղիկների, անհամար մրգերի, հասկերի առատության վրա թափ-
վող շիթերի շուրջը ԽՍՀՄ-ը կազմող հանրապետությունները
խորհրդանշող, ազգային տարազներով աղջիկների քանդակներ են:
Կոլտնտեսությունների հրապարակի շուրջը հանրապետությունների
տաղավարներն են, կենտրոնում` բարձր պատվանդանի վրա, ժողո-
վուրդների մեծ առաջնորդ Իոսիֆ Ստալինի արձանը:
– Իմիջիայլոց, քանդակագործը՝ Մերկուլովը, ձեր հայրենա-
կիցն է, Լենինականում է ծնվել:
– Ցավոք, ընկեր Կորյագին, Ղարաբաղը հիմա Ադրբեջանի
կազմում է,– ասաց Ռուբենը:
– Լավ, Ռուբեն Եղիշիչ, ես հո գիտեմ հայերին, մի օր նորից
Հայաստանի մեջ կլինի:
– Է՜...
– Պատմության անիվը, լավ հիշիր, Ռուբեն, երբեք չի կանգ-
նում նույն տեղում: Պատրաստ եղեք և ուրիշ ոչինչ: Ուղղակի ես
հայերին լավ գիտեմ, եթե միավորվեն, ոչ մի թշնամի նրանց առաջ
կանգնել չի կարող:
Հետաքրքիր էր նաև ցուցահանդեսի պատմությունը: Պարզ-
վում է, որ ԽՍՀՄ հիմնելուց հետո՝ 1923 թ., Մոսկվայի Գորկու
անվան այգում Լենինը կազմակերպել էր Համառուսական գյուղա-
տնտեսական և արդյունաբերական ցուցահանդես, որտեղ հիմնա-
կանում ներկայացված էին ժողովուրդներն ու ազգությունները:
Իսկ այս ցուցահանդեսի տեղն ամայի տարածք էր, որտեղ տե-
ղակայվել էին թափառական գնչուների խմբերը: 1934 թվականին
ՆԿՎԴ-ն կառավարության հրամանով նրանց դուրս քշեց տարած-
քից, ու սկսվեցին ցուցահանդեսի կառուցման աշխատանքները:
Ցուցահանդեսը կոչված էր ցուցադրելու, թե ինչպիսին է լինելու
երկրի ապագան:
Ռուբենի վրա մեծ տպավորություն թողեց «Էլեկտրաֆիկացիա»
ցուցասրահում ԽՍՀՄ էլեկտրադինամիկական հսկա քարտեզը:
235
Ցուցահանդեսի գլխավոր ճարտարապետ Վ. Օլտարժևսկին իր
«պրոլետարական դասական» ճարտարապետությամբ ցուցադրում է
սոցիալիզմի հաղթարշավը նյութական և հոգևոր ոլորտներում:
– Ժամանակը կիկյա, ու մեր ողջ երկիրը էս ցուցահանդեսի
նման հանդիսավոր ու տոնական կինի,– իր ընկերներին բացատ-
րեց Ռուբենը:
Ռուբենի համար կարևոր էր Հայաստանի և Ադրբեջանի տա-
ղավարների համեմատությունը: Ադրբեջանի տաղավարի ճնշող
մթնոլորտից հետո հայտնվելով Հայաստանի տաղավարում`
սիրտը լցվեց հպարտությամբ:
Տաղավարից տաղավար անցնելով` ասես ճանապարհորդում
ես անծայրածիր երկրով, ծանոթանում նրա ժողովուրդների կեն-
236
ցաղին, սովորություններին, մշակույթին: Կենտրոնական մուտքի
մոտ 30-մետրանոց երկու հսկա համայնապատկերներն են, որոնք
գրավում են այցելուի ուշադրությունը: Առաջին պատկերում հին
գյուղն է` եկեղեցով, ուրյադնիկի, տերտերի, կուլակի շքեղ առանձ-
նատներով, երկրորդ պլանում գյուղացիների կիսակործան փայ-
տաշեն հյուղակներն են: Ապա սկսվում է նոր գյուղը իր հասարա-
կական–տնտեսական շինություններով, ակումբով, դպրոցով,
գրադարանով, մանկապարտեզով, տրակտորներով, կոմբայննե-
րով, կալսիչներով… «Հողագործություն» և «Ցորեն» տաղավար-
ները սահմանափակում են գլխավոր հրապարակը: Աջ կողմում
գյուղատնտեսական գոտին է, որը սկսվում է «Գյուղատնտեսու-
թյան քիմիացում» տաղավարով: Այստեղ ցուցադրվում են լավա-
գույն կովերը, ցուլերը, խոզերը, ոչխարները: Այս տաղավարներն
արդեն լաբորատորիաներ են, որտեղ աշխատում են հայտնի
սելեկցիոներներ, գյուղատնտես գիտնականներ: Ռուբենի համար
սա նոր աշխարհ էր: Տեսնելով խաչաձևման մեթոդով սելեկցիո-
ներների ստեղծած նոր սորտերը` Ռուբենը դիմեց գիտնականին.
– Իսկ այս սորտերը կարո՞ղ են օգտագործվել լեռնային պայ-
մաններում:
– Որտեղի՞ց եք դուք,– հետաքրքրվեց գիտնականը:
– Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի
շրջանից:
– Լեռնային Ղարաբա՜ղ, հետաքրքիր է, ես, մինչև հեղափո-
խությունը, եղել եմ ձեր երկրամասում: Այնտեղ Յուզբաշևկա
ավան կար, որի տերը Դավիթ բեկ Ավան Յուզբաշյանն էր՝ շատ
հայրենասեր, հյուրընկալ մի մարդ: Նա ինձ հրավիրել էր ցորենի
բերքատու նոր սորտեր ստեղծելու տեղի պայմանների համար:
Հասկանալի պատճառով գործերը կիսատ մնացին: Ավանը կա՞:
– Չէ, նա մինչև խորհրդայնացումն էր մեկնել երկրից ու, ինչ-
քան գիտեմ, Փարիզում է ապրում:
– Ա՜հ, ինչ եմ ասում, իհարկե, բայց նա հրաշալի տնտեսվարող
ու կազմակերպիչ էր: Իմիջիայլոց, Լեռնային Ղարաբաղը Հայաս-
տանի՞ն տրվեց, թե՞…
– Ո՛չ, Ադրբեջանի կազմում է,– ասաց Ռուբենը:
237
– Դե հա, Սովետական Միություն է, ի՞նչ տարբերություն…
Կթվորուհի Յասամանին հետաքրքրեց կովերի ավտոմատ
կթելու սարքը:
– Էս մեքենայից կարո՞ղ ենք մի հատ տանել մեզ հետ,– հարց-
րեց կթվորուհին:
– Նախ` պետք է իմանալ` կովերը ինչպես են ընդունում նման
սարքը: Հազարավոր տարիներ կովերը սովոր են, որ մարդու
ձեռքերը շոշափեն պտուկները, կաթ կորզեն:
– Հիմա էլ կսովորեն մեքենային:
– Հոգնո՞ւմ ես կթելուց:
– Չգիտեմ, երևի հոգնում եմ, բայց քանի օր է` գիշերները երա-
զիս կովերն են…
Ռուբենը հաճախ էր հիշում Չափարը, կարոտում նրա հանդե-
րը, Մռավը, անտառները, գյուղի մարդկանց, դստերը: Երբեմն
ինքն իրեն բռնում էր կնոջ` Մարալի հետ խոսելիս: Տեսնես հասց-
նո՞ւմ է երեխային խնամել: Աղջնակը հազում էր: Կարկուտ չբռնի
ու փչացնի արտերը: Հակակարկտային մի երկու թնդանոթ լիներ,
կարկտի հերը կանիծեինք: Բալախանումը խոստացել էր սիլոսի
նոր հորեր փորել:
– Հենց գյուղը հիշըմ ըմ, սերտըս տխրըմ ա, լցվըմ երջանկու-
թյամբ,– Սերգեյին ու Յասամանին խոստովանեց կոլտնտեսության
նախագահը,– հույսս Բալախանումն ա, կարծըմ ըմ` սխալվալ չըմ,
վեր նրան ըմ թողալ իմ փոխարեն:
– Բալախանումը կրակ ա,– ասաց Սերգեյը,– նա ամեն հինչ
կանե` հունց հանձնարարըլ ըս:
– Բալախանումեն տղան՝ Զավենն ար օզըմ, վեր ուրան նշա-
նակիս,– ասաց Յասամանը:
– Հենց այդ շատ ուզելն էլ ինձ վախեցրեց,– ասաց Ռուբենը,–
շտապում է, չի հասկանում, որ աճելու տեղ ունի: Դե հիմա
պատրաստվեք` քյինամ ընք Լենինին տեսնելու:
Մոսկովյան օրերի մեջ ամենատխուր ու ձանձրալի օրը Լենի-
նի դամբարան այցելությունն էր: Այցելուների հերթը Կարմիր հրա-
պարակում դամբարանից գալարվելով ձգվում էր մի քանի կիլո-
մետր: Այն յուրօրինակ ուխտագնացություն էր Մոսկվա այցելող
238
յուրաքանչյուր կոմունիստի համար: Առավոտյան հերթի կանգնե-
ցին, ուշ երեկոյան հասավ հերթը: Երեքն էլ հազիվ քայլելով
պտտվեցին ապակեպատ փոքրամարմին մարդու շուրջն ու դուրս
եկան:
Տասը օրերի ընթացքում այնքան շատ բան տեսան, ու այնքան
հագեցած էին օրերը, որ այլևս չէին ուզում նոր տեղ գնալ:
– Տեսածներս յուրացնինքյ, կերածներս մարսինքյ…– ասաց
Ռուբենը,– քյինալու ժամանակն ա, խոխենքյ: Ես վեննըմ իլալ էս
հանդիպումներից:
– Քեզ հի՞նչ կա, ցուցահանդեսի դիպլոմն ու մեդալը ստացալ
ըս…– ասաց Սերգեյը,– մնամ ա Չափար հըսնիս ու ամբողջ գյուղը
ցուցահանդեսի նման մին պեն սարքիս: Ընկեր Սարգսյան, հինչ էլ
վեր անիս, ես քու կողքեն ըմ:
– Ես էլ, ընկեր Սարգսյան,– ասաց Յասամանը:
– Ես ձեզ հըվատըմ ըմ,– ասաց Ռուբենը,– և իրոք, որոշ ծրա-
գրեր օնիմ, բայց դեռ մտմտըմ ըմ` հինչը հունց անել: Կոլեկտիվի
ժողով կանինքյ, կտինիմ քննարկման: Բայց և մի պայման կա.
ծրագիրը պետք ա իրականանալի լինի և բխի գյուղի պահանջնե-
րից, համապատասխանի մեր ազգային սովորություններին:
– Ընկեր Սարգսյան, գյուղում տու համարյա հըսալ ըս կոմու-
նիզմի,– ասաց Սերգեյը,– մին էրկու տարե հետո կապրինքյ ըստ
պահանջի:
– Համաձայն ըմ, եթե մին պեն չխանգարե ու ամեն հինչ տակ-
նուվրա անե,– ասաց կոլտնտեսության նախագահը:
– Հի՞նչը կարող ա խընգարել,– անհանգստացած հարցրեց
Յասամանը:
– Միջազգային դրությունը,– ասաց Ռուբենը.– այս ցուցահանդե-
սը հրաշալի է, բայց չմոռանանք, վեր կըտղըցնըմ ա մեր համակար-
գի թշնամիներին, առաջին հերթին` գերմանական ֆաշիստներին:
– Կարո՞ղ ա պատերազմ ինի:
– Ես հինչ գյիդամ, սերտըս լավ պեն չի գուշակըմ: Պատերազմը
Եվրոպայում սկսված ա, բայց նրանց ուշադրության կենտրոնում
Սովետական Միությունն ա: Քանի այն կա, աշխարհին չեն կարող
տիրել: Առանց պատերազմի աշխարհի բաժանում չի լինում:
239
– Տխուր պեներ ըսեցեքյ, ընկեր Սարգսյան,– ասաց Սերգեյը:
– Այո, դառն է քաղաքական աշխարհի իրականությունը:
Կոլտնտեսության վարչության նախագահի վերադարձը
համընկավ ակումբի և գրասենյակի ներքին հարդարման աշխա-
տանքների ավարտի հետ: Գրասենյակի երկրորդ հարկում տեղա-
վորվեցին կոլտնտեսության ու գյուղխորհրդի նախագահների
գրասենյակները, բուժկետը: Ակումբի երկրորդ հարկում 200 տե-
ղանոց դահլիճն էր: Գրասենյակի և ակումբի առաջին հարկերում
տեղակայվեցին վարսավիրանոցը, կոշիկի վերանորոգման ար-
հեստանոցը: Մնացած ազատ սենյակները պահեստներ դարձրին:
Գրասենյակի տեղափոխումն ավարտելով` նախագահը հավաքեց
վարչության անդամներին:
– Շնորհակալություն եմ հայտնում վարչության կազմին` ընկեր
Բալախանում Գրիգորյանի գլխավորությամբ, իմ բացակայության
ժամանակ կատարած կազմակերպչական լավ աշխատանքի
համար:
– Ընկեր Սարգսյան,– ասաց Բալախանումը,– ձեր դրած ծրագ-
րով գործերը գնում էին, մեզ մնում էր հսկել: Ուղղակի սովորակա-
նից ավելի ուշադիր էինք, ավելի լարված: Երբ դուք այստեղ եք,
քիչ թեթև ենք զգում:
– Հասկացա, պատասխանատվության բեռը նախագահի վրա
է լինում, իսկ դուք իմ ներկայությամբ պատասխանատվություն
քիչ եք զգում: Այդպես չի՛ լինելու: Յուրաքանչյուրդ ձեր բնագա-
վառում հարյուր տոկոսով պատասխանատու եք վարչության
առաջ, իսկ ես… պատասխանատու եմ շրջկոմի առաջ: Ապրեք:
Շինարարական պարտքեր չենք ունենալու, իսկ դա մեծ հաջողու-
թյուն է: Յուրաքանչյուր աշխօրի դիմաց կտանք մոտ 4 կգ ցորեն:
Այսինքն` սոված ընտանիք չի լինելու: Բերքի մյուս մասը կփոխա-
նակենք հարևան տնտեսությունների հետ` պետքական ապրանք-
ներով:
– Ժողովուրդն ուզում է հանդիպել, լսել ձեզ,– ասաց Բալա-
խանումը:
– Շինարարության պետը հենց ավարտի Մանուչար դայու
պատրաստած նստարանների տեղադրումը, հաջորդ օրվա
240
երեկոյան տեղի կունենա ցուցահանդեսի մեկնած պատվիրակու-
թյան անդամների հետ հանդիպումը:
– Իսկ դասընթացնե՞րը, ընկեր Սարգսյան:
– Ունկնդիրները մնան, մնացածները կարող են գնալ:
Վարչության անդամներից ոչ ոք չշարժվեց տեղից:
– Դանիելյան, տես դասընթացների մասնակից ո՞վ կա դրսում,
թող ներս գա,– ասաց Ռուբենը:
– Մի երկու հարց էլ կա,– ասաց կուսակցության անդամության
թեկնածու Միքայել Սաղյանը,– երիտասարդներին հետաքրքրում
է, թե վարչության անդամներն ի՞նչ կարծիքի են մարտակերտցի
պիոներ Գուրգեն Հայրապետյանի մի վարմունքի մասին: Նա
միլիցիային տեղեկություն է տվել հոր` Պետրոս Շախանումանցի
գողությունների մասին, դատարանում ցուցմունք տվել հոր դեմ:
– Նախ պետք է պարզել, թե Պետրոսը նրա կենսաբանական
հայրն է, թե խորթ է, որին այդքան ատում է Գուրգենը,– ասաց Բա-
լախանումը,– ազգանունները տարբեր են, նրանց հարաբերու-
թյուններն էլ պարզ չեն: Իսկ «սամվելություն» անելը միշտ չի, որ
արդարացվում է:
– Լավ, մի կարևոր հարց էլ, որը ավելի քաղաքական է. Բաք-
վում էլեկտրակայաններ են կառուցում, որի համար Լեռնային Ղա-
րաբաղի շրջաններից երիտասարդներ են հավաքագրում: Առաջին
հերթին 380 հոգու են տանելու: Իսկ նման միջոցառումները կարող
են դեպի քաղաք հոսքի աղբյուր դառնալ, ամայացնել մարզը:
– Հասկանալի է ձեր անհանգստությունը. ասեմ, որ առայժմ
մեր շրջանին ձեռք չեն տա,– ասաց կոլտնտեսության նախագա-
հը,– այդ հարցերը հետաքրքիր են ու կարևոր, բայց ուզում եմ` հի-
մա միջազգային թեմայով խոսենք, մանավանդ որ ողջ Եվրոպան
պատերազմով է բռնկված: Գերմանացիները պատերազմում են
Անգլիայի ու Ֆրանսիայի դեմ: Արդեն Հոլանդիան հանձնվել է:
Ռմբակոծում են Լոնդոնը: Լեհաստանը բաժան–բաժան է եղել:
Ամեն օր հազարավոր զինվորներ, խաղաղ բնակիչներ են զոհ-
վում: Իտալացիները հարձակվել են Հունաստանի վրա:
– Երկուսն էլ հին ու բարձր մշակույթի երկրներ են, ի՞նչ ունեն
կիսելու:
241
– Իրականում` ոչինչ, որպեսզի Հունաստանը Անգլիայի ազդե-
ցության տակ չմնա: Բայց Հունաստանը ետ է մղել հարձակումնե-
րը: Իսկ Իսպանիայում…
– Իսպանիայում հանրապետականները պարտություն են կրել:
Ֆրանկոյի զորքերը գերի են վերցրել 800 հազար հանրապետական
մարտիկի, լցրել համակենտրոնացման ճամբարները:
– Այդքան մարտիկները ինչո՞ւ են հանձնվել: Կարելի էր կռվել:
– Թուրքերը Արևմտյան Հայաստանում 1,5 միլիոն հայ են
կոտորել: Եթե մեծ ու փոքր, կին, երեխա կռվեինք, ինչպես որոշ
վայրերի հայությունը, արդյոք կկորցնեի՞նք երկիրն ու բնակչու-
թյունը, կխոսեի՞նք համատարած կոտորածի մասին:
– Այսօր ո՞վ է խոսում այդ մասին:
– Ամեն ինչ իր ժամանակն ունի. իհարկե, խոսելու ենք:
– Խեղճ հայեր…
– Խեղճությունը հասարակական ուղեղից է: Անգլիան ու
Ֆրանսիան, որոնք օգնում էին Իսպանիային, զբաղված են իրենց
երկրի պաշտպանության խնդիրներով: Ի վերջո, Գերմանիայի ռե-
սուրսները կարող է չհերիքեն պատերազմի ընդարձակմանը: Դա
հետո կտեսնենք: Բայց ամենակարևոր իրադարձությունը. Գերմա-
նիայի ու Խորհրդային Միության միջև փոխադարձ չհարձակման
պայմանագիր է ստորագրվել: Դրանից խիստ դժգոհ են ԱՄՆ-ը,
Անգլիան ու Ֆրանսիան: Գերմանացիներին անհրաժեշտ է, որ
Խորհրդային Միությունը չմիանա դաշնակից երկրներին:
– Բայց մեզ էլ է պետք, չէ՞, որ Գերմանիան չհարձակվի մեր
երկրի վրա:
– Դժվար է ասել, թե Հիտլերն իրականում ինչ է մտածում:
Հետաքրքիր է, որ Անգլիայի պրեմիեր–մինիստր Չեմբեռլենը,
հայտնելով, որ վերջին երեք ամիսներին իրենց կողմից զոհվել են
2300 զինվոր և սպա, նշում է, որ 1914 թվականի պատերազմի
առաջին 3 ամիսներին Անգլիան կորցրել է 12 500 զինվոր և սպա:
– Հիմա ի՞նչ եք կարծում, պատերազմ կլինի՞, թե՞ ոչ:
– Դժվար է հավատալ, որ պատերազմ չի լինելու:
242
Գլուխ քսանյոթերորդ
Սուրբ Օջախը
1941 թ. հունիսի 22-ին առանց պատերազմ հայտարարելու
գերմանական 126 դիվիզիա և 3 զորաբրիգադ, որոնք ընդգրկում
են 2,5 միլիոն զինվոր, անցան ԽՍՀՄ սահմանը, և սկսվեց գերմա-
նական Վերմախտի շտաբի մշակած «Բարբարոսա» գործողու-
թյունը, որը նպատակ ուներ հինգ ամսվա ընթացքում խորտակել
կոմունիստական ռեժիմը ԽՍՀՄ-ում և իրեն ենթարկել հսկայածա-
վալ երկիրը: Հուլիսին պահուստային 2-րդ էշելոնից այս զորքերին
միացավ ևս 27 դիվիզիա: Մարտերին մասնակցում էին գերմանա-
կան 3602 տանկ և 1830 ինքնաթիռ:
Թշնամու դեմ պատերազմի սկզբից կանգնած էին Խորհրդա-
յին բանակի 186 դիվիզիա (303-ից): Բանակին գումարվեցին
400 000 զինակոչիկ և զորակոչված 800 000 պահեստային: Զին-
վորների թիվը հասավ 4,2 միլիոնի: Առաջին օրերից ռազմաճա-
կատներում ընդգրկված էին 12 800 տանկ, որոնցից 1475-ը` նոր
տիպի Տ–34 և ԿՎ տանկ: Բացի այդ, սահմանային գոտում կար
10,3 հազար տանկ: Խորհրդային բանակն արևմուտքում ուներ 10
հազար մարտական ինքնաթիռ` ընդհանուր 25 հազար ինքնաթի-
ռից գերմանական Լուֆտվաֆեի 5229 ինքնաթիռի դիմաց: Սակայն
ռազմաճակատում օգտագործել թվային ու տեխնիկական այս
գերակշռությունը Խորհրդային բանակին չհաջողվեց հիմնակա-
նում զինվորների ու սպաների անպատրաստության, մարտավա-
րական ու կարգապահական ցածր մակարդակի, տեխնիկական
զինանոցի անհամեմատ ցածր որակի պատճառներով: Հենց պա-
տերազմի սկզբից շրջապատման մեջ ընկան ու ոչնչացվեցին
Խորհրդային բանակի 6-րդ և 12-րդ բանակները:
Չնայած նշանակալի հաջողություններին` գերմանացիներին
չհաջողվեց իրականացնել «Բարբարոսա» ծրագիրը: Ձմռանը
Ադոլֆ Հիտլերը գլխավոր հարվածն ուղղեց դեպի Ղրիմ, այլ ոչ թե
Մոսկվա, ինչպես պնդում էր զրահատանկային զորքերի հրամա-
նատար գեներալ Գուդերիանը:
243
Պատերազմի լուրն արագ տարածվեց գյուղում: Չափարն
ասես կուչ եկավ, վտանգի զգացում ապրող ոզնու պես կծկվեց,
դուրս ցցեց փշերն ու մի բուռ դարձավ: Ի՞նչ կլինի վաղը: Անտե-
սանելի արհավիրք էր, որ ասես կախվել էր երկնքից ու ամեն
վայրկյան իջնելու էր գյուղի վրա: Այն մի հրեշ էր, որը սկսեց կլա-
նել Չափարի որդիներին: 1930–1938 թվականներին, երբ ամենուր
մատնություն էր, խորհրդային ամեն երրորդ մարդ ՆԿՎԴ-ի
գաղտնի գործակալ էր կամ տեղեկատու, որի արդյունքում Սիբի-
րի, Հեռավոր Արևելքի ու Ղազախստանի անծայրածիր տայգանե-
րում և տափաստաններում երկրի ղեկավարները ստիպված էին
նորանոր ճամբարներ, կալանավայրեր հիմնել:
Ռուբենը սպիտակաթույր ղարաբաղյան ցեղի հրաշալի ձի
ուներ, որը բռնել էր շրջանային զինկոմի աչքը: Ռուբենը նրան
պատասխանեց, որ ձին ոչ ոքի չի տա, թեկուզ և գիտեր իր նման
պահվածքի գինը:
– Մտիր ձիաբուծական ֆերմա, որը բռնի աչքդ, խնդրեմ,
նստիր և հասիր շրջկենտրոն,– ասաց Ռուբենը,– խորհուրդ կտամ`
Սաքյուլ ձին վերցնես: Ֆերմայի աչքն է:
– Սաքյուլը ո՞րն է,– հարցրեց զինկոմը:
– Ինքը ոսկեգույն է, ոտքերը` սպիտակ:
– Չէ, ես քո ձին եմ ուզում...
Կոլտնտեսության նախագահը գյուղում զինկոմից առաջինը
ստացավ պատերազմ մեկնելու ծանուցագիրը: Չափարցիները
համոզված էին, որ դա իր սպիտակաթույր ձին զինկոմին չտրա-
մադրելու հետևանքն է: Այս դեպքից երկու ամիս անց հրապա-
րակվեց Ստալինի հրահանգը` ղեկավար աշխատողներին բանակ
չզորակոչել:
Սալարկած փողոցով Ռուբենը քայլում էր դեպի գրասենյակը,
երբ մի հին պատմություն հիշեց:
Պատմում են, որ 1914 թվականին մի չափարցի երիտասարդի
զորակոչի էին կանչել: Պատանին Ելիզավետպոլ է հասնում, ներ-
կայանում զինկոմիսարիատ: Սակայն նրան դուր չի գալիս զորա-
կոչիկների նկատմամբ կոշտ վարմունքը, առանց ներկայանալու
ետ` Չափար է ճանապարհվում: Հասնում է Մաղավուզ, մտնում
244
խանութ, ունեցած մի քիչ փողով կոնֆետ գնում, որ ուտելով
Չափար հասնի:
– Կոնֆետը լցնելու տեղ օնի՞ս,– հարցնում է խանութպանը:
– Չէ, օնիմ վեչ…
Խանութպանը տետրից մի թերթ է պոկում, ձագար սարքում,
կոնֆետը լցնում մեջը: Սարսանգի կամրջով Թարթառն անցնելիս
կոնֆետը վերջանում է, ուզում է թուղթը կամրջից գետը գցել,
տեսնում է, որ ինչ-որ բան է գրած ու կնքած, խնամքով ծալում է,
դնում գրպանը: Հայրը տեսնում է տղային, սարսափը պատում է:
Նա գիտեր, թե ինչպես է պետությունը պատժում դասալիքներին
ու զորակոչից փախչողներին:
– Այ տղա, հո՞ւնց ըս եկալ,– հարցրեց հայրը:
– Պրծալ ըմ, եկալ, հի՞նչ ա իլալ,– խորամանկ ժպիտը դեմքին
ասում է նա:
– Սոտ ըս ասըմ, էսքան շուտ հո՞ւնց կարող ա պեց թողին
զինակոչիկին:
– Չէ, հայր, ինձ քննալ ըն, տոն ղարկալ, ես էլ տոն ըմ եկալ:
Թողթ ըն տուվալ:
– Դե լավ, եթե տիհենց ա, լավ ա,– ասաց հայրը:
Գյուղի քյոխվան` Արզումանը, լսելով զինակոչիկի վերադառ-
նալու մասին, կանչում է գյուղամեջ: Գյուղի կարևոր հարցերը
քյոխվան հրապարակում, ժողովրդի ներկայությամբ էր լուծում:
Տեսնելով տղային` հարցնում է.
– Այ տղա, պրծալըս եկա՞լ բընական:
– Հա, Արզուման ապա, պրծալ ըմ:
– Թողթ օնի՞ս:
Հանում է Մաղավուզի խանութպանի կոնֆետ փաթաթած
թուղթն ու հանդիսավոր և խնամքով, իբրև շատ կարևոր մի փաս-
տաթուղթ, տալիս է գյուղապետին: Քյոխվան երկար նայում, իբր
կարդում է, բայց իրականում կարդալ չգիտեր, խնամքով ծալում,
վերադարձնում է:
– Այ տղա, էս հինչ լավ ըս պրծալ,– ասում է քյոխվան:
Տղան տուն է վերադառնում: Սակայն հորեղբայրը իսկույն
հասկանում է` բանն ինչումն է:
245
– Ուշ թե շուտ` կյլլական ըն հետատ,– ասաց նա,– վեր եկեն,
ուղիղ Սիբիր ըն քշիլական, իսկ ընդեղան ետ կյալ չկա: Լավ, տու
մնա գյուղում, ես կուճուր ախպորըտ կտանիմ Գանձակ, հարցտ
լուծիմ:
Զինավորը 13-ամյա Համբոյի հետ Գանձակի զինկոմ է հաս-
նում: Հանձնաժողովի ցրիչը կանչում է.
– Չափարցի տղա, ներս մտիր:
Հանձնաժողովի անդամները, տեսնելով պատանուն, հարց-
նում են.
– Դո՞ւ ես զինակոչիկը:
– Ես եմ,– պատասխանում է պատանին:
– Քանի՞ տարեկան ես:
– Տասներեք:
– Լավ, սխալ է գրված մեր թղթերում: Հինգ տարի հետո քեզ
կկանչենք: Իսկ հիմա տուն վերադարձիր:
Ու համապատասխան թուղթ տվեցին:
Ռուբենը հիշեց այս պատմությունն ու ինքն իրեն ժպտալով`
գրասենյակ բարձրացավ, որտեղ կոլտնտեսության վարչության
անդամները ժողովի էին հավաքվել:
– Քանի որ ես ռազմաճակատ եմ մեկնում,– ասաց Ռուբեն
Սարգսյանը,– իմ փոխարեն առաջարկում եմ կոլտնտեսության
վարչության նախագահ ընտրել Բալախանումին, ով անցյալ
տարի իմ բացակայության ժամանակ փոխարինել էր ինձ: Ես հա-
վատում եմ նրան: Կներեք, որ կոլտնտեսականների ընդհանուր
ժողով չենք անում, քանի որ երկրում արտակարգ իրավիճակ է,
համ էլ ինձ ժողով անելու ժամանակ չեն տվել: Բայց Բալախանումի
թեկնածությունը համաձայնեցրել եմ կուսշրջկոմի հետ: Եթե չեք
առարկում, հաստատենք, ու ես այդ մասին տեղյակ պահեմ
կուսշրջկոմի առաջին քարտուղարին: Միաձա՞յն: Շատ լավ: Իսկ
այժմ ձեր նոր նախագահին հանձնարարում եմ հարազատ մնալ
մեր տնտեսության զարգացման նույն գծին: Ամենակարևորը` ժո-
ղովրդին սոված չթողնես: Հիմա կարող ես քո բրիգադավարներին
նշանակել, քանի որ տղամարդիկ ռազմաճակատ են մեկնում:
246
Կինը` Մարալը, մի քանի օր էր, ինչ երեխաների հետ Մռավի
յայլաղներն էր մեկնել` հանգստանալու և մաքուր օդ վայելելու.
Յասամանի ըլաճուկում99 էր ապրում: Ռուբենը նստեց իր սպիտակ
ձին ու սար բարձրացավ` կնոջն ու երեխաներին տուն բերելու,
ապա` մեկնելու ռազմաճակատ: Ռուբենը անցավ Քափունց տա-
փը: Այստեղ էր գտնվում գյուղի վերահիմնադիր Վարդազար
Մկրտչյանի գերեզմանը: Այս հանդամասը Չափարի եկեղեցում
հիմնավորվելուց հետո գնել էր Վարդազար–Ափո–Աբրահամը:
Գյուղական դատավարության ղեկավարն այստեղ կալ էր գցել,
իսկ շրջապատի հողամասերում ցորեն ու կորեկ ցանել: 1905-ին
նա հիվանդանում է ու գյուղի ղեկը փոխանցում ավագ որդուն`
Մկրտիչին: 94-ամյա Վարդազար ապան մահացել է 1916 թվակա-
նին հենց իր կալի մոտ: Դրանից մի տարի առաջ Արևմտյան
Հայաստանում 1915-ի ֆիդայական կռիվներում զոհվել էր նրա
որդիներից դաշնակցական Հայրապետը:
Ռուբենը գնաց Սաղունց թումբի հյուսիսային լանջի` Բալունց
տափից վեր հին բրուտանոցի հարևանությամբ անցնող ճանա-
պարհով: Բրուտանոցը կավի հարուստ հանքի պատճառով
30-ականներին կղմինդրի արտադրամասի էր վերածվել: Կավի
շաղախը բաց տեղում էին պատրաստում: Ջորին շրջանաձև
ընթացքով պտտեցնում էր երեք մետրանոց ձողի ծայրին ամրաց-
ված անիվը, որի թիակները խառնում էին շաղախը: Պատրաստի
կավացեխը տանում ու լցնում էին կաղապարների մեջ, դրանք տե-
ղադրում չորանոցում: Մի շաբաթ մեղմ կրակով թրծում էին մինչև
կարմրավուն գույն ստանալը: Ռուբենի կարգադրությամբ սկզբում
կղմինդրով ծածկեցին պահեստի վերածված եկեղեցու տանիքը,
վարչական նոր շենքն ու ակումբը, ֆերմաները, ապա բաժանեցին
բնակիչներին: Դրա շնորհիվ գյուղի մի շարք տանիքներ կարմիր
երանգ են ստացել, պաշտպանվել անձրևներից ու ձնհալից:
Հետո Ռուբենն անցավ Գառան չուխուրը` գառ պահելու տեղը,
Սաքունց Ավետիսի կալատեղի հարևանությամբ արևոտ լանջին
99 Վրան:
247
կյռնենու` գարնանացորենի տեղը, որի ցորենից կարմրավուն, սուր
բույրով հաց էր ստացվում:
Այստեղից հեռու չէր Մնգասեն տափը: Ջափունց Մանգասը
աշխատասեր, աշխույժ մարդ էր: Սակայն խստապահանջ ու
խնայող լինելու պատճառով գյուղում ջղային ու ժլատ մարդու
համբավ ուներ: Ռուբենը հիշեց, թե ինչպես իր հարյուր այծը քշեց,
բերեց կոլտնտեսության գրասենյակի հրապարակը, տվեց
կոլտնտեսությանը: Սակայն նա այդպես էլ չընդունեց սոցիալիս-
տական համակարգն ու կոլտնտեսային շարժումը: Նրան որպես
«հակա» աքսորեցին Սիբիր:
Ռուբենն անցավ Խազազաձորի ստորոտում Արզումանեն
կոտորածով: 1930 թվականի գարնանամուտին եզները, կովերը
սոված էին մնացել, խոտ ու կեր չկար: Արզումանը կտրտել էր
Հին Չափար գյուղը (1950 թ.)
248
բոխու ծառի ճյուղերը, անասունները քշել այդտեղ: Վաղ գարնա-
նային բողբոջներն ուտելով` կենդանիները փրկվել են: Այդ տեղը
տարիներ շարունակ անանցանելի էր, քանի որ չոր ճյուղերը
փակել էին արահետը:
Ռուբենի հայացքում հայտնվեց Մանանասարի սիլոսի աշտա-
րակի` Բլըբաստի գմբեթը, ապա ողջ աշտարակը: Ինքն էլ չիմա-
ցավ` ինչու, հանկարծ հայացքում հայտնվեց Էրմի–Եփրեմի կեր-
պարը: Հոր հետ անցնում էր այս հանդամասով, երբ հանդիպեցին
այդ աժդահա չափարցուն: Երեխաներն ու մեծահասակները նրա
ուժի մասին լեգենդներ էին պատմում: Էրմին յայլաղից իջել էր,
չափարցիք զանազան ուտելիքներով լցրել էին նրա խուրջինը: Եվ
ահա Էրմին, նստած Սորբեն դուզի քարին, բացել էր խուրջինն ու
ագահությամբ ըմբոշխնում էր նրա պարունակությունը: Հայր ու
որդի երկար նայում էին, թե ինչպես էր ուտում շատակերությամբ
հավասարը չունեցող Էրմին:
– Մին շեն կարել չի սրա ռեխը հըվաքե,– ասաց Եղիշեն:
Երբ նա նկատեց Եղիշեին ու նրա որդուն, արդարանալով
ասաց.
– Էսքան օտըմ ըմ, հալա փորես մին անգյունն ա լցվալ:
Պատմում են, որ 1905 թվականի ազգամիջյան ընդհարումնե-
րի ժամանակ գյուղ էր եկել Համազասպ խմբապետի մի ջոկատը`
կապիտանի առաջնորդությամբ: Դաշնակցական հրամանատարը
գյուղամիջում հավաքված չափարցիներին է դիմում.
– Ո՞վ է ուզում ինձ հետ կոխ բռնի:
– Էրմին, Էրմին,– բոլոր կողմերից բացականչում են գյուղի
երիտասարդները:
Հսկան առանց դժվարության կապիտանին օդ է բարձրացնում,
շրջում, փորի վրա գցում գետնին ու նստում վրան: Կապիտանը,
թպրտալով չափարցի հսկայի ծանրության տակ, ոչ մի կերպ չկա-
րողանալով ազատվել, խնդրում է.
– Թո՛ղ ինձ, ա քյափուռ100, թո՛ղ…
100 Ուժեղ հսկա:
249
Կապիտանի խոսքերի մեջ սպառնալիք կար: Էրմին վախվո-
րած մի կողմ էր նայում:
– Խե՞ յըս վախըմ, Էրմի, հաղթալ ըս կապիտանեն:
– Տրա հետի էլ վախըմ ըմ,– ասում է Էրմին,– պա վեր տուս
եկավ տակաս, ինձ կսպանե…
– Չէ, Էրմի, տու հաղթալ ըս ինձ,– ծիծաղելով ասում է Էրմիի
ծանրության տակ տնքացող կապիտանը,– քեզ նի չըմ կյալ, մինակ
թա թող եր կենամ:
Յայլաղի ճանապարհին` Արիքլուի օջախի մոտ, կոլտնտեսա-
կանները հունձ էին անում: Հնձվորները թողեցին հունձն ու եկան
զրուցելու նախագահի հետ:
Նախագահը տեղեկացրեց, որ ուխտադրուժ Գերմանիան
հարձակվել է Սովետական Միության վրա, ռմբակոծում է,
ավերում մեր երկրի քաղաքներն ու գյուղերը:
– Պա հի՞նչ ընք ըննական,– շվարած ասացին կոլտնտեսա-
կանները:– Պա վեր գերմանացին կյա…
– Տուք ծեր հոնձը կշարունակիքյ, տրանավ էլ կօգնիքյ երկրին:
Իսկ գերմանացին ստեղ հսնել չի, քանի վեր քյինամ ընք դեմն առ-
նինքյ: Մտըրնետ պըհեցեքյ` բնակեն հաց ա պետք: Ես էլ քյինամ
ըմ ընտանիքս ետ տոն պիրիմ ու քյինամ ռազմաճակատ:
– Ինիլ չի՞, վեր քյինաքյ վեչ, մեզ անտեր չթողիքյ...
– Չէ,– պատասխանեց Ռուբենը,– օրենք ա, պիտի քյինամ:
Ծանուցագիրը ստացալ ըմ: Արդեն Բալախանումն ա ծեր ժամանա-
կավեր նախագահը: Կօգնիքյ նրան:
Ապա Ռուբենը մոտեցավ հինավուրց սրբատեղիին` Օջախին:
Այստեղ երկու–երեք տարին մեկ աղբյուր է բխում, որը չափարցիք
հրաշք են անվանում: Ըստ հավանականության` այն հեթանոսա-
կան սրբավայր–կրակատեղի է եղել, որը հետո քրիստոնեացվել է:
Ռուբենը ձեռքը դրեց Օջախի սուրբ քարին, խնդրեց, որ ինչ էլ
պատահի պատերազմում, իրեն պահպանի և վերադարձնի իր
ընտանիքին: Այս խնդրանքից հետո Ռուբենին մի հանգստություն
և ինքնավստահություն համակեց: Ասես ինքը մի ներքին ձայնով
լուր առավ, որ իր խնդրանքը տեղ է հասնելու:
250
Օջախի մոտ էր Խնձղավերը: Հնում այստեղ հատուկ հորերում
փայտածուխ էին պատրաստում: Հորը լցնում են փայտով, վառում
ու փակում, որ թթվածնի պակասից փայտը ոչ թե այրվի, այլ ած-
խանա: Փայտածուխը ոչ միայն օջախների, այլև հողատարածքնե-
րի սահմանային նշանների համար էր: Սահմանային կետերում
փոսեր էին անում, լցնում փայտածուխով ու ծածկում: Անհրաժեշ-
տության դեպքում փորում էին, բացում ածուխը:
Հարթ տարածքի տարբեր կետերում ձիեր էին կապած: Տես-
նելով նախագահի սպիտակ երիվարին` տարածեցին իրենց
խրխնջոցները: Սպիտակը որոշ լռությունից հետո պատասխանեց.
«Ի հա՛–հա՛–հա՛…», այսինքն` լսեցի, սիրելիներս, բայց հիմա
նախագահիս սար եմ տանում, հենց ազատ լինեմ…
Օջախից վեր Ճինջանոցեն այգին էր, որտեղ տեղավորված էր
կոլտնտեսության մեղվանոցը: Քիչ վեր ցից քարին գյուղացիները
Մուկնըտամեն քար էին ասում: Նրա վրա գտնվող փոսորակում
անձրևաջրեր են հավաքվում, որի մեջ էին թափվում մանանա,
ծաղկափոշի, մամռափոշի, այդ ամենն իրար խառնվելով` ստեղ-
ծում էին եթերայուղ: Այն գյուղացիները որպես քսուք օգտագոր-
ծում են մկնատամի դեմ: Ձիանոցի յալում Մուստափեն յուրդի
տեղն է: Խաշնարած թուրքը խնդրեց, որ իրեն յուրդի տեղ տա
կոլտնտեսությունը: Խոստացավ կոլտնտեսության ոչխարի հո-
տերն էլ պահել: Սակայն նրա հիմնական զբաղմունքը գողությունն
էր: Գյուղացիք քշեցին այդտեղից, սակայն տեղի անունը թուրքի
անունով մնաց: Հազարավոր տարիներ այդ հանդամասում իրա-
դարձություններ են տեղի ունեցել, ամեն ինչ մոռացել են, մի
տարի մի ավազակ իր յուրդն էր տեղադրել, անունը հավերժորեն
պահում են հայ գյուղացիք… ահա Մոլլեն կյումերը: Քաղցրալեզու
քուրդ էր, խնդրեց, որ Ճոռունց գոմերում տեղ տանք իր անասուն-
ների համար: Ճոռունց անունը ջնջվել է, մոլլային ենք հիշում: «Ուր
է, ետ դառնամ, էս հարցերի մասին էլ կխոսեմ գյուղացիների հետ»:
Ռուբենը հասավ Դավթասար, որը գյուղի ամենափարթամ
բուսածածկով մարգագետինն էր: Հնում այն Սերիքտար էր կոչվել,
հավանաբար, Սերիք անունով աղջկան փախցնելու վայրն էր:
Նարիշտար գյուղը ևս նման մի դեպքից էր իր անունը ստացել ու
251
գյուղի վերածվել: Քուրդ տղան փախցրել է հայ մելիքի աղջկան,
խոր անտառում ապաստանել: Տարիներ հետո մելիքը տեղեկա-
նում է իր կորած դստեր մասին: Նա տեսնում է, որ Նարիշը հսկա
գերդաստանի մայր է դարձել: Մելիքը նրանց հողեր է նվիրում:
Իսկ նոր գյուղը Նարիշտար է կոչվում, այսինքն` Նարիշին տարած
վայր: Սակայն Սերիքին փախցնողը, ինչպես երևում է, այնքան
ժառանգներ չի ունեցել, որ այդ վայրը գյուղի վերածվեր:
Կոլտնտեսության ղեկը հանձնելով Բալախանումին` իր սպի-
տակ ձիով Ռուբենը մեկնեց զինակոչիկների հավաքակայան:
Եկավ ձին հանձնելու պահը: Ռուբենն ուզում էր միանգամից թող-
նել ձին ու առանց ետ նայելու հեռանալ: Սակայն մոտեցավ, գրկեց
ձիու գլուխը, համբուրեց ճակատը: Ու առաջին անգամ նայեց ձիու
աչքերին, ավելի շուտ` նրանց խորքը: «Ձին գիտի ամեն ինչ»,–
մտածեց Ռուբենը: Միշտ զուսպ Ռուբենը փղձկաց: Նրա մեջ կու-
տակվել էին հայրենի Չափարի, Մարալի, երեխաների կորստի
վախը, սարսափը: Ձին կարծես ասում էր. «Արտասվիր, տեր իմ,
արտասվիր ու թեթևացիր»: Ձիու աչքից էլ սպիտակ մազերի
միջով կաթիլ հոսեց ցած:
Գլուխ քսանութերորդ
Կերչի կռիվները
Սպիտակ ձին հանձնեց զինկոմին, ու գնացքը չորս օրում
Ռուբենին հասցրեց ծովափի կայարան:
1941 թ. հունիսի 28-ին Ռուբենն արդեն Բաթում քաղաքում էր:
Հոկտեմբերին 51-րդ բանակի նոր վերակազմավորված զորամասե-
րը շարժվեցին դեպի Ղրիմ: Գեներալ–գնդապետ Կուզնեցովի
փոխարեն բանակի հրամանատար նշանակվեց գեներալ Բատովը:
Շուտով հրապարակվում է Ստալինի հրամանը տնտեսու-
թյունների գործող ղեկավարներին զորակոչից ազատելու մասին,
որը Ռուբենի վրա չէր տարածվում արդեն:
1941 թ. սեպտեմբերին գերմանացիները գրավեցին Սմոլենսկը,
Կիևը, շրջապատեցին Լենինգրադը, զուգահեռաբար ընդհուպ
252
մոտեցան Ղրիմին: Սակայն Կարմիր բանակի գլխավոր հրամա-
նատարությունը գլխավոր հարվածը սպասում էր Մոսկվայի ուղ-
ղությամբ: Գերագույն գլխավոր հրամանատար Ստալինն ուզում
էր, որ Լենինգրադը պաշտպանող զորքերը, ճեղքելով բլոկադան,
դուրս գան և ամրացնեն Մոսկվայի պաշտպանությունը: Դա ան-
պատմելի աղետ կլիներ լենինգրադցիների համար: Եթե գերմա-
նացիները տեղյակ լինեին Ստալինի այս ծրագրի մասին, ապա
հատուկ միջանցք կթողնեին զորքերը դուրս բերելու համար:
Սեպտեմբերի 12-ին գերմանական զորքերը մտան Ղրիմ: Վեր-
մախտը նպատակ ուներ Ղրիմը Գոթենլանդ (Աստվածային երկիր)
անունով միացնել Գերմանիային, բնակեցնել Հարավային Տիրոլի
գերմանացիներով ու դարձնել Ռայխի հանգստավայրը:
Հիտլերն ասում էր, որ Ղրիմը կարող է ռումինական նավթին
տիրելու նպատակով «ավիակիր–հենարան» դառնալ խորհրդային
ավիացիայի համար, որին ամեն գնով խանգարել էր պետք: Գեր-
մանական 11-րդ բանակի հրամանատար ֆոն Մայնշտեյնը, իր բա-
նակին միացնելով 54-րդ բանակային կորպուսը, 3-րդ ռումինա-
կան բանակը և 49-րդ լեռնային կորպուսը, հրետանու, զենիթային
և ինժեներական զորքերը, ստեղծեց հարվածային հզոր զորամիա-
վորում: Օդից աջակցում էին 4-րդ օդային կորպուսի 1500 ինքնա-
թիռ: Գերմանական 7 դիվիզիայի դեմ պաշտպանական դիրքեր
էին գրավել խորհրդային 12 հրաձգային և 4 հեծյալ դիվիզիաներ:
Գերմանացիները մարտական գործողությունները սկսեցին սեպ-
տեմբերի 24-ին և երկու օրում ճեղքեցին Թուրքական բարձունքի
դիրքերը, գրավեցին Արմյանսկ քաղաքը: Գեներալ–լեյտենանտ
Բատովի երեք դիվիզիայով հակահարվածն անհաջողության
մատնվեց: Կարմիր բանակը սկսեց նահանջել: Գերմանացիները
գրավեցին 135 հրանոթ, 112 տանկ և գերեցին 10 հազար հոգու:
Զինվորներն արդեն տեղյակ էին Ստալինի, Մոլոտովի, Տիմո-
շենկոյի, Շապոշնիկովի, Բուդյոննու, Վորոշիլովի և Ժուկովի ստո-
րագրությամբ 1941 թ. օգոստոսի 16-ի Պաշտպանության ժողկոմի թիվ
270 հրամանին, ըստ որի` տեղում գնդակահարվում են գերի հանձն-
վող հրամանատարը և զինվորը, իսկ ընտանիքները զրկվում են
պետական օգնությունից ու նպաստից: Իսկ Գեորգի Ժուկովն իր
253
զորաբանակի թիվ 4976 հրամանով ավելի հեռուն գնաց. «Բացատ-
րել ողջ զորակազմին. գերի հանձնվածների ընտանիքները և գերու-
թյունից վերադարձողները կգնդակահարվեն»:
Մինչ Ղրիմի մարտերը, թերակղզուց Ղազախստանի խորքերն
էին բռնագաղթել 50 հազար գերմանացի բնակիչ:
Ղրիմում մարտերն աստիճանաբար ավելի էին թեժանում:
Հոկտեմբերի 18-ին գերմանական երեք դիվիզիա գրոհեցին Իշուն-
յան դիրքերի վրա, որտեղ ամրացել էին 9-րդ հրաձգային կորպու-
սը, հրետանին ու Սևծովյան նավատորմի զորամասերը: Մայնշ-
տեյնը երկու թարմ դիվիզիա բերեց ու հոկտեմբերի 28-ին ճեղքեց
խորհրդային զորքերի պաշտպանությունը:
Դեկտեմբերի 26-ից մինչև հունվարի 2-ը 51-րդ բանակի վերա-
կազմավորված և 44-րդ (հրամանատար` գեներալ–լեյտենանտ Դ.
Կոզլով) բանակները Անդրկովկասի ճակատից մեծ մասը «Շա-
հումյան», «Նեզամոժնիկ», «Ժելեզնյակով» և «Կրասնի Կավկազ»
ռազմանավերով, մյուս մասը` հենց սառած ծովի վրայով դեսանտ
իջան Ղրիմում: Թամանյան նեղուցը սառել էր, ու հունվարի մեկին
նեղուցով անցան Ազովի ծովն ու 7–8 բալի ուժգնության հասնող
քամու տակ դժվարությամբ հայտնվեցին Կերչ քաղաքում: Հրետա-
նային գումարտակը, որտեղ ծառայում էր զենիթային հրետանու
նշանառու Ռուբեն Սարգսյանը, ուներ 32 հրանոթ: Կռիվը օր օրի
ավելի էր մոլեգնում: Հինգ ամսվա ընթացքում գումարտակի
հրետանավորները ցած գցեցին 45 գերմանական ինքնաթիռ, որից
27-ը` «Մեսսերշմիդտ», գերի վերցրին 50 օդաչու, որոնց հանձնե-
ցին 51-րդ բանակի շտաբին: Գերմանացիների հարվածների տակ
խորհրդային զորամասերն անկազմակերպ նահանջեցին դեպի
Սևաստոպոլ ու Կերչ: Կերչի թերակղզում ամրանալու փորձերը
անհաջող էին: 51-րդ բանակի մնացորդներն ամրացան Թաման-
յան թերակղզում: Հունվարի 5-ին Սևծովյան նավատորմը նոր դե-
սանտ իջեցրեց Եվպատորիայում: Այստեղ գերմանացիների դեմ
ապստամբություն բռնկվեց, որին միացան նաև պարտիզանները:
Ռումինական գունդը չդիմացավ: Սակայն գերմանացիները թարմ
ուժեր նետեցին և երկու օրում ճնշեցին ապստամբությունը:
254
Գերմանական հրամանատարությունը Ղրիմի պաշտպանների դեմ
նետեց նաև Լուֆտվաֆեի 8-րդ ավիակորպուսը:
Հրետանային մարտկոցի հրամանատար Վալենտին Լա-
զարևը, ով ծնունդով Կերչ քաղաքից էր, ազատ ժամանակ Ռուբե-
նին պատմում էր հայրենի քաղաքի մասին: Մասնագիտությամբ
պատմաբան լինելով` նա իր պատմությունները սկսում էր հին
իրադարձություններից:
– Այս բարձունքը պահպանում է մեր թվարկությունից առաջ
2-1 դարերում ապրած Պոնտոսի թագավոր Միհրդատ 6-րդ
Եվպատորի հիշատակը,– ասաց Վալենտինը,– իմիջիայլոց, նա
հայոց Տիգրան Մեծ արքայի աներն էր: Նրանք հաճախ էին միա-
ցյալ ուժերով պատերազմում Հռոմի դեմ ու հաջողությունների
հասնում: Սպարտակի ապստամբությունը դաժանորեն ճնշած
Կրասոս զորավարի գլուխը նա ուղարկում է Հայաստան, որտեղ
մի ներկայացման ժամանակ սկուտեղի վրա դերասանը ցույց է
տալիս հանդիսատեսին ու հայտնում Հայքի ու Պոնտոսի միացյալ
զորքերի հաղթանակի մասին: Երբ որդին ապստամբում է իր դեմ,
Միհրդատը հեռանում է իրեն ենթակա Ղրիմի թերակղզի, այդտեղ
էլ ինքնասպան լինում:
– Ինչքան գիտեմ, Տիգրան Մեծի որդիները, նախ` Զարեհը,
ապա` թագաժառանգ Տիգրան Կրտսերն էլ էին ապստամբել իրենց
հոր դեմ, սակայն Տիգրանը ճնշել էր այդ ապստամբությունները,–
ասաց Ռուբենը,– այդ մասին եղբայրս` Արմենակն է պատմել:
– Նա պատմաբա՞ն էր,– հարցրեց հրամանատարը:
– Չհասցրեց պատմաբան դառնալ,– պատասխանեց Ռուբենը:
– Հասկանալի է: Հռնդյուն է լսվում, «Մեսսերներ» են գալիս,
Ռուբեն, նշան բռնիր, կրա՛կ: Կպավ, շտապիր, Ռուբեն, հաջորդին
նշան բռնիր, այդպես, չհասցրինք, ափսոս…
– Ընկեր հրամանատար, աջ նայիր, օդաչուն պարաշյուտով
իջնում է,– ասաց Ռուբենը:
– Տղաներ, պատրաստ սպասեք, էլի կգան «Մեսսերները», ես
Ռուբենի հետ գնամ բերեմ «ավարը»:
Բոլորը գիտին, որ «ավար» ասելով` նկատի ուներ գերմանա-
ցի օդաչուին: Նրանք հասան այն պահին, երբ օդաչուն խճճվել էր
255
պարաշյուտի թոկերի մեջ ու դաշույնով կտրտելով ուզում էր
ազատվել կապանքներից:
– Hände hօch101,– հրամայեց Ռուբենը:
Օդաչուն հանկարծակիի եկավ ու բարձրացրեց ձեռքերը: Հրա-
մանատարը զենքի փողը պահել էր օդաչուի վրա, իսկ Ռուբենը
նրան օգնեց ազատվելու կապանքներից, խլեց զենքերը, ու, կա-
պելով ձեռքերը, առաջն արած վերադարձան դիրքերը: Գերուն
ուղարկեցին դիվիզիայի շտաբ:
Գերմանական զորքերը թողեցին Կերչի համար կռիվները, ան-
ցան ծովն ու մտան Կուբան, հյուսիսից ճեղքեցին ռազմաճակատն
ու գրավեցին Նովոռոսիյսկը: Խորհրդային զորքերը Ղրիմում մնա-
ցին շրջապատման մեջ: Մի կողմից Ազովի ծովն էր, մյուս կողմից՝
Սև ծովը, դիմացն ու ետևից` ֆաշիստները: Զինամթերք չկար:
Գերմանական հրետանին ու ականանետները խփում էին թե՛ թի-
կունքից և թե՛ դիմացից: Ռուբենը տեսավ, թե ինչպես խորհրդային
գեներալներն ու գնդապետները հանում էին գեներալական հա-
մազգեստներն ու զինվորական հանդերձներ հագնում: Բոլորին էր
հայտնի, որ գերմանացիները խորհրդային գերի սպաների համար
հատուկ ճամբարներ ունեին, որտեղ անխտիր գնդակահարում էին
նրանց: Իսկ մինչ այդ, 300 գեներալ ու գնդապետ նախապես ինք-
նաթիռներով հեռացել էին Ղրիմից` 100-հազարավոր զինվորների
թողնելով բախտի, ավելի ճիշտ` ֆաշիստների քմահաճույքին:
Մայիսին արդեն ուտելիք չկար, և շրջապատման մեջ մնացած
երեք բանակների զինվորները սպանված ձիերի միս էին ուտում:
51-րդ բանակի մի դիվիզիայից կենդանի մնացած 13 հազար զին-
վոր գնդապետ Յագունովի գլխավորությամբ ապաստանում են
Հաջիմուշկայի քարհանքերում: Սպիտակ կրաքարի այս փակ հան-
քավայրից են շինանյութ հանել ու կառուցել Կերչ քաղաքն ու
շրջակա բնակավայրերը: Ռուբենին այն Շուշիի կրաքարն էր հիշեց-
նում, այն տարբերությամբ, որ այս հանքավայրը փակ էր, ու հան-
քանյութ հանելով` ստորգետնյա հսկա լաբիրինթոս են գոյացրել:
Հնագետների պեղումներից լույս աշխարհ դուրս բերած Միհրդատ
101 Ձեռքե՛րդ վեր:
256
Եվպատորի պալատն ու Միհրի տաճարը այս նույն կրաքարից էին
կառուցվել: Փոքր հանքավայրում 3 հազար զինվորի հետ ապաս-
տանել էր ավագ լեյտենանտ Մ. Պովոլժնու գարնիզոնը, իսկ Մեծ
հանքավայրում Յագունովն էր` 10 հազար զինվորով:
Մայիսի 9–10-ը հորդ անձրևը դժվարացրել էր գերմանական
զորքերի առաջընթացը: Մայնշտեյնը ձեռնարկեց Կերչի գրավման
«Լորդ օսետրա» գործողությունը: Հյուսիսից ռումինական կորպու-
սի կեղծ հարձակում նախաձեռնեցին` խորհրդային զորքերի
ուշադրությունը շեղելով դեպի այդ կողմը: Իսկ իրական հարվածը
հասցվեց հարավային կողմից, որն անսպասելի էր խորհրդային
զորքերի համար: Մայիսի 15-ին Կերչ քաղաքը գրավեցին: 51, 47 և
48–րդ բանակների կենդանի մնացած հրամանատարներն ու
զինվորները` 170 հազար հոգի, գերի հանձնվեցին: Ավելի երկար
դիմացան Սևաստոպոլի պաշտպանները: Այստեղ երեք շերտ
ամուր պաշտպանություն էր ստեղծվել: Գերմանացիները Սևաս-
տոպոլի ճակատ բերեցին նավատորմի «Դորա» կոչվող հզոր
թնդանոթը, որը 4-տոննանոց արկեր էր նետում 48 կմ հեռավորու-
թյան վրա: Նման մի թնդանոթը սպասարկում էր 500 զինվոր: Գե-
ներալ Մայնշտեյնի մարտավարական տաղանդի շնորհիվ գերմա-
նական զորքերին հաջողվեց ճեղքել նավահանգստային կարևոր
քաղաքի անխորտակելի թվացող պաշտպանությունը: 1942-ի հու-
լիսի կեսին ողջ Ղրիմը գերմանացիների ձեռքին էր: Մայնշտեյնը
այս հաջողության համար ստացավ ֆելդմարշալի կոչում: Ապա
գերմանացիները փակեցին հանքավայրերի ելքն ու մուտքը,
թունավոր գազ մղեցին հանքախորշերը: Շատերը խեղդվեցին
գազից: Հանքախորշերում ապաստանած 500 վիրավորի ու Կերչի
բնակիչների համար ավելի ծանր կացություն էին ստեղծել: Գեր-
մանացիները կտրել էին ջուր բերելու ճանապարհը: Զինվորները
հանքերում եղած միջոցներով սկսեցին փորել խոնավության ուղ-
ղությամբ: 14 մ առաջանալուց հետո խփեց սառնորակ ջրի շիթը:
Այս հանգամանքը մի քանի շաբաթ երկարաձգեց դիմադրությունը:
Գնդապետ Յագունովը ռադիոհեռագիր ուղարկեց Մեծ երկիր. «Բո-
լորի՛ն, բոլորի՛ն, Խորհրդային Միության բոլո՛ր ժողովուրդներին:
Մենք` Կերչի պաշտպանության մարտիկներս, խեղդվում ենք
257
գազից, մեռնում ենք, բայց գերի չենք հանձնվում…»: Ստորգետնյա
խորշերից դուրս գալով` մարտիկները գրոհի նետվեցին ու ոչնչաց-
րին Հաջիմուշկա ավանի ֆաշիստական գարնիզոնը: Սակայն
մարտում զոհվեց հրամանատար Յագունովը:
Գլուխ քսանիններորդ
Համակենտրոնացման ճամբարներում
Գերմանացիները գերիներին խմբերի բաժանեցին, 100-հա-
զարանոց խումբը քշեցին դեպի Դնեպրոպետրովսկ և լցրին
Ուման քաղաքի մոտ բաց քարհանքի հսկայական փոսը: Այն 10 մ
խորությամբ հսկա հարթություն էր, որտեղից փախչելու ոչ մի հնա-
րավորություն չկար: Հաց և ջուր չէին տալիս: Լվացվելու, սանիտա-
րական պայմանների մասին խոսելն ավելորդ էր: Ոջիլը մարդկանց
մարմիններով շարժվում էր մրջյունների նման: Կալանավորը ձեռքը
տանում էր մարմնի վրայով, ու ափը լցվում էր ոջիլով: Գետնին թա-
փած ոջիլը, քանի որ հեռանալու այլ տեղ չկար, գերու ոտքերով
նորից էր բարձրանում: Շատ գերիներ չէին դիմանում սովին ու ծա-
րավին: Ռուբենը զարմացել էր իր տոկունության և դիմացկունու-
թյան վրա: Հետո հասկացավ, որ դրա հիմնական պատճառը պա-
տանեկության հինգ տարիներին տարբեր մարդկանց մոտ զրկանք-
ներով լի բատրակության դաժան օրերն էին: Ասես դրանք հատուկ
նպատակ ունեին իրեն նախապատրաստելու ֆաշիստական ճամ-
բարների կյանքին: Ուրեմն ճակատագրին հայտնի՞ էր, թե ինքն ինչի
միջով պետք է անցնի: «Եթե այդպես է, ուրեմն մի նախախնամու-
թյուն կա, ու ես կապրեմ»,– մտածեց Ռուբենը:
Մեկ ամիս հետո Ռուբենը գերիների մի մեծ խմբի հետ
տեղափոխվում էր Ուկրաինայի տարածքով: Մի տեղ ճանապար-
հին բրեզենտե ծածկով 15 բեռնատար էր կանգնած: Էսէսականը
ծածկը ետ տարավ, ու գերիներին ուղղվեցին մինչև հինգ տարե-
կան տասնյակ երեխաների աչքեր: Նրանք ուժ չունեին խոսելու,
բողոքելու, լաց լինելու: Հարյուրավոր սարսափահար, սովահար,
ծարավից չորացած, ուժասպառ հայացքներ: Ամեն մեկի կրծքին
258
կախված էր անուններով ցուցանակ, իսկ շատերի ցուցանակին
գրված էր` «Unbekannt»102: Երեխաները նստած էին անշարժ,
ցրտից իրար սեղմված, կծկված, անտեր:
Գերիները տեսան ու սկսեցին ողբը: Նրանք լալիս էին երե-
խաների համար: Նրանք տանը նույնպիսի երեխաներ են թողել:
Իսկ շատերի բնակավայրերը օկուպացրել են ֆաշիստները: Գերի-
ների հոգնատանջ շարասյունը հասավ Լեհաստանի Խելմ ճամբա-
րը: Այստեղ կանգնեցրին մի հարթ դաշտում, որը շրջապատված
էր փշալարերով: Զույգերի բաժանված փորում էին գետնափոր
հյուղակներ, պատրաստվում ձմռանը: Ռուբենի հարևանն էր
22-ամյա մի տաջիկ երիտասարդ` Բախտիյար Ռահիմովը: Նա
գետնափոր տնակ կառուցելու փորձ ուներ, քանի որ ոչխարի հո-
տերը ամառային յայլաղ տարած տաջիկները Պամիրի մարգագե-
տիններում հաճախ էին նման ժամանակավոր կացարաններ
պատրաստում: Ճամբարային գետնափոր տնակում հազիվ էին
երկուսով տեղավորվում:
Գերիներից ընտրեցին գրագիրների, որոնք պետք է վիճակա-
գրական տվյալներ հավաքեն գերիներից և գրանցեն տետրերում:
Մի օր Բախտիյարը շապիկի տակից հացի փշրանքներ հանեց:
– Որտեղի՞ց,– հարցրեց Ռուբենը:
– Սըս… չխոսել, միայն ուտել,– ասաց տաջիկը,– ես գրպանա-
հատ եմ, թռցնելու վարպետ: Տեսնո՞ւմ ես, այստեղ սա ամենալավ
մասնագիտությունն է:
– Բայց դա վտանգավոր է,– ասաց Ռուբենը:
– Դե, կամ պիտի ապրենք, կամ չապրենք: Հիմա կապրենք,–
ասաց Բախտիյարն ու հացի մնացորդը թաղեց հողի տակ, ապա
շարունակեց,– իսկ հիմա պատկերացրու, որ դու Տաջիկստանում
իմ հյուրն ես: Մեծ սինիի մեջ գոլորշով եփած փլավն է, ես ձեռքով
վերցնում եմ ու առաջինը քեզ մատուցում: Դա տաջիկի հյուրասի-
րությունն է ամենաթանկ հյուրին: Դու իմ ձեռքից կուտես,– Բախ-
տիյարը հացի կտորը սեղմեց Ռուբենի շուրթերին:
– Հույս ունեմ, որ ձեռքերդ մաքուր են…
102 Անհայտ:
259
– Չե՞ս տեսնում աֆթաբը, կինս տաք ջուր է լցրել…
– Երեխա ունե՞ս:
– Մինչև գերի ընկնելս նամակ ստացա, որ տղա է ծնվել,
կուզենայի, որ անունը Բախտիյար դնեն:
– Ինչո՞ւ, թոռանդ անունը Բախտիյար կդնես:
– Չէ, այստեղից ես չեմ պրծնի: Հաջորդ անգամ որ բռնեն հաց
գողանալիս, կգնդակահարեն: Ռուբեն, ես չեմ ուզում ապրել
այսպես:
– Հանուն քո որդու դու պետք է ապրես:
Գիշերը Ռուբենն արթնացավ հարևանի մրմունջներից: Բախ-
տիյարը գիշերվա կեսին ծնկի էր եկել ու նամազ էր անում, որը
սկսվում և ավարտվում էր «Ալլահ ագբար»-ներով:
– Ի՞նչ էիր աղոթում,– առավոտյան հարցրեց Ռուբենը:
– Իմ կյանքում առաջին անգամ Ալլահին խնդրում էի, որ հաց
թռցնելու նոր հնարավորություն ստեղծի,– ասաց տաջիկ ռազմա-
գերին:
– Իսկ ինձ թվաց, թե երեխայիդ համար ես աղոթում:
– Դու ասացիր, որ երեխայիս համար ապրեմ, ես էլ աղոթեցի,
որ որդուս համար ինձ կենդանի պահի,– ասաց Բախտիյարը,– իսկ
դու ո՞վ ունես քո Հայաստանում:
– Կին, աղջիկ ու տղա:
– Կարոտո՞ւմ ես:
– Աշխատում եմ չհիշել:
– Ինչո՞ւ,– զարմացած հարցրեց Բախտիյարը:
– Որ հիշում եմ Մարալիս, Հենզելիս ու Ժորիկիս, նեղվում եմ
կարոտից, անկարողությունից: Մի ձիու պատճառով…
– Հա՜, ձին չի կարելի ուրիշի զիջել:
– Չզիջեցի…
– Ոչ մի լուր չունե՞ս, հայեր են հանդիպում:
– Նիգյարան մեռնում եմ, Բախտիյար, կոլտնտեսությունն էլ
թողեցի կանանց հույսին:
Դաշտավարական բրիգադի բրիգադավար Մարալը առաջին
հերթին նախաձեռնեց իր ու Ռուբենի երկարատև քննարկումների
260
արդյունքում ծնունդ առած ծրագրի` գյուղամերձ անտառի մի մասը
հատելու և այն հերկելու իրականացումը: Մի ծայրից հատում էին
ծառերը, հետևից արմատահան անում, հերկում: Մարալն ամեն ինչ
անում էր, որ խամահատը հասցնեն աշնանացանին: Ամբողջ գյուղն
էր եկել օգնելու Մարալի բրիգադին, քանի որ գիտեին, որ նաև այդ
տարածքի յուրացումից էր կախված սովից փրկվելը: Անցյալ տար-
վանից դեռ ցորեն էր մնացել պահեստներում:
Մարալի ու Մնացականի բրիգադները պետք է դպրոցական-
ներին դաշտ տանեին` հունձից հետո մնացած հասկը հավաքելու:
Մնացականը, ով կոլտնտեսության հաշվետարն էր եղել, Բալա-
խանումի առաջարկով երկրորդ բրիգադի բրիգադավար էր
նշանակվել: Նա շատ շուտ էր արթնացել, որ կատարի նախագա-
հի` Բալախանումի կարգադրությունը: Սակայն հենց դպրոցի բա-
կում իմացավ, որ Մարալը աշակերտներին հավաքել էր, շատ
շուտ դաշտ տարել: Մնացականը շտապեց դաշտ: Մարալը, տես-
նելով, որ Մնացականը անհարմար վիճակում էր հայտնվել,
կանչեց.
– Մնացական, հինչ լավ ա, վեր եկալ ըս, աշակերտներեն
կեսին տար քու բրիգադեն արտը, թող հասկը հվաքին:
– Հա, Մարալ, լավ կինի,– ասաց Մնացականը,– Ռուբենան
հի՞նչ խաբար օնիս:
– Վեչ մին, վայինկոմըմը պադասխանալ ըն, վեր անհայտ
կորած ա:
– Մարալ, սօր հո՞ւ բիդի հնձվորներեն հետի ճաշ իփի:
– Նախշունը Հաթերք ա քյեցալ, ուրան տեղը Զարվարդեն ա
ղարկալ,– ասաց Մարալը:
– Բայց Զարվարդը ճաշ իփիլ գյուդում չի:
– Հեսա քյինամ տեսնամ,– ասաց Մարալն ու դաշտի եզրը
գնաց, որտեղ ծածկի տակ հնձվորները ճաշելու էին հավաքվել:
Ծատուր ամին տեսավ, որ Առաքելը դաշտի եզրով ինչ-որ
տեղ է շտապում:
– Առաքե՜լ, հե Առաքե՜լ, համավ ճաշ ա իփալ Զարվարդը, եք
կեր:
– Չէ, Ծատուր ամի, օտըմ չըմ:
261
– Պա վեր տու օտըմ չըս, էս քարերը հո՞ւ բիդի լեփի,– ասաց
Ծատուրը ու գդալով ափսեի հատակից դուրս հանեց քարի փոք-
րիկ կտորներ:
Մարալը հասկացավ, որ Զարվարդը կուրկուտը առանց մաք-
րելու ու լվանալու լցրել է ջրի մեջ ու եփել:
Մարալի հոգսը նաև Սաթենիկի բրիգադի հետ մրցությունն էր:
Մարալը վստահ էր, որ Խմահատի հունձից հետո ոչ ոք չի կարող
մրցակցել իր բրիգադի հետ: Կարևորը` էս պակաս տարում պա-
հեստները լցվեն: Հանկարծ մի տեղից անսպասելի չգա Ռուբենը,
տեսնի պահեստները դատարկ: Սուս ու փուս է, բայց ամենա-
վտանգավորը հենց այդ լռությունն է:
Մարալը դուրս եկավ, շտապեց դեպի դաշտ, որտեղ խոտ-
հունձ էին սկսել: Սերոբ Սաղյանն ու Վարդան Մկրտչյանը իրար
ետևից էին հնձում խոտը:
– Մին պատառ կամաց լի, Վարդան, վեններս կտըրլական չըս
հու,– ասաց Սերոբը:
– Սերոբ,– պատասխանեց Վարդանը,– տասը տարե առաջ
կարտոշկա կյուղընալիս լիգյը պարկը թողած` առաջըս ինգյած
փախչըմ իր:
– Վա, խե՞ տու վըս իլալ: Ես նա Գարեգինը գյիդացալ ընք, թա
Պլպլանեն կարտոշկեն դաշտի պահակ Սեդրակ Սարգսյանն ա…
– Հա, էրկու պարկն էլ պեռնալ ըմ էշին, տարալ:
– Վա՜…
– Պա ջա՜ն…
Մարալը ուզեց խառնվել խոսակցությանը, տղաներին
մեղադրել գողության համար, սակայն տեսնելով նրանց մտերմու-
թյունը` որոշեց չնկատելու տալ:
– Ընկեր Մարալ, տես, սօրվա պլանը արդեն գերակադարալ
ընք,– ասաց Վարդանը:
– Հորա, տասը տարե առաջ ձեր կյուղացած կարտոշկեն անա
ինար, խաշինքյ, հնձվերներեն տինքյ:
– Չէ, ընկեր Մարալ,– ասաց Սերոբը,– Զարվարդեն իփած
քրերավ կուրկուտը մեզ բոլ ա:
262
Մարալը երեկոյան հոգնած տուն մտավ: Հենզելան շտապեց
ճաշը տաքացնել: Մարալը քիչ կռացավ ու անդրադարձվող լույսի
տակ նկատեց սեղանը սրբելուց հետո փայլուն սփռոցին թաց շորի
թողած հետքը:
– Ախճի, էսա՞ քու մաքրություն անելը, քու սիրփած սեղանեն
իրեսը: Դե մին շուտ շորը լվացեր, նորից սրփի: Սեղանին իրեսը
բիդի պլպլա:
Հենզելան անտրտունջ լվաց շորը, նորից սրբեց սեղանի երեսը:
– Դե միհենգյ պեր ճաշը, տեսնամ հի՞նչ ըս իփալ:
Այդ պահին էլ գյուղի կատարածուն կանչեց.
– Հե՜ Մարալ, կոլխոզեն նախագահը կանչըմ ա՜, էնա է՜ կան-
ցիլարըմը, կանցիլարըմը՜…
– Հենզիկ, քյինամ տեսնամ հի՞նչ ա հընցալ Բալախանըմեն
մտքավը, կյամ:
Կոլտնտեսության նախագահի գրասենյակում Բալախանում
Գրիգորյանի դիմաց նստած էր ամուսնու հորեղբայրը` Հասան–
Ալեքսանը: Մարալը ներս մտավ, նստեց մի անկյունում:
– Հասան քեռի, համութ չի՞, վեր կոլխոզեն դաշտան բերքա-
հավաքան ետը հասկ ու կարտոշկա յըս հըվաքըմ: Էսքան տարե էլ
կոլխոզ չմտեր…
– Ընկեր նախագահ, քեզ խնդրեցե, վեր Մարալեն կանչիս
վեչ…
– Չէ, ես գյուդում ըմ, վեր լոխըտ էլ վախըմ ըք Մարալան:
Ալեքսանը ձեռքի ափը բաց մատներով մի քանի անգամ
տարավ դեպի դեմքը: Նա ցուցադրական կշտամբում, անիծում էր
իրեն նման արարքի համար:
– Կա յէ՜, ա՛ իրես, պա վեր ասըմ ըմ` անըմ էլ, էլ ըննական չըմ,
հիսե հա, Մարալեն քըշտեն խոսք ըմ տամ, բոլ հերիքյ, համութ
աբուռ կա…
– Բալախանըմ, սրա հետի յըս կանչալ,– բողոքեց Մարալը:
– Հա, Մարալ, դաշտեն պահակը` Մարտիրոսյան Համբարձին
ա փռնալ ու կանցիլար պերալ, ամմա քիզանա վախըմ ա, թա
քաշվըմ ա, ըսեցե` քեզ կանչիմ, հմանչի, էլ անե վեչ:
263
– Է՜, Բալախանըմ, պա հինչ անե` վեր անե վեչ, լիհա սոված
կտորվի՞ն:
– Թող կոլխոզ մտնե` ամեն աշխօրեն էրկու հետի էվել վարձ
ըմ տամ, իրեք ըմ տամ: Օզում ը՞ս, կանչիմ, ասիմ: Մին Հասանեն
ետ կանչի:
Կրկին ներս մտավ Հասանը:
– Պա ըսեցե վե՞չ, վեր էլ ըննական չըմ,– հանդիմանեց
Հասանը:
– Լավ, Հասան, քյինա տոն, վեր միհետ էլ պահակը քեզ ըս-
տեղ պերավ, միլիցա յըմ կընչըլական:– Դիմեց բրիգադավարին,–
Մարալ, ժողովուրդը ժողովի ա հվաքվըմ, հի՞նչ օնիս ըսելի:
– Ընկեր Գրիգորյան, հենգ եզնը ստըկոտալ ըն, մաշկել ըմ
տուվալ, կաշին չուրըցրալ, տրեխի հետի կտորալ: Օզըմ ըմ լիհա
ժողովըմը կոլտնտեսականներին որպես պարգևատրում տամ.
շատերը տրեխ էլ չոնին:
– Էտ հինչ լավ մտըծեցեր, Մարալ, առանց քեզ հի՞նչ ի ըննա-
կան: Դե, մտնինքյ դահլիճ, ժողովուրդը մեզ ա սպասըմ:
– Ախճի, բա կրեցե վեչ սաղ օրը մին պեն օտիմ,– դժգոհեց
Մարալը,– լավ, ասիմ, թող պահեստան պիրին կաշին:
– Ցուցակը կազմինքյ,– ասաց նախագահը:
– Ես կազմալ ըմ. ամեն բրիգադան 15 հոգի: Ընտրալ ըմ
նահանց, հուվեր կյեցին տրեխ էլ չոնե:
– Քուռանամ ես, տեղին արթար Ռուբենն ըս:
– Հա, Բալախանըմ, կարգապահությունը Ռուբենան ըմ սըվերալ:
Մարալի աչքերը ջրակալվեցին:
– Նեղվել մի, Մարալ, ես քե մատաղ, մինգել տեսեր` մին
տեղա տուսպրծած եկավ… Ռուբենն ա:
– Է՜, էնքան ըմ Աստուծ կանչըմ…
– Ռուբեն էլ կանչի, Մարալ…
– Է՜, ամեն րոպե Ռուբենիս անըմն ա լուզվիս…
Շուտով բարաքներ շարեցին բաց դաշտում: Ռուբենի նառի
մյուս կողմի նոր հարևանը գեղանկարիչ Վասիլի Ռասպուտինն
էր: Նրա հետ շփվելը դժվար էր, քանի որ մյուս կողմը թեքված՝
264
կապույտ մատիտով անվերջ նկարում էր պատին: Հետո Ռուբենն
ու Բախտիյարը տեսան հրաշքը. պատին Ռուսաստանին յուրահա-
տուկ բնության տեսարան էր պատկերված: Այն սկսվում էր ան-
տառով, ապա` ռուսական փայտե խրճիթներով գյուղը, քիչ բարձ-
րում` փայտաշեն գեղեցկուհին` ռուսական եկեղեցին: Գյուղական
փողոցի մի անկյունում երեխաներ են խաղում: Կոլտնտեսության
գրասենյակի մոտ նախագահն է` իր սպիտակ ձիով: «Ուրեմն բոլոր
նախագահներն էլ սպիտակ ձի են նախընտրել, ու երևի բոլորն էլ
իրենց այդ մասնագիտական թերության զոհն են դարձել,– մտա-
ծեց Ռուբենը»:
– Ինչ մեծ երջանկություն է նկարել իմանալը,– Վասիլիին
դիմեց Ռուբենը:
– Ընդհակառակը, մեծ դժբախտություն է, երբ ուզում ես նկա-
րել ու չես կարող, քանի որ ֆաշիստական համակենտրոնացման
ճամբարում ես գտնվում:
– Այս նկարը մի տեղ տեսել եմ, Վասիլի,– ասաց Ռուբենը:
– Եղե՞լ ես Մոսկվայում:
– 1940-ի Գյուղատնտեսական ցուցահանդեսին: Մեծ հսկա
համայնապատկեր էր:
– Ես էլ ասում եմ` ինչո՞ւ է այսքան հարազատ ինձ էս հայը:
– Ինչո՞ւ:
– Որովհետև տեսել ու սիրել ես իմ ամենամեծ գործը:
Ռուբենը հաճախ էր տեսնում, թե ինչպես է Վասիլին խոսում
իր նկարած կերպարների հետ ու հանկարծ վերցնում է մատիտի
մնացորդն ու նոր դեմք ավելացնում: Այս անգամ նա կին պատկե-
րեց` երեխայի հետ, ու անվերջ խոսում էր նրա հետ, գուրգուրալից
խոսքեր ասում երեխային, ապա՝ կնոջը:
– Ինչքան կուզեի նկարել իմանալ,– ասաց Ռուբենը` մտապատ-
կերելով Չափարը, Մարալին, երեխաների ուրախ ժպիտը…
Ցերեկները կալանավորները երբեմն մոտենում էին փշալա-
րին, հետևում հարևանությամբ ճակնդեղի դաշտում աշխատող լե-
հուհի գյուղացիներին: Սրանք էլ իրենց հերթին աչքի պոչով
հետևում էին գերիներին: Մի լեհուհի, տեսնելով, թե կալանավորնե-
րն ինչ ախորժակով էին հայացքները գամել իր ձեռքի ճակնդեղին,
265
որսալով հարմար պահը, այն նետեց փշալարի վրայով: Ռուբենը
հեռու չէր փշալարից, որսաց այդ պահը, սակայն տեղից չշարժ-
վեց: Կողքին կանգնած տարեց մի գերի մոտեցավ, որ վերցնի:
Նույն պահին էլ մեջքին ավտոմատի խզակոթի հարված ստացավ:
Գերմանացի զինվորը երկու քայլ ետ գնաց, որ կրակի: Ռուբենն ու
ևս մի հոգի մոտեցան, տարեց մարդու թևերից բռնած տարան
գերիների խմբի խորքը: Իսկ ռուս Վասիլին, ով մի քիչ գիտեր գեր-
մաներեն, ասաց.
– Entschuldigen Sie mir, bitte, er ist sehr hungrig, bitte, nicht
töten…103
Զինվորը ավտոմատի փողն ուղղեց Վասիլիի ուղղությամբ`
սպառնալով.
– Nicht näher kommen… nicht…104
Ըստ երևույթին՝ գերմանացի զինվորը վախենում էր ոջլոտվե-
լուց կամ այլ հիվանդությամբ վարակվելուց:
– Գլուխ չեմ հանում, գերմանացիները ի՞նչ են ուզում մեզնից,–
դիմեց Ռուբենը Վասիլիին:
– Ճամբարներին գերմանացիք կացետ են ասում,– ասաց
Վասիլին,– ճամբարային հիերարխիայում ամենաստորին աստի-
ճանը կապոն է, այլ խոսքով` կապրալը: Նրանց ընտրում են քրեա-
կաններից: Հիշիր, երբեք մի թշնամացիր կապոյի հետ: Նա բարաքի
լիիրավ պատասխանատուն է: Նա հետևում է, որ սաբոտաժ չլինի,
հսկում է բլոկը, կացարանը, կալանավորի աշխատանքը:
– Դա նա՞ է, ով ձախ թևին սպիտակով գրված սև կապ է
կրում: Մենք դեռ կապո չունենք:
– Կունենանք: Հարևանիդ կանչել են, երևի կապո են կարգելու:
– Բախտիյարի՞ն:
– Գոհ չե՞ս:
– Բայց նա բարի է:
– Բարի կապո չի լինում: Իսկույն ետ կուղարկեն: Ի դեպ, գեր-
մանացիները մարդասպաններին չեն սիրում:
103 Խնդրում եմ, ներեք, նա չափազանց սոված է, մի սպանեք:
104 Մի մոտեցիր, մի…
266
– Ո՞նց, իրենք մարդ չե՞ն սպանում,– հարցրեց Ռուբենը:
– Իրենց կարծիքով՝ միայն իրենք մարդ սպանելու իրավունք
ունեն:
Գերիները փորձում էին հասկանալ, թե ինչ են ռազմագերինե-
րի գերմանական ճամբարները: Այստեղ Ռուբենը տեղեկացավ, որ
գերմանացիները ստեղծել են ռազմագերիների համար ճամբա-
րային հսկա համակարգ: Առաջինը ժամանակավոր «Գուլագ»
կոչվող ճամբարն էր, ինչպիսին էր Խելմի ճամբարը: Այստեղից
գերիներին բաժանում են ըստ ռասաների, աստիճանների, մաս-
նագիտության և ուղարկում համապատասխան ճամբարներ: Ֆա-
շիստական ճամբարային համակարգում գերի սպաների համար
ստեղծված էր «Օֆլագ» համակարգը, որտեղ եզակի մարդիկ էին
կենդանի մնում: Իսկ աշխատանքի ունակ ռազմագերիների հա-
մար հիմնական ճամբարները «Շտալագներն» էին: Այստեղ
օգտագործում էին գերիների մասնագիտություններն ու կարողու-
թյունը: Գերմանական ցամաքային ուժերի գլխավոր հրամանա-
տարի 1941 թ. հոկտեմբերի 8-ի հրամանով սահմանվում է ռազմա-
գերիներին հատկացվող ամսական սննդի չափը. հաց` 9 կգ, միս`
800 գ, ճարպեր` 250 գ, շաքար` 900 գ: Ռազմագերու ոչ կարևոր աշ-
խատանքի դեպքում այս չափը կիսվում է: Այս փաստաթղթում
նշվում է. ԽՍՀՄ-ը չի միացել ռազմագերիների վերաբերյալ 1929 թ.
օգոստոսի 27-ի միջազգային համաձայնագրին, ուստի Կարմիր բա-
նակի ռազմագերիներին տրվող սննդի նորմաները սահմանվում են
նշված նորմաների որոշակի տոկոսի չափով: Իսկ այս նորմաները
չեն վերաբերում համակենտրոնացման ճամբարներին, որտեղ հիմ-
նականում հավաքում էին հրեաներին, մեծ մասին գազախեղդ
անում, ապա այրում դիակիզարաններում: Հրեաներին սկզբում
ծրագրել էին կենտրոնացնել Մադագասկար կղզում, որը Ֆրան-
սիայի օկուպացումից հետո անցել էր գերմանացիներին: Սակայն
հետագայում այս ծրագիրը փոփոխության ենթարկվեց, և որոշեցին
ուղղակի ոչնչացնել նրանց: Այս ճամբարները լուրջ դեր ունեին զի-
նամթերքի արտադրության խնդրում: Օրինակ` Օսվենցիմի համա-
կենտրոնացման ճամբարում գերիների ուժերով էր իրականացվում
ածուխի ռաֆինացման տեխնոլոգիան: Այստեղ էր արտադրվում
267
ավիացիայի վառելիքի 84,5%-ը, մեքենաների շարժիչների 85%-ը,
կաուչուկի արտադրությունում օգտագործվող վառելիքի 99%-ը,
պայթուցիկ նյութերի արտադրությունում օգտագործվող հարստաց-
ված ազոտաթթվի 100%-ը: Ածուխն այստեղ վերածվում էր գեներա-
տորական գազի: Գերմանիան ստիպված էր դիմել այս տեխնոլո-
գիային, քանի որ երկիրը հեռու էր նավթային պաշարներից:
Խելմում գերիները ֆաշիստների համար կենդանիներից չէին
տարբերվում: Նրանք հագնում էին փայտե կոշիկներ ու զինվո-
րական մաշված, քրքրված հագուստ: Լվացվելու, լողանալու մա-
սին երազել անգամ չէին կարող: Օրական մի անգամ քշում էին
գետի պղտոր ջուր բերող ցիստեռնի մոտ: Ով հասցնում էր ջուր
խմել, նրա համար դա մեծ հաջողություն էր: Ռուբենը սովորեց
հնարավորին չափ որևէ շոր թրջել, որ հետո այն քսի չորացող
շուրթերին:
Էսէսականները 20 հազար մարդու միանգամից շարք կանգ-
նեցրին ու հրամայեցին վազել:
– Schnell, schnell105,– հրամայում էր էսէսականը: Երկու կողմից
սպառնալից մռլտում էին հատուկ վարժեցրած գերմանական շնե-
րը: Մարդիկ վազում էին, ասես մրցման էին դուրս եկել, փորձում
էին իրարից անցնել: Ընկնում էին, բարձրանում, վազում… ու գոռա-
ցին ճամբարի բոլոր բարձրախոսները: Ֆոկստրոտի հնչերանգները
լցվեցին ողջ ճամբարը: Հետո տանգոն: Ճամբարը սարսափից
քարացավ: Հետևեց ռումբան: Տրակտորը վերջացրեց փորելն ու իր
սարքած ճանապարհով դուրս եկավ, շրջվեց դեպի իր սարքած
փոսն ու սպասեց: Գերիների մի մասին առանձնացրին ու հրամայե-
ցին հանվել: Մարդիկ ասես հաճույքով ազատվեցին քրջերից:
– Հիմա պառկեք փոսի հատակին: Խտացեք, ավելի խիտ:
Հաջորդ շերտը:
Մի պահ կանգ առան, քանի որ հասկացան, թե ինչ են անելու
էսէսականները: Մի քանի շուն բաց թողեցին նրանց վրա: Իրար
հրմշտելով՝ մարդիկ նետվեցին փոսը:
– Խտացեք, բոլորդ չեք տեղավորվի, երրորդ շերտը…
105 Արագ, արագ:
268
Այնքան խտացան, որ մի մարմին դարձան: Բոլորն էլ այդ պա-
հին նույն բանն էին մտածում. վերջն է: Հետո հիշեցին ու ժպտա-
ցին իրենց հարազատներին…
– Հերիք է, մնացածները մի քանի քայլ ետ,– հրամայեց էսէսա-
կան սպան, ձեռքը թափով ցած իջեցրեց,– կրա՛կ…
Ավտոմատների ճարճատյունը խլացրեց տանգոն ու տրակտորի
հռնդյունը:
Ռուբենն ու հարյուրավոր այլ կալանավորներ անջատված ու
անմասնակից դիտում էին սատանայական այս խրախճանքը:
Հետո գործի անցավ տրակտորը, որը, հրելով հողը, լցնում էր
դիակների վրա:
Մի քանի օր այս սահմռկեցուցիչ տեսարանին ականատես
գերիները չէին խոսում: Ասես պապանձվել էին: Վասիլին փորձեց
կատակել, սակայն ոչինչ չստացվեց:
Փշալարերի մոտ, որտեղ հողը սովորաբար չի տրորվում գե-
րիների կամ գերմանացի զինվորների ոտքերի տակ, Ռուբենը
սնվելու համար պիտանի բույսեր հայտնաբերեց, որոնց մեջ
առանձնահատուկ էին ճռճռուկն ու եղինջը, որոնք Ղարաբաղում
օգտագործում էին ժենգյալով հացի մեջ: Ռուբենը քաղում էր,
լցնում գրպանները: Մի քանի գերիներ ևս հետևեցին նրա օրինա-
կին, հետո հարցնում էին, թե ինչպես այն օգտագործեն: Ռուբենը
կարճ պատասխանում էր.
– Կեր:
– Չե՞մ թունավորվի:
– Կեր, կտեսնես…
Հետո նրանք Ռուբենին իրենց փրկիչն էին համարում: Շատերը
սկսեցին հավաքել այս բույսերը և ուտել այնպես, որ արդեն Ռուբե-
նի համար դժվար էր նույնիսկ փշալարերի տակ այդ բույսերից
գտնել: Գերմանացի զինվորներն էլ հասկացան, որ գերիները փշա-
լարերի մոտ սննդի աղբյուր են հայտնաբերել ու մահվան սպառնա-
լիքի տակ արգելում էին մոտենալ փշալարե սահմանագծին:
Ռուբենը ճամբարում հանդիպեց համագյուղացի Առաքել
Քրիստափորի Գրիգորյանին և Մարտիրոս Ավետիսի Սաղյանին:
Նրանց ուրախությանը չափ չկար: Գերմանացի զինվորները թույլ
269
չէին տալիս գերիներին առանձին խոսել, շփվել իրար հետ: Այդ մի
երջանիկ պահն էր: Այլևս չհանդիպեցին:
Կալանավորները բաժանվում էին մի քանի կատեգորիաների`
«քաղաքականներ», «ոչ լիարժեք ռասա», «ռասայական–կենսաբա-
նական անլիարժեքներ», «քրեականներ», «հակասոցիալական էլե-
մենտներ», «հոմոսեքսուալիստներ», որոնցից յուրաքանչյուրը շատ
ավելի ցածր աստիճանի էր ճամբարային դժոխքում հայտնված այլ
ռազմագերիներից: «Ռասայական ոչ լիարժեքները» ամենացածր
աստիճանի էին, որոնք բաժանվում էին «քաղաքական», «քրեա-
կան» ու «հակասոցիալական» կատեգորիաների: Քրեականները
բաժանվում էին քրեական–ռեցիդիվիստների, մարդասպանների և
քրեականների, որոնց ճամբար էին բերել պրոֆիլակտիկայի հա-
մար: Քրեական ռեցիդիվիստներից (մարդասպաններ, գողեր) էին
ընտրում դահիճների օգնականներին: Բացի այդ, նրանք կատա-
րում էին լրտեսական հանձնարարություններ: Իսկ «բլատնոյները»
ֆաշիստական ճամբարում իսկական հրաշք էին գերմանացիների
համար: «Հակասոցիալականներից» էին գրպանահատները, մանր
գողերը, թափառաշրջիկները, կավատները:
Կալանավորը ճամբարում իսկույն համար էր ստանում, որը
կարում էր հագուստին: Բացի այդ, կրծքի ձախ կողմում ու շալվարի
աջ կողմում կարում էին իր կարգավիճակին համապատասխան
գույնի եռանկյունի կտոր: Քաղաքականին կարում էին կարմիր գույ-
նի եռանկյունի: Երկրորդ անգամ կալանավորվածը կրում էր
կարմիր լրացուցիչ շերտ: Քրեականների եռանկյունին կանաչ էր:
Ռեցիդիվիստն ու մարդասպանը կանաչի մեջ կրում էին «8» թիվը:
«Եհովայի վկաները» կրում էին բաց կապույտ, գնչուները` շագանա-
կագույն, «հակասոցիալականները»` սև գույնի եռանկյունի: Հրեա-
ները, կարգավիճակը ցույց տվող գույնի եռանկյունուց բացի, կրում
էին դեղին գույնի եռանկյունի, որը կարում էին այնպես, որ առաջի-
նի հետ վեցանկյուն ստացվի: Գերմանացիները միշտ քրեականնե-
րին ու «քաղաքականներին» նույն բարաքում էին տեղավորում:
Գերիներն իրենց համար բարաքներ, ճանապարհներ են կառու-
ցում: Բարաքները շարվեցին ուղիղ գծով, միանման ու միատեսակ,
իրարից նույն հեռավորությամբ: Մի ծայրից մյուսը չէր երևում:
270
Գազոնները հարթ էին, հավասարաչափ ու կանոնավոր խուզված:
Ճամբարային վարչության շենքի առաջ վարդանոց էր, քիչ այն կողմ`
գեղեցիկ ձևավորված պարտեզ` փայտե նստարաններով:
Երբ կալանավորները տեղավորվեցին նորակառույց բարաք-
ներում, թվում էր, թե կյանքն էլ կփոխվի: Բայց ուղղակի կանոնա-
վորվեցին օրական 100 գ չափով հացաբաժինն ու 300 գ ջուրը:
Երեկոյան շարք էին կանգնեցնում: Ռուբենի հարևան վրացի
գերին հազիվ էր ոտքի վրա կանգնել: Էսէսականը նկատեց,
մոտեցավ ու հրամայեց.
– Պառկե՛լ գետնին:
Գերին պառկեց: Նա այլևս ոտքի կանգնելու իրավունք չի
ունենալու: Գերիներին քշեցին իրենց բարաքները, իսկ պառկած
գերին մնաց տեղում: Ճամբարում չգրված օրենք կար. եթե ուզում
ես ապրել, ապա երբեք ցույց մի տուր, որ հիվանդ ես: Լազարեթ
են տանում, ու երբեք չի վերադառնում: Մեռած հարևանի փոխա-
րեն նոր հարևան բերեցին: Նիհարավուն, սակայն բավականին
ամրակազմ ու դիմացկուն մարդ էր:
– Բորիս Գորբունով,– ներկայացավ նա,– իսկ դու երևի հայ ես,
չնայած հալդ հալ չի: Ոչինչ, համբերիր, դիմացկուն տղա ես երևում:
– Դու էլ պակասը չես,– պատասխանեց Ռուբենը, ապա ներ-
կայացավ,– Ռուբեն Սարգսյան, Ղարաբաղից:
– Ես Մայդանեկից եմ գալիս,– ասաց Բորիսը:
– Ասում են, թե այնտեղից ոչ ոք չի ազատվում:
– Ինքն իրեն ստացվեց: Մի գործ արեցի, ու ճամբարի պետն
ինձ այստեղ ուղարկեց:
– Հետաքրքիր է:
– Զզվելի պատմություն է: Մեկը արտաքնոցի փոսն էր ընկել:
Օգնեցի, որ դուրս գա: Հետո տեսա, որ էսէսականի եմ փրկել:
Մարդ էր խեղդվում, ի՞նչ անեմ: Ճամբարի պետն առաջարկեց
կապո աշխատեմ, հրաժարվեցի: Խոլումի ճամբար ուղարկեց:
– Անընդհատ Մայդանեկի ճամբարի մասին են խոսում: Ի՞նչ է դա:
– Ավելի լավ է` երբեք չիմանաս: Երբ քամի էր փչում, Լյուբլինի
բնակիչները փակում էին պատուհանները, քանի որ ճամբարի
կողմից սև ծուխ էր լցվում պատուհանից ներս: Քամին քաղաքը
271
լցնում էր մահվան սարսափով: Բոլորը գիտեին, որ ճամբարում
սպանում, ողջակիզում են խորհրդային գերիներին ու անհնա-
զանդ լեհերին: Ես այդ ամենը տեսել եմ:
– Ու դու չե՞ս խելագարվել:
– Հետո կպարզվի` խելագարվե՞լ եմ, թե՞ չէ:
– Դու հավատո՞ւմ ես «հետո»-ին:
– Մայդանեկից փրկվածը չհավատա՞ վաղվա օրվան: Էսէսա-
կանը ատրճանակը դեմ տվեց ճակատիս ու ասաց, որ հենց հիմա
կկրակի: Նույն պահին մի ծանր բան մտավ գլխիս մեջ: Հետո բա-
ցեցի աչքերս, երկու էսէսական ծիծաղում էին իմ գլխավերևում:
«Դու մեռել ես, այն աշխարհում էլ էլի մենք ենք տիրում, հասկա-
ցա՞ր»,– ասաց գերմանացին: Ինձ մնում է համաձայնել, թե չէ
նորից նույնը կկրկնվեր: Մյուսը ծանր իրով խփել էր գլխիս:
– Իսկ ես մտածում եմ. ո՞նց անեմ, որ մարդ մնամ,– ասաց Ռու-
բենը,– որ գազան չդառնամ, չատեմ մարդ արարածին:
– Իրոք, լուրջ խնդիր է,– պատասխանեց Բորիսը,– այսքանից
հետո ո՞նց հավատաս մարդուն:
– Երկու օր առաջ երկու հոգի մոտեցան էսէսականին ու
խնդրեցին, որ իրենց կախի: Սիրով համաձայնեց: Օղակը գցեց
մեկի վիզը, քացով խփեց ոտքերին ու կախեց փոսի վրա: Մյուսը
ինքն օղակը գցեց իր վիզն ու կախվեց:
– Լավ, սրանից հետո արի լավ բաներից խոսենք,– առաջար-
կեց Բորիսը,– դու կպատմես քո հեքիաթային Ղարաբաղի, իսկ ես`
իմ Սիբիրի մասին:
– Դու իմաստուն մարդ ես, Բորիս: Քեզ հետ ես չեմ մեռնի:
– Մայդանեկից 18 հոգու տարել էին անտառում աշխատելու:
Բահերով հարձակվել են պահակախմբի վրա, սպանել, վերցրել
զենքն ու փախել,– պատմեց Բորիսը,– հետո 80 հոգի են փախել:
Գիշերը երեք սավան են փռում փշալարերի վրա, անցնում: Իսկ
բարաքում մնացած հիսուն հոգուն, որոնք հրաժարվել էին միա-
նալ փախչողներին, գնդակահարեցին:
– Բայց չէ՞ որ փշալարերով բարձր լարման հոսանք է
անցնում,– հարցրեց Ռուբենը,– մեզ մոտ առավոտյան տեսնում
էինք, թե քանի հոգի են չորացել փշալարերի վրա:
272
– Ճամբարը նոր էին կառուցել ու փշալարերը դեռ հոսանքին
չէին միացրել:
Գլուխ երեսուներորդ
Փախուստ «Շտարլագից»
Խելմից գարնանը Ռուբենին տեղափոխեցին լեհական Սելց,
ապա` Նովի գորոդ Վոլինսկի բնակավայրերի մոտ գտնվող ճամ-
բարները: Այստեղ նա հանդիպեց համագյուղացի Մարտիրոսի եղ-
բորը` Համազասպին, ու Պետրոս Պետրոսյանին:
Վերջապես, Ռուբենին տեղափոխեցին Հունաստանի Յանինա
քաղաքի ռազմագերիների «Շտարլագ» ճամբարը, որը գտնվում է
Միջերկրականի ծովափին: Ռազմագերիները կառուցում էին
ճանապարհներ, ռազմական ամրություններ ու կրակակետեր:
Ռուբենին պատմեցին, որ երբ սկսվեց համաշխարհային պա-
տերազմը, Հունաստանի կառավարությունը հայտարարեց իր
չեզոքության մասին: Սակայն ոչ Մուսոլինին, ոչ էլ Հիտլերը
չընդունեցին այս չեզոքությունը:
1940 թ. սկսած՝ Բեռլին–Հռոմ–Տոկիո առանցքի ու հակահիտ-
լերյան կոալիցիայի երկրների միջև պայքարը Բալկաններում օր
օրի ավելի էր սրվում: Բրիտանական կառավարությունը Բալկան-
յան թերակղզին դիտում էր որպես կարևոր հենակետ Մերձավոր
ու Միջին Արևելքում իր տիրապետությունն ուժեղացնելու համար,
ինչպես նաև՝ որպես պլացդարմ՝ Գերմանիայի դեմ հարավից նոր
ռազմաճակատ բացելու հնարավորություն: Երբ գերմանացիները
1940 թ., առանց նախապես տեղյակ պահելու իտալացի դաշնա-
կիցներին, օկուպացրին Ռումինիան, Մուսոլինին վրդովված
դիմեց իր արտգործնախարար Չիանոյին.
– Ադոլֆը միշտ ինձ կատարված փաստի առաջ է կանգնեց-
նում: Այս անգամ ես նրան կվարձատրեմ նույն կերպ. նա թերթե-
րից կիմանա, որ ես օկուպացրել եմ Հունաստանը:
Ըստ ծրագրի` իտալացիները առաջին հարվածը Հունաստա-
նին պետք է հասցնեն Ալբանիայի տարածքից` այն ուղղելով
273
Յանինայի կողմը: Կճեղքեն ճակատը, կոչնչացնեն հունական բա-
նակը, կգրավեն Էպիրի մարզը, այնուհետև կշարժվեն դեպի
Աթենք ու Սալոնիկի: Միաժամանակ ծովային դեսանտ կիջեցնեն
Կորֆու կղզում: Հունաստանի գրավման գործողության համար
իտալական հրամանատարությունը հատկացրել է ութ դիվիզիա`
87 հազար զինվորով, 163 տանկով, 686 հրանոթով, 380 մար-
տական ինքնաթիռով, ինչպես նաև՝ 54 ռազմանավով ու 34
սուզանավով:
Հունական բանակում ծառայում էր 120 հազար մարդ: Ռազմա-
ծովային նավատորմում կար 19 խոշոր նավ, վեց սուզանավ, 156
մարտական ինքնաթիռ: Ալբանական սահմանին հույներն ունեին
երկու հետևակային դիվիզիա և ութ հետևակային բրիգադ, տաս-
ներեք առանձին հետևակային գումարտակներ, վեց լեռնային
մարտկոց, 20 տանկ, 36 մարտական ինքնաթիռ և 220 հրանոթ,
իսկ զինվորների թիվը հասնում էր 27 հազարի:
Մուսոլինին Հունաստանի կառավարությանն ուղղված վերջ-
նագրով պահանջեց, որ իտալական զորքերը ազատ մուտք ունե-
նան Հունաստան, իրենց զիջեն կարևոր ռազմակայաններն ու ռազ-
մածովային բազաները: Սա, փաստորեն, կապիտուլյացիայի առա-
ջարկություն էր: Հունաստանի կառավարությունը կտրականապես
մերժեց: Իտալացիները ներխուժեցին հունական տարածքը: Հույնե-
րը հերոսական դիմադրություն էին ցույց տալիս: Իտալական
բանակի հարձակումը, ի վերջո, անհաջողության է մատնվում:
Հունաստանի զորքերը երկրից դուրս մղեցին իտալացիներին:
Հիտլերը որոշեց մի նոր դաս տալ Մուսոլինիին: 1941 թ. ապրի-
լի 6-ին գերմանական զորքերը ներխուժեցին Հունաստան: Հույնե-
րը, չնայած լուրջ դիմադրությանը, պարտվեցին: Հունաստանի
կառավարությունն ու թագավոր Գեորգիոս Երկրորդը երկրի վեր-
նախավի հետ ապաստանեցին Եգիպտոսի մայրաքաղաք Կահի-
րեում: Հունաստանում սկիզբ է առնում հակաֆաշիստական հզոր
դիմադրություն, որը գլխավորում է Ազգային ազատագրական
ճակատը (ԷԱՄ) և Հունաստանի Ժողովրդաազատագրական
բանակը (ԷԼԱՍ)` գեներալ Սարաֆիսի գլխավորությամբ:
274
Հունաստանում գտնվող գերմանական ճամբարներում ռազ-
մագերիների հետ գաղտնի կապեր ունեին հունական դիմադրու-
թյան ԷԼԱՍ շարժման պարտիզանները: Նրանց հետ կապվելով`
Ռուբենը մի քանի ռուս ընկերների հետ փախավ ճամբարից և
միացավ պարտիզաններին:
Արևելյան ռազմաճակատում գերմանական զորքերի տեխնի-
կական կորուստները դրանց դարձրին ծանրաշարժ: 500 հազար
ավտոմեքենաներից և մոտոցիկլներից 106 հազարը դուրս էր
եկել շարքից: Վառելիք չէին հասցնում: Ձմռանը ռուսական ճա-
նապարհներով անհնար էր առաջ շարժվել: Ծանր տեխնիկան
խրվել էր կպչուն ցեխի մեջ: Ռուսաստանի վատ ճանապարհները
սկսեցին գործել գերմանական բանակի դեմ: Եթե 1941 թ. գերմա-
նացիները արտադրել էին 1813 տանկ, ապա այդ տարում
կորուստները կազմեցին 2251 տանկ: Գերմանական բանակը
հանդերձանքի առումով ևս պատրաստ չէր պատերազմին:
Ձմռան հանդերձանք ուներ միայն 60 դիվիզիա, մնացած զորա-
մասերը ցրտահարվում էին: Ստալինգրադում գերեվարված
Պաուլուսի զորաբանակը Սիբիրում չդիմացավ ցրտին: Խորհր-
դային համակարգի ամրությունը Հիտլերը հաշվի չէր առել, չնա-
յած այդ մասին զգուշացրել էր գեներալ Գուդերիանը: Բացի այդ,
սկսեց գործել Խորհրդային Միության հզոր թիկունքը` Սիբիրն ու
Միջին Ասիան: Գերմանացիների վարած ռասայական խտրակա-
նությունը օկուպացված տարածքների ժողովուրդների նկատ-
մամբ առաջացրեց հզոր պարտիզանական շարժում: Խորհր-
դային ռազմագերիները ևս անտանելի վիճակում էին: Այստեղ
հիմնական մարդասպանը սովն էր, հիվանդությունները, անտա-
նելի պայմանները: Չորս միլիոն ռազմագերուց կենդանի մնաց
միայն մեկ միլիոնը:
Ռուբենը և իր հետ ճամբարից փախած մյուս ռազմագերիներն
ընդգրկվեցին գերմանացիների թիկունքում գործող պարտիզա-
նական ջոկատում: Հարձակումներ էին գործում ֆաշիստական
ջոկատների վրա, պայթեցնում երկաթգծերը, թալանում գումակ-
ները: Երբ անգլիացիները դադարեցին ռազմամթերք և սնունդ
275
մատակարարել ԷԼԱՍ-ին, հունական ազատագրական բանակի
հիմնական մատակարարները պարտիզաններն էին:
1944 թ. հոկտեմբերին ԷԴԷՍ ընդդիմադիր կազմակերպության
բանակը գեներալ Զերվասի գլխավորությամբ սկսեց կռվել ԷԱՄ-ի
դեմ: ԷԼԱՍ-ը, որի կորիզը կոմունիստներն էին, ստիպված էր
կռվել երկու ճակատով` գերմանացիների և ԷԴԵՍ-ի դեմ:
Գերմանական զորքերը սկսեցին լայնամասշտաբ գործողու-
թյունները` ձգտելով գրավել Կալամբակի–Յանինա ավտոմայրու-
ղին, որը Էպիրը միացնում էր Ֆեսալիային: Պատժիչ գործողու-
թյունները տարածվեցին դեպի Արևմտյան Մակեդոնիա: Գերմա-
նացիներից հետո գալիս էին հունական կառավարական «պահա-
կային գումարտակներն» ու ժանդարմերիան, որոնք, կռվելով
ԷԼԱՍ-ի դեմ, ձգտում էին իրենց հսկողության տակ վերցնել
Արևմտյան Ռումելիան, Ֆեսալիան, Էպիրի այն մասը, որտեղ
տիրում էր ԷԼԱՍ-ը: Ազատագրական շարժման մարտիկներին և
պարտիզաններին հաջողվեց կանգնեցնել թշնամու առաջխաղա-
ցումը: ԷԴԵՍ-ականները, զինված անգլիական զինամիջոցներով,
Արախտասի շրջանում նոր հարձակում ձեռնարկեցին ԷԼԱՍ-ի
բանակի դեմ, սակայն այն հաջողություն չունեցավ: Անգլիացինե-
րի միջնորդությամբ փետրվարի վերջին ԷԼԱՍ-ի ու ԷԴԷՍ-ի հրա-
մանատարություններն իրար դեմ ռազմական գործողությունները
դադարեցնելու համաձայնագիր կնքեցին: ԷԼԱՍ-ը դեմ էր Հունաս-
տանի թագավորի ու նրա կառավարության վերադարձին: ԷԼԱՍ-ն
իր կազմում ուներ ավելի քան 40 հազար զինվոր և հսկում էր երկ-
րի տարածքի մեկ երրորդը: Ապրիլ և մայիս ամիսներին Ռուբեն
Սարգսյանը ԷԼԱՍ-ի մարտիկների հետ սկզբում Ֆեսալիայում,
ապա Միջին Հունաստանում հալածում էին երկրից հեռացող գեր-
մանական զորքերին: Ամենաթեժ կռիվները ծավալվեցին Պինդո-
սի լեռներում: Գերմանացիները օգոստոսին պատժիչ զորքերով
նոր գործողություններ ձեռնարկեցին ԷԼԱՍ-ի դեմ: Կարպինիոսի
մոտ ճակատամարտում, որին մասնակցում էր նաև Չափարի
կոլտնտեսության նախկին նախագահ Ռուբեն Սարգսյանը, լիակա-
տար հաղթանակ տարան գերմանացիների նկատմամբ: Հոկտեմ-
բերի 3-ին գերմանական հրամանատարությունը, Բալկաններում
276
զգալով խորհրդային բանակի շունչը, որոշեց հեռանալ Հունաստա-
նից, Ալբանիայից և Հարավսլավիայից: Հոկտեմբերի 12-ին Ռուբենը
ԷԼԱՍ-ի զորքերի հետ մտավ Աթենք, 30-ին` Սալոնիկ:
Այսուհետ Ռուբենի ուշքումիտքը հայրենի տուն, իր կնոջ ու
երեխաների մոտ վերադառնալն էր: Երբ հայրենիք վերադառնա-
լու մասին հայտնեցին Ռուբենին ու պարտիզանական պայքարին
մասնակցած ռուս ընկերներին, Հունաստանի կոմկուսի կենտկոմի
առաջին քարտուղար Սյանդոսը լուր ուղարկեց նախկին ռազմա-
գերիներին, որ ինքը նոր է վերադարձել Մոսկվայից, այնտեղ ձեր-
բակալում և աքսորում են գերմանացիներին գերի ընկած
խորհրդային զինվորներին: Դա հաստատեց նաև Էպորոսի մարզի
կոմկուսի առաջին քարտուղարը` առաջարկելով մնալ Հունաստա-
նում, քանի որ իրենք նման նվիրյալների կարիք շատ ունեին: Սա-
կայն Ռուբենն ու իր զինակիցները անդրդվելի էին ու որոշեցին,
ինչ էլ լինի, հայրենիք վերադառնալ: Յանինայի օկրուգային
կոմիտեի (Էպիր) քարտուղարը տեղեկանքով հաստատում է
նրանց մասնակցությունը Հունաստանի ազգային-ազատագրա-
կան պայքարին ու ազատագրմանը: Հունաստան մտան անգլո–
ամերիկյան զորքերը, ուստի, Ռուբենն իր ընկերների հետ 1945 թ.
մարտի 5-ին անցավ Բուլղարիա, ներկայացավ խորհրդային զոր-
քերի հրամանատարությանը, որտեղից նրանց ուղարկեցին
Սարատով: Այստեղ, մինչև 1946 թ. նոյեմբերը աշխատեցին Սարա-
տով–Մոսկվա գազատարի, ապա նավթամուղի կառույցներում:
1946 թ. նոյեմբերին նրանց ազատ արձակեցին:
Գլուխ երեսունմեկերորդ
Վերադարձ
Ռուբենը գյուղ վերադարձավ, գյուղացիների ուրախությանը
չափ չկար:
– Մեր նախագահն է վերադարձել:
Գյուղացիները գառներ էին մորթում ուրախությամբ կոլտնտե-
սության նախագահի վերադարձը նշելու համար: Ռուբենին
277
տնետուն հրավիրելով` մի քանի օր չափարցիները քեֆերի մեջ
էին: Սակայն այս համընդհանուր ուրախությունն էլ ծանր նստեց
Ռուբենի վրա: Նախանձողներ էլ կային` նոր պաշտոնյաներից:
Ռուբենին նշանակեցին կոլտնտեսության մեղվաբույծ: Կոլտն-
տեսության նախկին նախագահը գոհ էր իրեն վիճակված այս ճա-
կատագրից: Գերմանական ճամբարների դժոխքով անցած մարդն
էլ ի՞նչ կարող էր երազել: Նա իր ընտանիքում էր, հայրենի գյու-
ղում: Մեղվաընտանիքները երկու տարվա ընթացքում կրկնա-
պատկվեցին: Ռուբենին ավելի շատ գրավում էր ոչ թե մեղրի քա-
նակությունը, այլ մեղուների կազմակերպված հասարակական
կյանքը: Նրա կարծիքով մարդը շատ բան ունի սովորելու հենց
մեղուներից, քանի որ մարդն ուզում է իր հասարակական կյանքը
կարգավորել: Հենց օրենքի խախտումներն են, որ թուլացնում են
հասարակությունը, դրա հետ էլ թուլանում, աղքատանում է
պետությունը:
Ռուբենի ընտանիքում նոր երեխա ծնվեց: Գյուղում սովորու-
թյուն էր երեխայի քառասունքից հետո այցի գնալ, տեսնել երե-
խային: Մկրտչյանենց հարսը` Վարինկան, եկավ, երկար նայեց
երեխային:
– Ռուբեն, էս խոխան սիպտակ ու շեգյ հո՞ւր ա քաշալ, կարո՞ղ ա
Ռուսաստաններըմ էնքան շատ ռուս ըս տեսալ, վեր խոխատ էսքան
շեգյ ա տուս եկալ,– ասաց նա ու վարակիչ ծիծաղով լցրեց տունը:
Չափարի կոլտնտեսության նախկին նախագահի ներկայու-
թյունը գյուղում որոշ մարդկանց վտանգավոր թվաց, մանավանդ
որ շուտով գյուղում կոլտնտեսության ընդհանուր ժողով պիտի
գումարվեր, ու համոզված էին, որ չափարցիները միահամուռ
իրենց ձայնը հօգուտ Ռուբենի կտան, քանի որ չեն մոռացել, որ
իսկական կոմունիզմն ու առատությունը հենց նրա նախագահու-
թյան ժամանակ են տեսել: Հետևեցին գաղտնի անանուն գրու-
թյունները, որոնց արդյունքում մարզային ՆԿՎԴ-ն ծանուցագրով
պահանջեց, որ նախկին ռազմագերի Ռուբեն Սարգսյանը ներկա-
յանա Ստեփանակերտ:
278
Ներքին գործերի մարզային ժողկոմի մեկուսարանն իր
մետաղյա ծանր դռնով նկուղային հարկում էր: Երկու ամիս շարու-
նակ ամեն աստծու օր հսկիչ միլիցիոները Ռուբեն Սարգսյանին
քննիչի մոտ էր ուղեկցում ու ետ բերում:
– Ախր, քաղաքացի քննիչ,– փորձեց բողոքել Ռուբենը,– ես գե-
րի չեմ հանձնվել, խորհրդային 51-րդ, 47-րդ և 48-րդ բանակների
մի քանի հարյուր հազար մարդ շրջապատման մեջ էին մնացել,
նրանց հետ էլ ինձ գերի են վերցրել:
– Երեք բանակ առանց դիմադրության գերի են հանձնվել, իսկ
հարևան Սևաստոպոլում կռվել են մինչև վերջ,– ասաց քննիչ
Գուրգեն Վարդանյանը:
– Նրանք ամուր պլացդարմ ունեին, իսկ մեր տեղը բաց էր,
փամփուշտն ու արկերը վերջացել էին: 13 000 մարդ մտան Կերչի
քարհանքերը ու այնտեղ էլ խեղդվեցին ֆաշիստների լցրած
թունավոր գազերից:
– Դու էլ քարհանք մտնեիր,– ասաց քննիչը:
– Ես ուրիշ զորամասում էի,– պատասխանեց Ռուբենը,– մոտ
800 հազար մարդ գերի վերցրին, ի՞նչ է, ես ինքնասպա՞ն պիտի
լինեի: Ինքս զենիթայինով յոթ ֆաշիստական ինքնաթիռ եմ խփել,
որոնցից չորսը` «Մեսսերշմիդտ», ութ գերմանացի օդաչու գերի եմ
վերցրել ու հանձնել բանակի շտաբ:
– Դրանք հեքիաթներ են,– ասաց քննիչը,– դու միայն պատմիր,
թե գերմանական որ ճամբարներում ես եղել, ինչպես ես ծառայել
ֆաշիստներին:
– Երևի իմ մեղքն այն է, որ ես ողջ եմ մնացել:
– Այդ մեկում դու ճիշտ ես,– պատասխանեց քննիչը,– զոհված-
ներին չենք դատում:
– Միայն Հունաստանում եմ աշխատանքային ճամբարում
եղել: Մի խումբ ռուս ընկերների հետ փախել եմ ճամբարից, միա-
ցել պարտիզաններին ու կռվել ֆաշիստների դեմ:
– Ի՞նչ փաստ ունես, որ կռվել ես պարտիզանների շարքերում:
– Հունաստանի կոմկուսի կենտկոմի քարտուղարի տված
տեղեկանքը:
– Կնքվա՞ծ է:
279
– Այո:
– Հունարենի թարգմանիչ չունենք, այնպես որ, այդ փաստա-
թուղթը դեռ ուժ չունի:
– Վկաներ կան, կարող եմ ասել ռուս ընկերներիս անունները,
որոնց հետ փախել եմ ֆաշիստական ճամբարից:
– Տուր այդ անունները` դրանց էլ բացահայտենք ու պատժել
տանք:
– Եթե ես մեղք ունեմ` պատժեք ինձ:
– Ես դատավոր չեմ: Մի քանի օրից Ստեփանակերտ կգա Անդր-
կովկասի ռազմական դատարանն ու իր արդարացի խոսքը կասի:
Մեկուսարանի երկաթե դուռը չրխկոցով բացվեց, ու երևաց
հսկիչի գլուխը:
– Կալանավոր Սարգսյան, ո՞վ է Մարալ Սարգսյանը:
– Կինս է, ի՞նչ կա:
– Ծանրոց է բերել:
– Իսկ կարո՞ղ եմ հանդիպել:
– Ոչ, արգելված է, իսկ ծանրոցը վերցրու:– Հսկիչը տվեց ուտե-
լիքը, ապա Ռուբենի դեմքին նետեց շապիկներն ու ներքնաշորը:–
Կինդ կարծում է, թե Սոչի հանգստանալու ենք ուղարկելու քեզ,–
ծաղրական նետեց նա ու քահ–քահ ծիծաղելով հեռացավ:
«Ուրեմն ճակատագիրը ֆաշիստական ճամբարներում անց-
կացրած տառապանքներս՝ որպես փորձություն, կիսատ է համարել
ու նոր փորձության է ենթարկում,– մտածեց Ռուբենը,– գոնե
իմանամ, թե ինձնից ինչ է պահանջում, որ չեմ արել: Ես տանջվում
եմ, ոչինչ, խեղճ ու կրակ Մարալն ինչո՞ւ պիտի տանջվի»: Առա-
վոտյան հագավ կնոջ փոխանցած շորերը, պատրաստվեց դատա-
վարությանը: «Սև ագռավը», որի մեջ խցկեցին իրեն, լեփ–լեցուն
էր: Երբ դուրս բերեցին մեքենայից, մի պահ հավաքվածների մեջ
տեսավ Մարալին: Նրա աչքերում անսահման տխրություն,
թախիծ ու սեր կար և անվերջանալի կարոտ…
Մեղադրյալների ճաղապատ մասը նեղվածք էր 24 մեղադրյա-
լի համար, ուստի լրացուցիչ աթոռներ բերեցին: Դահլիճը դատարկ
էր: Ներս մտավ դատավորն իր ատենակալներով: Ռազմական դա-
տախազը արհամարհական ու թռուցիկ հայացք նետեց դեպի
280
մեղադրյալներն ու ընթերցեց մեղադրական եզրակացությունը: Նա
պահանջում էր գնդակահարել բոլորին: Դատավորն ընթերցեց
կալանավորների անուն–ազգանունները, ապա ընթերցեց դա-
տավճիռը. «Հայրենիքին դավաճանելու, ֆաշիստական ճամբար-
ներում թշնամուն ծառայելու համար դատապարտվում են 25 տար-
վա ազատազրկման հատուկ խիստ ռեժիմի կալանավայրերում»:
Դատապարտյալները գոհ էին ու շնորհակալ դատավորից:
Նա երկար-բարակ քարոզ չկարդաց, չհարցաքննեց, միանգամից
կարդաց նախապես ընդունած որոշումը:
– Որևէ ցանկություն, առարկություն ունե՞ք,– հարցրեց դատա-
վորը:
– Այո, ունեմ,– տեղից բարձրանալով` ասաց Ռուբենը,– Հու-
նաստանում գերիների ճամբարից փախել եմ, միացել կոմունիստ-
ների պարտիզանական շարժմանը, կռվել ֆաշիստների դեմ, մաս-
նակցել Հունաստանի ազատագրմանը: Հունաստանի կոմկուսի
քարտուղարն այդ մասին կնքված տեղեկանք է տվել ինձ:
– Դա չի մեղմացնում մեղքը, քանի որ օրենքում այդ մասին
ոչինչ գրված չէ,– պատասխանեց դատավորը,– հայրենիքի թշնա-
մուն գերի հանձնվելը դավաճանություն է, ու այն ոչ մի գործողու-
թյամբ չի արդարացվում: Օրենքի անունից մեղավոր եք ճանաչվում:
– Վկաներն ասում են, թե ես կռվել եմ ֆաշիստների կողմից:
Իրենք որտե՞ղ էին, ե՞րբ են տեսել, ինչո՞ւ կեղծիքը չեք բացահայ-
տում:
– Որոշումը կայացվել է ու բեկանման ենթակա չէ: Հայրենիքի
դավաճանները ներում չունեն:
Սկզբում տարան Շուշիի բանտը: Ֆաշիստական ճամբարնե-
րից հետո Շուշիի բանտն ավելի տանելի էր: Սակայն այստեղ
ամեն ինչին գումարվում էր ադրբեջանական միջավայրում հայ
բանտարկյալի վիճակը: Ամեն ժամ հայը հանդիպում է չպատճառա-
բանված ստորացումների ու կտտանքների: Առավել վիրավորա-
կան էր ամեն առավոտ Շուշիի գերեզմանոցից բերված հայկական
տապանաքարերով սալարկած հրապարակում խաչքարի վրա
ոտաբոբիկ կանգնեցնելը: Թե որտեղից այդքան թույն ու թշնամանք
ոչ միայն հայի, այլև հայկական մշակույթի նկատմամբ, Շուշիի
281
կոտորածի ականատես Ռուբենը չէր հասկանում: «Եթե հեռավոր
Լեռնային Ալթայից են եկել, նստել են մեր հողում, նվաճել են, լավ,
գոնե հիմա մեզ հանգիստ թողնեն»,– մտածեց Ռուբենը: Այստեղ
ևս, ինչպես համակենտրոնացման ճամբարում, կալանավորի հետ
վերաբերվում են որպես կենդանու: Ութ ամիս հետո խցից դուրս
կանչեցին իր իրերով, նստեցրին փակ բեռնատարի թափքն ու տա-
րան անհայտ ուղղությամբ: Մեքենայի թափքից իջնելիս նայեց
շուրջն ու հասկացավ, որ Եվլախի կայարանում է: «Ուրեմն աքսոր
են ուղարկում՝ Սիբիր կամ Ղազախստան»,– մտածեց Ռուբենը:
Գլուխ երեսուներկուերորդ
Էտապ
Մարզկենտրոնից հատուկ հանձնաժողով եկավ գյուղ: Մարա-
լից ընդունեցին ամուսնալուծության դիմումը, այլապես Մարալին
ու երեխաներին ևս պետք է դատեին ու աքսորավայր քշեին: Սկսե-
ցին առանձնացնել Ռուբենի ունեցվածքը, որ պետականացնեն:
Սակայն համագյուղացիներից յուրաքանչյուրը նախապես մի իր,
կենդանի իր տուն էր տարել, այնպես որ, միայն մի այծ պետակա-
նացրին: Այդպես Մարալը մնաց կոմկուսի շարքերում ու շարունա-
կեց բրիգադավարությունը, այնուհետև ստանձնեց խանութի
վարիչի, ավելի ուշ` շրջակա գյուղերի գյուղմթերքի մթերման կետի
վարիչի պարտականությունները:
Ութ ամիս հետո` մարտին, Ռուբեն Սարգսյանին հարյուր այլ
կալանավորների հետ Եվլախում լցրին ապրանքատար վագոնը,
փակեցին դուռը: Իրար սեղմված մարդիկ զգում էին մեկմեկու,
սակայն իրար չէին տեսնում: Մեկ ժամ հետո մարդկային զանգ-
վածը ցնցվեց, ու հասկացան, որ շարժվեց գնացքը: Ջուր և ուտե-
լիք տալու մասին խոսք անգամ չկար: Վագոնի ճեղքերից թափան-
ցող լույսը հուշեց, որ առավոտ է: Ապա զգացին, որ մի քանի
վագոն շարժակազմից առանձնացրին ու այլ տեղ տարան:
Վագոններից հարյուրավոր կալանավորներ իջան: Ռուբենը հաս-
կացավ, որ Բաքվի նավահանգստում են:
282
Անցյալ տարի էր Բաքու եկել, հիվանդ եղբորը` Միքայելին,
Չափար տանելու: Ռազմաճակատում էր հիվանդացել թոքախ-
տով, ու բժիշկներն այդպես էլ չկարողացան բուժել նրա հիվան-
դությունը: Միքայելը զգում էր ուժերի սպառումը, ուստի պահան-
ջեց եղբորից, որ իրեն հարազատ գյուղ տանի:
Կատաղած հովվաշներով զինվորները երկու կողմից շղթա
էին կազմել: Կալանավորները քայլեցին շներով զինվորների մի-
ջանցքով, հայտնվեցին կառամատույցում: Շները հաչում էին,
փորձում նետվել կալանավորների վրա: Զինվորը հայհոյում էր,
ավտոմատի խզակոթով հարվածում կալանավորին: Նավը հրեշի
պես բացել էր երախը ու ասես կուլ էր տալիս «կոմունիզմի թշնա-
միներին»: Կալանավորներին նավ քշելը կենդանիներին սպան-
դանոց տանելն էր հիշեցնում: Պակասում էր գիլիոտինը: Մարդիկ
լցվեցին ընդարձակ ու մութ նավամբարը: Այն հատուկ կալանա-
վոր տեղափոխող նավ էր, որովհետև ամբարում չորսհարկանի
փայտե նառեր էին շարված: Ռուբենին այն ֆաշիստական ճամբար
հիշեցրեց: Կալանավորները սպասում էին, թե ուր որ է ջուր կտան:
Երբ բոլորը տեղավորվեցին, նավը պոկվեց նավամատույցից և
ուղղություն վերցրեց դեպի հյուսիս կամ հյուսիս–արևելք: Ռուբենը
հաշվարկել էր իր բոլոր շրջադարձերն ու որոշել նավի շարժման
ուղղությունը: Սակայն ծարավն արդեն թույլ չէր տալիս մտածել:
Մի պահ թվաց, թե նավը ոռնում է: Ծարավը խելահեղության
հասցրեց մարդկանց: Հավանաբար, պահակախումբը մոռացել էր,
որ կալանավորներն էլ մարդ են ու ջուր խմելու կարիք ունեն:
«Ջո՜ւր, ջո՜ւր, ջո՜ւր…»,– ոռնում էին բոլոր կողմերից: Նավը կանգ
առավ: Նավապետը, որի արհեստը կալանավորներ տեղափոխելն
էր ու այս իմաստով մեծ փորձ ուներ, պահանջեց, որ ջուր տան
կալանավորներին, հակառակ դեպքում նավը շուտով կխորտակ-
վի: Ուղեկցողների հրամանատարը նոր միայն հասկացավ, թե ինչ
վտանգավոր սխալ է կատարել: Վերևի անցքից տակառ իջեցրին:
Մի քանի օր ծարավ մնացած կալանավորներն իրար հրմշտելով
վրա թափվեցին, որ տակառից ջուր խմեն: Սակայն նրանք միայն
իրար խանգարում էին: Կարգ ու կանոն հաստատել ոչ ոք չէր կա-
րող: Երևի գազաններն այսպես չէին վարվի: Արդեն դանակներ
283
էին շողշողում: Տակառը ջարդվեց, ու ջուրը թափվեց: Ջրի շիթը
կպավ Ռուբենի շապիկին, ու Ռուբենը, մի կողմ քաշված, թաց
շորը հպեց շուրթերին: Մարդիկ սկսեցին լիզել հատակն ու աստի-
ճանը, որի վրա թափվել էր ջուրը: Մարդկանց ջուր տալ չհաջող-
վեց: Զինվորները կալանավորներին դեպի իրենց քնադարակները
քշեցին: Հետո հատակին հայտնվեց դատարկ տակառը, որի մեջ
բրեզենտե խողովակով սկսեցին մղել ջուրը: Հենց ավտոմատա-
վորները դուրս եկան նկուղային ամբարից, կալանավորները նետ-
վեցին դեպի տակառը: Նորից բորբոքվեց դաժան ու անզիջում
պայքարը: Դանակով ծակում էին բրեզենտե խողովակը, բերան-
ները դեմ տալիս ջրի շիթին: Գերմանական բոլոր տիպի ճամբար-
ներով անցած Ռուբենը այսպիսի բան չէր տեսել: Խելակորույս
մարդկանց նոր խմբեր էին գալիս ու բզկտում, ոչնչացնում ջուրը:
Ռուբենը գիտեր, որ նույնիսկ ծարավ նախրում կենդանիները
համբերությամբ իրենց հերթին են սպասում: Բայց որ «գիտակից»
մարդիկ այս աստիճանի կկորցնեն ինքնատիրապետումը…
Այդ միջոցին նառերի վերին հարկում անհոգ խաղաքարտերն
էին բաժանում գողականներն ու հեղինակությունները: Նրանք
օրենքով գողերն են, կնքահայրերը, պախանները, խարդախները`
քրեական աշխարհի վերնախավը: Նրանք ջուր, ուտելիք ունեին:
Նրանց առանձին մատակարարում էին ամեն ինչ:
Սակայն նավը վտանգի մեջ էր: Ամեն պահի այս կատաղած ու
խելքը կորցրած ամբոխը կարող էր կլոր մտոցով տախտակամած
թռչել, գրավել և խորտակել նավը: Նավապետը հրամայեց միաց-
նել պոմպերն ու խողովակներով ջուր թափել կալանավորների
վրա: Մոտ քսան սանտիմետր ջուր էր կուտակվել հատակին:
Ռուբենը, ով անցել էր ֆաշիստական ճամբարների փորձաքննու-
թյունը, իր քնատեղից ցած չիջավ ու բավարարվեց թաց շորը շուր-
թերին հպելով: Արդեն ծարավ կալանավոր չկար: Սոված մարդիկ
միանգամից այնքան ջուր խմեցին, որ հետո բռնեցին փորից:
Սկզբում կալանավորները շորով, լաթի կտորներով ծածկում էին
քթերը: Բողոքեցին նույնիսկ գողականները: Սակայն շուտով
բոլորն էլ վարժվեցին: Միայն պահակախմբի զինվորներն
արդեն ամբար տանող դռնակին չէին մոտենում: Դիզենտերիան,
284
պարզվում է, ահավոր հիվանդություն է: Կեղտն ու մահը նավամ-
բարում իրար էին խառնվել: Հսկիչները այլևս ցած չէին իջնում,
ու մեռածներին կալանավորներն էին դռնակից դուրս տանում:
Զինվորները նրանց ծովն էին նետում:
– Այո,– ասաց Ռուբենը,– մեռնողներին չեն դատում: Նրանք
ավարտեցին աքսորի իրենց հասանելիք ժամկետը:
– Նրանք ոչինչ չարեցին կոմունիզմ կառուցելու համար,–
ասաց նախկին սպան: Դժվար էր որոշել` նա լո՞ւրջ էր ասում, թե՞
ծաղրում էր:
– Ի՞նչ է, մեզ Սիբիր են քշում սոցիալի՞զմ կառուցելու,– կշտամ-
բեց խիստ դեմքով մարդը:
– Իսկ սոցիալիզմն ուրիշ ինչպե՞ս են կառուցում,– դիմեց
սպան,– իմիջիայլոց, չհարցրի էլ` որտեղից եք:
– Երկուսս էլ Լեռնային Ղարաբաղից ենք:
– Ախր ես էլ առանձին հարազատություն եմ զգում ձեր նկատ-
մամբ ու չեմ էլ կռահում, թե որն է պատճառը:
– Հետո գտա՞ր,– հարցրեց կուսմարզկոմի նախկին աշխատա-
կիցը:
– Իհարկե, մեր երկրները նույն խնդիրներն ունեն, նույն թշնա-
մին, որն ուզում է մեր ժողովուրդներին թուրքացնել, մեր պատմա-
կան տարածքները յուրացնել: Լեզգիստանը Սամուր գետով երկու
կես են արել, հյուսիսայինը` Ռուսաստանին, հարավայինը` Ադրբե-
ջանին:
– Այդ խնդիրներն այսպես ոտքի վրա չեն քննարկվում,– ասաց
կուսմարզկոմի նախկին պաշտոնյան,– եթե նորմալ պայմաններ
ստեղծվեն, ինձ թվում է, որ կհասցնենք զրուցել:
Ռուբենը, վարժված լինելով ֆաշիստական ճամբարների
կյանքին, երբ հենց սկզբից կանչեցին մարզային Ներքին գործերի
ժողկոմ, իր հետ ոչինչ չվերցրեց, որովհետև գիտեր, որ մարդ-
կային այս ժխորում ոչինչ էլ քոնը չի: Իսկ ահա իր հարևանները`
մարզկոմի նախկին պատասխանատու աշխատակից Առաքել
Լալայանն ու կապի զորքերի նախկին փոխգնդապետ Հաջի Յավ-
րիևը, ոչ մի կերպ չէին ազատվում իրենց շալակի պարկերից: Զին-
վորականն իր հետ վերցրել էր տոնական համազգեստը, որ
285
բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման գնալիս հագ-
նի ու երևա իր ողջ փայլով, պատերազմում ստացած շքանշաննե-
րով, խրոմե երկարաճիտ կոշիկներով, փայլփլուն ուսադիրներով,
իսկ կուսմարզկոմի պատասխանատու աշխատողը, ով զոհ էր
դարձել բամբասանքի և ապատեղեկատվության, վերցրել էր
տոնական հագուստները, որ երբ ճշտեն իր անմեղությունը, և
«վերևներից» կանչեն, ներողություն խնդրեն, ինքը հագնի
հանդերձները ու երևա ինչպես հարկն է: Իսկապես որ, փափուկ
կյանք ապրած այս կուսակցականին այնքան էլ չէին սազում
տելեգրեյկան ու հայհոյանքները:
Նավամբարի կլոր մուտքերից տաք ու տհաճ հոտով հագեցած
գոլորշի էր դուրս գալիս, հետն էլ` անվերջանալի հոսքով կալա-
նավորներ, որոնք հոսում էին տախտակամածով, ապա աստիճա-
նավանդակով ափ լցվում: Երբ «լուծացավով» նավից դուրս բերե-
ցին կալանավորներին (ջրի հետ կապված դեպքից հետո այդպես
էին կնքել նավի անունը), Ռուբենը փորձեց համոզել, որ դեն
նետեն ուսապարկերը:
– Միևնույն է, դրանք ձեզ պետք չեն գալու,– ասաց Ռուբենը:
– Ի՞նչ գիտես, կարծես մի քանի անգամ եղել ես ԳՈՒԼԱԳ-ում,–
ասաց Առաքելը:
– Ֆաշիստական ճամբարը սրանից պակասը չի,– պատասխա-
նեց Ռուբենը:
Մարզկոմի աշխատողն ու գնդապետն արդեն այլ կերպ էին
վերաբերվում Ռուբենի խոսքերին:
– Դու կարևոր դեր ունես այսօր,– ասաց փոխգնդապետը,–
պետք է իրար հետ համեմատես ճամբարներն ու ճշտորեն բնորո-
շես` ինչն ինչոց է:
– Դե, դե,– սպառնաց մարզկոմի աշխատակիցը,– կոմունիզմը
չփորձես համեմատել ֆաշիզմի հետ:
– Չէ, կատակ եմ անում… Լավ, հիմա կարո՞ղ ենք խոսել մեր
ազգային գործերից:
– Որ խոսե՞նք՝ ինչ,– մերժեց Առաքելը:
– Նախ, որպեսզի ինձ վստահեք, ձեզ մի գաղտնիք հայտնեմ.
ես հայկական արմատներ ունեմ:
286
– Այդ ինչպե՞ս,– հետաքրքրվեց Ռուբենը:
– Ազգանունս Յավրիև է: Իմ պապերը պատմում են, որ մի հայ
գերի է լինում մեր գյուղում, անունը` Յավրի: Նա ինչ–որ մելիքա-
կան տոհմից է եղել: Պսակվում է, երեխաներ ունենում, ես էլ նրա
ճյուղերից եմ: Միշտ երազել եմ իմ նախապապի երկրում լինել,
բայց չի հաջողվել:
– Յավրի, Յավրի, նման անունով մելիքներ են եղել,– ասաց
Առաքելը,– բայց երբ ազատվեմ, անպայման կհետաքրքրվեմ ու
քեզ կհայտնեմ ամեն ինչ:
– Ես էլ հենց հիմա քեզ հրավիրում եմ Ղարաբաղ՝ Մարտա-
կերտի շրջան՝ գյուղ Չափար: Կարող ես նամակ գրել քո ժառանգ-
ներին, թող գան մեր գյուղ, գտնեն կոլտնտեսության նախագահ
Ռուբեն Սարգսյանի տունը:
– Իրոք, սարի մարդիկ բարի են ու հյուրասեր,– ասաց լեզգի
հայրենասերը:
– Լավ, հիմա ի՞նչ է լեզգիների ուզածը,– հարցրեց Առաքելը:
– Որ միացնենք մեր երկրի երկու մասերը, հետո հնարավոր
լինի պահպանել մեր մշակույթը: Մենք մեր պատմական հայ-
րենիքում ենք ապրում, ինչպես Ղարաբաղի հայերը, իսկ թուրքը
եկվոր է, ուզում է Ադրբեջան կոչվի թե Թուրքիա, ոչինչ չի
փոխվում:
– Հասկացա,– ասաց ղարաբաղցի կուսակցական նախկին
ղեկավարը,– դե տես, թե ինչ եմ ասում, այդ ամենն արդար է և
ճիշտ, բայց ձեր ժողովուրդը դեռ պատրաստ չի տեր կանգնելու այդ
պահանջներին: Առաջին հերթին խնդիրը մատուցեք ժողովրդին:
Մենք էլ պատրաստ չենք: Մեր գրողները պետք է հասունացնեն
խնդիրը. երբ «տանձը» հասնի, բերքը հավաքելը հեշտ է:
– Ավելի խելոք մարդու դեռ չէի հանդիպել,– ասաց սպան,– ու
այդ խելոք մարդը պետք է անպայման իմ նախահոր երկրացին
լինի: Դուք` հայերդ, բախտավոր ժողովուրդ եք, քանի որ մի հրա-
շալի ղեկավար ունեք:
– Ո՞ւմ նկատի ունեք, ընկեր փոխգնդապետ:
– Հարությունովին: Նա մեծ դիվանագետ է: Դիմել է Ստալի-
նին. քանի որ հնարավոր չէ հայրենադարձ հայերին տեղավորել
287
հանրապետությունում, խնդրել է Հայաստանին վերադարձնել
Լեռնային Ղարաբաղը:
– Հետաքրքիր է, չգիտեի այդ մասին,– ասաց Ռուբենը:
– Բայց իրավունք չունեիր չիմանալու,– ասաց լեզգի հայրենա-
սերը:
– Շուշիի բանտում եմ եղել…
– Հա, արդարացուցիչ հանգամանք է: Դե ասեմ` իմացիր:
– Ո՞նց լուծվեց:
– Ա՛յ մարդ, ի՞նչ լուծում,– ասաց Առաքելը,– Ադրբեջանը հենց
Լենինի ու Ստալինի արհեստականորեն ստեղծած զավակն է, եթե
կարիք լինի` ամբողջ Հայաստանն էլ նրա ենթակայությանը
կհանձնեն:
– Չէ, դուք մանրամասները չգիտեք,– ասաց լեզգի հայրենա-
սերը,– Ադրբեջանի ղեկավար Միրջափար Բագիրովը պայման էր
դրել` Լեռնային Ղարաբաղի փոխարեն Ադրբեջանի կազմի մեջ
մտցնեն ողջ Դաղստանը: Ստալինն ասել էր` ինքներդ համաձայ-
նության եկեք: Դաղստանցիք չեն համաձայնել: Բաքուն էլ Ղարա-
բաղը չի զիջել: Հարությունովը, տեսնելով, որ Ղարաբաղը չի կա-
րողանում պոկել Ադրբեջանից, պահանջել է, որ Հայաստանի
բնակավայրերից տեղահանեն ադրբեջանցիներին, նրանց տեղը
սփյուռքահայերին տեղավորեն: Ստալինը համաձայնել է:
– Լավ, ոնց որ տեղ ենք հասել. էտապը շարժվում է,– ասաց
Առաքելը,– եթե մեզ չբաժանեն, կշարունակենք զրույցը: Բայց,
սիրելի բարեկամ, բոլոր դեպքերում, զգույշ եղիր:
Հսկիչների հայհոյանքների ու շների հաչոցների ուղեկցու-
թյամբ կալանավորներին հնգական շարքերով հարյուրյակների
բաժանեցին: Ամեն հարյուրյակ վերցնում էր հսկիչն ու վազքով
տանում դեպի ապրանքատար կայարան: Թե որտեղ էին, դժվար
էր կռահել: Ո՞ւմ կարող էր հարցնել կալանավորը: Ապրանքատար,
իսկ գուցե և կալանավորատար վագոնները նեղվածք էին իրար
կիպ սեղմված մարդկանց համար:
Ապրանքատար վագոնները լցրին կալանավորներին, ու
թվում էր, թե երկաթգիծն անվերջ է: Մի ամայի տեղ պահեցին,
իջեցրին վագոններից, ջուր, աղի ձուկ և չոր հաց բաժանեցին:
288
– Ինչ էլ տեղ ենք կանգնել,– ասաց հեղինակություններից
մեկը, որին Բալթան106 էին ասում,– լրիվ ամայի դուզ ա, ու փախչե-
լու տեղ չկա:
– Ուր ուզում ես` փախիր, բայց ոչ մի տեղ չես հասնի,– ասաց
ուղեկցող պահնորդը:
– Ինչի՞ որ,– հարցրեց ֆրայերը:
– Որովհետև սա Բեկտպակդալա անապատն է:
– Այսինքն…– արձագանքեց Բալթանը:
– Այսինքն` գնաս ու հետ չգաս:
– Լավ տեղ է, խոսք չկա,– ասաց մարզկոմի նախկին աշխա-
տակիցը:
– Ուղղակի անապատ է,– ասաց փոխգնդապետը:
Գնացքի անիվների միալար շրխկոցների տակ նախիր կամ
կալանավոր տեղափոխելու համար նախատեսված մութ վագո-
նում մի քանի օր շարունակ ոտքի վրա իրար կիպ կպած մարդիկ
կիսաքուն, կիսարթուն նիրհում էին, գնացքի կտրուկ արգելակում-
ներից արթնանում, նորից ձգտում ննջել, մտքերի գիրկն ընկած
հեռանում իրականությունից: Վագոնի ճեղքից այլևս ոչինչ չէր
երևում: «Ուրեմն գիշեր է»,– եզրակացրեց Ռուբենը: Ինչպես հնա-
գետն է երեք հազար տարվա գտածո կավե սափորի փշուրներն ի
մի հավաքում, Ռուբենը նման բան էր տեսել Բաքվում իր չափար-
ցի բարեկամի արհեստանոցում, սկսեց փորփրել հիշողություննե-
րը, մաս–մաս հավաքել, իրար կողքի դնել, կոծկելով ամբողջա-
կան պատկեր ստեղծել: Ի մի հավաքած սափորը բարեկամի ար-
հեստանոցում գլորվեց, ընկավ սեղանից ու կրկին փշուր–փշուր
եղավ: Ռուբենը հիշեց ու դրա հետ հիշողություններն էլ փշրվեցին,
բեկորների վերածվեցին: Սկսեց զննել հիշողությունների բեկոր-
ները: Շարունակեց վիճել քննիչի հետ, ապացուցել, որ իրեն «հայ-
րենիքի դավաճան» որակելը սխալ է, քանի որ ինքը սիրում է իր
հայրենիքը, կոմունիստական կուսակցությունը, որ ամբողջ չորս
տարի հիտլերյան համակենտրոնացման ճամբարներում գլխարկի
106 Կացին:
289
աստառի մեջ թաքցրած պահել, պահպանել է կուսակցական կար-
միր անդամատոմսը: Իսկ քննիչը ծաղրական ու լպիրշորեն
ժպտում է, քանի որ Ռուբենը այդպես էլ չի հասկանում, որ ինքն էլ
թշնամու, դավաճանի բացահայտման հրահանգ և պլան ունի, որի
համար պարգևատրում կստանա: «Ո՞վ է հաջորդը»: Քանի–քանի
ռուբեններ են հերթի կանգնած, որոնց պետք է սիբիրներ քշեն, հո
իզուր չեն այդքան բարաքներ, ճամբարներ սարքել, ինչքան հան-
քավայրեր, խամ ու խոպան հողեր, տայգաներ են սպասում: Իսկ
սա ի՞նչ է բարբաջում. «Դավաճան չեմ…»: Դա ի՞նչ նշանակություն
ունի: Փառք Աստծո, նոր պատկեր հայտնվեց: Երեխաների դեմքեր:
Քնած են: Փոքրիկին թողել է օրորոցում ու հեռացել: Երևի ընդ-
միշտ: Ժպտաց: Հիշեց Մկրտչյանների հարսի խոսքերը. «Էնքան
շատ ռուս ըս տեսալ, վեր խոխատ էսքան շեգյ ա տուս եկալ»: Հի-
մա Մարալը մտածո՞ւմ է իր մասին: Երևի անիծում է իր սև բախ-
տը: Կրկին հուշել է պետք Մարալին, որ օրինական բաժանվի:
Այլապես «դավաճանների» ընտանիքներին էլ են աքսորում, հե-
ռացնում կուսակցությունից, աշխատանքից, կոլտնտեսությունից:
«Սովամահ կլինեն երեխաներս»: Ռուբենի շունչը կտրվեց այս
մտքից: Իրեն զգաց հարազատ երեխաներին տանջամահ անողի
դերում: Երեխաները կմեծանան ու երբեք չեն ազատվի «հայրենի-
քի դավաճանի որդի» պիտակից, ինչպես դա տարիներ շարունակ
կպած է «կուլակի որդի», «օպորտունիստի որդի», «ժողովրդի
թշնամու որդի» պիտակավորված մարդկանց: Մարալը կողա-
հաստ է ու համառ: Նրան հեշտ չէր մի բան համոզել: Չէ, կհասկա-
նա: Շուշիի բանտից ապսպրել էր, պահանջել, որ անմիջապես
բաժանման դիմում ներկայացնի: Աստված իմ, այնքան պարզ ու
հստակ էր թվում կյանքը: Ի՞նչ ստացվեց: Հազարավոր թելեր են
անցնում մարդկանց միջով, բոլորին կապում իրար, ամբողջաց-
նում հասարակությունը, հրեշ–էակ ստեղծում, որը լափում է նույն
մարդկանց… Երանի թե ինքն այս մարդը չլիներ, ինքն այլ մարդու
մեջ մտներ, ու չգտնեին իրեն: Հազիվ էր պրծել գերությունից, հի-
մա էլ` նոր գերություն: Հույն կոմունիստը համոզում էր. «Մնա,
գործ էլ կտանք, ուզածդ աղջկա հետ կպսակենք, հայուհի՞ ես
ուզում, Հունաստանում շատ կան, հայկական ընտանիք կկազմես:
290
Ազնիվ ու կարող մարդիկ քիչ են աշխարհում: Գնաս` կձերբակա-
լեն, Սիբիր կաքսորեն կամ կգնդակահարեն, ախր ափսոս ես»:
Ինչո՞ւ է ապրում: Ո՞նց պրծավ այս մահաբեր կրակներից: Չա-
փարի Օջախ–Սրբատեղին իր խնդրա՞նքն է իրագործում: Սրտի
խորքից դուրս եկած խնդրանք էր: Հիմա նորից խնդրի, որ վերջ
տա այս ձևով պահելուն: Խեղճ Օջախը քանի՞ կյանք կարող է տալ
նույն մարդուն. տասնյակ անգամներ պետք է զոհվեր: Ու մահվան
բերանում չէր էլ մտածում զոհվելու մասին: Կիսամեռ, սովյալ ու
պապակ` էլի վստահ էր, գիտեր, որ իրեն ոչինչ չի պատահի: Ասես
զգում էր, որ իր գլխավերևում կա մեկը: Իր կողմը թռչող փամ-
փուշտը թեքում էր, շեղում ուղղությունը, իրեն գնդակահարելու
եկող էսէսականի մտքերը շեղում էր, փոսերի մոտ գնդակահարե-
լու տարած գերիների մեջ իր վրա կանգ առան, ետ տվեցին: Տես-
նես թևե՞ր ունի Օջախի նշանակած իր պահապանը: Թե զուգահեռ
ուրիշ աշխարհ էլ կա, որտեղից տեսնում, հսկում են մեզ, հարկ
եղած դեպքում միջամտում, փոփոխություններ մտցնում: Երբ ինքը
կոլտնտեսության նախագահ էր, ասես գյուղում ամեն ինչ կարգա-
վորվեց ինքն իրեն, բոլորը լսում էին, ենթարկվում, աշխատում,
ստեղծում: Երևի այն աշխարհից հսկում, տեսնում են իր երազները,
նոր երազներ խցկում, կառավարում: Իսկ այս նոր փորձությունը
չէի՞ն կարող կանխել: Նորի՞ց են փորձությունների ենթարկում:
Հիմա էլ` նոր ճամբար: Ասացին` ֆաշիստական ճամբարների նման է:
Գերմանիայից փշալարերն ու բարաքներն էլ են քանդել, համա-
րակալած բերել, սիբիրներում տեղադրել: Կարծես թե բարաք
նախագծելն ու սարքելը մի դժվար բան է: Դե, էսէսականներին էլ
բերեին: Է՜հ, մեզ մոտ քի՞չ կան, ի՞նչ տարբերություն:
Ճեղքն աստիճանաբար լուսավորվեց: Դեռևս տափաստանում
են: Մի պահ երևաց տափաստանի արևածագը: Երևաց հսկա
հրաշեկ սեգմենտը: Սաքսաուլի փշատերև ճյուղերը ընդգծվում
էին արևի ֆոնին: Ինչ մեծ է անապատի արևը: Միշտ երազել էր
ճամփորդել, աշխարհեաշխարհ ընկնել: Այս դաժան ժամանակնե-
րում Օջախն այսքանն է կարողացել անել: Ահա և քեզ ճակատա-
գրական ճամփորդությունների մի նոր շարք: Հիմա` դեպի Արևելք:
Օջախի համար ի՞նչ տարբերություն: Մարդ գրող լիներ ու գրեր
291
այս ամենի մասին: Ինքը երկու գրող էր ճանաչում` Գրիգոր Ներ-
սիսյանին ու Բոգդան Ջանյանին: Ներսիսյանին 1937-ին աքսորել
էին Սիբիր, լսել էր, որ Բոգդանին էլ վերջերս են աքսորել:
Ռուբենը քանի երկրով անցավ՝ Վրաստան, Ռուսաստան, Ուկրաի-
նա, Բելառուսիա, Լեհաստան, Գերմանիա, Բուլղարիա, Ռումինիա,
Հունաստան… Փշալարերի ետևից կամ վագոնի ճեղքից էր տես-
նում ու յուրովի ընկալում: Երբ նայեց ճամբարի մյուս կողմում աշ-
խատող լեհուհու աչքերին, հասկացավ ողջ Լեհաստանը, նրա
տառապանքը: Երկիրն ընկել է երկու գերտերությունների արանքն
ու բզկտվել, երկու կեսի բաժանվել ֆաշիստական Գերմանիայի ու
կոմունիստական ԽՍՀՄ-ի միջև: Հայաստանն էլ էր միշտ Հռոմի ու
Պարսկաստանի միջև բաժան–բաժան լինում, բզկտվում: Ելքը
ներքուստ միակամ ու հզոր լինելն էր: Եղբայրը` Արմենակը, միշտ
դա էր կրկնում: Իսկ հզոր լինելու համար մարդկանց ունակու-
թյունները պետք է ճիշտ, տեղին օգտագործվեր: Հարուստ մար-
դիկ ճամփորդելիս հյուրանոցներով, հրապարակներով, թանգա-
րաններով, ճոխ ուտելիքներով են պատկերացում կազմում երկրի
մասին:
Ա՜խ, մի կտոր չոր հաց լիներ ու մի կում ջուր…
Օտար ու անհասկանալի բնապատկերները սկսեցին տանջել
Ռուբենին: Մենավոր ուղտեր էին երևում տափաստանում: Տեր
չունե՞ն նրանք: Ինչո՞ւ մարդ չի երևում: Լճակներ հայտնվեցին: Ու
մեջը ոչ մի թռչուն: Վագոնում մարդիկ սկսեցին հրմշտել իրար, ու
Ռուբենը կորցրեց ճեղքը: Նոր ճեղք որոնեց: Կրկին հրմշտոց ըն-
կավ, ու ավելի մեծ ճեղքի մոտ հայտնվեց: Դա երջանկություն էր,
քանի որ դա էր պահում Ռուբենին: «Ինչքան քիչ բան է պետք մար-
դուն, որ երջանիկ լինի,– մտածեց Ռուբենը,– ընդամենը մի ճեղք
մութ ու հորթերի մեզի հոտը առատությամբ շնչող կալանավորնե-
րով լցված վագոնի հին ու մաշված պատի մեջ, որ տեսնի ու հաս-
կանա, թե ինչ բան է աշխարհը, կյանքը, մարդիկ…»:
Ռուբենը սկսեց նիրհել: Բոլոր կողմերից սեղմված վագոնի
պատին` հնարավոր չէր ընկնել: Արթնացավ նոր հրմշտոցից:
Ճեղքից դուրս նայեց: Գիշեր է: Երկինքը պարզ էր ու լեցուն
աստղերով: Փնտրեց Մեծ արջի համաստեղությունը: Արմենակն էր
292
սովորեցրել այդ շերեփաձև համաստեղության վերջին երկու
աստղերը միացնող գծի շարունակության վրա գտնվող Բևեռային
աստղի միջոցով որոշել հյուսիսն ու կողմնորոշվել: Ճեղքվածքը
թույլ չէր տալիս տեսնել աստղը, սակայն արդեն որոշեց, որ դեպի
հյուսիս–արևելք են գնում: «Դեպի Ղազախստանի հյուսիս, երևի
Ալթայ կամ Սիբիր ենք գնում,– որոշեց Ռուբենը: Այդ պահին ընկ-
նող աստղ տեսավ,– աստղս էր, ընկավ…»:
Գլուխ երեսուներեքերորդ
Կարլագ
Մի քանի օրից գնացքը տեղ հասավ: Կալանավորները ցած
իջան, ու ապրիլյան շլացուցիչ ձյունը ծակծկեց նրանց աչքերը: Ամե-
նուր փշալարերով պատնեշ է: Յուրաքանչյուր հարյուր մետրից
հսկիչ-աշտարակն է (սարեկանոց)` լուսարձակով ու գնդացրով:
Փշալարին մի դեղձանիկ նստեց ու սկսեց իր ծլվլոցը: Նա երջանիկ
էր իր երգով ու հավանաբար իր արուին էր կանչում: Կալանավոր-
ները, որ միայն դժբախտ օրեր էին ապրել, ժպտացին դեղձանիկին:
Ճնճղուկների երամ հայտնվեց փշալարերին, աշխույժ ճռվողյունով
լցրեց ճամբարը: Ռուբենը մտածեց, որ մարդու կյանքում աննշան
թվացող ճնճղուկներն անգամ շատ ավելի երջանիկ են ապրում,
քան մարդ կոչվող արարածները. թռչուններն ազատ են: Նրանք
չգիտեն, թե ինչ է պատերազմը, գերությունը, ֆաշիզմը, աքսորը…
– Որտե՞ղ ենք մենք,– հարցրեց նիհարադեմ կալանավորը:
– Կարլագում, այսինքն` Կարագանդայի ուղղիչ աշխատան-
քային ճամբարում,– բացատրեց ակնոցով միջին հասակի տղա-
մարդը,– այն ԳՈՒԼԱԳ-ի ամենախոշոր ճամբարներից մեկն է:
Տարածքը հասնում է երկու միլիոն հեկտարի:
– Համարյա իմ երկրի չափ է,– ասաց երևանցի մտավորա-
կանը,– ու այդ ամենը լցված է մարդկանցո՞վ:
– Ոչ, լցված է կալանավորներով: Մի մոռացիր քո կարգավի-
ճակի մասին: Այս կալանավայրը հիմնականում կոչված է ապահո-
վելու Կենտրոնական Ղազախստանի ածխամետալուրգիական
293
արդյունաբերության` Կարագանդայի ածխային ավազանի,
Ջզգասգանի և Բալխաշի պղնձի արտադրական կոմբինատների
աշխատանքային ռիթմը:
Զոնայից առանձին ցցվել էր հսկա բաղնիքի անճոռնի շինու-
թյունը: Առաջին հարյուրյակը ներս քշեցին: Մեծ սենյակը պատու-
հան չուներ, ու խավարի հետ պայքարի մեջ էին մտել մի քանի
թույլ լամպեր: Հատակին շորեր էին թափած: Իրար էին խառնվել
բանտային քրջերն ու նոր կալանավորների քաղաքացիական
հանդերձները: Պատի մեջ հանկարծ մի դուռ բացվեց, որից կուշտ
ու ճարպոտ դեմքով ճամբարային երեք ծառայողներ հայտնվեցին:
Նրանցից մեկը ճչաց.
– Հանվե՜լ…
Գողականներն ու հանցագործները, որոնք կալանավայրի
փորձ ունեին, առաջինը թափեցին իրենց շորերը ու մերկ կանգնե-
ցին դռան մոտ:
– Իսկ ձեզ, ֆաշիստներ,– դիմեց բաղնիքի նույն ծառայողը,–
առանձին հրավե՞ր պիտի ուղարկեմ: Ասացի` հանվե՜լ…
– Լրի՞վ պիտի հանվեմ,– հարցրեց կալանավորը:
– Ի՞նչ է, շալվարո՞վ ես բաղնիք մտնում:
– Իսկ իրերս ո՞ւր դնեմ:
– Ամեն ինչ ցած թափեք:
– Բա որ կորչե՞ն:
– Իսկ մենք ինչի՞ համար ենք, տանձի կո՞թ ենք, ինչ է: Աչքի
լույսի պես կպահպանենք, անհոգ եղեք: Զգուշացնում եմ` ոչինչ
հետներդ չվերցնեք:– Հսկիչը հարձակվեց մերկ կալանավորի
վրա,– դու, խոզի ծնունդ, այդ ի՞նչ ես բերանդ խցկել: Կալանավո-
րին արգելված է փող պահել: Ցած նետիր, ասացի…
Հսկիչը մատները խոթեց կալանավորի բերանն ու դուրս հա-
նեց փողի կապը: Մի քանիսն էլ ինչ-որ անկյուններում էին թաքց-
նում փողն ու իրերը, որ վերադառնալիս վերցնեն: Հսկիչը չէր
խանգարում, միայն քթի տակ խնդում էր կալանավորների միա-
մտության վրա:
Հաջորդ սենյակում կեղտոտ խալաթներով մարդիկ քոռ ու բութ
կտրիչներով, մկրատ մեքենաներով խուզում էին էտապայինների
294
գլուխները: Քաչալ ու մերկ մարդիկ մոտենում էին հաջորդ դռանը,
որտեղ օճառի փոքրիկ կտոր էին խոթում ափը ու քշում ներս: Մի
կտոր օճառով պետք է հասցնես մաքրվել էտապային ճամփորդու-
թյան մեկուկես ամսում կպած կեղտաշերտից: Ջուրը մի քանի
րոպե էին տալիս: Պետք է հասցնես թրջվել, ապա արագ օճառվել
ու արագ ջուր լցնել վրադ: Սովորաբար դանդաղաշարժ կամ
հիվանդ մարդիկ դա չէին հասցնում:
Եթե նախասենյակում կալանավորները կորցրին իրենց հա-
գուստն ու ունեցվածքը, թանկարժեք իրերը, հարազատների
լուսանկարները, ապա բաղնիքում մաքրեցին իրենց անցյալը:
Բացվեց հաջորդ դուռը, որտեղից ամեն մեկին նետեցին ոտաշոր
և շապիկ, ապա քշեցին հաջորդ սենյակը, որտեղ բամբակի
շերտով կարած շալվար ու պիջակ տվեցին: Հաջորդ սենյակում տե-
լեգրեյկա, բանվորական կոշիկներ, ականջավոր գլխարկ տվեցին:
Մնում էր իրար հետ փոխանակելով գտնեին իրենց համապատաս-
խան կոշիկներն ու շորերը և վարժվեին զէկի հանդերձներին:
Ետդարձ դեպի նախասենյակում թողած իրերն արգելված էր:
Այնպես էր արված, որ քեզ խաբված ու արհամարհված զգաս: Մո-
ռացիր անցյալդ, հարազատներիդ: Կորցրիր քո թանկ իրերը, իսկ
առավել արժեքավոր իրերը կհայտնվեն գողականների խաղա-
սեղաններին:
Փոխգնդապետը նոր միայն հասկացավ Ռուբենի հորդորները`
նախապես դեն նետել ամեն ինչ: Ռուբենը նրա տխուր տեսքից
հասկացավ, որ լեզգի հայրենասերի մեջ շատ կարևոր բան է
կոտրվել:
Ահա և ԳՈՒԼԱԳ-ի հռչակավոր «տարանցումը»` Կարագան-
դայի ճամբարը` դաժան ճակատագրերի խառնարանը: Էտապի
հարյուրյակին, որի կազմում հայտնվել էր Ռուբենը, կանգնեցրին
պահակատան առջև: Ձյունափոշին լկտիորեն խփում էր մարդ-
կանց դեմքերին, լցվում աչքերը: Շինության ճակատի գունաթափ
լոզունգը զգուշացնում էր. «Աշխատավորների ընտանիք մտնելու
միակ ճանապարհն աշխատանքն է»: Մեկ օրվա ընթացքում այն-
քան հարյուրյակներ էին տրորել ձյունը, որ այն սառցե դաշտի էր
վերածվել: Պահակատնից այն կողմ վարչական երկհարկանի,
295
սվաղած շինություններն են: Հետո սկսվում են ցածր ու միանման,
հարթ տանիքներով բարաքների շարքերը, որոնց ծայրը չէր
երևում: Միայն տանիքներից դուրս եկող ու ձյունաբքին միա-
խառնվող ծուխն ու մուտքերի մոտ տրորված ձյան կածաններն
էին վկայում, որ դրանց ներսում «աշխատավորների» կենդանի
ներկայություն կար:
Նոր էին տեղավորվել բարաքի՝ իրենց հատկացված նառե-
րին, երբ սպիտակ շորի չորսական կտորներ ու համարներ բաժա-
նեցին կալանավորներին: Ճամբարի նկարիչն այդ կտորների վրա
գրեց կալանավորի համարները, որոնք պետք է կալանավորը
ներսից կարեր իր հագուստի մեջքին, թևքին ու շալվարի փողքին:
Ռուբենի համարը ԺԻ-467 էր: Այսուհետ յուրաքանչյուր կալանավո-
րի ոչ թե անուն–ազգանունով, այլ իրեն հատկացված համարով
կկանչեն, կդիմեն: Հանձնաժողովը կալանավորներին մեկ–մեկ
զննում էր չորս կողմից, որոշում աշխատանքի բնույթը: Գրանցում
են համարն ու դիմացը գրում, թե ինչ ծանրության աշխատանք
կարող է կատարել: Հանձնաժողովի անդամներն աշխատանքի
խնդրում հիմնականում կողմնորոշվում են կալանավորի հետույ-
քով: Եթե միս ու ճարպ կա, ուրեմն ունակ է ծանր աշխատանքի,
բավականին երկար կդիմանա սովին ու զրկանքներին: Հանձնա-
ժողովի անդամներին ընտրում են երկարամյա փորձ ունեցող
կալանավորներից: Իսկ հանձնաժողովի նախագահը Կարլագի
վարչությունից է: Աշխատանքի պայմանները ստրկական են: Հին
Հռոմի ստրուկներն էլ աշխատանքի դիմաց ոչինչ չէին ստանում:
Միայն իրավունք էր տրվում ապրելու:
Երեկոյան ներս բերեցին թուջե հսկա պարաժ–միզամանը,
բարաքի դռները դրսից պինդ փակեցին: Մթության մեջ սկսեցին
առկայծել ծխախոտները: Ծուխը չէր երևում, սակայն բոլոր կող-
մերից փակ բարաքը լցվեց հեղձուձիչ ծխով: Եթե չես կարող տա-
նել ծուխը ու չես դիմանում, ի՞նչ կա որ, մեռիր: Կտանեն, կգցեն
փոսն ու համարիդ դիմաց կգրեն` մեռավ, ապա կոչնչացնեն ար-
խիվային փաստաթղթերը: Չկա մարդը, չկա և խնդիրը: Երբ մարե-
ցին առկայծումները, քուն մտած բարաքը մեկ ջունգլիներ էր
հիշեցնում, մեկ ամենատարբեր կենդանիներով լցված ախոռ: Այդ
296
ձայներից Ռուբենն արթնացել էր կեսգիշերին, ու անքնությունից
մնում էր կալանավորների խռմփոցները նույնացնել տարբեր
կենդանիների մռնչյունների հետ:
Վաղ առավոտյան՝ լույսը չբացված, բացեցին բարաքի դուռը,
արթնացրին, տարան ճաշարան, թեյ ու մի կտոր ուտելիք տվեցին,
դրսում բրիգադներով շարվեցին պահակատան մոտ: Հսկիչները
ստուգում են կալանավորի համարները, եթե մի թիվ լավ չի
երևում, կանչում են ներկն ու վրձինը պատրաստ պահած նկար-
չին, որ թարմացնի թիվը: Մանրազնին շմոնից հետո բրիգադ առ
բրիգադ դուրս են թողնում ճամբարի մուտքից: Դարպասների մոտ
նրանց է սպասում ավտոմատներով զինված ու շներով հսկիչների
խումբը: Շարվում են հնգյակներով, իրար թևանցուկ, վզերից
կախած մի կտոր սև հացով պարկը, քայլում են դեպի աշխատա-
վայրը: Պահակախմբի հրամանատարը զգուշացնում է.
– Քայլելիս նայել միայն ոտքերի ուղղությամբ, մի քայլ աջ
կամ ձախ՝ փախուստի փորձ է նշանակում, հսկիչին իրավունք է
տրված կրակել առանց զգուշացնելու:
Քայլում են աղուտ տափաստանով: Ռուբենը մտածեց, որ մի
ժամանակ այստեղ ծովի հատակ էր եղել: Կալանավորները քամու
բերած ավազով են զգում աղակալած հողի համը: Քամին այն
լցնում է բերանը, քթանցքերը, ականջները, աչքերը: Անապատում
գարուն չի լինում: Ձնծաղիկը չի հասցնում բացվել, որովհետև
երկու օրում հալվում է ձյունը, հայտնվում է անապատի ամենակա-
րող արևը ու սկսում այրել: Անապատային տապն է, որ Ռուբենին
ստիպում է հիշել նախ` իր մանկության Շուշին ու շրջակա զովա-
սուն սարերը, ապա` Մռավի հով փեշերը, սառնորակ աղբյուրնե-
րից սնված, Թրղուտի ջրերով հորդացած Թարթառի հոսքը,
Արցախի մթին անտառները, հարազատ Չափարը…
Հարյուրյակը հսկա փոսի մեջ հայտնվեց: Ասես համակենտրո-
նացման ճամբարի վերածված Ումանի քարհանքի կրկնությունը
լիներ: Ռուբենին բեռնասայլակ տվեցին: Ջարդած կրաքարի քարա-
բեկորները սայլակով պետք է տախտակամածով տեղափոխի
վերև, որտեղ շրջելով, դրխկոցով թափի պողպատյա վագոնի մեջ:
Երբ սկսեց մթնել, հարյուրյակը հավաքվեց, համաչափ քայլքով ետ՝
297
դեպի բարաքները վերադարձավ: Ոտքերը հազիվ էին շարժվում:
Ամեն վայրկյան սպասում էր, որ թրմփոցով ցած կընկնի, իսկ
շարասյունը կկոխկրտի, կանցնի, քանի որ որևէ կալանավորի
պատճառով հարյուրյակը հո չի կանգնելու: Մինչ բարաք հասնելը,
շարքը շրջեցին ճաշարանի կողմը: Հետաքրքիր անակնկալ էր
սպասվում նրանց: Մի կտոր հաց, մի–մի կիսաեփ կարտոֆիլ ու թեյ
մատուցեցին:
Ռուբենին նառի ներքին հարկում էր ընկել քնատեղը:
Հարևանը` Գեորգի Կալմիկովը, մասնագիտությամբ իրավաբան
էր, ու Ռուբենին առաջարկեց իր օգնությունը դիմումներ գրելու
հարցում:
– Ես ուզում եմ նամակ գրել ընկեր Ստալինին,– ասաց Ռուբենը,–
եթե նա իմանա ճշմարտությունը, ապա անպայման կազատի ինձ
Կարլագից:
– Օգնեմ, բայց չեմ կարծում, թե դիմումդ օգուտ կտա քեզ:
– Նամակը Ստալինին հասնում է, չէ՞:
– Ռուբեն, կյանքի հսկայական փորձ ունես, բայց դյուրահա-
վատ ես մնացել,– ասաց իրավաբանը,– Ստալինը համակարգ է
կառավարում, ի՛ր ձևով է կառավարում. եթե որոշել է յուրացնել
Սիբիրի հանքերը, Ղազախստանի հողերը, ապա այդ գաղափա-
րը ծնվել է գերմանական համակենտրոնացման ճամբարներով
անցած ԽՍՀՄ քաղաքացիներին աքսորելու գաղափարից հետո:
Հսկայական մարդկային ռեսուրս է կուտակվում աքսորավայրում:
Հանկարծ Քաղբյուրոյում մեկն առաջարկում է ձրի աշխատուժն
օգտագործել տունդրայի անտառահատման, Ջզգասգանի քար-
հանքերի, խոպան հողերի յուրացման, Մագնիտկային բանջարե-
ղեն մատակարարելու գործում: Հենց 1931-ին հիմնեցին այս ճամ-
բարները, զուգահեռ սկսեցին գյուղացիների զանգվածային ձեր-
բակալություններն ու աքսորը: Տեղի թե անտեղի մարդկանց
զրկում էին ազատությունից, դատարանները դատապարտում
էին՝ առանց հաշվի առնելու մարդկանց անմեղությունը: Աքսորա-
կանները երկաթգիծ կառուցեցին, որպեսզի չուշանա մարդկանց
աքսորավայր հասցնելը: Բա՜, սոցիալիզմ ենք կառուցում` առանց
հաշվի առնելու մարդկանց անմեղությունը:
298
Տես՝ քո դիմումը այս հզոր համակարգի մեջ մտնո՞ւմ է, թե՞ ոչ:
Մտնո՞ւմ է, լավ, արի գրենք: Ինձ էլ է հետաքրքիր: Քանի որ չեն ար-
գելում, արի գրենք: Իհարկե, պետք է հաշվի առնեին հակաֆաշիս-
տական պարտիզանական խմբում մասնակցելուդ հանգամանքը:
Հենց դրանից էլ սկսենք. «Հունաստանի կոմկուսի հակաֆաշիս-
տական ԷԼԱՍ ջոկատի անդամ Ռուբեն Սարգսյանից»:
Ռուբենը բավականին ոգևորված էր իր այս նամակով և իրա-
կան հույսեր էր կապում դիմումի հետ: Նա համբերությամբ սպա-
սում էր դրական պատասխանի: Երբեմն երազում էր, մտքով
տեղափոխվում Չափար՝ ընտանիքի մոտ, գլուխը բարձր քայլում
գյուղական փողոցով: Պատասխանն ուշանում էր:
– Մի շտապիր, Ռուբեն,– ասաց Գեորգին,– միլիոնավոր նման
նամակներ են հասցեագրվում Կրեմլ, մինչև այն գտնի իրական
հասցեատիրոջը, մի քանի ամիս է տևելու:
– Բայց հասցեատերն ընկեր Ստալինն է:
– Ես Ստալին ասածը որպես համակարգ եմ հասկանում, իսկ
դա ծանրաշարժ մի մեքենա է: Դա մեր երկիրն է: Մենք այդպիսին
ենք կարողացել ստեղծել:
– Հասկացա:
– Չէ, ավելի մանրամասն բացատրեմ. ԳՈՒԼԱԳ-ը կամ ուղղիչ
աշխատանքային ճամբարների գլխավոր վարչությունը երկրում
լուծում է մի շարք ռազմավարական խնդիրներ. նվազեցնում է
ազատ բանվորական ձեռքերի զանգվածը, ուրեմն նաև՝ շրջանառու
փողերի զանգվածը, քանի որ կալանավորը չի վարձատրվում,
միևնույն ժամանակ նվազեցվում է ապրանքային սովը, վերաց-
վում արժեզրկման սպառնալիքը, առանց վախի Ստալինի հրա-
հանգով իջեցվում են գները, վերացվում է քարտային համակարգը,
հսկայական քանակությամբ էժան ապրանք է արտադրվում
ներքին կարիքների ու նաև արտահանման համար՝ բարձրացնելով
տնտեսության արդյունավետությունն ու արժութային պաշարների
կուտակման հնարավորությունը: Տասնյակ բանտային կոնստ-
րուկտորական բյուրոներում աշխատում են տաղանդավոր ինժե-
ներներ, որոնք ստեղծում են նոր զինատեսակներ: Պատժիչ մար-
մինների միջոցով սարսափազդու ազդեցություն է ունենում
299
մարդկանց վրա, կազմալուծում նրանց կամքը, դժգոհություն ար-
տահայտելու ամեն մի փորձ: Իսկ որպեսզի ոչ մի կասկած չծագի
նման քաղաքականության նկատմամբ, անընդհատ գործում է
Ժողովուրդների առաջնորդին փառաբանելու կամպանիան, ու
թշնամիներին, որոնք անհամար են, ձերբակալում են, քշում
ճամբարները:
Քունը չէր տանում: Ո՞վ է կանխորոշում իր ճակատագիրը:
Մի՞թե ինքն անզոր է որևէ բան փոխելու: Օջախ-Սրբատեղիի
օգնությանը դիմելը ի՞նչ տվեց՝ Կերչի պատերազմ, գերության
ճամբարներ, նորից պատերազմ, տաժանակիր երկամյա աշխա-
տանք Ուրալում, չափարյան փոքրիկ երջանկություն, ապա՝ Շուշիի
բանտ, հիմա էլ՝ ԳՈՒԼԱԳ, ածխահանք: Մի խնդրանքս այսքան
տառապա՞նք արժե: Թե ինչ կլինի արդյունքում` Օջախը ոչ մի պա-
տասխանատվություն չի կրում: Մի՞թե խուսափելու հնար չկար:
Ներքին ձայնը թե Օջախը հուշում էր. «Զիջի՛ր ձիդ»: Իր սպիտակ
ձին պիտի զիջեր շրջկենտրոնից եկած պատասխանատու աշխա-
տակցին: Սպիտակ ձին ճակատագրի վերածվեց: Հին խոսք է.
կնոջդ ու ձիդ ուրիշին մի զիջիր: Հարազատ մնաց այդ ավանդու-
թյանն ու կորցրեց ամեն ինչ: Այդ ճիվաղը իր ձին հեծած վեր ու վար
կաներ գյուղում, բոլորին ցույց կտար իր ավելի բարձր դիրքը՝
անընդհատ ստորացնելով կոլտնտեսության ղեկավարին: Կոլտն-
տեսականները կհարգեի՞ն իրեն, որ ձին զիջել է շրջկենտրոնից
եկածի քմահաճույքին: Ռուբենը որոշեց այլևս չմաքառել, չպայքարել
ապրելու համար: Թող ճակատագիրն ինքը որոշի: Ամենաճիշտը
սպասելն է: Իսկ ճակատագիրը մի որոշում կկայացնի, որից չպետք է
խուսափելու փորձ անել: Ուղեղումդ մտքերի հոսքի մեջ պետք է որ-
սաս, թե երբ և ինչ է հուշում: Եթե դուռ է բացվում, անպայման ներս
մտիր, թեկուզ համոզված ես, որ դժոխքի դուռ է: Կրկին հայտնվեց
Մարալի դեմքը: Ա՜խ, որքան է սիրում նրան: Աղջիկն ու տղան գի-
շերաշապիկներով ցած են սահում անկողնուց ու գալիս, փաթաթ-
վում իրեն: Փոքրիկ շեկլիկն էլ է մի կերպ ազատվում օրորոցային
կապանքներից, մտնում գիրկը: «Էս որտեղի՞ց հայտնվեց էս մարդն
ու ինձնից խլեց երեխաներիս»,– ասաց Մարալը: Նա ուրախանո՞ւմ
է, թե՞ տխրում: Թե՞ դա մարալյան յուրահատուկ կատակ էր՝ չոր ու
300
անողոք, փաղաքշանքը նրբորեն թաքցրած: Մի անհուն կարոտ
սկսեց խեղդել Ռուբենին:
Գարնանամուտով կյանքը Կարլագի ճամբարում աշխուժացավ:
Կալանավորների հիմնական գործը անծայրածիր դաշտերը հեր-
կելն էր: ՉՏԶ-ները ծանր հռնդյունով լցրին ղազախական հարթա-
վայրերը: Հերկից հետո սկսվում է գարնանացանը: Իսկ հանքի կա-
լանավորների կյանքում քիչ բան էր փոխվում: Կարճատև ամառը
փոշի ու մոծակների տարափ բերեց: Ճամբարային ռեժիմը խիստ էր
ու անողոք: Իրենց շներից ավելի կատաղած էին պահակախմբի
զինվորները: Նրանք կարծում էին, որ եթե չլինեին «հայրենիքի դա-
վաճանները», «ֆաշիստները», ամեն տեսակի այլախոհներն ու
հանցագործները, ապա իրենց այս դժոխքը չէին բերի, մեկ այլ տեղ
հանգիստ կծառայեին բանակում: Աշխատանքից ետ գալիս Ռուբե-
նի հարևան կալանավորը սայթաքեց ու ընկավ: Նա հոգնել էր ու
հազիվ էր քայլում: Պահակախմբի հրամանատարը հրամայեց.
– Կա՛նգ առ, պառկե՛լ գետնին: Սրիկաներ, հայրենիքի դավա-
ճաններ, ձեզ չենք սպանելու, որովհետև գնդակն ափսոս է, ինք-
ներդ եք սատկելու այս դժոխքում:
Մի անգամ անտառով էին գնում: Անլուսին, մութ գիշեր էր:
Ամբողջ օրն աշխատել էին, սակայն ուտելու ոչինչ չէին տվել: Բո-
ղոքել կամ պահանջել չես կարող: Թող տային: Հսկիչի՞ն ինչ:
Ուզում ես` մեռիր. ուզում ես ապրել՝ ապրիր, ինչպես կարող ես:
Ոտքերի տակ ինչ–որ բան հայտնվեց: Երանի թե որևէ ուտելիք
լիներ: Կռացավ, վերցրեց: Թրիք էր: Կողքի ռուսն էլ էր նույնն արել
ու սկսեց անվերջորեն հայհոյել ու թքոտել:
Ըմբոստներին, որոնք չեն տանում մշտական ստորացումները,
այստեղ չեն ներում: Սակայն ըմբոստին անմիջապես չեն պատ-
ժում: Հետևում են ու սպասում հարմար առիթի: Նրան ավելի ծանր
աշխատանք են տալիս, ամեն առիթով ստորացնում, այնքան,
մինչև ամենն անտանելի դառնա ու պայթի: Ահա ըմբոստ լատիշը,
ով արդեն հատուկ հսկողության տակ է, պատահականորեն մո-
տենում է փշալարին: Աշտարակից զինվորն առանց նախազգու-
շացման կրակում է և սպանում: Ակտ կազմեցին, որ կալանավորը
փորձել է փախչել: Կրակող զինվորին պարգևատրեցին: Նա
301
«կանխել է շատ վտանգավոր քաղաքական կալանավորի
փախուստը»:
Այստեղ յուրաքանչյուրը գիտի իր պարտականությունը: Երե-
կոյան հազիվհազ քայլում են, հասնում ճաշարան, ուտում իրենց
հասանելիքը, կրկին շարվում, ըստ համարների ներկա–բացա-
կայից հետո նոր միայն բարաքում գրավում իրենց տեղերը:
Ճամբարն ուներ նաև օժանդակ տնտեսություն, որտեղ կաղամբ,
կարտոֆիլ, այլ բանջարեղեն էին աճեցնում: Օժանդակ տնտեսու-
թյան մաս էին կազմում նաև խնձորի ընդարձակ այգիները: Մի
անգամ այգու բրիգադավարին Ռուբենն առաջարկեց խնձորի
այգում նոր տեսակի խնձորենիներ աճեցնել: Բերանից բերան
խոսքը ճամբարի պետին հասավ: Սա կանչեց Ռուբենին, ավելի
շուտ` ԺԻ-467-ին ու հարցրեց.
– Դու մինչև պատերազմը ի՞նչ էիր անում:
– Կոլտնտեսության նախագահ էի:
– Հասկացա: Դե ասա. ի՞նչ տեսակի խնձորենու մասին էիր
խոսում:
– Ընկեր պետ, միչուրինյան լավ սորտեր կան, բավականին
ցրտադիմացկուն են, կարելի է բերել ու տնկել:
– Բայց դա դժվար է, նույնիսկ անհնար:
– Կարելի է այդ սորտի խնձորի պատվաստանյութ բերել և
պատվաստել:
– Դու կարո՞ղ ես դա անել:
– Ճամբարում հարյուրավոր գյուղատնտեսներ կան, ովքեր
հաճույքով կանեն այդ գործը:
– Լսիր, այս մարդու գլուխն աշխատում է: Որտեղի՞ց ես:
– Լեռնային Ղարաբաղից:
– Ղարաբաղ, Ղարաբաղ, ուզում եմ մի բան հիշել, հա, ձեր
այդ Ղարաբաղից մեկն էլ կա, բանաստեղծ է թե գրող… Լավ, դա
կարևոր չի: Վաղը քարհանք չգնաս, քեզ կտանեն պահեստները,
ցույց կտաս, թե որ խնձորը նկատի ունես:
Կրեմլից պատասխանն ուշանում էր: Ռուբենը Մարալից
նամակ չէր ստանում: Ինքն էլ չէր գրում, որ ավելորդ անգամ
հարազատների համար ծանր վիճակ չստեղծի: Ի վերջո, իրեն
302
մեղադրել են հայրենիքի դավաճանության մեջ: Իսկ դավաճաննե-
րի ընտանիքները ևս պատասխանատվություն են կրում: Ամեն
պահի երևի Մարալին հիշեցնում են, որ ամուսինը գերության մեջ
է եղել, հիմա էլ աքսորավայրում է: Կերազեր գոնե մի լուր ստա-
նալ ընտանիքից, հարազատներից: Հույսը կորցրել էր, երբ հայտ-
նեցին, որ նամակ ունի: Մտածեց, որ իր դիմումի պատասխանն է:
Սակայն նամակն իր քենակալի` Ավանեսի քրոջ` Յասամանի աղջիկ
Ասյան է համարձակվել գրել: Ռուբենն իսկույն պատասխանեց: Այս
նամակագրությունն էլ ասես հալեցրեց սառույցը:
Ռուբենենց հարյուրյակում քրեականներն ու քաղաքական-
ներն իրար էին խառնվել: Բարեբախտաբար, դրանք «օրենքով»
գողերի ու հեղինակություն ունեցողների համակարգի քրեական-
ներ չէին, այլ առանց նախագահի գիտության կոլտնտեսությունից
մի բուռ ցորեն, եգիպտացորեն «գողացած» գյուղացիներ, անաս-
նապահներ, ջրվորներ, խախտումներ թույլ տված հաշվապահներ,
պակասորդ ունեցող խանութպաններ, վթարի ենթարկված
վարորդներ, սայլապաններ… Նրանց բերել են, որ օգնեն խորհր-
դային իշխանություններին՝ յուրացնելու Ղազախստանի հյուսիսի
խամ և խոպան անծայրածիր հողերը: Երկրի հույսը գերմանացի-
ների մոտ գերի ընկած խորհրդային զինվորականներն են ու
«հանցանքի» մեջ բռնված գյուղացիները: Եթե Մոսկվան պլանա-
վորել է Ղազախստանի հյուսիսից յուրացնել խամ և խոպան
հողերը, ապա պլանավորվում է նաև, թե որտեղից և ինչքան
մարդկանց ճակատագրեր պետք է խեղեն, գործ սարքեն ու քշեն
Կարլագ կամ այլ կալանավայր: Իսկ գերմանացի հարյուրհազա-
րավոր ռազմագերիները հիմնականում պատրաստ չէին Սիբիրի
կամ Ղազախստանի հյուսիսի սառնամանիքներին, ուստի նրանք
արագ ցրտահարվեցին, մեռան, քանի որ նախատեսված չէր
ֆաշիստներին ձմեռվա հանդերձներ տալը: Հիտլերն էլ չէր նախա-
տեսել, որ Վերմախտի հարյուրհազարավոր զինվորներ գերու-
թյան մեջ են հայտնվելու և ցրտահարվեն, թե չէ երևի Ռուսաստան
պատերազմի ուղարկելուց առաջ ձմեռվա ճամբարային տաք
հանդերձներ կդներ հետները:
303
Գլուխ երեսունչորսերորդ
Ղարաբաղի բանաստեղծը
Արցախցի բանաստեղծ Բոգդան Ջանյանի հետ Ռուբենը ծա-
նոթացավ դաշտում: Այդ օրը իրենց ու Շիրոյան Մուկուչի բրիգա-
դին նույն տեղամասն էին ուղարկել: Ջանյանին նրանք Ջանիկ էին
ասում: Նիհար, չոր մկաններով մարդ էր: Թե ինչպես էր դիմացել
Ջզգասգանի պղնձահանքերի ճամբարային ռեժիմին, հանելուկ էր
մնացել:
– Ես Ռուբենն եմ` Մարտակերտի…
– Ճանաչում եմ Չափարի կոլտնտեսության նախագահ Ռուբեն
Սարգսյանին,– ասաց բանաստեղծը,– թերթերում էի կարդում
«Կարմիր աստղ» կոլտնտեսության մասին: Նաև Չափարի օրինա-
կով էին արդարացնում կոլտնտեսային կարգերը: Մտավորական-
ներս զարմանում էինք, թե լեռնային անբարենպաստ պայմաննե-
րում ոնց է Չափարում ստեղծվել մարզի լավագույն տնտեսու-
թյուններից մեկը: Հետո հասկացանք, որ ամեն ինչ կախված է
կադրը ճիշտ տեղը դնելուց:
– Հա, հիմա էլ ավելի ճիշտ տեղում են տեղադրել…
– Դա էլ բարոյական անկման նշան է: Լավ, մեզ չեն թողնի, որ
այստեղ զրուցենք: Արի երեկոյան հանդիպենք: Կգա՞ս մեր բարաքը:
– Իհարկե, Բոգդան Շամիրիչ, կգամ:
Ընթրիքից հետո Ռուբենն ու Բոգդանը դուրս եկան բակ:
– Զրկված լինելով ամեն ինչից՝ ես այստեղ որոշեցի, որ միայն
բանաստեղծությունը կարող է փրկել, շունչ ու ուժ տալ ինձ, որ
ապրեմ, այլապես վաղուց մեռած կլինեի,– ասաց Բոգդան Ջանյա-
նը,– ահա իմ ճամբարային առաջին բանաստեղծությունը:
Ռուբենն ընթերցեց.
Մենք խիտ շարքերով, կիպ բռնած իրար,
Քայլում ենք անձայն, քայլում ենք խռով,
Ասես անցնում ենք մենք սարսափահար
Նեղ, անդնդամերձ զառիթափներով:
304
Ամեն կողմից մեզ պարզված ահասաստ
Ուղիղ մեր կրծքին, ճակատներին մեր
Կրակ թափելու, մահ տալու պատրաստ
Ավտոմատների փողեր են, փողե՜ր:
Ազատությունն է ահա իմ կողքին,
Թե ձեռքս մեկնեմ, կբռնեմ նրան,
Բայց մահն է նայում մութ ու զայրագին
Զինված պահակի հայացքով մռայլ:
Մինչ ազատություն մի քայլ է միայն,
Շնչում է դեմքիս այնքան, այնքան մոտ,
Ուզում եմ վազել ու գրկել նրան
Ինչպես վաղ կորցրած հարազատ իմ մոր…
Ուզում եմ, բայց, ա՜խ, ձեռքերիս շղթա,
Կապանքներ ունեմ և ահ իմ հոգում,
Եվ ազատության ու իմ միջև քայլն այդ
Անողոք մահն է արթուն պահակում:
– Կարո՞ղ եմ արտագրել,– դիմեց Ռուբենը:
– Իհարկե, բանաստեղծությունն ընթերցողինն է:
– Իսկ ովքե՞ր են ընկերներդ:
– Մեր բրիգադում չորս գրող կա` «Ադմիրալ Նախիմով» գրքի
հեղինակ Զոնին, վրաց գրող Գիվի Մայսուրաձեն, ուզբեկ գրող
Սեիդ Ահմեդն ու ես: Մեր բրիգադում են նաև Մոսկվայի համալսա-
րանի անգլերենի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Յուրի Մորիսևիչը,
բանասեր Արտո Ավագյանը, մնացածները գյուղացիներ են: Ես
որևէ հանցանք չեմ գործել: Բաղիրովյան Ադրբեջանի հայահալած
քաղաքականության զոհն եմ: Ադրբեջանը ձգտում է կոտրել հայոց
Արցախի ազատատենչ ոգին, մայր հայրենիքի հետ միանալու ցան-
կությունը: Ես տառապում եմ այն մտքից, որ իմ կյանքից տասը
տարի պիտի կեղեքվեմ, գուցե և շունչս փչեմ անարդարության
ճիրաններում: Ահավոր է: Քեզ ինչքա՞ն են տվել:
305
– Քսանհինգ…
– Ու այն բանի համար, որ մի քանի միլիոն մարդկանց հետ
գերի՞ ես ընկել:
– Ես գերությունից փախել եմ, միացել հույն պարտիզաններին:
– Արդարությունը ոտնահարվում է: Լավ, սպասենք…
– Ստալինին նամակ եմ գրել, բայց պատասխան դեռ չեմ
ստացել:
– Ես էլ եմ գրել Ստալինին ու շատ արագ ստացել մերժման
պատասխանը. «Դուք ճիշտ եք դատված, բողոքի ոչ մի հիմք չու-
նեք»: Ստանդարտ պատասխան է, քեզ էլ են նույնն ուղարկելու:
Աչքերիս չէի հավատում: Ինձ բացատրեցին, որ Կրեմլում արնա-
խում ավազակներ են նստած, նրանց պետը Ստալինն է: Ռուբեն,
մեր ազատությունն իրոք Ստալինից է կախված:
– Էդ ո՞նց:
– Հենց նա մեռնի, միասին կգրենք, ու մեզ կարդարացնեն:
Տես, թե ինչ ԳՈՒԼԱԳ են ստեղծել: Սրա նման հարյուրավոր ճամ-
բարներ կան երկրով մեկ սփռված: Սովորիր տարբերել մարդուն
ու մարդակերին:
– Ես իմ ողջ կյանքում հավատացել ու ծառայել եմ բոլշևիկնե-
րին: Ես դեռ ոչինչ, մեծ եղբայրս է հավատացել ու կյանքը զոհել
հանուն բոլշևիկների գաղափարի:
– Միլիոնավոր ժողովուրդներ են զոհվել հանուն այդ գա-
ղափարի: Էսքան կալանավորների մեջ մեկին չես գտնի, որ մեղք
գործած լինի պետության կամ մարդկության նկատմամբ: Բանտերը,
ճամբարները լցնելով՝ երկիր չես պահի:
– Համաձայն եմ,– ասաց Ռուբենը,– գերմանացիներն էլ էին
ճամբարները լցրել:
– Ու պարտվեցին: Մարդկությունը, քաղաքակրթությունը
չներեց ֆաշիստներին: Հիշիր, սրանք էլ են տապալվելու: Եթե մի
համակարգում միանգամից մի քանի տասնյակ միլիոն քաղաքա-
կան հանցագործներ կան, ուրեմն էդ համակարգը մեղավոր է:
– Ընկեր Ջանյան, մի արցախցի աքսորական բանաստեղծի
ճակատագիր էլ է ինձ հետաքրքրում, – ասաց Ռուբենը:
– Գրիգոր Ներսիսյանի՞ն նկատի ունես: Ճանաչո՞ւմ էիր:
306
– Ստեփանակերտի կուրսերում մի երկու դասախոսություն էր
կարդացել, հետո Շուշիում եմ հանդիպել:
– Շատ էի ուզում հանդիպել, բայց նա ամենախիստ ռեժիմի
տակ է: Պատկերացնո՞ւմ ես, հզոր հրաբխի բերանը փակեն,
չթողնեն, որ ժայթքի… Եթե ինձ չթողնեին գրել, վաղուց մեռած
կլինեի… իսկ նա հրաբուխ է…
– Ուրեմն 37-ից այստեղ է…
– Պատկերացնո՞ւմ ես, 16 տարի՝ առանց գրիչ բռնելու իրա-
վունքի: Քանի՜ պոեմ, մտքերի թռիչք, բանաստեղծություններ…
– Բայց ինչո՞ւ, ի՞նչ է արել:
– Նախ՝ գրական շարժում է հիմնադրել Լեռնային Ղարաբա-
ղում, իսկ դա հազիվ թե դուր գար Բաքվի թուրք ղեկավարներին:
Նա արթնացրեց մարդկանց՝ համոզելով, որ արցախահայության
միակ փրկությունը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալն ու
Հայկական ԽՍՀ-ին միանալն է:
– Բա Մոսկվան, Ստալինը, Բերիան…
– Հարցը չպիտի մոռացության տանք,– ասաց բանաստեղծը,–
պատմությունը հետաքրքիր բան է, հաճախ իրադարձությունները
կրկնվում են, հարմար պահեր են լինում…
– Ու պիտի պատրաստ լինի ժողովուրդը,– ասաց Ռուբենը:
– Ո՞ւր է, ազատվենք, հայրենիք հասնենք, տարածենք ազա-
տության գաղափարը…
Գլուխ երեսունհինգերորդ
Կարլագի խոհարարը
Ռուբենը պահակախմբին դիմեց, որ իրեն պոլիկլինիկա տանեն:
Բժիշկ Արամայիս Մարտիրոսյանը բարեհամբույր, ժպիտը
դեմքին մարդ էր:
– Ընկեր Սարգսյան, ես ճինանչըմ ըմ, հիշըմ ըմ քեզ, շրջկոմեն
քարտուղարը քեզ շատ ար հավան, ասըմ ար. «Հենց էսպիսի
մարդ պիտի լինի կուսշրջկոմի քարտուղարը՝ բոլորին հավաքող,
միավորող, գնահատող»:
307
Ռուբենի համար անսպասելի ու անչափ հաճելի էր հարազատ
բարբառը լսելը: Այն մի անհուն կարոտ առաջացրեց դեպի
հայրենի երկրամասը, Չափարը, Մարալը, երեխաները,
բարեկամները:
– Իսկ քու լնդերի բուժումը սննդի նհետ ա կապված: Էրկու
խնդիր օնիս, առաջինը` նամակ կյիրի Չափար, թող քիզետի
ճուղուպուր, սխտոր ղարկին, երգրորդ խնդիրն էլ ես կլուծիմ: Տու
կյանքըմտ ճաշ իփած կա՞ս:
– Չէ:
– Սկի եշալ չը՞ս, թա կնեգյտ հո՞ւնց ա ճաշ իփըմ:
– Հինչ տուվալ ա` կերալ ըմ, քյեցալ գործիս:
– Հա, դե կոլխոզեն նախագեն օրն էլ տիհենց ար: Ամմա
վեչինչ, կիփիս, կսըվերիս: Սօրե պետը խոհարար ար շոռ կյամ:
Կասիմ, վեր քեզ խոհանոց ղարկին: Վեր հըրցնին, կասիս, վեր
նաև խոհարար ըս:
Ճամբարի պետը կրկին իր մոտ կանչեց Ռուբենին: Նրան
հետաքրքրում էին պատվաստման արդյունքները:
– Ստուգել եմ պատվաստները, 90%-ը կպել է, իսկ դա բացա-
ռիկ արդյունք է,– ասաց Ռուբենը:
– Ե՞րբ կարող ենք բերք ստանալ,– հարցրեց ճամբարի պետը:
– Յոթ տարուց ծառերը բերքի տակ կլինեն,– պատասխանեց
Ռուբենը:
– Դեռ քանի՞ տարի ունես:
– Քսաներկու:
Ճամբարի պետի մոտ մտավ նրա տեղակալն ու հայտնեց, որ
ճամբարի ճաշարանի խոհարարի վրա եռացրած ջուր է լցվել, իսկ
փոխարինող չլինելու պատճառով ճաշ եփող չի եղել:
– Ինչո՞ւ ես ինձ ասում, գնա խոհարար գտիր:
– Մի քանի բարաք մտա, ոչ ոք գաղափար չունի խոհարարու-
թյունից:
– Իսկ ես խոհարար գտել եմ,– ասաց ճամբարի պետը:
– Ինչպե՞ս…
– Հա, էս հայն է:
308
– Ե՞ս,– զարմացավ Ռուբենը:
– Մեր հարգելի բժիշկներից Արամայիս Մարտիրոսյանն է
առաջարկել, մոռացել էի, իսկ նրա առաջարկն ընդունելի է: Քո
հայրենակիցն է, չէ՞:
– Այո, ընկեր պետ: Կաշխատեմ համով ճաշեր պատրաստել:
– Չէ, շատ լավ ճաշ չես եփի: Ոչ ոք դա քեզ թույլ չի տա: Էլ ի՞նչ
կալանավայր, որ համով ճաշ տան: Հո հանգստյան տո՞ւն չի: Բայց
ոչինչ, եթե վատ ճաշ չկարողանաս եփել, վարչության խոհանոց
կտեղափոխենք: Մեր Արամայիսը լավ բժիշկ է: Եթե նա չլիներ,
հիմա կինս, երեխաներս կենդանի չէին լինի:
Ինքն էլ զարմացավ իր այս արագ կողմնորոշման վրա: Սովորա-
բար Ռուբենը երկար է մտածում, տասն անգամ չափում, հաշվարկ-
ներ անում ու երբեմն էլ ուշանում էր, իսկ ահա այս անգամ, չնայած
ճշմարտությունը չէր ասում, բայց Արամայիսից կանխավ զգուշաց-
ված լինելով` նա շատ վճռական էր, բայց մտածեց, որ երբեք ճաշ չի
եփել, չի էլ հետևել, թե կինը` Մարալը, ինչպես է ճաշ եփում:
– Տեսա՞ր, ես մի վայրկյանում առանց բարաքներ մտնելու
գտա խոհարարին,– ասաց ճամբարի պետը,– հայ է, գլուխ կհանի:
Պահեստները նայելուց հետո խոհանոց եք տանում: Անունդ ի՞նչ է,
ԺԻ–467:
– Ռուբեն Սարգսյան:
– Մի խնդիր էլ կա,– ասաց պետի տեղակալը:
– Ասա:
Տեղակալը փորձեց աչքունքով հուշել, որ կողմնակի մարդու
մոտ չի ուզում հայտնել:
– Ժամանակ չունեմ, ասա:
– 17-րդ կետի բարաքներից մեկը բունտ է արել, հրաժարվում
են աշխատանքից ու ճաշերից:
– Վերացրո՛ւ բոլորին:
– Լսում եմ…
Ռուբենը մի քանի օր հետո իմացավ, որ պայմաններից դժգո-
հություն հայտնած հարևան բարաքի կալանավորներին 120 փոս
են փորել տվել, բունտ արած կալանավորներին չոքեցրել փոսերի
առաջ ու ծոծրակներին կրակելով՝ գցել փոսերի մեջ:
309
Ամռանը դաշտերում սկսվում է հունձը: Դա Կարլագի ամենա-
եռուն շրջանն է: Հսկայական կալատեղում կոմբայնների հնձած
հացահատիկի դեզեր են առաջանում: Մեխանիզմները ցորենը քա-
մուն են տալիս, մաքրում, ապա լցնում բեռնատարների թափքերը և
ուղարկում ալրաղաց կամ պահեստ: Պատահում է, որ չեն հասցնում
ողջ բերքն ուղարկել, ու սկսվում են անձրևները: Սպասել, թե ցորե-
նի դեզը կչորանա, անհույս բան է: Ցորենը սկսում է փտել: Սակայն
այդ դեպքում էլ կալանավորը չի կարող նույնիսկ մի քանի հատիկ
վերցնել, աղանձել և ուտել, քանի որ ճամբար մտնելիս ստուգում
են: Իսկ ճամբարի տվածով գոյատևել անհնար է: Սովորաբար կա-
լանավորները գրում են, որ տնից ուտելիք ուղարկեն: Բայց սպա-
սել, թե երեք երեխաների խնամքը ուսին Մարալը ծանրոց կարող է
ուղարկել, անիմաստ է: Այսպես խորհում էր Ռուբենը: Մի օր հայտ-
նեցին, որ պահակատանը հարցնող կա: Մեծ է լինում Ռուբենի
զարմանքը, երբ պահակատանը հանդիպում է Մարալի սիրելի եղ-
բորը` Զավենին, ում ինքը շատ էր հարգում: Զավենն ընկույզով,
սխտորով ու մեղրով ծանրոցը ոչ թե ուղարկել է փոստով, այլ ինքն
է շալակել, հազարավոր կիլոմետր ճանապարհ կտրել ու հասցրել
սիրելի ընկերոջը:
– Զավեն,– հուզված, արցունքոտված աչքերով դիմեց Ռուբե-
նը,– կուսակցական ըշխադող ըս, վախըմ չը՞ս, վեր հայրենիքի
դավաճանեն այցելության հետի քեզ հեռացնին կուսակցությու-
նան, գործա…
– Ռուբեն, տու ինձ հետի ախպեր ըս, և վեչ թա փեսա,– պա-
տասխանեց Զավենը,– քու ըրած լավոթուննեն էնքան շատ ըն, վեր
իմ էս կյալը կամ կարիերիս հարցը կուճուր պեն ըն: Մարտակերտի
շրջանի լոխ գյուղերում գյուդում ըն, վեր տու արթար ըս, վեր տու
պարտիզան ըս իլալ:
– Վեչինչ, Զավեն, ժամանակնեն ըն տիհենց, մինը մինին
քցիլի, վետանը տակ տալի ժամանակնե յըն: Էս նեղ տեղան
աշխարքն ու մարդիքյ ավելի լավ ըն իրեվըմ:
– Քեզ տընելան ետը Ժդանովի շրջանի Նորագյուղում մեր
Ավանեսի ախպերը` Գրիգորն ա գերութունից տոն եկալ: Կեսքշերեն
ՊԱԿ-ան կյամ ըն, վեր տանին, Ավանեսը նույն ժամին շրջկոմի
310
առաջին քարտուղար Օրուջևի տոն ա քյինամ, հայտնըմ, վեր
ախպորը «ժողովրդի թշնամի» յըն հանալ և օզըմ ըն տանին, մունք
հենգյ ախպեր ընք, դե հենգյին էլ թող տանին: Շրջանի ղեկավարը
ուրան կոշտն ա կանչըմ ՊԱԿ-ի, միլիցիայի ու զինկոմի ղեկավար-
ներեն, ասըմ. «Ճինանչը՞մ ըք Ավանես Դանիելյանեն», թա` «Հո՞ւնց
կարենքյ ճինանչինքյ վեչ, հարյուր հետի հաց ընք կտրալ նրա տա-
նը», «Ուրեմն մտածինքյ, հունց ընք փրկըմ նրա ախպորը աքսորա»:
ՆԿՎԴ-ի պետն ասըմ ա, վեր Բաքվա յա ստացալ փռնելի հրա-
մանը, ու մինակ մահվան թողթը կփրկե Ավանեսեն ախպորը: Միլ-
պետը ասից, վեր ինքյը կտա էտ թողթը, ամմա ախպերը վեչ մին
տեղ պիտի չիրևա: Տիհենց էլ Գրիգորը պրծնըմ ա աքսորան:
– Ես տիհենց կարել չի, քանի վեր արդեն աշխատանքի յի
մտալ, համ էլ՝ լոխ ճինանչըմ ըն ինձ: Տու ինձ գյուղան պատմե,
Մարալան, խոցան, կոլխոզան...
– Պատմիմ: Մեծ տղատ արդեն 10 տարեկան ա: Հոլերը, կյառ-
ները Գավրուշեն` Ավանես քեռու տղեն նհետ առաջն ըրած Սիբիր-
դըրեն հանդ ըն տանըմ: Մին օր էլ Մարալը՝ որպես ենթաշրջանի
գյուղմթերքի ընդունման կետի վարիչ, ծու ար տարալ շրջկենտրոն
հանձնե: Էս խոխենքյն էլ ուլանըմ107 ըն ուտելիքավ խուրջինը շիլա-
կին, կապըմ ըն էծի մեշկին, վեր հանդըմը քշըցնին, օտին: Տետրակի
թղթերան սարքած, ծերքավ կյրոտած կարտի յին տամ, վեր սո-
վածանըմ ըն, օզըմ ըն փռնին էծին, հանին խուրջինը, կարըմ չըն:
– Խոխա, վեր խոխա,– ծիծաղելով ասաց Ռուբենը:
– Էծը փախավ, խոխենքյն էլ հետան: Քափը կտրած հըսնըմ ըն
գյուղ: Էծը խրտնած կյումն ա նիմննըմ: Խոխենքյը մթեն կյումըմ զոռ
ըն անըմ, վեր խուրջինը հանին, էծին վեննը կոտրում ա:
– Վա՛յ քու…– Ռուբենի աչքերը հուզմունքից թե ծիծաղից
ջրակալվեցին:
– Խոխենքյը մին փեդի կտորավ կապըմ ըն էծեն վեննը,
քյինամ հանդի մնացած հոլերն ու կյառները պիրին: Տղատ
սփարթնած108 մոր ըշկերեն ա եշըմ:
107 Ծուլանալ:
108 Վախեցած, գունատված:
311
– Հա՜, Մարալս խիստ կնեգյ ա, – ասաց Ռուբենը,– ետնա՞ն,
հո՞ւնց պրծավ:
– Գավրուշը ասից, թա սաբավ էծը մին խեչակի ղաթն ար
ինգյալ, քաշալ ըն, վեր հանին, կոտրվալ ա վեննը:
– Դե, ես էլ ինիմ, կհըվատամ:
– Հա, Մարալն էլ ասից՝ մուրթեցեքյ էծը:
– Հետաքրքիր պատմություն ա: Էլ հի՞նչ կա:
– Պատմելու շատ պեն կա: Տըմացեր, մինչև…
– Այ մարդ, լոխ ասըմ ըն` տըմացեր, մինչև հի՞բ,– ասաց
Ռուբենը:
– Եկե, տեսե, վեր ողջ և առողջ ըս,– ասաց Զավենը,– տու կո-
տիս շենան ղարկած ճուղուպուրն ու մեղրը, սխտորը, էրկու
ամսան ետը փոստավ նորից կղարկինքյ, մինչև լնդերտ լիվանան:
Ես միհենգյ քյինամ կայարան, թա չէ վեր ուշացե, ստիբված մին
շեբեթ պիտի սպասիմ:
– Էս սհաթեն մաշին ա քյինամ կայարան, ասիմ, վեր քիզ էլ
տանե: Մարալեն ասե, վեր իմ դրությունը լավ ա, մին ղարա-
բաղցի հայ բժիշկ միջնորդալ ա, ինձ ճաշարանեն խոհարար ըն
նշանակալ:
– Դե ասե Մարալեն մինչև կյալտ խոհարարական կուրսեր
ղարկինքյ:
– Էլ ասել մել, վեր եկե, շիրեփը խիլըլական ըմ ծերքան:
– Ռուբեն, կնգա ծերքա շիրեփը եր կալիր, տա նրա իշխանու-
թյան վերջն ա:
– Ասըմ ըմ լի, քու քուր ինձ շիրեփ կտա՞:
– Այ, էտ մինըմը շատ ճիշտ ըս, Մարալը կրակ ա:
– Զավեն, ապրիս, վեր եկեր, տու ինձ նոր կյանք տվեր, թա չէ,
մին-մին մտածըմ ըմ` արժե՞ ապրել էս ըշխարքըմ: Ես անպայման
կռեվ կտամ արդարության հետի:
– Ռուբեն, համբերի, էս ամեն հինչին վերջն էլ կիկյա: Մին
պատառ էլ համբերի…
– Հետաքրքիր ա, լոխ էլ նույնն ըն ասում, հենց ա թա լոխ
երկիրը, մարդկութունը շունչը պահած մին կարևոր պենի յըն
սպասըմ:
312
Ի վերջո, եկավ նաև Ռուբենի սպասած Կրեմլի պատասխանը:
Ավելի շուտ՝ Ստալինի փոխարեն դա Անդրկովկասյան ռազմական
դատարանի պատասխանն էր. «Ձեր դատը կայացել է ԽՍՀՄ քրեա-
կան օրենսգրքին համապատասխան, ու դատավճիռը փոփոխու-
թյան ենթակա չէ: Ձեր բողոքն անհիմն է»:
– Դեռ երեք տարի է անցել, մնացել է 22 երկար ու ձիգ տարի,–
դառնացած մտածեց Ռուբենը:
– Մի շտապիր, Ռուբեն, իրադարձություններից առաջ մի
անցիր, սպասիր:
– Ինչի՞ն սպասեմ, Գրիգորի, ո՞նց սպասեմ:
– Երբ ժամանակը գա, կհասկանաս ու նորից կգրես: Հիշիր
խոսքերս:
Ռուբենը հուսահատ դուրս եկավ բարաքից: Նոր էտապային-
ներ էին անցնում բարաքների շարքի առջևով: Կալանավորներից
մեկի դեմքը ծանոթ թվաց:
– Վասիլի՜, Վասիլի՜, Ռասպուտի՜ն…– կանչեց Ռուբենը:
Կալանավորը ետ նայեց, ապա դուրս եկավ շարքից: Ուղեկցո-
ղը հարձակվեց Վասիլիի վրա: Ռուբենը մեջ ընկավ, խնդրեց, որ
չխանգարի, քանի որ իր ռազմաճակատի ընկերն է Վասիլին:
Երկուսին էլ ճամբարի պետի մոտ տարան` պատժելու:
– Դե, ղարաբաղցի Ռուբեն, ի՞նչ է պատահել:
– Էտապի մեջ ռազմաճակատի ընկերոջս տեսա, կանչեցի:
– Լավ չի, կարգ եք խանգարում,– ասաց ճամբարի պետը,–
պետք է մտածեմ, թե ինչպես պատժեմ ձեզ:
– Վասիլին հրաշալի գեղանկարիչ է,– ասաց Ռուբենը,– նա
կարող է գեղեցկացնել ձեր կաբինետը:
– Էս ղարաբաղցին միշտ մի հնար գտնում է,– աշխուժացավ
պետը,– Կույունդայի օդը գալիս է քեզ, Ռուբեն,– դարձավ օգնա-
կանին,– կանչեք էտապի հրամանատարին, թող Վասիլի…
– Ռասպուտին,– հուշեց Վասիլին:
– Վասիլի Ռասպուտինին հանձնեն վարչության տրամադրու-
թյան տակ,– կարգադրեց պետը,– իսկ դու, Ռասպուտին, ցուցակ
կկազմես, թե ինչ ներկեր են պետք Լենինյան սենյակը ձևավորելու
համար: Ռասպուտին, ծանոթ ազգանուն է:– Ռուբենը նկատեց, որ
313
Վասիլին գունափոխվեց:– Հանրաճանաչ մարդ է Ռասպուտինը,
դու նրա բարեկա՞մն ես:
– Չէ, ուղղակի ազգանվանակիցը…– քրթմնջաց Վասիլին:
– Ափսոս, ես կալանավորներից հայտնի մարդկանց հետ ծանո-
թության կոլեկցիա եմ հավաքում, քեզ էլ կընդգրկեի այդ շարքում:
Առավոտյան կներկայանաս տեղակալիս: Իսկ հիմա Ռուբենի
տրամադրության տակ ես: Ռուբեն, տար ճաշարան, լավ կերակրիր,
թող ուժ ու խելք հավաքի, թե չէ` խոսքը բերանից դուրս չի գալիս:
Լենինյան սենյակը ձևավորելուց հետո կորոշենք ինչ անել:
– Լսում եմ, – ասաց Ռուբենը, սակայն մնաց տեղում կանգնած:
– Ի՞նչ կա, նոր բա՞ն ես մտածել,– հարցրեց պետը:
– Ի՞նչ կլինի, որ ազատ ժամանակ օգնեմ Վասիլիին:
– Կարող ես:
– Շնորհակալություն:
– Ձեր բարաքում կտեղավորես նկարչին: Մի բան այն չլինի,
գլխով պատասխան կտաս:
– Լսում եմ…
Ռուբենը երջանիկ էր: Արդեն գիտեր, որ շատ բան է փոխվում
Վասիլիին գտնելով: Հիշեց Գրաֆի խոսքերն ընկերության մասին.
«Նա, ով հավատարիմ ընկեր ունի, կարող է հաշվել, որ ինքը
երկու հոգի է»: Ռուբենը միշտ երազել է նկարչությամբ զբաղվել:
Մտածեց, որ ինքը լուսավոր աստղի տակ է ծնվել:
Շուտով կանչեցին և ճամբարի վարչակազմի անդամների շեն-
քում աշխատանքային մի սենյակ հատկացրին իրեն ու գեղա-
նկարչին: Սենյակի մի անկյունը լցրել էին յուղաներկի պարկուճնե-
րով ու ամենատարբեր վրձիններով: Վասիլին, տնտղելով այդ
անկյունը, ասաց.
– Ինչպես երևում է, Ռուբեն, ինձ զոռով էլ քշեն այս երջանկու-
թյան աքսորից, հեռացողը չեմ:
– Այդպես մի ասա, Վասիլի,– առարկեց Ռուբենը:
– Ես կորցրել եմ ընտանիքս, ոչ ոք չունեմ այս աշխարհում:
Միակ հարազատս դու ես հիմա: Իսկ իմ ազատությունը ազատ
նկարելն է: Ասենք, հենց այսօր ինձ ազատ արձակեցին, ո՞ւր եմ
գնալու: Այդպիսի տեղ չունեմ:
314
– Իմ հայրենիք կգնանք: Լեռներ, չքնաղ բնություն, ծառերի վրա
սահող, լեռներ բարձրացող ամպեր, կատաղած լեռնային գետեր,
այգիների մեջ գյուղեր, հետաքրքիր և հյուրասեր մարդիկ…
– Լավ, Ռասպուտին, քանի ճակատագիրն անսպասելիորեն
բարի է դարձել մեր նկատմամբ, արի չջղայնացնենք նրան,– առա-
ջարկեց Ռուբենը,– եթե Աստված մի դուռ է բացում, պարտավոր
ենք ներս մտնել:
– Համաձայն եմ, Ռուբեն,– ասաց գեղանկարիչը,– անենք այն,
ինչ կհուշի ճակատագիրը:
Ռուբենն ու Վասիլին գիշերում էին բարաքում, աշխատում՝
դրսում: Ավելի շուտ՝ Ռուբենը հիմնականում ճաշարանում էր
աշխատում, ազատ ժամերին օգնում էր Վասիլիին: Ռուբենն էլ
ստվարաթղթի վրա կավճի ու սոսնձի խառնուրդով շերտ քսեց,
չորանալուց հետո վրձին ու ներկապնակ վերցրեց ու սկսեց
Ռուբենն ընկերոջ հետ, 1951 թ.
315
նկարել: Վասիլին հաճախ ուղղորդում էր, օգնում տեսնելու և
զգալու բնությունը, շրջապատի իրերը:
Մի աշնանային օր արթնացան, որ գնան աշխատանքի, տե-
սան, որ տափաստանը պատել է ձյունով: Քամին կալանավորնե-
րի դեմքին է փչում ձյունախառը փոշին: Կալանավորին մնում է
ցավից ու վիրավորանքից ոռնա. «Ախր ինչո՞ւ, ո՞ր մեղքի հա-
մար…»: Նա չի հասցնում սրբել արցունքոտած աչքերը: Սրբելիս էլ
աղբ է ընկնում աչքը: Իսկ կեսգիշերին հանկարծ բացեցին բարաքի
դռներն ու կալանավորներին տարան վագոններ բեռնաթափելու:
Միայն անթափանց մառախլապատ օրերին կալանավորնե-
րին աշխատանքի չէին տանում, քանի որ վախենում էին՝ կալանա-
վորները փախուստի դիմեն: Այդ օրերին ցերեկը միացնում էին բո-
լոր լուսարձակները: Մի անգամ նման մի մառախլապատ օր մի
կալանավորի խելքին փչել էր փախուստի դիմել: Մի քանի օրից
նա, անծայրածիր տափաստանից դուրս գալու ճանապարհ չգտնե-
լով, կորցնելով կողմնորոշումը, սովից ու ծարավից տանջահար,
կրկին հայտնվել էր ճամբարի մուտքի մոտ: Պահակախմբի զինվոր-
ներն այնքան ծեծեցին, որ շունչը փչեց: Դա, ասում են, Կարլագից
փախուստի դիմելու միակ դեպքն էր: Ճամբարային համակարգում
շատ ավելի խիստ են զանգվածային բունտի նկատմամբ:
Սեպտեմբերյան օրը բացվեց խոտերին, ծառերին իջած գիշե-
րային եղյամով: Իսկ հաջորդ առավոտյան բնությունը նոր անակն-
կալ մատուցեց կալանավորներին: Խոտը, ծառերը ճերմակ–
ճերմակ էին հագել: Ճերմակ հրաշք էր իջել, ծաղկեցրել ամենը:
Հարևանն ասաց, որ գիշերը ցուրտ քամի է փչել հյուսիսից, սառեց-
րել–բյուրեղացրել եղյամը:
Կալանավորներից մեկը թևը ջարդած կռունկ է տեսնում, ներս
է բերում, կապում թևը, կեր տալիս: Նա այս աշուն չհասցրեց տաք
երկրներ չվել: Ապաքինվելուց հետո՝ ամեն աստծու օր, կռունկը
կալանավորների հետ դուրս է գալիս, քայլելով հասնում աշխա-
տավայր, համբերությամբ սպասում, որ ավարտեն օրվա աշխա-
տանքը, ու նրանց հետ էլ ճաշարան է մտնում, կալանավորների
հետ մի կտոր հաց կիսում: Զինվորականները սկզբում բողոքեցին՝
ասելով, որ կանոնադրությունում նման բան գրված չէ, սակայն, ի
316
վերջո, զիջեցին: Կալանավորները սիրում էին կռունկին: Բնության
զավակն է: Շփվելով վայրի բնության զավակի հետ, իրենց մարդ
են զգում, որը շատ կարևոր էր անմարդկային (գուցե և միայն
մարդուն յուրահատուկ) կալանավայրում:
Բարաք նոր կալանավորներ բերեցին: Մեկը ծիծաղկոտ դեմքով,
խաժաչք, քառասունին մոտ տղամարդ էր: Ամեն ինչի շուրջ կատակ-
ներ էր անում, կոտրատված ռուսերենով անեկդոտներ պատմում:
– Այդքան ուրախ մարդ ես, ո՞ւմ ես վատություն արել, որ քեզ
աքսորել են,– հարցրեց Ռուբենը:
– Պարզ չի՞,– ասաց Վասիլին,– քաղաքական անեկդոտներ է
պատմել:
– Հա, աշխատանքից հետո Երևանում Կոմիտասի այգի էի
մտնում, մի քիչ զրուցում դեսից–դենից, ամբախ–զամբախ խոսում,
ՊԱԿ-ի տղաներին հետաքրքրել էին մտքերս, վիճել են, ավելի
բորբոքել, ձայնագրել են այդ ամենն ու դատարանին ներկայաց-
րել: Իսկ դու ոնց որ ղարաբաղցի՞ ես,– դիմեց նա Ռուբենին:
– Հա՛յ եմ:
– Ինձ հետ մի ղարաբաղցի ինժեներ էր աշխատում…
– Ինչքա՞ն տվեցին:
– Տասը տարի…
– Մի մտածիր, աչքդ չճպած` կանցնի:
– Իսկ ես աչքս չեմ ճպպացնում:
– Կատակներովդ կանցնի:
Գլուխ երեսունվեցերորդ
Նորից վերադարձ
Եթե Հյուսիսային Ղազախստանում գարունը միշտ ուշանում էր,
ապա 1953 թվականին այն անսպասելիորեն շուտ եկավ: Մարտի
5-ին Ստալինի մահվան բոթն արագորեն տարածվեց Կարլագի
հազարավոր բարաքներում: Բարաքներն այդ օրը փակեցին ու
խիստ ռեժիմ սահմանեցին: Կոմունիստական կուսակցության հա-
վատարիմ անդամ Ռուբեն Սարգսյանը ծանր տարավ այս լուրը,
317
քանի որ հավատում էր Ստալինին: Ռուբենը հավատացած էր, որ
Ստալինի թիկունքում նրա զինակիցներն են երկիրն այլ ուղղու-
թյամբ տանում: Ռուբենն այնքան էր տխրել, որ չէր կարողանում
պատասխանել Վասիլիին: Մի պահ նա չէր կարող զսպել
արցունքները:
– Ես քեզ հասկանում եմ,– ասաց գեղանկարիչը,– բայց երբ
անցնի այս օրը, մենք կզրուցենք, ու ես քեզ շատ բան կպատմեմ:
– Ես ամեն ինչ հասկանում եմ, Վասիլի,– ասաց Ռուբենը,–
բայց մի պահ պատկերացրու, որ երկիրը, ժողովուրդը անտեր են,
ոչ ոք այլևս պատասխանատու չէ որևէ բանի համար:
– Ռուբեն, թանկագինս, Ստալինը վաղուց չկար, նրա անունն
էր գործում մի հիմար մեխանիզմի հիմքում: Մեղվաբույծ ես եղել,
չէ՞: Մեղուն հասարակական էակ է, նրա ապրելակերպի հիմքում
հասարակության մեջ ապրելու վարքն է ծրագրված: Իսկ մարդը
հասարակական էակ չէ: Նա անհատական էակ է, անհատական
շահն է նրա մեջ ծրագրված: Իսկ Մարքսն ու Լենինը նրան ուզում
են մաքուր հասարակական էակի վերածել: Աստծու ստեղծածը
Աստծունն է:
Ռուբենը նորից դիմում գրեց՝ այս անգամ ուղղված Անդրկով-
կասի ռազմական դատարանին: Թբիլիսիից պատասխանը չուշա-
ցավ: Պաշտոնական գրությամբ հայտնում էին, որ մեղադրական
որոշումը սխալ է եղել, նորից են քննել, որոշել, որ Ռուբեն Սարգս-
յանին հասնում է ոչ թե 25, այլ 10 տարի: Ուրեմն դեռ հինգ տարի էլ
կար:
Հաջորդ տարի, հաշվի առնելով խրուշչովյան բարեփոխումնե-
րը, Ռուբենը դիմեց Կարագանդայի մարզային ժողովրդական դա-
տարանի շրջիկ հանձնաժողովին, որը բարաքից բարաք էր անց-
նում ու քաղաքականներին ազատ արձակում: Հանձնաժողովը
նորից քննեց Ռուբեն Սարգսյանի գործն ու որոշեց ժամկետից
շուտ ազատ արձակել:
Հետո Ռուբենը տեղեկացավ, որ արցախցի բանաստեղծներ
Բոգդան Ջանյանն ու Գրիգոր Ներսիսյանն էլ են արդարացվել ու
ժամկետից շուտ ազատ արձակվել: Սակայն Ներսիսյանը աքսորի
318
խիստ ռեժիմի պայմաններում 17 տարի գրիչ չբռնելու զրկանքից
հետո չի դիմանում սպասված ազատությանը: Ընդամենը մի քանի
քայլ է հասցնում կատարել ազատության մեջ. ճամբարի մուտքի
մոտ սիրտը պայթում է:
Ռուբենը ԽՍՀՄ քաղաքացու անձնագիր ստացավ ու ճանա-
պարհվեց տուն: Երեք շաբաթում, գնացքներ փոփոխելով, Ռուբե-
նը հասավ Բաքու: Երկաթգծի կայարանից քայլեց դեպի եղբոր՝
Միշայի զոքանչի տուն: Բավականին հեռու էր, սակայն Կարլա-
գում Ռուբենը ոտքով այնքան ճանապարհներ էր կտրել, որ միան-
գամից անցնել տրանսպորտի, պատրաստ չէր: Չէր էլ ուզում հարց-
նել, թե Խուտոր թաղամասը որ տրանսպորտն է տանում: Բաքվե-
ցիները, մանավանդ՝ ադրբեջանցիները, մտազբաղ էին ու ասես
վախեցած: Ռուբենը մտածեց, որ ինքն է ամենասարսափելի կալա-
նավայրից գալիս, իր փոխարեն սրանք են վախեցած:
Թեքվեց դեպի այգին: «Քսանվեց կոմիսարների այգի»,– ըն-
թերցեց Ռուբենը: Կոմպոզիցիայի կենտրոնում Ստեփան Շահում-
յանի արձանն է: Ռուբենը շոշափեց ծառի սաղարթները: Անհուն
կարոտ էր զգում դեպի բնությունը, նրա մասնիկները: Տերևը
կտրեց ու հոտ քաշեց: Զգաց նրա թեթև բուրմունքը: Մի երիտա-
սարդ ու փարթամ կին հետաքրքրությամբ նայեց Ռուբենին:
Ռուբենը ցնցվեց: Ուրեմն ինքը դեռ հետաքրքի՞ր է կանանց
համար: Ինքը դեռ վերջացա՞ծ չի:
– Կներեք, ես ձեզ ինչ–որ տեղ հանդիպե՞լ եմ,– հարցրեց Ռուբենը:
Շիկահեր կինը ժպտաց:
– Այո և ոչ: Դա ի՞նչ կարևոր է: Դուք տխուր աչքեր ունեք: Կար-
ծես թե տեսել եք դժոխքը: Բայց ուժեղ մարդ եք:
– Դուք տեսնո՞ւմ եք ամեն ինչ:
– Տեսնում եմ միայն այն, ինչ երևում է:
– Դուք շատ գրավիչ կին եք:
– Եթե չասեիք, ես շատ կնեղանայի:
– Իհարկե, կարելի էր միայն մտածել:
– Տխրության միջից թախծոտ ժպիտդ ասում է ամեն ինչ:
– Ինչ խորաթափանց եք,– ասաց Ռուբենը,– հարյուր տարի
նորմալ մարդկանց հետ չեմ խոսել:
319
– Հարյո՞ւր:
– Վեց, չէ, տասներեք:
– Ինչ անարդար է կյանքը,– ասաց կինը,– ափսոս, ես պիտի
գնամ:
– Ես էլ…
Ժպտացին իրար: Ռուբենին այս հանդիպումից տարօրինակ
թեթևություն համակեց. վերջապես իրեն ազատության մեջ զգաց:
Եղբոր որդու համար անակնկալ էր հորեղբորը տեսնելը:
– Վախել մել, Կարլագան փախալ չըմ,– դառը ժպտաց Ռուբե-
նը,– դատարանը արդարացրալ ու ժամկետից շուտ ըզադալ ա:
Ռոբիկ, էս բաքվեցինեն հունց վեր շատ ըն վխեցած:
– Հա, ամի, Բերիայի ու Ստալինի մերձավոր Միրջաֆար
Բաղիրովին վերջերս մահվան դատապարտելանը ետը բաքվե-
ցիքյ շատ ըն սարսափած: Նույնիսկ սպասում ըն, թա հեսա Ադր-
բեջանը պատառ–պատառ կանին ու կբաժանին Հայաստանի,
Վրաստանի ու Ռուսաստանի մեջ:
– Չէ, էդ մինը անել չըն,– ասաց Ռուբենը:
– Էտ խե՞:
– Սովետը օզել չի, վեր ներսըմ ուժեղ Հայաստան կամ Վրաս-
տան ինի: Էտ դեպքըմ էրկուսին էլ ներսըմ պահել չի ինիլ: Իսկ
միհենգյ Հայաստանը թողել չի Նախիջևանն ու Ղարաբաղը
թորքեն ռխըմն ու առանձնանա: Սա յա Սովետական Միությունն
ամբողջական պահելու հանգյը:
– Ամի, տու առաջ տիհենց չիր մտածըմ, չէ՞:
– Ռուբեն, կյանքը միշտ նոր տասեր ա տամ: Ըշխարքա կտրված՝
աշխարքը ավելի լավ ըս տեսնըմ: Նոյի մասին գյուդում ըս, չէ՞, հիբը
վեր տապանեն նեղ պատուհանան տուս ար եշըմ, մինակ ջրհե-
ղեղեն ճիրերն ար տեսնըմ: Ամմա նա էդ նեղ պատուհանան ավելի
շատ պեն ար տեսնըմ և ընկալըմ, քան տուսըմը շատ շատերը:
– Հա՜, Նոյ նահապետի նման իմաստուն ա տեռալ ամիս, գործ
չոնիս, ամի, շատ խրեգյ պեն ա փոխվալ: Նոր իշխանավորնե յըն
եկալ, իսկ ՊԱԿ-ի ընջուկնեն նույնն ըն, ամեն երրորդ մարդ լսըմ ու
տեղեկություն ա հաղորդըմ:
320
– Կարլագըմ էլ «սեկսուրներ» ու «ստուկաչներ» կային: Տահանք
ճամբարի «ընջուկնեն» ին: Տիհենց մին մատնիչի, ջհուդ ար, գործ
չար անըմ, օրիշներան ճուկվելի հետի հատուկ համար էլ չոնար,
լիհա աշկես ըռաչեն սպընեցեն կալանավորնեն: Լոխս էլ տեսենքյ,
ամմա վեչ մինը չմատնից դանակահարողեն: Կալանավորնեն
հատուկ գաղտնի ջոկատ ին ստեղծալ՝ նմաններեն պատժելու:
– Հունց էլ կրեցալ ըս ֆաշիստական ու ստալինյան ճամբար-
ներեն ռեժիմներեն տիմանալ: Ամի, ես շատ հպարտ ըմ, վեր
էտքան ուժեղ հարազատ օնիմ:
– Միհենգյ եք զանգինքյ Ժդանով, իմ քենակալ Ավանեսին, նա
իմ զանգեն ա սպասըմ:
– Հա, քյինանքյ, փոստան զանգինքյ:
– Տանան տեռնալ չի՞:
– Տան հեռախոսը զուգահեռ ա միացված հրևանեն նիհետ,
շուտ-շուտ անջատվըմ ա: Փոստան ուղիղ կմիացնին:
Հեռախոսալարի մյուս ծայրում Ավանեսը շտապեցրեց.
– Ռուբեն, տու ժամանակ չոնիս: Չըփարըմ խոխենքը մինակ ըն:
Մարալը հիվանդ ա ու Երևանա հիվանդանոցըմ պառկած ա:– Ռու-
բեն, չնըղանաս, ես պետք ա շուտ քյինամ Ժդանով: Խոխենքյս
անտեր ըն մնացալ: Քյինանք ավտոկայան, սոված մնալին սվերըմ:
– Լավ, քյեցենքյ,– համաձայնեց Ռուբենը:
Հաջորդ առավոտյան Ռուբենը Ժդանովի շրջանի Թազա-
քենդ109 հասավ: Այն հիմնվել է Կուր գետի Գյավուր արխ110 ջրանցքի
վրա, Մուղանի տափաստանի ամայի տարածքները յուրացնելու և
բամբակի պլանտացիաների ստեղծման նպատակով: Նոր գյուղը
հիմնվեց Մարտակերտի շրջանի տնտեսությունների հաշվին: Տաս-
նյակ տնտեսություններ տարբեր գյուղերից, հիմնականում` Չափա-
րից, գաղթեցրին Նորագյուղ: Բաքվի իշխանավորները հազար ու
մի առիթ էին ստեղծում հայաբնակ Լեռնային Ղարաբաղի բնակա-
վայրերից երիտասարդներին տեղափոխելու նոր հիմնվող Սում-
գայիթ ու Մինգեչավուր: Նորագյուղի տնտեսության նախագահն
109 Նոր հիմնադրված գյուղ՝ Նորագյուղ:
110 Անհավատի գետակ:
321
Ավանես Դանիելյանն էր: Նա գյուղում մանկապարտեզ ու մանկա-
տուն էր հիմնել, որն ընդունում և տնտեսության հաշվին խնամում էր
հայ, ռուս և ադրբեջանցի որբերի, ապահովում ուսումով, ապա՝
աշխատանքով ու բնակարանով: Չափարի տնտեսությունում կու-
տակած փորձը նրան հնարավորություն տվեց տափաստանային
պայմաններում ամուր տնտեսություն ստեղծել:
Տան բակում Ռուբենին դիմավորողների մեջ տասնյոթամյա
մի փարթամ աղջիկ արտասվախառն աչքերով գրկել, համբուրում
էր ու բաց չէր թողնում:
– Ռուբեն, ախճիգյտ ա` Հենզելան:
Ռուբենը միանգամից չճանաչեց հասունացած ու փոխված սի-
րելի դստերը` Հենզելային, և ուրախության արցունքները վազե-
ցին աչքերից: Չափարի դպրոցում բարձր դասարաններ չլինելու
պատճառով Հենզիկը մորաքույր Հազարավարդի մոտ` Նորագյու-
ղում էր հաճախում վերջին դասարանները:
– Հի՞բ ընք Չափար քյինամ,– հարցրեց Ռուբենը,– համբերըմ
չըմ:
– Ամեն հինչ կարգավորած ա,– ասաց Ավանեսը,– առավոտ
կանուխ տուս կիկյանք: Շրջկոմի քարտուղարան «Զիմ» ըմ
խնդրալ:
– Տիհենց գյուղ մտնելու կարիք կա՞:
– Հա, օզըմ ըմ հաղթանակավ մտնիս գյուղ: Թող չոզողնետ,
վեր քեզ պատերազմ ու աքսոր ղըրկեցեն, նախանձան տրաքվին:
– Նորից մին վնաս կտան, Ավանես, մին պեն քիթենան:
Որպես քաղաքական աքսորականի` գործ չըն տալ:
– Տոն–տեղ հըվաքե, եք Նորագյուղ:
– Չէ, Ավանես, ես քիզանա շատ–շատ ըմ շնորհակալ: Սա քու
տեղն ա, քու տնտեսությունը: Իմ տեղը Չափարն ա:
Երեկոյան ջուր տաքացրին Ռուբենի համար:
Լողացավ, կարծես վերջնական մաքրվեց ճամբարի ու ճանա-
պարհի նստվածքներից…
Վաղ առավոտյան շրջկենտրոնից եկավ «Զիմը»` 50–ականնե-
րի Խորհրդային Միության ամենաշքեղ մեքենան: Մի քանի ժամից
արդեն Գետավանից մեքենան թեքվեց դեպի Չափար: Ռուբենը
322
զգաց, որ սիրտն ավելի արագ սկսեց բաբախել: Մեքենան հաղ-
թահարեց թեքությունն ու վեր բարձրանալուն զուգահեռ՝ լանջի
ետևից արագ բարձրացավ ու իր ողջ հասակով հառնեց Մռավը`
կնճռոտ ու ժայռապատ:
Ռուբենին թվաց, թե լեռն էլ է փոխվել. ծերացել է, պատվել
կնճիռներով: «Սարն է՞լ է աքսորվել, թե՞ ուղղակի ծանր է տարել
իր որդիների տառապանքներն օտար վայրերում»,– մտածեց Ռու-
բենը: Եվ ահա Մռավը` իր սիրելի լեռը, առաջինն է դուրս գալիս,
կանգնում դեմ-դիմաց, ասես շնորհավորում իր որդու վերադար-
ձը: Ռուբենին թվաց, թե մեքենայի ընթացքին զուգահեռ՝ լեռան
կնճիռները ետ գնացին, ու լեռը ժպտաց իրեն: Ռուբենի ներսը
լցվեց երջանիկ զգացումով, հուշերով:
Երևաց Մռավի լանջին փռված գյուղը: Եթե Մռավը բաց էր`
գագաթին մի քանի ճերմակ ամպաքուլաներ, ապա գյուղն ասես
գերի էր հանձնվել թանձր մառախուղին: Սակայն մառախուղը,
ասես զգալով պահի պատասխանատվությունը, դանդաղ սկսել
էր ետ քաշվել: Այն, քսվելով տանիքներին, մի վերջին անգամ
ստուգում է նրանց ներքին էությունը, տեղեկություններ հավա-
քում գյուղի մասին, ապա անտառի ծառերի կատարներին քսվե-
լով՝ անշտապ վեր սահում, գնում ամենը զեկուցելու Արցախ
աշխարհի թագավոր Մռավին: Արևի ճառագայթները ճեղք գտան
ու լույսով ողողեցին գյուղի մի մասը: Ռուբենի առաջ հայտնվեց
հինավուրց եկեղեցին, որը վերաբնակիչներից առաջինին` գյուղի
հաշտարար դատավոր Վարդազարի ընտանիքին Աստծու բարե-
հաճությամբ երեք տարի ապաստանել էր իր տանիքի տակ: Երեք
տարի եկեղեցուց օջախի ծուխ էր բարձրանում, շրջապատը
լցնում կենդանության շնչով: Դա Չափարի առաջին ծուխն էր:
Վարդազարը գիտեր, որ եթե եկեղեցուց ելնող ծխով է սկիզբ
առնում հինավուրց գյուղի վերակենդանացումը, ուրեմն ապա-
հովված է հաջողությունը, քանի որ Աստծու մատը խառն է այս
գործում: Ու մի քանի տարում Բերդաձորից, Տաթևից, Խծաբեր-
դից, Հարարից, այլ վայրերից մարդիկ եկան՝ վերակենդանացնե-
լու հայոց հինավուրց բնակավայրը:
323
Ռուբենը հպարտության զգացում ապրեց: Գյուղի պատմու-
թյունում ինքն էլ կարևոր դեր ունի, եղել է մի ժամանակահատվածի
հենասյունը: Երկրի ամենածանր տարիներին գյուղում ստեղծել է
մարզի լավագույն տնտեսություններից մեկը: Ռուբենը տեսավ
կոլտնտեսության միջոցներով իր նախագահության տարիներին
ու իր նախաձեռնությամբ կառուցած մարզում առաջին գյուղական
ակումբն ու գրասենյակը, գյուղի մի ծայրից մինչև աղբյուրը հաս-
նող սալարկած փողոցը, պահեստային շինությունները, կրկին
լցվեց հպարտությամբ. ուրեմն ինքը կար, միշտ ներկա էր գյուղում:
Ստեղծել է ամենահարուստ տնտեսություններից մեկը, կոլտնտե-
սականների տները լցրել է հացով, կաթնամթերքով, մեղրով, գո-
մերը` անասուններով: Եվ այս հաջողությունների մեջ իր ներ-
դրումն ունի նաև իր սիրելի կինը` Մարալը՝ գյուղի ամենախիստ ու
պահանջկոտ բրիգադավարը: Մարալի նախաձեռնությամբ ան-
տառում բացատներ են հերկել, ցորեն ցանել ու շատերի համար
անսպասելիորեն շատ բարձր բերք ստացել: Իհարկե, դա իր և
Մարալի վաղեմի համատեղ ծրագիրն էր, որ իր ռազմաճակատ
մեկնելուց հետո իրականացրել էր Մարալը:
Ահա և իրենց երկհարկանի տունը: «Զիմը» կանգնեց տնից քիչ
հեռու: Ընդառաջ եկավ 15-ամյա մի պատանի` ութամյա սպիտակա-
դեմ երեխայի հետ: Մի՞թե սրանք իր երեխաներն են: Ռուբենը զսպեց
արցունքները: Ուրախության, հուզմունքի, երջանկության, դառնու-
թյան տարիների արցունքներն էին, որ լցվել էին կոկորդը: Չխոսեց,
ոչինչ չասաց, քանի որ թրջվել էին ձայնալարերը: Միայն անվերջո-
րեն համբուրում էր: Այդ պահին հիշեց ու հասկացավ այն կովերին,
որոնք արոտից վերադառնում էին ու լիզում իրենց հորթերին:
Երեխաների կողքին բարեսիրտ Նարգիզն էր` Մարալի հորա-
քույրը՝ Սիմոնի կինը` դուստրերի` Մարգոյի ու Օֆիկի հետ: Մարալը
սիրելի Նարգիզ այուն էր վստահել երեխաների խնամքն ու Երևան
մեկնել բուժվելու: Հայրական և մայրական կողմից տատիկ չունե-
նալով՝ մանկուց մայրերին կորցրած Ռուբենի և Մարալի երեխանե-
րը մինչև հասուն տարիքի հասնելը համոզված էին, որ Նարգիզ
այան իրենց տատն է, իսկ հոգատար Մարգոն ու Օֆիկը` քույրերը:
324
Լուրը Չափարում արագությամբ տարածվեց տնից տուն, ու
շատերը եկան տեսնելու արդարացված ու աքսորից վերադարձած
իրենց նախկին նախագահին:
Սննդամթերք թողնելով երեխաներին՝ Ռուբենը Ավանեսի հետ
ետ` Նորագյուղ վերադարձավ. հաջորդ օրը միասին մեկնեցին
Երևան` Մարալին տեսության: Երևանյան նույն հիվանդանոցում
էր բուժվում նաև Ավանեսի եղբոր որդին` Բենիկը: Մարալը չուզեց
այլևս մնալ հիվանդանոցում ու Ռուբենի հետ վերադարձավ
Չափար:
Գլուխ երեսունյոթերորդ
Օջախ–Սրբատեղին հիշում է
Կոլտնտեսության վարչությունը ոչինչ չառաջարկեց, ուստի,
Ռուբենը ստիպված՝ որպես բանվոր, 80 ռուբլի ամսավճարով աշ-
խատանքի ընդունվեց փայտամշակման գործարանում, որը
գտնվում էր գյուղից 5 կմ հեռավորության վրա: Մարալին 16 ռուբ-
լի թոշակ էին նշանակել: Դրանով 5-հոգանոց ընտանիքը պահել
չէր լինի, մանավանդ, ոչ տնամերձ հողամաս, ոչ էլ կով ունեին:
Ամեն օր Ռուբենը 10 կմ ճանապարհ էր անցնում: Փայտ էր տաշում:
Դժվարությամբ էր յուրացնում հյուսնի գործը: Ոչ Կարագանդայի,
ոչ էլ համակենտրոնացման ճամբարներում նման աշխատանք
կատարելու առիթ չէր եղել:
Եթե ազատ ժամանակ էր ունենում, Ռուբենը նկարչությամբ էր
զբաղվում: Հաստ ստվարաթուղթը պատում էր սոսնձի ու կավճա-
փոշու խառնուրդով, չորացնում, ապա յուղաներկով նկարում:
Նրա պատկերած գյուղի տեսարանները հիացմունք էին պատճա-
ռում գյուղի մարդկանց: Ռուբենը նկարում էր նաև գավաթներ,
շաղիկներ: Հետո սկսեց ավելի ուշադիր զննել մարդկանց դեմքե-
րը ու սկսեց դիմանկարներ նկարել: Երբ հոգնում էր, փոքր դադա-
րի նպատակով սկսում էր նախշազարդ պահարան, աթոռներ
պատրաստել կամ եղածները նախշազարդել:
325
Հենզելան ավարտեց 10-րդ դասարանն ու ցանկություն հայտնեց
ուսումը շարունակելու Ստեփանակերտի բժշկական ուսումնարա-
նում: Տանը փող չկար: Ռուբենը 30 ռուբլի պարտք վերցրեց Մարալի
եղբայր Փարավոնից ու դստեր հետ մեկնեց Ստեփանակերտ: Պար-
զեցին, որ 60 տեղի համար մարզից ու Սյունիքից ընդունել են 1700
դիմում: Մի տեղին հավակնում են 28 հոգի: Արդեն հուսալքված
մտածում էին ետ դառնալ, երբ ուսումնարանի դարպասների մոտ
հանդիպեց իր վաղեմի ընկերոջը` Շմավոն Պետրոսյանին: Նրա
հետ Ռուբենը ուսանել էր Շուշիի կուսակցական դպրոցում:
– Ռուբեն,– դիմեց Շմավոնը,– Ստեփանակերտ ըս եկալ ու ինձ
օզըմ չը՞ս հանդիպիս: Մի րոպեյավ ուսումնարան մտնիմ, ետնան
մեր տոն քյինանքյ:
Տունը հեռու չէր ուսումնարանից: Կինը` Տատյանան, սեղանին
կանգնած, կրով սպիտակեցնում էր բնակարանի պատերը:
– Տատյանա,– դիմեց ամուսինը,– կարևոր գործ ըս անըմ, բայց
տա նշանակըմ չի, թա իմ թանկագին հընգերին չբիդի հըյըվարի
ընդունիս:
– Վայ, աշկես յռա, Շմավոն ջան,– ռուսական շեշտադրությամբ
ասաց կինը:
– Դե տես տան պըտըծկերըմը հինչ կա-չկա, պեր: Բաղըմ ընք
նստըլական:
– Տուք զըռուց ըռեքյ, մինչև ես պըդռաստիմ:
– Շմավոն Միսակիչ, աղջկաս պերալ ըմ ծեր ուսումնարանըմ
սըվերե,– ասաց Ռուբենը:
– Տա հարց չի, Ռուբեն, համարե լուծալ ընք խնդիրը, տու քու
մասին պատմե:
– Էրգյան պատմություն ա:
– Ես մին թիթև գյուդում ըմ, ինձ մանրամասնեն ըն հետաքրքիր:
Ռուբենը պատմեց կուսդպրոցից հետո իր գլխով անցածը:
– Կարել չը՞ս էտ լոխ կյիրիս, Ռուբեն, ամբողջ մին վեպ ա:
– Է՜, հուր ա՞ պետք էտ վեպը, օզըմ ըս նորի՞ց Սիբիր քշին:
– Վեչինչ, լավ ժամանակներ կիկյան, հու տիհենց մնալ չի:
Բայց տու կյիրի լոխ, հինչ վեր պըտմեցեր: Ժամանակն ու
իսկական կյիրողը լուս աշխարհ կիկյա:
326
– Հուր ա պետք տա:
– Սերունդներեն ա պետք, վեր թողին վեչ 37-ը նորից կյա:
– Համաձայն ըմ:
Հաջորդ օրը Ռուբենը Հենզելայի համար կտոր գնեց խանու-
թից, արտելում ուսանողուհուն վայել շրջազգեստ պատվիրեց և
Չափար վերադարձավ:
Ռուբենի ընտանիքը համալրվում է. ծնվում է կրտսեր տղան:
Նա էլ էր շեկ ու գանգուր մազերով` կարծես ի ապացույց ինը
տարի առաջ ծնված ավագ եղբոր մասին համագյուղացի Վարին-
կայի «խորաթափանց» կատակի:
Աշխատավայրում կացինը դուրս է պրծնում Ռուբենի ձեռքից
ու հարվածում ծնկանը: Համագյուղացի Ռաֆիկ Գրիգորյանը
վիրավորին դնում է ձիու վրա և գյուղ հասցնում: Ամեն օր նա
այցելում էր Ռուբենին:
– Է՜, Ռաֆիկ,– ասաց Ռուբենը,– անպայման առիթը բիդի ինի,
մին դժբախտոթուն հանդիպիմ, վեր գյիդամ, թա հինչ սիրտ օնիս տու:
– Ռուբեն, տրա մասին մտածել մել, ամեն մարդու պարտքն ա
օգնել մյուսին: Թող Աստված հեռու պահե քեզ փորձանքներան,
տու լուխճիս տեղն էլ տանջվալ ըս, բայց ես ուրախ ըմ, վեր կրեցե
գոնե մին պատառ օգտակար ինիմ քեզ:
– Շնորհակալ ըմ, Ռաֆիկ, ես համոզվեցե, վեր իսկական
չափարցու կերպար ըս, խոցտ էլ տիհենց կդաստիրակիս:
– Մեր Սերգին էնքան ար պատմալ քու մասին:
– Սերգին հի՞նչ պետք ա պատմե, Ռաֆիկ:
– Էն տարե, վեր Մոսկվա ցուցահանդես իքյ քյեցալ:
– Հա՜,– ասաց Ռուբենն ու մի լայն ժպիտ շողաց դեմքին,–
իսկապես վեր երջանիկ օրեր ին: Հինչ լավ ար, վեր հիշեցրեր էտ
օրերը, թա չէ, կարծըմ ի` երջանիկ օրեր չըմ ապրալ:
– Սարգիսն էլ ար նույնը ասըմ:
Երբ Ռուբենը վիրավոր ոտքով վերադարձավ աշխատավայր,
Ռաֆիկը Ռուբենին թույլ չտվեց, որ կրկին կացին վերցնի:
– 15 տարեկան տղատ ըշխադըմ ա, ես էլ կանիմ քու տեղն էլ,
իմ տեղն էլ, մինչև լրիվ բուժվիս:
327
Ռուբենը համագյուղացի Սարգիս Հայրապետյանից կով է
գնում: Մի անգամ աշխատանքից վերադառնալով՝ տեսավ տան
անդամները` Մարալից մինչև փոքրիկը, լաց ու շիվան կապած:
– Հինչ ա՞ պըտահալ,– տագնապած հարցրեց Ռուբենը:
– Կովը…– կարողացավ արտաբերել Մարալն ու հեծկլտաց:
– Ես էլ ըսեցե` հի՞նչ ա իլալ,– ասաց Ռուբենը,– թող կովը
սատկե, մին օրիշը կառնինքյ, խոխենքյս առողջ ինին…
328
Երեք տարի հետո կոլտնտեսության վարչությունը որոշում է
Ռուբեն Սարգսյանին ետ կանչել գործարանից՝ նշանակելով
կոմպլեքսային բրիգադի բրիգադավար: Ռուբենը կոլտնտեսու-
թյունից տնամերձ հողամաս է ստանում, զեղչ գնով կով գնում:
Որոշ ժամանակ անց, հաշվի առնելով Ռուբենի աշխատանքային
հարուստ փորձը, նրան նշանակում են կոլտնտեսության անասնա-
պահական ֆերմայի վարիչ: Ռուբենը ձեռնարկեց կովերի ցեղային
բարելավման գործը: Նա այնքան էր տարված այս գործով, որ մեկ
առ մեկ անուններով, տվյալներով ճանաչում էր բոլոր կովերին:
Շրջկենտրոնից եկած անասնաբույժի ներկայությամբ կովկիթն
ասաց.
– Խումարն ու Խանգյուլը հիվանդ ըն:
– Խանգյուլը երեքնուկ շատ ար կերալ, անասնաբուժեն ասալի
տրա մասին,– ասաց Ռուբենը,– իսկ Խումարի վիճակը լավ ա,
երկու օրանը ետը լավ կինին, մինակ թա նորմալ կեր տվեքյ,
ժմեխ111 չտաք:
– Խումարն ու Խանգյուլը կուվե՞ր ըն,– հարցրեց շրջանի գլխա-
վոր անասնաբույժը:
– Հա,– պատասխանեց Ռուբենը:
– Ուրեմն տու անուններավ ճինանչը՞մ ըս ֆերմայի կուվերեն:
– Նահանց դընոտանցն էլ,– ժպտալով ասաց Ռուբենը:
– Տարօրինակ ա,– ասաց անասնաբույժը,– ես նման պեն առա-
ջին անգամ ըմ հանդիպըմ:
Հետո հայտնի է դառնում Կոմկուսի շրջանային ակտիվի ժողո-
վում նրա ելույթի` Չափարին վերաբերող մասը.
– Չափարի կոլտնտեսության անասնապահական ֆերմայի
վարիչ Ռուբեն Սարգսյանը մեկ առ մեկ ճանաչում է ֆերմայի բոլոր
կովերին, նրանց հորթերին, բոլորի բնավորությունները, հոգում
նրանց առողջության, յուրաքանչյուրի խնամքի, կաթնատվության
մասին, ինչպես մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացին ան-
ձամբ անուններով ճանաչում էր իր բանակի բոլոր զինվորներին:
Հենց սա է այդ կոլտնտեսության հաջողության գաղտնիքը: Ասում
111 Անասնակեր:
329
են, որ 1937–1941 թվականներին նրա ղեկավարած Չափարի
կոլտնտեսությունը Ինքնավար Մարզի լավագույն տնտեսություն-
ներից էր: Ես չեմ զարմանում, քանի որ համոզված եմ, որ Ռուբեն
Սարգսյանը մեկ առ մեկ ճանաչել է տնտեսության մարդկանց,
յուրաքանչյուրին ըստ ունակության նշանակել իրեն համապա-
տասխան տեղում:
Ռուբենը վաղուց Արիքլու գետի մյուս ափին՝ ծառ ու կանաչի
մեջ ընկղմված, գողտրիկ մի հողակտոր էր նկատել ու անցնելով
գետակը՝ սկսել էր մշակել, նոր ծառեր տնկել այդ տարածքում:
Փոքրիկ պուրակը Ռուբենի հանգստի վայրն էր: Աշխատանքից հե-
տո նստում էր, մտածում անցած իրադարձությունների և ապա-
գայի մասին: Անցած յոթ տարիներին նա հազարավոր ընկերներ
ունեցավ: Հաճախ այդ ընկերությունը մի քանի ժամ էր տևում:
Ընկերանում էր, ու հաջորդ պահին նա չկար. գնդակահարում էին,
այլ ճամբար տեղափոխում: Ոչինչ էլ հաստատ չէր: Իսկ ահա այս
փոքրիկ այգին իրեն անսահման հանգստություն է բերում: Այսպես
էր մտածում Ռուբենը, երբ գերեվենդցի Իբրահիմ անունով մի
ադրբեջանցի մոտեցավ Ռուբենին և սկսեց բորբոքված հանդիմա-
նել, քանի որ անցել էր Չափարի ու Գերեվենդի միջև գետասահ-
մանը: Ռուբենը սովորության համաձայն թեթևակի ժպտաց, մեծա-
հոգաբար հանգստացրեց և բացատրեց, որ ոչ մի սահման էլ գյու-
ղերի միջև գոյություն չունի, քանի որ ընդհանուր մի գյուղխոր-
հուրդ ունեն, որն էլ համապատասխան որոշում է կայացրել, իսկ
գյուղխորհուրդն էլ Գերեվենդում է, նախագահն էլ` ադրբեջանցի:
Գնա, գյուղխորհրդին բողոքիր: Ադրբեջանցին հանդարտվեց, ի
վերջո խոստովանեց, որ իրեն գրգռել են, որ գա և կռիվ սարքի,
նույնիսկ այնպես անի, որ Ռուբենն իրեն հարվածի:
Ռուբենը, կոլտնտեսության անասնաբույժ Վահանեսին
վարչության շենքի մոտ հանդիպելով, առաջարկում է գնան
Օջախ, մոմ վառեն: Ընկերը սիրով համաձայնում է:
Օջախի աղբյուրը մի քանի տարի ցամաք մնալուց հետո հան-
կարծ նորից էր բխել: Երեք քառակուսի մետր տեղանքը շրջանակ-
ված էր քարերով: Օջախի տարածք մտավ, ու ասես ինչ–որ լույս
330
բացվեց: Հետո զգաց, որ դա իր ներսում էր՝ ուղեղում: Ռուբենը մի
պահ քարացավ՝ հասկանալու, թե ինչ կատարվեց իր հետ: Սառը
ջրով շփեց երեսը, խմեց մի քանի բուռ, ապա գրպանից հանեց թեր-
թի մեջ խնամքով փաթաթած մոմի ձողը: Այն Կարագանդայի կալա-
նավայրից էր բերել: Կարլագի խոհանոցում, երբ անջատվում էր
էլեկտրական հոսանքը, մոմերի լույսը փոխարինում էր էլեկտրական
լամպերին: Մոմի տակը հալեցնելով՝ ամրացրեց խաչքարի մոտ
գտնվող քարին: Թեթև քամին նույն պահին հանգցրեց բոցը: Նորից
վառեց ու ափով պահեց քամու դեմը:
Ռուբենը հայացքն ուղղեց վերևի կապույտին: «Ո՞վ կա այնտեղ,
ո՞վ է կառավարում, կարգավորում այս ամենը»: Ասես թե զգաց ողջ
համագոյքը, երկնային անբացատրելի հզորությունը, ավելի շուտ՝
ինչ–որ անտեսանելի ուժ թույլ տվեց, որ Ռուբենը զգա, ճանաչի
իրեն: Այսքան տառապանքների միջով անցնելուց հետո ինքը վաս-
տակել է երրորդ աչք ունենալու և տեսնելու իրավունքը:
Ռուբենը հանգիստ վերհիշեց իր ապրածն ու զգացածը:
Մտքերն ու պատկերները հոսում էին հերթականությամբ: Մի ան-
հայտ ուժ թափանցել էր ներքին աշխարհն ու անշտապ հետևում
էր մտապատկերների հոսքին: «Մարդ պետք է ներքին ձայնին
հետևի, սիրի ու հավատա մարդկանց,– մտածեց Ռուբենը,– միա-
ժամանակ չլինի միամիտ ու չխաբվի: Համատարած արդարու-
թյուն, ցավոք, չկա ու չի էլ կարող լինել...»:
Ռուբենը Օջախի մոտ նստած խորհում էր:
– Ռուբեն, հինչքան վախտ ա` օզըմ ըմ մին հարց տամ,– դիմեց
Վահանեսը:
– Ասե, իմ հընգեր:
– Համարյա մին հասակի յընք, ես կյանքըմս շատ չըմ տիժ-
րոթըն քաշալ, զարմանըմ ըմ` հունց ը՞ս էտ ամեն հինչին տըմացալ.
էլ Շուշիի կտորած, սովի տարինե, բատրակոթըն, կոլեկտիվացըմ,
պատերազմ, գերություն, համակենտրոնացման ճամբարնե,
պարտիզանություն, խորհրդային լագերնե... Սովորական մարդը
տըմանալ չի...
331
– Վահանես, էտ մինը դուզ112 ըս ասըմ, ամեն հինչին տըմը-
նալեն ուժը ինձ մեր Օջախ–Սրբատեղին ա տվալ, սերս բիդա իմ
ընտանիքյը` Մարալս, խոխենքյս, իմ ախպեր Արմենակը, մեր
շենը` Չափարը, մեր շինացիքյ, մեր պարիկամնեն, Թարթառը,
Մռավը, Ղարաբաղը, Հայաստանը... Հինչ ասիմ` ես սիրըմ ըմ
կյանքը: Ես տըհանցավ ըմ ապրալ:
112 Ճիշտ:
332
Բառարան
Արցախյան բարբառ – գրական լեզու
Ալավ – բոց, կրակ
Այուն այան – տատի տատը
Անջուկ – ականջ
Բիդա – դեպի
Բիզած – սրած
Բոխչա – կապոց
Գյիդալ – իմանալ
Դանա – հորթ
Դըրբըզա – դարպաս
Դոնըմ – անգամ
Եզնը հալավըտ – եզ լինելով
Էլհա – էլի
Էրկան – երկար
Էքյուծ – վաղը
Ընձուղավեր – փայտածխի հոր
Ըրաբա – սայլ
Թոռ – անձրև
Թոփխանա – հրանոթների
հրապարակ Շուշիում
Թորնը քյինամ – ուր գնամ
Թուրուն – թոնիր
Ժենգյալ – խոտաբույս
Իժըմեժանք – իրիկնապահ
Իրիգյուն – երեկո
Լիհա – հենց
Լոխ – բոլորը
Լուխճին – բոլորին
Խանձուղ – փայտածուխ
Խոխա - երեխա
Խռզնըհատ – անեծք՝
սերնդահատ լինել
Խրեգյ – քիչ
Խև – գիժ, տհաս
Ծիրքաճուր – ձեռքի շնորհք
Ծերք – ձեռք
Ծիյավեր – հեծյալ
Ծհան – թոնրի պատին թխվող
հացը հսկելու և դուրս հանելու
համար մետաղյա հատուկ
երկար գործիք՝ մի ծայրը կեռ,
մյուսը՝ տափակ, որը հիշա-
տակվում է Մաշտոցի ժամա-
նակներից «ծհանաձև է»
արտահայտությունում
Ծոր – ձոր
Ծուն – ձյուն
Կզնվել – ջղայնանալ
Կյալ չըմ – չեմ գա
Կյեցին – հագին
Կյինի – գինի
Կյիլական ըն – գալու են
Կյուլին յալ – Գայլասար
Կնեգյ – կին
Կոզի – չնայած
Կոնդ – 1. ոտքերը հիվանդ
մարդ, 2. գլուխ
Կուճուր – փոքր
Կուռանըտ –ձեռքիդ
Հետի – համար
Հըսվըհաս – ուր որ է հասնել
333
Հինգյիդամ – ինչ իմանամ
Հնցավ – անցավ
Հղե – ճանապարհ
Ղալաթ – սխալ
Ղարկվալ- ուղարկվել
Ղայմաղ – կաթի սեր (եփած)
Ղոլան – կողմից
Ղորթ – ճիշտ
Ճեխ – ծառի կտրտած ճյուղեր
Ճըռ – սուտ, կեղծ
Ճըռճըռոկ, կըրմըզուկ, խազազ –
անտառի բանջարեղեն
Ճուղուպուր – ընկույզ
Ճուվարան – քթոց
Ճուր – ջուր
Մակար – փեսայի կողմից
ներկայացուցիչ
Մղեյիտ կաց – զգույշ եղիր
Յեշիլ – նայել
Նախշուտ – գեղեցիկ
Նիմըտ – ներս մտիր
Նի չընք կյալ – ձեռք չենք տա
Նամարդ – անմարդկային
Նիկացալ – այրվել
Շամ – մոմ
Շնըճանջու պուն – շնամեղվի
բույն
Շտըղա – որտեղից
Չափար - ցաքե պատնեշ
Չին – մանգաղ
Չոլ – ամայի տեղ
Պիժենող - բաժանող
Պրիշակ - ավերված, լքված
տուն
Պելի – քավոր
Պեխ – բողբոջ
Պեցուր – բարձր
Պուտ – փոխինձի և դոշաբի
խառնուրդից բռի մեջ
կլորացված ուտելիք
Ջդրդուզ – Ջիրիդտափ
Ռխըմը – երախում
Սաբավ – իբրև
Սաք ապեր – Սարգիս եղբայր
Սիհենց – այսպես
Սկանալ – լսել
Ստըղես – այստեղի
Սուրագյ – որսն աղմուկով դեպի
որսորդը քշելը
Տըրխատան – տրեխակապ
Տուս – դուրս
Ցաքյ – փշոտ թուփ
Ցորցորտ – սառը
Օխտը – յոթ
Քաթ – հեքիաթ
Քյինալ – գնալ
Քըռըփուչ ըրեն – փչացրին
Քնըծահար – անիծված
Քշըհանա – առավոտյան
Քաշ – ցածր
Քիթենալ – գտնել
334
Բովանդակություն
Հեղինակի կողմից ............................................................................. 4
Գլուխ առաջին Շուշի ....................................................................... 8
Գլուխ երկրորդ Կարկառի կիրճում ............................................... 20
Գլուխ երրորդ Հանդիպում Ավետարանոցի ճանապարհին ......... 31
Գլուխ չորրորդ Մելիք–Շահնազարյանների ոստանում .............. 40
Գլուխ հինգերորդ Մաշադիշեն ...................................................... 47
Գլուխ վեցերորդ Արցախի սուրհանդակը .................................... 53
Գլուխ յոթերորդ Արմենակը ........................................................... 65
Գլուխ ութերորդ Տումեցի Թևանը .................................................. 71
Գլուխ իններորդ Քիրս լեռը ............................................................ 81
Գլուխ տասներորդ Վարարակնի Հարաբեդը ............................... 85
Գլուխ տասնմեկերորդ Խնձրիստանի մելիքի ժառանգը ............. 96
Գլուխ տասներկուերորդ Ավազակապետը .................................. 100
Գլուխ տասներեքերորդ Չափարյան հուշեր ............................... 103
Գլուխ տասնչորսերորդ Բարեկենդան .......................................... 112
Գլուխ տասնհինգերորդ Զըրըզարդար ....................................... 133
Գլուխ տասնվեցերորդ Բատրակություն ...................................... 144
Գլուխ տասնյոթերորդ Վիճակախաղ .......................................... 153
Գլուխ տասնութերորդ Հանդիպում Քիրսում ............................... 159
Գլուխ տասնիններորդ Կոմերիտական Ռուբենը......................... 162
Գլուխ քսաներորդ Ընդհարումներ ................................................ 166
Գլուխ քսանմեկերորդ Կուլակաթափությունը Ջրաբերդում ....... 174
335
Գլուխ քսաներկուերորդ Շրջանային կոնֆերանսում .................. 182
Գլուխ քսաներեքերորդ Գայլերը .................................................. 194
Գլուխ քսանչորսերորդ 1 9 3 7 ...................................................... 202
Գլուխ քսանհինգերորդ Կոլտնտեսության նախագահը.............. 211
Գլուխ քսանվեցերորդ Մոսկվա ................................................... 231
Գլուխ քսանյոթերորդ Սուրբ Օջախը .......................................... 242
Գլուխ քսանութերորդ Կերչի կռիվները ........................................ 251
Գլուխ քսանիններորդ Համակենտրոնացման
ճամբարներում.......................................................................... 257
Գլուխ երեսուներորդ Փախուստ «Շտարլագից» ........................ 272
Գլուխ երեսունմեկերորդ Վերադարձ .......................................... 276
Գլուխ երեսուներկուերորդ Էտապ ................................................ 281
Գլուխ երեսուներեքերորդ Կարլագ .............................................. 292
Գլուխ երեսունչորսերորդ Ղարաբաղի բանաստեղծը .............. 303
Գլուխ երեսունհինգերորդ Կարլագի խոհարարը ....................... 306
Գլուխ երեսունվեցերորդ Նորից վերադարձ ............................... 316
Գլուխ երեսունյոթերորդ Օջախ–Սրբատեղին հիշում է .............. 324
Արցախյան բարբառ – գրական լեզու
Բառարան .................................................................................. 332
336
Բակուր
ՇՈՒՇԵՑՈՒ ՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ
(պատմավեպ)
Бакур
Мемуары шушинца
(исторический роман)
Bakour
Memoirs of a Shoushi Dwiller
(historical novel)
Խմբագիր՝ Ռոմա Սարգսյան
Լուսանկարները՝ Սուրեն Խաչատրյանի
Տեխն. խմբագիր՝ Արարատ Թովմասյան
Սրբագրիչ՝ Լիանա Չոբանյան
Կազմը՝ Սոնա Թովմասյանի
«Անտարես» հրատարակչատուն
Երևան 0009, Մաշտոցի 50ա/1
Հեռ.` +(374 10) 58 10 59, 56 15 26
Հեռ./ֆաքս` +(374 10) 58 76 69
antares@antares.am
www.antares.am
ՇՈՒՇԵՑՈՒՀԻՇԱՏԱԿԱՐԱՆԸ
(պատմավեպ)ԵՐԵՎԱՆ

Ես ուզում եմ կիսել իմ վկայությունը ձեզ բոլորիս, ես ամուսնացա 2 տարի առաջ մեր կինը, մենք խնդիրներ ունեցանք տանը, մենք դադարում ենք նույն անկողնում քնելու, փոքրիկ բաների համար պայքարելու համար, որ նա մշտապես երեկոյան ժամանում է տուն, խմում է շատ ալկոհոլը եւ քնած այլ տղամարդկանց կողմից: Ես երբեք չեմ սիրել որեւէ կնոջ իմ կյանքում, բացառությամբ նրա: նա իմ երեխայի հայրն է, եւ ես չեմ ցանկանում կորցնել նրան, որովհետեւ մենք այսօր այնքան ծանր ենք աշխատել, որ այսօր մենք ենք: մի քանի ամիս առաջ նա որոշեց ապրել ինձ եւ երեխաներին, որ երբեմն կարող է դժվար լինել միայնակ, ուստի ես ոչ ոք չգիտեմ, եւ ես սրտանց սրտացավ: Ես կանչեցի իմ մայրիկին եւ ամեն ինչ բացատրեցի նրան, մայրս ինձ պատմեց դոկտոր Սանգոյի մասին, թե ինչպես օգնել նրան լուծել իր եւ իմ հայրենի միջեւ եղած խնդիրը, ես զարմացած էի, որովհետեւ երեք եւ կես տարի է, դա մի հրաշք էր, թե ինչպես են նրանք վերադարձել միմյանց: Ես ուղղվեցի դոկտոր Սանգոյի իր էլ.փոստի հասցեին `spellspecialistcaster937@gmail.com
ОтветитьУдалитьեւ ամեն ինչ բացատրում է նրան, որ նա խոստանում է ինձ չվախենալ, որ նա ուղղում է ուղղագրությունը եւ դարձնի բաներ, թե ինչպես մենք շատ էինք սիրով եւ որ կան ուրիշ տղամարդիկ ոգին, որը ղեկավարում էր իմ կնոջը: իմ խնդիրը կլուծվի երկու օրվա ընթացքում: Այնպես որ, նա գրեց իմ ուղղագրությունը եւ երկու օր հետո իմ սերը ետ դարձավ եւ խնդրեց ինձ ներել նրան: Ես հիմա ուրախ եմ: Ուստի ես որոշեցի կիսել իմ փորձը բոլորի հետ, որն ունի նման խնդիր: Դոկտորն ազատում է իր մեծագույն ուղղագրությանը, իր էլ.փոստի հասցեին `spellspecialistcaster937@gmail.com, նա կարող է լուծել հետեւանքները
1. Ստացեք ձեր սիրուհուն կամ ամուսինը կամ կնոջը
2. Հոգեւոր փամփուշտ
4. Դրամական ուղղագրությունը
5. Երկարատեւ ուղղագրությունը
6. Հարստություն ուղղագրությունը
7. Պաշտպանել ուղղագրությունը
8. Ստացեք գործի ուղղագրությունը
9. Մենեջեր խաղը դառնալու համար
10. Ստացեք մեծ վարկ, առանց հարկային օրինագծի վճարման
11. Ստացեք գումարները
12. Երեխայի ախտահարում
13. հղիության ուղղագրությունը
14. Ազատության ուղղագրությունը
Սիրո ուղղագրությունը
16, անհետացող ուղղագրությունը
17. Անտեսանելի մարդու ուղղագրությունը
18. Հաջորդը ուղղագրությունը անցնում է
19. Ամուսնության ուղղագրությունը
20. Անջատել ուղղագրությունը
21. Արվեստի ուղղագրությունը
22. Մահվան ուղղագրությունը
23. Գեղեցկության ուղղագրությունը
24. Գերբնական ուժի հեգնանքը
25. Խելագարություն
26. Ազատ հիփոթեքային ուղղագրությունը
27. Ֆիլմերի եւ ֆիլմերի ուղղագրության արտադրություն
ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի ուղղագրությունը
29. Տուբերկուլյոզի ուղղագրությունը
30. Թույլ քաշը եւ մարմնի ուղղագրությունը
31 գայլի խաղեր
եթե դուք ունեք որեւէ խնդրի մասին, խնդրում ենք արագ կապ հաստատել Dr.SANGO- ի էլփոստի spellspecialistcaster937@gmail.com հասցեով:
Սա վկայություն է, որը ես կասեմ յուրաքանչյուրին լսելու համար: Ես ամուսնացած եմ չորս չորս տարի և ամուսնության հինգերորդ տարում մեկ այլ կին հմայություն ունեցավ իմ սիրեցյալին ինձանից խլելու համար, և ամուսինս թողեց ինձ և երեխաներին, և մենք երկու տարի տանջվեցինք, մինչև որ նկատի ունեի այն պաշտոնը, որտեղ սա մարդ DR WALE- ն ինչ -որ մեկին օգնել է, և ես որոշեցի նրա հետ նույնպես դիմել օգնության համար, որպեսզի նա կարողանա օգնել ինձ բերել ամուսնուս տուն և հավատացեք, որ ես պարզապես ուղարկում եմ իմ և իմ ամուսնու նկարը և մի քանի շաբաթ անց, ինչպես նա ինձ ասել է, Ես տեսա, որ մեքենա է մտնում տուն, և ահա ամուսինս է, նա եկել է ինձ և երեխաների մոտ, և այդ պատճառով ես ուրախ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրին նման իրավիճակում հանդիպեմ այս մարդու հետ և ձեր սիրեցյալին հետ կանչեմ: ձեր սեփականը Իր WhatsApp/Viber ՝ +2347054019402 ԿԱՄ էլ. հասցե ՝ drwalespellhome@gmail.com
ОтветитьУдалитьԵս ցավ էի զգում, երբ 10 տարվա կինս ամուսնալուծության դիմում ներկայացրեց՝ ասելով, որ իր սերն իմ հանդեպ պակասել է, ես հարցրի, թե որն է խնդիրը, բայց նա պարզապես ասաց, որ այլևս հարմար չէ մեր հարաբերություններին, որ մենք պետք է գնանք մեր ճանապարհով, աղաչեցի ես։ նա պետք է մնա ինձ հետ, բայց նա անտեսեց ինձ, ես ուղիներ էի փնտրում նրա հետ առցանց հաշտվելու, երբ ես ծանոթացա բժիշկ Աջայի մասին, որը հզոր ուղղագրիչ է, և ես բացատրեցի նրան իմ խնդիրները, սիրո հմայքը կատարվեց, և խաղաղությունը կրկին տիրում է: իմ ընտանիքը, եթե ուղղագրողի օգնության կարիքն ունեք ցանկացած տեսակի ուղղագրության աշխատանքի համար, կարող եք ապավինել մեծ մարդուն՝ դոկտոր Աջայիին երկարատև լուծման համար, կապվեք նրա հետ իր whatsapp / Viber համարով՝ +2347084887094
ОтветитьУдалитьԵրբեմն դա տեղի է ունենում մեր ամուսնության մեջ, բայց դա միշտ չէ, որ տևի, երբ մենք պայքարում ենք դրանք շտկելու համար: Ես խնդիր ունեի իմ ամուսնության հետ 2021 թվականի հուլիս, դա սարսափելի փորձ էր, որ ես գրեթե կորցրի իմ ամուսնությունը, ամուսինս կարծում էր, որ ես դավաճանում եմ, քանի որ ես միշտ զանգեր ստանալ աշխատանքից, ես փորձեցի հասկացնել նրան, որ նրանք պարզապես իմ գործընկերներն են, նա երբեք չի հավատացել ինձ, նա ամուսնալուծության հայց է ներկայացրել, իսկ փաստաթղթերը դուրս են եկել, դա ինձ համար երազի պես էր, բայց դա իրականություն էր, որին ես պետք է կանգնեցնեի նրան, քանի որ Ես սիրում եմ նրան, դա գեղեցիկ ամուսնություն էր, և ես նույնիսկ չէի կարող պատկերացնել իմ ամուսնությունից հեռանալը, ես ստիպված էի օգնություն փնտրել DR WALE-ից, ես նրան բացատրեցի իմ իրավիճակը և, իհարկե, նա օգնեց ինձ, նա պատրաստեց ինձ համար սիրո հմայքը և վստահեցրեց ինձ ապահովության մեջ, Ամուսինս դադարեցրեց ամուսնալուծությունը և նորից սիրիր ինձ: Ահա թե ինչու ես այստեղ եմ մարդկանց պատմելու Դ.Կ. Ուեյլի մասին և թե ինչպես է նա օգնել ինձ: Եթե դուք ամուսնության և հարաբերությունների հետ կապված խնդիրներ ունեք, պարզապես դիմեք նրան իր WhatsApp/Viber-ին կամ էլ. փոստին՝ drwalespellhome@gmail.com
ОтветитьУдалитьԵս քիչ մնաց կյանքս խլեմ ամուսնուս պատճառով, ով լքեց ինձ և դադարեցրեց իմ զանգերը: Նա ասաց, որ ինձ այլևս չի սիրում, ես փորձեցի աղաչել նրան, բայց նա ինձ չի պատասխանի, քանի դեռ չենք կռվել և բաժանվել վեց ամիս, հետո ես հասկացա, որ չեմ կարող հեռանալ առանց նրա: Ես փորձեցի հնարավոր ամեն ինչ նրան վերադարձնելու համար, բայց չհաջողվեց: մինչև ես հանդիպեցի այս մարդուն, որը կոչվում էր DR WALE առցանց, ես կապվեցի նրա հետ և պատմեցի նրան այն ամենը, ինչ տեղի է ունեցել իմ և ամուսնուս միջև մինչև մեր բաժանվելը: Նա խնդրեց ինձ շատ չվախենալ, որ ամեն ինչ նորից լավ կլինի։ նա ինձ ասաց, որ վճարեմ այն իրերի համար, որոնք նա կօգտագործի ինձ համար սիրո հմայքը պատրաստելու համար, և ես վճարեցի և հետևեցի նրա տված բոլոր խորհուրդներին և հրահանգներին: Այն բանից հետո, երբ օգնեց ինձ կատարել սիրո կախարդանք, և ահա ամուսինս վերադարձավ մեկ շաբաթվա ընթացքում: Ինձ ներողամտություն խնդրելով, ես այնքան զարմացա, որ DR WALE-ի նման ուղղագրիչները դեռ գոյություն ունեն: Եթե այստեղ որևէ մեկը օգնության կարիք ունի, ամենայն անկեղծությամբ, այսօր կապվեք DR WALE-ի հետ WhatsApp/Viber-ի միջոցով՝ +2347054019402 կամ էլփոստով՝ drwalespellhome@gmail.com:
ОтветитьУдалитьիրոք, դու լավագույն Դոկտոր Ուեյլն ես, շնորհակալություն իմ տունը կրկին երջանիկ տուն դարձնելու համար: Ես երբեք չեմ կարող դադարել խոսել քո մասին պարոն: նա իսկապես հիանալի մարդ է, դուք կարող եք կապվել նրա հետ ցանկացած տեսակի խնդիրների լուծման համար
(մեկ) վիճակախաղի ուղղագրություն
(երկու) նախկին ետ
(երեք) հղիանալ
(չորս) բուժում ցանկացած տեսակի հիվանդության, հիվանդության և վարակի համար
Եվ շատ ուրիշներ այսօր կապվում են այս մեծ մարդու հետ և ստանում ձերը
Խնդիրները լուծված են 100%-ով
Բարև բոլորին: Ես այստեղ եմ՝ խոսելու այն մասին, թե ինչպես ես և իմ ընտանիքը պաշտպանվեցինք չար կախարդից և հոգևոր հարձակումից, որը երկար տարիներ անհանգստացնում էր ինձ և իմ ընտանիքին: Այս կախարդը մեզ չի ստիպում գործընթացներ կատարել մեր ցանկացած գործի մեջ, մենք միշտ անհաջողության ենք մատնվում, միջնորդում ենք տունը: անհաջող ամուսնություն, կռիվներ և խնդիրներ ունենալ մեր շրջապատի մարդկանց հետ: Մեր ծնողների գործերը լավ չեն ընթանում. Մարդիկ ուղղակի ատում են մեր ընտանիքը։ Քույրս, որը ամուսնացած էր, միշտ բարդացել էր նրանով, որ ամուսինը ծեծում էր իրեն, երբ նրանք փոքր թյուրիմացություն ունեն, եղբայրս նույնպես բողոքում էր նույն բանի համար, որ ինքը և իր հետ միշտ կռվում են ցանկացած փոքր բանի համար, որ իրենց ամուսնության մեջ խաղաղություն չկա: Այս ամբողջ խնդիրը անհանգստացնում է իմ միտքը և ստիպում է մտածել նաև իմ կյանքի մասին: Այսպիսով, ես մի օր առցանց էի և փնտրում էի տեղեկատվություն: Այդպես հանդիպեցի DR WALE-ին` տեսնելով լավ ու հիանալի ակնարկներ նրա գործերի մասին: Ես դիմում եմ նրան և խոսում այն ամենի մասին, ինչի հետ բախվում են իմ ընտանիքները: Այնտեղից նա ամեն ինչ ստուգեց ինձ համար, ասաց, թե ինչ պետք է վճարեմ, և ես վճարեցի ամեն ինչի համար: Այնտեղից ասաց, որ մի քանի օր ժամանակ տամ, որ ամեն ինչ լուծվի։ Երբ ես գրում եմ սա, վերջին տասը ամիսների ընթացքում, ես և իմ ընտանիքը ապրում ենք երջանիկ, ինչպես երբեք: Ծնողներիս գործն այլևս առանց որևէ բողոքի լավ է ընթանում, և եղբորս և քրոջս ամուսնությունն այժմ լավ է ընթանում։ Նրանց ամուսնությունների մեջ այլեւս կռիվ չկա։ DR WALE-ն օգնել է մեզ բուժել մեր տունը խանգարող հոգևոր չարիքը: Եթե կարդում եք սա և օգնության կարիք ունեք, հավատացեք ինձ, Դոկտոր Ուելն այն մարդն է, ով երջանկություն կբերի ձեր կյանքում և տանը: Նրան կարող եք կապ հաստատել WhatsApp/Viber-ի միջոցով՝ +2347054019402 կամ էլփոստով՝ drwalespellhome@gmail.com
ОтветитьУдалить